Posted in Ընտրություն

The things my love did

I like to meet my friends, talk to them about many topics. I also like to sing folk songs and I will record songs soon. I like to swim, I go swimming very often, I go to watch movies with my friends. I like reading books more in rainy weather. and I like to give presents to my friends.I love to make necklaces with beads, to make necklaces with my grandmother.

Posted in Ընդհանուր

Մաթեմատիկա

1.Աշտարակն ունի 420 մ բարձրություն և կազմված էերեք մասից։ Առաջին մասի բարձրությունն աշտարակի բարձրության 50% -ն է կազմում, իսկ երկրորդ մասը կազմում է աշտարակի բարձրության 1/10  մասը։ Ի՞նչ բարձրություն ունի աշտարակի երրորդ մասը։

420:2=210
210+42=252

420-252=168

2. Բասկետբոլիստը խաղի ընթացքում վաստակել է 36 միավոր, որ թիմի վաստակած միավորների 10%-ն է։ Քանի՞ միավոր է վաստակել թիմը։

360

3. Գտի՛ր թիվ, որի 30%-ը լինի   900
Հուշում: Մտածում ենք, գտնել այնպիսի թիվ, որի 30%-ը լինի  900: Այդ թվի անունը դնում է ?, այսինքն կլինի
?. 30/100=900
Անհայտ թիվը ? գտնելու համար կատարում ենք հակառակ գործողությունը:

900:30/100=900×100/30=3000
Պատասխան 3000:

բ) 25%-ը լինի  1000

գ)10 %- ը լինի 400 

դ) 2%-ը լինի 500
ե15%-ը լինի 150

զ )4%-ը լինի  60

է)20%-ը լինի  50

4. Ուղղանկյան երկարությունը 32 սմ է, իսկ նրա լայնությունը կազմում է երկարության 25 %-ը։ Գտե՛ք ուղղանկյան պարագիծը և մակերեսը։
32:4=8

32+8=40

32×8=256

5. Աղջիկները դասարանի աշակերտների ամբողջ քանակի 52 %-ն են կազմում։ Այդ դասարանում սովորում է 12 տղա։ Ընդամենը քանի՞ աշակերտ կա դասարանում:

100-52=48

100×48:12=40

40+12=52

Լրացուցիչ: Խնդիրներ ֆլեշմոբից:

6. Մայրիկը սեղանին  թողել էր 9 կտոր շոկոլադ և յուրաքանչյուր 30 րոպեն մեկ երեխային թույլ էր տվել ուտել միայն մեկ կտոր։ Առաջին կտորն ուտելուց քանի՞ ժամ անց կվերջանան շոկոլադի կտորները, եթե երեխան լսի իր մայրիկին և միանգամից չուտի ամբողջ շոկոլադը:

6

7. Արամը կերավ ափսեում եղած ծիրանների 3/11 մասը, Արմանը  կերավ մնացած ծիրանների 3/8 մասը, արդյունքում ափսեում մնաց 10 ծիրան։ Սկզբում քանի՞ հատ ծիրան կար ափսեում։

Posted in Ընդհանուր

Մայրենի անգիր

Ընթերցարանում տեղ են գտել հայ բանաստեղծների` հայրենիքի մասին գրված ստեղծագործություններից:

Այնպես անխինդ են և նըման լացին
Երգերն իմ երկրի, այնպես տխրագին.
Մեզ չի հասկանա օտարերկրացին,
Մեզ չի հասկանա սառն օտարուհին։

Այն մելամաղձիկ, լացող, միալար
Ելևէջները ներդաշնակ այնպես
Եվ հարազատ են սրտին մեր մոլար,
Հոգուն մեր բեկված, ավերված, հրկեզ…


Տեսնում եմ ահա գյուղերը մեր խեղճ,
Եվ թուխ դեմքերն այն տխրության սովոր.
Իմ ժողովուրդը անել վշտի մեջ,
Երկիին իմ անբախտ և աղետավոր։

Թող հնչե երգն այդ դառն ու ցավածին,
Երգը հայրենի ցավագար ու հին,
Մեզ շի հասկանա օտարերկրացին,
Մեզ չի հասկանա սառն օտարուհին… Վահան Տերյան

ԻՄ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՆԻՔ
Իմ սուրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես,
Դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա,
Իմ սրտի միջից, թե սիրտս ճեղքես՝
Դրոշիդ բոցը պիտի հուրհրա։
Չեմ ուզում գոռալ իմ սիրո մասին,
Սակայն, իմացիր, հայրենի՛ք իմ մեծ,
Քեզ հարյուր տեղով խոցեց թշնամին,
Բայց հազար տեղով իմ սիրտը խոցվեց։
Ես ամբողջովին քոնն եմ, հայրենիք,
Եվ մոմի նման, ճամփեքիդ վրա
Քո փառքի համար թե մի օր վառվեմ,
Մոխրաբիծ անգամ ինձնից չի մնա։

