Posted in Ընդհանուր

At home

Read about Easter

Easter is usually in April or May. It is a religious holiday. It celebrates the rebirth of Jesus. At Easter, many people like painting eggs in bright colours.

In England children play a game of rolling eggs down a hill. Many children go on an egg hunt, looking for hidden Easter eggs!

People eat lots of chocolate eggs and chocolate bunnies. In the UK, people also eat hot cross buns and a special Easter cake.
religous-կրոնական
celebrates-խորհրդանշել
rebirth-վերածնունդ
rolling eggs-ձվերը գլորել
down a hill-բլրից ներքև
an egg hunt-ձվի որոնում
hidden-թաքցրած
bunny-նապաստակ
hot cross buns-թխվածք

Answer the questions(պատասխանեք հարցերին)
1. When do people celebrate Easter?

Easter is usually in April or May.

2. What does Easter celebrate?

Easter is the celebration of the rebirth of Jesus.
3. How do people celebrate Easter in England?

In England children play a game of rolling eggs down a hill. Many children go on an egg hunt, looking for hidden Easter eggs!
4. How do you celebrate Easter in your family?

We like celebrate Easter with our big family.  We usually paint eggs, cook a fish, we drink wine and cook a special Easter cake.

True or False
1. Easter celebrates the autumn and Fruit harvesting. False
2. People like painting their houses at Easter. False
3. Easter celebrates the rebirth of Jesus. True
4. In England children roll eggs down a hill. True
5. In Armenia kids go on an egg hunt. False
6. Children go from to house and ask for sweets at Easter. False

Posted in Ընդհանուր

«Ես կլինեմ քո ուղեկցորդը դեպի Կարմիր Բլուր»

 Ես ընտրեցի այս վայրը որովհետև և ավելի շատ բան գիտեմ այդ վայրի  մասին, և շատ  եմ եղել  և  շատմ եմ լսել այդ վայրի  մասին:Ես ուզում եմ բոլորը իմանան այս վայրի մասին այնտեղ ամառը շատ գեղեցիկ է կակաչներով և  երիցուկներով  այնտեղ կա Զանգու անունով մի ձոր որը շատ գեղեցիկ է:

20200408_151938

Կարմիր բլուրը գտնվում է  Հրազդանի գետի ձախ ափին (Թեյշեբանի) գտնվել է Վանի  թագավորությունում և հիմնադրվել է մ.թ ա. 6-րդ դարում:Այն նվիրված է եղել ռազմի աստծուն: Թեյշեբանին իր ժամանակին եղել է հզոր քաղաք պատված բարձր աշտարակներով  որոնք պաշտպանել են քաղաքը թշնամիներից : Այնտեղ զարգացած է եղել արհեստը հատկապես խեցեգործությունը, կավագործությունը: Առեւտրական կապերով կապված է  եղել մյուս քաղաքների Վանի, Արգիշտիխինիլի հետ:  Քաղաքում գործում էին բազմաթիվ  շուկաներ  որտեղ վաճառվում էին կատվի պատրաստված կահ-կարասի, ոսկյա և խեցե բազմաթիվ զարդեր:  Այդ բոլորը հետագայում գտնվեց հնագետների  աշխատանքի և պեղմների շնորհիվ: Այն կործանվել է մ.թ.ա 6-5րդ դդ. Սկյութների և հարցակումներից իսկ   դրան նպաստել է նաև բնական աղետները (երկրաշարժ հրդեհ) Բլուրի հարևանությամբ գտնվում է  թանգարանը որտեղ պահվում են  այն բոլոր նմուշները որոնք գտնվել  են բազմամյա պեղումների արդյունքում:Screenshot_20200408-151747_Maps

