Posted in Ընդհանուր

Պատմության 9-րդ դասարանի առաջադրանքներ հոկտեմբերի 13-20

Առաջադրանքներ նախատեսված 9-րդ դասարանի սովորողների համար

Ներկայացրե՛ք <<ՀԽՍՀ տնտեսությունը, հասարակական-քաղաքական կյանքը>> հետևյալ տեսակետներով

  • ՀԽՍՀ տնտեսության ճյուղերը և զարգացման ճանապարհը
  • Սոցիալական վիճակը
  • ԽՍՀՄ առաջնորդների իրականացրած քայլերը և ՀԽՍՀ-ն
  • Այլախոհություն

Պատերազմի հաղթական ավարտից հետո անհրաժեշտ էր վերակառուցել հանրապետության արդյունաբերությունը, հարմարեցնել խաղաղ կյանքի պայմաններին: Սկզբում առկա էին բազմաթիվ դժվարություններ, կար փորձառու աշխատուժի և հումքի պակաս: Սակայն արդեն 1947 թ. արդյունաբերության զարգացումը նոր թափ առավ, և հետագայում արագ տեմպերը պահպան վեցին։ 1950-ական թթ. երկրորդ կեսին հանրապետությունում շարունակվեց ծանր արդյունաբերության, հատկապես պղնձի, ալյումինի, մոլիբդենի արտադրության և քիմիական արդյունաբերության զարգացումը: Կառուցվեցին նոր գործարաններ, շինանյութերի ձեռնարկություններ, հիմքեր դրվեցին ճշգրիտ մեքենաների արտադրության կազմակերպման և ընդլայնման համար: Հայաստանը դարձավ ԽՍՀՄ զարգացած արդյունաբերական հանրապետություններից մեկը։

1970-1980-ական թթ. արդյունաբերական աճի տեմպերով Հայաստանը Խորհրդային Միության մեջ գրավում էր երկրորդ տեղը: Սակայն պետք է նշել, որ արդյունաբերական արտադրանքը որակական ցուցանիշներով զգալիորեն հետ էր մնում համաշխարհային մակարդակից։

Սևան-Հրազդան հիդրոէլեկտրակայանների համակարգը (կասկադը) տալիս էր հանրապետության էլեկտրաէներգիայի շուրջ 95 %-ը, սակայն դա Սևանա լճի մակարդակի կտրուկ իջեցման պատճառ դարձավ, որը կարող էր Հայաստանը զրկել խմելու և ոռոգման ջրերի պաշարներից: 1961 թ. Հայաստանի կառավարության միջ նորդությամբ ԽՍՀՄ ղեկավարությունը որոշում կայացրեց Արփա գետի ջրերի հոսքի մի մասը Սևան փոխադրելու համար կառուցել մոտ 48 կմ երկարությամբ ջրատար թունել: Դա եզակի և բավական բարդ կառույց է, որի շինարարությունը տևեց շուրջ 20 տարի:

Հանրապետության էներգետիկ պահանջները լիովին բավարարելու նպատակով 1969 թ. սկսվեց Հայկական ատոմային էլեկտրակայանի (Հաէկ) ինարարությունը, որի առաջին էներգաբլոկը գործարկվեց 1976 թվականին:

Պատերազմից հետո հանրապետության գյուղատնտեսությունը վատ վիճակում էր: Հացը, որը բնակչության հիմնական սննդամթերքն էր, չէր բավարարում: Շատ ցածր էր հացահատիկի բերքատվու թյունը Հայաստանում. այն 2-3 անգամ պակաս էր եվրոպական երկրների և ԱՄՆ–ի ցուցանիշներից: Պետությունը ձգտում էր կատարելու անհրաժեշտ բարեփոխումներ գյուղատնտեսության բնագավառում: Այդ նպատակով ավելացվում էր դաշտերում աշխատող մեքենաների թիվը, ցանքատարածությունների ոռոգման համար կառուցվում էին ջրամբարներ և ջրանցքներ:

Ստալինի մահից հետո ԽՍՀՄ նոր ղեկավարությունը որոշեց բարձրացնել կոլտնտեսություններից գնվող մթերքների գները: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ գյուղատնտեսության տևական անկմանը հաջորդեց որոշակի վերելք, կոլտնտեսականների եկամուտները սկսեցին աճել: Սակայն շուտով գյուղատնտեսությունում աճի տեմպերը նվազեցին: ԽՍՀՄ-ում փորձեցին նախորդ տասնամյակնե րում գյուղատնտեսության բնագավառում թույլ տր ված ծայրահեղությունները վերացնել, սակայն շարունակում էր ցածր մնալ գյուղատնտեսական արտադրության արդյունավետությունը։

Բնակչության սոցիալական վիճակը։ 1947 թ. առատ բերքի, ռազմական ծախսերի որոշ կրճատ ման և ստեղծված պետական պահուստների շնորհիվ վերացվեց ապրանքների բաշխման քարտային համակարգը, որ մտցվել էր պատերազմի սկզբին: Սակայն բնակչության կենսամակարդակը դեռևս շատ ցածր էր: 1950-ական թթ. կեսերից ԽՍՀՄ-ում իրականացվեց լայնամասշտաբ սոցիալական քաղաքականություն: Ընդունվեց օրենք թոշակների մասին, բարձրացվեցին աշխատավարձերը: Մեծ թափ ստացավ բնակարանային շինարարությունը: 1964 թվականից կոլտնտեսականների համար ևս սահմանվեց կենսաթոշակ:

Խորհրդային պետության ողջ պատմության ընթացքում մշտապես առկա էր սպառողական ապրանքների պակաս: Որպեսզի սպառողը ձեռք բերեր կահույք, կենցաղային ապրանքներ, առավել ևս՝ ավտոմեքենա, պետք է հերթագրվեր և սպասեր ամիսներով, հաճախ` տարիներով: Ճիշտ է՝ բնակչության կենսամակարդակը երկրում բարձրացավ, սակայն նրա աճի արագությունն անընդհատ հետ էր մնում հասարակական սպասելիքից և պահանջից: Դա մարդկանց շրջանում առաջ բերեց դժգոհություն և անտարբերություն:

Դասարանական աշխատանք։ Ծանոթանա՛լ և ներկայացնե՛լ <<ՀԽՍՀ տնտեսությունը, հասարակական-քաղաքական կյանքը>> թեման։

Հայոց պատմություն 9, էջեր 102-113

Posted in Ընդհանուր

Պատմության 9-րդ դասարանի առաջադրանքներ հոկտեմբերի 13-20

Առաջադրանքներ նախատեսված 9-րդ դասարանի սովորողների համար

Ներկայացրե՛ք <<ՀԽՍՀ տնտեսությունը, հասարակական-քաղաքական կյանքը>> հետևյալ տեսակետներով

  • ՀԽՍՀ տնտեսության ճյուղերը և զարգացման ճանապարհը
  • Սոցիալական վիճակը
  • ԽՍՀՄ առաջնորդների իրականացրած քայլերը և ՀԽՍՀ-ն
  • Այլախոհություն

Պատերազմի հաղթական ավարտից հետո անհրաժեշտ էր վերակառուցել հանրապետության արդյունաբերությունը, հարմարեցնել խաղաղ կյանքի պայմաններին: Սկզբում առկա էին բազմաթիվ դժվարություններ, կար փորձառու աշխատուժի և հումքի պակաս: Սակայն արդեն 1947 թ. արդյունաբերության զարգացումը նոր թափ առավ, և հետագայում արագ տեմպերը պահպան վեցին։ 1950-ական թթ. երկրորդ կեսին հանրապետությունում շարունակվեց ծանր արդյունաբերության, հատկապես պղնձի, ալյումինի, մոլիբդենի արտադրության և քիմիական արդյունաբերության զարգացումը: Կառուցվեցին նոր գործարաններ, շինանյութերի ձեռնարկություններ, հիմքեր դրվեցին ճշգրիտ մեքենաների արտադրության կազմակերպման և ընդլայնման համար: Հայաստանը դարձավ ԽՍՀՄ զարգացած արդյունաբերական հանրապետություններից մեկը։

1970-1980-ական թթ. արդյունաբերական աճի տեմպերով Հայաստանը Խորհրդային Միության մեջ գրավում էր երկրորդ տեղը: Սակայն պետք է նշել, որ արդյունաբերական արտադրանքը որակական ցուցանիշներով զգալիորեն հետ էր մնում համաշխարհային մակարդակից։

Սևան-Հրազդան հիդրոէլեկտրակայանների համակարգը (կասկադը) տալիս էր հանրապետության էլեկտրաէներգիայի շուրջ 95 %-ը, սակայն դա Սևանա լճի մակարդակի կտրուկ իջեցման պատճառ դարձավ, որը կարող էր Հայաստանը զրկել խմելու և ոռոգման ջրերի պաշարներից: 1961 թ. Հայաստանի կառավարության միջ նորդությամբ ԽՍՀՄ ղեկավարությունը որոշում կայացրեց Արփա գետի ջրերի հոսքի մի մասը Սևան փոխադրելու համար կառուցել մոտ 48 կմ երկարությամբ ջրատար թունել: Դա եզակի և բավական բարդ կառույց է, որի շինարարությունը տևեց շուրջ 20 տարի:

Հանրապետության էներգետիկ պահանջները լիովին բավարարելու նպատակով 1969 թ. սկսվեց Հայկական ատոմային էլեկտրակայանի (Հաէկ) ինարարությունը, որի առաջին էներգաբլոկը գործարկվեց 1976 թվականին:

Պատերազմից հետո հանրապետության գյուղատնտեսությունը վատ վիճակում էր: Հացը, որը բնակչության հիմնական սննդամթերքն էր, չէր բավարարում: Շատ ցածր էր հացահատիկի բերքատվու թյունը Հայաստանում. այն 2-3 անգամ պակաս էր եվրոպական երկրների և ԱՄՆ–ի ցուցանիշներից: Պետությունը ձգտում էր կատարելու անհրաժեշտ բարեփոխումներ գյուղատնտեսության բնագավառում: Այդ նպատակով ավելացվում էր դաշտերում աշխատող մեքենաների թիվը, ցանքատարածությունների ոռոգման համար կառուցվում էին ջրամբարներ և ջրանցքներ:

Ստալինի մահից հետո ԽՍՀՄ նոր ղեկավարությունը որոշեց բարձրացնել կոլտնտեսություններից գնվող մթերքների գները: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ գյուղատնտեսության տևական անկմանը հաջորդեց որոշակի վերելք, կոլտնտեսականների եկամուտները սկսեցին աճել: Սակայն շուտով գյուղատնտեսությունում աճի տեմպերը նվազեցին: ԽՍՀՄ-ում փորձեցին նախորդ տասնամյակնե րում գյուղատնտեսության բնագավառում թույլ տր ված ծայրահեղությունները վերացնել, սակայն շարունակում էր ցածր մնալ գյուղատնտեսական արտադրության արդյունավետությունը։

Բնակչության սոցիալական վիճակը։ 1947 թ. առատ բերքի, ռազմական ծախսերի որոշ կրճատ ման և ստեղծված պետական պահուստների շնորհիվ վերացվեց ապրանքների բաշխման քարտային համակարգը, որ մտցվել էր պատերազմի սկզբին: Սակայն բնակչության կենսամակարդակը դեռևս շատ ցածր էր: 1950-ական թթ. կեսերից ԽՍՀՄ-ում իրականացվեց լայնամասշտաբ սոցիալական քաղաքականություն: Ընդունվեց օրենք թոշակների մասին, բարձրացվեցին աշխատավարձերը: Մեծ թափ ստացավ բնակարանային շինարարությունը: 1964 թվականից կոլտնտեսականների համար ևս սահմանվեց կենսաթոշակ:

