Posted in Երկրաչափություն, Երկրաչափություն 7

Երկրաչափություն

Պարապմունք 3.
Թեմա՝ Երկրաչափական սկզբնական տեղեկություններ, ճառագայթ:
Հարցերի քննարկում:


Ուղղի վրա գտնվող կետը ուղիղը բաժանում է երկու մասի, որոնցից յուրաքանչյուրը կոչվում է այդ կետից դուրս եկող ճառագայթ, իսկ կետը՝ ճառագայթներից յուրաքանչյուրի սկիզբ (կամ սկզբնակետ):

Stars1.png

A կետը a  ուղիղը բաժանում է երկու ճառագայթի: Կարևոր է տարբերել այդ ճառագայթներն իրարից: Այդ նպատակով ուղղի վրա վերցնենք ևս երկու կետ՝ B-ն և C-ն, և ճառագայթները նշանակենք համապատասխանաբար AB և AC:

Ուշադրություն

Առաջին տառով նշում են ճառագայթի սկզբնակետը, իսկ երկրորդ տառը ցույց է տալիս ճառագայթի ուղղությունը:

Գործնական աշխատանք;
1.Geogebra ծրագրով գծիր a ուղիղ: Ուղղի վրա նշիր M կետը: Ուղղի վրա քանի՞ ճառագայթ առաջացավ, նշիր՝ առանձնացնելով տառերով:

Երկու ճառագայթ MA և MB․



2.   Ուղղի վրա տրված են 3 կետեր՝ K, E, Z: Նշիր այն ճառագայները, որոնք առաջացան ուղղի վրա:

EK,EZ,ZE,KZ.

3. Գծիր a ուղիղ, վրան նշիր AB հատվածը և M, N կետերը այնպես նշիր, որ M-ը, N-ը գտնվեն  AB հատվածի վրա:

4. Գծիր AM, AL, AN ճառագայներ այնպես, որ նույն ուղղի վրա չգտնվեն:


5.AB Ճառագայթի  սկզբնակետը ի՞նչ տառով են նշել:

A


6. Նշի՛ր ՕM ճառագայթի վրա  B, A, N կետերը:


7. Գծիր a ուղիղ, նշի’ր վրան M, L, Օ կետերը այնպես, որ O-ն LM ճառագայթի վրա չգտնվի:

Լրացուցիչ աշխատանք:

Սիրելի սովորող, սեպտեմբերի 28-ին մաթեմատիկական ֆլեշմոբի օրն է, խնդրում եմ. ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերին,  համացանցից կամ գրքերից փնտրիր մաթեմատիկական ֆլեշմոբին համապատասխան խնդիր և ուղարկիր ինձ: Լավագույն տասը խնդիրը կտեղադրվի կայքում:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s