 Հովհաննես Շիրազ

ՀԱՅԱՍՏԱՆ ԱՍԵԼԻՍ

Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ` ինչու՞ է այսպես:

Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,
Չգիտեմ` ինչու՞ է այսպես:

Հայաստան ասելիս աչքերս լցվում են,
Հայաստան ասելիս թևերս բացվում են,
Չգիտեմ` ինչու՞ է այդպես:

Հայաստան ասելիս աշխարհն իմ տունն է,
Հայաստան ասելիս էլ մահն ու՞մ շունն է.
Կլինե՛մ, կմնա՛մ այսպես: Համո Սահյան:

ՀԱՅՐԵՆԻ ՏՈՒՆ

Այս գիշեր տեսա մի անուշ երազ.
Ես իմ հայրենի տունն էի նորոգում,
Մանկության երկինքն էր բացվել վրաս,
Եվ արշալույսներ կային իմ հոգում։
Այնտեղ էր մայրս, հայացքը պայծառ,
Մայրենի լեզվով խոսում էր առուն,
Խշշում էր բակում հինավուրց մի ծառ…
Այնպես ծանո՜թ էր և այնպես գարո՜ւն…
Երդիկից կաթած շողն արեգական
Թվում էր հոգուս ոսկյա բանալի,
Արևն էր նայում աչքով մայրական,
Եվ քաղցր էր աշխարհն ու հասկանալի… Նաիրի Զարյան

Երազ

Ծիծեռնակ

Ծիծեռնակ, ծիծեռնակ,
Դու գարնան սիրուն թռչնակ,
Դէպի ո՞ւր ինձ ասա´,

Թռչում ես այդպէս արագ:
Անդ հեռու ալեւոր
Հայր մ’ունիմ սըգաւոր,

Որ միակ իւր որդուն
Սպասում է օրէ օր:
Ա՜խ, թըռիր ծիծեռնակ,
Ծընած տեղըս Աշտարակ,
Անդ շինիր քո բոյնը,
Հայրենի կտուրի տակ: 
Գևորգ Դոդոխյան

Ես լսեցի մի անուշ ձայն,
Իմ ծերացած մոր մոտ էր․
Փայլեց նշույլ ուրախության,
Բայց ափսո՜ս, որ երազ էր։

Կարկաչահոս աղբյուր այնտեղ
Թավալում էր մարգարիտ․
Նա հստակ էր որպես բյուրեղ
Այն երա՜զ էր ցնորամիտ։

Եվ մեղեդին տխուր, մայրենի,
Հիշեց մանկության օրեր․
Մորս համբույրն ես զգացի,
Ա՜խ, ափսո՜ս, որ երազ էր։

Կրծքին սեղմեց կարոտագին․
Աչքերս սրբեց, շատ թաց էր, ―
Բայց արտասուքս գնում էին․․․
Ա՜խ, այդ ինչո՞ւ երազ էր․․․Սմբատ Շահազիզ

Ախր ես ինչպես

Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ։

Ախր ուրիշ տեղ հայրեններ չկան,
Ախր ուրիշ տեղ հորովել չկա,
Ախր ուրիշ տեղ սեփական մոխրում
Սեփական հոգին խորովել չկա,
Ախր ուրիշ տեղ
Սեփական բախտից խռովել չկա։

Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ։

Ախր ուրիշ տեղ
Հողի մեջ այսքան օրհնություն չկա,
Այսքան վաստակած հոգնություն չկա,
Ախր ուրիշ տեղ ձյունի մեջ՝ արև,
Եվ արևի մեջ այսքան ձյուն չկա։
Ախր ուրիշ տեղ տեղահան եղած,
Եկած՝ ուսերով Արագած սարի
Ուսերին հենված Սասնա տուն չկա։
Ախր ուրիշ տեղ
Ամեն մի քարից, առվից, ակոսից
Իմ աչքերով իմ աչքերին նայող
Մանկություն չկա…

Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ,
Ախր ես ինչպե՞ս ապրեմ առանց ինձ։ Համո Սահյան

Մշուշի միջից,— տեսի՜լ դյութական,—
Բացվում է կրկին Նաիրին տրտում.
Ո՞ր երկրի սրտում թախիծ կա այնքան,
Եվ այնքան ներում — ո՞ր երկրի սրտում.
Որտե՞ղ են քարերն այնպես վերամբարձ
Ձեռների նըման պարզված երկնքին,
Որտե՞ղ է աղոթքն այնպես վեհ ու պարզ
Եվ զոհաբերումն այնպես խնդագին…
Որտե՞ղ է խոցում այնպես չար ու խոր
Սիրտը մարդկային դաշույնը քինոտ.
Որտե՞ղ է հոգին այնպես վիրավոր,
Եվ անպարտ երկիրն այնպես արյունոտ… Վահան Տերյան

