Posted in Հասարակագիտություն

Հասարակագիտության 10-րդ դասարանի առաջադրանքներ․ սեպտեմբերի 15-19

Առաջադրանքներ նախատեսված 10-րդ դասարանի սովորողների համար

Հասարակագիտություն

  • Ծանոթացե՛ք հոգեբանության բաժնի հետևյալ թեմային՝ <<խառնվածք>>
  • Փորձե՛ք ձեր ձեռք բերած գիտելիքներով բնորոշել ձեր խառնվածը։

Ես պատկանում եմ սանգվինիկների շարքին։ Սանգվինիկ խառնվածքը բնորոշվում է աշխուժությամբ, շփվողությամբ, լավ տրամադրությամբ և արագ հարմարվելու կարողությամբ։ Ես սովորաբար ուրախ և օպտիմիստ եմ, հեշտությամբ եմ ընկերանում մարդկանց հետ և փորձում եմ պահպանել դրական մթնոլորտ նույնիսկ դժվար իրավիճակներում։ Նոր գործերի կամ նախաձեռնությունների նկատմամբ արագ եմ ոգևորվում և պատրաստ եմ ակտիվորեն մասնակցել դրանց իրականացմանը։ Երբեմն կարող եմ արագ փոխել հետաքրքրությունս կամ մի պահ կորցնել կենտրոնացումը, բայց սովորաբար արագ վերադառնում եմ աշխատանքի և շարունակում էներգիայով։

Posted in Հայոց լեզվի քերականություն

Գիշերային Հանգստություն

Շարադրանքը պետք է կազմված լինի 5-6 նախադասություններից և պարունակի 50-60 բառ 1. ծփալ, վարագույր, մշուշ, գիշեր, բարձրանալ, ջերմություն, ջինջ, անկենդան, նշմարել, հանդարտ:
Գիշերը թափանցիկ և ջինջ էր, և մշուշը հանգիստ ծփում էր վարագույրի միջով: Բարձրանալով պատուհանից, ես նկատեցի անշարժ և հանդարտ քաղաքի ջերմությունը: Անկենդան բնությունը հիանալի կերպով նշմարվում էր լուսնի լույսի տակ, և այդ հանդարտությունը իմ հոգին ամբողջությխմբ լցնում էր խաղաղությամբ:
2. հովիտ, մասրենի, ծաղկաբաժակ, կայծակ, ձի, արձակել, ոտնաձայն, վառվել, վտանգավոր, թաքնվել:
3. ճամփորդել, խավարչտին, մտավախություն, սարսափազդու, պահվածք, սառնարյուն, հայթայթել, շրշյուն, խարույկ, հետք:
4. լեռնաշղթա, կապտել, ոստյուն, մութ, թավ, արծաթահնչյուն, ճանապաչհ, ադամանդ, ձիավոր, աղմկել:
5. քամի, արավան, մթին, անհատակ, որոտալ, ապառաժ, ձյունածածկ, գագաթ, դեմ հանդիման, զարկվել:
6. հաղթանակ, հերոսանալ, պաշտպանել, չընկճվել, սահման, խաղաղ, շքանշան, հուշարձան, մարտական, գրավյալ:
7. հյուրախաղ, աշխարհահռչակ, դահլիճ, վարագույր, բուռն, մնջախաղ, ներկայացնել, հմայել, շրջագայել, վերջին: 8. հնագետ, փլատակ, հնագույն, կործանվել,

Posted in English 10

Workbook. Unit 1.1 pages 4,5

Ex.1

  1. Gabby is very unsociable. She stays at home and doesn’t like going out with friends.
  2. Chris is boring. He never has anything interesting to say because he spends all his time playing computer games.
  3. Meghan is always relaxed. She never gets stressed about anything.
  4. Joe never laughs or has any fun. He’s a very serious young man.
  5. Marcus always makes me laugh. He’s really funny.

Ex.2

1.caring not selfish
2. cheerful not miserable
3. generous not mean
4. hard-working not lazy
5. outgoing not shy
6. sensible not silly

Ex.3
1. hard-working
2. caring
3. selfish
4. mean
5. generous
6. miserable

Ex.4
a. unpopular
b. insensitive
c. dishonest
d. impolite
e. irresponsible
f. unwise
g. independent

1. Mum trusts my older brother Peter to look after our little sister. He’s extremely responsible. He never does anything dangerous or silly.
2. Katie never lies. She is a very honest person. Katie’s also wise—she knows a lot of things.
3. David doesn’t say ‘please’ or ‘thank you’. He’s impolite. He’s extremely loud too and likes doing everything without any help.
4. I was unhappy because I didn’t pass my driving test. I told Tom and he laughed! Is he always so insensitive?

