Ես չգիտեմ օտար երկրներում ինչպես են վերաբերվում տատիկ -պապիկներին, բայց մենք հաստատ կարող ենք խոսել մեր մեծ սիրո և հարգանքի մասին, որ տածում ենք մեր պապիկ տատիկների հանդեպ, ինձ բախտ չի վիճակվել կենդանի տեսնել իմ պապիկներին, սակայն իմ հարազատները այնքան են խոսել և պատմել նրանց մասին որ, ինձ երբեմն թվում է, ես իրականում տեսել և շփվել եմ նրանց հետ։ Հայրական կողմից պապիկս եղել է վիթխարահասակ և բարետես, ունեցել է մեղմ բնավորություն, սիրել է օգնել բոլորին հատկապես նրանց, ովքեր ունեցել են դրա կարիքը։Մայրական կողմից պապիկիս նույնպես չեմ տեսել սակայն լսել եմ նրա առաքինի և ազնիվ մարդ լինելիու մասին