Ճամփորդություն դեպի Արատեսի դպրական կենտրոն

Սա իմ առաջին եռօրյա ճամփորդությունն է դեպի Արատես, և ես մի քիչ կպատմեմ իմ տպավորություններից։ Նախ մենք տնից շարժվեցինք դպրոց, հետո՝ ժամը 10-ին, դպրոցից շարժվեցինք դեպի Արատես։ Առաջին մեր կանգառն էր Հայրավանքը, որտեղ նախաճաշեցինք ժամը 11:30, հետո կանգնեցինք նաև Սելիմի քարվանատանը ։Ժամը 13:30 հասանք Արատեսի ամառանոց և շարժվեցինք դեպի գետ։ Այնտեղ վայելեցինք բնությունը և օդը, հետո ծանոթացանք տարածքին և, իհարկե, ծանոթացանք շների հետ։ Հետո վաառեցինք կրակ և տաքացանք կրակի շուրջը, ճաշակեցինք համեղ խորոոված, երգեցինք և գնացինք քնելու։

Երկրորդ օրը արթնացանք քարե դարում։ Մենք քարե դարի մարդու կերպարի մեջ էինք։ Զբաղվեցինք հավաքչությամբ ու ձկնորսությամբ, ապրեցինք քարանձավում, կայծքարի միջոցով խարույկ վառեցինք, նկարեցինք պատերի վրա, պատրաստեցինք նախնադարյան զենքեր, տերևներից ափսեներ, մրգեր խորովեցինք, առևանգեցինք ցեղապետին, բայց վերջում հաշտվեցինք մի պայմանով, որ տարածքը պետք է մաքրենք բոլորս միասին։ Հաշտության հաստատումը ամփոփեցինք ավանդական նախնադարյան-հայկական խորովածով։

Երրորդ օրը մեր վերադարձի ժամանակն էր։ Վերադարձի ճանապարհին ունեինք երեք կանգառ՝ Գողթանիկի ջրվեժը , Հորբատեղի գեյզերը և Զորաց եկեղեցին։ Իմացանք, որ Գողթանիկի ջրվեժը, չնայած իր գեղեցկությանը, շատ վտանգավոր է լողալու համար, քանի որ ջուրը ներքև է ձգում։

Հոբատեղի գեյզերի ջուրն այնպիսի ուժգնությամբ էր վեր բարձրանում, որ ջրի հոսքը հնարավոր չէր փակել։ Պարզեցինք, որ գեյզերի ջուրը խմելու համար պիտանի չէ։

Շատ տպավորիչ էր Զորաց եկեղեցին։ 14-րդ դարի կառույց լինելով՝ այն կանգուն է մինչև այսոր։ մասնագետները կարծում են, որ այն զինվորական եկեղեցի է եղել։

Այսքանով ավարտվեց արկածներով լի մեր ճամփորդությունը։ Հույս ունեմ՝ այն կկրկնվի։

Leave a comment