Posted in Ընդհանուր

A Healthy Lifestyle

A healthy lifestyle means living in a way that keeps your body and mind strong and happy. It is about making good choices every day to stay fit and feel good. To live a healthy lifestyle, we should eat good food. This means eating fruits, vegetables, whole grains, milk, and clean water. We should not eat too much junk food like chips, sweets, and soft drinks. Exercise is also very important. We should move our bodies every day. Walking, running, playing sports, or even dancing helps us stay active and strong. Getting enough sleep is also part of a healthy life. Children and adults need good rest to feel fresh and ready for the day. We should also keep ourselves clean, like brushing our teeth, bathing daily, and washing our hands. A healthy lifestyle also means having a happy mind. We should think positive, stay calm, and spend time with family and friends. Avoiding stress, smoking, and alcohol is also important. In short, a healthy lifestyle helps us live longer, feel better, and enjoy life. Everyone should try to live in a healthy and happy way.

Posted in Ընդհանուր

07․04․2025-11․04․2025

49․-x/2-x/3=-10
-3x-2x/6=-10,-3x-2x=-60,-5x=-60,x=12
51․x-5/3=2,,x-5=6,x=11
64․3(2x-4)=4(x-5) 6x-12=4x-20,2x=-8,x=-4
81․2x2-3x-2=0
D=9+16=25
x1x2=3+5/4,×1=2, x2=-1/2
95․x(x-4)=0,x1=0,x=4
105․x2=15x, x2-15x=0, x(x-15)=0, x1=0, x2=15
113.x2-8x+16

Posted in Ընտրությամբ գործունեություն

Հատուկ անուններ

  • Կենտրոնական Ամերիկա
  • Մեծ Հայք
  • Չեխիայի Հանրապետություն
  • Վերին Արտաշատ
  • Նեքին բազմաբերդ
  • Արփա Սևան
  • Գարեգին Նժդեհ
  • Արաբական Միացյալ Էմիրություններ
  • Սողոմոն Իմաստուն
  • Աղբյուր Սերոբ
  • Սուրբ Հովհաննես
  • Հաղթանակի Կամուրջ
  • Մերձավոր Արևելք
  • Նորվեգիայի Հանրապետություն
  • Պարսից Ծով
  • Տրդատ Երրորդ
  • Վռամ Շապուհ
  • Գի դը Մոպասան
  • Լյուդվիգ վան Բեթովեն
  • Հայրենական Մեծ Պատերազմ
  • Ֆուտբոլի Համաշխարհային Ֆեդերացիա
  • Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողով
  • Պետական Տիկնիկային Թատրոն
  • Վոգագոն
Posted in Ընդհանուր

Հայոց Լեզու / Առաջադրանքներ գրքից․151-160

Հայտնի է, որ ծովերի և օվկիանոսների ջրերը թանկարժեք մետաղներով են հարուստ: Գիտնականներին միշտ հուզել է այն միտքը, թե կարելի՞ է արդյոք օվկիանոսային ջրից ոսկի ստանալ: Սակայն բազմաթիվ փորձերը, որ թանկարժեք մետաղներ ստանալու նպատակ են ունեցել, մինչև այդ օրը անհաջողությամբ են վերջացել: Բայց մի անգամ, մի քիմիկոս այնպիսի նյութ է ստեղծել, որն ընդունակ է ջրից ոսկի կորզելու: Հարյուր լիտր օվկիանոսային ջրից զրո ամբողջ չորս միլիոներորդական (0,000004) գրամ ոսկի է ստացվում:
Այդ ժամանակ այդ քիմիկոսը ցանկանում է օվկիանոսային ջրերում ավելի խոշոր փորձեր դնել:

Անցյալ դարի վերջին վիեննացի աստղագետ Պալիսը հայտնաբերեց նոր աստղակերպ։ Գիտնականն աստղագիտական հզոր գործիքներ ձեռք բերելու միջոցներ չուներ։ Մի օր նա հայտարարեց.

