Գրել կապակցված խոսք տրված բառերով (շարադրությունը պետք է կազմված լինի 5-6 նախադասություններից և պարունակի 50-60 բառ) Բառերն են՝ ծփալ, վարագույր, մշուշ, գիշեր, բարձրանալ, ջերմություն, ջինջ, անկենդան, նշմարել, հանդարտ
Գիշերը հանդարտ էր, երբ մշուշը ծփալով բարձրանում էր լեռների վրա։ Ամբողջ բնությունն անկենդան էր թվում, միայն քամու մեղմ շունչն էր, որ վարագույրի նման շարժվում էր։ Ջինջ լույսը նշմարվում էր հեռվում, իսկ օդում ջերմություն էր տարածված։ Ամբողջ այդ լռության մեջ զգացվում էր բնության անտեսանելի ուժը, որը կարծես պաշտպանում էր գիշերվա խաղաղությունը։
The Advantages and Disadvantages of Media Education
The internet is a big part of my life. I use it every day. I use it at home and at school. It helps me learn new things, talk to friends, and have fun. There are many advantages of media education. Media helps us learn in a fast and easy way. For example, I can watch videos to understand my lessons better. I can also use the internet to do homework and find pictures and facts. It makes learning interesting and fun. Media also helps us connect with the world. We can know what is happening in other countries. We can read news, listen to music, and watch good movies. These things help us learn about different cultures and people. But there are also some disadvantages. Sometimes, students spend too much time on their phones or computers. They play games or watch videos for many hours. This is not good. It can make them tired or stop them from studying. Also, not everything on the internet is true. We must be careful and not believe everything we see or read. In my life, the internet and media are very useful. I just need to use them in a good and smart way. If we use media well, it can help us learn more and become better people.
34 -Աղը լավ բան է, բայց եթե իր համը կորցնի, ինչո՞վ պիտի աղեն այն։ 35 Ո՛չ հողին է օգտակար, ո՛չ էլ կարելի է դրանից պարարտանյութ պատրաստել, այլ դուրս են թափում։ Ով լսելու ականջ ունի, թող լսի։
Ամեն մի բան, անկախ նրանից, թե որքան կարևոր է մեզ համար, կարող է կորցնել իր նշանակությունը, եթե այն ճիշտ չի օգտագործվում կամ գնահատվում։ Աղը, որը լավ բան է, կարող է դառնալ անօգուտ, երբ իր համը վերանում է։ Այս առակը մեզ հիշեցնում է, որ բոլորն էլ պատասխանատվություն են կրում ոչ միայն իրենց ապրած կյանքի համար այլ նաև իրենց շրջապատող մարդկանց։Երբ մի բան չի օգտագործվում իր ճիշտ նպատակով, կամ եթե նրա արժանապատվությունը ճանաչելի չէ, այն պարզապես չի շարունակի մնալ ուշադրության կենտրոնում և կկորցնի իր արժեքը։
Առաջադրանքներ նախատեսված 9-րդ դասարանի սովորողների համար
Ներկայացրե՛ք <<ՀԽՍՀ տնտեսությունը, հասարակական-քաղաքական կյանքը>> հետևյալ տեսակետներով
ՀԽՍՀ տնտեսության ճյուղերը և զարգացման ճանապարհը
Սոցիալական վիճակը
ԽՍՀՄ առաջնորդների իրականացրած քայլերը և ՀԽՍՀ-ն
Այլախոհություն
Պատերազմի հաղթական ավարտից հետո անհրաժեշտ էր վերակառուցել հանրապետության արդյունաբերությունը, հարմարեցնել խաղաղ կյանքի պայմաններին: Սկզբում առկա էին բազմաթիվ դժվարություններ, կար փորձառու աշխատուժի և հումքի պակաս: Սակայն արդեն 1947 թ. արդյունաբերության զարգացումը նոր թափ առավ, և հետագայում արագ տեմպերը պահպան վեցին։ 1950-ական թթ. երկրորդ կեսին հանրապետությունում շարունակվեց ծանր արդյունաբերության, հատկապես պղնձի, ալյումինի, մոլիբդենի արտադրության և քիմիական արդյունաբերության զարգացումը: Կառուցվեցին նոր գործարաններ, շինանյութերի ձեռնարկություններ, հիմքեր դրվեցին ճշգրիտ մեքենաների արտադրության կազմակերպման և ընդլայնման համար: Հայաստանը դարձավ ԽՍՀՄ զարգացած արդյունաբերական հանրապետություններից մեկը։
1970-1980-ական թթ. արդյունաբերական աճի տեմպերով Հայաստանը Խորհրդային Միության մեջ գրավում էր երկրորդ տեղը: Սակայն պետք է նշել, որ արդյունաբերական արտադրանքը որակական ցուցանիշներով զգալիորեն հետ էր մնում համաշխարհային մակարդակից։
Սևան-Հրազդան հիդրոէլեկտրակայանների համակարգը (կասկադը) տալիս էր հանրապետության էլեկտրաէներգիայի շուրջ 95 %-ը, սակայն դա Սևանա լճի մակարդակի կտրուկ իջեցման պատճառ դարձավ, որը կարող էր Հայաստանը զրկել խմելու և ոռոգման ջրերի պաշարներից: 1961 թ. Հայաստանի կառավարության միջ նորդությամբ ԽՍՀՄ ղեկավարությունը որոշում կայացրեց Արփա գետի ջրերի հոսքի մի մասը Սևան փոխադրելու համար կառուցել մոտ 48 կմ երկարությամբ ջրատար թունել: Դա եզակի և բավական բարդ կառույց է, որի շինարարությունը տևեց շուրջ 20 տարի:
Հանրապետության էներգետիկ պահանջները լիովին բավարարելու նպատակով 1969 թ. սկսվեց Հայկական ատոմային էլեկտրակայանի (Հաէկ) ինարարությունը, որի առաջին էներգաբլոկը գործարկվեց 1976 թվականին:
Պատերազմից հետո հանրապետության գյուղատնտեսությունը վատ վիճակում էր: Հացը, որը բնակչության հիմնական սննդամթերքն էր, չէր բավարարում: Շատ ցածր էր հացահատիկի բերքատվու թյունը Հայաստանում. այն 2-3 անգամ պակաս էր եվրոպական երկրների և ԱՄՆ–ի ցուցանիշներից: Պետությունը ձգտում էր կատարելու անհրաժեշտ բարեփոխումներ գյուղատնտեսության բնագավառում: Այդ նպատակով ավելացվում էր դաշտերում աշխատող մեքենաների թիվը, ցանքատարածությունների ոռոգման համար կառուցվում էին ջրամբարներ և ջրանցքներ:
Ստալինի մահից հետո ԽՍՀՄ նոր ղեկավարությունը որոշեց բարձրացնել կոլտնտեսություններից գնվող մթերքների գները: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ գյուղատնտեսության տևական անկմանը հաջորդեց որոշակի վերելք, կոլտնտեսականների եկամուտները սկսեցին աճել: Սակայն շուտով գյուղատնտեսությունում աճի տեմպերը նվազեցին: ԽՍՀՄ-ում փորձեցին նախորդ տասնամյակնե րում գյուղատնտեսության բնագավառում թույլ տր ված ծայրահեղությունները վերացնել, սակայն շարունակում էր ցածր մնալ գյուղատնտեսական արտադրության արդյունավետությունը։
Բնակչության սոցիալական վիճակը։ 1947 թ. առատ բերքի, ռազմական ծախսերի որոշ կրճատ ման և ստեղծված պետական պահուստների շնորհիվ վերացվեց ապրանքների բաշխման քարտային համակարգը, որ մտցվել էր պատերազմի սկզբին: Սակայն բնակչության կենսամակարդակը դեռևս շատ ցածր էր: 1950-ական թթ. կեսերից ԽՍՀՄ-ում իրականացվեց լայնամասշտաբ սոցիալական քաղաքականություն: Ընդունվեց օրենք թոշակների մասին, բարձրացվեցին աշխատավարձերը: Մեծ թափ ստացավ բնակարանային շինարարությունը: 1964 թվականից կոլտնտեսականների համար ևս սահմանվեց կենսաթոշակ:
Խորհրդային պետության ողջ պատմության ընթացքում մշտապես առկա էր սպառողական ապրանքների պակաս: Որպեսզի սպառողը ձեռք բերեր կահույք, կենցաղային ապրանքներ, առավել ևս՝ ավտոմեքենա, պետք է հերթագրվեր և սպասեր ամիսներով, հաճախ` տարիներով: Ճիշտ է՝ բնակչության կենսամակարդակը երկրում բարձրացավ, սակայն նրա աճի արագությունն անընդհատ հետ էր մնում հասարակական սպասելիքից և պահանջից: Դա մարդկանց շրջանում առաջ բերեց դժգոհություն և անտարբերություն:
Դասարանական աշխատանք։ Ծանոթանա՛լ և ներկայացնե՛լ <<ՀԽՍՀ տնտեսությունը, հասարակական-քաղաքական կյանքը>> թեման։

Կա մոտ 30,000 տարբեր տեսակի սպիտակուցներ, որոնցից յուրաքանչյուրը կազմված է նույն 20 ամինաթթուների տարբեր համադրություններից: Դրանք, ինչպես այբուբենի տառերը, միավորվում են՝ կազմելու համար մակրոմոլեկուլային շղթաներ, որոնք հաճախ ունենում են հարյուրավոր միավորների երկարություն: Եթե ամինաթթուները գտնվում են ճիշտ հաջորդականությամբ, շղթան դառնում է գործող սպիտակուց:
Ամինաթթուները սպիտակուցի մեջ չեն միավորվում քաոսային կերպով, այլ խիստ որոշակի, նախօրոք ծրագրավորված հաջորդականությամբ: Հենց այս հաջորդականությունն է որոշում սպիտակուցի կառուցվածքը, բնույթն ու հատկությունները:
Դին Քենյոնը առաջարկեց գաղափարը, որ ամինաթթուների քիմիական հատկություններն են նպաստում դրանց փոխադարձ ձգողականությանը: Այդպիսով դրանք կարող են ձևավորել երկար շղթաների, որոնք հետագայում դառնում են սպիտակուցներ՝ կենդանի բջջի հիմնական բաղադրիչը: Հետևաբար, կյանքի առաջացումը անխուսափելի էր և կանխորոշված էր միայն քիմիայի օրենքներով:
Շատ գիտնականներ ընդունեցին Քենյոնի գաղափարները, և հաջորդ 20 տարիների ընթացքում «Կենսաքիմիական կանխորոշվածություն» գիրքը դարձավ ամենահայտնի գիրքը քիմիական էվոլյուցիայի տեսության վերաբերյալ: Բայց գրքի հրապարակումից 5 տարի անց Քենյոնը սկսեց կասկածել իր տեսության ճշգրտությանը:
Քենյոնը ստիպված էր բացատրել, թե ինչպես կարող էին առաջին սպիտակուցները կազմավորվել առանց գենետիկական գործոնի օգնության: Ամինաթթուների շղթաները կենդանի բջիջներում չեն ձևավորվում միայն իրենց առանձին մասերի կամ հատվածների փոխադարձ ձգողականության շնորհիվ, ինչպես ենթադրում էր Քենյոնը, երբ խոսում էր կյանքի առաջացման ամենասկզբնական փուլերի մասին: Փոխարենը, ինչպես պարզվեց հետագա ուսումնասիրությունների ընթացքում, ամինաթթուների ծագման գործընթացը սպիտակուցների մեջ բջջի ներսում վերահսկվում է մեկ այլ մեծ մոլեկուլով՝ ԴՆԹ-ով:
ԴՆԹ-ի ամուր պաշտպանված կրկնակի պարույրի մեջ պարունակվում է հսկայական տեղեկատվություն՝ խիստ կազմակերպված քիմիական հատվածների տեսքով, որոնք գիտնականները նշում են լատինական A, C, T, G տառերով:
Այս յուրահատուկ քիմիական կոդը կոչվում էր «կյանքի լեզու»։ Այն հանդիսանում է մեր Տիեզերքի ամենալայն ու մանրամասն տեղեկատվության պահեստը:
Ֆիզիկական և քիմիական երևույթներ: Քիմիական ռեակցիաների հատկանիշները: Քիմիական ռեակցիաների տեսակները՝ միացման, քայքայման, տեղակալման, փոխանակման, կատալիտիկ, օքսիդավերականգնման:
Բնության մեջ տեղի ունեցող փոփոխությունները կոչվում են բնական երևույթներ:
Երևույթները կարող են լինել ֆիզիկական և քիմիական:
Այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը փոխում են վիճակը, ձևը, չափերը, կոչվում են ֆիզիկական երևույթներ: Ֆիզիկական երևույթների ընթացքում նյութերը չեն փոխարկվում այլ նյութերի, այսինքն՝ նոր նյութեր չեն առաջանում:
Ֆիզիկական երևույթները լինում են՝
Մեխանիկական (մարմինների շարժում),
Ջերմային (գոլորշացում, անձրև, ձյուն, սառույցի հալվելը, ջրի տաքանալը)
Լուսային (արևի լուսավորելը, կայծակի բռնկում)
Ձայնային (տարբեր տեսակի ձայների առաջացումն ու տարածումը)
Էլեկտրական (կենցաղային սարքեր, կայծակ)
Մագնիսական (սովորական մագնիսի կողմից երկաթե առարկաներ ձգելը) և այլն:
Այն երևույթները, որոնց ընթացքում նյութերը փոխարկվում են մեկը մյուսի, այսինքն՝ այլ բաղադրությամբ և հատկություններով նոր նյութեր են առաջանում, կոչվում են քիմիական երևույթներ: Քիմիական երևույթներին այլ կերպ անվանում են քիմիական ռեակցիաներ կամ փոխարկումներ։
Քիմիական երևույթներին`ռեակցիաներին մասնակցող սկզբնական նյութերը կորցնում են իրենց բնորոշ հատկությունները, իսկ ռեակցիայի հետևանքով առաջացած նոր նյութերն օժտված են իրենց բնորոշ հատկություններով:
Քիմիական ռեակցիաների հատկանիշներն են` գույնի և հոտի փոփոխություն, գազի, նստվածքի, ջրի և այլնի առաջացում, ջերմության կլանում կամ անջատում:
Քիմիական երևույթների օրինակներ են՝ վառելանյութի այրվելը, երկաթի ժանգոտելը, գազի անջատումը կամ կլանումը և այլն։
Ըստ սկզբնանյութերի և վերջանյութերի թվի ու բաղադրության՝ ռեակցիաները լինում են.
միացման
քայքայման
տեղակալման
փոխանակման
Միացման քիմիական ռեակցիայի ժամանակ երկու կամ ավելի նյութերից ստացվում է մեկ բարդ նյութ:
Քայքայման ռեակցիայի ժամանակ մեկ բարդ նյութի քայքայումից ստացվում են երկու կամ ավելի նյութեր:
Տեղակալման է պարզ և բարդ նյութերի միջև ընթացող այն քիմիական ռեակցիան, որի ժամանակ պարզ նյութը կազմող ատոմները տեղակալում են բարդ նյութի բաղադրությունում առկա տարրերից որևէ մեկի ատոմները:
Փոխանակման են կոչվում այն ռեակցիաները,որոնք կատարվում են բարդ նյութերի միջև,որտեղ նրանք փոխանակվում են իրենց բաղադրիչ մասերով:
Առաջադրանք. Գրեք կատարած ռեակցիաների քիմիական հավասարումները, հավասարեցրեք և նշեք ռեակցիայի տեսակը:
Վերջնարդյունքները. Սովորողը.
Գիտի բաղադրության հաստատունության օրենքը` նյութերի որակական և քանակական բաղադրությունը
Կազմում է նյութերի քիմիական բանաձևերը ըստ ատոմների օքսիդացման աստիճանի և հակառակը, նյութի բանաձևում որոշում է տարրերի օքսիդացման. աստիճանները
Ըստ քիմիական բանաձևի որոշում է նյութի որակական և քանակական բաղադրությունը՝ ինչպիսի՞ տարրերից է կազմված նյութը, ատոմների քանակը (ինդեքսները)
Հաշվում է նյութերի հարաբերական մոլեկուլային զանգվածները՝Mr, որոշում է տարրերի զանգվածային բաժինները՝w, զանգվածային հարաբերությունները և տարրերի մոլային բաժինները բարդ նյութերում
Հաշվում է նյութերի մոլային զանգվածները` M(գ/մոլ) և տրված նյութաքանակով մասնիկների թիվը՝ N, զանգվածը`m և հակառակը
Գիտի քիմիական ռեակցիաների ընթանալու 6 հատկանիշները, ռեակցիայի ջերմէֆեկտը, միացման, քայքայման, տեղակալման, փոխանակման, վերօքս և ոչվերօքս, կատալիտիկ, ոչկատալիտիկ ռեակցիաների օրինակներ
Սահմանում է նյութի զանգվածի պահպանման օրենքը, այդ օրենքի հիման վրա կազմում է ռեակցիաների հավասարումները և հավասարեցնում
Կատարում է հաշվարկային առաջադրանքներ ըստ քիմիական ռեակցիաների հավասարումների
Գիտի գազի մոլային ծավալը` Vm(ն.պ.) և կատարում է հաշվարկներ`եթե տրված է գազի նյութաքանակ՝ մոլը(n), մոլեկուլների թիվը`N կամ զանգվածը`m
Գիտի գազերի հարաբերական խտություն հասկացությունը`(D) և որոշում,համեմատում է գազերի խտությունն ըստ օդի, ջրածնի , հելիումի և այլն:
Երկու ընկեր անապատով գնում էին, երբ հանկարծ ընկերներից մեկը ծարավից թուլացավ և ընկավ։ Իսկ մյուսը թողեց ընկերոջը և հեռացավ։ Բարեբախտաբար մի քարավան էր այդտեղով անցնում։ Մարդիկ կիսամեռ տղային օգնության հասան, և տղան, նորից առույգացած, ճանապարհը շարունակեց։ Գնա՜ց, հասավ ընկերոջը՝ առանց նրան մի բառ ասելու։ Երբ լեռնոտ մի կածանով էին անցնում, ջուր չտվող ընկերը սայթաքեց ու ոտքը կոտրեց: Ընկերը նրան շալակն առավ և մեծ դժվարությամբ տարավ հասցրեց տուն։ Հրաժեշտ տալուց ասաց, որ քանի ապրում են, ընկերը թող մարդկանց իր ջրից պատմի, ինքն էլ իր շալակից կպատմի։
Երկու ընկեր անապատով գնում էին, երբ հանկարծ ընկերներից մեկը ծարավից թուլացավ և ընկավ։ Իսկ մյուսը թողեց ընկերոջը և հեռացավ։ Բարեբախտաբար մարդիկ կիսամեռ տղային օգնության հասան։ Տղան գնա՜ց, հասավ ընկերոջը՝ առանց նրան մի բառ ասելու։ Երբ լեռնոտ մի կածանով էին անցնում, ջուր չտվող ընկերը սայթաքեց ու ոտքը կոտրեց: Ընկերը նրան շալակն առավ և մեծ դժվարությամբ տարավ հասցրեց տուն։ Հրաժեշտ տալուց ասաց, որ քանի ապրում են, ընկերը թող մարդկանց իր ջրից պատմի, ինքն էլ իր շալակից կպատմի։
Սա՝ ցույց է տալիս անձը կամ առարկան, որ խոսողին մոտ է, դա՝ երբ մոտ է երկրորդ դեմքը- նա՝ երբ հեռու է խոսողից և լսողից։ Այս բաժակը-երբ բաժակը խոսողին մոտ է Այդ բաժակը-երբ մոտ է լսողին Այն բաժակը-երբ հեռու է խոսողից և լսողից․
Ա․ Ծովը սաթի մի այնպիսի կտոր ափ նետեց, ինչպիսին աղջիկը դեռ չէր տեսել։ Հյուրը չափազանց շոյված էր․ ի՛նչ ընդգծված վերաբերմունք, այնպիսի ընդունելություն։
Բ․ Նա շատ վաղ էր արթնացել, որ հասցներ կատարել խոստացածը։ Մի քանի քայլ առաջ եկավ, որ լավ տեսնի հուշարձանը։
Որպիսի սիրով էր նա նայում օտար ափերից եկած աղջկան։ Որպիսի ջերմությամբ էր լցված ավագ ընկերոջ նկատմամբ։ Որպիսի հրաշք կատարվեց նրա կյանքում։
Ա) Խոցված ընկավ ձիուց ու օգնության կանչեց։ Ծաղրուծանակից նեղացած հեռացավ ու որոշեց այդ մասին էլ ոչ մեկի հետ չխոսել։
բ) Երիտասարդի անկեղծ ժպիտն ու համարձակ խոսքերը նրան հմայեցին: Որոշել էր անպայման նվաճել այդ բերդը, որտեղ երկրի ողջ հարստությունն էին պահել:
Այս պատվանդանի վրա հուշարձան են կառուցելու: Հարկավոր է դադարեցնել այդ վիրավորական խոսակցությունը: Էլեկտրական լարերի համար այստեղ մի սյուն են շինել։
Ընկնել՝ փոսը, հորը, ձորը, լիճը, անդունդը
Ընկած լինել՝ ցեխի մեջ, փոսի մեջ, ձորի մեջ, գետնի վրա
Ձկնորսի ցանցը մի հսկայական ձկնիկ ընկավ՝ այնքա՛ն մեծ, որ երբեք չէի տեսել։ (ինչպիսի՞)
Նայում էի ծովի կապույտալիքներին, որոնք այնքան հանդարտ էին։ (ո՞ր)
Նավից ապշահար հետևում էին վախեցած հնդկացիներին, որոնք խուճապահար դեսուդեն էին վազում։ (ո՞ր)
Ամբողջ օրը շրջելուց հետո հասանք չար վհուկիդղյակին, որը դեռ անակնկալներ պիտի մատուցեր։ (ու՞մ)
Complete the sentences using the following verbs in the correct form. write, teach, sell, fall, hurt, throw, catch, spend, buy, cost
1 Wolfgang Amadeus Mozart wrote more than 600 pieces of music. 2 “How did you learn to drive? “My father taught me.” 3 We couldn’t afford to keep our cat, so we sold it. 4 Jim fell down the stairs this morning and hurt his leg. 5 Dave threw the ball to Sue, who caught it. 6. Laura spent a lot of money yesterday. She bought a dress which cost £200.
Assignment 2 Make these sentences interrogative
1. The lightning killed him. Did the lightning kill him? 2. The doctor cured patients. Did the doctor cure patients? 3. The criminal robbed the bank. Did the criminal rob the bank? 4. They stole my bike. Did they steal my bike? 5. She fed the cats. Did she feed the cats?
Assignment 3 Make alternative questions
1. The lightning killed him. Did the lightning kill him, or did he survive? 2. The doctor cured patients. Did the doctor cure the patients, or did he send them to a specialist? 3. The criminal robbed the bank. Did the criminal steal from the bank, or did he rob another place? 4. They stole my bike. Did they take my bike, or did they just borrow it without asking? 5. Ms. Gayane fed the cats. Did Ms. Gayane feed the cats, or did she forget to do so?
Past continuous and past simple Choose the correct verb tense.
I started work at 9 a.m. this morning.
This time last year I was studying at university.
Sarah hurt her ankle while she was running.
I missed your call because I was working.
While I was walking home, I noticed a new shop in the high street.
At 6 p.m. yesterday it was already getting dark.
I saw you driving down Green Street yesterday! Where were you going?
When we saw the crime, we called the police.
I started my new job yesterday.
What were you doing at around 8 a.m. this morning?
While I was washing the dishes, I suddenly had a brilliant idea.
He didn’t hear the phone ring. He was listening to really loud music.
They had already closed the shop when I got there, so I couldn’t go in and buy anything.
The teacher told us to stop what we were doing.
Did you find what you were looking for in the library yesterday?
When I heard the phone ring, I answered it straight away.