Posted in Կենսաբանություն 9

Դաս 21(28.04-02.05)

Էկոլոգիայի հիմունքներ էջ`139-141:

Էկոլոգիական գործոններ, դրանց դասակարումը:

  • Թվարկել էկոլոգիական գործոնները, բերել օրինակներ։

    Ոչ կենսածին գործոններ — Այս խմբի գործոնների շարքին են դասվում անկենդան մարմինների գործոնները: Առաջին հերթին կլիմայական, հողի հատկությունները, տվյալ տարածքի ռելիեֆը, քամիները և այլն։ Այս գործոնները կարող են ազդել օրգանիզմների վրա ինչպես ուղղակի, օրինակ՝ լույսը, ջերմությունը, այնպես էլ անուղղակի, օրինակ տվյալ տարածքի ռելիեֆը, որից կախված է մյուս գործոնների քամիների և լուսավորվածության ազդեցության աստիճանը։

    Կենսածին գործոններ — Այս խումբի գործոնները` կենդանի օրգանիզմների միջև բոլոր հնարավոր փոխազդեցություններն են: Օրինակ, միջատներով բույսերի փոշոտումը, մեկ տեսակի օրգանիզմների կողմից մյուսներին ուտելը և այլն։ Կենսածին գործոններով պայմանավորված փոխազդեցությունները բարդ են ու առանձնահատուկ և նույնպես կարող են լինել ուղղակի և անուղղակի։

    Մարդածին գործոններ — Գործոնների այս խմբին են դասվում մարդկային գործունեության բոլոր ձևերը, որոնք փոխում են կենդանի օրգանիզմների գոյության միջավայրի պայմանները կամ անմիջականորեն ազդում են բույսերի, կենդանիների կամ այլ օրգանիզմների տարբեր տեսակների վրա: Մարդածին էական, բայց, ցավոք, բացասական գործոն է հանդիսանում շրջակա միջավայրի աղտոտումը:
Posted in Կենսաբանություն 9

Դաս 20(21․04-25․04)

Կյանքի ծագման ժամանակակից պատկերացումները։Էջ 130-135։

  • Կյանքի ծագման ի՞նչ վարկածներ կան

Կյանքի ծագման հիմնական վարկածներն են՝ կրեացիոնիզմի վարկածը, ինքնածնության վարկածը, պանսպերմիայի վարկածը, կայուն վիճակի վարկածը և կենսաքիմիական վարկածը։

  • Նշված վարկածներից, ո՞րն եք համարում ամենահավանականը, ինչո՞ւ։

Ես ամենահավանականը համարում եմ կրեացիոնիզմի վարկածը, քանի որ ըստ դրա՝ կյանքը Երկրի վրա ստեղծվել է Արարչի կողմից, այլ ոչ թե պատահականության արդյունքում։ Այս վարկածը համարում եմ ամենահավանականը, քանի որ, նախ և առաջ, չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է պատահականության արդյունքում ուղղակիորեն առաջանալ մարդու կամ բույսի նման բարդ օրգանիզմ։

Բացի այդ, այս վարկածին հավատարիմ եմ նաև իմ անհատական հավատքի պատճառով։ Այս համոզմունքը հաստատվում է նաև Աստվածաշնչում ներկայացված մի քանի վարկածներով, որոնք նկարագրում են, թե ինչպես է Աստված ստեղծել աշխարհն ու կենդանի արարածներին։

  • Ո՞րն եք համարաում ամենաանհավանականը, ինչո՞ւ։

Ինձ համար անհավանական է ինքնածնության վարկածը, քանի որ չեմ հավատում, թե ինչպես կարող է ուղղակիորեն առաջանալ մարդու կամ բույսի նման բարդ օրգանիզմ՝ անօրգանական նյութերից։ Այս վարկածի սխալ լինելը ապացուցել է նաև Ֆրանչեսկո Ռեդին իր փորձով։ Նա պարզեց, որ ճանճի թրթուրները առաջանում են ոչ թե հոտած մսից, այլ ճանճերի դրված ձվերից։

Փորձի ընթացքում Ռեդին ապակյա անոթների մեջ տեղավորեց մսի կտորներ։ Երկուսը թողեց բաց վիճակում, իսկ մյուս երկուսը ծածկեց։ Մի քանի օր անց բաց անոթների մեջ գտնվող մսի վրա հայտնվեցին որդեր՝ ճանճի թրթուրներ։ Փակ անոթների մեջ միսը մնաց առանց որդերի, ինչը վկայում էր այն մասին, որ թրթուրները չէին առաջանում ինքնաբուխ կերպով, այլ զարգանում էին ճանճերի ձվերից։