— Վաճառում եմ նոր երկնային մարմնին անուն տալու իրավունքը։

Իսկույն հայտնվեց գնորդը։Դա բարոն Ալբերտ ֆոն Ռոտշիլդն էր։

— Ես պատրաստ եմ վճարել դրա համար, — ասաց բարոնը։

Գիտնականը հետաքրքրված հարցրեց.

— Իսկ ի՞նչ անուն կցանկանայիք տալ աստղակերպին։

— Իմ կնոջ՝ Բետինայի անունը, — պատասխանեց միլիոնատերը։

Այդպես միլիոնատիրոջ ցանկությամբ աստղակերպն անվանվեց նրա կնոջ՝ Բետինայի անունով։



Օբը, Ենիսեյն ու Լենան, ամեն գարուն հզոր վարարումներով շրջապատը հեղեղելով, շատ մեծ քանակությամբ ջուր են տանում դեպի Հյուսիսային սառուցյալ օվկիանոս:

Օբը, Ենիսեյն ու Լենան շատ մեծ քանակությամբ ջուր են տանում դեպի Հյուսիսային սառուցյալ օվկիանոս՝ ամեն գարուն հզոր վարարումներով շրջապատը հեղեղելով։


Նախագծի ընձեռած բոլոր հնարավորությունները ծանրութեթև անելով՝ հանդուգն երիտասարդ ինժեները տասնմեկ տարի շարունակ փաստեր էր հավաքում:

Հանդուգն երիտասարդ ինժեները տասնմեկ տարի շարունակ փաստեր էր հավաքում՝ նախագծի ընձեռած բոլոր հնարավորությունները ծանրութեթև անելով:


Հանիբալի զորքը, թափառումներից ու վերելքի ժամանակ կրած տառապանքից ուժասպառ եղած, երկու օր կանգ առավ Ալպերի բարձունքներում։

Թափառումներից ու վերելքի ժամանակ կրած տառապանքից ուժասպառ եղած՝ Հանիբալի զորքը երկու օր կանգ առավ Ալպերի բարձունքներում։

Վախեցնել տալ-վախեցնել
խոսել տալ-խոսեցնել
բարկանալ տալ-բարկացնել
համոզեցնել-համոզել տալ
ապրեցնել տալ-ապրեցնել
ներեցնել-ներել տալ
փրկեցնել-փրկել տալ
բանեցնել տալ-բանեցնել
ցավեցնել տալ-ցավեցնել
մտածեցնել-մտածել տալ
ճանաչեցնել-ճանաչել տալ
պայթեցնել տալ-պայթեցնել

Սպիտակ աղավնին միշտ հավատարիմ է իր տիրոջը։
Արհեստավարժ հնդիկներն են ժամանակին կառուցել այդ հին քաղաքը։
Հարավային Ամերիկայում ապրող ինկերն արհեստական մեծ կղզիներ էին սարքում երկար պոչերով ջրագռավների համար։

Անծանոթ առարկայի վրա ինչ-որ դուռ հանկարծակի բացվեց։
Անծանոթ առարկայի վրա ինչ-որ դուռ բացվեց՝լուսավորելով սենյակը։
Անծանոթ առարկայի վրա ինչ-որ դուռ այնպես բացվեց, կարծես հեքիաթ լիներ։


Տղաները ջերմորեն ողջունեցին հյուրին։
Տղաները ողջունեցին հյուրին՝ նրան ներս հրավիրելով։
Տղաներն այնպես ողջունեցին հյուրին, կարծես վաղուց նրան չէին տեսել։

Մեծ ուժգնությամբ անձրև էր գալիս։
Անձրև էր գալիս՝ ողողելով շուրջբոլորը։
Այնպիսի անձրև էր գալիս, կարծես ջրհեղեղ էր սպասվում։