Իմ ցավը

Սուրբ տենչերով լոկ ծարաված՝
Ցամաք գտնե՛լ աղբերքն յամայր,
Ցամքի՜լ ծաղիկ հասակի մեջ,
Ո՜հ, չէ այնչափ ցավ ինձ համար։

Ջերմ համբույրով մը դեռ չ՛այրած
Սա ցուրտ ճակատըս դալկահար
Հանգչեցունե՚լ հողե բարձին,
Ո՜հ, չէ՛ այնչափ ցավ ինձ համար։

Դեռ չը գրկած էակ — փունջ մը
Ժըպտե, գեղե, հուրե շաղյալ՝
Գրկե՚լ սա ցուրտ հողակույտը,
Ո՜հ, չէ՛ այնչափ ցավ ինձ համար։

Քաղցր երազով մհըղի մրափ մը
Չանդորրած գլուխս մըրկահար՝
Ննջել հողե վերմակի տակ,
Ո՜հ, չէ այնչափ ցավ ինձ համար։

Հագնի՚լ հյուղին մուր-անունը,
Ծըծե՚լ նորա մըրուր-օդն հար,
Միշտ ցավիլը միանգամայն,
Ո՚հ, չէ անչափ ցավ ինձ համար:

Հեգ մարդկության մեկ ոստը գոս՝
Հայրենիք մը ունիմ թըշվառ,
Չ՚օգնած անոր՝ մեռնի՚լ աննշան,
Ո՜հ, ա՛յս, է սոսկ ցավ ինձ համար: Պետրոս Դուրյան

Հայոց լեռներում

Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր,
Ու մենք անհատնում
էն անլույս մըթնում
Երկա՜ր դարերով գընում ենք դեպ վեր
Հայոց լեռներում,
Դըժար լեռներում։

Տանում ենք հընուց մեր գանձերն անգին,
Մեր գանձերը ծով,
Ինչ որ դարերով
Երկնել է, ծընել մեր խորունկ հոգին
Հայոց լեռներում,
Բարձըր լեռներում։

Բայց քանի անգամ շեկ անապատի
Օրդուները սև
Իրարու ետև
Եկա՜ն զարկեցին մեր քարվանն ազնիվ
Հայոց լեռներում,
Արնոտ լեռներում։

Ու մեր քարվանը շըփոթ, սոսկահար,
Թալանված, ջարդված
Ու հատված-հատված
Տանում է իրեն վերքերն անհամար
Հայոց լեռներում,
Սուգի լեռներում։

Ու մեր աչքերը նայում են կարոտ՝
Հեռու աստղերին,
Երկընքի ծերին,
Թե ե՞րբ կըբացվի պայծառ առավոտ՝
Հայոց լեռներում,
Կանաչ լեռներում։ Հովհաննես Թումանյան

Հայոց վիշտը

Հայոց վիշտը`
Անհուն մի ծով,
Խավար մի ծով ահագին,
Էն սև ծովում տառապելով,
Լող է տալիս իմ հոգին:

Մերթ զայրացկոտ ծառս է լինում
Մինչև երկինք կապուտակ,
Ու մերթ հոգնած սուզվում, իջնում
Դեպի խորքերն անհատակ։

Ոչ հատակն է գտնում անվերջ

Ու ոչ հասնում երկնքին…
Հայոց վշտի մեծ ծովի մեջ
Տառապում է իմ հոգին: Հովհաննես Թումանյան

Հայաստանին

Հազար ու մի վերք ես տեսել, — էլի՛ կը տեսնես,
Հազար խալխի ձեռք ես տեսել, — էլի՛ կը տեսնես։

Աշնան քաղած արտի նման՝ Հազար զոհերի
Չհավաքված բերք ես տեսել, — էլի՛ կը տեսնես։

Գլուխդ չոր քամուն տված պանդուխտի նման,
Հազար տարվա հեք ես տեսել, — էլի՛ կը տեսնես։

Նարեկացի, Շնորհալի, Նաղաշ Հովնաթան,
Ինչքա՜ն հանճար, խելք ես տեսել, — էլի՛ կը տեսնես։

Քո Չարենցին լեզու տվող երկիր Հայաստան,
Հազար ու մի երգ ես տեսել, — էլի՛ կը տեսնես։ Եղիշե Չարենց

Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։ Եղիշե Չարենց

Posted in Ընդհանուր

Հանդիպում ավագ դպրոցի սովորողների հետ

Երկուշաբթի օրը մենք պատմության դասը անցկացրեցինք Շուշանի և Կարինեյի հետ խոսեցինք գլոբալիզցիայից։ Մինչ գլոբալիզացիային անցնելը մենք քննարկեցինք և եկանք վեռջնական պատասխնին թէ երբ են հայտնվել հայերը և հնչեցին շատ հետաքրքիր պատասխաններ։Քիչ անչ մեզ հարցրեցին ինչ էք պատկերացնում գլոբալիզացիա բառը լսելիս։ մինչ իմանալը թե ինչ է գլոբալիզացիան մենք պատկերացրեցինք որ դա մարդկանց խումբ է։ Նրանք մեզ բացատրեցին որ հավասարություն է այսինքն որ դասարանում մեկը որոշում է հագնել կարմիր շապիկ բոլորը տեսնում են և ուզում են նմանվել այդ մարդուն ։ Օրինակ հիմա մենք շատ մարդկանց ենք տեսնում ովքեր հագնում են թրենդային և մենք ինքներս ուզում ենք լինել ենպես ինչպես իրենք են։ Ինձ շատ հետաքրքրեց այդ թեման և շատ դուր եկավ ։

Posted in Ընդհանուր

ջ, ճ, չ, ուղագրություն

Կետերի փոխարեն լրացրեք ջ, ճ կամ չ

ա/  ալոճ, ակնակապիճ, աղճատել, աղջամուղջ, աճպարար, անաչառ, անզիջում, անմիջապես, անջրդի (չջրած, չոր), անտերունչ, (չքավոր), անրջել, աչալուրջ, աչքաբաց, աջակողմյան, աջափնյակ, աջլիկ, առաջարկություն, միջատ, միջոց, շուրջպար, վերջակետ, աղջիկ, ոչխար, ոջիլ, չղջիկ, փախչել, փարչ (կավե գավաթ), քրքիջ․ 

բ/  առաջին, առողջություն, առնջություն, բաղարջ, (գաթա), բաճկոն, գաղթօջախ, գաղջ (խոնավ, բորբոսնած), գաճաճ (թզուկ, փոքր), գեղջուկ (գյուղացի), թռջուն, թռչել, թրջել, թրջոց, հորջորջել (անվանել, կոչել), մեջտեղ, միջակ, միջօրե, ողջույն, վերջին, մխրճվել, մռնչյուն, մրջյուն, շիճուկ, ողջագուրվել, քուրջ․ 

գ/ առաջնորդ, գոճի, դաջել, եղջերու, երկարաճիտ, զեղչել, զիջել, զղջալ, Էջմիածին, ընչացք (բեղ), ընչաքաղց (ագահ), թարթիչ, ի հեճուկս (հակառակ մեկի), իջնել, լայնալիճ, լաջվարդ (կապույտ), կտրիջ (կտրող գործիք),կտրիճ (քաջ), հառաջանք, միջամտել, միջավայր, նախճիր (կոտորած), տարեվերջ, ուռճանալ, ուռչել: 

դ/  ամբողջ, առաջնորդ, առէջ, բարեհաճ, դարչնագույն, խառնիճաղանջ, (խայտաբղետ), խոճկոր, խրճիթ, ծխամորճ, կառչել, կարիճ, կճղակ, կճմթել, կնճիթ, կոճկել, կորչել, կռճիկ, հարճ, ճանճ, ճղճիմ, մահճակալ, մաճկալ, մարջան, մեջբերում, մեջք, մինչև, միջև, միջադեպ, նկարչական, շեղջ (կույտ), սոճի, Սոչի, վայրէջք, վերջաբան, 

Posted in Ընդհանուր

Գործնական քերականություն

Գտնել տրված բառերի հնչյունափոխված արմատները և գրել դրանց անհնչյունափոխ ձևերը:
Շիկանալ,-շեկ գթասիրտ,-գութ գիրություն,- գեր կուտակել,-կույտ իջվածք,-էջ(ք) ընձառյուծ,-ինձ, թխպոտ,-թուխպ ձուլագործ,-ձույլ սնափառ,-սին բքախեղդ,-բուք ածխահատ,-ածուխ չվերթ,-չու, ուղղակի,-ուղիղ բուժում,-բույժ ուղեվարձ-ուղի
  Բառաշարքում ընդգծել  բարդածանցավոր բառերը: Ինքդ գրիր 5 բարդածանցավոր բառ:
Մրգառատ, մարզպետարան, ընդդիմախոս, անգործություն, ձերբակալություն, ապօրինի, տնտեսագետ, աստվածահաճո, տանտիրուհի, համամարդկային, նվազագույն, աշխարհայացք, առաջնակարգ, համազգային:

Հայներասիրություն, այգեգործություն, աշակերտուհի, անձնուրացաբար, մարդասիրական․
   Բառաշարքում ընդծել համածանցավոր (նախածանց և վերջածանց ունեցող) բառերը:
Չխոսկան, վերահսկիչ, գերեվարություն, մակագրություն, տարակարծիք, ազգակցական, ուխտագնացություն, հակակրանք, վերաբացում, համտեսում, անդրբևեռային, հակաօդային, ակնաբուժարան, արտահագուստ, առափնյա

Posted in Ընդհանուր

Ձ,Ծ,Ց. ուղագրություն

Բաց թողած տեղերում լրացրու Ձ,Ծ,Ց.