Posted in Գրականություն9

«Աստղկան սայլը»

Գրականություն-Արևմտահայ գրականության ընթերցումներ

Կարդա Համաստեղի-«Աստղկան սայլը» պատմվածքը։

Հարցեր և առաջադրանքներ

1. Պատկերավորման ինչ միջոցներ կան պատմվածքում: Գտիր և դուրս բեր համապատասխան օրինակները:
«Երկնքի աստղեր, վերեն վար իջած իրական աստղեր» արտահայտությունը գեղարվեստորեն նկարագրում է աստղերի գեղեցկությունը, որոնք ուղիղ ընկնում են ու իրականանում աշխարհում: Այս պատկերում աստղերի տեղաշարժն ու գունավորությունը ընդգծում են պատմության իմաստը:

«Օ ՜հ, ի ՜նչ աղվոր են, օ՜հ, ի ՜նչ փայլփլուն», — ձկնորսին կինը ըսավ ու խնդաց. խնդաց ու պարեց» արտահայտությունը ցույց է տալիս աստղերի համը՝ իրենց գեղեցկության և քաղցրության հանդեպ կրքոտ վերաբերմունք:

Աշուղին աստղերը զույգ թևեր տվին, առին վեր տարին»: Սա լեգենդային վերածնության ու նորոգման ձև է՝ աստղերը նման են առասպելական մի էակների, որոնք օգնում են հերոսներին վեր բարձրանալ ու հաղթահարել դժվարությունները:

2. Ինչ ես կարծում՝ ինչու ձկնորսը քար արձան դարձավ, իսկ «Աշուղին աստղերը զույգ թևեր տվին, առին վեր տարին: Վեր տարին, իրենց խաղընկեր արին»:
Ձկնորսը քար արձան դարձավ, իսկ «Աշուղին աստղերը զույգ թևեր տվին»:
Ձկնորսը քար արձան դարձավ: Սա խորհրդանշում է այն, որ ձկնորսը մերժեց աստղերի իրական նշանակությունը՝ կենտրոնանալով միայն նյութական բարիքների վրա: Նրա տեսանկյունը չէր կարող լիարժեք ընդունել ու գնահատել աստղերի բարձրությունը ու գեղեցկությունը, և այդ պատճառով նա դարձավ քար՝ քարացած ու անտեսող:

«Աշուղին աստղերը զույգ թևեր տվին»: Սա ցույց է տալիս, թե ինչպես վեհ գաղափարները ու բարձրագույն արժեքները աջակցում են մարդուն, որը փնտրում է իմաստ ու երջանկություն: Աշուղը, ով ընկալում է աստղերի էությունը, չի մերժում դրանք, այլ միանում է դրանց՝ վեր բարձրանալով ու իր արվեստով աշխարհը փոխելու կարողությամբ:

3. Ինչ ես կարծում, ինչի մասին էր պատմվածքը։ 7-ից 10 նախադասությամբ ներկայացրու ասելիքդ։

Պատմվածքը ներկայացնում է մարդու բարձր արժեքները հասարակության հետ: Ձկնորսը, որը աստղերին համարում էր զուտ ապրանք, չէր կարող հասկանալ դրանց գեղեցկությունը և հոգևոր արժեքը: Նա չէր կարող վայելել աստղերի ուրույն նշանակությունը: Այս տարբերությունն արտահայտում է, թե ինչպես հասարակությունն ընկալում է գեղեցկությունը, բայց որոշ մարդիկ, ինչպես Աշուղը, կարող են ճիշտ գնահատել այն՝ գտնելով հոգևոր թռիչքը: Պատմությունը նաև վերաբերում է սիրո և արվեստի ուժին, որոնք մարդուն կարող են տանել դեպի նոր տեսիլքներ ու իրական վերելքներ:

4. Քո ցանկությամբ կարող ես ընտրել արևմտահայ այլ գրող, ծանոթանալ ստեղծագործություններին, վերլուծել կամ ձայնագրել:

Հովհաննես Շիրազ, որի բանաստեղծությունները մթնոլորտային են, ու տարբերվում են մյուս գրողների գործերից: Նրա «Ես ու դու» ստեղծագործությունը ուսումնասիրելուց կարող ենք հասկանալ, թե ինչպես նա ստեղծում է ծավալուն նկարներ, որոնք անընդհատ վերականգնում են մարդկային սերն ու ազատությունը:

Posted in Ընդհանուր

Unit 3. The Ancient Olympic Games

A rival is a person or thing competing with another for the same objective or for superiority in the same field of activity
Equestrian means connected with the activity of riding horses.
In ancient times, chariots [‘ʧærɪət]were fast-moving vehicles with two wheels that were pulled by horses.
Wrestling is a sport in which two people fight and try to throw each other to the ground.

