Posted in Հայրենագիտություն

Գևորգ Չաուշ. հայդուկ և հայդուկյան շարժում

Հայդուկի հագուստը
Հայդուկները հագնում էին լայն տաբատներ ու գույնզգույն բաճկոններ՝ կարմիր ու դեղին նախշերով։ Գոտիներին ամրացնում էին կաշվից քառակապ փամփշտակալներ, որոնք ծածկում էին անթև աբաներով։ Հայդուկներն իրենց գլուխները ծածկում էին արախչիով կամ գդակով՝ մուգ կարմրավուն տուշիներով ելերած։ Մեջքներին կապում էին պայուսակ և մի պարան ծառերը մագլցելու համար։ Հայդուկը գերեզման չուներ։ Նրա բաղձանքն էր՝ եթե մեռնել, միայն կռվում, թշնամու գնդակից։

Идеи на тему «ՀԱՅԴՈՒԿ» (63) | боевик, армения, новорожденный младенец


Հայդուկի էությունը
Հայդուկը հարստություն և ունեցվածք ոչ միայն չուներ, այլև ունենալու իրավունք էլ չուներ։ Նրա կյանքը նվիրաբերված էր հայրենիքի ազատությանը և պատկանում էր միայն հայրենիքին։ Հայդուկն անընդհատ շարժման մեջ էր։ Դեռ լույսը չբացված, նա հեռանում էր, և ոչ ոք չպետք է իմանար, թե որ ուղղությամբ և ուր է գնում։ Նրա բնակատեղին քարայրն էր, ձնե տնակը, լեռներն ու կիրճերը, իսկ գյուղերում անասնագոմի կամ մարագի մութ անկյունը։ Գիշերը հայդուկի սեփականությունն էր, գիշերը հայդուկն էր դրության տերը, իսկ ցերեկը նրա գլխավոր հոգսը թաքնվելն ու չնկատվելն էր։ Նա տեղափոխվում, տեղից տեղ էր անցնում գիշերը, հույսը դնելով մթության վրա։ Գնում էր սարերով, կիրճերով ու ծերպերով, որպեսզի մարդու չհանդիպեր, իսկ երբ լույսը բացվում էր, մտնում էր թաքստոց։ Հայդուկը մահվան դեմ չէր մաքառում։ Նրա կռիվը թշնամու, իր հայրենիքը զավթել ցանկացողների դեմ էր։ Նրա օրերն անցնում էին ձյան ու բքի մեջ, անձրևի ու կարկուտի տակ։ Պետք էր միշտ ուշադիր լինել, որ եթե թշնամի հանդիպեր, նրա առաջինը հայդուկը կրակեր ու խուճապի մատներ։ Յուրաքանչյուր հայդուկ պետք է կարողանար կռվել ու հաղթել 10-20 թշնամու։ Եթե ռազմական գործողությունների կարիք չկար, հայդուկների մի մասին թույլատրում էին գնալ իրենց գյուղերը, կազմակերպել պաշտպանական ջոկատներ։

Հայ հայդուկներ
Հայդուկային շարժումը մեծ տարածում էր գտել նաև Արևմտյան և Արևելյան Հայաստաններում 19-րդ դարից սկսած։ Հայ հայդուկների շարքում կարևոր է նշել Արաբոյին, Աղբյուր Սերոբին, Անդրանիկին, Դժոխք Հրայրին, Գալեին, Մախլուտոյին, Գևորգ Չաուշին։
Հարյուրավոր հայդուկների շարքում իր պատվավոր տեղն ունի Գևորգ Չավուշը: Նա հին հայդուկներից էր, մարտնչել էր բազմաթիվ խմբերում:
Ծնվել է 1870 թվականին Սասունի Փսանաց գավառի Մկթենք գյուղում։
Գևորգը գտնում էր, որ պետք էր դաշնակից լինել քրդերի հետ։ Դրա համար էլ նա մեծ հարգանք է վայելել քրդերի մոտ։ Բացի այդ Չաուշը դաժանաբար պատժում էր այն քրդերին, ովքեր թալանում էին հայ գյուղացու ինչքը։
Եղել է միակ ֆիդային, ով, բոլոր ֆիդայական օրենքներին հակառակ, ամուսնացել է։
Դեռ վաղ տարիներից Գևորգը չի կարողացել անտարբեր լինել հայ ազգի ճակատագրով։ Այդ է վկայում այն, որ 14 տարեկան հասակում Գևորգը տեսնելով թե ինչպես 4-5 քուրդ հայ գյուղացիներին թալանում, քարեր է շպրտում թալանչիների վրա, իսկ հայերին կոչ անում պաշտպանվել։ Ճիշտ է, նրան ոչ ոք չեն արձագանքում, իսկ քրդերն էլ ոտնատակ են տալիս պատանի Գևորգին։
Եղել է Աղբյուր Սերոբի, Անդրանիկի ջոկատներում: Խիզախ էր ինչպես ոչ մեկ: Հայրենիքը սուրբ էրմ բոլոր սրբություններից:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s