English
Once upon a time, there was a clever monkey. He lived on a beautiful island(կղզի), in an apple tree. One day, a crocodile swam to the island. ‘I’m hungry,’ he said.
So the monkey threw a red apple to the crocodile. The crocodile munched and munched. The next day, the crocodile came back. ‘Please, may I have two apples?’ he asked. He ate one and gave one to his wife.
The crocodile went to see the monkey every day, to listen to his tales and eat his
apples. He wanted to be clever, just like the monkey. The crocodile’s wife had an idea.
‘Why don’t you eat his heart? Then you’ll be clever, just like him!’
The next day, he said to the monkey, ‘Come to my house! We’ll have lunch together, to thank you for the apples.’
But when he arrived, the crocodile snapped and said, ‘Monkey! I want to eat your heart, so I can be as clever as you!’
The clever monkey thought quickly and said, ‘But… I haven’t got my heart here. It’s on the island, in the apple tree.’
They all went back to the island. ‘Wait here, and I will get my heart,’ said the monkey.
The monkey quickly climbed the tree and sat at the top. ‘Oh, Crocodile. You are
greedy. Of course you can’t have my heart. And now, you can’t have my apples!’ And
the clever monkey laughed and laughed!
Անգլերենում անցյալ ժամանակաձևը(Past Simple) ցույց է տալիս անցյալում կատարված գործողություն: Գործողությունը կատարվել է երեկ(yesterday), անցյալ շաբաթ(last week), անցյալ տարի(last year), 2 շաբաթ առաջ(2 weeks ago), 3 ամիս առաջ(3 monthes ago), 4 տարի առաջ(4 years ago):
Գոյություն ունեն կանոնավոր(regular) և անկանոն(irregular)բայեր: Կանոնավոր, որովհետև, ըստ կանոնի, բայի արմատին ավելանում է -ed:
play-played
open-opened
wash-washed
watch TV-watched TV
close-closed
look-looked
help-helped
Անկանոն(irregular)բայեր, որոնք չեն ենթարկվում ընդհանուր կանոնին: Այս բայերը սովորել անգիր՝
have-had
fly-flew
take-took
go-went
meet-met
drink -drank
sing-sang-երգել
help-helped-օգնել
feel-felt-զգալ
buy-bought-գնել
enjoy-enjoyed-վայելել
sit-sat-նստել
eat-ate-ուտել
break-broke-կոտրել
get-got-ստանալ
find-found-գտնել
lose-lost-կորցնել
win-won-հաղթել
Սասնա Ծռեր
Սասնա Ծռեր» էպոսի վերջին ՝ չորրորդ ճյուղի գլխավոր հեսրոսը Դավթի որդի Փոքր Մհերն է: Դավթին փոխարինած Փոքր Մհերը պատերազմում է թշնամիների դեմ և հաղթում, սպանում է Չմշկիկ Սուլթանին՝ լուծելով հոր վրեժը։ Ապա ամուսնանում է գեղեցկուհի Գոհարի հետ։ Բայց կատարվում է հոր անեծքը. Մհերը մնում է անժառանգ։ Մեռնում է Գոհարը։ Հողն այլևս չի դիմանում Մհերի ոտքերի տակ։ Սասնա վերջին քաջազունը փակվում է Ագռավաքար ժայռի մեջ՝ պատգամելով.