Խորհրդային պետության ողջ պատմության ընթացքում մշտապես առկա էր սպառողական ապրանքների պակաս: Որպեսզի սպառողը ձեռք բերեր կահույք, կենցաղային ապրանքներ, առավել ևս՝ ավտոմեքենա, պետք է հերթագրվեր և սպասեր ամիսներով, հաճախ` տարիներով: Ճիշտ է՝ բնակչության կենսամակարդակը երկրում բարձրացավ, սակայն նրա աճի արագությունն անընդհատ հետ էր մնում հասարակական սպասելիքից և պահանջից: Դա մարդկանց շրջանում առաջ բերեց դժգոհություն և անտարբերություն:

Դասարանական աշխատանք։ Ծանոթանա՛լ և ներկայացնե՛լ <<ՀԽՍՀ տնտեսությունը, հասարակական-քաղաքական կյանքը>> թեման։

Հայոց պատմություն 9, էջեր 102-113

Posted in Կենսաբանություն 9

Թարգմանություն / Գենետիկական կոդ․ ԴՆԹ

Կա մոտ 30,000 տարբեր տեսակի սպիտակուցներ, որոնցից յուրաքանչյուրը կազմված է նույն 20 ամինաթթուների տարբեր համադրություններից: Դրանք, ինչպես այբուբենի տառերը, միավորվում են՝ կազմելու համար մակրոմոլեկուլային շղթաներ, որոնք հաճախ ունենում են հարյուրավոր միավորների երկարություն: Եթե ամինաթթուները գտնվում են ճիշտ հաջորդականությամբ, շղթան դառնում է գործող սպիտակուց:

Ամինաթթուները սպիտակուցի մեջ չեն միավորվում քաոսային կերպով, այլ խիստ որոշակի, նախօրոք ծրագրավորված հաջորդականությամբ: Հենց այս հաջորդականությունն է որոշում սպիտակուցի կառուցվածքը, բնույթն ու հատկությունները:

Դին Քենյոնը առաջարկեց գաղափարը, որ ամինաթթուների քիմիական հատկություններն են նպաստում դրանց փոխադարձ ձգողականությանը: Այդպիսով դրանք կարող են ձևավորել երկար շղթաների, որոնք հետագայում դառնում են սպիտակուցներ՝ կենդանի բջջի հիմնական բաղադրիչը: Հետևաբար, կյանքի առաջացումը անխուսափելի էր և կանխորոշված էր միայն քիմիայի օրենքներով:

Շատ գիտնականներ ընդունեցին Քենյոնի գաղափարները, և հաջորդ 20 տարիների ընթացքում «Կենսաքիմիական կանխորոշվածություն» գիրքը դարձավ ամենահայտնի գիրքը քիմիական էվոլյուցիայի տեսության վերաբերյալ: Բայց գրքի հրապարակումից 5 տարի անց Քենյոնը սկսեց կասկածել իր տեսության ճշգրտությանը:

Քենյոնը ստիպված էր բացատրել, թե ինչպես կարող էին առաջին սպիտակուցները կազմավորվել առանց գենետիկական գործոնի օգնության: Ամինաթթուների շղթաները կենդանի բջիջներում չեն ձևավորվում միայն իրենց առանձին մասերի կամ հատվածների փոխադարձ ձգողականության շնորհիվ, ինչպես ենթադրում էր Քենյոնը, երբ խոսում էր կյանքի առաջացման ամենասկզբնական փուլերի մասին: Փոխարենը, ինչպես պարզվեց հետագա ուսումնասիրությունների ընթացքում, ամինաթթուների ծագման գործընթացը սպիտակուցների մեջ բջջի ներսում վերահսկվում է մեկ այլ մեծ մոլեկուլով՝ ԴՆԹ-ով:


ԴՆԹ-ի ամուր պաշտպանված կրկնակի պարույրի մեջ պարունակվում է հսկայական տեղեկատվություն՝ խիստ կազմակերպված քիմիական հատվածների տեսքով, որոնք գիտնականները նշում են լատինական A, C, T, G տառերով:

Այս յուրահատուկ քիմիական կոդը կոչվում էր «կյանքի լեզու»։ Այն հանդիսանում է մեր Տիեզերքի ամենալայն ու մանրամասն տեղեկատվության պահեստը:

Աղբյուր՝ https://www.youtube.com/watch?v=PPxSXVzjog4

Posted in Ընդհանուր

Ֆիզիկական և քիմիական երևույթներ

7,8- րդ  դաս. անցածի  կրկնողություն.

Ֆիզիկական և  քիմիական  երևույթներ: Քիմիական  ռեակցիաների  հատկանիշները: Քիմիական  ռեակցիաների  տեսակները՝ միացման, քայքայման, տեղակալման, փոխանակման, կատալիտիկ, օքսիդավերականգնման:

Բնության մեջ տեղի ունեցող փոփոխությունները կոչվում են բնական երևույթներ:

Երևույթները կարող են լինել ֆիզիկական և քիմիական:

Այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը փոխում են վիճակը, ձևը, չափերը, կոչվում են ֆիզիկական երևույթներ: Ֆիզիկական երևույթների ընթացքում նյութերը չեն փոխարկվում այլ նյութերի, այսինքն՝ նոր նյութեր չեն առաջանում:

Ֆիզիկական երևույթները լինում են՝ 

Մեխանիկական (մարմինների շարժում),

Ջերմային (գոլորշացում, անձրև, ձյուն, սառույցի հալվելը, ջրի տաքանալը)

Լուսային (արևի լուսավորելը, կայծակի բռնկում)

Ձայնային (տարբեր տեսակի ձայների առաջացումն ու տարածումը)

Էլեկտրական (կենցաղային սարքեր, կայծակ)

Մագնիսական (սովորական մագնիսի կողմից երկաթե առարկաներ ձգելը) և այլն:

Այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը փոխարկվում են մեկը մյուսի, այսինքն՝ այլ բաղադրությամբ և հատկություններով նոր նյութեր են առաջանում, կոչվում են քիմիական երևույթներ: Քիմիական երևույթներին այլ կերպ անվանում են քիմիական ռեակցիաներ կամ փոխարկումներ։ 

Քիմիական երևույթներին`ռեակցիաներին մասնակցող սկզբնական նյութերը կորցնում են իրենց բնորոշ հատկությունները, իսկ ռեակցիայի հետևանքով առաջացած նոր նյութերն օժտված են իրենց բնորոշ հատկություններով:

Քիմիական ռեակցիաների հատկանիշներն են` գույնի և հոտի փոփոխություն, գազի, նստվածքի, ջրի և այլնի առաջացում, ջերմության կլանում կամ անջատում:

Քիմիական երևույթների օրինակներ են՝ վառելանյութի այրվելը, երկաթի ժանգոտելը, գազի անջատումը կամ կլանումը և այլն։

Ըստ սկզբնանյութերի և վերջանյութերի թվի ու բաղադրության՝ ռեակցիաները լինում են.

  • միացման
  • քայքայման
  • տեղակալման
  • փոխանակման

Միացման  քիմիական ռեակցիայի ժամանակ երկու կամ ավելի նյութերից ստացվում է մեկ բարդ նյութ:

Քայքայման ռեակցիայի ժամանակ մեկ բարդ նյութի քայքայումից ստացվում են երկու կամ ավելի նյութեր:  

Տեղակալման է պարզ և բարդ նյութերի միջև ընթացող այն քիմիական ռեակցիան, որի ժամանակ պարզ նյութը կազմող ատոմները տեղակալում են բարդ նյութի բաղադրությունում առկա տարրերից որևէ մեկի ատոմները:

Փոխանակման են կոչվում այն ռեակցիաները,որոնք կատարվում են բարդ նյութերի միջև,որտեղ նրանք  փոխանակվում են իրենց բաղադրիչ մասերով:

Լաբորատոր  փորձեր` <<Քիմիական  ռեակցիաների տեսակները>>. 

Տեղակալման   և  միացման  ռեակցիաներ՝ ջրածնի  ստացումը  և  այրումը

Փոխանակման   ռեակցիա՝ պղնձի (II) հիդրօքսիդի  ստացումը

Քայքայման  ռեակցիա՝ ամոնիումի  երկքրոմատի  քայքայումը:

Առաջադրանք. Գրեք  կատարած  ռեակցիաների  քիմիական  հավասարումները, հավասարեցրեք  և  նշեք  ռեակցիայի  տեսակը:

Վերջնարդյունքները. Սովորողը.

  • Գիտի  բաղադրության  հաստատունության  օրենքը` նյութերի  որակական  և  քանակական բաղադրությունը
  • Կազմում  է  նյութերի  քիմիական  բանաձևերը  ըստ  ատոմների  օքսիդացման  աստիճանի և  հակառակը, նյութի բանաձևում  որոշում  է  տարրերի օքսիդացման. աստիճանները
  • Ըստ քիմիական բանաձևի որոշում  է  նյութի  որակական և  քանակական  բաղադրությունը՝ ինչպիսի՞ տարրերից  է  կազմված նյութը, ատոմների  քանակը (ինդեքսները)
  • Հաշվում  է նյութերի հարաբերական  մոլեկուլային զանգվածները՝Mr, որոշում է տարրերի  զանգվածային  բաժինները՝w,  զանգվածային  հարաբերությունները և  տարրերի  մոլային  բաժինները  բարդ  նյութերում
  • Հաշվում  է նյութերի  մոլային  զանգվածները` M(գ/մոլ)  և  տրված նյութաքանակով  մասնիկների թիվը՝ N, զանգվածը`m  և հակառակը
  • Գիտի  քիմիական  ռեակցիաների  ընթանալու  6  հատկանիշները,  ռեակցիայի ջերմէֆեկտը, միացման, քայքայման, տեղակալման, փոխանակման, վերօքս  և  ոչվերօքս, կատալիտիկ,  ոչկատալիտիկ  ռեակցիաների  օրինակներ
  • Սահմանում է   նյութի  զանգվածի  պահպանման  օրենքը, այդ  օրենքի  հիման  վրա կազմում  է  ռեակցիաների  հավասարումները և հավասարեցնում
  • Կատարում  է   հաշվարկային  առաջադրանքներ  ըստ  քիմիական  ռեակցիաների  հավասարումների
  • Գիտի  գազի մոլային ծավալը` Vm(ն.պ.)  և  կատարում  է  հաշվարկներ`եթե  տրված է  գազի նյութաքանակ՝ մոլը(n), մոլեկուլների  թիվը`N  կամ  զանգվածը`m
  • Գիտի   գազերի հարաբերական  խտություն  հասկացությունը`(D)  և որոշում,համեմատում  է գազերի  խտությունն   ըստ  օդի, ջրածնի , հելիումի և այլն:
Posted in Ընդհանուր

Դաս 16 09․10․2024

Թեմա՝ ֆունկցիայի արժեքների տիրույթ

Գիրք՝ հանրահաշիվ 9

Կարդալ էջ 3-5

Կատարել հետևյալ առաջադրանքները՝ 5

ա) y ∈ [-2 ; 2]
բ) y ∈ [-10 ; 2]
գ) y ∈ [0 ; 4]
դ) y ∈ [-1 ; 1]

Գտնել հետևյալ ֆունկցիաների արժեքների տիրույթը

y=2/x+5 x ∈ (0,3)
y ∈ (2/5 ; 2/8)

y = |2x-6| x ∈ (-3, 3)
y ∈ (0 ; -12)

y = √(2x + 6) x ∈ [-2, 2]
y ∈ [√2 ; √10]

y = (x+1)2 x ∈ [-5, 2]
y ∈ [-16 ; 9]

Posted in Ընդհանուր

Հայոց Լեզու / Առաջադրանքներ գրքից․ 41-50

Քերել-քերիչ
գրել-գրիչ
կապել-կապիչ,կապոց
քամել-քամիչ
թակել-թակիչ
ըմպել-ըմպելիք
բացել-բացիչ
գործել-գործիչ
խաղալ-խաղալիք
ուտել-ուտելիք
խմել-խմիչք
հագնել-հագնելիք, հագուստ
ձգել-ձգիչ, ձգան
փակել-փական,փակիչ
խթանել-խթանիչ
փաթաթել-փաթաթիչ
ճոճել-ճոճանակ
գանձել-գանձիչ, գանձանակ
զսպել-զսպիչ, զսպանակ
ջնջել-ջնջիչ
ծածկել-ծածկոց
կապել- կապիչ, կապոց
օրորել-օրորոց

Երկու ընկեր անապատով գնում էին, երբ հանկարծ ընկերներից մեկը ծարավից թուլացավ և ընկավ։ Իսկ մյուսը թողեց ընկերոջը և հեռացավ։ Բարեբախտաբար մի քարավան էր այդտեղով անցնում։ Մարդիկ կիսամեռ տղային օգնության հասան, և տղան, նորից առույգացած, ճանապարհը շարունակեց։ Գնա՜ց, հասավ ընկերոջը՝ առանց նրան մի բառ ասելու։ Երբ լեռնոտ մի կածանով էին անցնում, ջուր չտվող ընկերը սայթաքեց ու ոտքը կոտրեց: Ընկերը նրան շալակն առավ և մեծ դժվարությամբ տարավ հասցրեց տուն։ Հրաժեշտ տալուց ասաց, որ քանի ապրում են, ընկերը թող մարդկանց իր ջրից պատմի, ինքն էլ իր շալակից կպատմի։


Երկու ընկեր անապատով գնում էին, երբ հանկարծ ընկերներից մեկը ծարավից թուլացավ և ընկավ։ Իսկ մյուսը թողեց ընկերոջը և հեռացավ։ Բարեբախտաբար մարդիկ կիսամեռ տղային օգնության հասան։ Տղան գնա՜ց, հասավ ընկերոջը՝ առանց նրան մի բառ ասելու։ Երբ լեռնոտ մի կածանով էին անցնում, ջուր չտվող ընկերը սայթաքեց ու ոտքը կոտրեց: Ընկերը նրան շալակն առավ և մեծ դժվարությամբ տարավ հասցրեց տուն։ Հրաժեշտ տալուց ասաց, որ քանի ապրում են, ընկերը թող մարդկանց իր ջրից պատմի, ինքն էլ իր շալակից կպատմի։

Վազել — վազեցնել (վազեցրի)
պարել — պարեցնել (պարեցրի)
աշխատել — աշխատեցնել (աշխատեցրի)
ուտել — ուտեցնել (ուտեցրի)
կարմրել — կարմրեցնել (կարմրեցրի)
սովորել — սովորեցնել (սովորեցրի)
խմել — խմեցնել (խմեցրի)
շփոթել — շփոթեցնել (շփոթեցրի)
լռել -լռեցնել (լռեցրի)
վստահել — վստահեցնել (վտահացրի)
հագենալ — հագեցնել (հագեցրեցի)
մոտենալ — մոտեցնել (մոտեցրի)
մերձենալ — մերձեցնել (մերձեցրի)

Վազեցնել ձիուն
պարեցնել տատիկին
աշխատեցնել ընկերոջը
ուտեցնել փոքրիկին
կարմրեցնել դիմացինին
սովորեցնել եղբորը
խմեցնել հյուրին
շփոթեցնել անծանոթին
լռեցնել խոսողին
վստահեցնել հայրիկին
հագեցնել ծարավը
մոտեցնել նստարանը
մերձեցնել կողմերին

Բառապաշար-բառաշարք, բառատետր
վիրաբույժ-վիրակապ, վիրահատարան
միամիտ-միաձայն, միապաղաղ, միատոն
սևահոգի-սևաբախտ, սևազգեստ
մանրազնին-մանրաչափ, մանրակրկիտ, մանրադիտակ
սրբատաշ-սրբագիր, սրբատուն, սրբապատկեր
մազապուրծ-մազակալ, մազարմատ, մազածածկ
փայտահատ-փայտատուն, փայտագիր, փայտահատ
մթնկա-մթնադեմ, մթնշաղ
դյուրահավան-դյուրաբույժ, դյուրագրգիռ, դյուրահավատ
մրրկածեծ-մրրկաբեկ, մրրկահողմ
որմնադիր-որմնագորգ, որմնագիր

 Սա՝ ցույց է տալիս անձը կամ առարկան, որ խոսողին մոտ է, դա՝ երբ մոտ է երկրորդ դեմքը- նա՝ երբ հեռու է խոսողից և լսողից։ 
Այս բաժակը-երբ բաժակը խոսողին մոտ է
Այդ բաժակը-երբ մոտ է լսողին
Այն բաժակը-երբ հեռու է խոսողից և լսողից․

Ա․ Ծովը սաթի մի այնպիսի կտոր ափ նետեց, ինչպիսին աղջիկը դեռ չէր տեսել։ Հյուրը չափազանց շոյված էր․ ի՛նչ ընդգծված վերաբերմունք, այնպիսի ընդունելություն։

Բ․ Նա շատ վաղ էր արթնացել, որ հասցներ կատարել խոստացածը։ Մի քանի քայլ առաջ եկավ, որ լավ տեսնի հուշարձանը։

Որպիսի սիրով էր նա նայում օտար ափերից եկած աղջկան։
Որպիսի ջերմությամբ էր լցված ավագ ընկերոջ նկատմամբ։
Որպիսի հրաշք կատարվեց նրա կյանքում։

Ա) Խոցված ընկավ ձիուց ու օգնության կանչեց։ Ծաղրուծանակից նեղացած հեռացավ ու որոշեց այդ մասին էլ ոչ մեկի հետ չխոսել։

բ) Երիտասարդի անկեղծ ժպիտն ու համարձակ խոսքերը նրան հմայեցին:
Որոշել էր անպայման նվաճել այդ բերդը, որտեղ երկրի ողջ հարստությունն էին պահել:

Այս պատվանդանի վրա հուշարձան են կառուցելու: Հարկավոր է դադարեցնել այդ վիրավորական խոսակցությունը: Էլեկտրական լարերի համար այստեղ մի սյուն են շինել։

Ընկնել՝ փոսը, հորը, ձորը, լիճը, անդունդը

Ընկած լինել՝ ցեխի մեջ, փոսի մեջ, ձորի մեջ, գետնի վրա

Ձկնորսի ցանցը մի հսկայական ձկնիկ ընկավ՝ այնքա՛ն մեծ, որ երբեք չէի տեսել։ (ինչպիսի՞)

Նայում էի ծովի կապույտ ալիքներին, որոնք այնքան հանդարտ էին։ (ո՞ր)

Նավից ապշահար հետևում էին վախեցած հնդկացիներին, որոնք խուճապահար դեսուդեն էին վազում։ (ո՞ր)

Ամբողջ օրը շրջելուց հետո հասանք չար վհուկի դղյակին, որը դեռ անակնկալներ պիտի մատուցեր։ (ու՞մ)

Գահընկեց-գահից ընկած, իշխանազուն —  իշխանի որդի, արևազուն — արևից ծնված, արյունարբու — արյուն խմող, արքայանիստ — արքայի նստավայր, դյուրաբեկ — հեշտ բեկվող, գավաթակից — գավաթի ընկեր , դրկից — հարևանությամբ բնակվող:

Posted in Ընդհանուր

October 9 / Classwork

Complete the sentences using the following verbs in the correct form.
write, teach, sell, fall, hurt, throw, catch, spend, buy, cost

1 Wolfgang Amadeus Mozart wrote more than 600 pieces of music.
2 “How did you learn to drive? “My father taught me.”
3 We couldn’t afford to keep our cat, so we sold it.
4 Jim fell down the stairs this morning and hurt his leg.
5 Dave threw the ball to Sue, who caught it.
6. Laura spent a lot of money yesterday. She bought a dress which cost £200.

Assignment 2
Make these sentences interrogative

1. The lightning killed him. Did the lightning kill him?
2. The doctor cured patients. Did the doctor cure patients?
3. The criminal robbed the bank. Did the criminal rob the bank?
4. They stole my bike. Did they steal my bike?
5. She fed the cats. Did she feed the cats?

Assignment 3
Make alternative questions

1. The lightning killed him. Did the lightning kill him, or did he survive?
2. The doctor cured patients. Did the doctor cure the patients, or did he send them to a specialist?
3. The criminal robbed the bank. Did the criminal steal from the bank, or did he rob another place?
4. They stole my bike. Did they take my bike, or did they just borrow it without asking?
5. Ms. Gayane fed the cats. Did Ms. Gayane feed the cats, or did she forget to do so?

Past continuous and past simple
Choose the correct verb tense.

  1. started work at 9 a.m. this morning.
  2. This time last year I was studying at university.
  3. Sarah hurt her ankle while she was running.
  4. missed your call because I was working.
  5. While I was walking home, I noticed a new shop in the high street.
  6. At 6 p.m. yesterday it was already getting dark.
  7. I saw you driving down Green Street yesterday! Where were you going?
  8. When we saw the crime, we called the police.
  9. started my new job yesterday.
  10. What were you doing at around 8 a.m. this morning?
  11. While I was washing the dishes, I suddenly had a brilliant idea.
  12. He didn’t hear the phone ring. He was listening to really loud music.
  13. They had already closed the shop when I got there, so I couldn’t go in and buy anything.
  14. The teacher told us to stop what we were doing.
  15. Did you find what you were looking for in the library yesterday?
  16. When I heard the phone ring, I answered it straight away.
Posted in Ընդհանուր

Երկրորդ համաշխարհային պատերազմ / Առաջադրանքներ հոկտեմբերի 6-13

  1. Ե՞րբ են սկսվել Երկրորդ համաշխարհային և դրա մասը կազմող Հայրենական մեծ պատերազմը։

    Ֆաշիստական Գերմանիան 1939 թ. սեպտեմբերի 1-ին սկսեց Երկրորդ համաշխարհային պատերազմը: 1941 թ. հունիսի 22-ին խախտելով 1939 թ. օգոստոսի 23-ին ԽՍՀՄ-ի հետ կնքած՝ չհարձակման մասին պայմանագիրը՝ հարձակվեց Խորհրդային Միության վրա։ Սկսվեց ԽՍՀՄ ժողովուրդների Հայրենական մեծ պատերազմում (1941-1945 թթ.):
  2. Պատերազմական ժամանակի պահանջներին համապատասխան՝ ի՞նչ փոփոխություններ կատարվեցին խորհրդային Հայաստանի տնտեսության մեջ։

    Տնտեսությունը վերակառուցվեց պատերազմի պահանջներին համապատասխան:

    1942թ. հոկտեմբերից Երևանի Էվակուացված գործարաններից մեկում վերանորոգվում էին ինքնաթիռներ, արտադրվում ինքնաթիռի մասեր: Պատերազմի վերջին տարում այդ գործարանը սկսեց այլ թեթև ինքնաթիռների սերիական արտադրությունը: Դրանք տեղում փորձարկվում էին և ուղարկվում ռազմաճակատ: Պատերազմի տարիներին Հայաստանը մատակարարում էր նաև կաուչուկ, պղինձ և կարբիդ:
  3. Աշխարհի տարբեր երկրներից և ՀԽՍՀ-ից որքա՞ն հայեր են մասնակցել պատերազմին։

    Հայ ռազմիկները կռվեցին ամենուր` բոլոր ռազմաճակատներում և տարբեր զորատեսակներում: Ընդհանուր առմամբ տարբեր երկրներից պատերազմին մասնակցեցին մոտ 600 հազար հայեր, որոնցից 200 հազարը զոհվեցին: Միայն ՀԽՍՀ-ից պատերազմում մարտնչել են մոտ 300 հազար հայեր, զոհվել են ավելի քան 100 հազարը։
  4. Թվարկեք նշանավոր հայ պարտիզաններին։

    Պատերազմում տարած հաղթանակում իրենց արժանի տեղն ունեցան նաև հայ պարտիզանները։ Ուկրայինայում և Բելոռուսիայում մարտնչել են ավելի քան 2000, Ղրիմում և Հյուսիսային Կովկասում՝ 500, Մերձբալթիկայում, Լենինգրադի և Կալինինի մարզերում՝ 200 հայ պարտիզաններ։ Հայերից էին գերազանցապես բաղկացած «Հաղթանակ», «Կարմիր աստղ», Ա․ Միկոյանի անվան պարտիզական ջոկատները, որոնց շարքերում կային 400 հայ պարտիզաններ։

    Իրենց խիզախությամբ աչքի են ընկել հայ պարտիզաններ Արամայիս Հովսեփյանը, Սերգեյ Հարությունյանը, Մկրտիչ Խոշտոյանը, «Երիտասարդ գվարդիա» կազմակերպության անդամ Գեորգի Հարությունյանը և ուրիշներ:
  5. Սփյուռքահայ և հայաստանցի ի՞նչ նշանավոր հերոսներ և զորահրամանատարներ գիտեք․ պատմեք նրանց մասին։

    Մեծ թվով սփյուռքահայեր մասնակցեցին Գերմանիայի կողմից նվաճված երկրների դիմադրական և պարտիզանական շարժմանը: Ֆրանսիայի պատմության մեջ իր արժանի տեղն է գրավել բանաստեղծ Միսաք Մանուշյանը։ Նա հետմահու արժանացավ Ֆրանսիայի դիմադրական շարժման հերոսի կոչման: Ֆրանսիայում հերոսի մահով ընկան Լուիզա (Լաս) և Արփիար Ասլանյանները։ Այստեղ հակաֆաշիստական պայքարի առաջամարտիկներ են եղել նաև Հայաստանի Ազգային հերոս աշխարհահռչակ Շառլ Ազնավուրի ծնողները:
  6. Որքա՞ն հայ և հայաստանցի է արժանացել ԽՍՀՄ հերոսի կոչում։

    Խորհրդային Միության հերոսի կոչման ընդհանուր թվով արժանացել են 108 հայեր, որոնցից երկուսը՝ օդաչու Նելսոն Ստեփանյանն ու Խորհրդային միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը, դարձել են Խորհրդային Միության կրկնակի հերոս։
  7. Հայ ժողովուրդը ինչ ներդրում ունեցավ Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում։

    Հայ ռազմիկները կռվեցին ամենուր՝ բոլոր ռազմաճակատներում և տարբեր զորատեսակներում։ Անվիճելի է ԽՍՀՄ ժողովուրդների դերը ֆաշիզմի ջախջախման գործում: Հայ ռազմիկները կռվեցին պատերազմի առաջին իսկ օրվանից՝ Բրեստից մինչև Բեռլին։ Ավելի վաղ՝ 1939-1940թթ․ հայ զինվորները մասնակցել են նաև խորհրդա-ֆիննական պատերազմին։ Նրանցից 4-ն արժանացել են ԽՍՀՄ հերոսի կոչման։
  8. Հայրենական մեծ պատրեազմի հերոսներից մեկի մասին գրեք տեղեկատվական նյութ։

    Համազասպ Բաբաջանյան
  9. 1906 թվականի փետրվարի 18-ին Չարդախլվի բնակիչ Խաչատուր Բաբաջանյանի ընտանիքում ծնվեց երրորդ արու զավակը`   ապագա «Ոսկե աստղի» կավալեր, Խորհրդային Միության հերոս, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանը:
  10. 1915 թ. նրանք ընտանիքով տեղափոխվում են Թբիլիսի, որտեղ նա ընդունվում է հայկական դպրոց, բայց չի ավարտում այն, նորից վերադառնում են գյուղ և մինչև 1925 թվականը զբաղվում է հողագործությամբ: 19-ը տարեկանում Համազասպն առաջին անգամ հագնում է զինվորականի համազգեստ: Սկզբում նա սովորում է Երևանի Ալ. Մյասնիկյանի անվան հայկական միացյալ ռազմական դպրոցում, ապա փոխադրվում Անդրկովկասյան զինվորական հետևակային ուսումնարան (Թիֆլիս):
  11. Ռազմական դպրոցն ավարտելուց հետո Համազասպ Բաբաջանյանը նշանակվում է Կովկասյան չորրորդ հետևակային գնդի դասակի հրամանատար: Շատ ժամանակ չանցած՝ նա դառնում է վաշտապետ, ապա գումարտակի հրամանատար: Ակադեմիան ավարտելուց հետո նա նշանակվում է Անդրկովկասյան զինվորական օկրուգի կորպուսի շտաբի օպերատիվ բաժնի պետի տեղակալ, հետո տեղափոխվում Լենինգրադ (Սանկտ Պետերբուրգ) և ծառայում որպես գնդի հրամանատարի տեղակալ: 
  12. Առաջին մարտական մկրտությունը Հ. Բաբաջանյանն ստացել է 1939-1940 թվականների ձմռանը սպիտակ ֆինների դեմ մղված կռիվներում: Ցուցաբերած քաջության ու խիզախության համար արժանանում է խրախուսանքի: Դրանից հետո նա փոխադրվում է 19-րդ բանակ, նշանակվում շտաբի օպերատիվ բաժնի պետի տեղակալ: 1941 թվականի կեսերին 19-րդ բանակը փոխադրվում է ԽՍՀՄ արևմտյան սահման: Այստեղ էլ այդ բանակը դիմավորում է Հայրենական մեծ պատերազմը: 
  13. ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1944թ. ապրիլի 26-ի հրամանագրով գվարդիայի փոխգնդապետ Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանին շնորհվում է Խորհրդային Միության հերոսի կոչում գերմանական զավթիչների դեմ մղվող պայքարում հրամանատարության առաջադրանքներն օրինակելիորեն կատարելու և մարտերում ցուցաբերած հերոսության ու խիզախության համար:
  14. 1949-1950 թվականներին Բաբաջանյանը ծառայում էր Գերմանիայում որպես բանակի շտաբի պետ, բանակի հրամանատար և Մերձկարպատյան զինվորական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ (1950-1959թթ.), իսկ 1959-1967 թվականներին ծառայում է Օդեսայի զինվորական օկրուգի հրամանատար, Ռ. Մալինովսկու անվան զրահատանկային զորքերի ակադեմիայի պետ, ԽՍՀՄ տանկային զորքերի պետ:
  15. Նրա քաջարի աշխատանքը միշտ գնահատվել է վերադաս համապատասխան օրգանների կողմից: Բաբաջանյանը խորհրդային զորավարների համաստեղության փայլուն դեմքերից էր և սիրված հասարակության շրջանում, առանձնապես՝ չարդախլվեցիների՝ իր հարազատ գյուղի բնակիչների շրջանում: Համազասպ Բաբաջանյանը հրաժեշտ տվեց կյանքին 1977թ. նոյեմբերի 1-ին:
  16. Հայոց պատմություն 9, էջեր 73-78
Posted in Ընդհանուր

Դաս 15 07․10․20.24

Թեմա՝ թվային ֆունկցիայի գաղափարը

Գիրք՝ հանրահաշիվ 9

Կարդալ էջ 3-5

Կատարել հետևյալ առաջադրանքները՝ 2-5

2.

ա) x ∈ (-∞ ; ∞)
բ) x ∈ (-∞ ; ∞)
գ) x ∈ (-∞ ; ∞)
դ) x ∈ (-∞ ; ∞)
ե) x ∈ (-∞ ; 0) ∪ (0 ; ∞)
զ) x ∈ (-∞ ; 1) ∪ (1 ; ∞)

3.

ա) x ∈ (-∞ ; ∞)
բ) x ∈ (-∞ ; ∞)
գ) x ∈ (-∞ ; ∞)
դ) x ∈ (-∞ ; -1) ∪ (-1 ; ∞)
ե) x ∈ (-∞ ; 0) ∪ (0 ; ∞)
զ) x ∈ (-∞ ; -2) ∪ (-2 ; 2) ∪ (2 ; ∞)

4.

ա) x ∈ [1 ; ∞)
բ) x ∈ [-1 ; ∞)
գ) x ∈ [1/2 ; ∞)
դ) x ∈ (-∞ ; -2) ∪ (-2 ; 2) ∪ (2 ; ∞)
ե) x ∈ (-5/3 ; ∞)
զ) x ∈ (-∞ ; -4) ∪ (-4 ; ∞)

5.

ա) y ∈ [-2 ; 2]
բ) y ∈ [-10 ; 2]
գ) y ∈ [0 ; 4]
դ) y ∈ [-1 ; 1]

Posted in Ընդհանուր

Present simple and present continuous

October 8, 2024
Present simple and present continuous
Translate the following sentences.

1. Դու շա՞տ ընկերներ ունես:
Do you have a lot of friends?
2. Արթնացե՛ք, ժամանակն է դպրոց գնալու:
Wake up! It’s time to go to school.
3. Ե՞րբ ես դու սովորաբար վեր կենում:
When do you usually get up?
4. Մենք գնում ենք դպրոց շաբաթը 5 օր:
We go to school 5 days a week.
5. Երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ
աշխատանքային օրեր են:
Monday, Tuesday, Wednesday, Thursday, and Friday are work days.
6. Ընկերդ սիրո՞ւմ է լողալ:
Does your friend like swiming?
7. Որտե՞ղ է նա սովորաբար գնում լողալու:
Where does he usually go swimming?
8. Ո՞ւմ հետ է նա գնում լողալու:
Who does he go swimming with?
9. Ընկերս գնում է լողավազան (swimming pool) կիրակի օրերին: 
My friend goes to the swimming pool on Sundays.
10. Երեխաները գնում են խաղահրապարակ (sports ground) շաբաթվա վերջում:
The children go to the playground at the weekend.
11. Ժամը քանի՞սն է:
What time is it?
12. Երեխաները գնում են մարզադաշտ իրենց մարզիչի հետ:
The children go to the sports field with their coach.
13. Ե՞րբ ես դու ցնցուղ ընդունում առավոտյան:
When do you take a shower in the morning?
14. Ե՞րբ է նա իր շանը տանում զբոսանքի:
When does he take his dog for a walk?
15. Նա կատարում է առավոտյան վարժություններ ժամը 6:30-ին:
He does morning exercises at 6:30.
16. Նայի՛ր Սյուին: Նա հիմա մաքրում է իր ատամները:
Look at Sue! She is brushing her teeth now.
17. Նրանք հիմա նախաճաշում են:
They are having breakfast now.
18. Եղբայրդ ժամը 6:30, թե՞ 7:00-ին է արթնանում:
Does your brother wake up at 6:30 or 7:00?
19. Ժամը քանիսի՞ն ես դու գնում դպրոց:
What time do you go to school?
20. Դասասենյակում կան 6 գրասեղաններ և 30 աթոռներ:
There are 6 desks and 30 chairs in the classroom.
21. Ընկերոջս պապիկը սիրում է նարդի խաղալ: Ուրիշ ի՞նչ խաղեր են խաղում զառով:
My friend’s grandfather loves to play backgammon. What other games do they play with dice?
22. Ո՞րն է տարվա քո սիրելի եղանակը:
What is your favorite season of the year?
23. Ի՞նչ են նրանք անում հիմա:
What are they doing now?
24. Եղբայրս միշտ վերցնում է իմ իրերը առանց ինձնից թույլտվություն խնդրելու:
My brother always takes my things without asking for my permission.
25. Նա ամեն օր մուլտֆիլմեր (cartoons) է դիտում։ Նա չի դիտում նորություններ:
He watches cartoons every day. He doesn’t watch the news.
26. Մայրս ամեն երեկո ճաշ է պատրաստում: Նա ընթրիք չի պատրաստում:
My mom cooks lunch every evening. She doesn’t cook dinner.
27. Նա հիմա գնում է այգի։ Նա դպրոց չի գնում։
He is going to the park now. He is not going to school.
28. Մենք հիմա անգլերեն ենք սովորում: Մենք մաթեմատիկա չենք սովորում:
We are learning English now. We are not learning math.
29. Դուք հիմա կատարո՞ւմ եք ձեր դասարանական աշխատանքը:
Are you doing your classwork now?
30. Ի՞նչ է նա անում հենց հիմա։
What is he doing right now?

Present simple
Present continuous
Present simple and continuous
Advanced present simple and continuous