Գտածոն յոթանասունմիլիոն տարվա հնություն ուներ։ Միայն տասը ամիս հետո տուփը կարելի է բացել:
Փոքրիկ հովիվը երեսուն-երեսունհինգ գառ էր պահում: Մի օր երեքը գայլի բաժին դարձավ։ Հիսուներկու շենքից տասներեքը կառուցվել է։ Տասներկու օր մնաց քարանձավում, մինչև որ անձավի մուտքը բացվեց: Բացատում ընկույզի չորս ծառ կա: Միայն մի քաղաքում՝ Բոմբեյում, մարդիկ յոթանասուն լեզվով ու բարբառով են խոսում։
ա) ով ե՛րբ կարող է ասել՝ «ես»,
Առաջին դեմք, երկրորդ դեմք, երրորդ դեմք
բ) ով ո՛ւմ է ասում՝ «դու»,
Առաջին դեմք, երկրորդ դեմք, երրորդ դեմք
գ) ո՛ւմ մասին են ասում՝ «նա»:
Առաջին դեմք, երկրորդ դեմք, երրորդ դեմք
Ժամանակին մի վարժապետ կար։ Վարժապետը շատ էր սիրում, որ մարդիկ իրեն մեծարեն։ Մի վարժապետ իրեն մեծարելու հատուկ ծեսեր էր մշակել սաների համար։ Օրինակ՝ երբ փռշտում էր, երեխաները ոտքի էին ելնում ու, ամեն վանկի վրա ծափ զարկելով, միաբերան վանկարկում․
— Ա-ռող-ջու-թյուն, վար-ժա-պե՜տ․․․
Վարժապետը երեխաներին քաղաքից դուրս էր տարել։ Մի խարխուլ ջրհոր գտան։ Մի անգամ այս վարժապետը պարանը փաթաթեց մեջքին ու իջավ Ջրհորը, որ ծարավ երեխաների համար ջուր բերի։ Պարանն էլ երեխաներն էին բռնել։ Շուտով ջրհորի սառն օդն ու պատերի թացությունը վարժապետի քիթը մտան։ Հանկարծ նա փռշտաց։ Երեխաները տեղնուտեղը բաց թողեցին պարանն ու միաբերան վանկարկեցին․
Հայոց աշխարհում՝ Արարատյան դաշտի հարավում, մի հրաշալի ու անձեռակերտ կոթող կա: Դա Արարատն է երկնասլաց, մեկուսի լեռնազանգված՝ կոնի նմանվող զույգ գագաթներով: Մասիսն ու Սիսը հանգած հրաբուխներ են: Մասիսի ժայռապատ գագաթը ծածկված է հավերժական ձյունով: Սսի գագաթի մասը նույնպես քարածածկ է: Լանջերը կտրտված են ճառագայթաձև ձորակներով ու հեղեղատներով: Լանջերին խոտառատ արոտներ ու թփուտներ կան. ներքևի գոտում՝ այլևայլ թռչուններ ու կենդանիներ: Հնում լեռը հռչակված էր որպես արքայական որսատեղի:
Մասիսը զերծ չի մնացել բնական աղետներից: Նրա հյուսիս-արևելյան լանջի խորխորատը՝ հայտնի «Մասյաց վիհ» անունով, որ մերձգագաթային մասում ավելի քան հազար մետր խորություն ունի, առաջացել է երկրաշարժից։
What have you ever done or are going to do to keep it clean? Our city is our home, and we must keep it clean and safe. I try to do small things every day to help the environment. I never throw garbage on the ground. I always use trash bins. At school, we had a clean-up day, and I helped collect papers, plastic, and bottles from the playground and street. I also joined my neighbors to clean the park near our building. We planted small flowers and picked up a lot of trash. Next week, I am going to a tree-planting event with my classmates. We want to make our neighborhood greener. I also talk to my friends about the importance of recycling and not wasting water. If everyone does a little, we can make a big change. It is our duty to protect nature and our city for the future.
1. Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Առնվազն տարրական և ընդհանուր կրթությունը պետք է լինի անվճար: Տարրական կրթությունը պիտի լինի պարտադիր: Տեխնիկական և մասնագիտական կրթությունը պետք է հանրամատչելի լինի, և բարձրագույն կրթությունը` հավասարապես մատչելի բոլորի համար` յուրաքանչյուրի ընդունակությունների հիմունքով:
2. Կրթությունը պետք է ուղղված լինի մարդկային անհատականության լիակատար զարգացմանը և մարդու իրավունքների ու հիմնական ազատությունների նկատմամբ հարգանքի մեծացմանը: Կրթությունը պետք է նպաստի փոխըմբռնմանը, հանդուրժողականությանը և բոլոր ժողովուրդների, ռասայական և կրոնական խմբերի միջև բարեկամությանը և պիտի նպաստի Միավորված ազգերի` խաղաղության պահպանմանն ուղղված գործունեությանը:
3. Ծնողներն իրենց մանկահասակ երեխաների համար կրթատեսակ ընտրելու գործում ունեն առաջնության իրավունք:
Հոդված 27.
1. Յուրաքանչյուր ոք ունի հասարակության մշակութային կյանքին մասնակցելու, արվեստից բավականություն ստանալու, գիտական առաջընթացին մասնակցելու և նրա բարիքներից օգտվելու իրավունք:
2. Յուրաքանչյուր ոք ունի հեղինակած գիտական, գրական կամ գեղարվեստական աշխատանքի արդյունքը հանդիսացող իր բարոյական և նյութական շահերի պաշտպանության իրավունք:
Ոչ ոք չի կարող ենթարկվել իր անձնական ու ընտանեկան կյանքում կամայական միջամտության, իր տան, իր նամակագրության կամ իր պատվի ու հեղինակության նկատմամբ կամայական ոտնձգությունների: Յուրաքանչյուր ոք ունի նման միջամտությունից կամ ոտնձգությունից օրենքի պաշտպանության իրավունք:
Հոդված 16.
1. Չափահաս դարձած տղամարդիկ ու կանայք իրավունք ունեն, առանց ռասայական, ազգային ու կրոնական պատկանելության հատկանիշների որևէ սահմանափակման, ամուսնանալու և ընտանիք կազմելու: Նրանք օգտվում են նույն իրավունքներից ամուսնանալու պահին, ամուսնության ընթացքում և ամուսնալուծության դեպքում:
2. Ամուսնությունը կարող է կայանալ միայն ամուսնացող երկու կողմերի ազատ ու լիակատար համաձայնության դեպքում:
3. Ընտանիքը հանդիսանում է հասարակության բնական ու հիմնական բջիջը և ունի հասարակության ու պետության կողմից պաշտպանության իրավունք:
Հոդված 25.
1. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի այնպիսի կենսամակարդակի, ներառյալ սնունդը, հագուստը, բնակարանը, բժշկական խնամքը և սոցիալական անհրաժեշտ սպասարկումը, որն անհրաժեշտ է իր և իր ընտանիքի առողջությունն ու բարեկեցությունը պահպանելու համար, և գործազրկության, հիվանդության, հաշմանդամության, այրիանալու, ծերության կամ իր կամքից անկախ ապրուստի միջոցներից զրկվելու դեպքում` ապահովելու իրավունք:
2. Մայրությունն ու մանկությունը տալիս են առանձնահատուկ խնամքի և օգնության իրավունք: Ամուսնությունից կամ արտաամուսնական կապից ծնված բոլոր երեխաները պետք է օգտվեն սոցիալական միանման պաշտպանությունից:
7,8- րդ դաս-ում անցածի կրկնողություն՝ Ֆիզիկական մարմին և նյութ: Քիմիական տարրեր, ատոմ, մոլեկուլ, իոն: Պարզ և բարդ նյութեր: Անօրգանական և օրգանական նյութեր: Նյութերի հատկությունները՝ ֆիզիկական, քիմիական, ֆիզիոլոգիական:
Հարցադրումներ.
