Գրության և արտասանության միջև կարող են լինել որոշ տարբերություններ, օրինակ՝ գրվում է վարդ, արտասանվում է վարթ, դարբին-ը՝ արտասանվում է դարփին և այլն։ Ճիշտ գրելու և ճիշտ խոսելու համար կան կանոններ։ Ուղղագրությունը ճիշտ գրելու կանոնների համակարգն է, իսկ ուղղախոսությունը՝ ճիշտ խոսելու, գրվածը ճիշտ կարդալու կանոնների համակարգը։ Բառերի մի մասը գրության և արտասանության տարբերություն չունի՝ տուն, ծառ, կատու և այլն։ Ուղղագրական դժվարություն են առաջացնում այն բառերը, որոնց գրությունը տարբեր է արտասանությունից։ Երբեմն էլ հանդիպում են ուղղագրական սխալներ, որոնք ոչ ճիշտ արտասանության կամ այլ հնչյունների (նախորդող կամ հաջորդող) արտասանական ազդեցության հետևանք են։ Դրանք հիմնականում վերաբերում են մ-ն, ժ-շ, զ-ս բաղաձայններին։Ժամանակակից հայերենում ա, ի, ու ձայնավորների գրությունն ու արտասանությունը հիմնականում համապատասխանում են, ուստի ուղղագրական դժվարություններ չեն առաջանում, օրինակ՝ այգի, իմաստ, ուրախ և այլն։ Ուղղագրական դժվարություններն առնչվում են է, ը, օ ձայնավորների գրությանը։
Assignments for 30.09.25 Navigate Grammar. Review slide 26, e
Where is this man? He is in space, at the edge of the atmosphere.
What is he doing? He is preparing to jump.
What do you think he’s thinking about? Probably about the great risk of his life and the success of the jump.
When did this happen? In 2012.
Where did he land? – In the desert.
2. Put sentences (a–h) in order c – b – a – d – g – f – h – e (First he came out of the capsule, then he moved slowly, then everyone cheered, he knelt down, lay down, started spinning, descended with a parachute, and finally made a safe landing.)
3. Why do some people enjoy skydiving? Because it’s exciting, adventurous, gives adrenaline. I wouldn’t like to do it because it’s too dangerous.
4. Which verbs mean going up? Which mean going down? Going up: climb, rise, take off Going down: fall, dive, drop, land, jump
5. Match words 1–9 to pictures a–i 1. over – d 2. towards – b 3. along – g 4. out of – i 5. round and round – e 6. forwards -h 7. backwards -a 8. through -f 9. into -c
6. Complete sentences 1. If you drop your phone into liquid, put it in rice. 2. Oh no! I haven’t got my key. I know – I’ll climb through that open window. 3. Why do scuba divers fall backwards out of a boat? 4. Watch out! That tree is falling towards us! 5. Can you help me lift up the new TV out of its box? It’s really heavy.
Ավստրիացի գիտնական, հոգեբանության և հոգեսոմատիկայի ոլորտի մասնագետ Վոլֆգանգ Գրուբերը անցկացրեց մի ուսումնասիրություն, որի ընթացքում հինգ տարի շարունակ դիտարկել է երկու հազար կամավորների: Ամփոփելով արդյունքը, նա առանձնացրեց 5 զգացմունքներ, որոնք բացասաբար են անդրադառնում մարդու առողջության վրա:
ՆԱԽԱՆՁ
Պարզվել է, որ նախանձ մարդկանց դեպքում 2.5 անգամ բարձր է ինֆարկտի հավանականությունը, քան այն մարդկանց, ովքեր ուրախանում են ուրիշների հաջողություններով: Գիտնականը նախանձը որակեց որպես թույն մարդու սրտի համար:
