Ֆիզիկական և քիմիական երևույթներ: Քիմիական ռեակցիաների հատկանիշները: Քիմիական ռեակցիաների տեսակները՝ միացման, քայքայման, տեղակալման, փոխանակման, կատալիտիկ, օքսիդավերականգնման:
Բնության մեջ տեղի ունեցող փոփոխությունները կոչվում են բնական երևույթներ:
Երևույթները կարող են լինել ֆիզիկական և քիմիական:
Այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը փոխում են վիճակը, ձևը, չափերը, կոչվում են ֆիզիկական երևույթներ: Ֆիզիկական երևույթների ընթացքում նյութերը չեն փոխարկվում այլ նյութերի, այսինքն՝ նոր նյութեր չեն առաջանում:
Ֆիզիկական երևույթները լինում են՝
Մեխանիկական (մարմինների շարժում),
Ջերմային (գոլորշացում, անձրև, ձյուն, սառույցի հալվելը, ջրի տաքանալը)
Լուսային (արևի լուսավորելը, կայծակի բռնկում)
Ձայնային (տարբեր տեսակի ձայների առաջացումն ու տարածումը)
Էլեկտրական (կենցաղային սարքեր, կայծակ)
Մագնիսական (սովորական մագնիսի կողմից երկաթե առարկաներ ձգելը) և այլն:
Այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը փոխարկվում են մեկը մյուսի, այսինքն՝ այլ բաղադրությամբ և հատկություններով նոր նյութեր են առաջանում, կոչվում են քիմիական երևույթներ: Քիմիական երևույթներին այլ կերպ անվանում են քիմիական ռեակցիաներ կամ փոխարկումներ։
Քիմիական երևույթներին`ռեակցիաներին մասնակցող սկզբնական նյութերը կորցնում են իրենց բնորոշ հատկությունները, իսկ ռեակցիայի հետևանքով առաջացած նոր նյութերն օժտված են իրենց բնորոշ հատկություններով:
Քիմիական ռեակցիաների հատկանիշներն են` գույնի և հոտի փոփոխություն, գազի, նստվածքի, ջրի և այլնի առաջացում, ջերմության կլանում կամ անջատում:
Քիմիական երևույթների օրինակներ են՝ վառելանյութի այրվելը, երկաթի ժանգոտելը, գազի անջատումը կամ կլանումը և այլն։
Ըստ սկզբնանյութերի և վերջանյութերի թվի ու բաղադրության՝ ռեակցիաները լինում են.
միացման
քայքայման
տեղակալման
փոխանակման
Միացման քիմիական ռեակցիայի ժամանակ երկու կամ ավելի նյութերից ստացվում է մեկ բարդ նյութ:
Քայքայման ռեակցիայի ժամանակ մեկ բարդ նյութի քայքայումից ստացվում են երկու կամ ավելի նյութեր:
Տեղակալման է պարզ և բարդ նյութերի միջև ընթացող այն քիմիական ռեակցիան, որի ժամանակ պարզ նյութը կազմող ատոմները տեղակալում են բարդ նյութի բաղադրությունում առկա տարրերից որևէ մեկի ատոմները:
Փոխանակման են կոչվում այն ռեակցիաները,որոնք կատարվում են բարդ նյութերի միջև,որտեղ նրանք փոխանակվում են իրենց բաղադրիչ մասերով:
Առաջադրանք. Գրեք կատարած ռեակցիաների քիմիական հավասարումները, հավասարեցրեք և նշեք ռեակցիայի տեսակը:
Վերջնարդյունքները. Սովորողը.
Գիտի բաղադրության հաստատունության օրենքը` նյութերի որակական և քանակական բաղադրությունը
Կազմում է նյութերի քիմիական բանաձևերը ըստ ատոմների օքսիդացման աստիճանի և հակառակը, նյութի բանաձևում որոշում է տարրերի օքսիդացման. աստիճանները
Ըստ քիմիական բանաձևի որոշում է նյութի որակական և քանակական բաղադրությունը՝ ինչպիսի՞ տարրերից է կազմված նյութը, ատոմների քանակը (ինդեքսները)
Հաշվում է նյութերի հարաբերական մոլեկուլային զանգվածները՝Mr, որոշում է տարրերի զանգվածային բաժինները՝w, զանգվածային հարաբերությունները և տարրերի մոլային բաժինները բարդ նյութերում
Հաշվում է նյութերի մոլային զանգվածները` M(գ/մոլ) և տրված նյութաքանակով մասնիկների թիվը՝ N, զանգվածը`m և հակառակը
Գիտի քիմիական ռեակցիաների ընթանալու 6 հատկանիշները, ռեակցիայի ջերմէֆեկտը, միացման, քայքայման, տեղակալման, փոխանակման, վերօքս և ոչվերօքս, կատալիտիկ, ոչկատալիտիկ ռեակցիաների օրինակներ
Սահմանում է նյութի զանգվածի պահպանման օրենքը, այդ օրենքի հիման վրա կազմում է ռեակցիաների հավասարումները և հավասարեցնում
Կատարում է հաշվարկային առաջադրանքներ ըստ քիմիական ռեակցիաների հավասարումների
Գիտի գազի մոլային ծավալը` Vm(ն.պ.) և կատարում է հաշվարկներ`եթե տրված է գազի նյութաքանակ՝ մոլը(n), մոլեկուլների թիվը`N կամ զանգվածը`m
Գիտի գազերի հարաբերական խտություն հասկացությունը`(D) և որոշում,համեմատում է գազերի խտությունն ըստ օդի, ջրածնի , հելիումի և այլն:
Երկու ընկեր անապատով գնում էին, երբ հանկարծ ընկերներից մեկը ծարավից թուլացավ և ընկավ։ Իսկ մյուսը թողեց ընկերոջը և հեռացավ։ Բարեբախտաբար մի քարավան էր այդտեղով անցնում։ Մարդիկ կիսամեռ տղային օգնության հասան, և տղան, նորից առույգացած, ճանապարհը շարունակեց։ Գնա՜ց, հասավ ընկերոջը՝ առանց նրան մի բառ ասելու։ Երբ լեռնոտ մի կածանով էին անցնում, ջուր չտվող ընկերը սայթաքեց ու ոտքը կոտրեց: Ընկերը նրան շալակն առավ և մեծ դժվարությամբ տարավ հասցրեց տուն։ Հրաժեշտ տալուց ասաց, որ քանի ապրում են, ընկերը թող մարդկանց իր ջրից պատմի, ինքն էլ իր շալակից կպատմի։