Շատ հետաքրքիր է թիթեռների վրա աչք պահելը: Նրանք «լրիվ կերպարանափոխությամբ» առաջ գնացող միջատներ են: Խավարասերի կամ ծղրիդի ձվից տեղն ու տեղը փոքրիկ խավարասեր կամ ծղրիդ է ելնում: Մինչդեռ այն թրթուրը, որից թիթեռ է դուրս գալու, բոլորովին նման չէ թիթեռի: Խելքին մոտ չէ հավատ ընծայել, որ ինչ-որ որդից մետաքսե թևերով գեղեցկուհի է լույս աշխարհ գալու: Աճել-մեծանալու համար թրթուրներն անընդհատ փորները լցնում են, երբեմն՝ օրվա ընթացքում ավելի շատ, քան իրենց քաշն է: Իսկ մի օր թրթուրի փոխարեն հատուկ նյութից կազմված թաղանթով պատված՝ հարսնյակ-ներ են լույս ընկնում: Նրանք չեն ուտում ու չեն շարժվում, բայց ընթանում է նրանց երկրորդ կերպարանափոխությունը. թիթեռը թռիչքի պատրաստություն է տեսնումՄեկ էլ տեսար հարսնյակն սկըսում է շարժվել: Թաղանթը մաս-մաս է լինում, և աստիճանաբար հայտնվում են թիթեռի մեջքը, գլուխը, ոտքերը, ու թիթեռը դուրս է սողում:

Կարդալուց հետո կհասկանաք, որ ամեն ինչ իրական էր։
Արդեն որոշել եմ, թե ինչ եմ անելու ամռանը։
Վաղուց գիտեր, որ իր հեռանալու ժամանակն էր եկել։
Բռնակալները սպանում են նրանց, չեն ենթարկվում իրենց կանոններին։
Ծերուկը նկատեց աղջկան, ում ալիքները ափ էին բերել։
Նավաստին փնտրում էր ընկերոջը, ում հետ տարիներ ճամփորդել էին։

Մայր մտնող արևի շողերից տաքացած՝ աղավնիները իրար առաջ պարծենում էին իրենց գեղեցկությամբ՝ մերթ լայն բացելով շագանակագույն թևերն ու մերթ խոնարհվելով, պտտվելով ու տարօրինակ բամբ ձայներ արձակելով:

Արևի շողերից տաքացած՝ աղավնիները պարծենում էին իրենց գեղեցկությամբ։
Աղավնիները մերթ լայն բացում էին շագանակագույն թևերը։
Աղավնիները պտտվում էին և տարօրինակ բամբ ձայներ արձակում։

Posted in Ընդհանուր

Հայոց Լեզու / Առաջադրանքներ գրքից․161-170

Գլխակեր-ուտել, հեռագնաց-գնալ, զուգընթաց-ընթացք, սրճաղաց-աղալ, հեռուստացույց-հեռու, աստեղածին-աստղ, անվանակից-անուն:

Աստաֆյան փողոց։ Եվրոպա կատարած շրջագայությունից վերադարձել էր բանաստեղծ Չարենցը և ֆիլհարմոնիկի լեփ-լեցուն դահլիճում պատմում էր իր տեսած քաղաքների մասին: Գավառականից մայրաքաղաքի վերածված փոքրիկ ու ծուռումուռ Երևանի բնակիչներն ամենատարբեր հարցեր էին տալիս բանաստեղծին: Հանկարծ դահլիճի վերջում նստած մի գունատ տղա հարցրեց, թե որն է աշխարհի ամենագեղեցիկ փողոցը:

Չարենցը նայեց նրան, զգաց, որ սիրահարվածի մեկն է, ու ոչինչ չասաց: Տղան կրկնեց հարցը: Չարենցը մի  քիչ  էլ լռեց ու ասաց, որ շատ գեղեցիկ փողոցներ է տեսել, բայց իր տեսած ամենագեղեցիկ փողոցը Երևանում է: Դա Նայիբի քուչեն է:

Իսկ Նայիբի քուչեն Երևանի ամենանեղ ու կեղտոտ փողոցն էր: Եթե երկու աքաղաղ միասին անցնեին այդ փողոցով, մեկը մյուսին կխանգարեր: Այդ փողոցից դուրս էին գալիս լվացքի ու կենցաղային օգտագործման այլ ջրեր ու առու դառնում։ Այնպես որ, ոչ մի պատուհան, ոչ մի պատշգամբ ու բակ չէր բացվում այդ փողոցի վրա: Թերևս հին թուրքական թաղամասերից էր մնացել:

Տղան նեղացավ, որ Չարենցն իրեն ծաղրում է: Բանաստեղծը պարզաբանեց, որ Նայիբի քուչեն աշխարհի ամենալավ փողոցն է, որովհետև այնտեղ է ապրում իր սիրած աղջիկը:

Առյուծը քնած էր, երբ մի մուկ եկավ բարձրացավ նրա մամնին և սկսեց վազվել նրա վրայով։ Առյուծը զարթնեց, բռնեց մկանը և ուզում էր նրան խժռել։ Բայց մուկը խնդրեց իրեն բաց թողնել՝ խոստանալով, որ նա իր լավության տակից դուրս կգա։

Առյուծը ծիծաղեց, թե մուկը ոնց պիտի իրեն լավություն անի, բայց մկան ինքնավստահությունը նրա դուրը եկավ, և նա բաց թողեց նրան։

Բայց այնպես պատահեց, որ մուկը իսկապես փրկեց առյուծի կյանքը, քանզի ամենահզորներն էլ կարող են փորձանքի հանդիպել։ Մի օր առյուծն ընկավ որսորդների ճանկը, և նրանք առյուծին կապեցին ծառին։ Առյուծը ցավից ու վիրավորանքից մռնչում էր, նրա զարհուրելի ձայն տարածվել էր ամբողջ անտառով, բայց ո՞վ կփրկեր նրան։ Առյուծի ձայնն ընկավ մկան ականջը, մուկը եկավ, կրծեց պարանն ու ազատեց նրան։

Երբ նրանք արդեն հեռու էին մարդկանցից, մուկն ասաց, որ այն ժամանակ առյուծը ծիծաղեց և չհավատաց իրեն, բայց նա թող իմանա, որ մուկն էլ կարող է երախտահատույց լինել։

Ծովը նավաբեկյալին ասաց․
— Քո նավի խորտակվելու մեղավորը ոչ թե ես եմ, այլ հողմը, որ թռչում է իմ վրայով։

Շունը գայլին հարցրեց.
-Ի՞նչ է անելու մի ամլիկ գառը, որ բանը ու գործը թողած՝ եկել ես նրան փախցնելու:

Գյուղացին որդիներին ասաց․
-Եթե դուք իրար հետ հաշտ լինեք, ոչ մի թշնամի ձեզ չի հաղթի, իսկ եթե գժտվեք, ամեն մեկն էլ հեշտությամբ կհաղթի:

Շների ճանկն ընկած գայլը շատ ափսոսաց․
-Որսի ետևից ընկնելով՝ կյանքս եմ կորցնում:

Նավակն արդեն մոտեցել էր նավաստիին, ով անհամբեր սպասում էր:
Սա պատմություն է այն մասին, թե ինչպես Պապը դարձավ Մեծ հայքի ամենալավ թագավորներից մեկը։
Արդեն շատ հեռու եք նրանից՝ այդ անսիրտ կերպարից, ով պատրաստ էր ամեն ինչի, միայն թե իր ուզածին հասներ:
Դեռ կլսեք նրանց մասին, ովքեր ընդունակ են փոխել պատմությունը և թողնել մեծ հետք:

Մարգարը տախտակամածից նայեց ծովեզրի լեռնաշղթային:

Հերու գարունքին ձյունաջրի պղտոր առվակները ձորակներով գլորվում էին դեպի Քասախի ձորը։ Հանավանքից մի շինական աչքը դրեց վանքի պարիսպների միջև ընկած հողակտորի վրա։

Տատի այդ տարօրինակ պատմությունը վատ ազդեց երեխայի վրա:

Ամռան շոգին միշտ էլ կարելի է տեսնել Լառ-Մարգարին՝ ոտքերը մինչև ծնկները բաց, գլխին մի սպիտակ շոր, բահն ուսին:

Լուսնյակ գիշերներին Լառ-Մարգարը մինչև լուսաբաց աշխատում էր։

Չծխելու հաջողությունը

Ծխելու վնասակարության մասին բազմաթիվ փաստարկներ կան, և շվեյցարացի բժիշկները ևս մեկ կարևոր ուսումնասիրություն են անցկացրել այս թեմայով։ Նրանք էլեկտրոնային սարքավորումների միջոցով ստուգել են Լոզանի սիմֆոնիկ նվագախմբի հարյուրավոր երաժիշտների լսողությունը և պարզել, որ չծխողները շատ ավելի լավ են լսում, քան ծխողները։ Այս ուսումնասիրության արդյունքում բժիշկները եզրակացրել են, որ ծխելն ու լուրջ երաժշտությունը անհամատեղելի են։

1992 թվականին Բարսելոնայի ամառային օլիմպիական խաղերի կազմակերպիչները փորձել են ապահովել առանց ծխախոտի օլիմպիադա։ Որոշվել էր մրցութային բոլոր տարածքներում արգելել ծխախոտի վաճառքն ու գովազդը, այդ սահմանափակումները տարածվել էին ոչ միայն մարզադաշտերի, այլև օլիմպիական գյուղի և մշակութային կենտրոնների վրա։

Հետևություն

Տարբեր ոլորտներում՝ լինի դա երաժշտություն, սպորտ կամ առօրյա կյանք, ծխելու բացասական ազդեցությունը ակնհայտ է։ Այն ոչ միայն վնասում է առողջությունը, այլև խոչընդոտում է մարդու աշխատանքին։ Հետևաբար, առանց ծխախոտի ապրելակերպն ապահովում է ավելի լավ հնարավորություններ և լավ առողջություն։

Մի փոքրիկ արջուկ անտառում հաճախ ենթարկվում էր ծաղրանքների՝ իր փոքր չափի պատճառով։ Սակայն նա միշտ փորձում էր օգնել մյուսներին՝ իր խելացիությամբ ու հնարամիտությամբ։ Մի օր անտառում մեծ գետի ջուրը սկսեց բարձրանալ և լցվել անտառը։ Կենդանիները տագնապի մեջ էին, որովհետև չէին կարողանում փախչել ու անցնել այդ ջրերով։ Արջուկը արագ մտածեց և գտավ մի լուծում՝ նա հավաքեց տերևներ, փայտիկներ և դրանցով պատրաստեց մի փոքրիկ կամուրջ, որի միջոցով կարող էին անցնել բոլորը։ Նրա խելացի լուծումը օգնեց բոլորին՝ ցույց տալով, որ փոքր լինելը չի նշանակում լինել անկարող։

Հողի տակ մի փոքրիկ ծաղիկ էր աճում։ Նա շատ փոքր էր և թաքնված, բայց նրա արմատները խորանում էին խոնավ հողի մեջ։ Երբ շոգ ամառը սկսվեց, մեծ ծաղիկները չորացան, իսկ փոքրիկ ծաղիկը մնաց թարմ՝ իր երկար արմատների շնորհիվ։