Multiple-Choice Questions: The Ancient Olympic Games

  1. What was the primary purpose of the ancient Olympic Games?
    a) To unite Greek political rivals
    b) To honor Zeus
    c) To promote athletic skill only
    d) To crown kings
  2. Who was eligible to compete in the ancient Olympic Games?
    a) Only Greek citizens
    b) Any freeborn Greek who was not a slave
    c) All men, regardless of status
    d) Anyone from the Greek world
  3. How were athletes categorized into divisions?
    a) By their training experience
    b) By their birthplace
    c) By their physical size, strength, and age
    d) By their coach’s recommendation
  4. Which of the following was true about women’s participation in the ancient Olympics?
    a) Women could compete in all events
    b) Only unmarried women could compete
    c) Women could enter equestrian events as owners but not as competitors
    d) Women were entirely banned from the Games
  5. What was the penalty for married women who attended the Games?
    a) They were fined
    b) They faced a penalty of death
    c) They were allowed only in certain areas
    d) They were exiled from their community
  6. What kind of prizes did Olympic winners receive?
    a) Gold and silver medals
    b) Money rewards
    c) A crown made of olive leaves and public honors
    d) Free entry to future Olympics
  7. Why were Olympic judges all from Elis?
    a) Because they were the most athletic
    b) Because they were believed to be fair and impartial
    c) Because only people from Elis could enter the Games
    d) Because Zeus commanded it
  8. How did the winners benefit when they returned to their hometowns?
    a) They were awarded vast sums of gold
    b) They were treated as celebrities and given special privileges
    c) They were elected to political office
    d) They became judges at the next Olympics
  9. What happened to athletes who cheated during the Games?
    a) They were banned for life
    b) They had to pay a fine used to build statues of Zeus
    c) They were publicly humiliated in the arena
    d) They were allowed to compete under probation

10. What symbolized the fame of an Olympic winner in Olympia?
a) A statue of the athlete
b) A golden shield
c) A special medal
d) A crown of laurel leaves

Posted in Ընդհանուր

Do we live to work or work to live?

Many people work very hard every day. But I think we work to live, not live to work. Work is important. People need to earn money to buy food, clothes, and pay for school or home. But life is not only about work. We need time to be with our family and friends, go for a walk, read, or rest. If someone only works and never takes a break, they can get tired or sick. We need to enjoy life too. I think a good life is a balance between work and free time. Work should help us live a better life. It should not take all of our time. We need to be happy, healthy, and spend time doing what we love. So, I believe that we work to live, and not the other way around.

Posted in Ընդհանուր

Educational Camps in Our School – Which Camp Do I Prefer: Summer or Winter?

Every year, our school organizes educational camps where students from different classes come together in the same group. These camps give us the opportunity to make new friends, travel together, and become like one big family. We help each other in different situations, share experiences, and create wonderful memories.

Personally, I prefer the summer camp. One of the main reasons is that during the summer, we travel more often, and the weather allows us to spend more time outdoors. Our days are filled with exciting activities, fun games, and creative workshops. We go hiking, have picnics in nature, and organize sports competitions. These experiences make summer camp truly unforgettable.

Another reason I enjoy summer camp is the cooking sessions. Together with our teammates, we prepare all kinds of delicious, strange, and fun meals. From sweet desserts to traditional dishes, every cooking day becomes an adventure. It helps us learn teamwork and explore different tastes and traditions.

In addition, the long days of summer give us more time to enjoy every moment. We sing songs by the campfire, share stories, and build strong friendships. There is a special feeling of freedom and joy in the air that makes the summer camp very special for me.

Although winter camps are also fun, and we do enjoy indoor activities like art, crafts, and games, nothing compares to the lively, adventurous, and warm atmosphere of a summer camp.

That is why I love our school camps, but if I had to choose, I would definitely pick summer camp as my favorite!

