Posted in Ընդհանուր

My Favourite Corner in the School

Our school offers a wide variety of extracurricular activities and classes that are both fun and educational. Among them, my favourite place is the dance class. I love dancing very much, and I always look forward to the time I get to spend there.

In our school, we learn traditional cultural dances that help us get to know our national heritage better. These dances are not just movements — they tell stories about our country, our people, and our traditions. Before teaching us the steps of a new dance, our dance instructors always explain where the dance comes from and what it means. This makes the experience even more interesting and meaningful.

I enjoy being in the dance class because it is not only fun, but also helps me feel more connected to my culture. It is a place where I can express myself, learn new skills, and work with my classmates as a team. The music, the rhythm, and the energy of the dance make me feel alive and happy.

That is why the dance class is my favourite corner in the school. It is where I feel most inspired, most confident, and most myself.

Posted in Գրականություն9

Հայ-իրանական մշակութային օրեր

Հայ-իրանական մշակութային օրերի ընթացքում մենք այցելեցինք Հյուսիսային դպրոց՝ ծանոթանալու իրանական մշակույթին։ Այդ երկու օրերի ընթացքում աշխատեցինք երեխաների հետ և ուսումնասիրեցինք Ֆիրդուսիի «Շահնամե» պոեմը։ Միասին ստեղծեցինք պոեմի գլխավոր հերոսներին՝ Զալին և Սիմուրղ թռչունին՝ օգտագործելով ստվարաթուղթ, փետուրներ ու տարբեր կտորներ։

Այս երկու օրերի ընթացքում ոչ միայն ստեղծագործեցինք ու խաղացինք, այլև շատ բան սովորեցինք։ Ես ինձ համար բացահայտեցի, թե ինչպես կարելի է աշխատել երեխաների հետ՝ համբերատար ու ներշնչող կերպով։ Բացի այդ ձեռք բերեցի նոր հմտություններ՝ աշխատել տարբեր նյութերի հետ։ Իհարկե, ամենակարևորը՝ ծանոթացանք Իրանի հարուստ մշակույթին։

Posted in Աշխարհագրություն 9

Հոգևոր կրթություն նախագիծ

Այս նախագիծը ինձ շատ բան տվեց։ Սկզբում ուղղակի մտածում էի, որ պիտի աղոթքներ ձայնագրենք ու վերջ, բայց ժամանակի ընթացքում հասկացա, որ այդ աղոթքները ուղղակի բառեր չեն։ Երբ ձայնագրում էի, սկսեցի ավելի խորն ընկալել իմաստը, մտածել՝ ինչ եմ ասում, ում եմ դիմում։ Բացի այդ, սովորեցի թիմով աշխատել։ Ընդհանուր առմամբ՝ ինձ տվեց մտքի հանգստություն, ավելի խորը կապ աստծու հետ, ու մի լավ փորձ՝ թե որպես խմբային գործնեություն, թե որպես հոգևոր փորձառություն

Posted in Ընդհանուր

A friend in need is a friend indeed

This saying means that a true friend helps you when you are in trouble. I believe this is very true. When everything is good, it is easy to have many friends. But when you have a problem, only real friends stay with you. One day, I was very sad because I lost my school book. My best friend helped me look for it and even shared his book with me for the day. Another time, I was sick and couldn’t go to school. My friend called me and told me everything that happened in class. That helped me feel better. I also try to help my friends when they need me. Real friendship is about care, love, and help. A friend in need is a friend indeed. I am happy to have true friends in my life.

Posted in Ընդհանուր

Healthy lifestyle

A healthy lifestyle helps us feel strong, happy, and full of energy. To live a healthy life, we must eat good food, sleep well, drink clean water, and move our bodies. Every day, I try to eat fruits and vegetables. I don’t eat too many sweets or fast food. I drink a lot of water and only a little soda. I go to bed early and wake up early too. Sleep helps my brain and body grow. I also do exercise. I play football with my friends and walk a lot. At school, I enjoy PE classes. A healthy lifestyle is not only about the body, but also the mind. I try to think positive and be kind to others. When I feel good, I can learn better and enjoy life more. I think everyone should try to live healthy.