Հնագիտական պեղումներից պարզվել է, որ մոտ վեց հազար տարի առաջ էլ աղավնիները ծառայել են Ֆրանսիայի տարածքում բնակվող եվրոպացիներին:
Մոտ վեց հազար տարի առաջ էլ աղավնիները ծառայել են Ֆրանսիայի տարածքում բնակվող եվրոպացիներին։ Դա պարզվել է հնագիտական պեղումներից։
Գիտնականները փորձերով ապացուցել են, որ աղավնիներն օժտված են հիանալի հիշողությամբ:
Աղավնիներն օժտված են հիանալի հիշողությամբ: Դա ապացուցել են գիտնականները։
Լարվածությունը թուլացնելու ամենահեշտ միջոցը հյուսելն է, որի ժամանակ մարդ կենտրոնանում է թելի ու նախշի վրա՝ կամաց-կամաց կտրվելով իրեն անհանգստացնող մտքից:
Լարվածությունը թուլացնելու ամենահեշտ միջոցը հյուսելն է։ Հյուսելու ամանակ մարդ կենտրոնանում է թելի ու նախշի վրա։ Այդպես նա կամաց-կամաց կտրվում է իրեն անհանգստացնող մտքից։
Ամերիկյան մի համալսարանի հոգեբանները պարզել են, որ մարդու ստորագրության չափն արտահայտում է նրա հոգեկան վիճակը:
Մարդու ստորագրության չափն արտահայտում է նրա հոգեկան վիճակը: Դա պարզել են Ամերիկյան մի համալսարանի հոգեբանները։

Քարանձավների միջով անցելիս շունչը պահում էր։
Դեռ գյուղ չհասած՝ բոլորը գիտեին նրա հետ պատահածը։
Անգղերի կռնչոցից վախեցած ձիերը խլշեցին ականջներն ու իրար մոտեցան։
Նա եկել էր Երևան՝ դիմավորելու օտարությունից վերադարձող ընկերոջը։

Posted in Գրականություն9

Կարդում ենք Չարենց

  1. Ծանոթանալ«Չարենց» կայքէջին, ուշադիր կարդալ նյութ կամ նյութեր, բանավոր ներկայացնել դասարանում:
  2.  Հավաքիր տեղեկություններ Եղիշե Չարենցի ծննդավայրի, Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցու, Կարինե Քոթանճյանի մասին (չմոռանաս աղբյուրը նշել) և բանավոր ներկայացրու դասարանում:
    Եղիշե Չարենցի ծննդավայրը՝ Կարսը
    Եղիշե Չարենցը ծնվել է 1897 թվականին Կարսում՝ հայոց պատմության և մշակույթի կարևոր քաղաքներից մեկում։ Կարսը գտնվում է Արարատյան դաշտի հյուսիս-արևելքում այս պահին Թուրքիայի տարածքում։ Քաղաքը հայտնի է իր պատմական ժառանգությամբ և բազմադարյա մշակույթով։ Չարենցի մանկությունն ու երիտասարդությունը անցել են այս քաղաքում, ինչը մեծ ազդեցություն է ունեցել նրա ստեղծագործությունների վրա։

    Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցի
    Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցին (այժմ՝ Գեղարդի եկեղեցի) գտնվում է Թուրքիայում՝ Կարսի քաղաքից հարավ-արևմուտք՝ Որոդան գյուղում։ Դա միջնադարյան հայկական ճարտարապետության մի գլուխգործոց է, որը կառուցվել է 10-րդ դարի կեսերին։ Եկեղեցին շոշափելի է հայ ժողովրդի պատմության ու մշակույթի համար և ունի մեծ պատմական նշանակություն։Կարսում գտնվում է Սուրբ Առաքելոց եկեղեցին, որը կառուցվել է 10-րդ դարում։ Եկեղեցին հայտնի է իր ճարտարապետությամբ և պատմական նշանակությամբ։ Այն հանդիսանում է Կարսի կարևոր մշակութային և կրոնական կենտրոններից մեկը։