ԽԱՆԴ
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ խանդը հանգեցնում է օրգանիզմի հորմոնալ ստատուսի խաթարմանը, և առաջին հերթին, նվազեցնում է սեռական հորմոնների, հատկապես տեստոստերոնի արտադրությունը: Խանդի զգացումը բնորոշ է մանրախնդիր, բռնապետ մարդկանց:
ԻՆՔՆԱ ՄԵՂԱԴՐԱՆՔ
Մեղքի զգացումը մեծացնում է քաղցկեղածին գործընթացների զարգացման հավանականությունը: Մարդիկ, ովքեր միշտ զբաղված են ինքնամեղադրմամբ զգայուն են վիրուսածին հարուցիչների նկատմամբ: Ի վերջո գիտնականները փաստում են, որ առողջությունը 80 տոկոսով կախված է մարդու հոգեբանական վիճակից:
ԽՂՃԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԻՐ ԱՆՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Խղճահարությունն իր անձի նկատմամբ հանգեցնում է լյարդի խնդիրների
առաջացմանը, ացետիլխոլինի արտադրության մեծացմանը`թուլության
հորմոն, նվազեցնում է արյան մեջ շաքարի պարունակությունը,առաջանում
են սննդի ընդունման հետ կապված խնդիրներ:
ԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ
Ագահ մարդկանց մոտ հաճախ առաջանում են մարսողության խնդիրներ: Կարող են առաջանալ նաև բուլեմիա կամ անորեքսիա:
Առաջադրանք
Առանձնացրե՛ք 5 հույզեր, որոնք դրական են ազդում մարդու առողջության վրա 1. Սեր Սերը համարվում է ամենաուժեղ և ամենաառողջ հույզերից մեկը։ Երբ մարդը սիրում է՝ լինի դա ընտանիքի, ընկերների կամ սիրելիի հանդեպ, օրգանիզմում արտադրվում են “երջանկության հորմոններ”՝ սերոտոնին և օքսիտոցին։ Դրանք նվազեցնում են սթրեսը, կարգավորում արյան ճնշումը և ուժեղացնում սրտի աշխատանքը։ Սերը նաև բարձրացնում է ինքնագնահատականը և կյանքին տալիս է իմաստ։
2. Երջանկություն Երջանկության զգացումը դրական է ազդում նյարդային համակարգի վրա։ Երբ մարդը երջանիկ է, նրա օրգանիզմում ակտիվանում են պաշտպանական մեխանիզմները, բարձրանում է իմունիտետը և նվազում հիվանդանալու ռիսկը։ Բժիշկներն ասում են՝ “ժպիտը լավագույն դեղն է”, քանի որ այն իսկապես բուժում է հոգին ու մարմինը։
3. Շնորհակալություն Շնորհակալությունը սովորեցնում է տեսնել կյանքի լավ կողմերը։ Այն նվազեցնում է նախանձը և տագնապը, բերում է ներքին խաղաղության։ Շնորհակալ մարդիկ սովորաբար ունեն դրական մտածողություն և ավելի երկար են ապրում։ Երբ մարդը գիտակցում է իր ունեցածը, նա դադարում է անընդհատ դժգոհել և սկսում է վայելել կյանքը։
4. Հույս Հույսը մարդուն ուժ է տալիս դժվար պահերին։ Երբ մենք հավատում ենք, որ ամեն ինչ կլավանա, օրգանիզմը “հոգեբանական պատրաստվածություն” է ձեռք բերում պայքարելու և վերականգնվելու համար։ Հույսը մեծացնում է դիմադրողականությունը և օգնում է հաղթահարել հիվանդությունները։
5. Խղճմտություն և բարյացակամություն Երբ մարդը բարի է և խղճով, նա ապրում է ներդաշնակ իր շրջապատի հետ։ Բարյացակամությունը նվազեցնում է սթրեսը, հանգստացնում է նյարդային համակարգը և բարձրացնում է սրտի առողջությունը։ Բարի գործեր անելիս մարդը զգում է ներքին խաղաղություն, որը ինքնին բուժիչ ուժ ունի։
Հիմնավորե՛ք Ձեր ընտրությունը
