Վախի նկարագրությունը
Վախը մի զգացում է, որը մարդուն ստիպում է անհանգստանալ, շփոթվել և փորձել հեռանալ վտանգից։ Այն կարելի է նմանեցնել մութ սենյակի, որտեղ լռությունը այլևս հանգիստ չի տալիս, այլ կարծես ճնշում է և ծանրանում մարդու վրա։
Ինչով էր Արտաշը տարբերվում մյուս մկներից
Արտաշը բոլոր մկների նման չէր, քանի որ նա առանձնանում էր իր համարձակությամբ ու քաջությամբ։ Մինչ մյուս մկները խուսափում էին կատուներից ու օձերից, Արտաշը չվախեցավ, դիմադրեց և կարողացավ հաղթել օձին։
Պատմության իմաստը իմ տեսանյունից
Այս պատմությունը ինձ համար դարձավ կարևոր դաս։ Այն սովորեցնում է երբեք չհանձնվել, նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում հավատալ ինքդ քեզ, վստահ լինել քո ուժերին և վճռականությամբ հասնել նպատակին։