Ex.5
1. Zoe’s last hairdresser was cheerful.
2. I had two dishonest friends.
3. Jamie’s new friend is extremely loud.

Ex.6
1. A:What flavour of ice cream do you like?
2. A:Do Gareth and Liu like dogs?
3. A:What does your sister look like?
4. A:What is Tracy like?
5. A:What does your English teacher look like?

Ex.7
1. A person who is sociable is outgoing and likes meeting other people.
2. A person who is sensible does not do silly things.
3. A person who is adventurous loves doing new and crazy things.
4. A person who is quiet is somebody who is not loud.
5. A person who is unpopular is somebody that not many people like.

Ex.8
1. Please don’t be selfish. Share the chocolate with me.
2. My older sister doesn’t talk to people she doesn’t know well. She’s extremely shy!
3. Mia is very independent and doesn’t like asking for help or advice from anybody.
4. Amy is wise. She knows the answer to every question I ask her.
5. Lucy is extremely unadventurous. She never wants to try new things. Fortunately, her younger sister is quite the opposite!

Posted in Հետազոտական աշխատանք

Հետազոտական աշխատանք 2025-2026

Թեմա՝ Հայոց լեզվի զարգացման պատմությունը

Ղեկավար՝ Նունե Մովսիսյան

Սովորող՝ Ալվինա Խարազյան, 10-րդ դասարան

Գրախոս՝ Հայկ Աղլամազյան

Սահիկաշարայս հղումով

Posted in Գրականություն10

Վիլյամ Սարոյանի «Հայ մուկը» պատմվածքըՎիլյամ Սարոյանի «Հայ մուկը» պատմվածքը

Վախի նկարագրությունը
Վախը մի զգացում է, որը մարդուն ստիպում է անհանգստանալ, շփոթվել և փորձել հեռանալ վտանգից։ Այն կարելի է նմանեցնել մութ սենյակի, որտեղ լռությունը այլևս հանգիստ չի տալիս, այլ կարծես ճնշում է և ծանրանում մարդու վրա։

Ինչով էր Արտաշը տարբերվում մյուս մկներից
Արտաշը բոլոր մկների նման չէր, քանի որ նա առանձնանում էր իր համարձակությամբ ու քաջությամբ։ Մինչ մյուս մկները խուսափում էին կատուներից ու օձերից, Արտաշը չվախեցավ, դիմադրեց և կարողացավ հաղթել օձին։

Պատմության իմաստը իմ տեսանյունից
Այս պատմությունը ինձ համար դարձավ կարևոր դաս։ Այն սովորեցնում է երբեք չհանձնվել, նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում հավատալ ինքդ քեզ, վստահ լինել քո ուժերին և վճռականությամբ հասնել նպատակին։

Posted in Հանրահաշիվ 10

Շտեմարան 1

  1. Մտապահված թվից հանեցին 6, այնուհետև ստացված թիվը բազմապատկեցին 8-ով: Արդյունքում ստացան 72: Ի՞նչ թիվ էր մտապահված:
    1) 16
    2) 15
    3) 12
    4) 10
  2. Նշված թվերից ո՞րն է 9-ի բազմապատիկ.
    1) 19378
    2) 29610
    3) 36814
    4) 45007
  3. Ստորև նշվածներից ո՞րն է փոխադարձաբար պարզ թվերի զույգը.
    1) 2*3*11* և 3*5*13
    2) 2*54 և 23*73
    3) 29 և 180
    4) 35 և 165
  4. Նշվածներից ո՞ր եռյակում են թվերը գրված աճման կարգով.
    1) 2/5, 3/7, 1/2
    2) 3/7, 1/2, 2/5
    3) 1/2,3/7,2/5
    4) 2/5,1/2,3/7