Հույզերը մեծ ազդեցություն ունեն մարդու հոգեկան և ֆիզիկական վիճակի վրա։ Եթե որոշ հույզեր վնասում են առողջությանը, ապա կան նաև այնպիսիք, որոնք, հակառակը, ուժեղացնում են մարդուն և օգնում ապրել ավելի երկար ու երջանիկ կյանքով։ Դրանցից կարևորներն են սերը, երջանկությունը, շնորհակալությունը, հույսը և բարյացակամությունը։
Սերը համարվում է ամենաուժեղ դրական հույզերից մեկը։ Այն ակտիվացնում է «երջանկության հորմոնների» արտադրությունը, նվազեցնում սթրեսը և բարելավում սրտի աշխատանքը։ Սիրող մարդը ավելի հանգիստ է, ներողամիտ և հավասարակշռված։
Երջանկությունը բարձրացնում է մարդու կենսական ուժերը և իմունիտետը։ Ժպիտն անգամ օգնում է հաղթահարել սթրեսը և բարելավում ինքնազգացողությունը։ Երջանիկ մարդը ավելի կայուն է և հոգեպես առողջ։
Շնորհակալությունը սովորեցնում է գնահատել ունեցածը։ Այն նվազեցնում է նախանձն ու անհանգստությունը՝ ապահովելով ներքին խաղաղություն։ Շնորհակալ մարդիկ ավելի հանգիստ են և երկար են ապրում։
Հույսը մարդուն ուժ է տալիս դժվարությունների ժամանակ։ Հույսով ապրող մարդը չի հուսահատվում, ունի հավատ և ներքին հավասարակշռություն։ Այն օգնում է հաղթահարել հիվանդություններն ու սթրեսը։
Բարյացակամությունը կամ բարությունը բերում է հոգեկան հանգստություն։ Երբ մարդը բարի է և օգնում է ուրիշներին, նրա մոտ նվազում է լարվածությունը և ուժեղանում է նյարդային համակարգը։
Ի՞նչ գեղեցկություն ենք նկատում ֆիլմում և ինչ զգացումներ է այն առաջացնում։ Ֆիլմում ներկայացված է Երկրի բնական հարստության անհավանական բազմազանությունը՝ անապատներ, օվկիանոսներ, խիտ անտառներ, գետեր ու լեռնաշղթաներ, որոնք ցուցադրվում են տպավորիչ օդային կադրերով։ Դիտման ընթացքում առաջանում է խոր հիացմունք բնության հանդեպ, սակայն միաժամանակ նաև անհանգստություն ու տխրություն՝ տեսնելով մարդկային գործունեության հետևանքով առաջացած վնասները։
Ինչպե՞ս է մարդը ազդում շրջակա միջավայրի վրա։ Մարդու ազդեցությունը բնության վրա դրսևորվում է անտառների զանգվածային ոչնչացմամբ, արդյունաբերական և կենցաղային աղտոտմամբ, քաղաքների ու գյուղատնտեսական տարածքների անկանոն աճով, ինչպես նաև բնական պաշարների չափից ավելի օգտագործմամբ։
Ինչպիսի՞ կապ կա մարդկային գործունեության և կենսաբազմազանության նվազման միջև։ Մարդկային գործողությունները՝ անտառահատումը, շրջակա միջավայրի աղտոտումը և ռեսուրսների գերշահագործումը, հանգեցնում են կենդանական ու բուսական տեսակների կենսամիջավայրերի կորստին։ Արդյունքում շատ տեսակներ կորցնում են գոյատևելու հնարավորությունը, ինչը բերում է կենսաբազմազանության նվազման։
Ֆիլմի ո՞ր հատվածն է առավել ուժեղ տպավորություն թողել և ինչու։ Ամենաուժեղ ազդեցությունը թողեցին այն դրվագները, որտեղ ցույց էր տրված բնության կենսականորեն կարևոր տարածքների՝ օրինակ Ամազոնի անտառների և բևեռային սառցադաշտերի փոփոխությունն ու ոչնչացումը։ Այդ կադրերը հստակ ցույց էին տալիս, թե որքան լուրջ կարող են լինել մարդու գործողությունների հետևանքները։