ա/ ալեկոծություն, ածխագործ, ակաղձուն (լեփցլեցուն), ամբարձիչ, այտուցվել, քարանձավ (քարայր), անցավ (առանց ցավի), անձեռոցիկ, առաձգական, առանցք, առեղձված, առկայծել, արվարձան, արտառոց, արցունք, բազմափորձ, բարյացակամ, բարձել, բարձրախոս, բարձրահասակ, գեղձ, գլուխգործոց, գլուխկոնձի, գծուծ դարձյալ, դարձնել, դարձվածք, դեղձենի, դերձակ, դյուցազն, խեցեղեն, ծածկանուն, կաթնահունց, կաթվացահար, կառուցվածք:

բ/ հանդերձարան, մրցավար, ածխաթթու, ասացվածք, արձագանք, արձակագիր, արձակուրդ, բարձիթողի, դեղցանիկ, դողէրոցք, զեղծարար, ընդարձակ, ընթերցել, թախանձել, թախծադեմ, թյուրիմացություն, թրծել, լայնարձակ, լացակումած, լացուկոծ, լիցք, լծկան, լռակյաց, լվացք, լուցկի, խոտհունձ, կազմվածք, կայծկլտալ, կառամատույց, կատարածու, փորձություն,անծկալի, բարձրանիստ, թախծել, ծածկել, կեղծամ, կեցվածք, կցկտուր, կցմցել:

գ/ Հանդիպակած, հանգուցյալ, հայացք, հանկարծ, հոծ, ձյունածակ, ձվածեղ, մազապուրծ, մրցունակ, վարձավճար, փորձառու, անբիծ, անդամալույծ, անեծք, անեղծ , բարձունք, բացարձակ, բռունցք, բոցկլտալ, թխվածք, խցանահան, խցկել, խուրձ, ծածկագիր, ծածկոց, ծոծրակ, հարձակում, հեծկլտալ, հարցուփորձ:

դ/ մղձավանջ, մտածմունք, մտացածին, մրցակից, նայվածք, շինծու (կեղծ), ոսկեզօծ, ործկալ, վարձահատույց, փորցանոթ, ակնածանք, աղցան, լուսարձակ, հերարձակ, հինավուրց, հնձել, հնոց, պախուրց (սանձ), ջրահեղձ, սանձարձակ, հեղձուցիչ, վեհապանծ, վերամբարձ, տողադարձ, տրցակ, ցնցոտի, ուրց, փղձկալ, փորձանք, քաղց, քաղցրահնչուն, քաղցրավենիք, քարածածկ, օձիք:

Posted in Ընդհանուր

Կոմիտասի տասը իրերը

. 1Աբեղայական վկայագիրը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հոգեւորականի ուղին 12-ամյա Սողոմոն Սողոմոնյանի առաջ բացվում է 1881թ.-ին։ Գեւորգ վարդապետ Դերձակյանը Գեւորգ Դ Կաթողիկոսի կարգադրությամբ Քյոթահիայից իր հետ ճեմարանի ապագա սան է բերում: Որբ Սողոմոնը, որ հայերեն չգիտեր, Կաթողիկոսի խոսքից ոչինչ չի հասկանում: Հիասթափված Կաթողիկոսը պատրաստվում է նրան հետ ուղարկել, երբ տղան ասում է, որ եկել է սովորելու ու սկսում է իր հրաշալի ձայնով երգել «Լույս Զվարթ»-ը: Կաթողիկոսը չի կարողանում զսպել արցունքները:

Գեւորգյան ճեմարանն ավարտելուց եւ սարկավագ ձեռնադրվելուց հետո Սողոմոնը աբեղա է դառնում 1894թ.-ին: Սողոմոն Սողոմոնյանը օծվում է 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունով: Մեկ տարի անց Կոմիտասը վարդապետական աստիճան է ստանում:

2. Բեռլինի համալսարանի եւ կոնսերվատորիայի վկայականները

Լուսանկարը` Մեդիամաքս

1896-99թթ.Կոմիտասը սովորել է Բեռլինի Ֆրիդրիխ Վիլհելմի անվան համալսարանում: Այստեղ Վարդապետն ուսումնասիրել է ներդաշնակագիտություն, կոմպոզիցիա, մշակել է ձայնը:

Այս տարիներին Կոմիտասը սովորել է նաեւ Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում՝ Ալեքսանդր Մանթաշյանի մեկենասությամբ: Վկայականը Շմիդտի կնիքով եւ ստորագրությամբ է: Փաստում է այն մասին, որ Կոմիտասն ավարտել է տեսական եւ գործնական ամբողջ դասընթացը: Այս հայտնի երաժշտանոցը նոբելյան 30 մրցանակակիր է տվել:

3. Գերմաներենով եւ թուրքերենով խմբերգերը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գերմաներենով գրված խմբերգը Աստվածաշնչյան «Առ գետս բաբելացվոց» սաղմոսի հիման վրա է: Սա Կոմիտասի դիպլոմային աշխատանքն է եղել եւ գրվել է 1899թ.-ին: Նա ստեղծագործելիս հատուկ ուշադրություն է դարձրել լեզվի շեշտադրության, ռիթմի վրա: 

Թուրքերենով խմբերգը կոչվում է «Ես երկաթ եմ»: Կոմիտասը կապ է ունեցել թուրք մտավորականների հետ, մասնավոր դասեր է տվել նրանց: Այս մտավորականներից մեկն էլ Մեհմեդ Էմինն էր, ում ստեղծագործության հիման վրա էլ գրվել է խմբերգը:

Մեհմեդ Էմինը հետագայում մեծ դերակատարություն է ունեցել Կոմիտասի՝ աքսորից վերադարձման հարցում, երբ 1915թ.ապրիլի Օսմանյան կառավարությունը 600 հայ մտավորականների աքսորեց Անատոլիայի խորքերը: Կոմիտասի հռչակը նպաստում է, որպեսզի գրեթե երկու շաբաթ անց, ազդեցիկ մարդկանց գրած նամակների շնորհիվ նրան հետ վերադարձնեն: Այդ ընթացքում Կոմիտասը տեսել էր, թե ինչպես են թուրքերը գազանաբար սպանում հայերին, ինչն էլ անհետեւանք չի մնում Կոմիտասի ներաշխարհի վրա, եւ Վարդապետը դառնում է ինքնամփոփ: Դա առիթ տվեց կարծելու, որ նա խելագարվել է: 

4. Գորգը, սափորն ու Թերլեմեզյանի կտավը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գորգը եղել է դեռ Կոմիտասի ծննդից շատ առաջ: Այն Կոմիտասի մայրը՝ Թագուհին է հայրական տնից օժիտ բերել: Կոմիտասը մորը կորցրել է, երբ ընդամենը 6 ամսական էր:

Սափորը խորհրդանշում է Կոմիտասի ծննդավայրը՝ Քյոթահիան: Սափորի պատրաստման այս եղանակը Նախիջեւանի Գողթն գավառի Ցղնա գյուղից իրենց հետ բերել են Կոմիտասի նախնիները:

Սափորի հետ կապված մի պատմություն կա, համաձայն որի՝ 1881թ.-ին Գեւորգ վարդապետ Դերձակյանի հետ Էջմիածին գնալու ճանապարհին կանգ են առնում Էսքեշեհիրում՝ Թորոս Ավդալյանի տանը: Ավդալյանը խնդրում է թույլ տալ, որպեսզի ինքը հոգա Սողոմոնի ճանապարհածախսը: 1913թ. Կոմիտասը կրկին Էսքեշեհիրում էր. այցելում է Ավդալյանին եւ, որպես երախտիքի նշան, նրան է նվիրում սափորը: Ավդալյանն էլ Կոմիտասին խնդրում է, որ այն փոխանցի Փարիզում ապրող իր որդուն՝ Հովնաթանին: Սափորը Փարիզից հասնում է Գրականության եւ արվեստի թանգարան, այնտեղից էլ Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտ:

Փանոս Թերլեմեզյանի արած կտավում Կոմիտասը նստած է մոր գորգի վրա, կողքին սափորն է դրված: Կոմիտասը նկարում ընթերցում է: Այս աշխատանքն արվել է 1913թ.-ին: Երկու ընկեր՝ Կոմիտասն ու Թերլեմեզյանը Կոմիտասի ծննդավայրում՝ Քյոթահիա գյուղում էին եւ մնում էին վարձած վրանում: Այստեղ Կոմիտասը թուրքական երգեր էր նոտագրում: Կարծիք կա, որ սա այն եզակի նկարներից է, որի համար Կոմիտասը բնորդ է եղել:

5. Սրինգները

Լուսանկարը` Մեդիամաքս

Եղեգնից, մետաղից եւ ծիրանի փայտից սրինգները պատկանել են Կոմիտաս վարդապետին: Փարիզում դասախոսության ժամանակ այս սրինգներից մեկով է Կոմիտասը նվագում, որի ընթացքում ողջ լսարանը քարանում է: Ոչ ոք չի ծափահարում, եւ Կոմիտասն էլ կարծում է, որ ելույթն անհաջող է ստացվել: Քիչ անց դահլիճը թնդում է ծափահարություններից, որից հետո  ֆրանսիացի նշանավոր երգահան, երաժշտական քննադատ Կլոդ Դեբյուսին հուզված մոտենում է Կոմիտասին, ծունկի գալիս, համբուրում հագուստի քղանցքն ու ասում. «Խոնարհվում եմ Ձեր երաժշտական հանճարի առջեւ»:

«Եթե Կոմիտասը գրեր միայն «Անտունին», այդ էլ բավական կլիներ նրան խոշոր արվեստագետ համարելու»,- ասել է Կլոդ Դեբյուսին:

6. Արծաթյա գրչակալն ու բանահավաքչական տետրերը

Լուսանկարը` Մեդիամաքս

Բյուրեղապակյա թանաքամանով արծաթյա գրչակալը Կոմիտասին նվիրել են երկրպագուները՝ 1908թ. Բաքվում համերգներից մեկի ժամանակ: Գրչամանի վրա գրված է. «Հայ ժողովրդական երգերին հոգի տվող խոսուն երաժշտագետ Հայր Կոմիտասի վարդապետին՝ նրա գեղարվեստական տաղանդը գնահատողներից»:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտին իրը նվիրաբերել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն՝ թանգարանի բացման ժամանակ: Սա թանգարանին առաջին նվիրատվությունն է: 

Թանգարան-ինստիտուտում պահվում են կոմպոզիտորի բանահավաքչական տետրերը: Դրանց վրա առաջին հայացքից օտար լեզվով գրված տառեր են: Շատերն են հարցնում՝ արաբերե՞ն է, պարսկերե՞ն: Իրականում դա հայկական նոր նոտագրությունն է՝ Լիմոնճյան սիստեմը: Այն ստեղծել է Համբարձում Լիմոնճյանը՝ 1813թ.-ին: Ընկերներից մեկը Կոմիտասին հարցնում է, թե ինչու է հայկական նոտագրությունն օգտագործում, չէ՞ որ Եվրոպայում է սովորել, գիտե եվրոպական նոտագրությունը: Կոմիտասը պատասխանում է, որ հայկականն ավելի պրակտիկ է ու հեշտ կիրառելի:

7. Նամակը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նամակը Կոմիտասը 1906թ. գրել է երգչուհի, դաշնակահարուհի Մարգարիտ Բաբայանին: Նրա ընտանիքին վարդապետը ծանոթ է եղել դեռեւս Թիֆլիսում՝ Մակար Եկմալյանի մոտ մասնավոր դասեր առնելու ժամանակներից:

Մարգարիտ Բաբայանին ուղղված բազմաթիվ նամակներից այս մեկն ամփոփում է Կոմիտասի հուզումներն ու ապրումները, մտորումները: Այս նամակի միջոցով բացահայտվում է Կոմիտաս բանաստեղծը եւ գծանկարիչը: Նամակում խոսքն ավելի պատկերավոր դարձնելու  համար Վարդապետը Մարգարիտին է նվիրում իր գրած «Պստիկ Մոծակ» բանաստեղծությունը: Նամակի վերջում Կոմիտասը գծանկար է արել, որում մի քանի դեմքեր են: Ասում են, որ ընդհանուր նկարում Կոմիտասը մոծակ է պատկերել:

Նամակում Վարդապետը գրել է. «Ներսս կկարդաք ներսի թղթերի մեջ, դուրսս՝ դրսի»:

8. Դաշնամուրը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կոմիտասի համերգային դաշնամուրը 1907թ.-ին նվիրել է Ալեքսանդր Մանթաշյանը: Նախքան այս դաշնամուրն ունենալը, Կոմիտասը մեկ այլ փոքրիկ գործիքով էր աշխատում՝ ֆիզհարմոնով, որն ավելի սահմանափակ հնարավորություններ ուներ: Երբ տեսնում է դաշնամուրի մուտքը բնակարան, նա մեծ ուրախություն է ապրում: Հետագայում Մարգարիտ Բաբայանին գրված նամակում Կոմիտասը հայտնում է իր հուզմունքը՝ ասելով. «Վերջապես ես էլ մարդահաշիվ եմ, ես էլ հնարավորություն ունեմ աշխատելու եւ աշխատելու»: 

9. Ճաշացանկը

Լուսանկարը` Մեդիամաքս

1911 թ. հուլիսի 4-ին Ալեքսանդրիայում համերգային ծրագրի ավարտից հետո Կազինո Շատբիում (ճաշացանկի վրա գրված է «Շաթպի») Կոմիտասի պատվին հրաժեշտի ընթրիք է մատուցվում: Ընթրիքի ճաշացանկն առանձնանում է նրանով, որ մատուցվող ուտեստներն այնպես են գրված, որ Կոմիտաս վարդապետի անունով աքրոստիկոս է ստացվում: Ամեն մի ուտեստ ընտրված է մի բնակավայրից:

10. «Հայր մեր»-ը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սեփական ժողովրդի կոտորածը տեսած Կոմիտաս վարդապետը «Հայր մեր»-ը գրել է 1915թ.-ին: Ընդունված է կարծել, որ սա նրա վերջին ստեղծագործություններից մեկն է: Շատ խորհրդանշական է, որ նա սա գրել է մանուկների համար ու նվիրել բոլոր այն երեխաներին, որոնք Հայոց ցեղասպանության անմեղ զոհ են դարձել:

Posted in Բնագիտություն

Բնագիտություն

Տնային առաջադրանք.1

Կատարի՛ր բնագիտական մի որևէ փորձ, որի ընթացքում պատմի՛ր, թե ինչ է տեղի ունենում և տեղի ունեցածը ֆիզիկակա՞ն, թե՞ քիմիական երևույթ է, և ինչու՞։

2.Ի՞նչ երևույթ է պատկերված .