Ներկայումս քանի՞ քիմիական տարրի ատոմներ են հայտնի, ինչպե՞ս են տարրերը դասակարգվում
Ներկայումս հայտնի է 118 քիմիական տարր, նրանք դասակարգվում են խմբերի և պարբերությունների։
Քանի՞ միլիոն նյութ է հայտնի մարդկությանը, սահմանել ո՞րն է կոչվում նյութ, դասակարգել նյութերն ըստ բաղադրության և ծագումնաբանության, գրել օրինակներ…
Մարդկանց հայտնի է ավելի քան 160 միլիոն քիմիական նյութ: Այն ամենը, ինչ տեսնում ենք մեր շուրջը, նյութ է։ Այն կառուցված է ատոմներից, որոնք կազմում են ավելի մեծ ու համալիր խմբեր, ինչպիսիք են, օրինակ մոլեկուլները և բջիջները, որոնցից կառուցված են կենդանի էակները։
Որո՞նք են նյութերի փոքրագույն կառուցվածքային մասնիկները, սահմանել, գրել օրինակներ…
Նյութերի փոքրագույն կառուցվածքային մասնիկները ատոմներն, մոլեկուլներն ու իոններն են:
Ո՞րն է կոչվում պարզ նյութ, սահմանել, դասակարգել, գրել օրինակներ…
Պարզ նյութերը կազմված են մեկ քիմիական տարրի ատոմներից, օրինակ՝ ածխածին, թթվածին, երկաթ, ոսկին և այլն։
Ո՞րն է կոչվում բարդ նյութ, սահմանել, դասակարգել, գրել օրինակներ…
Բարդ նյութերը կազմված են տարբեր քիմիական տարրի ատոմներից, օրինակ՝ նատրումի քլորիդ, ածխաթթու գազ և այն։
Ինչպիսի՞ հատկություններ ունեն նյութերը, սահմանել, գրել օրինակներ…
Նյութերի հատկություններն են օրինակ՝ գույնը, հոտը, համը, խտությունը, նյութի ագրեգատային վիճակը(պինդ, հեղուկ ու գազային) և այլն:
արի-Իմ ընկերը շատ արի է․ նա չի վախենումօ ոչ մի դժվարությունից։ -Ու՞ր ես գնում, արի՛ թեյ խմենք միասին։
սեր-Սերը ամենագեղեցիկ զգացմունքներից է։ Ես կաթի սեր չեմ սիրում։
հոտ-Ոչխարների հոտը սարից իջավ։ Սուրճի հոտը առավոտյան արթնացրեց նրան։
հոր-Բակի հորը իրենց տան ջրի աղբյուրն էր։ Հորն այնքան էր սիրում, որ մի րոպե անգամ չէր ուզում նրանից հեռու գտնվել։
Երևի շատերն են ցանկանում ժամանակի մեքենա ունենալ և ազատ տեղաշարժվել ցանկացած ուղղությամբ։ Իրականում ես կարծում եմ, որ դա վտանգավոր է, բայց և այնպես, եթե ես ունենայի ժամանակի մեքենա և կարողանայի տեսնել ապագան, ապա առաջնային կուզենայի տեսնել, թե արհեստական բանականությունը որքանով է օգնել կամ խանգարել մարդկանց, արդյո՞ք մարդու դերը աշխատանքային շուկայում դեռ պահանջված է մնացել, թե ամեն ինչ արդեն այսպես ասած <ռոբոտացված է>։ Ես շատ կուզենայի տեսնել նաև, թե ի վերջո, մարդիկ կարողացե՞լ են հայտնաբերել մեկ այլ մոլորակ, որի վրա հնարավոր կլիներ ապրել, արդյո՞ք հնարավոր է եղել ողջ մարդկությանը տեղափոխել այնտեղ, թե ոչ։
1. Ինչո՞ւ էր այդքան կոպիտ քանդակ առել։ — անարվեստ, անճաշակ Կոպիտ է խոսում ընկերների հետ: — անքաղաքավարի Շատ կոպիտ դեմք ունի։ — տգեղ (Անքաղաքավարի, տգեղ, անճաշակ, անարվեստ)