Երկու ընկեր անապատով գնում էին, երբ հանկարծ ընկերներից մեկը ծարավից թուլացավ և ընկավ։ Իսկ մյուսը թողեց ընկերոջը և հեռացավ։ Բարեբախտաբար մարդիկ կիսամեռ տղային օգնության հասան։ Տղան գնա՜ց, հասավ ընկերոջը՝ առանց նրան մի բառ ասելու։ Երբ լեռնոտ մի կածանով էին անցնում, ջուր չտվող ընկերը սայթաքեց ու ոտքը կոտրեց: Ընկերը նրան շալակն առավ և մեծ դժվարությամբ տարավ հասցրեց տուն։ Հրաժեշտ տալուց ասաց, որ քանի ապրում են, ընկերը թող մարդկանց իր ջրից պատմի, ինքն էլ իր շալակից կպատմի։
Սա՝ ցույց է տալիս անձը կամ առարկան, որ խոսողին մոտ է, դա՝ երբ մոտ է երկրորդ դեմքը- նա՝ երբ հեռու է խոսողից և լսողից։ Այս բաժակը-երբ բաժակը խոսողին մոտ է Այդ բաժակը-երբ մոտ է լսողին Այն բաժակը-երբ հեռու է խոսողից և լսողից․
Ա․ Ծովը սաթի մի այնպիսի կտոր ափ նետեց, ինչպիսին աղջիկը դեռ չէր տեսել։ Հյուրը չափազանց շոյված էր․ ի՛նչ ընդգծված վերաբերմունք, այնպիսի ընդունելություն։
Բ․ Նա շատ վաղ էր արթնացել, որ հասցներ կատարել խոստացածը։ Մի քանի քայլ առաջ եկավ, որ լավ տեսնի հուշարձանը։
Որպիսի սիրով էր նա նայում օտար ափերից եկած աղջկան։ Որպիսի ջերմությամբ էր լցված ավագ ընկերոջ նկատմամբ։ Որպիսի հրաշք կատարվեց նրա կյանքում։
Ա) Խոցված ընկավ ձիուց ու օգնության կանչեց։ Ծաղրուծանակից նեղացած հեռացավ ու որոշեց այդ մասին էլ ոչ մեկի հետ չխոսել։
բ) Երիտասարդի անկեղծ ժպիտն ու համարձակ խոսքերը նրան հմայեցին: Որոշել էր անպայման նվաճել այդ բերդը, որտեղ երկրի ողջ հարստությունն էին պահել:
Այս պատվանդանի վրա հուշարձան են կառուցելու: Հարկավոր է դադարեցնել այդ վիրավորական խոսակցությունը: Էլեկտրական լարերի համար այստեղ մի սյուն են շինել։
Ընկնել՝ փոսը, հորը, ձորը, լիճը, անդունդը
Ընկած լինել՝ ցեխի մեջ, փոսի մեջ, ձորի մեջ, գետնի վրա
Ձկնորսի ցանցը մի հսկայական ձկնիկ ընկավ՝ այնքա՛ն մեծ, որ երբեք չէի տեսել։ (ինչպիսի՞)
Նայում էի ծովի կապույտալիքներին, որոնք այնքան հանդարտ էին։ (ո՞ր)
Նավից ապշահար հետևում էին վախեցած հնդկացիներին, որոնք խուճապահար դեսուդեն էին վազում։ (ո՞ր)
Ամբողջ օրը շրջելուց հետո հասանք չար վհուկիդղյակին, որը դեռ անակնկալներ պիտի մատուցեր։ (ու՞մ)
Complete the sentences using the following verbs in the correct form. write, teach, sell, fall, hurt, throw, catch, spend, buy, cost
1 Wolfgang Amadeus Mozart wrote more than 600 pieces of music. 2 “How did you learn to drive? “My father taught me.” 3 We couldn’t afford to keep our cat, so we sold it. 4 Jim fell down the stairs this morning and hurt his leg. 5 Dave threw the ball to Sue, who caught it. 6. Laura spent a lot of money yesterday. She bought a dress which cost £200.
Assignment 2 Make these sentences interrogative
1. The lightning killed him. Did the lightning kill him? 2. The doctor cured patients. Did the doctor cure patients? 3. The criminal robbed the bank. Did the criminal rob the bank? 4. They stole my bike. Did they steal my bike? 5. She fed the cats. Did she feed the cats?
Assignment 3 Make alternative questions
1. The lightning killed him. Did the lightning kill him, or did he survive? 2. The doctor cured patients. Did the doctor cure the patients, or did he send them to a specialist? 3. The criminal robbed the bank. Did the criminal steal from the bank, or did he rob another place? 4. They stole my bike. Did they take my bike, or did they just borrow it without asking? 5. Ms. Gayane fed the cats. Did Ms. Gayane feed the cats, or did she forget to do so?
Past continuous and past simple Choose the correct verb tense.
I started work at 9 a.m. this morning.
This time last year I was studying at university.
Sarah hurt her ankle while she was running.
I missed your call because I was working.
While I was walking home, I noticed a new shop in the high street.
At 6 p.m. yesterday it was already getting dark.
I saw you driving down Green Street yesterday! Where were you going?
When we saw the crime, we called the police.
I started my new job yesterday.
What were you doing at around 8 a.m. this morning?
While I was washing the dishes, I suddenly had a brilliant idea.
He didn’t hear the phone ring. He was listening to really loud music.
They had already closed the shop when I got there, so I couldn’t go in and buy anything.
The teacher told us to stop what we were doing.
Did you find what you were looking for in the library yesterday?
When I heard the phone ring, I answered it straight away.