20200408_151938

images

3eaeefaf42f2a7eec0fcd62807dcec77՜

Թեյշեբաինի հնավայրը այսօր գտնվում է ծայրահեղ անմխիթար վիճակում՝ չնայած որ այն ընդգրկված է պետության կողմից պաշտպանվող հուշարձանների ցանկում[1]։ Հնագույն բնակատեղիին կից գտնվում է գերեզմանոց, որը արդեն ընդգրկում է նաև հուշարձանի տարածքը, պեղված շինություններն աստիճանաբար քանդվում են, բնակատեղիի տարածքը գրեթե ամբողջությամբ պատված է շինարարական ու կենցաղային աղբով, հաճախ հանդիպում են նաև քիմիական թափոններ, որոնց մոտենալը վտանգավոր է մարդու առողջության համար։ Չկա շուրջօրյա հսկողություն։

Teishebain's site is now in extremely poor condition, although it is included in the list of state-protected monuments. Adjacent to the ancient settlement is a cemetery, which already covers the area of ​​the monument, the excavated buildings are gradually being demolished, the area of ​​the settlement is almost completely covered with construction and household waste, and chemical waste is often encountered, which is dangerous for human health. There is no round-the-clock control.
Posted in Ընդհանուր

ԵՎՐԱՍԻԱ

imagesCAPNL0PT եվարսիա

Ամենամեծ մայրցամաքը Եվրասիան է, որի մեջ մտնում են Եվրոպա և Ասիա աշխարհամասերը:
Մակերեսը 52.990 մլն կմ² է, որը կազմում է ընդհանուր ցամաքի 36%:
Բնակչությունը՝ 4.8 միլիարդից ավել է, որը կազմում է ընդհանուր բնակչության ¾ մասը:

Մայրցամաքը գտնվում է Հյուսիսային կիսագնդում, ընդ որում Եվրասիայի կղզիների մի մասը գտնվում է Հարավային կիսագնդում:

Իր մեջ է ներառում երկու աշխարհամաս. Եվրոպա և Ասիա: Բնության առումով Եվրոպայի և Ասիայի մեջ կտրուկ սահման գոյություն չունի:

Այս միակ մայրցամաքն է, որը ողողվում է չորս օվկիանոսներով. հարավում`   Հնդկական օվկիանոսով, հյուսիսում՝ Սառուցյալ օվկիանոսով, արևմուտքում`   Ատլանտյան օվկիանոսով և արևելքում՝ Խաղաղ օվկիանոսով:
Եվրասիան ձգվում է արևմուտքից արևելք 16 հազ. կմ, հյուսիսից հարավ `   8 հազ. կմ, մակերեսն է՝ 53.4 մլն. կմ: Դա մոլորակի ամբողջ ցամաքի 1/3 մասից ավելին է կազմում: Եվրասիայի կղզիների մակերեսը մոտ 2.75 մլն. կմ է:
Եվրասիայում է գտնվում՝
  • Երկրագնդի ամենաբարձր լեռը`   Ջոմոլունգման(Էվերեստ)8848մ
  • ամենախոշոր լիճը`   Կասպից ծովը և ամենախորը`   Բայկալը,
  • մակերեսով ամենամեծ լեռնային համակարգը`   Տիբեթը,
  • ամենամեծ թերակղզին`   Արաբական,
  • ամենամեծ աշխարհագրական շրջանը`   Սիբիրը,
  • ցամաքի ամենացածր կետը`   Մեռյալ ծովի խորշը:
Եվրասիայում ներկայացված են բոլոր կլիմայական գոտիներն ու կլիմայական զոնաները:
Posted in Ընդհանուր

ԶԱՏԿԻ ԾԵՍ

Հայոց տոների շարքում Զատիկը բնության զարթոնքը խորհրդանշող ամենասիրված ու ամենամեծ տոնն է: Կատարվում է գարնանային գիշերահավասարից հետո եկող առաջին կիրակին:Զատիկը համարվում է հինգ տաղավար տոներից մեկը: Զատիկ բառը «հատանել»` զատել կամ բաժանել կամ էլ անջատել, բայից/գործողություն/ է առաջացել: «Զատիկ» նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և իր վերջնական տեսքով` վերադարձ առ Աստված: Զատկի տոնին մարդիկ մատաղ են արել ու բաժանել:

Զատիկը հեթանոսական տոն

Ըստ ենթադրությունների, սկզբնական շրջանում Հայաստանում Զատիկը եղել է անշարժ տոն և համընկել է մարտի 21-ի գիշերահավասար օրվա հետ՝ գիշեր-ցերեկն իրարից տարբերելու իմաստով:
Հետագայում, կապվելով լուսնային օրացույցի հետ, դառնում է շարժական և տոնվում Վահագնի ծնունդից հետո առաջին լիալուսնին հաջորդող օրը: Արդեն իսկ փետրվարի վերջին օրը, լույս մարտի մեկի կեսգիշերին, ընտանիքներում ամեն մեկը մի-մի փայտ վերցրած` խփել է տան պատերին, հատակին` ձայնակցելով.

-Շվոտը դուրս, մարտը` ներս: Այսպես վտարվել է փետրվարը` ձմռան վերջին ամիսը, և հալածվել է ձմռան ընթացքում տներում բույն դրած չարը (Շվոտ): Հայերն այդ օրը սկսում են իրենց գարնանային վարուցանքը, իսկ մանուկները գունավոր ձվերը ձեռքներին երգում-պարում են ու ձվախաղ անում: Զատկի առթիվ ընդունված էր տներում Կենաց ծառ (այսինքն` կյանքի ծառ) զարդարել: Ավանդության համաձայն, մի ժամանակ Արարատում, բարձր լեռների կատարին բույն դրած Հազարան Հավքը , որ գիշերները ճառագում էր, իսկ ցերեկները Արևի ճառագայթների հետ միացնում իր շողերը,  երգում և բազմագույն ձվեր էր ածում` անընդհատ նորոգելով Արարատ աշխարհի գույների թարմությունը, իսկ Անահիտ աստվածուհին դրանք շաղ էր տալիս ողջ Արարատով մեկ, որպեսզի հողն էլ դրանց նման բազմագույն պտուղներ տա: (Ս. Կակոսյան)

Զատիկը` քրիստոնեական տոն

Ս. Հարության տոնին նախորդ օրը երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ:  Այդ օրվանից հավատացյալները միմյանց ողջունում են `Քրիստոս յարեաւ ի մեռելոց ավետիսով, պատասխանն է` Օրհնեալ է Յարութիւնը Քրիստոսի։ Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է  Հիսուսի արյունը՝ խաչվելուց: Ձուն կարմիր ներկելու մասին `«Միայն Զատիկին ենք ձուն կարմիր ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի, և, ինչպես իմաստուններն են ասում` դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը` օդին, սպիտակուցը` ջրին, դեղնուցն էլ երկիրն է»:Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը։ Զատիկը նաև տնօրհնեքի օր էր: :Օրհնվում էր բարիքը` ապահովելով տարվա լիությունը:
Սուրբ Հարության տոնին առաջներում մատաղ էին անում: Զատիկի խոհանոց՝
Զատկի սեղանին սովորաբար դրվում էր ձու, ձուկ, չամչով փլավ, տապակած կանաչի:
Պարտադիր ուտեստներից մեկն էլ ձուկն է` խաշած կամ տապակած վիճակում և կարմիր գինին:

 

Posted in Ընդհանուր

Մայրենի

Ջ․ Ռոդարի․ «Երիտասարդ խեցգետինը»

Մի երիտասարդ խեցգետին մտածում էր.