Քիմիական
ֆիզիկական
ֆիզիկական
Քիմիական

Դասարանական աշխատանք.1

1.Թվարկվածներից ո՞րը քիմիական երեւույթ չէ.

1) լուցկու այրվելը
2) կաթի թթվելը
3) օդի հեղուկանալը
4) դինամիտի պայթելը
2.
Ի՞նչ փոփոխության են ենթարկվում մոլեկուլները ֆիզիկական երեւույթների ընթացքում.
1) պահպանվում են
2) քայքայվում են 3) կիսվում են
4) միանում են
3.Գրի՛ր քո տանը և բնության մեջ հանդիպող ֆիզիկական և քիմիական երևույթի հինգական օրինակ:

4.Նշված երևույթներից որո՞նք են
ֆիզիկական, որոնք՝ քիմիական.
ա) երկաթի ժանգոտումը-քիմիական
բ) ջրի սառչումը,-Ֆիզիկական
գ) բենզինի այրումը,-քիմիական
դ) ալումինի հալումը- քիմիական

Posted in Ընդհանուր

Գործնական քերականություն

Բառակապակցության  իմաստն  արտահայտիր  մեկ  բառով:

Թագավորական աթոռ-գահ
քաղաքամերձ բնակավայր-արվարձան
վատ լուր հաղորդող-գուժկան
ձիերի խումբ-երամակ
հաճելի հոտ-բույր
կովերի խումբ- նախիր
ձկների խումբ- նքողակ
մեղուների խումբ-պարս

2.Փակագծերում  տրվածներից  ընտրիր  փոխաբերական  իմաստ  ունեցող  բառը;
Բնակատեղին  հետզհետե  ընկղմվեց , գիշերային, ամենակուլ)  խավարի մեջ:
Ձորի վրա ծիծեռնակի  (կիսաքանդ, տխուր, թափուր) բույնն էր  կախվել  անպաշտպան:
(Տխու ր, խպոտ, ամպամած) երկնքից  անձրևն  էր   մաղում շիկացած  հողին:
Դու եկար սպիտակ շորերով, երբ (ձմռան, ցուրտ, վշտահար) երեկոն էր  իմ սրտում:
Կանաչների  միջով  հևասպառ  հոսում  էր (լեռնային, վրդովված, վճիտ)  գետակը:

3. Երկու շարքից առանձնացնել դարձվածքն  ու նրա բացատրությունը:
1Ականջին օղ անել,-լսել  ահը սիրտն ընկնել-վախենալ,  անվանը մուր քսել,-ստորոցնել   անդանակ մորթել,-տանջել  առյուծ կտրել,-քաջ լինել   բռունցք  թափ-  տալ-սպառնալ,  արձան կտրել,-քարանալ, բախտը  ժպտալ, հաջովել, բառերը  քամուն  տալ, բերանը  բաց  մնալ-հիանալ
2. Շատախոսել,  հաջողվել,  տանջել,  մտապահել,  հիանալ,  քարանալ,  սպառնալ,  երկյուղել,  խիզախանալ,  անարգել: 

Տրված  բարդ  բառերի  առաջին  բաղադրիչները  փոխելով՝ ստացիր  նոր  բառեր:
Բարձրագագաթ —սրագագատ
քաղցրաձայն —բաղաձայն
սահադաշտ-մարզադաշտ
օրագիր-ամսագիր
ցատկահարթակ-բեմահարթակ
գինետուն-հացատուն
գործընկեր-դասընկեր

Բառարանի օգնությամբ գտնել տրված բառերի հոմանիշ և հականիշ մեկական բառ։

Եռանդուն -խանդավառ,-պասիվ

Աղքատ-ունեևոր, լպուստ

Կառուցել – խորտակել,

Իմաստուն -խոհեմ, անմիտ

Համեստ-Պարկեշտ, հպարտ

Գովել-ջատագովել,ծաղրել

Մեծ-հսկա, փոքր,

Լուսավոր-խավար,

Տխուր -ուրախ

Դատարկ -լեցուն, փուչ

Հանգիստ-աշխույժ

Հարձակվել -գրոհել, նահանգջել

Գեղեցիկ-տգեղ