Ե՞րբ են սկսվել Երկրորդ համաշխարհային և դրա մասը կազմող Հայրենական մեծ պատերազմը։
Ֆաշիստական Գերմանիան 1939 թ. սեպտեմբերի 1-ին սկսեց Երկրորդ համաշխարհային պատերազմը: 1941 թ. հունիսի 22-ին խախտելով 1939 թ. օգոստոսի 23-ին ԽՍՀՄ-ի հետ կնքած՝ չհարձակման մասին պայմանագիրը՝ հարձակվեց Խորհրդային Միության վրա։ Սկսվեց ԽՍՀՄ ժողովուրդների Հայրենական մեծ պատերազմում (1941-1945 թթ.):
Պատերազմական ժամանակի պահանջներին համապատասխան՝ ի՞նչ փոփոխություններ կատարվեցին խորհրդային Հայաստանի տնտեսության մեջ։
Տնտեսությունը վերակառուցվեց պատերազմի պահանջներին համապատասխան:
1942թ. հոկտեմբերից Երևանի Էվակուացված գործարաններից մեկում վերանորոգվում էին ինքնաթիռներ, արտադրվում ինքնաթիռի մասեր: Պատերազմի վերջին տարում այդ գործարանը սկսեց այլ թեթև ինքնաթիռների սերիական արտադրությունը: Դրանք տեղում փորձարկվում էին և ուղարկվում ռազմաճակատ: Պատերազմի տարիներին Հայաստանը մատակարարում էր նաև կաուչուկ, պղինձ և կարբիդ:
Աշխարհի տարբեր երկրներից և ՀԽՍՀ-ից որքա՞ն հայեր են մասնակցել պատերազմին։
Հայ ռազմիկները կռվեցին ամենուր` բոլոր ռազմաճակատներում և տարբեր զորատեսակներում: Ընդհանուր առմամբ տարբեր երկրներից պատերազմին մասնակցեցին մոտ 600 հազար հայեր, որոնցից 200 հազարը զոհվեցին: Միայն ՀԽՍՀ-ից պատերազմում մարտնչել են մոտ 300 հազար հայեր, զոհվել են ավելի քան 100 հազարը։
Թվարկեք նշանավոր հայ պարտիզաններին։
Պատերազմում տարած հաղթանակում իրենց արժանի տեղն ունեցան նաև հայ պարտիզանները։ Ուկրայինայում և Բելոռուսիայում մարտնչել են ավելի քան 2000, Ղրիմում և Հյուսիսային Կովկասում՝ 500, Մերձբալթիկայում, Լենինգրադի և Կալինինի մարզերում՝ 200 հայ պարտիզաններ։ Հայերից էին գերազանցապես բաղկացած «Հաղթանակ», «Կարմիր աստղ», Ա․ Միկոյանի անվան պարտիզական ջոկատները, որոնց շարքերում կային 400 հայ պարտիզաններ։
Իրենց խիզախությամբ աչքի են ընկել հայ պարտիզաններ Արամայիս Հովսեփյանը, Սերգեյ Հարությունյանը, Մկրտիչ Խոշտոյանը, «Երիտասարդ գվարդիա» կազմակերպության անդամ Գեորգի Հարությունյանը և ուրիշներ:
Սփյուռքահայ և հայաստանցի ի՞նչ նշանավոր հերոսներ և զորահրամանատարներ գիտեք․ պատմեք նրանց մասին։
Մեծ թվով սփյուռքահայեր մասնակցեցին Գերմանիայի կողմից նվաճված երկրների դիմադրական և պարտիզանական շարժմանը: Ֆրանսիայի պատմության մեջ իր արժանի տեղն է գրավել բանաստեղծ Միսաք Մանուշյանը։ Նա հետմահու արժանացավ Ֆրանսիայի դիմադրական շարժման հերոսի կոչման: Ֆրանսիայում հերոսի մահով ընկան Լուիզա (Լաս) և Արփիար Ասլանյանները։ Այստեղ հակաֆաշիստական պայքարի առաջամարտիկներ են եղել նաև Հայաստանի Ազգային հերոս աշխարհահռչակ Շառլ Ազնավուրի ծնողները:
Որքա՞ն հայ և հայաստանցի է արժանացել ԽՍՀՄ հերոսի կոչում։
Խորհրդային Միության հերոսի կոչման ընդհանուր թվով արժանացել են 108 հայեր, որոնցից երկուսը՝ օդաչու Նելսոն Ստեփանյանն ու Խորհրդային միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը, դարձել են Խորհրդային Միության կրկնակի հերոս։
Հայ ժողովուրդը ինչ ներդրում ունեցավ Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում։
Հայ ռազմիկները կռվեցին ամենուր՝ բոլոր ռազմաճակատներում և տարբեր զորատեսակներում։ Անվիճելի է ԽՍՀՄ ժողովուրդների դերը ֆաշիզմի ջախջախման գործում: Հայ ռազմիկները կռվեցին պատերազմի առաջին իսկ օրվանից՝ Բրեստից մինչև Բեռլին։ Ավելի վաղ՝ 1939-1940թթ․ հայ զինվորները մասնակցել են նաև խորհրդա-ֆիննական պատերազմին։ Նրանցից 4-ն արժանացել են ԽՍՀՄ հերոսի կոչման։
Հայրենական մեծ պատրեազմի հերոսներից մեկի մասին գրեք տեղեկատվական նյութ։ Համազասպ Բաբաջանյան
1906 թվականի փետրվարի 18-ին Չարդախլվի բնակիչ Խաչատուր Բաբաջանյանի ընտանիքում ծնվեց երրորդ արու զավակը` ապագա «Ոսկե աստղի» կավալեր, Խորհրդային Միության հերոս, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանը:
1915 թ. նրանք ընտանիքով տեղափոխվում են Թբիլիսի, որտեղ նա ընդունվում է հայկական դպրոց, բայց չի ավարտում այն, նորից վերադառնում են գյուղ և մինչև 1925 թվականը զբաղվում է հողագործությամբ: 19-ը տարեկանում Համազասպն առաջին անգամ հագնում է զինվորականի համազգեստ: Սկզբում նա սովորում է Երևանի Ալ. Մյասնիկյանի անվան հայկական միացյալ ռազմական դպրոցում, ապա փոխադրվում Անդրկովկասյան զինվորական հետևակային ուսումնարան (Թիֆլիս):
Ռազմական դպրոցն ավարտելուց հետո Համազասպ Բաբաջանյանը նշանակվում է Կովկասյան չորրորդ հետևակային գնդի դասակի հրամանատար: Շատ ժամանակ չանցած՝ նա դառնում է վաշտապետ, ապա գումարտակի հրամանատար: Ակադեմիան ավարտելուց հետո նա նշանակվում է Անդրկովկասյան զինվորական օկրուգի կորպուսի շտաբի օպերատիվ բաժնի պետի տեղակալ, հետո տեղափոխվում Լենինգրադ (Սանկտ Պետերբուրգ) և ծառայում որպես գնդի հրամանատարի տեղակալ:
Առաջին մարտական մկրտությունը Հ. Բաբաջանյանն ստացել է 1939-1940 թվականների ձմռանը սպիտակ ֆինների դեմ մղված կռիվներում: Ցուցաբերած քաջության ու խիզախության համար արժանանում է խրախուսանքի: Դրանից հետո նա փոխադրվում է 19-րդ բանակ, նշանակվում շտաբի օպերատիվ բաժնի պետի տեղակալ: 1941 թվականի կեսերին 19-րդ բանակը փոխադրվում է ԽՍՀՄ արևմտյան սահման: Այստեղ էլ այդ բանակը դիմավորում է Հայրենական մեծ պատերազմը:
ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1944թ. ապրիլի 26-ի հրամանագրով գվարդիայի փոխգնդապետ Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանին շնորհվում է Խորհրդային Միության հերոսի կոչում գերմանական զավթիչների դեմ մղվող պայքարում հրամանատարության առաջադրանքներն օրինակելիորեն կատարելու և մարտերում ցուցաբերած հերոսության ու խիզախության համար:
1949-1950 թվականներին Բաբաջանյանը ծառայում էր Գերմանիայում որպես բանակի շտաբի պետ, բանակի հրամանատար և Մերձկարպատյան զինվորական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ (1950-1959թթ.), իսկ 1959-1967 թվականներին ծառայում է Օդեսայի զինվորական օկրուգի հրամանատար, Ռ. Մալինովսկու անվան զրահատանկային զորքերի ակադեմիայի պետ, ԽՍՀՄ տանկային զորքերի պետ:
Նրա քաջարի աշխատանքը միշտ գնահատվել է վերադաս համապատասխան օրգանների կողմից: Բաբաջանյանը խորհրդային զորավարների համաստեղության փայլուն դեմքերից էր և սիրված հասարակության շրջանում, առանձնապես՝ չարդախլվեցիների՝ իր հարազատ գյուղի բնակիչների շրջանում: Համազասպ Բաբաջանյանը հրաժեշտ տվեց կյանքին 1977թ. նոյեմբերի 1-ին:
October 8, 2024 Present simple and present continuous Translate the following sentences.
1. Դու շա՞տ ընկերներ ունես: Do you have a lot of friends? 2. Արթնացե՛ք, ժամանակն է դպրոց գնալու: Wake up! It’s time to go to school. 3. Ե՞րբ ես դու սովորաբար վեր կենում: When do you usually get up? 4. Մենք գնում ենք դպրոց շաբաթը 5 օր: We go to school 5 days a week. 5. Երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ աշխատանքային օրեր են: Monday, Tuesday, Wednesday, Thursday, and Friday are work days. 6. Ընկերդ սիրո՞ւմ է լողալ: Does your friend like swiming? 7. Որտե՞ղ է նա սովորաբար գնում լողալու: Where does he usually go swimming? 8. Ո՞ւմ հետ է նա գնում լողալու: Who does he go swimming with? 9. Ընկերս գնում է լողավազան (swimming pool) կիրակի օրերին: My friend goes to the swimming pool on Sundays. 10. Երեխաները գնում են խաղահրապարակ (sports ground) շաբաթվա վերջում: The children go to the playground at the weekend. 11. Ժամը քանի՞սն է: What time is it? 12. Երեխաները գնում են մարզադաշտ իրենց մարզիչի հետ: The children go to the sports field with their coach. 13. Ե՞րբ ես դու ցնցուղ ընդունում առավոտյան: When do you take a shower in the morning? 14. Ե՞րբ է նա իր շանը տանում զբոսանքի: When does he take his dog for a walk? 15. Նա կատարում է առավոտյան վարժություններ ժամը 6:30-ին: He does morning exercises at 6:30. 16. Նայի՛ր Սյուին: Նա հիմա մաքրում է իր ատամները: Look at Sue! She is brushing her teeth now. 17. Նրանք հիմա նախաճաշում են: They are having breakfast now. 18. Եղբայրդ ժամը 6:30, թե՞ 7:00-ին է արթնանում: Does your brother wake up at 6:30 or 7:00? 19. Ժամը քանիսի՞ն ես դու գնում դպրոց: What time do you go to school? 20. Դասասենյակում կան 6 գրասեղաններ և 30 աթոռներ: There are 6 desks and 30 chairs in the classroom. 21. Ընկերոջս պապիկը սիրում է նարդի խաղալ: Ուրիշ ի՞նչ խաղեր են խաղում զառով: My friend’s grandfather loves to play backgammon. What other games do they play with dice? 22. Ո՞րն է տարվա քո սիրելի եղանակը: What is your favorite season of the year? 23. Ի՞նչ են նրանք անում հիմա: What are they doing now? 24. Եղբայրս միշտ վերցնում է իմ իրերը առանց ինձնից թույլտվություն խնդրելու: My brother always takes my things without asking for my permission. 25. Նա ամեն օր մուլտֆիլմեր (cartoons) է դիտում։ Նա չի դիտում նորություններ: He watches cartoons every day. He doesn’t watch the news. 26. Մայրս ամեն երեկո ճաշ է պատրաստում: Նա ընթրիք չի պատրաստում: My mom cooks lunch every evening. She doesn’t cook dinner. 27. Նա հիմա գնում է այգի։ Նա դպրոց չի գնում։ He is going to the park now. He is not going to school. 28. Մենք հիմա անգլերեն ենք սովորում: Մենք մաթեմատիկա չենք սովորում: We are learning English now. We are not learning math. 29. Դուք հիմա կատարո՞ւմ եք ձեր դասարանական աշխատանքը: Are you doing your classwork now? 30. Ի՞նչ է նա անում հենց հիմա։ What is he doing right now?