Ի՞նչ լուծումներ են ներկայացվում ֆիլմում և որքանո՞վ են դրանք իրագործելի։ Ֆիլմում առաջարկվում է անցում կատարել վերականգնվող էներգիայի աղբյուրների՝ արևային և քամու էներգիայի, խնայողաբար օգտագործել ռեսուրսները, զարգացնել կայուն գյուղատնտեսություն և պաշտպանել բնական տարածքները։ Այս քայլերը իրատեսական են, սակայն դրանց հաջող իրականացումը պահանջում է միջազգային համագործակցություն, քաղաքական վճռականություն և տնտեսական փոփոխություններ։
Ի՞նչ կարող է անել մեր քաղաքի յուրաքանչյուր բնակիչ մոլորակը պաշտպանելու համար։ Կարելի է սկսել փոքր, բայց կարևոր քայլերից՝ խնայել ջուրն ու էներգիան, տեսակավորել և վերամշակել աղբը, ինչպես նաև ավելի պատասխանատու վերաբերվել բնությանը։ Յուրաքանչյուր անհատի քայլը կարող է նպաստել մեծ փոփոխության։
Ինչպես ես հասկանում սարոյանական հետևյալ միտքը. «Ազատ դառնալը մեր ժամանակի պարտադրանքն է. ազատ ամենայն կեղծ ու անօգուտ բաներից, որքան էլ դրանք խոր արմատներ գցած լինեն մարդու էության մեջ»:
Հարցեր և առաջադրանքներ «Ազատ դառնալը մեր ժամանակի պարտադրանքն է. ազատ ամենայն կեղծ ու անօգուտ բաներից, որքան էլ դրանք խոր արմատներ գցած լինեն մարդու էության մեջ»
Սարոյանը նկատի ունի, որ մեր կյանքում շատ բաներ կարող են կեղծ թվալ, թեև մենք սովոր ենք դրանց։ Այդպիսի բաներից պետք է ձերբազատվել, քանի որ դրանք խանգարում են մարդուն զարգանալ ու տեսնել կյանքի իրական արժեքները։ Ազատությունը նշանակում է չկապվել այն ամենին, ինչը ոչ մի օգուտ չունի և միայն ծանրացնում է հոգին։
Ինչ ես կարծում՝ ազատությունը բերում է սանձարձակություն, թե կարգապահություն: Ինչու ես այդպես կարծում, պնդումդ հիմնավորիր:
Կարծում եմ՝ ազատությունը կարող է ունենալ երկու հետևանք։ Եթե մարդը գիտակցում է, որ ազատությունը նաև պատասխանատվություն է, ապա այն նրան դարձնում է ավելի կարգապահ և ինքնուրույն։ Իսկ եթե ազատությունը ընկալվում է որպես անսահման թույլատրելիություն, դա կարող է վերածվել սանձարձակության։ Այսինքն՝ ամեն ինչ կախված է մարդու մտածելակերպից և վերաբերմունքից։
Գրիր շարադրություն «Ազատության իմ ընկալումը» վերնագրով: Ազատության իմ ընկալումը
Իմ կարծիքով ազատությունը առաջին հերթին մարդու ներքին զգացողությունն է։ Երբ մարդը չի վախենում իր կարծիքը արտահայտելուց, երբ ունի ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորություն, նա արդեն ազատ է։ Ազատությունը նաև խաղաղություն է ներսում․ այն պահը, երբ քեզ չես զգում կապանքների մեջ։
Ազատ լինելը չի նշանակում անել այն, ինչ ուզում ես՝ անտեսելով ուրիշներին։ Ինձ համար ազատությունը նաև պատասխանատվություն է՝ հարգել մյուսների իրավունքները և չվնասել նրանց։ Այդպես է ձևավորվում իրական ազատությունը, որը ոչ թե քանդում է, այլ կառուցում։
Կարծում եմ՝ ամեն մարդ ինքն է որոշում՝ որքանով լինել ազատ։ Ազատությունը կախված է ոչ միայն արտաքին պայմաններից, այլև սեփական ուժից ու մտածողությունից։ Եթե ունես քաջություն չխաբվելու կեղծ արժեքներին և ապրելու քո սկզբունքներով, ուրեմն արդեն իսկ ազատ ես։
Համեմատաբար մյուս երեխաների Ի տարբերություն կենդանիների Համեմատաբար աղջկա հետ Համեմատած ինչ որ մեկի հետ Ի տարբերություն բոլորի
բ)
Ի տարբերություն մանկապարտեզի երեխաների, համեմատաբար մյուս դպրոցի երեխաների
Տարբերվելով բոլոր կենդանիներից, ի տարբերություն բոլոր ջրային կենդանիների
