Իմ դպրոցը ինձ միայն գիտելիք չի տալիս ։ Սովորեցնում է՝ ինչպես լինել հոգատար մեր ընկերների հանդեպ, ինչպես մեր հոգատարություը դրսևորենք բնության ու մեր միջավայրի հանդեպ։ Մեր դպրոցում կան երեխաներ, ովքեր մեզնից տարբերվում են և մենք չպետք է անտեսենք, պետք է ուշադիր լինենք նրանց հանդեպ, որպեսզսի նրանք չտարբերվեն մեզնից, մենակ չմնան։ Նաև հոգատար ենք նրանով, երբ ճամփորդում ենք հավաքում ենք էնտեղի աղբը, դպրոցում հանգանակություններ ենք անում, տարբեր ընտանիքների ենք օգնում, որոնք մեր կարիքը ունեն։ Օրինակ՝ ջերմոցից հավաքում ենք կանաչիներ կամ այլ բանջարեղեններ և տանում ենք վաճառելու իսկ հավաքված գումարը տալիս ենք դպրոցին, որպեսզի պատրաստեն ուտեստներ և տան մանկապարտեզի երեխաներին։ Անցած անգամ մենք հավաքեցինք կանաչիներ և տարանք մեդիակենտրոն և տանելու ընթացքում ընկեր Գոհարը ավելացրեց մեր պատրաստած մագնիսները ։
Եղեք հոգատար, որովհետև այդ հգատարությանը պետք է բոլորին։ Մարդիկ կան, ովքեր չեն գնահատում քո հոգատարությունը, բայց դու պետք է ապացուցես նրանց, որ քո վարքը իրենցից կախված չէ ։ Մենք Սեբաստացի ենք ։ Հոգատարությունը ապացուցեք ձեր արարքով, սրտով, ցույց տվեք, թե ինչքան բաց է ձեր սիրտը մարդկանց հանդեպ ։