Posted in Կենսաբանություն 9

Դաս 19(14.04-18.04)

Տեսակ, պոպուլյացիա, էվոլյուցիայի գլխավոր ուղիները՝ արոմորֆոզ, իդեոադապտացիա, ընդհանուր դեգեներացիա:

  • Ի՞նչ եք հասկանում էվոլյուցիայի շարժիչ ուժ ասելով

Էվոլյուցիայի շարժիչ ուժերը այն գործոններն են, որոնք նպաստում են կենդանի օրգանիզմների փոփոխությանը և զարգացմանը՝ նոր տեսակների առաջացմանը։

  • Ի՞նչ է արոմորֆոզ, բերել օրինակներ

Արոմորֆոզներն այնպիսի էվոլյուցիոն փոփոխություններ են, որոնք օրգանիզմներին տանում են դեպի կազմության ընդհանուր բարդացմանը և կատարելագործում՝ բարձրացնելով նրանց կենսագործունեության մակարդակը։ Օրինակներ՝ հնգամատ տիպի վերջույթների առաջացումը և ուղեղի մեծացումը մարդու մոտ։

  • Ի՞նչ է իդեոադապտացիա, բերել օրինակներ

Իդեոադապտացիան օրգանիզմների այնպիսի էվոլուցիոն փոփոխություններն են, որոնք նպաստում են նրանց հարմարվելու բնության միջավայրի որոշակի ու կայուն պայմաններին՝ առանց կառուցվածքի ընդհանուր բարդացման։ Օրինակներ՝ փղի կնճիթը և ընձուղտի վզի երկարացումը։

  • Ի՞նչ է դեգեներացիա , բերել օրինակներ

Դեգեներացիան այնպիսի էվոլյուցիոն փոփոխություններ են, որոնք տանում են օրգանիզմների կառուցվածքի պարզեցման։ Դրա ընթացքում սովորաբար անհետանում կամ զարգանում են այն օրգանները, որոնք կորցրել են իրենց կենսաբանական նշանակությունը։
Օրինակ՝ աչքերի կորստը խորը ջրերում ապրող կենդանիների մոտ, մարսողական համակարգի կորուստը մակաբույծ որդերի մոտ։

  • Նշված շարժիչ ուժերը  օրգանիզմներին տանում են դեպի կենսաբանական առաջադիմության, ինչպե՞ս կբացատրես այդ փաստը։

Նշված շարժիչ ուժերը՝ արոմորֆոզը, իդեոադապտացիան և դեգեներացիան, օրգանիզմներին տանում են դեպի կենսաբանական առաջադիմություն, քանի որ դրանք նպաստում են հարմարվելու ու գոյատևման համար ավելի արդյունավետ կառուցվածքների ձևավորմանը։

Posted in Ընդհանուր

Sports and arts in my life

Sports and arts are both very important in my life. I enjoy doing sports like football, running, and swimming. Sports help me stay strong and healthy. They also teach me how to work in a team and never give up. I also love art. I enjoy painting, drawing, and making crafts. I can show my feelings and ideas with colors and pictures. At school, I like PE and art lessons the most. When I play sports, I feel full of energy. When I make art, I feel relaxed and happy. Sports and arts make my school life more fun and interesting. They help me learn new things in different ways. I think every child should try both, because they make life more colorful, exciting, and healthy. I hope I will always have time for sports and art in my future.

Posted in Ընդհանուր

Ապրիլի 6-13 / Բագրատունյաց Հայաստանի վերելքը 10-րդ դարի երկրորդ կեսին և 11-րդ դարի սկզբին: Անին՝ մայրաքաղաք

  • Ի՞նչ քաղաքականություն էր վարում Աբաս թագավորը

Աբասը (928-953) երկրի մայրաքաղաքը Երազգավորսից տեղափոխեց իր նստավայրը՝ Կարս, որը կարճ ժամանակում կառուցապատվեց, ընդարձակվեց և դարձավ Հայաստանի կարևոր քաղաքներից:

Աբասը հայ եկեղեցու կենտրոնաձիգ ուժն օգտագործելու համար կաթողիկոսական աթոռը 948 թ.՝ Անանիա Մոկացի կաթողիկոսի օրոք, Աղթամարից տեղափոխեց Կարս: Այստեղ կառուցվեց նշանավոր Առաքելոց եկեղեցին, որը կանգուն է առ այսօր:

  • Ներկայացրե՛ք Աշոտ 3-րդ ի կառավարման շրջանում երկրի ունեցած հաջողությունները։ Ձեր կարծիքով ինչո՞ւ Բագրատունիները կառուցեցին նոր մայրաքաղաք։ Ե՞րբ Անին հռչակվեց մայրաքաղաք։

Աշոտը բանակը դարձրեց մշտական և վերջ տվեց հյուսիսկովկասյան լեռնականների ասպատակություններին: Երկրում տարվեց մեծ ծավալի շինարարական աշխատանք:

961 թ. Աշոտ III-ը մայրաքաղաքը Կարսից տեղափոխեց Շիրակի Անի քաղաքը: Այնտեղ էլ նա օտարերկրյա հյուրերի և հայ իշխանների ներկայությամբ մեծ հանդիսավորությամբ թագադրվեց Անանիա Մոկացու ձեռքով: Նոր մայրաքաղաքն աշխարհագրական նպաստավոր տարածքում էր: Ախուրյան գետը երեք կողմից շրջափակում էր քաղաքը, դարձնում այն անառիկ: Իսկ առևտրական ճանապարհների վրա գտնվելու հանգամանքը նպաստեց քաղաքի արագ բարձրացմանը:

  • Ինչո՞վ է հայտնի Խոսրովանույշ թագուհին։

Խոսրովանույշ թագուհու նախաձեռնությամբ հիմնադրվեցին միջնադարյան հայ ճարտարապետական գլուխգործոցներից Սանահինի և Հաղպատի վանքերը: Թագավորը վանքերին շնորհեց ընդարձակ կալվածքներ:

  • Պարզաբանե՛ք Սմբատ 2-րդ ի ներքին և արտաքին քաղաքականության արդյուքնները։

Երկրում շինարարական աշխատանքն ավելի մեծ չափեր ընդունեց Սմբատ II Տիեզերակալ թագավորի օրոք (977-990): Աշոտ Ողորմածը 963-964 թթ. կառուցել էր Անիի աշտարակներով պարիսպների առաջին գիծը, որի ներսում արդեն քաղաքն ընդարձակվելու հնարավորություն չուներ: Սմբատը կառուցեց Անիի պարիսպների երկրորդ գիծը։

Սմբատ II-ը ոչ միայն կարողացավ կասեցնել Դվինի ամիրայի հարձակումը, այլև 987 թ. վերջ տալ այդ ամիրայության գոյությանը:

  • Փաստերով հիմնավորե՛ք, որ իրոք Գագիկ Առաջինի օրոք Բագրատունյաց թագավորությունը հասել էր իր հզորության գագաթնակետին։ Իշխանական ո՞ր տոհմը նշանակալի դիրքերի հասավ նրա օրոք։

Մինչև Գագիկի գահակալումը Հայաստանի տարբեր շրջաններում ստեղծվել էին ինքնուրույն հայկական թագավորություններ: Վերջինս կարողացավ նրանց ստիպել ընդունել իր գերիշխանությունը: Գագիկը կրում՝ էր շահնշահ հայոց պատվատիտղոսը:

998 թ. Հայաստան ներխուժեց Ատրպատականի ամիրան: Թագավորը հայոց սպարապետ, նշանավոր զորավար Վահրամ Պահլավունու հետ Ապահունիք գավառում կանգնեցրեց թշնամուն: Հայկական զորքին միացան նաև վրացիները: Ճակատամարտը տեղի ունեցավ Ապահունիքի Ծումբ գյուղի մոտ: Հայ-վրացական զորքերը տարան փայլուն հաղթանակ, որից հետո արաբները մեկընդմիշտ հրաժարվեցին Հայաստանի ու ու Վրաստանի նկատմամբ իրենց ոտնձգություններից:

Գագիկը շարունակեց իր նախորդների շինարարական լայն գործունեությունը: Նրա ժամանակ Անին հասավ նոր ծաղկման: 1001 թ. ավարտվեց Անիի հոյակերտ Մայր տաճարի՝ Կաթողիկեի կառուցումը, որի նախաձեռնողը հայոց թագուհի Կատրամիդեն էր՝ Սյունյաց Վասակ թագավորի դուստրը: Շուտով ավարտվեց նաև Անիի Զվարթնոցատիպ (Գագկաշեն) եկեղեցու շինարարությունը: Այս հոյակերտ տաճարների հեղինակը հռչակված ճարտարապետ Տրդատն էր:

Գագիկի ժամանակ իրենց շինարարական գործունեությամբ աչքի ընկան հատկապես Պահլավունիները: Վահրամ Պահլավունու ջանքերով կառուցվեցին Բջնիի նշանավոր ամրոցն ու եկեղեցին: Արագածի լանջին Պահլավունիների հիմնադրած Ամբերդը դարձավ Հայաստանի անառիկ ամրոցներից մեկը: Ախուրյանի ձախ ափին նրանք կառուցեցին Մարմաշենի նշանավոր եկեղեցին:

Հայոց պատ

Posted in Ընդհանուր

Նախագիծ Մովսես Խորենացի և Փավստոս Բյուզանդ

Հայաստանի քրիստոնեացումը 301 թվականին դարձավ ոչ միայն հոգևոր, այլև քաղաքական և մշակութային կարևոր իրադարձություն։ Հայաստանը դարձավ առաջին երկիրը աշխարհում, որ քրիստոնեությունը ընդունեց որպես պետական կրոն։ Այս գործընթացում մեծ դեր ունեցան երկու կարևոր պատմական դեմքեր՝ Տրդատ Մեծ արքան և Գրիգոր Լուսավորիչը։ Նրանց գործունեությունը մանրամասն նկարագրված է ինչպես Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» աշխատության մեջ, այնպես էլ Փավստոս Բյուզանդի «Պատմություն հայոց» գրքում։

Հայաստանը գտնվում էր Հռոմեական և Պարսկական ազդեցության միջև։ Հայ արքաները մեծապես կախված էին արտաքին ուժերից։ Պաշտոնապես հեթանոսություն էր՝ գլխավորությամբ Արեգի, Վահագնի, Անահիտի և Միհրի պաշտամունքի։

Գրիգոր Լուսավորչի բանտարկությունն ու հրաշքը (Փավստոս Բյուզանդ)

Փավստոս Բյուզանդը իր «Հայոց պատմություն» աշխատության մեջ մանրամասնորեն պատկերներով է ներկայացնում Գրիգոր Լուսավորչի բանտարկությունն ու դրանից բխող հրաշագործ դեպքերը։Նրա վկայությամբ՝ երբ Տրդատ արքան իմանում է, որ Գրիգոր Լուսավորիչը քրիստոնեության քարոզիչ է և հրաժարվել է զոհ տալ հեթանոս աստվածներին, նա հրամայում է բանտարկել նրան Խոր Վիրապում՝ այն ժամանակվա ամենասարսափելի և մութ հորում, որը գտնվում էր Արտաշատ քաղաքի մերձակայքում։ Փավստոս Բյուզանդի նկարագրությամբ՝ Գրիգոր Լուսավորիչը մնում է այդ սարսափելի վայրում 13 տարի շարունակ, զրկված լույսից, ազատությունից և մարդկային շփումից։

Տրդատը մասնակցում է զոհաբերությունների, պաշտում է հեթանոս աստվածներին և հետապնդում քրիստոնյաներին։ Սակայն նրա կյանքում գալիս է մի պահ երբ ամեն ինչ փոխվում է։ Փավստոսի վկայությամբ՝ Տրդատ Մեծը խենթանում է։ Այս վիճակից ոչ ոք չի կարողանում բուժել նրան. բժիշկները անօգնական են։ Հենց այդ ժամանակ, Տրդատի քույրը՝ Խոսրովիդուխտը, տեսիլք է ունենում, որում նրան ասվում է՝ Տրդատը կբուժվի միայն այն դեպքում, երբ ազատեն Գրիգորին և նա աղոթք բարձրացնի Աստծուն։Տրդատը, չկարողանալով դիմանալ իր տառապանքին, համաձայնվում է։ Գրիգորը ազատվում է բանտից։ Փավստոս Բյուզանդը այս պահը ներկայացնում է որպես սուրբ Աստծո կամքի դրսևորում, երբ Գրիգորը, այդքան տարիների տառապանքից հետո, ոչ միայն ողջ է, այլև կարողանում է հրաշքով բուժել արքային՝ հավատքի ուժով։Այս բուժումը դարձավ ոչ միայն Տրդատի վերածնունդը, այլև Հայաստանի հոգևոր նորացման սկիզբը։ Գրիգորի միջոցով Տրդատն ընդունում է քրիստոնեություն, իսկ հետագայում՝ նրանով ամբողջ ազգը դարձի է գալիս դեպի նոր հավատքը։