Posted in Ընդհանուր

Մովսես Խորենացի Խավստոս Բյուզանդ Նախագիծ։Համեմատություն

Հայաստանի քրիստոնեացումը որպես պատմական շրջադարձային իրադարձություն

Հայաստանի քրիստոնեացումը 301 թվականին դարձավ ոչ միայն հոգևոր, այլև քաղաքական, մշակութային և քաղաքակրթական կարևորագույն իրադարձություն։ Դա ընդմիշտ փոխեց հայ ժողովրդի ինքնությունն ու աշխարհի հետ ունեցած կապը։ Հայաստանը դարձավ առաջին պետությունը աշխարհում, որն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն՝ դրանով իսկ ճակատագրական քայլ կատարելով դեպի նոր դարաշրջան։ Այս իրադարձությունն ունեցավ բազմաբովանդակ ազդեցություն՝ սկսած պետական կառավարման նոր մոդելից մինչև արվեստի ու գրականության խորքային փոփոխություններ։

Այս գործընթացում առանցքային դեր խաղացին երկու նշանավոր պատմական դեմքեր՝ Տրդատ Մեծ արքան և Գրիգոր Լուսավորիչը։ Նրանց համատեղ գործունեությունը ոչ միայն վերափոխեց հասարակության հոգևոր նկարագիրը, այլ նաև քաղաքականորեն հզորացրեց թագավորական իշխանությունը՝ ամրապնդելով այն եկեղեցական հեղինակության միջոցով։ Նրանց կյանքի և գործունեության մասին արժեքավոր տեղեկություններ են փոխանցվել հայ պատմագրության երկու մեծ ներկայացուցիչների՝ Մովսես Խորենացու և Փավստոս Բյուզանդի երկերում։ Այս աղբյուրները ոչ միայն պատմական նյութ են փոխանցում, այլև արտացոլում են այն ժամանակաշրջանի հոգևոր տրամադրությունները, արժեքային համակարգը և ազգային իդեալները։

Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքն ու հեթանոսական հավատալիքները

Քրիստոնեության ընդունումից առաջ Հայաստանը գտնվում էր հեթանոսության գերիշխանության ներքո։ Պաշտամունքային կենտրոններում տիրապետում էին հին աստվածները՝ Արեգը (արևի աստված), Վահագնը (կրակի և պատերազմի աստված), Անահիտը (մայրության և պտղաբերության աստվածուհի) և Միհրը (խոսքի և ճշմարտության աստված)։ Մշակույթը խարսխված էր զարդարուն տաճարների վրա, որտեղ կատարում էին զոհաբերություններ, կրոնական արարողություններ և հանրային ծեսեր։ Հեթանոսական համակարգը խորը արմատներ ուներ հասարակության մեջ, իսկ քրմական դասը կարևոր դեր ուներ ինչպես հոգևոր, այնպես էլ քաղաքական կյանքում։

Հայաստանը գտնվում էր երկու հզոր կայսրությունների՝ Հռոմեական և Սասանյան Պարսկաստանի միջև։ Այս աշխարհաքաղաքական դիրքը հայ թագավորներին դնում էր բարդ ընտրությունների առաջ։ Քրիստոնեության ընդունումը դարձավ քաղաքական սուր քայլ՝ ուղղված հատկապես պարսկական զրադաշտական ազդեցությանը դիմակայելուն։ Այս ընտրությունն ուներ նաև քաղաքակրթական նշանակություն․ այն կապում էր Հայաստանը ավելի շատ Հռոմեական աշխարհի քրիստոնեական արժեքների հետ։

Գրիգոր Լուսավորչի բանտարկությունը և հոգևոր հաղթանակը (Փավստոս Բյուզանդ)