Տարբերվելով դասարանի շիկահեր աղջկանից, համեմատաբար դասարանի շիկահեր աղջկա
Ի տարբերություն ինչ-որ մեկի, համեմատած ինչ որ մեկի հետ
Տարբերվելով բոլոր հեքիաթներից, ի տարբերություն ոչ բոլոր սովորողների
գ)
Համեմատաբար մյուս դպրոցի երեխաների հետ նա շատ հանգիստ էր։ Ի տարբերություն բոլոր ջրային կենդանիների, նա կարող է երկար ժամանակ շնչել նաև օդում և շարժվել ցամաքի վրա։ Տարբերվելով դասարանի շիկահեր աղջկանից, նա կատարեց նույն առաջադրանքը ուրիշ ձևով։ Տարբերվելով բոլոր հեքիաթներից այս մեկը փոխանցեց ինձ վախ։
Վաղու՜ց, շատ վաղուց, փիղը կնճիթ չուներ, միայն մի քիթ ուներ։ Քիթը սև էր, ցցուն, կրկնակոշիկի մեծության։ Փիղն այդ քիթը տարուբերում էր այս ու այն կողմ և դրանով որևէ իր բարձրացնել չէր կարողանում։
Բայց մի Փիղ կար, մի Նոր Փիղ։ Նա անհագ հետաքրքրասիրությամբ լի մի Փղիկ էր։ Իսկ դա նշանակում է, որ չափազանց հարցասեր էր։ Փղիկն ապրում էր Աֆրիկայում և ամբողջ մայրցամաքն իր հետաքրքրությամբ էր լցրել։ Ինչ տեսնում, լսում, շոշափում կամ հոտոտում, ամեն ինչի մասին հարց էր տալիս։ Բարձրահասակ ջայլամ մորաքրոջը հարցնում էր, թե ինչու՞ նրա փետուրները հենց այդպես են աճում։ Եվ բարձրահասակ մորաքույրը՝ ջայլամը, նրան կոշտ-կոշտ մագիլներով հարվածում էր։ Կամ լողլող ընձուղտ հորեղբորը հարցնում էր, թե ինչի՞ց է նրա մաշկը բծավոր դարձել։ Եվ լողլող հորեղբայրը՝ ընձուղտը, նրան իր ծանր-ծանր սմբակներով քացի էր տալիս։ Բայց փղիկը դեռևս անհագ հետաքրքրությամբ լի էր։ Նրա բոլոր հորաքույր-մորաքույրներն ու քեռի-հորեղբայրներրը նրան դնգստում էին։ Բայց փղիկը դեռևս լի էր անհագ հետաքրքրությամբ։
Մի գեղեցիկ առավոտ, գիշերահավասարի նախօրեի կեսին, հետաքրքրասեր փղիկը մի բոլորովին նոր ու հետաքրքիր հարց տվեց։ Դա նախկինում երբեք չէր հարցրել։
-Կոկորդիլոսն ի՞նչ է ուտում ճաշին,- հարցրեց նա։
Բոլորը սարսափահար, տագնապահար ճչացին՝ սու՛ս, ու անմիջապես, ուղղակիորեն, առանց դադարի, երկար-երկար ծեծեցին նրան:
բ)
Վաղու՜ց, շատ վաղուց, փիղը կնճիթ չուներ, միայն մի քիթ ուներ։ Փիղն այդ քիթը տարուբերում էր այս ու այն կողմ և դրանով որևէ իր բարձրացնել չէր կարողանում։
Բայց մի Փիղ կար, մի Նոր Փիղ։ Փղիկն ապրում էր Աֆրիկայում և ամբողջ մայրցամաքն իր հետաքրքրությամբ էր լցրել։ Բարձրահասակ ջայլամ մորաքրոջը հարցնում էր, թե ինչու՞ նրա փետուրները հենց այդպես են աճում։ Եվ բարձրահասակ մորաքույրը՝ ջայլամը, նրան կոշտ-կոշտ մագիլներով հարվածում էր։ Կամ լողլող ընձուղտ հորեղբորը հարցնում էր, թե ինչի՞ց է նրա մաշկը բծավոր դարձել։ Եվ լողլող հորեղբայրը՝ ընձուղտը, նրան իր ծանր-ծանր սմբակներով քացի էր տալիս։
Մի գեղեցիկ առավոտ, գիշերահավասարի նախօրեի կեսին, հետաքրքրասեր փղիկը մի բոլորովին նոր ու հետաքրքիր հարց տվեց։
-Կոկորդիլոսն ի՞նչ է ուտում ճաշին,- հարցրեց նա։
Բոլորը սարսափահար, տագնապահար ճչացին՝ սու՛ս, ու անմիջապես, ուղղակիորեն, առանց դադարի, երկար-երկար ծեծեցին նրան:
Ստացված տեքստը ավելի արագընթաց է։
