Posted in English 10

English

Assignments for 26.02.26
Watch the Vox Pops and answer the questions in written form
Navigate B1+ Grammar /slide 136, page 136 ex-es1,2

Complete the text about Facebook:

  1. There are over one billion Facebook users worldwide
  2. And this number is increasing all the time
  3. That Facebook has changed the way we look at friendship
  4. The word ‘friend’ has become a verb
  5. Only 7 know online
  6. Who we 8 have never met
  7. One positive side to Facebook is that friends who lose/have lost contact
  8. Are now able to get in touch again
  9. People 11 have needed to lose touch
  10. And Facebook also 12 has meant that friends never 13 need/have needed to lose touch

2. Complete the conversations with the correct verb forms:


A: Where do you work?

B: Well, normally I work in Berlin, but I am working in Stuttgart at the moment.

A: Do you know Jake?
B: Yes, we have known each other for a few years.

A: Have you ever lived in London?
B: Yes, I do. Actually, I have lived there all my life.

A. Jameela’s busy at the moment. She is playing a piano lesson.
B: Oh yes, of course. She has one every Wednesday.

A: Have you emailed Andy yet?
B: I am emailing him right now, actually.

A: How many Facebook friends have you got?
B: Not many. I think I have got about fifty or sixty.

A: I am looking for my phone.
B: Have you looked in the kitchen? I think I saw it there a few minutes ago.

A: You see Karen quite often, don’t you?
B: Usually, yes. But I haven’t seen her for a few weeks now.

B: No, but I have read another one of his books.
A: I am reading a great book at the moment – Tribal Life by Bruce James. Have you read it?

Posted in Գրականություն10

Թումանյանի կյանքի անսասան օրենքը

Tumanyan

Մի առիթով Թումանեանը այսպէս է ձեւակերպել իր համար սկզբունքային նշանակութիւն ունեցող «կեանքի անսասան օրէնքը». «Եղիր անկեղծ, շիտակ ու բարի, այնուհետեւ թէկուզ ամբողջ աշխարհքը վեր կենայ քո դէմ, վերջը դու ես յաղթելու»: 

1906թ-ին Թումանյանին ներկայացւում է  մի արտառոց ու անհեթեթ մեղադրանք. իբր Թումանեանը սպանել է «անտառապահ Շմակովին՝ կողոպտելու նպատակով»։ «Իհարկէ ծիծաղելի է,- գրում է Թումանեանը,- բայց տեսնում էք դրա հետ միասին որքան ստորութիւն կայ, եւ ինչպէս մարդիկ, որոնց ես ատել եմ, բայց որոնց, ինչ էլ լինի, երբեք չարիք չեմ հասցրել եւ դա թոյլ էլ չեմ տուել, ինչպէս ասում եմ ես։ Յովհաննէս Թումանեանը սպանել է անտառապահին — մի կողմ թողնենք, որ Թումանեանն այդ ժամանակ Լոռուայ գաւառամասում չի էլ եղել։ Էսպէս է աշխարհքի բանը — լաւութիւնն էլ է պատժւում — էն էլ աւելի շատ։ Բան չկայ. ամէն բանին վերջ կայ. իսկ արդարութիւնը եւ անմեղութիւնը միշտ յաղթանակել են աշխարհքում ու պիտի յաղթանակեն, եւ ես չեմ էլ նեղանում, որ էդ շուտ չի լինում»:

Թումանեանը փիլիսոփայական հանդարտութեամբ էր խորհում մարդկային ապերախտութեան ու չարութեան մասին, որոնց պատճառով էր նաեւ նա յայտնուել բանտում։ Որքան էլ պատմաքաղաքական էին դրդապատճառները, այնուամենայնիւ, կոնկրետ մարդկանց միջոցով էին նիւթւում կեղծ մեղադրական գործերը, մանաւանդ այնպիսի մարդկանց, որոնք իրենց կեանքով պարտական էին Թումանեանին։ Սակայն իր անորոշ ճակատագրին սպասող բանաստեղծը կարողանում էր այդ ամէնին բարձրից նայել եւ ներել: Փետրուարի 1-ին բանտից գրում է. «Էդպէս անաստուած կերպով զրպարտութեան ենթարկուել էն մարդկանց կողմից, որոնց նկատմամբ դու բարերար ես եղել — դրա մէջ տանջանքի հետ միասին կայ նաեւ ինչ-որ մխիթարութիւն, եւ ես նոյնիսկ ոչ մի չարութիւն չեմ զգում էդ դժբախտների հանդէպ։ Աստուած նրանց հետ»։ Ոչ մի ակնթարթ չարութեան ու վրէժխնդրութեան զգացումները չեն համակել բանաստեղծին, թէեւ դեռ բանտից ազատուելուց յետոյ էլ դառնացած պիտի գրէր. «Աւելի մեծ անարդարութիւն, քան իմ վերաբերութեամբ էր — անկարելի է երեւակայել»։

Որքան էլ մարդկային ապերախտութեան մասին մտքերը յուզէին բանաստեղծին, համբերութիւնն ու արդարութեան վերջնական յաղթանակի նկատմամբ հաւատը չէր լքում նրան. «Էսպէս է աշխարհքի բանը — լաւութիւնն էլ է պատժւում — էն էլ աւելի շատ։ Բան չկայ. ամէն բանին վերջ կայ. իսկ արդարութիւնը եւ անմեղութիւնը միշտ յաղթանակել են աշխարհքում ու պիտի յաղթանակեն, եւ ես չեմ էլ նեղանում, որ էդ շուտ չի լինում»։

Բանտից դուրս գալուց յետոյ էլ մարդկային ապերախտութիւնը, «լաւութիւնը պատժելը» բանաստեղծին առնուազն տարօրինակ էր թւում. «Տարօրինակն այն էր,- գրում է Թումանեանը,- որ իմ դէմ վկայութիւն էին տուել մի հայ, որը իր կեանքով միայն ինձ է պարտական, եւ մի քանի թուրքեր, որոնց հետ թէ ինչքան եմ լաւ վարուել՝ իրենք են աղաղակում այժմ, եւ աշխարհքը գիտի»։

Սակայն Թումանեանը, իրօք, ունեցել է մի ներքին համոզմունք, որ ճշմարտութիւնը յաղթելու է, եւ իրեն արդարացնելու են։ Նրա հոգեկան անդորրի ու խաղաղութեան մասին վկայութիւնների հանդիպում ենք բանաստեղծի՝ բանտից գրած գրեթէ բոլոր նամակներում. «Տրամադրութիւնս հանգիստ է եւ խաղաղ։ Ոչ մի անհանգստութիւն»։ Դեռ բանտից գրած առաջին՝ յունուարի 4-ի նամակում, բանաստեղծը հարազատներին վստահեցնում էր. «Իմ գործը կը պարզուի։ Էդ հին պատմութիւն է եւ կրկնւում է։ Դուք հանգի՛ստ եղէք»։ Նոյնը հաւաստիացնում է յունուարի 25-ին, երբ զաւակներին գրում է. «Ես համոզուած եմ, որ շուտով կը տեսնուենք, եւ չեմ կասկածում»։

Նոյն թուի փետրուարի 29-ին բանաստեղծը գրում է. «Տրամադրութիւնս, գիտէք, որ հեշտ չի կարող փչանալ, եւ նոյնպէս լաւ է ու խաղաղ»։

Որքան էլ՝ հոգով խաղաղ, այնուամենայնիւ, Թումանեանը տանջարանում էր, եւ ինչպէս իւրաքանչիւր կալանաւորի, նրա ուրախութեան պահերը կապւում

Թերեւս, հոգեկան այդ հանգստութիւնն էր պատճառը, որ կալանաւոր Թումանեանը բանտում կարողացաւ չյուսահատուել ու չխեղճանալ։ Նա նոյն համարձակ ու սկզբունքային անձնաւորութիւնն էր։ Անմեղութեան եւ արդար լինելու զգացողութիւնից ծնուող այդ համարձակութիւնն ու քաջութիւնը բանաստեղծի անկոտրում կամքի ու լաւատեսութեան ակունքն էին։ Անմեղ լինելով, դատապարտուած լինելու դրաման ապրելով հանդերձ՝ Թումանեանը գրում է. «Ես ունէի այն, ինչ որ ամէնից էականն է — հոգու լիակատար հանգստութիւն, միշտ եւ անվերջ վստահութիւն ու համարձակութիւն, երբ գործ ունէի հետները։ Ես գիտէի, որ ոչ մի յանցանքի բնաւորութիւն ունեցող հանգամանք, թէկուզ ամենաչնչին, չեն կարող դէմս բերել. այնինչ ես նրանց առջեւ կը դնեմ անթիւ փաստեր, թէ ինչպէս եմ ես վարուել էն ժամանակ, երբ ամէն մարդ թողնուած էր իր խղճին ու իր հասկացողութեանը:Ես համարձակ կարողանում էի ասել ամէն բան, ինչ որ չի կարողասել մեղաւոր մարդը կամ չպէտք է ասի»։

Մի առիթով Թումանեանը այսպէս է ձեւակերպել իր համար սկզբունքային նշանակութիւն ունեցող «կեանքի անսասան օրէնքը». «Եղիր անկեղծ, շիտակ ու բարի, այնուհետեւ թէկուզ ամբողջ աշխարհքը վեր կենայ քո դէմ: Վերջը դու ես յաղթելու»: Այս տողերը նա գրել է 1914 թ., երբ արդէն նստել էր մեղադրեալի աթոռին եւ արդարացուել։ Նրա դէմ դուրս էր եկել «ամբողջ աշխարհքը»՝ ցարական բիւրոկրատական ողջ ապարատը՝ բազմաթիւ լրտեսներով ու կեղծարար քննիչներով, բանտերով ու դատարաններով, «բայց վերջը նա էր յաղթել», որովհետեւ գործը, որի համար պայքարել ու մեղադրուել էր բանաստեղծը, արդար էր, շիտակ էր ու բարի։

Կեանքի այդ անսասան օրէնքի նկատմամբ հաւատը ներշնչում էր նրան բանտի պատերի մէջ, Սիբիրն ու աքսորը աչքի առաջ ունենալով, գրել իր հոգու խաղաղութեան մասին. «Ես ինձ շատ լաւ եմ զգում։ Լինել մաքուր ու արդար՝ էդ մեծ բան է։ Դա տալիս է ե՛ւ կայտառութիւն, ե՛ւ հանգստութիւն, ե՛ւ ամէն, ամէն ինչ, ե՛ւ առողջութիւն»։ Իսկ ազատութեան մէջ, վերլուծելով իր գլխով անցածը, աւելի քան վստահ էր, որ մարդուն հզօրացնող, անհատին տառապանքները յաղթահարելու ուժը կարող է տալ միայն արդարութեան ու անմեղութեան զգացումը, սեփական առաքինութեան գիտակցումը։

Իշխանուհի Մարիամ Թումանեանին ուղղուած նամակում բանաստեղծը գրում է. «Ես հէնց էն գլխից, լաւ գիտենալով իմ ոչ միայն անմեղութիւնը — այլեւ, անհամեստութիւն չլինի — առաքինութիւնը, որ ցոյց եմ տուել խառնակութեան տարիներում, շատ էի ինձ զգում ուժեղ, եւ ի՜նչ սքանչելի բան է, երբ մարդ արդար է ու զինուած իր լաւ գործերով»:

Աղբյուրը՝  Սուսաննա Յովհաննիսեան, «Թումանեանի դատավարութիինը» 

Նյութն ամբողջությամբ՝  Հայ մատենագրութեան թուանշային գրադարանում

Լուսանկարները՝  Հայ մատենագրութեան թուանշային գրադարանի ֆեյսբուքյան էջից

Հարցեր և առաջադրանքներ 

• Ո՞րն է Թումանյանի կյանքի անսասան օրենքը:
Հովհաննես Թումանյան կյանքի անսասան օրենքը հետևյալն էր․
«Եղիր անկեղծ, շիտակ ու բարի, այնուհետև թեկուզ ամբողջ աշխարհքը վեր կենա քո դեմ, վերջը դու ես հաղթելու»։
Այս միտքը ցույց է տալիս, որ նա հավատում էր արդարության վերջնական հաղթանակին։ Նրա համոզմամբ՝ մարդը պետք է հավատարիմ մնա իր խղճին ու բարությանը՝ անկախ դժվարություններից։

• Ի՞նչ ես հասկանում հոգու խաղաղություն ասելով: Ե՞րբ ես խաղաղ ու հանգիստ:
Հոգու խաղաղությունը ներքին հանգստությունն է, երբ մարդը մաքուր խիղճ ունի, չի տանջվում մեղքի զգացումից և վստահ է իր արդարության մեջ։ Մարդը խաղաղ է լինում, երբ գիտի, որ ճիշտ է վարվել, երբ չի վնասել ուրիշներին և երբ իր ներսում չկա ատելություն կամ վախ։

• Ի՞նչ է գրում Հովհ. Թումանյանը հոգու խաղաղության մասին: Դո՞ւ էլ ես այդպես կարծում:
Թումանյանը գրում է, որ մաքուր և արդար լինելը մեծ ուժ է տալիս մարդուն։ Նա նշում է, որ հենց անմեղության և արդարության զգացումն էր իրեն տալիս համարձակություն, վստահություն և հանգստություն նույնիսկ բանտում գտնվելիս։

Ես նույնպես համաձայն եմ այդ մտքի հետ, որովհետև երբ մարդը գիտի, որ արդար է, նա ավելի ուժեղ է դառնում և չի կոտրվում դժվարություններից։

• Ի՞նչպես էր վերաբերում Թումանյանը մարդկային ապերախտությանն ու չարությանը: Համամի՞տ ես նրա հետ:
Թումանյանը մարդկային ապերախտությանը վերաբերում էր փիլիսոփայական հանգստությամբ։ Նա չէր լցվում վրեժխնդրությամբ կամ ատելությամբ, նույնիսկ երբ իրեն զրպարտում էին։ Նա կարողանում էր ներել և հավատալ, որ արդարությունը վերջում հաղթելու է։

Ես համաձայն եմ նրա մոտեցման հետ, որովհետև ատելությունը միայն ավելի է ծանրացնում մարդու հոգին, իսկ ներողամտությունը մարդուն ավելի բարձր է դարձնում։

• Բնութագրիր Հովհաննես Թումանյանին:
Հովհաննես Թումանյանը եղել է ազնիվ, սկզբունքային, արդարամիտ և մեծահոգի մարդ։ Նա ունեցել է անկոտրում կամք, համբերություն և ուժեղ հավատ արդարության նկատմամբ։ Նույնիսկ անարդար մեղադրանքների և բանտարկության ժամանակ նա պահպանել է իր հոգու խաղաղությունը։ Նա ոչ միայն մեծ բանաստեղծ էր, այլև բարձր բարոյական արժեքներ ունեցող անձնավորություն։

Թումանյանը օրինակ է այն բանի, թե ինչպես պետք է մարդը հավատարիմ մնա իր խղճին և բարությանը՝ անկախ կյանքի փորձություններից։

Posted in Պատմություն 10

Արևելյան Հայաստանի մարզպանական կարգավիճակը․ Վարդանանց պատերազմ

  • Համառոտ ներկայացրե՛ք հայ նախարարական համակարգի էությունը։ Ի՞նչ քաղաքականություն էին վարում Սասանյանները Հայաստանում հայ Արշակունիների անկումից հետո

Նախարարները պահպանեցին իրենց տիրույթները։ Սասանյանները Հայաստանը դարձրին մարզպետություն՝ իրենց իշխանության տակ։

  • Ինչպե՞ս էր Հազկերտը փորձում թուլացնել Հայաստանի ռազմական հզորությունը։ Ի՞նչ նպատակ էր հետապնդում Դենշապուհի անցկացրած աշխարհագիրը։

Հազկերտը հայ զորքը ուղարկեց հոների դեմ, ձգտեց կրոնափոխ անել հայերին։ Դենշապուհը կատարեց հաշվառում՝ հարկերը բարձրացնելու և վերահսկողությունն ամրապնդելու նպատակով։

  • Հազկերտի հրովարտակը հայերից ի՞նչ էր պահանջում։ Ե՞րբ հրավիրվեց և ի՞նչ որոշում ընդունեց Արտաշատի ժողովը։

Հրովարտակը պահանջում էր հրաժարվել քրիստոնեությունից։ 449 թ. Արտաշատի ժողովում մերժվեց այդ պահանջը։

  • ի՞նչ որոշում ընդունեցին Տիզբոն կանչված նախարարները։ Ներկայացրե՛ք Անգղի և Զարեհավանի դեպքերը։

Նախարարները ձևականորեն համաձայնեցին, բայց իրականում ծրագրեցին ապստամբություն։ Անգղում դիմադրություն ցույց տվեցին մոգերին, Զարեհավանում նրանց սպանեցին։

  • ինչպիսի՞ իրադրություն էր Աղվանքում։ Ե՞րբ է տեղի ունեցել և ինչպե՞ս է ավարտվել Խաղխաղի ճակատամարտը։ Ի՞նչ հետևանք այն ունեցավ։

Աղվանքում պարսիկներն բռնություններ էին գործում։ 450 թ. Խաղխաղում հայերը հաղթեցին, ազատագրեցին Աղվանքը։

ինչո՞ւ Վասակ Սյունին հրաժարվեց ապստամբությունից։

Նա փորձեց հաշտվել պարսիկների հետ ու հեռացավ Սյունիք։

  • Նկարագրե՛ք Ավարայրի ճակատամարտը։ Պատմական ի՞նչ կարևոր արդյունքներ ունեցավ Վարդանանց պատերազմը։

451 թ. Ավարայրում հայերը հերոսաբար կռվեցին, Վարդան Մամիկոնյանը զոհվեց։ Չնայած պարտությանը, հայերը պահպանեցին հավատքն ու ինքնությունը։


Հայոց պատմություն 10-րդ դասարան, էջեր 138-142

Posted in Հանրահաշիվ 10

Եռանկյան և զուգահեռագծի մակերեսներ-Փետրվարի 18

S=12absinα

Առաջադրանքներ՝

1. Զուգահեռագծի հիմքը 8 սմ է, բարձրությունը՝ 5 սմ։ Գտնել մակերեսը։

S = 8 * 5 = 40

2. Զուգահեռագծի կողմը 12 սմ է, այդ կողմին տարված բարձրությունը՝ 7 սմ։ Գտնել մակերեսը։

S = 12 * 7 = 84

3. Եռանկյան հիմքը 10 սմ է, բարձրությունը՝ 6 սմ։ Գտնել մակերեսը։

S = 30

4. Եռանկյան հիմքը 15 սմ է, բարձրությունը՝ 4 սմ։ Գտնել մակերեսը։

S = 30

5. Զուգահեռագծի մակերեսը 54 սմ² է, հիմքը՝ 9 սմ։ Գտնել բարձրությունը։

54 = 9 * h, h = 6

6. Եռանկյան մակերեսը 35 սմ² է, հիմքը՝ 14 սմ։ Գտնել բարձրությունը։

70 = 14 * h, h = 5

7. Եռանկյան գագաթից անցկացված բարձրությունը հիմքը բաժանում է 3 սմ և 5 սմ հատվածների։ Եթե ամբողջ եռանկյան մակերեսը 32 սմ² է, գտնել ստացված երկու փոքր եռանկյունների մակերեսները։

3+5=8
64 = 8 * h, h = 8
S 1 = 8 * 3 / 2 = 12
S 2 = 8 * 5 / 2 = 20

8. Զուգահեռագծի մի կողմի միջնակետից անցկացված ուղիղը բաժանում է այն երկու մասի։ Կարո՞ղ են արդյոք այդ մասերի մակերեսները հավասար լինել։ Հիմնավորել։

Եթե ուղիղն անցնում է զուգահեռագծի մի կողմի միջնակետով և զուգահեռ է հանդիպակաց կողմին, ապա այն զուգահեռագիծը բաժանում է երկու հավասար մասերի։

9. Եռանկյան երկու կողմերը 10 սմ և 14 սմ են։ Նրանց միջև անկյունը 120° է։ Գտնել մակերեսը։

√3/2 * 10 * 4 / 2= 20√3

10. Զուգահեռագծի կողմերը 12 սմ և 15 սմ են, անկյունը՝ 150°։ Գտնել մակերեսը։

12 * 5 * 1/2 = 30

11. Եռանկյան կողմերը 7 սմ, 9 սմ և 12 սմ են։ Գտնել մակերեսը։

7+9+12=28, 28/2=14
14*7*5*2=980, √980=31.3

12. Եռանկյան կողմերը 6 սմ, 8 սմ և 10 սմ են։ Գտնել մակերեսը երկու եղանակով։

6+8+10=24, 24/2=21
12*6*4*2=576, √576=24

13. Եռանկյան հիմքը 8 սմ է, բարձրությունը՝ 6 սմ։ Այդ եռանկյան գագաթները միացնելով ստացվել է զուգահեռագիծ։ Գտնել զուգահեռագծի մակերեսը։

6 * 8 = 48

14. Երկու եռանկյուն ունեն հավասար հիմքեր։ Մեկի բարձրությունը մյուսից 4 սմ-ով մեծ է։ Եթե փոքր եռանկյան մակերեսը 30 սմ² է, իսկ մեծինը՝ 50 սմ², գտնել նրանց բարձրությունները։

30 = h*x/2
50=(h+4)*x/2

15. Զուգահեռագծի մակերեսը 96 սմ² է։ Մի կողմը 12 սմ է, իսկ անկյունը՝ 30°։ Գտնել մյուս կողմը։

96=12*1/2*x, x=16

16. Եռանկյան մակերեսը 60 սմ² է։ Երկու կողմերը 15 սմ և 8 սմ են։ Գտնել նրանց միջև անկյունը։

60=15*18*sina/2
arcsin(0.4)=23.5

17. Եռանկյան կողմերը 13 սմ, 14 սմ և 15 սմ են։ Գտնել մակերեսը։

21*8*7*6=7056, √7056=84

18. Եռանկյան կողմերը 9 սմ, 9 սմ և 6 սմ են։ Գտնել մակերեսը։

12*3*3*6=648, √684=25.4

19. Ապացուցել, որ եթե զուգահեռագծի անկյունը մեծանում է (կողմերը հաստատուն են), ապա մակերեսը առավելագույն է, երբ անկյունը 90° է։

Մակերեսը կախված է sin a արժեքից, քանի որ կողմերը հաստատուն են, և sin-ի աճի դեպքում մեծանում է նաև նրա արժեքը այդ իսկ պատճառով կախված է sin a – ից։

18. Եռանկյան կողմերը 9 սմ, 9 սմ և 6 սմ են։ Գտնել մակերեսը։

19. Ապացուցել, որ եթե զուգահեռագծի անկյունը մեծանում է (կողմերը հաստատուն են), ապա մակերեսը առավելագույն է, երբ անկյունը 90° է։

20. Ապացուցել, որ հավասար մակերես ունեցող եռանկյուններից այն ունի ամենամեծ պարագիծը, որի բարձրությունը փոքր է (հիմքը մեծ է)։