Պատմաբանի առարան
Ավատատեր – ֆեոդալ, ավատ ունեցող։ Ավատ՝ հողային սեփականություն Կալվածք – կալվածատիրոջ (թագավորի, իշխանի, վանքի և այլն) հողային սեփականությունը
Աստիճանակարգություն – այստեղ՝ պաշտոնների աստիճանների հաջորդական կարգը՝ ստորինից մինչև բարձրը. օրինակ՝ թագավորին ենթարկվում է նախարարը, իսկ նախարարին՝ իշխանությունների տերերը, իշխանությունների տերերին՝ բդեշխները, և այսպես շարունակ: Ավատատիրական հասարակության բոլոր խավերն ունեին իրենց հստակ իրավունքները և պարտականությունները: Նրանք միմյանցից տարբերվում էին նաև արտաքին տեսքով, կենցաղով և այլն։
Զորանամակ – նախարարների զինական ուժի թվաքանակի և դասակարգման մասին պաշտոնական գրություն
Առաքյալ – քարոզիչ։ Քրիստոսի 12 աշակերտներին կոչում են նաև առաքյալներ։ Սրբապատկեր – սրբի պատկեր։ Հայ եկեղեցում սրբապատկերը առաջին հերթին այն գեղանկարներն են, որոնք պատկերում են Հիսուս Քրիստոսին, Աստվածամորը և սրբերին: Ավանդություն – ավանդազրույց, սերնդե սերունդ անցնող անգիր պատմություն
Ուխտել – հաստատուն խոսք տալ, երդվել
Միանձնուհի – կրոնավորուհի, (մենաստանի՝ վանքի անդամ
Նիկիական հավատո հանգանակ – Հավատո հանգանակը փաստաթուղթ է, որում համառոտ շարադրված են տվյալ եկեղեցու հավատքային ու դավանաբանական հիմնական ուղղություններն ու սկզբունքները: Նիկիա քաղաքում տեղի ունեցող տիեզերական ժողովի ժամանակ ընդունվել է նիկիական հավատո հանգանակը։
Ձեռնադրություն – համապատասխան եկեղեցական արարողություն կատարելով՝ մեկին եկեղեցական կոչում (քահանայություն, եպիսկոպոսություն և այլն) տալ։
Տիեզերական ժողով – Եկեղեցական ժողով, որին մասնակցում են բոլոր քրիստոնյա եկեղեցիների ներկայացուցիչները և որի որոշումները պարտադիր են բոլոր քրիստոնյաների համար
Վարք – այստեղ՝ կենսագրություն
Ճգնակեցություն – մենակեցություն։ Հասարակությունից առանձնացած որոշակի ապրելակերպ, որի նպատակն է հասնել բարոյական կատարելության և Աստծու հետ հաղորդակցության:
Գրաբար – հայերեն հին գրական լեզուն, որ ավանդված է 5-րդ դարից Սաղմոս – այստեղ՝ կրոնական բովանդակությամբ քնարերգություն, նվագարանով երգ
Առաքինություն – առաքինությունը աստվածային շնորհ է, որի առկայության դեպքում մարդը մտքով, խոսքով և գործով ապրում է Աստծու պատվիրաններին համապատասխան։ Առաքինություններ են պարկեշտությունը, ազնվությունը, բարոյականությունը և այլն
Կոտակ – կարճահասակ։ Խոսրով թագավորն այս մականունը ստացել իր կարճահասակության համար: Տոհմիկ ազնվականություն – ավատատիրական (հետագայում նաև կապիտալիստական) հասարակարգում այն իշխող դասը, որն իր լիազորությունները ստացել է ժառանգաբար:
Տաճար Մայրի – հին հայերենում մայրի էր կոչվում ոչ միայն սոճու մի տեսակը, այլև առհասարակ անտառը, ծառաստանը։ Ուրեմն Տաճար մայրի նշանակում է սրբավայրծառաստան կամ սրբազան անտառ: Կանգուն – այստեղ բառը գործածված է որպես երկարության չափ, որը հավասար է մեկ արշինի կամ մեկ մետրի
Ուրացող – հավատը՝ կրոնը փոխող մարդ։ Հեթանոսական կրոնի ջատագով լինելու պատճառով Հուլիանոս կայսրը քրիստոնյա պատմիչների կողմից ստացել է «Ուրացող» անունը
Բորոտ – բորով հիվանդ։ Բորը հիավանդություն է, որն արտահայտվում է մաշկի և հյուսվածքների քայքայումով: Ուրուկ – բորոտ
Հրովարտակ – թագավորի գրավոր դիմումը ժողովրդին
Աշխատող ձեռք – աշխատանքի ընդունակ մարդ, աշխատող ուժ
Առաքինի – ազնիվ, բարոյական, համեստ, առհասարակ լավ վարք ու բարք ունեցող
Սլաքներ ուղղել – հարվածները, հարձակվողական խոսքը մեկի դեմ կենտրոնացնել Մենաստան – միայնակների բնակության տեղ, մարդկանց բնակությունից առանձնացված վանք, որտեղ ապրում են կրոնավորները։