Փավստոս Բյուզանդի «Հայոց պատմություն» երկը մանրամասնորեն ներկայացնում է Գրիգոր Լուսավորչի գործունեությունը, բանտարկությունը և հետագա հրաշագործ բուժումը՝ որպես աստվածային նախախնամության և ճշմարիտ հավատի հաղթանակի վկայություն։ Նրա պատմությամբ՝ Գրիգորը մերժում է հեթանոս աստվածներին զոհ մատուցել և բացահայտորեն քարոզում է քրիստոնեություն։ Տրդատ Մեծը, իմանալով այդ մասին, հրամայում է նրան բանտարկել Խոր Վիրապում՝ Արտաշատի մերձակայքում գտնվող մութ և սարսափազդու հորում։

Ըստ Փավստոսի, Գրիգորը մնում է այնտեղ 13 տարի՝ զրկված լույսից, սնունդից, մարդկային շփումից և հույսից։ Սակայն նրա հավատը անսասան է։ Սա կարևոր հոգևոր խորհրդանշան է՝ մի մարդու պայքարը տիեզերական ճշմարտության համար, որն իր մեջ է կրում Քրիստոսի նահատակության և հարության գաղափարը։ Այդ տարիների ընթացքում Գրիգորի կյանքը պահպանվում է հրաշքով՝ ըստ ավանդության՝ գաղտնի կերպով մի այրի կին նրան կերակրում է։ Այս դրվագը ցույց է տալիս հավատքի ուժը՝ նույնիսկ ամենադաժան պայմաններում։

Տրդատի խենթությունը և հրաշագործ բուժումը

Տրդատ Մեծը, որպես հեթանոս թագավոր, խստորեն հետապնդում էր քրիստոնյաներին, մասնակցում էր զոհաբերությունների և առաջնորդում էր հին կրոնական ծեսերը։ Սակայն ըստ Փավստոսի վկայության՝ աստվածային պատիժը նրան խենթացնում է։ Նրա պահվածքը դառնում է վայրենի․ նա բնակվում է անտառներում, զրկվում է մարդկային խոսքից, և անգամ իր խորհրդականներն ու բժիշկները անզոր են օգնել։ Այստեղ է, որ Տրդատի քույրը՝ Խոսրովիդուխտը, տեսիլք է ունենում։ Նա տեսնում է, որ թագավորը միայն այն դեպքում կբուժվի, երբ ազատ արձակվի Գրիգորը։

Այս հանգամանքը հստակ ներկայացվում է որպես աստվածային նախախնամություն։ Տրդատը համաձայնվում է ազատել Գրիգորին՝ վերջին հույսը դնելով Աստծո վրա։ Երբ Գրիգորին ազատում են Խոր Վիրապից, նա աղոթքով բուժում է արքային։ Փավստոս Բյուզանդն այս դրվագը ներկայացնում է որպես Աստծո զորության դրսևորում՝ հավատքի հաղթանակ՝ անարդարության և մթության հանդեպ։ Այս բուժումը դառնում է շրջադարձային պահ․ Տրդատը ընդունում է քրիստոնեությունը որպես իր նոր հավատքը, իսկ նրա միջոցով՝ ամբողջ արքունիքը, ազնվականությունը և այնուհետև՝ հասարակ ժողովուրդը։

Քրիստոնեության պետականացումը և դրա հետևանքները

Տրդատի կողմից քրիստոնեության ընդունումը բերում է կրոնական հեղափոխություն․ ավերում են հեթանոսական տաճարները, հիմնադրվում են եկեղեցիներ, կազմակերպվում է նոր հոգևոր կառուցվածք։ Գրիգոր Լուսավորչի ձեռամբ հիմնադրվում է Հայ Առաքելական Եկեղեցին՝ դառնալով ոչ միայն հոգևոր կառույց, այլև ազգային ինքնության երաշխավոր։ Քրիստոնեության պետականացումը դառնում է քաղաքական մարտավարություն՝ նպատակ ունենալով համախմբել երկիրը միասնական գաղափարախոսության շուրջ։

Մշակույթը վերափոխվում է։ Աստվածաշնչյան գաղափարները դառնում են արվեստի, գրականության և ճարտարապետության հիմնական աղբյուր։ Հեթանոսական խորհրդանիշերը փոխարինվում են քրիստոնեական խաչերով, վարդանանքներով և սրբապատկերներով։ Այս ամենը ոչ միայն նոր հոգևոր տեսլական էր, այլև ազգային վերածննդի սկիզբ։

Posted in Ընդհանուր

Educational Camps in Our School – Which Camp Do I Prefer: Summer or Winter?

