2.Բանաստեղծությունից դուրս գրիր քեզ առավել դուր եկած հատվածը և մեկնաբանիր:
Քամին շատ է թափառել ,
Պարապ-սարապ, թևը կախ,
Բայց արդեն գործ է ճարել,
Տեսեք, ինչքան է ուրախ:
Ինձ ամենից շատ դուր է գալիս այս հատվածը,քանի որ այստեղ շատ պատկերավոր է երևում աշնան բնավորությունը: Չէ՞ որ հատկապես աշնանն է քամին ուրախանում և խենթի նման թափառում է փողոցներում:
Ավանդույթ — Եթե փորձենք բառացի բացատրել ավանդույթ բառը, ապա շատ հեռու գնալ հարկավոր չի լինի, կարող ենք հենց մեր ընտանիքներում գտնել այդ բառի իմաստն ու նշանակությունը, օրինակ յուրաքանչյուրի ընտանիքում գույություն ունեն և ընդունված են ազգային սովորություններից բացի, նաև իրենց ընտանիքին հատուկ, միայն իրենց ընտանիքում ընդունված ավանդույթը, որը փոխանցվել է պապերից, օրինակ՝ միասին ընթրելը, միասին որևէ բան անելը, որը միայն ձեր ընտանիքին է հատուկ և այլն…:
Հայերը, լինելով աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկը, չէին կարող չունենալ ավանդույթներ, որոնք փոխանցվելով դարեդար, եկել հասել են մինչև մեր օրերը:
Հարսանիք
Նկարում պատկերված է հին հայկական գյուղական հարսանիք, շատ մարզերում, օրինակ Կոտայքի մարզում, հարսանիքի ժամանակ տարածված է մոմերուվ շուրջպարը: Հարսանիքըհայերի համար մեծ տոնախմբություն է: Այն ենթադրում է նշանադրությունն ու հետո հարսանեկան արարողությունը: Այսօր այլևս տարածված չէ հարսանիքը “7 օր, 7 գիշեր” տոնելու ավանդույթը, ինչպես դա անում էին նախկինում (ողջ գյուղով): Հյուրեր հայկական հարսանիքների ժամանակ շատ են լինում: Վկա է լինում հարսի կամ փեսայի ընտանիքի կողմից ամենահարգված ու սիրված ընտանեկան զույգը: Քավորի դերը տալիս են այն ընտանիքին, որը կարող է օրինակ ծառայել, թե ինչպիսին պետք է լինի նորապսակների ընտանիքը: Հարսի և փեսայի բարեկամներն ու հյուրերը նորապսակներին նվիրում են զարդեր, կենցաղային իրեր, գումար: Ի դեպ, նվերների մատուցումն առանձին կարգով է արվում: Հարսանիքն ուղեկցվում է զանազան հետաքրքրաշարժ արարողություններով: Հարսին եկեղեցի է ուղեկցում կնքահայրը: Հարսանիքի ժամանակ հարսի գիրկը երեխա են տալիս:
Երեխայի ծնունդը
Ավանդաբար հայ ընտանիքներում շատ երեխաներ են մեծանում: Հնում, եկեղեցական տոների ընթացքում, այն տան դիմաց, որտեղ երեխա է ծնվել, պարտադիր երաժշտություն է հնչել, իսկ տունը զարդարել են կանաչ ճյուղերով, դա տոհմի շարունակման խորհրդանիշն է եղել: Ծնվելու պահից մինչև 40 օր, բացի մոտիկ բարեկամներից, երեխային ոչ մեկին ցույց չեն տվել: Այս սովորությունը դեռ պահպանում են շատ հայ ընտանիքներ: Յուրաքանչյուր ուրախալի իրադարձության ժամանակ տոնակատարության հիմնական “մեղավորը” ձեռքը դնում է իր ընկերների ու բարեկամների գլխին, ասելով`“Տարոսը քեզ”, ինչը իր այդ պահի երջանկությունն զգալու մաղթանք է:
Հյուրընկալություն
Հյուրն Աստծունն է, այսպիսի առած ունեն հայերը, կապված հյուրի և հյուրընկալության հետ: Հայ ժողովրդիհյուրընկալության մասին ողջ աշխարհը գիտի: Ուրախության ու երջանկության բոլոր առիթների դեպքում“սեղան են գցում” այնտեղ, ուր կան մոտ ու հարազատ մարդիկ`տանը, աշխատավայրում և այլն: Հայերն անկեղծորեն հավատում են` ինչքան ճոխ սեղան գցես, այնքան կավելանան ուրախանալու առիթները:
Ազգային ավանդական տոները Եվրոպական Վալենտինի տոնից առաջ Հայաստանում նշվում է Սուրբ Սարգսի օրը`սիրահարների տոնը: Այդ օրը չամուսնացած բոլոր աղջիկները քնելուց առաջ “աղի բլիթ” են ուտում ու հավատում, որ երազում իրենց ջուր կբերի ապագա ընտրյալը:
Ձմեռվա վերջին նշվում է “Տրնդեզը”
Այս տոնը եկել է դեռ հեթանոսական ժամանակներից: Եկեղեցու հենց բակում մեծ խարույկ են վառում ու նորապսակները ցատկում են դրա վրայով, որպեսզի մաքրվեն չարից, դժբախտություններից, մեծամտությունից և այլն: Եվ այդ օրվա հետ Հայոց աշխարհի վրա գարուն է իջնում: Տեառնընդառաջ բառը բացատրվում է այսպես՝ տիրոջն ընդառաջ: “Ծաղկազարդի” կամ “Ծառզարդարի” տոնը նույնպես գարնան գալստին է նվիրված: Այդ օրը մարդիկ եկեղեցի են մտնում ուռենու ճյուղերով, օրհնվելուց հետո երեխաների ու երիտասարդների գլխին այդ ճյուղերից պատրաստված պսակ են դնում: Ամռանը`օգոստոսի սկզբին, երբ անտանելի շոգ է լինում և դաշտերը չորանում են ջրի պակասից, գալիս է “Ջրի” փրկարար տոնը`“Վարդավառը”: Այս տոնը եկել է դեռ հեթանոսական ժամանակներից: Հայաստանի բոլոր բնակավայրերում մարդիկ իրար վրա ջուր են լցնում:
Գինեգործության և կոնյակագործության ավանդույթը
Յուրաքանչյուր հայ գիտի, որ Նոյ Նահապետը, ոտք դնելով այս հողի վրա, այստեղ աճեցրեց առաջին խաղողի ողկույզը: Այդպիսով հիմք դրվեց հայկական ավանդականգինեգործության ավանդույթին: Հետազոտությունները փաստում են, որ այստեղ գինի են պատրաստել դեռևս մ.թ.ա. 10-11-րդ դարերում: Հին ժամանակներից հայերը կարողացել են լավ գինի պատրաստել, այդ հմտությունը, որը ձեռք է բերվել դեռ հին Ուրարտական պետության գոյության դարաշրջանում, հարյուրամյակներ անց պահպանված է:
Պատասխանի հետևյալ հարցերին՝
Այս տոն-ավանդույթներից որի՞ն ես մասնակցել
Ես մասնակցել եմ տրնդեզի,Հյուրընկալության,Երեխայի ծնունդը,հարսանիք
Մի որբ երեխա՝ ցնցոտիներ հագած` կուչ էր եկել հարուստ տների պատերի տակ: Մեջքը հենել էր մի հարուստ տան պատին և մեկնել էր ձեռքը դեպի մարդիկ: Նոր էր բացվել գարունը, մոտակա սարերը կանաչին էին տալիս, և գարնան անուշ արևը բարի աչքերով էր նայում ամենքին: Մայթերով անցուդարձ էին անում մարդիկ, և ոչ մի մարդ չէր նայում, չէր ուզում նայել խեղճ ու որբ երեխային: Երբ արևը կամաց-կամաց թեքվում էր մոտավոր կանաչ սարերի հետևը, սկսեց փչել մի ցուրտ քամի, և երեխան դողում էր՝ խե՜ղճ ու անտուն:
-Ախ, կարմիր արև, բարի՜ արև, դու էիր միայն ինձ տաքացնում, հիմա ո՞ւր ես գնում, թողնում ես ինձ մենակ՝ այս ցրտին ու խավարին. ես մայր չունեմ. ես տուն չունեմ, ու՞ր գնամ, ու՞մ մոտ գնամ… Վեր առ, տար ինձ քեզ հետ, անու՜շ արև… Լալիս էր երեխան լուռ ու մունջ, և արցունքները գլոր-գլոր սահում էին նրա գունատ երեսից: Իսկ մարդիկ տուն էին դառնում, և ոչ ոք չէր լսում ու տեսնում նրան, ոչ ոք չէր ուզում լսել ու տեսնել նրան…
Արևը սահեց անցավ սարի մյուս կողմը, և էլ չերևաց: -Բարի՜ արև, ես գիտեմ, դու գնացիր քո մոր մոտ… Ես գիտեմ, ձեր տունը ա՜յս սարի հետևն է, ես կգամ, կգամ քեզ մոտ, հիմա, հիմա…Реклама 15
Եվ խեղճ երեխան դողալով՝ հարուստ տների պատերը բռնելով, գնա՜ց, գնա՜ց, քաղաքից դուրս ելավ: Հասավ մոտավոր սարին. դժվար էր վերելքը, քարեր ու քարեր, ոտքը դիպչում էր քարերին, խիստ ցավում. բայց նա ուշադրություն չդարձնելով բարձրանում էր անընդհատ:
Մութն իջավ և կանաչ սարը սևերով ծածկվեց: Սարի գլխին փայլփլում էին աստղերը՝ կանչող, գուրգուրող ճրագների պես: Փչում էր սառը, խիստ քամին, որ ձորերի մեջ ու քարափների գլխին վայում էր. երբեմն թռչում էին սև գիշերահավերը, որոնք որսի էին դուրս եկել: Երեխան անվախ ու հաստատուն քայլերով գնում էր վերև, բա՜րձր, միշտ բա՜րձր. և հանկարծ լսեց շների հաչոց, մի քիչ հետո էլ լսեց մի ձայն խավարի միջից.
-Ո՞վ ես, ու՞ր ես գնում: -Ճամփորդ տղա եմ, արևի մոտ եմ գնում, ասա, ո՞ւր է արևի տունը, հեռու՞ է, թե՞ մոտիկ: Ճրագը ձեռքին մոտ եկավ մի մարդ և քնքուշ ձայնով ասաց. -Դու հոգնած կլինես, քաղցած ու ծարավ, գնանք ինձ մոտ: Ի՜նչ անգութ են քո հայրն ու մայրը, որ այս մթանը քեզ ցրտի ու քամու բերանն են ձգել: -Ես հայր ու մայր չունեմ, ես որբ եմ ու անտեր… -Գնանք, տղաս, գնանք ինձ մոտ, – ասաց բարի անծանոթը և երեխայի ձեռքից բռնելով՝ տուն տարավ:
Նրա տունը մի խեղճ խրճիթ էր. օջախի շուրջը նստած էին բարի մարդու կինն ու երեխք փոքր երեխաները: Նրա խրճիթին կից մի մեծ բակում որոճում էին ոչխարները: Նա հովիվ էր, սարի հովիվ:
-Սիրելի երեխաներս, ձեզ եղբայր եմ բերել, թող չլինեք երեք եղբայր, լինեք չորս: Երեքին հաց տվող ձեռքը չորսին էլ կտա: Սիրեցեք իրար. եկեք համբուրեցեք ձեր նոր եղբորը:
Ամենից առաջ հովվի կինը գրկեց երեխային և մոր պես ջերմ-ջերմ համբուրեց. հետո երեխաները եկան և եղբոր պես համբուրեցին նրան: Երեխան ուրախությունից լաց էր լինում և նորից լալիս: Հետո սեղան նստեցին` ուրախ, զվարթ: Մայրը նրանց համար անկողին շինեց և ամենքին քնեցրեց իր կողքին: Երեխան շա՜տ էր հոգնած. իսկույն աչքերը փակեց ու անո՜ւշ-անո՜ւշ քնեց:
Երազի մեջ ուրախ ժպտում էր երեխան, ասես ինքն արևի մոտ է արդեն, գրկել է նրան ամուր ու պառկել է նրա գրկում տաք ու երջանիկ: Մեկ էլ սրտի հրճվանքից վեր թռավ և տեսավ, որ արևի փոխարեն գրկել է իր նոր եղբայրներին և ամուր բռնել է մոր ձեռքը: Եվ նա տեսավ, որ արևը հենց այս տան մեջ է, որ ինքը հենց արևի գրկում է… Գրի՛ր, թե ի՞նչ սովորեցրեց քեզ Ավ. Իսահակյանի ,,Արևի մոտ՚՚ պատմվածքը:
Մեզ պատմվածքը սովորեց, որ ընտանիքից կարևոր բան չկա,որ չի կարելի ծիծաղել որբ երեխաների վրա, որ պետք է օգնել անտուն և որբ մարդկանց: Պետք է համբերատար և բարի լինել բոլորի նկատմամաբ:
Я с друзьями посмотрела мультфильм «Три богатыря». Мне очень понравился этот мультфильм. Там была очень смешная Баба яга и его помощник внук. Король был очень мудрым и сильным. И, наканецто, три богатыря, каторые были очень сильными и всех спасали.
ԱմփոփումВсего10/10 Количество баллов10 из 10Դասարան * *4.1Անուն, Ազգանուն * *Ալվինա Խարազյան 1)Լրացրու նախադասությունը. Անհայտ ․․․ գտնելու համար պետք նվազելիից հանել տարբերությունը։1 из 1Հանելին ԲաժանելինՆվազելինԳումարելին 2) Արմենը 10 տարեկան է։ Մայրիկը նրանից մեծ է 3 անգամ։ 5 տարի հետո մայրիկը քանի՞ տարով մեծ կլինի Արմենից։1 из 120 3)Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի տարբերությունը, եթե նվազելին մեծացնենք 20-ով։1 из 11)Կմեծանա 20-ով 2) Կմեծանա 10-ով3) Կփոքրանա 10-ով4) Կփոքրանա 20-ով 4) Գտիր անհայտ արտադրիչը․1 из 1
21 5)Գումարելիներից մեկը փոքրացրել են 9-ով, իսկ մյուսը թողել են նունը: Ինչպե՞ս կփոխվի գումարը:1 из 11)կմեծանա 9-ով2) կմեծանա 9 անգամ3) կփոքրանա 9-ով 4) կփոքրանա 9 անգամ5) կմնա նույնը: 6)Ո՞ր շարքում են թվերը դասավորված նվազման կարգով․1 из 11) 10, 20, 410, 570, 6002) 360, 340, 540, 100, 903) 368, 358, 321, 101, 1034) 265, 112, 99, 89, 0 7)Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի տարբերությունը, եթե հանելին մեծացնենք 10-ով։1 из 11) Կմեծանա 10-ով2) Կմեծանա 20-ով3) Կփոքրանա 10-ով 4) Կփոքրանա 20-ով 8)Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի արտադրյալը, եթե արտադրիչներից մեկը մեծացնենք 5 անգամ, իսկ մյուսը թողնենք նույնը:1 из 11) կմեծանա 5 անգամ 2) կփոքրանա5 անգամ3) կփոքրանա5-ով4) կմեծանա 5-ով5) նույնը կմնա: 9)3455 > 34*5 արտահայտության մեջ աստղանիշի փոխարեն ո՞ր թիվը պետք է գրել, որ ստացվի ճիշտ անհավասարություն:1 из 11) 62) 73) 84) 4 5) 5 10)Ո՞րն է թվի գրության 2-րդ կարգի կարգային միավորը։1 из 1110 2100
Մխիթար (ավազանի անունը՝ Մանուկ) Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան, ապա՝ Էջմիածնի, Սևանի, Կարինի վանքերում։ 1693 թ. մեկնել է Բերիա (այժմ՝ Հալեպ), որտեղ ծանոթացել է կաթոլիկ միսիոներների հետ։ 1696 թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1699 թ.՝ ստացել վարդապետական գավազան։ 1701 թ. Կոստանդնուպոլսում հիմնադրել է միաբանություն։ 1705 թ. Հռոմի իշխանություններից ձեռք բերելով վանք հիմնելու համաձայնություն՝ 1706 թ. Վենետիկին ենթակա Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում ձեռնամուխ է եղել վանքի կառուցմանը։
1712 թ. Հռոմի պապը Սեբաստացուն շնորհել է աբբահոր կոչում։ Խուսափելով թուրքական հարձակումներից՝ 1715 թ. միաբանությունը տեղափոխվել է Վենետիկ։ 1717 թվականին Վենետիկի Ծերակույտը հրովարտակով Սբ. Ղազար կղզին շնորհել է միաբանությանը։ Այստեղ Սեբաստացին կառուցել է եկեղեցի, բացել դպրոց, պատրաստել է միաբան-գործիչներ։ Սբ. Ղազարում նա զբաղվել է մատենագիտական աշխատանքով, ղեկավարել իր սաների բանասիրական հետազոտական աշխատանքները, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր։ Սեբաստացու մահվանից հետո միաբանությունը, ի պատիվ նրա, կոչվել է Մխիթարյան։ Դեռևս կենդանության օրոք նրան մեծարել են Երկրորդ Լուսավորիչ ազգիս, Երկրորդ Մեսրոպ և այլ պատվանուններով