Քանի աշխարք չար է,
Հողն էլ ղալբցեր (ծուլացել) է,
Մեջ աշխարքին ես չեմ մնա։
Որ աշխարք ավերվի, մեկ էլ շինվի,
Եբոր ցորեն էղավ քանց մասուր մի,
Ու գարին էղավ քանց ընկուզ մի,
Էն ժամանակ հրամանք կա,
որ էլնենք էդտեղեն։
Քանի որ էպոսում հզոր ժառանգի թեման ունի հորինվածքային կարևոր արժեք, որով պայմանավորված են վիպական սերնդափոխությունը, ճյուղերի փոխադարձ կապը և հաջորդականությունը, ապա Փոքր Մհերի անժառանգ մնալով ավարտվում է նաև հերոսավեպը։
Երկար ժամանակ Փոքր Մհերը թափառում էր Սասնա սարերոում իր հավատարիմ ընկերոջ՝ հրեղեն Քուռկիկ Ջալալիու հետ: Ծանր մտորումների մեջ էր, զգում էր, որ հերոսական կյանքը մոտենում է իր ավարտին: Ողբում էր ուժերը օրեցօր պակասում էին, իսկ ժողովրդի դժբախտությունները սաստկանում: Եվ ահա մի երեկո Մհերը կանգ առավ սև Ագռավաքարի առաջ: Նրա ահաբեկ ստվերը տարածված էր լճի վրա:
— Եթե ես խփեմ թրովս ժայռին, — ասաց նա ինքն իրեն, — և ժայռը ճաքի, ուրեմն հոգուս վրա մեղք չունեմ:
Վերջին ուժերը լարելով՝ նա ուժեղ հարված հասցրեց ժայռին և երկու մասի ճեղքեց Ագռավաքարը: Վերջին անգամ ժպտաց Մհերը արևի լույսին, թոթափեց ձիու բաշը և մտավ ներս՝ ժայռր ամիջապես փակվեց նրա հետևից ու ընդմիշտ քարացավ: Իմացան սասունցիները, որ Մհերը մտել է լեռան մեջ և զնդանել է իրեն առ հավերժ, յոթ օր ու յոթ գիշեր ողբում էին, կանչում Մհերին հետ, իրենց քարերին էին զարկում: Բայց այդ ամենը զուր էր: Շատ տարիներ անցան: Մեկ անգամ միայն մի հովիվ կարողանում է տեսնել Մհերին: Այդ հովիվը գիշերով հայտնվում է Ագռավաքարի մոտ: Քարը բացվեց ու միջում երևաց հզոր դյուցազնը՝ վիթխարի ձիու վրա:
— Մհեր, — ուրախացավ հովիվր, — ե՞րբ ես այստեղից դուրս գալու:
— Քանի աշխարհում սուտն է թագավորում, ես չեմ կարողանա այստեղից դուրս գալ: Երբ որ երկիրը կքանդվի և նորից կարարվի, գարու հատիկը կլինի պոպոքի չափ, իսկ ցորենի հատիկը՝ մասուրի չափ, ես թույլտվություն կստանամ դուրս գալու ժայռի միջից:
Այդ օրվանից էլ ոչ ոք նրան չէր տեսել: Բայց ասում են, որ Վարդավառին և Համբարձման տոնին Ագռավաքարից ջուր է բխում: Դա Քուռկիկ Ջալալիկն է, իր սմբակներով խփում, հողից դուրս է բերում այդ ջուրը: Իսկ եթե ականջ դնեք քարին, կարելի է լսել Քուռկիկի բարակ խրխնջոցը:
Հայրենագիտության առցանց նախագիծ. Սասնա Ծռեր

«Սասունցի Դավիթ» ճյուղը պատմում է այն մասին, թե ինչպես են որբացած նորածին Դավթին ուղարկում Մըսր՝ Իսմիլ Խաթունի մոտ, որտեղ տղան մեծանում է ժամ առ ժամ։ Հենց ամենասկզբից էլ Մըսրա Մելիքը ասում է, որ Դավիթը իրենց գլխին փորձանք է դառնալու, բայց Իսմիլ Խաթունը ասում է, որ Դավիթը կմեծանա ու օգնական կդառնա Մելիքին, որ Մըսրը շենացնի, հզորացնի: Իսմիլը չէր կարող չպահել Դավթին, դա նա անում է Մեծ Մհերի