  1. Գտնել բաժանելին, եթե բաժանարարը 11 է, քանորդը7, իսկ մնացորդը 4:
    1) 77
    2) 80
    3) 81
    4) 90
  2. Նշված թվերից ո՞րն է բաժանվում 6-ի:
    1) 28784
    2) 19679
    3) 25018
    4) 40452
  3. Նշված թվերից ընտրել այն, որն ունի ավելի շատ բաժանարար.
    1) 30
    2) 24
    3) 20
    4) 36
  4. Նշված թվերից ընտրել այն, որը երկու պարզ թվերի արտադրյալ է.
    1) 102
    2) 106
    3) 135
    4) 117

  1. Ո՞ր թիվն է 17 և 86 թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը:
    1) 3
    2) 1
    3) 17
    4) 86
  2. Քանի՞ պարզ թիվ կա 10 և 20 թվերի միջև:
    1)9
    2) 7
    3) 4
    4)3
  3. Բնական թվերի շարքում ընդամենը քանի՞ երկնիշ թիվ կա:
    1) 99
    2)9
    3) 90
    4) 89
  4. Ի՞նչ մնացորդ կստացվի 49-ը 10-ի բաժանելիս:
    1) 1
    2) 3
    3) 6
    4) 4
Posted in English 10

Word Store

. page 2

1. c
2. b
3. b
4. d
5. d
6. b
7. b
8. a
9. d
10. c

1. While I was reading a magazine, Dylan came in.
2. There were some photographs of toys that children used to play with 100 ago.
3. Jane avoids watching Tommy race in competitions because she gets nervous.
4. Tommy is a fast swimmer — it’s amazing!
5. Jane would like to play golf, but she can’t afford buying all the equipment.

Posted in Մուտքի ճամբար 25

Ճշմարտության որոնումը՝ սոցցանցերի դարում

Այսօր սոցցանցերը մեծ դեր ունեն մեր կյանքում։ Մարդիկ ամեն օր օգտագործում են դրանք՝ նորություններ կարդալու, լուսանկարներ կամ տեսանյութեր տեղադրելու, ընկերների հետ շփվելու կամ պարզապես ժամանակ անցկացնելու համար։ Շատերի համար սոցցանցերն դարձել են հիմնական աղբյուրը՝ տեղեկություն ստանալու։ Բայց այս ամենի հետ մեկտեղ առաջանում է նաև մի կարևոր խնդիր՝ ինչպես տարբերել ճիշտ ինֆորմացիան կեղծից։ Սոցցանցերում յուրաքանչյուր մարդ կարող է գրառումներ անել՝ առանց որևէ ստուգման։ Ոմանք փորձում են տարածել ճշմարտությունը, բայց շատերն իրենց գրածում կարող են ներառել կիսատ կամ սխալ տեղեկություններ։ Երբեմն էլ հատուկ սուտ են տարածում, որպեսզի մարդկանց շփոթեցնեն, վախեցնեն կամ ուղղակի ուշադրություն գրավեն։ Այդ պատճառով շատ դժվար է դառնում հասկանալ՝ ինչն է իրականություն, ինչը՝ ոչ։Երբ հանդիպում ենք որևէ լուր կամ նորություն, անհրաժեշտ է մտածել՝ արդյոք այն վստահելի է։ Լավ է ստուգել այն տարբեր աղբյուրներում։ Օրինակ՝ պաշտոնական կայքերում, ճանաչված լրատվամիջոցներում կամ փորձագետների կարծիքներում։ Կարևոր է նաև նայել՝ ով է տարածել տվյալ տեղեկությունը։ Եթե գրառման հեղինակը անծանոթ էջ է՝ առանց իսկական անվան, լուսանկարի կամ հստակ աղբյուրի, պետք է զգուշանալ։Սոցիալական մեդիայում ճիշտ տեղեկություն գտնելը հեշտ չէ, բայց դա հնարավոր է, եթե լինենք ուշադիր, մտածող և պատասխանատու օգտատեր։ Անհրաժեշտ է չշտապել հավատալ ամեն ինչին, ինչ կարդում ենք։ Նախքան ինչ-որ բան տարածելը, պետք է վստահ լինել, որ այն ճիշտ է, որպեսզի չդառնանք կեղծ լուրերի տարածող։Ճշմարտության որոնումը պահանջում է ժամանակ ու ջանք, բայց հենց այդպես ենք կարողանում ստեղծել ավելի գիտակից ու տեղեկացված հասարակություն։