Երկրում շատ բարձր ու անմատչելի մի լեռ կար, որ լիքն էր բոլոր բարիքներով: Մարդիկ կամեցան դրա վրա բնակություն հաստատել: Սակայն նրա վրա բարձրանալը շատ դժվար էր, թեև վերելքի շատ ճանապարհներ կային: Նրանք, ովքեր բարձրանալու ժամանակ կանգ առան հանգստանալու, սայթաքեցին ու ցած գլորվեցին, մինչև ստորոտը։ Իսկ ովքեր դադար առնել չուզեցին, այլ գավա-զանի օգնությամբ շարունակեցին վերելքը, բարձրացան լեռան վրա ու հանգիստ կյանք վայելեցին։ Այդպես թուլակամ ու վախկոտ մարդիկ մնում էին կես ճանապարհին ու կորչում, իսկ հաստատակամները, համբերությունն իրենց նեցուկ ունենալով, վեր էին բարձրանում ու հասնում էին իրենց նպատակին:
Ի սկզբանե տեքստը պատմվածքի կամ առակի էր նման, բայց հետո նմանվեց մի պատմության, որը տեղի էր ունեցել անցյալում։
յալում։
Մայրս այս պտուղները չի սիրում: Նշանաբառը ոչ ոք չգիտի։ Պարտեզում գեղեցիկ վարդ չէր բացվել: Ես վաղուց չէի փնտրում այս իրը: Մի քանի երեխա չէին խաղում բակում: Ջրաղացը հին օրերի երգը չէր երգում: Կաթի ամբողջ սերը չէր պահել միջնեկ որդուն:
Գայլը տեսավ, որ անտառային աղավնին շյուղեր է հավաքում և նրան ասաց․ — Տեսնում եմ, որ ամբողջ օրը թռչկոտում ես ճյուղից ճյուղ, շյուղեր ես հավաքում, բայց մինչև այսօր ո՛չ կարգին տուն ունես ո՛չ էլ տաք օջախ։ Աղավին պատասխանեց․ — Այն օրից, ինչ հարևան ենք, ես էլ տեսնում եմ, որ դու ոչխարներ ես հափշտակում ու բերում ես որջդ, բայց ո՛չ կարգին հագուստ ունես ո՛չ էլ մոտ ընկերներ։ Առակը ցույց է տալիս, որ չար ու գիշատիչ մարդիկ էլ քիչ չեն աշխատում, բայց երջանկության չեն հասնում։
Փողոցի ծայրը բաժանվում է նեղ ճանապարհների, որոնք տանում են դեպի այգիները։ Զրույցը լռում էր, քանի որ նրանք լսում էին ջրերի ձայնը։ Գուցե այդպիսին է եղել աշխարհը այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտեր են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր։ Վեր բարձրանալիս որսորդը զգաց, որ մեկը հետևում է իրեն։ Անունը Ծիրանի տափ է, բայց Ծիրանի ոչ մի ծառ չկա այնտեղ։ Ժամանակին հսկաներ են ապրել, և իհարկե, այդ ձորերը նրանց համար առուներ են եղել։ Շինականին քարափի գլխի հովը դուր եկավ, բայց կալին կալսածը հեշտ կլիներ քամուն տալ։
ա) Կարգադրությամբ — ըստ կարգադրության, համաձայն կարգադրության նախասիրություններով — ըստ նախասիրությունների, համաձայն նախասիրությունների որոշմամբ — ըստ որոշման, համաձայն որոշման պատասխաններով — ըստ պատասխանների, պատասխանների համաձայն դիմումով — ըստ դիմումի, համաձայն դիմումի պատմածով — ըստ պատմածի, համաձայն պատմածի խնդրանքով — ըստ խնդրանքի, համաձայն խնդրանքի
բ) Ըստ իմ լրացրած դիմումի՝ ես այլևս այստեղ չեմ աշխատում։ Համաձայն մեր միասնական որոշման՝ դու պիտի մասկացես այդ դասերին։ Ըստ կարգադրության՝ ոչ ոք չի կարող անցնել ճանապարհային անցումը, երբ կարմիր լույս է վառվում։
Մեր կենդանաբանական այգու գոյության հինգ տարիների ընթացքում համառորեն հավաքում էինք իրենց հայրենիքում բնաջնջվող կենդանիներին: Այդ կենդանիների թվում էին գորիլաներն ու հարավամերիկյան գետակինճները։ Հատկապես հպարտանում էինք մեր ամենահետաքրքիր նմուշներով՝գորիլաներով։