խաթրի համար, քանի որ, Մհերը դժվար պահին իրեն օգնության է հասել, հետն էլ որդի է պարգևել ՝ Մըսր աշխարհի ժառանգ: Սասունցի Դավիթը ակնհայտ մեծ ուժի տեր էր, դա ամեն օր տեսնում ու տարբեր առիթներով զգում էր Մելիքը ու նրա սիրտը վախ էր սողոսկել, նա ահավոր վախենում էր Դավթից, ու սիրտը վկայում էր, որ հաստատ փորձանք է բերելու նրա գլխին Դավիթը ծուռ: Մըսրա Մելիքը փորձում է խորամանկությամբ սպանել Դավթին, բայց պատանի դյուցազնը հաղթահարում է բոլոր փորձությունները և վերադառնում է Սասուն։ Ձենով Օհանը Դավթին կարգում է գառնարած, ապա՝ նախրապան, որսորդ։ Դավիթը սպանում է Սասունը կողոպտած դևերին և երկրի ամբարները լցնում է բարիքներով, միայնակ կոտորում է Մըսրա Մելիքի զորքին, վռնդում է նաև հարկահավաք Կոզբադինին։ Մելիքը բազմահազար զորքով ինքն է արշավում Սասուն։ Մենամարտի ընթացքում Դավիթը սրի մեկ հարվածով երկու կես է անում խոր հորի մեջ թաքնված Մըսրա Մելիքին։ Սասունն ազատագրելուց հետո Դավիթը նշանվում է Չմշկիկ Սուլթանի հետ, բայց լսելով Կապուտկողի արքայադուստր Խանդութի գեղեցկության մասին՝ մի շարք քաջագործություններից հետո ամուսնանում է նրա հետ։ Ապա գնում է Գյուրջիստան և 7 տարի մնում այնտեղ։ Խանդութը ծնում է արուզավակ և անունը դնում է Մհեր։ Չափահաս դառնալով՝ Մհերը որոշում է գնալ և գտնել հորը։ Ճանապարհին հայր ու որդի հանդիպում են և, իրար չճանաչելով, մենամարտում։ Դավիթը Մհերի ոսկի բիլազուկից, որը բազուկին էր կապած, ճանաչում է որդուն և իր հետ մենամարտելու հանդգնության համար անիծում է. «Անմա՜հ ըլնես, անժառա՜նգ»։ Դավիթն սպանվում է Չմշկիկ Սուլթանի աղջկա թունավոր նետից, իսկ ամուսնուն հավատարիմ Խանդութը ցած է նետվում բերդի գլխից։
Սասնա Ծռեր
4
Էս դարում Մըսըր անհաղթ ու հզոր
Մըսրա Մելիքն էր նըստած թագավոր։
Հենց որ իմացավ՝ էլ Մըհեր չըկա,
Վեր կացավ կըռվով Սասունի վըրա։
Ձենով Օհանը ահից սարսափած՝
Թըշնամու առաջն ելավ գըլխաբաց,
Աղաչանք արավ, ընկավ ոտները.
— Դու եղիր, ասավ, մեր գլխի տերը,
Ու քու շըվաքում քանի որ մենք կանք,
Քու ծառան լինենք, քու խարջը միշտ տանք,
Միայն մեր երկիր քարուքանդ չանես
Ու քաղցըր աչքով մեզ մըտիկ անես։
— Չէ՛, ասավ Մելիք, քու ամբողջ ազգով
Անց պիտի կենաս իմ թըրի տակով,
Որ էգուց-էլօր, ինչ էլ որ անեմ,
Ոչ մի սասունցի թուր չառնի իմ դեմ։
Ու գընաց Օհան՝ բոլոր-բովանդակ
Սասունը բերավ, քաշեց թըրի տակ
Մենակ Դավիթը, ինչ արին-չարին,
Մոտ չեկավ դուշման Մելիքի թըրին։
Եկան քաշեցին՝ թե զոռով տանեն,
Թափ տըվավ, մարդկանց գըցեց դես ու դեն,
Փոքրիկ ճըկույթը մի քարի առավ,
Ապառաժ քարից կըրակ դուրս թըռավ։
— Պետք է սպանեմ էս փոքրիկ ծուռին,
Ասավ թագավորն իրեն մեծերին։
— Թագավո՛ր, ասին, դու էսքան հըզոր,
Թըրիդ տակին է ողջ Սասունն էսօր.