Every year, our school organizes educational camps where students from different classes come together in the same group. These camps give us the opportunity to make new friends, travel together, and become like one big family. We help each other in different situations, share experiences, and create wonderful memories.

Personally, I prefer the summer camp. One of the main reasons is that during the summer, we travel more often, and the weather allows us to spend more time outdoors. Our days are filled with exciting activities, fun games, and creative workshops. We go hiking, have picnics in nature, and organize sports competitions. These experiences make summer camp truly unforgettable.

Another reason I enjoy summer camp is the cooking sessions. Together with our teammates, we prepare all kinds of delicious, strange, and fun meals. From sweet desserts to traditional dishes, every cooking day becomes an adventure. It helps us learn teamwork and explore different tastes and traditions.

In addition, the long days of summer give us more time to enjoy every moment. We sing songs by the campfire, share stories, and build strong friendships. There is a special feeling of freedom and joy in the air that makes the summer camp very special for me.

Although winter camps are also fun, and we do enjoy indoor activities like art, crafts, and games, nothing compares to the lively, adventurous, and warm atmosphere of a summer camp.

That is why I love our school camps, but if I had to choose, I would definitely pick summer camp as my favorite!

Posted in Գրականություն9

Տոմս 1

Եվ դու ընտրյալն ես: Օշո

Դուք չեք կարող այլ բան լինել: Դուք պիտի լինեք հենց այնպիսին, ինչպիսին կաք: Գոյին դուք հենց այդպիսին եք պետք:

Մի անգամ արքան մտնում է այգի և տեսնում տհաճ հոտ արձակող և մեռնող ծառեր, ծաղիկներ, թփեր: Կաղնին ասում է, որ մեռնում է այն ցավից, որ չի կարող այնքան սլացիկ լինել, ինչքան սոճին: Սոճին ասում է, որ իր մահվան պատճառն այն է, որ ինքը չի տալիս այնպիսի բերք, ինչ տալիս է խաղողի որթը: Իսկ խաղողի որթը մեռնում էր այն վշտից, որ չի ծաղկում վարդենու պես: Շուտով արքան գտնում է մի բույս, որը ուրախություն էր պարգևում իր ծաղիկներով և թարմությամբ: Հարցուփորձից հետո, արքան ստանում է բույսի հետևյալ պատասխանը.

— Ես այս ամենը ինքնին շնորհ եմ համարում: Չէ՞ որ երբ դու ինձ տնկեցիր, դու ուզում էիր, որ ես ուրախություն պարգևեմ քեզ: Եթե դու կաղնի, խաղող կամ վարդ ուզեիր, դու հենց դրանցից էլ կտնկեիր: Այդ պատճառով էլ ես մտածում եմ, որ ես չեմ կարող լինել այլ բան, բացի նրանից, ինչ որ եմ: Եվ ես աշխատում եմ զարգացնել իմ ունեցած լավագույն որակները:

Դու այստեղ ես, որովհետև Գոյը հենց քո կարիքն ուներ, կարիքն ուներ հենց նրա, ինչպիսին դու ես: Հակառակ դեպքում՝ մեկ ուրիշը կլիներ այստեղ: Դու մարմնավորում ես ինչ-որ յուրահատուկ, էական, ինչ-որ շատ կարևոր բան: Քո ինչի՞ն է պետք Բուդդա լինել: Եթե Աստված մի ուրիշ Բուդդայի կարիք ունենար, նա կստեղծեր այնքան Բուդդա, որքան ցանկանար:Բայց նա մեկ Բուդդա է ստեղծել: Եվ դա բավական է: Մինչև հիմա նա չի ստեղծել այլ Բուդդա կամ Քրիստոս: Դրա փոխարեն նա ստեղծել է Քեզ: Հիմա հասկացա՞ր, թե Տիեզերքն ինչպիսի ուշադրության է արժանացրել հատկապես քեզ:

Դու ես Ընտրյալը, ոչ թե Բուդդան, Քրիստոսը կամ Կրիշնան:Նրանք իրենց գործն արեցին: Նրանք իրենց ներդրումն ունեցան Գոյի մեջ: Հիմա Դու այստեղ ես, որպեսզի բերես քո ավանդը: Նայիր ինքդ քեզ: Դու կարող ես լինել միայն այն, ինչ որ ես… հնարավոր չէ, որ դու ուրիշ մեկը դառնաս: Դու կարող ես կամ ուրախանալ և ծաղկել, կամ թոշնել՝ չընդունելով քեզ այնպիսին, ինչպիսին կաս:

Վերլուծություն
Այս պատմությունը սովորեցնում է, որ յուրաքանչյուրս շատ կարևոր ենք հենց այնպիսին, ինչպիսին կանք։ Այն պատմում է մի այգու մասին, որտեղ բույսերը տխրել էին, որովհետև իրենք ուրիշ բույսերի նման չէին։ Կաղնին ուզում էր սոճու պես բարակ ու բարձր լինել, սոճին ուզում էր խաղողի որթի նման պտուղներ տալ, իսկ խաղողի որթը ցանկանում էր վարդի պես ծաղկել։ Նրանք այնքան էին տխրել, որ սկսել էին չորանալ։ Բայց այդ այգում կար մի բույս, որ չէր դժգոհում։ Այն բույսը հասկացել էր մի կարևոր բան․ երբ իրեն տնկել էին, հենց իրեն էին ուզել, ոչ թե ուրիշ բույս։ Դրա համար էլ նա փորձում էր պարզապես լավագույնն լինել՝ այնպիսին, ինչպիսին ինքն է։Պատմությունը մեզ հիշեցնում է, որ չպետք է համեմատենք մեզ ուրիշների հետ։ Եթե տիեզերքը մեզ ստեղծել է այսպես, ուրեմն հենց մեզ նման մարդու կարիք է ունեցել։ Չկա պատճառ, որ մենք փորձենք դառնալ ուրիշ մեկը՝ Բուդդա, Քրիստոս կամ ուրիշ հայտնի մարդ։ Նրանք իրենց գործն արել են։ Հիմա մեր հերթն է՝ ապրելու մեր կյանքն այնպես, որ հնարավորինս լավ օգտագործենք մեր ունակությունները։ Ամենակարևորը՝ ընդունել ու սիրել ինքներս մեզ, որովհետև հենց մենք ենք այդ «ընտրյալը»։

Posted in Ընդհանուր

A Friend in Need is a Friend Indeed

The saying “A friend in need is a friend indeed” means that a true friend is someone who helps you when you are in trouble. It is easy to have many friends when everything is going well. But only real friends stay with you when times are hard. For example, if you are sick, sad, or facing a problem, a true friend will support you. They will listen to you, help you, and make you feel better. They do not leave you when you need them the most. On the other hand, some people are only with you for fun or personal gain. They may leave you when you are in trouble. These are not true friends. In simple words, a real friend shows their care through actions, not just words. We should value such friends and also try to be helpful and kind to others in their hard times. So we can say that a friend who helps you when you really need help is a true friend.

Posted in Ընդհանուր

Հայոց Լեզու / Առաջադրանքներ գրքից․171-180

Արահետը որոշակիորեն ձգվեց բլուրն ի վեր, ու հասկացա, որ հասել ենք բլրի ստորոտին։
Ծակծկող փշերն ու լիանաները դանակով կտրում ու ճամփա են բացում ետևից եկողների համար։
Նա աղմկոտ էր շնչում, բայց ոտքերը անաղմուկ դնում էր փափուկ խոտի վրա։
Շատ հեշտ էր բարձրանում, կարծես քայլում էր հարթ ճանապարհով։
Թավուտի միջով տեսանք հիսուն ֆուտ բարձրությամբ գրանիտե ժայռը։
Խոտերը բույնը շատ լավ քողարկում էին։

Հպարտանալ հողով, քրոջով, ջրով։
Կարոտել հողը, ծնողներին, ջուրը, ընկերներին, հողին, քրոջը, հայրենիքը, արևը։
Սիրել հողը, ծնողներին, ջուրը, ընկերներին, քրոջը, հայրենիքը, արևը։
Մտաբերել հողը, ծնողներին, ջուրը, ընկերներին, քրոջը, հայրենիքը, արևը։

Մի դպրոցական տղա կար, ով ամեն օր դպրոց գնալիս ճանապարհին տեսնում էր փողոցում ապրող շներ ու կատուներ։ Եվ ոչ մի անգամ այս տղայի մտքով չէր անցնում, թե, այս կենդանիները կուշտ են թե, սոված։ Մի անգամ նույնիսկ կատուներից մեկը մոտեցավ իրեն, մլավեց, տղան ոտքով հրեց կատվին ու անցավ։ Մի օր նրա ընկերներից մեկը փողոցում քնած շներից մեկին ոտքով խփեց և անցավ։ Տղան էլ վազեց տուն և մայրիկին պատմեց, որ իր ընկերը նեղացրել է փողոցում գտնվող շանը։ Մինչդեռ ինքն ամեն օր անտարբեր վերաբերմունք է ցույց տալիս կենդանիների հանդեպ։

Ա. Անվավոր չմուշկները և Լոնդոնում են հայտնագործվել: Առաջին օգտագործողն էլ բելգիացի երաժիշտ Ժոզեֆ Մարլինն եղել: Նա դրանցով եկավ պարահանդես ու ամբողջ երեկո սահեց չմուշկներով ու միաժամանակ ջութակ նվագեց:

Բ. Ֆրանսիացի գիտնական Քրիստիան Մարշալն առաջարկում է Լուսնի վրա տեղադրել հայելիներ, որոնք Արեգակի ճառագայթները կանդրադարձնեն երկիր: Այդ դեպքում գիշերը կարելի է կարդալ և աշխատել՝ առանց հեստական լուսավորության: Լուսնային հայելիները կփոխարինեն փողոցային լապտերներին ու շինհրապարակներում, դաշտերում և այլուր գիշերներն աշխատելու հնարավորություն կտան: Դրա համար կպահանջվի 200 հազար քառ. կմ հայելի:

Ա. Անվավոր չմուշկները և Լոնդոնում են հայտնագործվել: Առաջին օգտագործողն էլ բելգիացի երաժիշտ Ժոզեֆ Մարլինն եղել: Նա դրանցով Նա դրանցով գալիս էր պարահանդես ու ամբողջ երեկո սահում էր չմուշկներով ու միաժամանակ ջութակ նվագում էր:

Բ. Ֆրանսիացի գիտնական Քրիստիան Մարշալն առաջարկում է Լուսնի վրա տեղադրել հայելիներ, որոնք Արեգակի ճառագայթները անդրադարձնելու են երկիր: Այդ դեպքում գիշերը կարելի է կարդալ և աշխատել՝ առանց հեստական լուսավորության: Լուսնային հայելիները փոխարինելու են փողոցային լապտերներին ու շինհրապարակներում, դաշտերում և այլուր գիշերներն աշխատելու հնարավորություն տալու են: Դրա համար պահանջվելու է 200 հազար քառ. կմ հայելի:

Կապույտ — երկնագույն, ծովագույն, լաջվարթ, բիլ, լուրթ, ծավի, մավի, ասմազուն, մոսմոռ, պլուզ, մոռ