2.Ներկայացնել Մխիթարյան Միաբանության գործունեությունը, անդրադառնալ նաև Մխիթարյան Միաբանության այժմյան գործունեությանը։
Մխիթարյան միաբանություն (Մխիթարյաններ), հայ կրոնական և մշակութային կազմակերպություն, հայ կաթոլիկ եկեղեցու բենեդիկտյան վանականների միաբանություն։ Հիմնադրվել է 1701 թվականի սեպտեմբերի 8-ին, Կ. Պոլիսում՝ վանահայր Մխիթար Սեբաստացու կողմից։ Միաբանությունն իր գործունեության ընթացքում հրատարակել է բազմաթիվ հայագիտական-բանասիրական, կրոնական և գիտական այլ աշխատություններ։
3.Փորձել պարզել՝ ինչո՞ւ է մեր կրթահամալիրը կոչվում Մխիթար Սեբաստացու անունով։
4.Մխիթար Սեբաստացու անունը կրող այլ վկայություններ(պարզել վայրը, գործունեությունը)։
5.Ծնողներիցդ պարզի՛ր, թե ինչպե՞ս եղավ, որ ընտրեցին հենց այս կրթահամալիրը և մտքերդ շարադրի՛ր հետևյալ թեմայի շուրջ՝ Ինչպե՞ս դարձա Սեբաստացի:
Երկու տարի ես սովորել եմ մեկ այլ հանրակրթական դպրոցում։ Այդ ընթացքում ծնողներս հասկացան, որ ես այնքան էլ հետաքրքրված չեմ ավանդական կրթական մեթոդով և որոշեցին տեղափոխել ինձ այնպիսի դպրոց որտեղ հետաքրքիր ժամանցը զուգորդված կլինի որակյալ կրթությամբ։
Արդյունքում՝
Մ․ Սեբաստացու կյանքն ու գործունեությունը ներկայացնող բլոգային պատումներ, տեսագրություներ, ձայնագրություններ, ռադիոնյութեր, ուսուցողական ֆիլմեր սովորողների բլոգներում, դպրոցի ենթակայքում։
Հիմնադրվել է 1760 թվականին։ Մի գեղեցիկ լեգենդ կա ՄԱԷ-ի մայրաքաղաքի ստեղծման մասին։ Արաբ որսորդները օազիսներից մեկում եղջերուին հետապնդելիս հասնում են Պարսից ծոցի ափերը, որտեղ էլ եղջերուն ջուրն է նետվում և լողալով հասնում մի կղզու։ Որսորդները հետևում են եղջերվին, որն էլ նրանց հասցնում է քաղցրահամ աղբյուրի մոտ։ Որսորդներն, ի նշան երախտագիտության, չեն սպանում նրան։ Իսկ աղբյուրի մոտ հիմնված բնակավայրը կոչում են «Եղջերուի հայրը», ինչը արաբերեն հնչում է որպես Աբու Դաբի։
Արևմտյան դպրոցում կա նախակրթարանի 2 խումբ։ 1-ին խմբում կա 26 սովորող, մյուսում՝ 2 սովորողով ավելի։ Քանի՞ սովորող կա Արևմտյան դպրոցի նախակրթարանում։
26+2=28 26+28=54
Արևմտյան դպրոցի 2․1 դասարանում կա 25 սովորող, 2․2 դասարանում կա 1 սովորող ավելի, քան 2․1 դասարանում և 3 սովորող ավելի, քան 2․3 դասարանում։ Քանի՞ սովորող կա 2-րդ դասարանում։
25+26 +23 =74
Արևմտյան դպրոցի 3․1 և 3․2 դասարաներից յուրաքանչյուրում կա ամենափոքր երկնիշ թվի կրկնապատիկից 3-ով ավելի սովորող։ Քանի՞ սովորող կա 3-րդ դասարանում։
23+23=46
Արևմտյան դպրոցի 4-րդ և 5-րդ դասարաններում միասին կա 99 սովորող։
Քանի՞ սովորող կա 4-րդ և 5-րդ դասարաններից յուրաքանչյուրում, եթե 5-րդ դասարանում 5 սովորող ավելի են, քան 4-րդ դասարանում։
99-5=94
94:2=47
47+5=52
Քանի՞ սովորող կա Արևմտյան դպրոցում։
Նախ պարզենք 2019 թվականի հոկտեմբեր ամսվա դրությամբ Արևմտյան դպրոցի սովորողների քանակը ըստ դասարանների և լրացնենք աղյուսակը
Սիրելի սովորողներ, այժմ ըստ այս տվյալների կազմեք Exel-ի աղյուսակ և կազմեք շրջանաձև կամ սյունակաձև դիագրամ։