Ի՞նչ պետք է անի քեզ մի երեխա,
Թեկուզ իր տեղով հենց կըրակ դառնա։
— Դո՛ւք գիտեք,- ասավ Մըսրա թագավոր,-
Բայց թե իմ գըլխին փորձանք գա մի օր,
Էս օրը վըկա,
Սըրանից կըգա։
5
Էս որ պատահեց, մեր Դավիթ հըսկան
Մի մանուկ էր դեռ յոթ-ութ տարեկան.
Մանուկ եմ ասում, բայց էնքան ուժեղ,
Որ նըրա համար թե մարդ, թե մըժեղ։
Բայց վա՜յ խեղճ որբին աշխարքի վըրա,
Թեկուզ Առյուծի կորյուն լինի նա։
Ձենով Օհանին ուներ մի չար կին։
Մին-երկու լըռեց, մի օր էլ կարգին
Իրեն մարդու հետ սկըսավ կըռվել.
— Ես մենակ հոգի, հազար ցավի տեր,
Ի՞նչ ես ուրիշի եթիմը բերել,
Նըստեցրել գըլխիս պարապ հացակեր…
Հո՜ղեմ գըլուխը… ես գերի հո չե՞մ՝
Ամենքի քեֆի ետևից թըռչեմ…
Մի կուռ կորցըրո՛ւ, կարգի՛ր մի բանի,
Գընա, իր համար աշխատանք անի…
Ու հետն սկսավ ողբալ ու կոծել,
Իր օրը սըգալ, իր բախտն անիծել,
Թե անբախտ եղավ աշխարքի միջում,
Ոչ մի տեր ունի, ոչ մարդն է խըղճում…
Գընաց Օհանը երեխի ոտի
Մի զույգ ոտնաման բերավ երկաթի,
Երկաթի մի կոռ շալակին դըրած,
Ու արավ Սասմա քաղքի գառնարած։
6
Քըշեց գառները մեր հովիվ հըսկան,
Ելավ Սասունի սարերն աննըման.
«Է՜յ ջան, սարե՛ր,
Սասման սարե՜ր…»
Որ կանչեց նրա ձենից ահավոր
Դըղորդ-դըմբդըմբոցն ընկավ սար ու ձոր,
Վայրի գազաններ բըներից փախան,
Քարեքար ընկան, դատարկուն եղան։
Դավիթը ընկավ նըրանց ետևից,
Որին մի սարից, որին մի ձորից
Աղվես, նապաստակ, գել, եղնիկ բըռնեց,
Հավաքեց, բերավ, գառներին խառնեց,
Իրիկվան քըշեց ողջ Սասմա քաղաք։
Կաղկա՜նձ ու ոռնո՜ց, աղմո՜ւկ, աղաղա՜կ…
Քաղքըցիք հանկարծ մին էլ էն տեսան՝
Գալիս էն հըրես անհամար գազան.
«Վա՜յ, հարա՜յ, փախե՜ք… »
Մեծեր, երեխեք
Սըրտաճաք եղած,
Գործները թողած,
Որը տուն ընկավ, որը ժամ, խանութ,
Ու ամուր փակեց դուռն ու լուսամուտ։
Դավիթը եկավ, կանգնեց մեյդանում.
— Վա՜հ, էս մարդիկը ի՜նչ վաղ են քընում.
Հե՜յ ուլատեր, հե՛յ գառնատեր,
Ելե՛ք, շուտով բացեք դըռներ.
Ով մինն ուներ — տասն եմ բերել,
Ով տասն ուներ — քըսանն արել…
Շուտով ելե՛ք, եկե՜ք, տարե՜ք,
Ձեր գառն ու ուլ գոմերն արեք։
Տեսավ՝ չեն գալի, դուռ չեն բաց անում,
Ինքն էլ մեկնըվեց քաղքի մեյդանում,
Գըլուխը դըրավ մի քարի՝ մընաց,
Ու մուշ-մուշ քընեց մինչև լուսաբաց։
Լուսին իշխաններ ելան միասին,
Գընացին Ձենով Օհանին ասին.