Ե՞րբ են սկսվել Երկրորդ համաշխարհային և դրա մասը կազմող Հայրենական մեծ պատերազմը։
Ֆաշիստական Գերմանիան 1939 թ. սեպտեմբերի 1-ին սկսեց Երկրորդ համաշխարհային պատերազմը: 1941 թ. հունիսի 22-ին խախտելով 1939 թ. օգոստոսի 23-ին ԽՍՀՄ-ի հետ կնքած՝ չհարձակման մասին պայմանագիրը՝ հարձակվեց Խորհրդային Միության վրա։ Սկսվեց ԽՍՀՄ ժողովուրդների Հայրենական մեծ պատերազմում (1941-1945 թթ.):
Պատերազմական ժամանակի պահանջներին համապատասխան՝ ի՞նչ փոփոխություններ կատարվեցին խորհրդային Հայաստանի տնտեսության մեջ։
Տնտեսությունը վերակառուցվեց պատերազմի պահանջներին համապատասխան:
1942թ. հոկտեմբերից Երևանի Էվակուացված գործարաններից մեկում վերանորոգվում էին ինքնաթիռներ, արտադրվում ինքնաթիռի մասեր: Պատերազմի վերջին տարում այդ գործարանը սկսեց այլ թեթև ինքնաթիռների սերիական արտադրությունը: Դրանք տեղում փորձարկվում էին և ուղարկվում ռազմաճակատ: Պատերազմի տարիներին Հայաստանը մատակարարում էր նաև կաուչուկ, պղինձ և կարբիդ:
Աշխարհի տարբեր երկրներից և ՀԽՍՀ-ից որքա՞ն հայեր են մասնակցել պատերազմին։
Հայ ռազմիկները կռվեցին ամենուր` բոլոր ռազմաճակատներում և տարբեր զորատեսակներում: Ընդհանուր առմամբ տարբեր երկրներից պատերազմին մասնակցեցին մոտ 600 հազար հայեր, որոնցից 200 հազարը զոհվեցին: Միայն ՀԽՍՀ-ից պատերազմում մարտնչել են մոտ 300 հազար հայեր, զոհվել են ավելի քան 100 հազարը։
Թվարկեք նշանավոր հայ պարտիզաններին։
Պատերազմում տարած հաղթանակում իրենց արժանի տեղն ունեցան նաև հայ պարտիզանները։ Ուկրայինայում և Բելոռուսիայում մարտնչել են ավելի քան 2000, Ղրիմում և Հյուսիսային Կովկասում՝ 500, Մերձբալթիկայում, Լենինգրադի և Կալինինի մարզերում՝ 200 հայ պարտիզաններ։ Հայերից էին գերազանցապես բաղկացած «Հաղթանակ», «Կարմիր աստղ», Ա․ Միկոյանի անվան պարտիզական ջոկատները, որոնց շարքերում կային 400 հայ պարտիզաններ։
Իրենց խիզախությամբ աչքի են ընկել հայ պարտիզաններ Արամայիս Հովսեփյանը, Սերգեյ Հարությունյանը, Մկրտիչ Խոշտոյանը, «Երիտասարդ գվարդիա» կազմակերպության անդամ Գեորգի Հարությունյանը և ուրիշներ:
Սփյուռքահայ և հայաստանցի ի՞նչ նշանավոր հերոսներ և զորահրամանատարներ գիտեք․ պատմեք նրանց մասին։
Մեծ թվով սփյուռքահայեր մասնակցեցին Գերմանիայի կողմից նվաճված երկրների դիմադրական և պարտիզանական շարժմանը: Ֆրանսիայի պատմության մեջ իր արժանի տեղն է գրավել բանաստեղծ Միսաք Մանուշյանը։ Նա հետմահու արժանացավ Ֆրանսիայի դիմադրական շարժման հերոսի կոչման: Ֆրանսիայում հերոսի մահով ընկան Լուիզա (Լաս) և Արփիար Ասլանյանները։ Այստեղ հակաֆաշիստական պայքարի առաջամարտիկներ են եղել նաև Հայաստանի Ազգային հերոս աշխարհահռչակ Շառլ Ազնավուրի ծնողները:
Որքա՞ն հայ և հայաստանցի է արժանացել ԽՍՀՄ հերոսի կոչում։
Խորհրդային Միության հերոսի կոչման ընդհանուր թվով արժանացել են 108 հայեր, որոնցից երկուսը՝ օդաչու Նելսոն Ստեփանյանն ու Խորհրդային միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը, դարձել են Խորհրդային Միության կրկնակի հերոս։
Հայ ժողովուրդը ինչ ներդրում ունեցավ Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում։
Հայ ռազմիկները կռվեցին ամենուր՝ բոլոր ռազմաճակատներում և տարբեր զորատեսակներում։ Անվիճելի է ԽՍՀՄ ժողովուրդների դերը ֆաշիզմի ջախջախման գործում: Հայ ռազմիկները կռվեցին պատերազմի առաջին իսկ օրվանից՝ Բրեստից մինչև Բեռլին։ Ավելի վաղ՝ 1939-1940թթ․ հայ զինվորները մասնակցել են նաև խորհրդա-ֆիննական պատերազմին։ Նրանցից 4-ն արժանացել են ԽՍՀՄ հերոսի կոչման։
Հայրենական մեծ պատրեազմի հերոսներից մեկի մասին գրեք տեղեկատվական նյութ։ Համազասպ Բաբաջանյան
1906 թվականի փետրվարի 18-ին Չարդախլվի բնակիչ Խաչատուր Բաբաջանյանի ընտանիքում ծնվեց երրորդ արու զավակը` ապագա «Ոսկե աստղի» կավալեր, Խորհրդային Միության հերոս, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանը:
1915 թ. նրանք ընտանիքով տեղափոխվում են Թբիլիսի, որտեղ նա ընդունվում է հայկական դպրոց, բայց չի ավարտում այն, նորից վերադառնում են գյուղ և մինչև 1925 թվականը զբաղվում է հողագործությամբ: 19-ը տարեկանում Համազասպն առաջին անգամ հագնում է զինվորականի համազգեստ: Սկզբում նա սովորում է Երևանի Ալ. Մյասնիկյանի անվան հայկական միացյալ ռազմական դպրոցում, ապա փոխադրվում Անդրկովկասյան զինվորական հետևակային ուսումնարան (Թիֆլիս):
Ռազմական դպրոցն ավարտելուց հետո Համազասպ Բաբաջանյանը նշանակվում է Կովկասյան չորրորդ հետևակային գնդի դասակի հրամանատար: Շատ ժամանակ չանցած՝ նա դառնում է վաշտապետ, ապա գումարտակի հրամանատար: Ակադեմիան ավարտելուց հետո նա նշանակվում է Անդրկովկասյան զինվորական օկրուգի կորպուսի շտաբի օպերատիվ բաժնի պետի տեղակալ, հետո տեղափոխվում Լենինգրադ (Սանկտ Պետերբուրգ) և ծառայում որպես գնդի հրամանատարի տեղակալ:
Առաջին մարտական մկրտությունը Հ. Բաբաջանյանն ստացել է 1939-1940 թվականների ձմռանը սպիտակ ֆինների դեմ մղված կռիվներում: Ցուցաբերած քաջության ու խիզախության համար արժանանում է խրախուսանքի: Դրանից հետո նա փոխադրվում է 19-րդ բանակ, նշանակվում շտաբի օպերատիվ բաժնի պետի տեղակալ: 1941 թվականի կեսերին 19-րդ բանակը փոխադրվում է ԽՍՀՄ արևմտյան սահման: Այստեղ էլ այդ բանակը դիմավորում է Հայրենական մեծ պատերազմը:
ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1944թ. ապրիլի 26-ի հրամանագրով գվարդիայի փոխգնդապետ Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանին շնորհվում է Խորհրդային Միության հերոսի կոչում գերմանական զավթիչների դեմ մղվող պայքարում հրամանատարության առաջադրանքներն օրինակելիորեն կատարելու և մարտերում ցուցաբերած հերոսության ու խիզախության համար:
1949-1950 թվականներին Բաբաջանյանը ծառայում էր Գերմանիայում որպես բանակի շտաբի պետ, բանակի հրամանատար և Մերձկարպատյան զինվորական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ (1950-1959թթ.), իսկ 1959-1967 թվականներին ծառայում է Օդեսայի զինվորական օկրուգի հրամանատար, Ռ. Մալինովսկու անվան զրահատանկային զորքերի ակադեմիայի պետ, ԽՍՀՄ տանկային զորքերի պետ:
Նրա քաջարի աշխատանքը միշտ գնահատվել է վերադաս համապատասխան օրգանների կողմից: Բաբաջանյանը խորհրդային զորավարների համաստեղության փայլուն դեմքերից էր և սիրված հասարակության շրջանում, առանձնապես՝ չարդախլվեցիների՝ իր հարազատ գյուղի բնակիչների շրջանում: Համազասպ Բաբաջանյանը հրաժեշտ տվեց կյանքին 1977թ. նոյեմբերի 1-ին:
1. Երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը, երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում:
2. Երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան:
3. Յուրաքանչյուր երեխա ունի իր ծնողների հետ կանոնավոր անձնական փոխհարաբերություններ և անմիջական շփումներ պահպանելու իրավունք, բացառությամբ այն դեպքի, երբ դա, դատարանի որոշման համաձայն, հակասում է երեխայի շահերին: Մանրամասները սահմանվում են օրենքով:
4. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաները պետության հոգածության և պաշտպանության ներքո են:
Հոդված 38.
Կրթության իրավունքը
1. Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Պարտադիր կրթության ծրագրերը և տևողությունը սահմանվում են օրենքով: Պետական ուսումնական հաստատություններում միջնակարգ կրթությունն անվճար է:
2. Յուրաքանչյուր ոք օրենքով սահմանված դեպքերում և կարգով ունի մրցութային հիմունքներով պետական բարձրագույն և այլ մասնագիտական կրթական հաստատություններում անվճար կրթություն ստանալու իրավունք:
3. Բարձրագույն ուսումնական հաստատություններն օրենքով սահմանված շրջանակներում ունեն ինքնակառավարման իրավունք, ներառյալ ակադեմիական և հետազոտությունների ազատությունը:
Հոդված 39.
Մարդու ազատ գործելու իրավունքը
Մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները և չի հակասում Սահմանադրությանը և օրենքներին: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով:
Հոդված 40.
Ազատ տեղաշարժվելու իրավունքը
1. Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական հիմքերով գտնվող յուրաքանչյուր ոք ունի ազատ տեղաշարժվելու և բնակավայր ընտրելու իրավունք:
2. Յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու իրավունք:
3. Յուրաքանչյուր քաղաքացի և Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու իրավունք:
4. Ազատ տեղաշարժվելու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: Քաղաքացու` Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու իրավունքը սահմանափակման ենթակա չէ:
Հոդված 41.
Մտքի, խղճի և կրոնի ազատությունը
1. Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի, կրոնի ազատության իրավունք: Այս իրավունքը ներառում է կրոնը կամ համոզմունքները փոխելու ազատությունը և դրանք ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ և հրապարակավ կամ մասնավոր կարգով՝ քարոզի, եկեղեցական արարողությունների, պաշտամունքի այլ ծիսակատարությունների կամ այլ ձևերով արտահայտելու ազատությունը:
2. Մտքի, խղճի և կրոնի ազատության արտահայտումը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
3. Յուրաքանչյուր քաղաքացի, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում է զինվորական ծառայությունը, ունի օրենքով սահմանված կարգով այն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու իրավունք:
4. Կրոնական կազմակերպություններն իրավահավասար են և օժտված են ինքնավարությամբ: Կրոնական կազմակերպությունների ստեղծման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով:
Հոդված 42.
Կարծիքի արտահայտման ազատությունը
1. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը:
2. Մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է: Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային հեռուստատեսության և ռադիոյի գործունեությունը:
3. Կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
Հոդված 43.
Ստեղծագործության ազատությունը
Յուրաքանչյուր ոք ունի գրական, գեղարվեստական, գիտական և տեխնիկական ստեղծագործության ազատություն:
Հոդված 44.
Հավաքների ազատությունը
1. Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունք:
2. Բացօթյա տարածքներում կազմակերպվող հավաքներն օրենքով սահմանված դեպքերում անցկացվում են ողջամիտ ժամկետում ներկայացված իրազեկման հիման վրա: Ինքնաբուխ հավաքների իրականացման համար իրազեկում չի պահանջվում:
3. Օրենքով կարող են սահմանվել դատավորների, դատախազների, քննիչների, ինչպես նաև զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության և այլ ռազմականացված մարմիններում ծառայողների հավաքների ազատության իրավունքի իրականացման սահմանափակումներ։
4. Հավաքների ազատության իրականացման և պաշտպանության պայմաններն ու կարգը սահմանվում են օրենքով:
5. Հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հանցագործությունների կանխման, հասարակական կարգի պաշտպանության, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
Հոդված 47.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունքը
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ծնված երեխան Հայաստանի Հանրապետության քաղաքացի է:
2. Յուրաքանչյուր երեխա, որի ծնողներից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք:
3. Ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատելու պահից ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք:
4. Ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը ձեռք են բերում օրենքով սահմանված պարզեցված կարգով:
5. Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունից: Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունը փոխելու իրավունքից:
6. Սույն հոդվածով սահմանված իրավունքների իրականացման կարգը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման այլ հիմքերը, ինչպես նաև դադարեցման հիմքերը սահմանվում են օրենքով:
7. Սույն հոդվածի 2-4-րդ մասերով, ինչպես նաև 5-րդ մասի 2-րդ նախադասությամբ սահմանված իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, ինչպես նաև այլ հանրային շահերի պաշտպանության նպատակով:
8. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, միջազգային իրավունքի հիման վրա, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո են:
Հոդված 56.
Ազգային և էթնիկ ինքնությունը պահպանելու իրավունքը
1. Յուրաքանչյուր ոք ունի իր ազգային և էթնիկ ինքնությունը պահպանելու իրավունք:
2. Ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք ունեն իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունք:
3. Սույն հոդվածով սահմանված իրավունքների իրականացումը կարգավորվում է օրենքով:
Հոդված 57.
Աշխատանքի ընտրության ազատությունը և աշխատանքային իրավունքները
1. Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ազատ ընտրության իրավունք:
2. Յուրաքանչյուր աշխատող ունի աշխատանքից անհիմն ազատվելու դեպքում պաշտպանության իրավունք: Աշխատանքից ազատման հիմքերը սահմանվում են օրենքով:
3. Մայրության հետ կապված պատճառներով աշխատանքից ազատելն արգելվում է: Յուրաքանչյուր աշխատող կին ունի հղիության և ծննդաբերության դեպքում վճարովի արձակուրդի իրավունք: Յուրաքանչյուր աշխատող ծնող երեխայի ծննդյան կամ երեխայի որդեգրման դեպքում ունի արձակուրդի իրավունք: Մանրամասները սահմանվում են օրենքով:
4. Մինչև տասնվեց տարեկան երեխաներին մշտական աշխատանքի ընդունելն արգելվում է: Նրանց ժամանակավոր աշխատանքի ընդունման կարգը և պայմանները սահմանվում են օրենքով։
5. Պարտադիր կամ հարկադիր աշխատանքն արգելվում է: Պարտադիր կամ հարկադիր աշխատանք չի համարվում՝
1) այն աշխատանքը, որը, օրենքին համապատասխան, կատարում է դատապարտված անձը.
2) զինվորական կամ այլընտրանքային ծառայությունը.
3) յուրաքանչյուր աշխատանք, որը պահանջվում է բնակչության կյանքին կամ բարօրությանն սպառնացող արտակարգ իրավիճակների ժամանակ:
Հոդված 64.
Իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը
1. Յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք: Օրենքով սահմանված դեպքերում իրավաբանական օգնությունը ցույց է տրվում պետական միջոցների հաշվին:
2. Իրավաբանական օգնություն ապահովելու նպատակով երաշխավորվում է անկախության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության վրա հիմնված փաստաբանության գործունեությունը: Փաստաբանների կարգավիճակը, իրավունքները և պարտականությունները սահմանվում են օրենքով:
Արտաքուստ հանգիստ ու խաղաղ սպասում էր: Միայն մերթ ընդ մերթ ժամացույցին նետած հայացքներն էին մատնում, որ շտապում է: Վերջապես ավտոբուսը եկավ: Մոտեցավ, ուզում էր բարձրանալ, բայց սևեռուն ինչ-որ հայացք նրան ստիպեց շրջվել։
Նրա ետևում կանգնած կինը պետք է որ անծանոթ լիներ, բայց նրա հետ կապված ինչ-որ տարօրինակ անհանգստություն կար։ Անծանոթը, առանց աչքը թարթելու, ուղիղ նայեց նրան, կարծես փորձում էր ինչ-որ բան ասել առանց խոսքերի։ Անհանգստության զգացումը գնալով շատանում էր, կարծես ինչ-որ նշանակալից բան էր պատրաստվում լինել, բայց պահը այդպես էլ չեկավ։
Բարձրացավ ավտոբուս, փոքր-ինչ հուզված նստեց վերջին նստարանին։ Անծանոթ կինը նստեց դիմացի նստարանին և ինքն էլ իր հերթին մերթ ընդ մերթ նայում էր ժամացույցին։ Անծանոթի աչքից չվրիպեց կնոջ անհանգստությունը և իր հուշերում փորձում էր մտաբերել, թե որտեղից է ճանաչում կնոջը։ Հանկարծ աչքն ընկավ կնոջ ձեռքի ժամացույցին։ Իհարկե, միասին էին գնել հրապարակի հայտնի ժամավաճառից, 10 տարի առաջ, երբ նոր ավարտեցին դպրոցը․․․․Սկզբում խառնվեց իրար, հետո քթի տակ ժպտաց։ Որքա՜ն էր սպասել այս հանդիպմանը։
Եթե դու չես բացել պատուհանը, ապա ո՞վ է դա արել։
Քանի որ այսօր անձրև է գալիս, հետևաբար տանը կմնանք:
Որովհետև դու ինձ չլսեցիր, ուստի ես քեզ չեմ օգնի այդ հարցում։
Քանզի բազմամյա աշխատանքային փորձ ունի, ուրեմն նրան հաստատ աշխատանքի կընդունեն։
Եթե վագոնավարն ուրիշ ուղիներ փնտրի, տրամվայը գծերից դուրս կգա: Եթե վագոնավարն ուրիշ ուղիներ չփնտրի, տրամվայը գծերից դուրս չի գա:
Այդ ուղտերին կտեսնեք, եթե կենդանաբանական այգի գնաք: Այդ ուղտերին չեք տեսնի, եթե կենդանաբանական այգի չգնաք:
Եթե փղի վրա հարձակվեն, նա էլ իր ժանիքները գործի կդնի: Եթե փղի վրա չհարձակվեն, նա էլ իր ժանիքները գործի չի դնի:
Փիղն իր կնճիթով վերից վար ջրում է իրեն, երբ շոգ է լինում: Փիղն իր կնճիթով վերից վար չի ջրում իրեն, երբ շոգ չի լինում:
Եթե սագը սուզվում է, ուրեմն անձրև է գալու: Եթե մի ոտքի վրա է կանգնում ու գլուխը մտցնում է թևի տակ, սաստիկ ցուրտ է լինելու: Իսկ եթե սագերը հարավ են չվում, ուրեմն ձմեռը մոտ է: Եթե սագը չի սուզվում, ուրեմն անձրև չի գալու: Եթե մի ոտքի վրա չի կանգնում ու գլուխը չի մտցնում թևի տակ, սաստիկ ցուրտ չի լինելու: Իսկ եթե սագերը հարավ չեն չվում, ուրեմն ձմեռը մոտ չէ:
Հողի մեջ որ փոս գտնեն, բույն կսարքեն: Հողի մեջ որ փոս չգտնեն, բույն չեն սարքի:
ա) Մեր պարտեզում վարդի թուփ է աճում։ — բ) Մեր պարտեզում վարդի թուփ ենք աճեցնում։
Առաջին նախադասության մեջ վարդի թուփը աճում է, իսկ երկրորդում վարդի թուփը աճեցնում են։ Այսինքն գործողությունը ինքն իրեն է տեղի ունենում, իսկ 2-րդ նախադասություն մեջ՝ ինչ-որ բանի ներգործությամբ։
ա) Ջերմասեր բազմաթիվ բույսեր ու կենդանիներ ոչնչացան ու անհետացան: — բ) Ցուրտը բազմաթիվ ջերմասեր բույսեր ոչնչացրեց ու անհետացրեց:
Առաջին նախադասության բույսերն ու կենդանիները ոչնչանում են, գործողությունը ինքն իրեն է տեղի ունենում, իսկ 2-րդ նախադասություն մեջ՝ ցրտի ներգործությամբ են ոչնչանում ու անհետանում։
ա) Գարնանը ձյունը հալվում է ու գոլորշիանում։ — բ) Գարնան արևը ձյունը հալեցնում ու գոլորշիացնում է:
Առաջին նախադասության մեջ ձյունը ուղղակի հալվում է ու գոլորշիանում, իսկ երկրորդ նախադասության մեջ արևի պատճառով է ձյունը հալվում ու գոլորշիանում։
Վկայել տեսածը, լսածը Վկայել ինչ-որ հիվանդության մասին
Հավատալ մարդկանց։ Հավատալ կեղծ աղբյուրներին
Հավատացնել պատմածը Հավատացնել պարտության մասին
ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգում մի փոքրիկ քաղաք կա: Քաղաքի անունը Օուշեն Գրոուվ է։ Յոթ հազար բնակիչ ունի: Արդեն հարյուր տարի է, ինչ այնտեղ կիրակի օրը հայտարարված է «լռության օր։ Այդ օրը տրանսպորտի երթևեկությունն արգելված է: Քաղաքի փողոցներում ո՛չ մի ճռռոց ու հռնդյուն չես լսի: Փողոցները ծանր, թուջե շղթաներով ցանկապատվում են ու փականքով փակվում: Մա՛րդ են, հանկարծ մեքենա վարելու գայթակղությանը չտրվեն: Երկարատև բանավեճերից հետո մի բացառություն է արվել: Թերթերն առաքվում են հեծանիվներով:
Տրված տեքստը ավելի լակոնիկ էր։ Ստացված տեքստում ավելի մանրամասն նկարագրվեց քաղաքը։
Երեկոյան գազանանոց այցելողների բազմությունը նոսրանում է։ 1. Ե՞րբ է բազմությունը նոսրանում: Գազանանոց այցելողների բազմությունը նոսրանում է երեկոյան:
2. Ո՞ր բազմությունն է նոսրանում: Գազանանոց այցելողների բազմությունն է նոսրանում:
3. Ի՞նչ է լինում բազմությունը երեկոյան: Երեկոյան գազանանոց այցելողների բազմությունը նոսրանում է:
Ջրավազանը սուզվողը ջրից կանաչ մազերով դուրս կգա : 1. Ո՞վ դուրս կգա: Ջրավազանը սուզվողը ջրից կանաչ մազերով դուրս կգա :
2. Որտեղի՞ց կանաչ մազերով դուրս կգա։ Ջրից կանաչ մազերով դուրս կգա ջրավազանը սուզվողը։
3. Ինչպե՞ս դուրս կգա: Կանաչ մազերով դուրս կգա ջրից ջրավազանաը սուզվողը ։
Երկրաբանները Սահարա անապատի տակ, չորս հարյուր քսան մետր խորության վրա պատահաբար ծով են հայտնաբերել։
1. Որտե՞ղ են հայտաբերել ծովը։ Սահարա անապատի տակ, չորս հարյուր քսան մետր խորության վրա են երկրաբանները պատահաբար ծովը հայտնաբերել։
2. Ովքե՞ր են հայտաբերել ծովը։ Երկրաբաններն են պատահաբար հայտնաբերել ծովը՝ Սահարա անապատի տակ, չորս հարյուր քսան մետր խորության վրա ։
3. Ինչպե՞ս են հայտաբերել ծովը։ Պատահաբար են երկրաբանները Սահարա անապատի տակ, չորս հարյուր քսան մետր խորության վրա ծով հայտնաբերել։ ։
4. Ի՞նչ են հայտաբերել գիտնականները։ Սահարա անապատի տակ, չորս հարյուր քսան մետր խորության վրա երկրաբանները պատահաբար հայտնաբերել են ծով։
Քաղցրահամ ջրի հսկայական պաշարները անապատը ծաղկուն մարգագետինների կարող են վերածել։
1․ Ինչե՞րը կարող են մարգագետինների վերածել անապատը։ Անապատը ծաղկուն մարգագետինների վերածել կարող են քաղցրահամ ջի հսկայական պաշարները։
2․ Ի՞նչը կարող է մարգագետինների վերածել ջուրը։ Անապատը կարող է ծաղկուն մարգագետինների վերածել ջուրը։
3․ Ջուրն ինչի՞ կարող է վերածել անապատը։ Ջուրը ծաղկուն մարգագետինների կարող է վերածել անապատը։
Թիռ-թիթեռ, ինքնաթիռ, թռչկոտել, թրթիռ, թրթռուն
Բառ-բառարան, բառաբուն, բառաբաժան, բարբառ
Գիռ-գրգիռ, գրգռահույզ, շահագրգիռ
Մուռ-մրմուռ, մռմռոց
Ծեր թագավորի որդիներն անհանգստանում էին։ Մանկության լավագույն ընկերդ արդեն գնացել է։ Օտարերկրացիներից կազմված արշավախումբը վերադարձավ լեռներից։ Քո աննկարագրելի գեղեցիկ երգը գրավեց մարդկանց։
Այդ նամակը կարդալիս նա գունատվեց։ Ամբողջ երեկո կարդալուց հոգնած՝ դուրս եկավ զբոսնելու։ Այդ տունը կառուցելիս սպասում էր որդու վերադարձին։ Չգիտես ինչու, վախենում էր իր վերջին կամուրջը մինչև վերջ կառուցելուց։ Ականջները խշշում էին ամբողջ օրն այդ աղմուկը լսելուց։ Իրիկնապահին տուն դառնալիս մի անգամ էլ հիշեց խոստումը։ Վիրավորվել էր ընկերոջ՝ առանց պատճառի հետ դառնալուց։ Վրա-վրա հիվանդանալուց նիհարել էր։ Հիվանդանալիս միշտ էլ նիհարում է։