2. Մեր նոր ընկերուհուն Նազելի են կոչում։ — անվանել Եվ սրան էլ իմաստուն են կոչո՞ւմ։ — համարել (Անվանել, համարել)
3. Ինչ ասում էին, սուս ու փուս կատարում էր: — անել Իմ գործը կատարեցի, կարո՞ղ եմ հեռանալ: — վերջացնել Որոշումը որ չկատարի, չի հանգստանա։ — իրագործել (Վերջացնել, անել, իրագործել)
4. Բազում հարցերին մի ձևով էր պատասխանում. լռում էր։ — լուռ մնալ Դեռ լռում եմ, որ տեսնեմ, թե մինչև երբ է չարություն անելու: — համբերել Արձագանքները լռեցին: — վերջանալ (Լուռ մնալ, համբերել, վերջանալ)
5. Ափսեները դրեց պահարանը: — տեղավորել, խցկել Եկավ ու իր օրենքները դրեց: — հաստատել Ձեռքի գիրքը մի կերպ դրեց լիքը լցրած պայուսակն ու դուրս եկավ: — ձևացնել (Տեղավորել, հաստատել, խցկել, ձևացնել)
Բ. Վիպագիր-վեպ գրող, մեծատուն-մեծ տուն ունեցող, զինակիր-զենք կրող, ժամացույց-ժամ ցույց տվող, կողմնացույց-կողմ ցույց տվող, Երգահան-երգ հորինող, քարհատ-քար հատող, պատմագիր-պատմություն գրող, քանդակագործ-քանդակ գործող։
2 խմբի բառերն էլ բարդ բառեր են, սակայն 2-րդ խմբի բառերի 2-րդ արմատը գործողություն ցույց տվող բառեր են։
Ա․ ա) Հողմը մռնչաց, գալարվեց և խառնեց ծովի ալիքները։ Հողմը մռնչաց, գալարվեց, և ծովի ալիքները լեռնացան։ Առաջին նախադասության մեջ կա մեկ ենթակա՝ հողմը, իսկ երկրորդում կա 2 ենթակա, և-ից առաջ դրվեց ստորակետ, քանի որ ենթական փոխվեց։
բ) Դեմքը խաղաղ էր ու ողողվել էր մի զարմանալի լույսով: Դեմքը խաղաղ էր, ու աչքերում մի զարմանալի լույս էր ցոլում:
Առաջին նախադասության մեջ կա մեկ ենթակա՝ դեմքը։ Երկրորդ նախադասության մեջ կա 2 ենթակա, քանի որ ենթական փոխվեց, ու ից առաջ դրվեց ստորակետ։
Բ. ա) Արևը ժպտաց և արթնացրեց ծաղիկներին: Արևը ժպտաց, և ծաղիկներն արթնացան:
բ) Նա խոսում էր բարձր, խրոխտ ձայնով ու իր խոսքին տալիս էր տիրական շեշտ: Նա խոսում էր բարձր, խրոխտ ձայնով, ու դա նրա խոսքին տալիս էր տիրական շեշտ։
գ) Նա մեզ թող սպասի ավտոմեքենաների կանգառում կամ էլ Ջերալդի հետ միանգամից գնա հրավերքի սրահը: Նա մեզ թող սպասի ավտոմեքենաների կանգառում, կամ ինքն ու Ջերալդը միանգամից գնան հրավերքի սրահը:
7-ից 10 նախադասությամբ ձևակերպիր ազատության մասին քո ընկալումները:
Ամեն մարդ ազատության մասին ունի իր կարծիքը։ Այն ունի լավ և վատ կողմեր։ Մեկի համար ազատությունը ազատ ճամփորդելն է, մյուսի համար անգործ լինելը։Որոշ մարդիք էլ ազատությունը գտնում են իրենց կյանքի ընթացքում։ Մեր ծնողները փորձում են մեզ սովրեցնել լինել ազատ և ինքնուրույն։Ազատություն ասելով ես հասկանում եմ՝ ապրել ազատ, ապահով երկրում և ճամփհորդել աշխարհով մեկ։