— Տո՛ Ձենով Օհան, տո՛ մահի տարած,
Էս խենթը բերիր, արիր գառնարած,
Ոչ գառն է ջոկում, ոչ գելն ու աղվես,
Գազանով լըցրեց մեր քաղաքն էսպես,
Աստված կըսիրես՝ դի՛ր ուրիշ բանի,
Թե չէ էս խա՛լխին լեղաճաք կանի։
Հարցեր և առաջադրանքներ՝
- Բնութագրիր Ձենով Օհանին:
- Ձենով Օհանը շատ վախկոտ էր ,քանի որ Մըսրա Մելիքից վախենում էր,ողջ Սասունը բերեց և նրա թրի տակով անցկացրեց։
- Նկարագրիր գառնարած Դավթի հագուստը:
- Դավիթին հագցրել էին երկաթե ոտնաման, մեջին էլ երկաթի մի կոռ:
- Մի բնակչի անունից պատմիր Դավթի գառնարածության մասին (բանավոր):
- Վերնագրիր 5-րդ և 6-րդ հատվածները:
- <<Որբացած Դավիթը>> <<Բնության արքան>>
Թեստ
Առաջադրանքներ
1.
ա․ Տեղադրիր համապատասխան հնչյուններ և ստացիր բառեր /փակագծերում տրված թիվը նշում է ստանալիք բառի առավելագույն քանակը/.
Եր+ /6/, փո+ /7/, աշ+ /8/, բա+ /9/
Եր- երբ, երգ, երկ, երք
Փո-փոկ, փոր, փող, փոս, փոր
Բա- բադ, բայ, բալ, բակ, բահ, բաղ, բան, բաշ, բար
Բ. Յուրաքանչյուր բառի սկզբին, ապա՝ վերջին կցիր մեկական հնչյուն և ստացիր երկու նոր բառ.
Մուր- ամուր, մուրճ
Վազ-ավազ, վազք
Տար-տարի,օտար
Ական-մական, ականջ
Շուն-աշուն,շունչ
Այր-այրի, վայրի
Ավար- տավար,ավարտ
Գ. Որոշիր բառերի հնչյունների և տառերի քանակը: Նկատի առ նաև արտասանվող, բայց չգրվող ը հնչյունը:
Օրորոց-6 տառ 6 հնչ
Եղինջ-5տառ 6 հնչ
Հևիհև- 5 տառ 7 հնչ
օթևա-5 տառ 6 հնչ
երկյուղ -6 տառ 7 հնչ
երբեմն-6 տառ 8 հնչ
սերկևիլ-7 տառ 8 հնչ
պարգև-5 տառ 6 հնչ
խխունջ-5 տառ 6 հնչ
պատշգամբ-8 տառ 9 հնչ
ճակնդեղ–7 տառ 8 հնչ
2.Գտնե՛լ ածականները և դրանցով կազմել նախադասություններ:
Աղոտ, դերձակ, դժվարին, հոգատար, մանրահատակ, կավ, հաճարենի,
հյուսնություն, լսարան, հանգամանորեն, երկաթ, պողպատե, սնահավատ, դետալ,
գործունյա, բարեգութ, դաժան, ատլաս, չիթ, փայտե, կաղապար, շրջանակ, թղթե:
Միջանցքի աղոտ լույսը թափանցում էր հյուրասենյակ։
Նա երկար ու դժվարին ճանապարհ էր անցել ընտանիքի հետ։
Տատիկս հոգատար մայր է և սիրող տատիկ։
Ուսուցիչս մեր բոլոր հարցերին հանգամանորեն պատասխանում էր։
Այդ հարյուրամյա ծերունին պողպատե առողջություն ուներ։
Այդ սնահավատ մարդը հավատում էր ամեն հիմարության։
Ես վստահ եմ, եմ, որ իմ գործունյա ընկերը մեծ հաջողությունների կհասնի։
Բարեգութ Տերը հանդուրժող է բոլորիս նկատմամբ։
Ցավոք սրտի կատարվածը դաժան իրականություն է։
Տան կենտրոնում դրված փայտե սեղանը շատ գեղեցիկ էր։
Իմ պատրաստած թղթե տնակը մեկ վայրկյանում փուլ եկավ։
3.Փակագծերում տրված բառերից ընտրի՛ր ճիշտ բառաձևը տվյալ նախադասության համար։
Այս առասպելական հերոսի մասին բազմաթիվ (ավանդույթներ, ավանդություններ) են ստեղծվել:
Այդ դեպքից հետո նրա հոգում մի տեսակ դառնության (զգացում, զգացմունք) էր մնացել:
(Խոսքը վերաբերում, վերաբերվում) է 5–րդ դարի հայ պատմիչների գործերին:
Գեղագիտությունը (հասկացություն, հասկացողություն) է տալիս գեղեցիկի մասին:
Չկարողանալով դիմադրել թշնամու հարձակումներին՝ բերդի փոքրիկ կայազորը (տեղի տվեց, տեղիք տվեց)։
Երկուսն էլ (ուսում, ուսմունք առած), առաջավոր հայացքների տեր երիտասարդներ էին։
Եվ հենց բլրի վրա էլ Արգիշտին (զարկեց, զարկ տվեց) իր վրանը։
Մոխրագույն մեգը բարձունքում հետզհետե (լուծվում, լուծարվում էր)։
Այդ մասին ասվել է (բազմիցս, բազմիցս անգամ):
Ընկերներիդ (հանդիպելուց, հանդիպելիս) չմոռանաս ասել այդ մասին։
Երեխան իր ծնողների հետ դուրս (եկավ, եկան) զբոսանքի։
Ոչ միայն չէր սովորել դասերը (այլ, այլև) դասի տեղն էլ չգիտեր։
Лето в лесу
Вы бывали летом в лесу? Прогулки по лесу — это так приятно, а наблюдательному человеку еще и интересно. Лес обязательно одарит такого человека своими дарами. Вон под елкой вырос гриб. Бархатная коричневая шляпка, плотная белая ножка. Это белый гриб, можно сказать, король всех грибов. Даже одного гриба достаточно, чтобы мама приготовила вкусный суп. А невдалеке от него еще один красавец. Красная глянцевая шапочка с белыми крапинками так и зовет, так и манит. Но лучше на его зов не поддаваться, это мухомор, он ядовитый.
Гуляя по лесу, то и дело попадаешь в колючие заросли. Это ежевика, действительно колючее растение, оно больно царапает руки. Зато какие ягоды сладкие. Черные, блестящие, крупные. Лесная малина помельче. Зато по сладости не уступает. А если глянуть под ноги, то можно увидеть и трилистнички земляники, а над ними — маленькие яркие ягодки, такие вкусные и душистые.
Но даже если ничего съедобного в лесу не найдешь, то все равно встретишь много интересного. Можно обнаружить следы животного, можно услышать стук дятла или даже увидеть, как мелькает на стволе его красная головка. Можно собрать гербарий из листьев или цветов. Летом в лесу никогда не бывает скучно.
- Объясни значение выражений
наблюдательный человек- внимательный человек,
глянцевая шапочка-блестящая шапочка
колючие заросли-способный колоть, с колючками
мелькает-светиться
2.Оставьте свои предложения со словосочетаниями
У меня есть бархатная коричневая шляпка.
Моя мама приготовила вкусный суп с грибами.
Я в лесу обнаружила ядовитый мухомор.
Куст ежевики – колючее растение.
Я в лесу видела черные грибы.
На ёлке много блестящих игрушек.
Крупные грибы растут в лесу.
Лесная малина вкусная ягода.
Абрикосы и персики вкусные и душистые фрукты.
Հաշվետվություն
Տեխնոլոգիա
Քուռկիկ Ջալալի