    Կարինե Քոթանճյան
    Կարինե Քոթանճյանը հայ գրող, բանաստեղծ և հասարակական գործիչ է, ով ծնվել է 1899 թվականին Կարսում։ Նա եղել է 20-րդ դարի սկզբի կարևորագույն մշակութային գործիչներից մեկը։ Նրա ստեղծագործությունները արտացոլում են Կարսի և ընդհանրապես հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը։
    Կարինե Քոթանճյանը եղիշե Չարենցի շատ մոտ ընկերուհին էր, ու նրանք սերտ հարաբերություններ ունեին, հատկապես 1930-ական թվականներին։ Քոթանճյանը Հայաստանի գրական միջավայրում հայտնի է որպես հայտնի գրականագետ և տաղանդավոր բանաստեղծուհի, ու նա շատ կարևոր դեր էր խաղում Չարենցի կյանքի և ստեղծագործությունների մեջ։ Նրանք մտերիմ էին, և Կարինե Քոթանճյանը հաճախ օգնություն էր ցուցաբերում Չարենցին, ինչպես նաև աջակցում էր նրա ստեղծագործական աշխատանքներին։
  3. Կարս-Երևան վիրտուալ ճամփորդություն ընթացքում մի քանի կանգառներ կան: Փորձիր պարզել` ի՞նչ կանգառներ են, տեղեկությունները բանավոր ներկայացրու դասարանում:

Կարս քաղաք, Սուրբ Առաքելոց եկեղեցի, Երևան, Մխիթար Սեբաստացի կրթահամալիր։

Աղբյուրներ Սուրբ Առաքելոց եկեղեցի (Կարս),Կարինե Քոթանճյան

Posted in Երկրաչափություն 9

Երկրաչափություն / 10․03․2025-14․03․2025

11.
1) S=30 սմ2, a=5, b=12, c=13
r=5+12-13/2=2
2) R=13/2
3) P=13+5+12=30 սմ

12.
1) S=96 սմ2, a=12, b=16, c=20
r=12+16-20/2=4
2) R=10
3) P=20+12+16=48

13.
1)S=150 սմ2, a=20, b=15, c=25
r=20+15-25/2=5
2) R=25/2
3) P=25+15+20=60

14.
1) S=84 սմ2, a=24, b=7, c=25
r=24+7-25/2=3
2)R=25/2
3) P=25+7+24=56

15.
1) S=54 սմ2, a=12, b=9, c=15
r=12+9-15/2=3
2) R=15/2
3) P=15+12+9=36

1. HB2=255-144=81, HB=9, 1) 9 սմ
2. 2) 3 : 4

Posted in Բուսաբանություն

Լավանդա

Լավանդայի մասին տեղեկություններ Լավանդան (Lavandula) բուրավետ բույս է, որն ընդգրկում է ավելի քան 40 տեսակ։ Այն հիմնականում հանդիպում է Միջերկրածովյան տարածաշրջանում, բայց աճեցվում է ամբողջ աշխարհում՝ իր բուժիչ, կոսմետիկ և անուշաբույր հատկությունների համար։ Լավանդայի բուժիչ հատկությունները 1. Հանգստացնող ազդեցություն• Օգնում է նվազեցնել սթրեսը, անհանգստությունը և նյարդային լարվածությունը։ Լավանդայի յուղն օգտագործվում է արոմաթերապիայում՝ քնի որակը բարելավելու համար։ 2. Քնի կարգավորում •Լավանդայի թեյն օգնում է անքնության դեպքում՝ հանգստացնելով նյարդային համակարգը։ 3. Հակաբորբոքային և հակաբակտերիալ հատկություններ • Օգտագործվում է վերքերի, քերծվածքների և մաշկի գրգռվածության բուժման համար։ • Հարմար է ակնեի, էկզեմայի և մաշկի այլ խնդիրների համար։ 4. Մարսողության բարելավում • Լավանդայի թեյը օգնում է նվազեցնել փքվածությունը, աղեստամոքսային ցավերը և սրտխառնոցը։ 5. Մեղմացնում է գլխացավը• Լավանդայի եթերայուղը կարող է նվազեցնել գլխացավը, եթե այն քսեք քունքերին կամ օգտագործեք ինհալացիայի համար։ 6. Իմունային համակարգի ամրապնդում • Լավանդայի յուղը հակաօքսիդանտներով հարուստ է, ինչը կարող է օգնել օրգանիզմին պայքարել վարակների դեմ։ 7. Բարելավում է շնչառական համակարգի առողջությունը • Լավանդայի ինհալացիան օգտակար է մրսածության, բրոնխիտի և սինուսիտի դեպքում։