Կարմիր — ալ, բոսոր, հրագույն, արնագույն, բոցագույն, վարդակարմիր, շառագույն, կափ-կարմիր, կաս-կարմիր

կանաչ — դալարիք. խոզար, կափ-կանաչ

դեղին — խարտիշագույն, շիկագույն, դեղձանագույն, դեղնաթույր, շեկ, քումայթ, խարտյաշ, դալուկ

սպիտակ — ճերմակ, կաթնագույն, ձյունագույն

սև — թուխ, մրագույն, մթագույն, ածխագույն։

մոխրագույն — գորշ, մողոշիկ, մրեժ:


Մի օր Փարսին վերցրեց ալյուր, ջուր, հաղարջ, սալոր, շաքար ու համեմունքներ վերցրեց ու
երկու ոտնաչափ երկարությամբ և երեք ոտնաչափ հաստությամբ թխվածք պատրաստեց։ Դա անշուշտ առաջնակարգ խմորեղեն էր:

Փարսին խմորը դրեց վառարանին։ Նա դա արեց, որովհետև ուներ այդ վառարանից օգտվելու հնարավորություն։

Թխվածքը եփվեց, եփվեց, մինչև կարմրեց։ Այն սկսեց ախորժալի բուրմունք արձակել:

Փարսին ցանկացավ ուտել այն։ Սակայն հենց այդ պահին Լրիվ Անմարդաբնակ կղզու խորքից դուրս եկավ մի Ռնգեղջյուր՝ եղջյուրը քթին, խոճկորային աչքերով ու անկիրթ շարժուձևով։

Երբ նա ներս մտավ, բոլորը նրա երեսին էին նայում։

Նոր գնված բարձի երեսը շատ փափուկ էր ու հաճելի։

Կաթի երեսը հավաքեցի, որպեսզի մածուն պատրաստեմ։

Չե՞ս պատրաստվում պարտքը վերադարձնել, շան երես ունես։


Հանճարեղ գիտնականը օրեր շարունակ փորձում էր հասկանալ նյութի բաղադրությունը։
Ավտոբուսը լիքն էր ուղևորներով։

Հին ավտոբուսը միշտ լիքն էր հոգնած և կիսաքնած ուղևորներով։

Մութ քարանձավի նեղ մուտքը փակ էր մեծ քարերով և հաստ փայտերով։

179.

Առավոտից իրիկուն, հետո էլ նորից մինչև առավոտ աշխատեցնում է, մինչև որ մշակն էլ չի դիմանում։

Զգալ տվեց, որ ինքը բնավ էլ համաձայն չէ մեր որոշմանը։

Մեզ այսքան սպասեցրեց, ինքն իր համար ման է գալիս։

— Կհասկացնեմ, թե ես ով եմ, — զայրացած գոռգոռում էր նա։

Երբ բոլոր ընդդիմախոսներին լռեցրեց ու համոզեց, սկսեց խոսել ուրիշ բանի մասին։

180.Նորեկն այնպես էր խոսում, կարծես ինքը լիներ ուսուցիչը: (ինչպե՞ս)
Արևն այնպես էր այրել կնոջ դեմքը, որ նա անճանաչելի էր դարձել: (ինչպե՞ս)
Ահռելի որոտից երկինքն այնպես է պայթում, կարծես ուր որ է աշխարհի վերջն է: (ինչպե՞ս)
Բարկանո՞ւմ եք, երբ Ձեր ասածները լուրջ չեն ընդունում: (ե՞րբ)
Բոլոր կասկածներս փարատվեցին այն պահից, երբ նրա իրական դեմքը իմացա: (երբվանի՞ց)
Երեկոյան հազիվ տեղ հասանք այն ժամանակ, երբ մութը նոր էր ընկել: (ե՞րբ)
Մայր ու որդի զբոսնում էին այնքան ժամանակ, որ ժամերը րոպեներ էին թվում: (ինչքա՞ն ժամանակ)Опубликовано