-Ինչո՞ւ է, որ իմ ըտանիքում բոլորը ետ-ետ են քայլում: Ուզում եմ սովորել քայլել առաջ, ինչպես գորտերը, ու թող պոչս կորցնեմ, եթե դա ինձ չհաջողվի:
Սկսեց թաքուն վարժություններ անել հարազատ գետի քարերի միջև, ու առաջին օրերը դա շատ հոգնություն պատճառեց իրեն. ամենուր զարնվում էր ինչ-որ բանի, քերծում էր զրահն ու կոխկրտում սեփական ոտքերը: Բայց  քիչ-քիչ գործերը հաջող գնացին, քանզի ամեն ինչ էլ կարելի է սովորել, եթե իսկապես ուզենաս:
Երբ արդեն շատ վստահ էր իր վրա, կանգնեց իր ընտանիքի անդամների առաջ ու ասաց.
-Հապա նայե՛ք:
Ու մի հոյակապ քայլքով գնաց առաջ:
-Զավա՛կս, – լաց եղավ նրա մայրը,-Հո խելքդ չե՞ս թռցրել: Ուշքի ե՛կ, քայլի՛ր եղբայրներիդ նման, որ քեզ շատ են սիրում:
Նրա եղբայրները սակայն, միայն փռթկացնում էին:
Հայրը առժամանակ խստորեն նրան նայեց, հետո ասաց.
-Դե հերի՛ք է: Եթե ուզում ես մնալ մեզ հետ, քայլի՛ր ինչպես բոլոր մյուս խեցգետինները: Թե ուզում ես համառել, գետը մեծ է.գնա՛, ու այլևս ետ չվերադառնաս:
Քաջարի խեցգետնուկը սիրում էր իր հարազատներին, բայց չափից ավելի էր վստահ իր արդարացիության մեջ .նա համբուրեց մորը, հրաժեշտ տվեց հորն ու եղբայրներին ու ճանապարհ ընկավ դեպի մեծ աշխարհ:
Անցնելիս` արթնացրեց գորտերի մի խմբի զարմանքը, որոնք որպես իսկական կնանիք, հավաքվել էին իրար գլխի՝ սրանից-նրանից բամբասելու:
-Աշխարհը շուռ է եկել, -ասաց նրանցից մեկը,-նայեցե՛ք այս խեցգետնին ու ասացեք, որ սխալվում եմ, եթե կարող եք։
-Էլ հարգանք չի՛ մնացել,-ասաց մեկ ուրիշը:
-Վա՜յ, վա՜յ, վա՜յ, -հառաչեց երրորդը:
Բայց խեցգետնուկը շարունակեց գնալ իր ճանապարհով: Որոշ ժամանակ հետո լսեց, որ իրեն կանչում է մի ծեր, մեծ խեցգետին, որը դեմքի թախծոտ արտահայտություն ուներ ու մեն-մենակ կանգնել էր մի քարի մոտ.
-Բարի՛ օր,-ասաց երիտասարդ խեցգետինը:
Ծերուկը երկար նայեց նրան, հետո ասաց.
-Այս ի՞նչ ես անում: Ես էլ, երբ երիտասարդ էի, քեզ նման մտածում էի, որ խեցգտիններին պիտի սովորեցնեմ քայլել առաջ: Բայց տե՛ս, թե ինչի հասա. ապրում եմ մեն-մենակ, ու մարդիկ ավելի շուտ լեզուները կկտրեն, քան թե կխոսեն ինձ հետ: Քանի դեռ ուշ չէ, ակա՛նջ արա ինձ. համակերպվի՛ր անելու այնպես, ինչպես անում են մյուսները, ու մի օր, շնորհակալ կլինես իմ այս խորհրդի համար:
Երիտասարդ խեցգետինը չգիտեր ինչ պատասխաներ ու լուռ մնաց: Բայց ինքն իրեն ասում էր.
-Չէ՛, ե՛ս եմ իրավացի:
Ու հրաժեշտ տալով ծեր խեցգետնին` հպարտորեն շարունակեց իր ճանապարհը:
Տեսնես հեռու կգնա՞: Կհասնի՞ երջանկության: Կուղղի՞ այս աշխարհի բոլոր ծուռ բաները: Մենք դա չգիտենք, քանզի նա դեռ շարունակում է քայլել այն նույն քաջարիությամբ ու վճռականությամբ, ինչ առաջին օրը: Միայն կարող ենք նրան ի սրտե հաջողություն մաղթել՝ ասելով.
-ԲԱՐԻ՛ ՃԱՆԱՊԱՐՀ:

Առաջադրանքներ՝

  1. Կազմիր նոր բառեր տրված արմատներով՝

եղբայր-հորեղբայր, եղբայրական, եղբայրաբար,մայր,հայր,քարայր,եղբայր,այրուձի
աշխարհ-աշխարհագիտություն, աշխարհագետ, աշխարհաբնակ,

ուղիղ-ուղղահայաց, ուղղաձիգ, ուղղագծային, ուղղագիծ
խորհուրդ-խորհրդանիշ, խորհրդային, խորհրդավոր

2. Հետևյալ բառերը բաժանիր մասերի՝ գետակ, գայլուկ, ուրախություն, դասարան, ծերունի:

Օրինակ՝ տնակ- տուն+ակ

գետակ-գետ+ակ

գայլուկ-գայլ+ուկ

ուրախություն-ուրախ+ություն

դասարան-դաս+արան

ծերունի-ծեր+ունի

3. Կազմիր նոր բառեր հետևյալ ածանցներով՝ ակ, ուկ, ություն, արան:

ակ-կամրջակ, գետակ, ծորակ, բաժակ,վարդակ, պանակ,ներկապնակ

ուկ-մարդուկ, կապտուկ, կարմրուկ,հորդուկ

ություն-ուրախություն, տխրություն, բարություն, լավություն, նախադասություն

արան-դասարան, բառարան, լսարան, գրադարան,բնակարան:

4. Թվարկիր այս պատմության հերոսներին: Յուրաքանչյուրին բնութագրիր մեկ դիպուկ բառով:

Երիտասարդ խեցգետինը քաջ էր։

Մայր խեցգետինը անհանգիստ էր։

Հայր խեցգետինը խիստ էր։

Երիտասարդ խեցգետնի եղբայները անլուրջ էին։

Գորտերը բամբասող էին։

Ծեր խեցգետինը խելացի էր

5. Բացատրիր հետևյալ միտքը՝ ամեն ինչ էլ կարելի է սովորել, եթե շատ ուզես:

Եթե ձկտես ամեն ինչի կհասնես

6. Ի՞նչ եղավ հետո երիտասարդ խեցգետնի հետ, կարողացաչ՞վ նա հասնել հաջողության, երջանկության, շտկե՞ց աշխարհի բոլոր «ծուռ» բաները:

Կարողացա՞վ նա հասնել հաջողության, երջանկության, շտկե՞ց աշխարհի բոլոր «ծուռ» բաները  նա հասավ  հաջողության և երջանկության բայց չկարողացավ ուղել աշխարհի բոլոր բաները

Posted in Ընդհանուր

Ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից

Ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից

Կորոնավիրուսը վտանգավոր է այն մարդկանց համար, ովքեր ունեն թույլ դիմադրողականություն կամ որևէ հիվանդություն։ Բարձր դիմադրողականություն ունենալու համար պետք է առողջ սնվել, օգտագործել միրգ և բանջարեղեն, կոկորդի ողողումներ անել, զբաղվել սպորտով, շնչել շատ մաքուր օդ։ Կորոնավիորսից պաշտպանվելու համար պետք է հաճախ օճառով լվանալ ձեռքերը, չգնալ մարդաշատ վայրեր, հազալիս և փռշտալիս փակել բերանը և հիվանդանալու դեպքում անպայման դիմել բժշկի։ Եվ ամենակարևորը խուճապի չպետք է մատնվել։

Խուճապ- 1․ Մեկին կամ շատերին միաժամանակ տիրող հանկարծական անհաղթահարելի երկյուղ, տագնապ:
2. Այդպիսի երկյուղից առաջացած ընդհանուր հուզմունք՝ իրարանցում, տագնապալից վիճակ:

կ3կ2կ1

Posted in Ընդհանուր

Մաթեմատիկա

 

 

Screenshot_20200406-164340_Word

4-2-1-638

Արամը վերցրեց 500 էջանոց գիրք  բայց կարդաց 1/2 մասը քանի էջ կարդաց Արամը:

500:2×1=250

Ձատկի տոնի արթիվ  մայրիկը նախատեսել էր 100  Աննան կոտրեց տան զատկի ձվերի 1/6 մասը քանի ձու թողեց Աննան:

100÷1×6=600

Մայրիկը չամչով փլավ պատրաստելու համար օգտակործեց չամիչի 1/3 մասը  եթե չամիչը 4 կգ Էր քանի կգ  չամիչ մնաց :

4÷1×3=12

Խանութում ստացել էին զատկական չամչով 30 բուլկիներ օրվա վերջին մնաց բուլկիների 1/5 մասը :

30÷5×1=6

Մայրիկը կուլիչի համար օգտագործեց  1կգ շաքարավազի 1/4 մասը որքան շագարավազ օգտագործեց:

1000÷4×1=250 գ

Մայրիկը գնեց 3 մ ժապավեն սեղանը զարդարելու համար: Օգտագործեց ժապավենի 1/2 մասը որքան օգտագործեց :

300սմ ÷2×1=150սմ =1մ 50սմ

Մայրիկը ձու ներկելու համար ուներ 1 տուփ  ներկ, տուփի ներկը  բավականացնում է 120 ձու ներկելու համար մայրիկը ոգտագործեց ներկի 1/3 մասը քանի ձու մնաց չներկված:

120:3×1=40

Սկուտեղի վրա ցանել են 50 հատիկ ոսպ չծխել նրա 1/5 մասը: Քանի հատիկ ոսպ չծլեց:

50÷5×1=10

easter1

 

Posted in Ընդհանուր

Տանը

Սիրելի սովորողներ, կարդոնե թղթի վրա գծեք տարբեր երկրաչափական պատկերներ, որից հետո կտրեք ստցաված պատկերները, մետրի միջոցով կատարեց չափումներ, համակարգչում Paint-ով գծեց բոլոր երկրաչափական պատկերները, նշեք յուրաքանչյուրի կողմերի երկարությունները և հաշվեց յուրաքանչյուրի պարագիծը: Արդյունքները Ֆոտոշարքի հետ միասին տեղադրեք բլոգում։ Ֆոտոշարքում պետք է երևան, թե ինչպես եք կատարել չափումները։

Անհրաժեշտ պիտույքներ՝ կարդոնե թուղթ, մատիտ, մկրատ, քանոն կամ մետր ու համակարգիչ, որի մեջ առկա է Paint։

Քառակուսի

Քառակուսու երկարություն 5սմ, լայնություն 5 սմ:

Քառակուսու պարագիծ 5×2+5×2=20սմ

Եռանկյուն

Եռանկյան կողմերը 4սմ, 7սմ և 7սմ

Եռանկյան պարագիծ 4+7+7=18սմ

Ուղղանկյուն

Ուղղանկյան երկարություն 4սմ, լայնություն 11սմ

Ուղղանկյան պարագիծ 4×2+11×2=30սմ

Երկրաչափական պատկերներ

Գործնական աշխատանք 2․

Սիրելի սովորողներ, կանգնեք կշեռքին ու համակարգչի word ֆայլում գրանցեք ձեր զանգվածը: Այնուհետև կշռվեք նաև ձեր ուսապարկով: Որից հետո գրանցեց արդյունքը: Կշռումների արդյունքներով որոշեք և գրանցեց ուսապարկի զանգվածը: Յուրաքանչյուրդ գրանցեց նաև, թե ինչքան ժամանակում կատարեցիք առաջադրանքը։

Անհրաժեշտ պիտույքներ՝ կշեռք, ուսապարկ, վայրկյանաչափ։

Պայուսակի զանգված=1կգ 7գ=1007գ