Միշտ հնարավոր չէր լինում գտնել կամ որսալ մեզ հարկավոր կենդանուն,ուստի մենք փոխանակումներ էինք անում։ Մի անգամ ջայլամի փոխարեն մեզ մի բինտուրոնգ և մի ակնոցավոր արջ տվեցին։ Կառչուն պոչ ունեցող,արջի նման բինտուրոնգը շատ յուրօրինակ կենդանի է ու ապրում է Արևելյան Ասիայում։ Պեդրո անունով ակնոցավոր արջը Հարավային Ամերիկայից էր։ Նոր եկած ժամանակ պստլիկ քոթոթ էր՝ որսկան շան չափ։ Աշխարհում ամենից շատ սիրում էր ետևի թաթերի վրա կանգնած,առջևի թաթերը ճաղերից դուրս հանած՝ շոկոլադ ստանալ։ Որպեսզի Պեդրոն խաղա,վանդակի առաստաղից անտակ տակառ էինք կախել։ Դա նրան որպես ճոճանակ էր ծառայում և անասելի հաճույք էր պատճառում։ Վազքով գալիս մտնում էր տակառի մեջ ու ստիպում արագ ճոճվել։ Տխուր Պեդրոն մտնում էր իր տակառը, պառկում այնտեղ ու թաթը ծծում։
Ինչպե՞ս կարելի է բնորոշել «Հայրենիք» եզրույթը։ Հայրենիքը այն տեղն է, որտեղ մարդը զգում է իրեն ապահով, ընդունված և կապված իր արմատների հետ։ Այն ոչ միայն բնակության վայր է, այլև սրտին հարազատ հող, լեզու, մշակույթ և հիշողությունների ամբողջություն։
Ինչպիսի՞ առանձնահատկություններ ունի Հայկական լեռնաշխարհը։ Հայկական լեռնաշխարհը առանձնանում է իր բարձրադիր լեռնային բնությամբ և բազմազան աշխարհագրական կառուցվածքով։ Այն ընդգրկում է մի շարք լեռնաշղթաներ՝ Փոքր Կովկասը, Ջավախքի, Գուգարքի, Գեղամա, Արցախի և Զանգեզուրի լեռները։ Կենտրոնական մասում արևելքից արևմուտք ձգվում է Հայկական Պար լեռնաշղթան։ Բացի լեռներից, լեռնաշխարհը հարուստ է գետերով ու լճերով․ այստեղից են սկիզբ առնում Եփրատը, Տիգրիսը, Արաքսը, Կուրը, Ճորոխը և այլ գետեր, որոնք հոսում են տարբեր ծովեր՝ Պարսից ծոց, Կասպից, Սև և Միջերկրական։ Այդ պատճառով էլ այն համարվում է Առաջավոր Ասիայի խոշոր ջրաբաշխ տարածք։
Քանի՞ երկրների տարածքում է գտնվում Հայկական լեռնաշխարհը։ Հայկական լեռնաշխարհը գտնվում է չորս երկրների տարածքում՝ Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի։
Կար չկար մի գեղեցիկ թագավորություն, որտեղ ապրում էին բարի և ուրախ մարդիկ։ Թագավորն ու թագուհին բոլորին օգնում էին և շատ բարեսիրտ էին։ Բոլորը հավատում էին, որ իրենք աշխարհի ամենաբարի մարդկանցից մեկն են։ Բայց ոչ ոք չգիտեր, որ թագավորությունն ունի վտանգավոր գաղտնիք։
Թագավորության խորքում բանտարկված էր սարսափելի հրեշ։ Մի օր նա ազատվեց ու սկսեց ավերել ամեն ինչ։ Մարդիկ խուճապահար էին, իսկ զինվորները փորձում էին կանգնեցնել նրան։ Վերջապես եկավ մի ուրիշ հրեշ և սարսափի մատնեց նրան:
Նա մի վերջին անգամ ցնցվեց ու կանգ առավ։ Փրկված ենք:
Լավ ձին կերը կավելացնի, վատ ձին՝ մտրակը։ Խելոքին՝ մեկ ասա, հիմարին՝ հազար ու մեկ։ Արդար մազը չի կտրվի, խարդախ գերանը կկոտրվի։ Մեկ՝ խոսիր, տասը լսիր։ Բոյը՝երկար, խելքը կարճ։
Ֆրանց Կաֆկան ասել է. «Ճիշտ ճանապարհն անցնում է ճոպանի վրայով, որը ոչ թե բարձրության վրա են ձգել, այլ՝ համարյա գետնի։ Կարծես ավելի շատ սայթաքում են, քան անցնում դրա վրայով։
«Իսկական հակարակորդը անսահման արիություն է ներշնչում»,- ասել է Ֆրանց Կաֆկան։
«Ճշմարտությունը կփոխի արվեստը»,- ասել է Բենը։
Փոքրասիական Եփեսոս քաղաքում հարյուր քսան տարի շարունակմի տաճար էին կառուցում՝ բուսականության և պտղաբերության աստվածուհի Արտեմիսի տաճարը: Այդ գործին մասնակցում էին փոքրասիական բոլոր պետությունները: Լիդիական Կրեսոս թագավորից. օրինակ Արտեմիսի տաճարը սյուներ էին ստացել: Աստվածների պատկերներով մարդաբոյ բարձրաքանդակները զարդարում էին սյուները: Կրեսոսը Եփեսոյան Արտեմիսին մի ուրիշ բարձրարժեք նվեր էր ընծայել՝ կովերի՝ ոսկեզօծ դրոշմապատկերներ:
Երբ աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը համարվող այդ տաճարի շինարարությունն ավարտվեց, զարմանք ու հիացմունք առաջացրեց բոլոր նրանց մեջ. ում վիճակվեց տեսնել մարմնակերտ, նրբագեղ շինությունը: Բայց դա հարյուր տարու ավելի տապալվեց։ Մ»թ.ա. 356թ. Եփեսոսցի ոմն Հրեստրասոս ցանկանալով իր անունն անմահացնել. կրակի մատնեց վառեց նշանավոր սրբավայրը; Նրա հանցագործությունը բոլորին զայրացրեց: Փոքրասիական բոլոր պետությունները միասին որոշեցիմոռացության տալ մոռացան Հրեստրասոսի անունը:Պատմություն գրողները պատմագիրները նույնիսկ տաճարի հրդեհի մասին գրելիս իրավունք չունեին հրդեհողի անունը նշելու: Բայց հին աշխարհի որոշ հեղինակներ, այնուամենայնիվ պահեցինոճիրը գործողի ոճրագործի անունը:
Մեր նախնիները երևի շատ դառը փորձերից էին հասկացել, որ ձուկ ուտելիս չի կարելի երկաթե դանակ գործածել։ Այդ կանոնը անտեսող մարդիկ հիվանդանում էին ու նույնիսկ մահանում։ Հիմա արդեն հասկացել ենք, թե ինչից էր դա․ երկաթը հեշտ քայքայվող սպիտակուցների հետ (ձկան մսի մեջ շատ կա) ռեակցիայի մեջ է մտնում, որի հետևանքով առաջանում է թունավոր նյութ։
Այսօր արդեն կենցաղում երկաթե դանակ չի օգտագործվում վաղ ժամանակներից ստեղծվել է չժանգոտվող պողպատը, որը կարելի է առանց սարսափի օգտագործել: Բայց գյուտն ուշացել էր. սովորությունը հաղթել էր: Հիմա ընդհանուր կարծիքն այն է, որ ձուկը դանակով ուտել չի կարելի:
Ի՞նչ անել, երբ անելանելի իրավիճակում ես գտնվում։ Դիմացներս անել ճանապարհ էր։ Անտառի տնակում ապրում էր մի ծերունի։ Դաշտը վերածվել էր նետերի անտառի։ Սուրճը բովեց, հետո աղաց․ արդյունքով թարմ, համեղ սուրճ ստացվեց։ Աներ-փեսա հարաբերությունները շատ ջերմ էին։
Աղջկան մորաքույրն է պահել։ Աղջկան մորաքույրն է մեծացրել։
— Ինձ քո տղան էր բռնել․— բողոքեց շունը: — Ինձ քո տղան բաց չէր թողնում․- բողոքեց շունը:
Սարերը շրջեց ու ետ եկավ։ Սարերը ման եկավ ու ետ եկավ։
Նոր իմացավ, թե ի՞նչ եմ ասում: Նոր հասկացավ, թե ի՞նչ եմ ասում: Նոր գլխի ընկավ, թե ի՞նչ եմ ասում:
Նոր աշխարհ եկավ։ Այսօր աշխարհ եկավ։
Ընկերներին բաժանեց ու գնաց ուրիշ քաղաք։ Ընկերներին պառակտեց ու գնաց ուրիշ քաղաք։
Նա դեռ նստած ուտում էր: Նա դեռ նստած խժռում էր: Նա դեռ նստած լափում էր:
Բժիշկը հետն ինչ-որ խոտ էր բերել: Բժիշկը հետն ինչ-որ բանջար էր բերել:
Մտնողը դուրեկան մի աղջիկ էր: Մտնողը հմայիչ մի աղջիկ էր:
Մի օր Զևսի գլուխը սոսկալի ցավեց: Նա կանչեց իր որդուն ու հրամայեց, որ ճեղքի իր գլուխն ու ինքն ազատվի ցավից ու գլխի միջի աղմուկից: Հեփեստոսը կացինը տարավ-բերեց ու մի հզոր հարվածով ճեղքեց հոր գլուխը: Այդ ժամանակ աստծո գլխից դուրս եկավ Աթենաս-Պալաս հզոր դիցուհին։ Ոտից գլուխ զինավառ, շողշողուն սաղավարտով. վահանն ու նիզակը ձեռքին՝ կանգնեց ապշահար աստվածների առջև, ու նրա կանչը որոտաց ու ցնցեց Օլիմպոսը: Աթենասը սկսեց հովանավորել Հունաստանի հերոսներին, պահպանել քաղաքներ ու ամրոցներ: