- Ե՞րբ են սկսվել Երկրորդ համաշխարհային և դրա մասը կազմող Հայրենական մեծ պատերազմը։
Ֆաշիստական Գերմանիան 1939 թ. սեպտեմբերի 1-ին սկսեց Երկրորդ համաշխարհային պատերազմը: 1941 թ. հունիսի 22-ին խախտելով 1939 թ. օգոստոսի 23-ին ԽՍՀՄ-ի հետ կնքած՝ չհարձակման մասին պայմանագիրը՝ հարձակվեց Խորհրդային Միության վրա։ Սկսվեց ԽՍՀՄ ժողովուրդների Հայրենական մեծ պատերազմում (1941-1945 թթ.): - Պատերազմական ժամանակի պահանջներին համապատասխան՝ ի՞նչ փոփոխություններ կատարվեցին խորհրդային Հայաստանի տնտեսության մեջ։
Տնտեսությունը վերակառուցվեց պատերազմի պահանջներին համապատասխան:
1942թ. հոկտեմբերից Երևանի Էվակուացված գործարաններից մեկում վերանորոգվում էին ինքնաթիռներ, արտադրվում ինքնաթիռի մասեր: Պատերազմի վերջին տարում այդ գործարանը սկսեց այլ թեթև ինքնաթիռների սերիական արտադրությունը: Դրանք տեղում փորձարկվում էին և ուղարկվում ռազմաճակատ: Պատերազմի տարիներին Հայաստանը մատակարարում էր նաև կաուչուկ, պղինձ և կարբիդ: - Աշխարհի տարբեր երկրներից և ՀԽՍՀ-ից որքա՞ն հայեր են մասնակցել պատերազմին։
Հայ ռազմիկները կռվեցին ամենուր` բոլոր ռազմաճակատներում և տարբեր զորատեսակներում: Ընդհանուր առմամբ տարբեր երկրներից պատերազմին մասնակցեցին մոտ 600 հազար հայեր, որոնցից 200 հազարը զոհվեցին: Միայն ՀԽՍՀ-ից պատերազմում մարտնչել են մոտ 300 հազար հայեր, զոհվել են ավելի քան 100 հազարը։ - Թվարկեք նշանավոր հայ պարտիզաններին։
Պատերազմում տարած հաղթանակում իրենց արժանի տեղն ունեցան նաև հայ պարտիզանները։ Ուկրայինայում և Բելոռուսիայում մարտնչել են ավելի քան 2000, Ղրիմում և Հյուսիսային Կովկասում՝ 500, Մերձբալթիկայում, Լենինգրադի և Կալինինի մարզերում՝ 200 հայ պարտիզաններ։ Հայերից էին գերազանցապես բաղկացած «Հաղթանակ», «Կարմիր աստղ», Ա․ Միկոյանի անվան պարտիզական ջոկատները, որոնց շարքերում կային 400 հայ պարտիզաններ։
Իրենց խիզախությամբ աչքի են ընկել հայ պարտիզաններ Արամայիս Հովսեփյանը, Սերգեյ Հարությունյանը, Մկրտիչ Խոշտոյանը, «Երիտասարդ գվարդիա» կազմակերպության անդամ Գեորգի Հարությունյանը և ուրիշներ: - Սփյուռքահայ և հայաստանցի ի՞նչ նշանավոր հերոսներ և զորահրամանատարներ գիտեք․ պատմեք նրանց մասին։
Մեծ թվով սփյուռքահայեր մասնակցեցին Գերմանիայի կողմից նվաճված երկրների դիմադրական և պարտիզանական շարժմանը: Ֆրանսիայի պատմության մեջ իր արժանի տեղն է գրավել բանաստեղծ Միսաք Մանուշյանը։ Նա հետմահու արժանացավ Ֆրանսիայի դիմադրական շարժման հերոսի կոչման: Ֆրանսիայում հերոսի մահով ընկան Լուիզա (Լաս) և Արփիար Ասլանյանները։ Այստեղ հակաֆաշիստական պայքարի առաջամարտիկներ են եղել նաև Հայաստանի Ազգային հերոս աշխարհահռչակ Շառլ Ազնավուրի ծնողները: - Որքա՞ն հայ և հայաստանցի է արժանացել ԽՍՀՄ հերոսի կոչում։
Խորհրդային Միության հերոսի կոչման ընդհանուր թվով արժանացել են 108 հայեր, որոնցից երկուսը՝ օդաչու Նելսոն Ստեփանյանն ու Խորհրդային միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը, դարձել են Խորհրդային Միության կրկնակի հերոս։ - Հայ ժողովուրդը ինչ ներդրում ունեցավ Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում։
Հայ ռազմիկները կռվեցին ամենուր՝ բոլոր ռազմաճակատներում և տարբեր զորատեսակներում։ Անվիճելի է ԽՍՀՄ ժողովուրդների դերը ֆաշիզմի ջախջախման գործում: Հայ ռազմիկները կռվեցին պատերազմի առաջին իսկ օրվանից՝ Բրեստից մինչև Բեռլին։ Ավելի վաղ՝ 1939-1940թթ․ հայ զինվորները մասնակցել են նաև խորհրդա-ֆիննական պատերազմին։ Նրանցից 4-ն արժանացել են ԽՍՀՄ հերոսի կոչման։ - Հայրենական մեծ պատրեազմի հերոսներից մեկի մասին գրեք տեղեկատվական նյութ։
Համազասպ Բաբաջանյան - 1906 թվականի փետրվարի 18-ին Չարդախլվի բնակիչ Խաչատուր Բաբաջանյանի ընտանիքում ծնվեց երրորդ արու զավակը` ապագա «Ոսկե աստղի» կավալեր, Խորհրդային Միության հերոս, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանը:
- 1915 թ. նրանք ընտանիքով տեղափոխվում են Թբիլիսի, որտեղ նա ընդունվում է հայկական դպրոց, բայց չի ավարտում այն, նորից վերադառնում են գյուղ և մինչև 1925 թվականը զբաղվում է հողագործությամբ: 19-ը տարեկանում Համազասպն առաջին անգամ հագնում է զինվորականի համազգեստ: Սկզբում նա սովորում է Երևանի Ալ. Մյասնիկյանի անվան հայկական միացյալ ռազմական դպրոցում, ապա փոխադրվում Անդրկովկասյան զինվորական հետևակային ուսումնարան (Թիֆլիս):
- Ռազմական դպրոցն ավարտելուց հետո Համազասպ Բաբաջանյանը նշանակվում է Կովկասյան չորրորդ հետևակային գնդի դասակի հրամանատար: Շատ ժամանակ չանցած՝ նա դառնում է վաշտապետ, ապա գումարտակի հրամանատար: Ակադեմիան ավարտելուց հետո նա նշանակվում է Անդրկովկասյան զինվորական օկրուգի կորպուսի շտաբի օպերատիվ բաժնի պետի տեղակալ, հետո տեղափոխվում Լենինգրադ (Սանկտ Պետերբուրգ) և ծառայում որպես գնդի հրամանատարի տեղակալ:
- Առաջին մարտական մկրտությունը Հ. Բաբաջանյանն ստացել է 1939-1940 թվականների ձմռանը սպիտակ ֆինների դեմ մղված կռիվներում: Ցուցաբերած քաջության ու խիզախության համար արժանանում է խրախուսանքի: Դրանից հետո նա փոխադրվում է 19-րդ բանակ, նշանակվում շտաբի օպերատիվ բաժնի պետի տեղակալ: 1941 թվականի կեսերին 19-րդ բանակը փոխադրվում է ԽՍՀՄ արևմտյան սահման: Այստեղ էլ այդ բանակը դիմավորում է Հայրենական մեծ պատերազմը:
- ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1944թ. ապրիլի 26-ի հրամանագրով գվարդիայի փոխգնդապետ Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանին շնորհվում է Խորհրդային Միության հերոսի կոչում գերմանական զավթիչների դեմ մղվող պայքարում հրամանատարության առաջադրանքներն օրինակելիորեն կատարելու և մարտերում ցուցաբերած հերոսության ու խիզախության համար:
- 1949-1950 թվականներին Բաբաջանյանը ծառայում էր Գերմանիայում որպես բանակի շտաբի պետ, բանակի հրամանատար և Մերձկարպատյան զինվորական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ (1950-1959թթ.), իսկ 1959-1967 թվականներին ծառայում է Օդեսայի զինվորական օկրուգի հրամանատար, Ռ. Մալինովսկու անվան զրահատանկային զորքերի ակադեմիայի պետ, ԽՍՀՄ տանկային զորքերի պետ:
- Նրա քաջարի աշխատանքը միշտ գնահատվել է վերադաս համապատասխան օրգանների կողմից: Բաբաջանյանը խորհրդային զորավարների համաստեղության փայլուն դեմքերից էր և սիրված հասարակության շրջանում, առանձնապես՝ չարդախլվեցիների՝ իր հարազատ գյուղի բնակիչների շրջանում: Համազասպ Բաբաջանյանը հրաժեշտ տվեց կյանքին 1977թ. նոյեմբերի 1-ին:
- Հայոց պատմություն 9, էջեր 73-78
Դաս 15 07․10․20.24
Թեմա՝ թվային ֆունկցիայի գաղափարը
Գիրք՝ հանրահաշիվ 9
Կարդալ էջ 3-5
Կատարել հետևյալ առաջադրանքները՝ 2-5

2.
ա) x ∈ (-∞ ; ∞)
բ) x ∈ (-∞ ; ∞)
գ) x ∈ (-∞ ; ∞)
դ) x ∈ (-∞ ; ∞)
ե) x ∈ (-∞ ; 0) ∪ (0 ; ∞)
զ) x ∈ (-∞ ; 1) ∪ (1 ; ∞)
3.
ա) x ∈ (-∞ ; ∞)
բ) x ∈ (-∞ ; ∞)
գ) x ∈ (-∞ ; ∞)
դ) x ∈ (-∞ ; -1) ∪ (-1 ; ∞)
ե) x ∈ (-∞ ; 0) ∪ (0 ; ∞)
զ) x ∈ (-∞ ; -2) ∪ (-2 ; 2) ∪ (2 ; ∞)
4.
ա) x ∈ [1 ; ∞)
բ) x ∈ [-1 ; ∞)
գ) x ∈ [1/2 ; ∞)
դ) x ∈ (-∞ ; -2) ∪ (-2 ; 2) ∪ (2 ; ∞)
ե) x ∈ (-5/3 ; ∞)
զ) x ∈ (-∞ ; -4) ∪ (-4 ; ∞)

5.
ա) y ∈ [-2 ; 2]
բ) y ∈ [-10 ; 2]
գ) y ∈ [0 ; 4]
դ) y ∈ [-1 ; 1]
Present simple and present continuous
October 8, 2024
Present simple and present continuous
Translate the following sentences.
1. Դու շա՞տ ընկերներ ունես:
Do you have a lot of friends?
2. Արթնացե՛ք, ժամանակն է դպրոց գնալու:
Wake up! It’s time to go to school.
3. Ե՞րբ ես դու սովորաբար վեր կենում:
When do you usually get up?
4. Մենք գնում ենք դպրոց շաբաթը 5 օր:
We go to school 5 days a week.
5. Երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ
աշխատանքային օրեր են:
Monday, Tuesday, Wednesday, Thursday, and Friday are work days.
6. Ընկերդ սիրո՞ւմ է լողալ:
Does your friend like swiming?
7. Որտե՞ղ է նա սովորաբար գնում լողալու:
Where does he usually go swimming?
8. Ո՞ւմ հետ է նա գնում լողալու:
Who does he go swimming with?
9. Ընկերս գնում է լողավազան (swimming pool) կիրակի օրերին:
My friend goes to the swimming pool on Sundays.
10. Երեխաները գնում են խաղահրապարակ (sports ground) շաբաթվա վերջում:
The children go to the playground at the weekend.
11. Ժամը քանի՞սն է:
What time is it?
12. Երեխաները գնում են մարզադաշտ իրենց մարզիչի հետ:
The children go to the sports field with their coach.
13. Ե՞րբ ես դու ցնցուղ ընդունում առավոտյան:
When do you take a shower in the morning?
14. Ե՞րբ է նա իր շանը տանում զբոսանքի:
When does he take his dog for a walk?
15. Նա կատարում է առավոտյան վարժություններ ժամը 6:30-ին:
He does morning exercises at 6:30.
16. Նայի՛ր Սյուին: Նա հիմա մաքրում է իր ատամները:
Look at Sue! She is brushing her teeth now.
17. Նրանք հիմա նախաճաշում են:
They are having breakfast now.
18. Եղբայրդ ժամը 6:30, թե՞ 7:00-ին է արթնանում:
Does your brother wake up at 6:30 or 7:00?
19. Ժամը քանիսի՞ն ես դու գնում դպրոց:
What time do you go to school?
20. Դասասենյակում կան 6 գրասեղաններ և 30 աթոռներ:
There are 6 desks and 30 chairs in the classroom.
21. Ընկերոջս պապիկը սիրում է նարդի խաղալ: Ուրիշ ի՞նչ խաղեր են խաղում զառով:
My friend’s grandfather loves to play backgammon. What other games do they play with dice?
22. Ո՞րն է տարվա քո սիրելի եղանակը:
What is your favorite season of the year?
23. Ի՞նչ են նրանք անում հիմա:
What are they doing now?
24. Եղբայրս միշտ վերցնում է իմ իրերը առանց ինձնից թույլտվություն խնդրելու:
My brother always takes my things without asking for my permission.
25. Նա ամեն օր մուլտֆիլմեր (cartoons) է դիտում։ Նա չի դիտում նորություններ:
He watches cartoons every day. He doesn’t watch the news.
26. Մայրս ամեն երեկո ճաշ է պատրաստում: Նա ընթրիք չի պատրաստում:
My mom cooks lunch every evening. She doesn’t cook dinner.
27. Նա հիմա գնում է այգի։ Նա դպրոց չի գնում։
He is going to the park now. He is not going to school.
28. Մենք հիմա անգլերեն ենք սովորում: Մենք մաթեմատիկա չենք սովորում:
We are learning English now. We are not learning math.
29. Դուք հիմա կատարո՞ւմ եք ձեր դասարանական աշխատանքը:
Are you doing your classwork now?
30. Ի՞նչ է նա անում հենց հիմա։
What is he doing right now?
Present simple
Present continuous
Present simple and continuous
Advanced present simple and continuous
Երկրորդ համաշխարհային պատերազմ / Առաջադրանքներ հոկտեմբերի 6-13
- Ե՞րբ են սկսվել Երկրորդ համաշխարհային և դրա մասը կազմող Հայրենական մեծ պատերազմը։
Ֆաշիստական Գերմանիան 1939 թ. սեպտեմբերի 1-ին սկսեց Երկրորդ համաշխարհային պատերազմը: 1941 թ. հունիսի 22-ին խախտելով 1939 թ. օգոստոսի 23-ին ԽՍՀՄ-ի հետ կնքած՝ չհարձակման մասին պայմանագիրը՝ հարձակվեց Խորհրդային Միության վրա։ Սկսվեց ԽՍՀՄ ժողովուրդների Հայրենական մեծ պատերազմում (1941-1945 թթ.): - Պատերազմական ժամանակի պահանջներին համապատասխան՝ ի՞նչ փոփոխություններ կատարվեցին խորհրդային Հայաստանի տնտեսության մեջ։
Տնտեսությունը վերակառուցվեց պատերազմի պահանջներին համապատասխան:
1942թ. հոկտեմբերից Երևանի Էվակուացված գործարաններից մեկում վերանորոգվում էին ինքնաթիռներ, արտադրվում ինքնաթիռի մասեր: Պատերազմի վերջին տարում այդ գործարանը սկսեց այլ թեթև ինքնաթիռների սերիական արտադրությունը: Դրանք տեղում փորձարկվում էին և ուղարկվում ռազմաճակատ: Պատերազմի տարիներին Հայաստանը մատակարարում էր նաև կաուչուկ, պղինձ և կարբիդ: - Աշխարհի տարբեր երկրներից և ՀԽՍՀ-ից որքա՞ն հայեր են մասնակցել պատերազմին։
Հայ ռազմիկները կռվեցին ամենուր` բոլոր ռազմաճակատներում և տարբեր զորատեսակներում: Ընդհանուր առմամբ տարբեր երկրներից պատերազմին մասնակցեցին մոտ 600 հազար հայեր, որոնցից 200 հազարը զոհվեցին: Միայն ՀԽՍՀ-ից պատերազմում մարտնչել են մոտ 300 հազար հայեր, զոհվել են ավելի քան 100 հազարը։ - Թվարկեք նշանավոր հայ պարտիզաններին։
Պատերազմում տարած հաղթանակում իրենց արժանի տեղն ունեցան նաև հայ պարտիզանները։ Ուկրայինայում և Բելոռուսիայում մարտնչել են ավելի քան 2000, Ղրիմում և Հյուսիսային Կովկասում՝ 500, Մերձբալթիկայում, Լենինգրադի և Կալինինի մարզերում՝ 200 հայ պարտիզաններ։ Հայերից էին գերազանցապես բաղկացած «Հաղթանակ», «Կարմիր աստղ», Ա․ Միկոյանի անվան պարտիզական ջոկատները, որոնց շարքերում կային 400 հայ պարտիզաններ։
Իրենց խիզախությամբ աչքի են ընկել հայ պարտիզաններ Արամայիս Հովսեփյանը, Սերգեյ Հարությունյանը, Մկրտիչ Խոշտոյանը, «Երիտասարդ գվարդիա» կազմակերպության անդամ Գեորգի Հարությունյանը և ուրիշներ: - Սփյուռքահայ և հայաստանցի ի՞նչ նշանավոր հերոսներ և զորահրամանատարներ գիտեք․ պատմեք նրանց մասին։
Մեծ թվով սփյուռքահայեր մասնակցեցին Գերմանիայի կողմից նվաճված երկրների դիմադրական և պարտիզանական շարժմանը: Ֆրանսիայի պատմության մեջ իր արժանի տեղն է գրավել բանաստեղծ Միսաք Մանուշյանը։ Նա հետմահու արժանացավ Ֆրանսիայի դիմադրական շարժման հերոսի կոչման: Ֆրանսիայում հերոսի մահով ընկան Լուիզա (Լաս) և Արփիար Ասլանյանները։ Այստեղ հակաֆաշիստական պայքարի առաջամարտիկներ են եղել նաև Հայաստանի Ազգային հերոս աշխարհահռչակ Շառլ Ազնավուրի ծնողները: - Որքա՞ն հայ և հայաստանցի է արժանացել ԽՍՀՄ հերոսի կոչում։
Խորհրդային Միության հերոսի կոչման ընդհանուր թվով արժանացել են 108 հայեր, որոնցից երկուսը՝ օդաչու Նելսոն Ստեփանյանն ու Խորհրդային միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը, դարձել են Խորհրդային Միության կրկնակի հերոս։ - Հայ ժողովուրդը ինչ ներդրում ունեցավ Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում։
Հայ ռազմիկները կռվեցին ամենուր՝ բոլոր ռազմաճակատներում և տարբեր զորատեսակներում։ Անվիճելի է ԽՍՀՄ ժողովուրդների դերը ֆաշիզմի ջախջախման գործում: Հայ ռազմիկները կռվեցին պատերազմի առաջին իսկ օրվանից՝ Բրեստից մինչև Բեռլին։ Ավելի վաղ՝ 1939-1940թթ․ հայ զինվորները մասնակցել են նաև խորհրդա-ֆիննական պատերազմին։ Նրանցից 4-ն արժանացել են ԽՍՀՄ հերոսի կոչման։ - Հայրենական մեծ պատրեազմի հերոսներից մեկի մասին գրեք տեղեկատվական նյութ։
Համազասպ Բաբաջանյան
1906 թվականի փետրվարի 18-ին Չարդախլվի բնակիչ Խաչատուր Բաբաջանյանի ընտանիքում ծնվեց երրորդ արու զավակը` ապագա «Ոսկե աստղի» կավալեր, Խորհրդային Միության հերոս, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանը:
1915 թ. նրանք ընտանիքով տեղափոխվում են Թբիլիսի, որտեղ նա ընդունվում է հայկական դպրոց, բայց չի ավարտում այն, նորից վերադառնում են գյուղ և մինչև 1925 թվականը զբաղվում է հողագործությամբ: 19-ը տարեկանում Համազասպն առաջին անգամ հագնում է զինվորականի համազգեստ: Սկզբում նա սովորում է Երևանի Ալ. Մյասնիկյանի անվան հայկական միացյալ ռազմական դպրոցում, ապա փոխադրվում Անդրկովկասյան զինվորական հետևակային ուսումնարան (Թիֆլիս):
Ռազմական դպրոցն ավարտելուց հետո Համազասպ Բաբաջանյանը նշանակվում է Կովկասյան չորրորդ հետևակային գնդի դասակի հրամանատար: Շատ ժամանակ չանցած՝ նա դառնում է վաշտապետ, ապա գումարտակի հրամանատար: Ակադեմիան ավարտելուց հետո նա նշանակվում է Անդրկովկասյան զինվորական օկրուգի կորպուսի շտաբի օպերատիվ բաժնի պետի տեղակալ, հետո տեղափոխվում Լենինգրադ (Սանկտ Պետերբուրգ) և ծառայում որպես գնդի հրամանատարի տեղակալ:
Առաջին մարտական մկրտությունը Հ. Բաբաջանյանն ստացել է 1939-1940 թվականների ձմռանը սպիտակ ֆինների դեմ մղված կռիվներում: Ցուցաբերած քաջության ու խիզախության համար արժանանում է խրախուսանքի: Դրանից հետո նա փոխադրվում է 19-րդ բանակ, նշանակվում շտաբի օպերատիվ բաժնի պետի տեղակալ: 1941 թվականի կեսերին 19-րդ բանակը փոխադրվում է ԽՍՀՄ արևմտյան սահման: Այստեղ էլ այդ բանակը դիմավորում է Հայրենական մեծ պատերազմը:
ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1944թ. ապրիլի 26-ի հրամանագրով գվարդիայի փոխգնդապետ Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանին շնորհվում է Խորհրդային Միության հերոսի կոչում գերմանական զավթիչների դեմ մղվող պայքարում հրամանատարության առաջադրանքներն օրինակելիորեն կատարելու և մարտերում ցուցաբերած հերոսության ու խիզախության համար:
1949-1950 թվականներին Բաբաջանյանը ծառայում էր Գերմանիայում որպես բանակի շտաբի պետ, բանակի հրամանատար և Մերձկարպատյան զինվորական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ (1950-1959թթ.), իսկ 1959-1967 թվականներին ծառայում է Օդեսայի զինվորական օկրուգի հրամանատար, Ռ. Մալինովսկու անվան զրահատանկային զորքերի ակադեմիայի պետ, ԽՍՀՄ տանկային զորքերի պետ:
Նրա քաջարի աշխատանքը միշտ գնահատվել է վերադաս համապատասխան օրգանների կողմից: Բաբաջանյանը խորհրդային զորավարների համաստեղության փայլուն դեմքերից էր և սիրված հասարակության շրջանում, առանձնապես՝ չարդախլվեցիների՝ իր հարազատ գյուղի բնակիչների շրջանում: Համազասպ Բաբաջանյանը հրաժեշտ տվեց կյանքին 1977թ. նոյեմբերի 1-ին:
Հայոց պատմություն 9, էջեր 73-78
Հոկտեմբերի 2-13
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեմա 3․Սահմանադրությունը որպես մարդու իրավունքների և ազատությունների երաշխավոր․
Առաջադրանք
1․ Ընթերցե՛ք ՀՀ Սահմանադրության գլուխ 2-ը /հոդված 23-81/ և առանձնացրե՛ք բացառապես ձեզ վերաբերող հոդվածները /բլոգային աշխատանք/․
| Հոդված 37. | Երեխայի իրավունքները |
1. Երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը, երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում:
2. Երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան:
3. Յուրաքանչյուր երեխա ունի իր ծնողների հետ կանոնավոր անձնական փոխհարաբերություններ և անմիջական շփումներ պահպանելու իրավունք, բացառությամբ այն դեպքի, երբ դա, դատարանի որոշման համաձայն, հակասում է երեխայի շահերին: Մանրամասները սահմանվում են օրենքով:
4. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաները պետության հոգածության և պաշտպանության ներքո են:
| Հոդված 38. | Կրթության իրավունքը |
1. Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Պարտադիր կրթության ծրագրերը և տևողությունը սահմանվում են օրենքով: Պետական ուսումնական հաստատություններում միջնակարգ կրթությունն անվճար է:
2. Յուրաքանչյուր ոք օրենքով սահմանված դեպքերում և կարգով ունի մրցութային հիմունքներով պետական բարձրագույն և այլ մասնագիտական կրթական հաստատություններում անվճար կրթություն ստանալու իրավունք:
3. Բարձրագույն ուսումնական հաստատություններն օրենքով սահմանված շրջանակներում ունեն ինքնակառավարման իրավունք, ներառյալ ակադեմիական և հետազոտությունների ազատությունը:
| Հոդված 39. | Մարդու ազատ գործելու իրավունքը |
Մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները և չի հակասում Սահմանադրությանը և օրենքներին: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով:
| Հոդված 40. | Ազատ տեղաշարժվելու իրավունքը |
1. Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական հիմքերով գտնվող յուրաքանչյուր ոք ունի ազատ տեղաշարժվելու և բնակավայր ընտրելու իրավունք:
2. Յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու իրավունք:
3. Յուրաքանչյուր քաղաքացի և Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու իրավունք:
4. Ազատ տեղաշարժվելու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: Քաղաքացու` Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու իրավունքը սահմանափակման ենթակա չէ:
| Հոդված 41. | Մտքի, խղճի և կրոնի ազատությունը |
1. Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի, կրոնի ազատության իրավունք: Այս իրավունքը ներառում է կրոնը կամ համոզմունքները փոխելու ազատությունը և դրանք ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ և հրապարակավ կամ մասնավոր կարգով՝ քարոզի, եկեղեցական արարողությունների, պաշտամունքի այլ ծիսակատարությունների կամ այլ ձևերով արտահայտելու ազատությունը:
2. Մտքի, խղճի և կրոնի ազատության արտահայտումը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
3. Յուրաքանչյուր քաղաքացի, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում է զինվորական ծառայությունը, ունի օրենքով սահմանված կարգով այն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու իրավունք:
4. Կրոնական կազմակերպություններն իրավահավասար են և օժտված են ինքնավարությամբ: Կրոնական կազմակերպությունների ստեղծման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով:
| Հոդված 42. | Կարծիքի արտահայտման ազատությունը |
1. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը:
2. Մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է: Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային հեռուստատեսության և ռադիոյի գործունեությունը:
3. Կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
| Հոդված 43. | Ստեղծագործության ազատությունը |
Յուրաքանչյուր ոք ունի գրական, գեղարվեստական, գիտական և տեխնիկական ստեղծագործության ազատություն:
| Հոդված 44. | Հավաքների ազատությունը |
1. Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունք:
2. Բացօթյա տարածքներում կազմակերպվող հավաքներն օրենքով սահմանված դեպքերում անցկացվում են ողջամիտ ժամկետում ներկայացված իրազեկման հիման վրա: Ինքնաբուխ հավաքների իրականացման համար իրազեկում չի պահանջվում:
3. Օրենքով կարող են սահմանվել դատավորների, դատախազների, քննիչների, ինչպես նաև զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության և այլ ռազմականացված մարմիններում ծառայողների հավաքների ազատության իրավունքի իրականացման սահմանափակումներ։
4. Հավաքների ազատության իրականացման և պաշտպանության պայմաններն ու կարգը սահմանվում են օրենքով:
5. Հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հանցագործությունների կանխման, հասարակական կարգի պաշտպանության, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
| Հոդված 47. | Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունքը |
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ծնված երեխան Հայաստանի Հանրապետության քաղաքացի է:
2. Յուրաքանչյուր երեխա, որի ծնողներից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք:
3. Ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատելու պահից ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք:
4. Ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը ձեռք են բերում օրենքով սահմանված պարզեցված կարգով:
5. Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունից: Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունը փոխելու իրավունքից:
6. Սույն հոդվածով սահմանված իրավունքների իրականացման կարգը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման այլ հիմքերը, ինչպես նաև դադարեցման հիմքերը սահմանվում են օրենքով:
7. Սույն հոդվածի 2-4-րդ մասերով, ինչպես նաև 5-րդ մասի 2-րդ նախադասությամբ սահմանված իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, ինչպես նաև այլ հանրային շահերի պաշտպանության նպատակով:
8. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, միջազգային իրավունքի հիման վրա, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո են:
| Հոդված 56. | Ազգային և էթնիկ ինքնությունը պահպանելու իրավունքը |
1. Յուրաքանչյուր ոք ունի իր ազգային և էթնիկ ինքնությունը պահպանելու իրավունք:
2. Ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք ունեն իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունք:
3. Սույն հոդվածով սահմանված իրավունքների իրականացումը կարգավորվում է օրենքով:
| Հոդված 57. | Աշխատանքի ընտրության ազատությունը և աշխատանքային իրավունքները |
1. Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ազատ ընտրության իրավունք:
2. Յուրաքանչյուր աշխատող ունի աշխատանքից անհիմն ազատվելու դեպքում պաշտպանության իրավունք: Աշխատանքից ազատման հիմքերը սահմանվում են օրենքով:
3. Մայրության հետ կապված պատճառներով աշխատանքից ազատելն արգելվում է: Յուրաքանչյուր աշխատող կին ունի հղիության և ծննդաբերության դեպքում վճարովի արձակուրդի իրավունք: Յուրաքանչյուր աշխատող ծնող երեխայի ծննդյան կամ երեխայի որդեգրման դեպքում ունի արձակուրդի իրավունք: Մանրամասները սահմանվում են օրենքով:
4. Մինչև տասնվեց տարեկան երեխաներին մշտական աշխատանքի ընդունելն արգելվում է: Նրանց ժամանակավոր աշխատանքի ընդունման կարգը և պայմանները սահմանվում են օրենքով։
5. Պարտադիր կամ հարկադիր աշխատանքն արգելվում է: Պարտադիր կամ հարկադիր աշխատանք չի համարվում՝
1) այն աշխատանքը, որը, օրենքին համապատասխան, կատարում է դատապարտված անձը.
2) զինվորական կամ այլընտրանքային ծառայությունը.
3) յուրաքանչյուր աշխատանք, որը պահանջվում է բնակչության կյանքին կամ բարօրությանն սպառնացող արտակարգ իրավիճակների ժամանակ:
| Հոդված 64. | Իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը |
1. Յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք: Օրենքով սահմանված դեպքերում իրավաբանական օգնությունը ցույց է տրվում պետական միջոցների հաշվին:
2. Իրավաբանական օգնություն ապահովելու նպատակով երաշխավորվում է անկախության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության վրա հիմնված փաստաբանության գործունեությունը: Փաստաբանների կարգավիճակը, իրավունքները և պարտականությունները սահմանվում են օրենքով:
Հայոց Լեզու / Առաջադրանք գրքից․ 31-40

Արտաքուստ հանգիստ ու խաղաղ սպասում էր: Միայն մերթ ընդ մերթ ժամացույցին նետած հայացքներն էին մատնում, որ շտապում է: Վերջապես ավտոբուսը եկավ: Մոտեցավ, ուզում էր բարձրանալ, բայց սևեռուն ինչ-որ հայացք նրան ստիպեց շրջվել։
Նրա ետևում կանգնած կինը պետք է որ անծանոթ լիներ, բայց նրա հետ կապված ինչ-որ տարօրինակ անհանգստություն կար։ Անծանոթը, առանց աչքը թարթելու, ուղիղ նայեց նրան, կարծես փորձում էր ինչ-որ բան ասել առանց խոսքերի։ Անհանգստության զգացումը գնալով շատանում էր, կարծես ինչ-որ նշանակալից բան էր պատրաստվում լինել, բայց պահը այդպես էլ չեկավ։
Բարձրացավ ավտոբուս, փոքր-ինչ հուզված նստեց վերջին նստարանին։ Անծանոթ կինը նստեց դիմացի նստարանին և ինքն էլ իր հերթին մերթ ընդ մերթ նայում էր ժամացույցին։ Անծանոթի աչքից չվրիպեց կնոջ անհանգստությունը և իր հուշերում փորձում էր մտաբերել, թե որտեղից է ճանաչում կնոջը։ Հանկարծ աչքն ընկավ կնոջ ձեռքի ժամացույցին։ Իհարկե, միասին էին գնել հրապարակի հայտնի ժամավաճառից, 10 տարի առաջ, երբ նոր ավարտեցին դպրոցը․․․․Սկզբում խառնվեց իրար, հետո քթի տակ ժպտաց։ Որքա՜ն էր սպասել այս հանդիպմանը։

Եթե դու չես բացել պատուհանը, ապա ո՞վ է դա արել։
Քանի որ այսօր անձրև է գալիս, հետևաբար տանը կմնանք:
Որովհետև դու ինձ չլսեցիր, ուստի ես քեզ չեմ օգնի այդ հարցում։
Քանզի բազմամյա աշխատանքային փորձ ունի, ուրեմն նրան հաստատ աշխատանքի կընդունեն։

Եթե վագոնավարն ուրիշ ուղիներ փնտրի, տրամվայը գծերից դուրս կգա:
Եթե վագոնավարն ուրիշ ուղիներ չփնտրի, տրամվայը գծերից դուրս չի գա:
Այդ ուղտերին կտեսնեք, եթե կենդանաբանական այգի գնաք:
Այդ ուղտերին չեք տեսնի, եթե կենդանաբանական այգի չգնաք:
Եթե փղի վրա հարձակվեն, նա էլ իր ժանիքները գործի կդնի:
Եթե փղի վրա չհարձակվեն, նա էլ իր ժանիքները գործի չի դնի:
Փիղն իր կնճիթով վերից վար ջրում է իրեն, երբ շոգ է լինում:
Փիղն իր կնճիթով վերից վար չի ջրում իրեն, երբ շոգ չի լինում:
Եթե սագը սուզվում է, ուրեմն անձրև է գալու: Եթե մի ոտքի վրա է կանգնում ու գլուխը մտցնում է թևի տակ, սաստիկ ցուրտ է լինելու: Իսկ եթե սագերը հարավ են չվում, ուրեմն ձմեռը մոտ է:
Եթե սագը չի սուզվում, ուրեմն անձրև չի գալու: Եթե մի ոտքի վրա չի կանգնում ու գլուխը չի մտցնում թևի տակ, սաստիկ ցուրտ չի լինելու: Իսկ եթե սագերը հարավ չեն չվում, ուրեմն ձմեռը մոտ չէ:
Հողի մեջ որ փոս գտնեն, բույն կսարքեն:
Հողի մեջ որ փոս չգտնեն, բույն չեն սարքի:

ա) Մեր պարտեզում վարդի թուփ է աճում։ — բ) Մեր պարտեզում վարդի թուփ ենք աճեցնում։
Առաջին նախադասության մեջ վարդի թուփը աճում է, իսկ երկրորդում վարդի թուփը աճեցնում են։ Այսինքն գործողությունը ինքն իրեն է տեղի ունենում, իսկ 2-րդ նախադասություն մեջ՝ ինչ-որ բանի ներգործությամբ։
ա) Ջերմասեր բազմաթիվ բույսեր ու կենդանիներ ոչնչացան ու անհետացան: — բ) Ցուրտը բազմաթիվ ջերմասեր բույսեր ոչնչացրեց ու անհետացրեց:
Առաջին նախադասության բույսերն ու կենդանիները ոչնչանում են, գործողությունը ինքն իրեն է տեղի ունենում, իսկ 2-րդ նախադասություն մեջ՝ ցրտի ներգործությամբ են ոչնչանում ու անհետանում։
ա) Գարնանը ձյունը հալվում է ու գոլորշիանում։ — բ) Գարնան արևը ձյունը հալեցնում ու գոլորշիացնում է:
Առաջին նախադասության մեջ ձյունը ուղղակի հալվում է ու գոլորշիանում, իսկ երկրորդ նախադասության մեջ արևի պատճառով է ձյունը հալվում ու գոլորշիանում։

Վկայել տեսածը, լսածը
Վկայել ինչ-որ հիվանդության մասին
Հավատալ մարդկանց։
Հավատալ կեղծ աղբյուրներին
Հավատացնել պատմածը
Հավատացնել պարտության մասին


ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգում մի փոքրիկ քաղաք կա: Քաղաքի անունը Օուշեն Գրոուվ է։ Յոթ հազար բնակիչ ունի: Արդեն հարյուր տարի է, ինչ այնտեղ կիրակի օրը հայտարարված է «լռության օր։ Այդ օրը տրանսպորտի երթևեկությունն արգելված է: Քաղաքի փողոցներում ո՛չ մի ճռռոց ու հռնդյուն չես լսի: Փողոցները ծանր, թուջե շղթաներով ցանկապատվում են ու փականքով փակվում: Մա՛րդ են, հանկարծ մեքենա վարելու գայթակղությանը չտրվեն: Երկարատև բանավեճերից հետո մի բացառություն է արվել: Թերթերն առաքվում են հեծանիվներով:
Տրված տեքստը ավելի լակոնիկ էր։ Ստացված տեքստում ավելի մանրամասն նկարագրվեց քաղաքը։

Երեկոյան գազանանոց այցելողների բազմությունը նոսրանում է։
1. Ե՞րբ է բազմությունը նոսրանում:
Գազանանոց այցելողների բազմությունը նոսրանում է երեկոյան:
2. Ո՞ր բազմությունն է նոսրանում:
Գազանանոց այցելողների բազմությունն է նոսրանում:
3. Ի՞նչ է լինում բազմությունը երեկոյան:
Երեկոյան գազանանոց այցելողների բազմությունը նոսրանում է:
Ջրավազանը սուզվողը ջրից կանաչ մազերով դուրս կգա :
1. Ո՞վ դուրս կգա:
Ջրավազանը սուզվողը ջրից կանաչ մազերով դուրս կգա :
2. Որտեղի՞ց կանաչ մազերով դուրս կգա։
Ջրից կանաչ մազերով դուրս կգա ջրավազանը սուզվողը։
3. Ինչպե՞ս դուրս կգա:
Կանաչ մազերով դուրս կգա ջրից ջրավազանաը սուզվողը ։

Երկրաբանները Սահարա անապատի տակ, չորս հարյուր քսան մետր խորության վրա պատահաբար ծով են հայտնաբերել։
1. Որտե՞ղ են հայտաբերել ծովը։
Սահարա անապատի տակ, չորս հարյուր քսան մետր խորության վրա են երկրաբանները պատահաբար ծովը հայտնաբերել։
2. Ովքե՞ր են հայտաբերել ծովը։
Երկրաբաններն են պատահաբար հայտնաբերել ծովը՝ Սահարա անապատի տակ, չորս հարյուր քսան մետր խորության վրա ։
3. Ինչպե՞ս են հայտաբերել ծովը։
Պատահաբար են երկրաբանները Սահարա անապատի տակ, չորս հարյուր քսան մետր խորության վրա ծով հայտնաբերել։ ։
4. Ի՞նչ են հայտաբերել գիտնականները։
Սահարա անապատի տակ, չորս հարյուր քսան մետր խորության վրա երկրաբանները պատահաբար հայտնաբերել են ծով։
Քաղցրահամ ջրի հսկայական պաշարները անապատը ծաղկուն մարգագետինների կարող են վերածել։
1․ Ինչե՞րը կարող են մարգագետինների վերածել անապատը։
Անապատը ծաղկուն մարգագետինների վերածել կարող են քաղցրահամ ջի հսկայական պաշարները։
2․ Ի՞նչը կարող է մարգագետինների վերածել ջուրը։
Անապատը կարող է ծաղկուն մարգագետինների վերածել ջուրը։
3․ Ջուրն ինչի՞ կարող է վերածել անապատը։
Ջուրը ծաղկուն մարգագետինների կարող է վերածել անապատը։

Թիռ-թիթեռ, ինքնաթիռ, թռչկոտել, թրթիռ, թրթռուն
Բառ-բառարան, բառաբուն, բառաբաժան, բարբառ
Գիռ-գրգիռ, գրգռահույզ, շահագրգիռ
Մուռ-մրմուռ, մռմռոց

Ծեր թագավորի որդիներն անհանգստանում էին։
Մանկության լավագույն ընկերդ արդեն գնացել է։
Օտարերկրացիներից կազմված արշավախումբը վերադարձավ լեռներից։
Քո աննկարագրելի գեղեցիկ երգը գրավեց մարդկանց։


Այդ նամակը կարդալիս նա գունատվեց։
Ամբողջ երեկո կարդալուց հոգնած՝ դուրս եկավ զբոսնելու։
Այդ տունը կառուցելիս սպասում էր որդու վերադարձին։
Չգիտես ինչու, վախենում էր իր վերջին կամուրջը մինչև վերջ կառուցելուց։
Ականջները խշշում էին ամբողջ օրն այդ աղմուկը լսելուց։
Իրիկնապահին տուն դառնալիս մի անգամ էլ հիշեց խոստումը։
Վիրավորվել էր ընկերոջ՝ առանց պատճառի հետ դառնալուց։
Վրա-վրա հիվանդանալուց նիհարել էր։
Հիվանդանալիս միշտ էլ նիհարում է։
Իրավունք / Գործնական աշխատանք
Հարցեր և առաջադրանքներ
1. Վերլուծե՛ք ներկայացված իրավիճակները և գնահատեք իրավական տեսանկյունից։
2. Իրավացի էր արդյոք առաջին իրավիճակում հայրը, իսկ երկրորդում Արգամը։
Իրավիճակ 1. Տղան պատրաստվում էր դպրոց գնալու, երբ հայրը մտավ խոհանոց և ասաց. «Այսօր ինձ անհրաժեշտ է քո օգնությունը, դու պետք է մնաս տանը և օգնես բերքահավաքին, այլապես չենք հասցնի»։ Տղան փորձեց բացատրել, որ իր մասնակցությունն այդ օրվա դասերին չափազանց կարևոր է, քանի որ կիսամյակային ամփոփիչ գրավոր աշխատանք են կատարելու։ Հայրը պնդեց իր պահանջը, նաև կշտամբեց որդունասելով, որ ընտանիքի հոգսերը նրան բոլորովին չեն հետաքրքրում:
Հայրը կարող էր զանգահարել դպրոց և խնդրել, որ տղային թույլ տան առանձին գրել իր կիսամյակային ամփոփիչ գրավորը: Տղան գրավորը ավարտելուց հետո կարող էր գնալ հորը օգնելու բերքահավաքով։ Բայց մնացած դեպքերում հայրն իրավունք ունի տղային մեկ օր դպրոց չուղարկել, միևնույն ժամանակ դպրոց հաճախելը տղայի պարտականությունն է։
Իրավիճակ 2. Արգամն ու Արեգը 15 տարեկան էին։ Սովորում էին նույն դպրոցում։ Ճանաչում էին իրար երկար տարիներ, սակայն երբեք մտերիմ չէին եղել: Մի անգամ Արգամի բջջային հեռախոսը դպրոցում կորչում է։ Արգամը մեղադրում է Արեգին՝ չունենալով ապացույցներ։ Բանը հասնում է նրան, որ դասերի ավարտից հետո դպրոցի բակում կռիվ է սկսվում։ Արգամը կանչում է ընկերներին, որ միասին պատժեն Արեգին։ Տղան արդարանում է, որ ինքը կապ չունի այդ ամենի հետ, սակայն անիմաստ։ Ծեծկռտուքից հետո խումբը փախչում է՝ Արեգին թողնելով շատ վատ վիճակում։
Արգամը Արեգին մեղադրում է բջջային հեռախոս գողանալու մեջ՝ առանց որևէ ապացույցների։ Սա կարելի է համարել կեղծ մեղադրանք կամ զրպարտություն։ Արգամը կարող էր բողոքել դպրոցի տնօրինությանը, որ իր բջջային հեռախոսը կորել է։ Եթե հեռախոսը չգտնվեր, նա իրավունք ուներ դիմել ոստիկանություն՝ սա ճիշտ քայլ կլիներ իրավիճակը կարգավորելու համար։
Սևրի պայմանագիր
- Ե՞րբ և ինչու՞ գումարվեց Փարիզի խորհրդաժողովը։ Նկարագրե՛ք հայկական պատվիրակությունները և նրանց պահանջները։ Ի՞նչ փաստաթուղթ է «Միացյալ Հայաստանի անկախության հռչակագիրը»
Առաջին աշխարհամարտի արդյունքներն ամփոփելու նպատակով 1919 թ. հունվարի 18-ին Փարիզում սրվեց խաղաղության խորհրդաժողովը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը և արևմտահայերն առան ձին պատվիրակություններ ուղարկեցին Փարիզ: Առաջինը գլխավորում էր Ավետիս Ահարոնյանը, իսկ արևմտահայերի Հայոց ազգային պատվիրակությունը` Պողոս Նուբար փաշան:
Հայկական երկու պատվիրակությունները 1919 թ. փետրվարի 12-ին Փարիզում ստորագրեցին հայկական պահանջների համատեղ հուշագիր: Դրանով պահանջվում էր ճանաչել Միացյալ Հայկական անկախ պետությունը, որը ներառելու էր Արևմտյան Հայաստանի յոթ նահանգները, Կիլիկիայի չորս գավառները, ինչպես՝ նաև Հայաստանի Հանրապետությունը՝ ընդլայնված սահմաններով: Առաջարկվում էր առնվազն 20 տարով դաշնակից պետություններից մեկին տալ Հայաստանի հովանավորության մանդատ (հանձնագիր): Պահանջվում էր նաև պատժի ենթարկել հայկական ջարդերի կազմակերպիչներին, պարտավորեցնել Թուրքիային հատուցելու հայերի կրած վնասները:
Փարիզի խորհրդաժողովում և միջազգային ասպարեզում միասնաբար հանդես գալու անհրաժեշտությունը հրամայական էր դարձնում Միացյալ Հայաստանի հռչակումը: Դրան էին ձգտում թե՛ արևմտահայությունը, թե՛ արևելահայությունը: - Ներկայացրե՛ք Սան Ռոմայի հաշտության պայմանագրի Հայաստանին վերաբերող հատվածները։ Ի՞նչ առաքելություն էր ստաձնել ԱՄՆ-ն Հայաստանի համար։
Հայկական հարցի շուրջ միջազգային քննարկումները շարունակվեցին մեկ տարուց ավելի: Հայաստանի մանդատի հավանական թեկնածու էր համարվում ԱՄՆ-ն: 1919 թ. սեպտեմբերին տարածաշրջան գործուղվեց ամերիկացի գեներալ Ջեյմս Հարբորդի գլխավորած մի պատվիրակություն, որն առաջարկեց Հայաստանի և Այսրկովկասի համար սահմանել մեկ ընդհանուր ամերիկյան մանդատ:
1920 թ. հունվարին Փարիզում տեղի ունեցած ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Ճապոնիայի ղեկավարների նիստը դե ֆակտո (փաստացի) ճանաչեց Հայաստանի կառավարությունը: Այդ երկար սպասված իրադարձությունը Երևանում տոնվեց մեծ հանդիսավորությամբ:
1920 թ. ապրիլին Իտալիայի Սան Ռեմո քաղաքում կայացած խորհրդաժողովում վերջնականա պես մշակվեց Թուրքիայի հետ հաշտության պայմանագրի նախագիծը: Այդ կապակցությամբ Սան Ռեմո էին հրավիրվել Ավ. Ահարոնյանը և Պ. Նուբարը: Դաշնակիցները թեև հավանություն տվեցին միացյալ հայկական պետության ստեղծմանը, սակայն հարցը շարունակում էին կապել ԱՄՆ-ի կողմից Հայաստանի մանդատը ստանձնելու խնդրին: Ուստի նման առաջարկով Սան Ռեմոյից դիմեցին ԱՄՆ-ի կառավարությանը և անձամբ ԱՄՆ նախա գահ Վուդրո Վիլսոնին: Վերջինիս, «որպես անկախ և անաչառ արբիտրի (իրավարարի)», առաջարկվում էր որոշել հայ թուրքական սահմանի հարցը:
1920 թ. ապրիլի 23-ին ԱՄՆ-ի կառավարությունը փաստացի ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը, իսկ նախագահ Վիլսոնը համաձայնեց ստանձնել իրավարարի առաքելությունը: Սակայն հունիսի 1-ին ԱՄՆ-ի Սենատը մերժեց Հայաստանի մանդատը։ - Մանրամասն ներկայացրե՛ք Սևրի պայմանագիրը
Սան Ռեմոյի խորհրդաժողովի որոշումները դրվեցին 1920 թ. օգոստոսի 10-ին Փարիզի արվար ձան Սևրում Թուրքիայի հետ ստորագրված խաղաղության պայմանագրի հիմքում: Գլխավոր դաշնակից տերությունների հետ միասին պայմանագիրը ստորագրեց նաև Հայաստանը: Սևրի պայմանագրով Թուրքիան Հայաստանը ճանաչում էր ազատ և անկախ պետություն: Սահմանի վերջնական որոշումը հանձնարարվում էր ԱՄՆ նախագահին, իսկ կողմերը պարտավորվում էին անվերապահորեն ընդունել միջնորդական իրավարար վճիռը: Այսպիսով` կարծես իրականանում էր հայ ժողովրդի դարավոր երազանքը, իր արդարացի լուծումն էր ստանում Հայկական հարցը, ստեղծվում էր Միացյալ և անկախ Հայաստան: Սևրի պայմանագիրը, ցավոք, չվավերացվեց՝ մնալով որպես չիրագործված միջազգային փաստաթուղթ: Գլխավոր պատճառն այն էր, որ պայմանագիրը ստորագրած Թուրքիայի սուլթանական կառավարությունը երկրում այլևս չուներ փաստական իշխանություն այն պատկանում էր Մուսթաֆա Քեմալի գլխավորած Անկարայի կառավարությանը: Վերջինս ոչ միայն չճանաչեց Սևրի պայմանագիրը, այլև դիմեց դիվանագիտական և ռազմական բոլոր միջոցներին` այն տապալելու համար: Իսկ դաշնակից տերություններից ոչ մեկը ճնշում չգործադրեց քեմալականների վրա:
Դաս 13 02․10․2024
Թեմա՝ Մոդուլի(բացարձակ արժեքի) նշան պարունակող անհավասարումների լուծումը
Գիրք՝ Հանրահաշիվ 8
Կարդալ էջ 161-165
Կատարել հետևյալ առաջադրանքները՝ 461, 463

ա) |3x-6| > x+2
3x-6 > x+2
3x-x > 2 + 6
2x > 8
x > 4
-3x+6 > x+2
-3x — x > 2 — 6
-4x > -4
x < 1
x ∈ (-∞ ; 1) ∪ (4 ; +∞)
բ) |2x-5| < x-1
2x-5 < x-1
2x-x < -1+5
x < 4
-2x+5 < x-1
-2x-x < -1-5
-3x < -6
x > 2
x ∈ (2 ; 4)
գ) |3x-7| > 2x-3
3x-7 > 2x-3
3x — 2x > -3 + 7
x > 4
-3x+7 > 2x-3
-3x — 2x > -3 — 7
-5x > -10
x < 2
x ∈ (-∞ ; 2) ∪ (4 ; +∞)
դ) |2x-7| ≤ 0,5x + 2
2x-7 ≤ 0,5x + 2
2x-0,5x ≤ 2 + 7
1,5x ≤ 9
x ≤ 6
-2x+7 ≤ 0,5x + 2
-2x-0,5x ≤ 2-7
-2,5x c -5
x ≥ 2
x ∈ [2 ; 6]

ա) |x+1| + |x+3| ≤ 8
1) x+1=0
x=-1
2) x+3=0
x=-3
Դիտարկենք՝ (-∞ ; -3) [-3 ; -1) (-1 ; ∞)
Դեպք 1`
-(x+1)-(x+3) ≤ 8
x-1-x-3 ≤ 8
-2x — 4 ≤ 8
-2x ≤ 8+4
-2x ≤ 12
x ≥ -6
{ (-∞ ; -3)
{ [-6 ; ∞)
x ∈ [-6 ; -3)
Դեպք 2`
-(x+1)+(x+3) ≤ 8
-x-1+x+3 ≤ 8
2 ≤ 8
{ x ∈ R
{ [-3 ; -1)
x ∈ [-3 ; -1)
Դեպք 3`
(x+1)+(x+3) ≤ 8
x+1+x+3 ≤ 8
2x+4 ≤ 8
2x ≤ 4
x ≤ 2
{ (-1 ; ∞)
{ (-∞ ; 2]
x ∈ (-1 ; 2]
Պատ․՝ x ∈ [-6 ; -3) ∪ [-3 ; -1) ∪ (-1 ; 2] = x ∈ [-6 ; -2]
բ) |x+2|+|x+4| < 6
1) x+2=0
x=-2
2) x+4=0
x=-4
Դիտարկենք՝ (-∞ ; -4) (-4 ; -2) (-2 ; ∞)
Դեպք 1՝
-(x+2)-(x+4) < 6
-x-2-x-4 < 6
-2x — 6 < 6
-2x < 12
x > -6
{ (-∞ ; -4)
{ (-6 ; ∞)
x ∈ (-6 ; -4)
Դեպք 2՝
-(x+2)+(x+4) < 6
-x-2+x+4 < 6
2 < 6
{ x ∈ R
{ (-4 ; -2)
x ∈ (-4 ; -2)
Դեպք 3՝
(x+2)+(x+4) < 6
x+2+x+4 < 6
2x + 6 < 6
2x < 6-6
2x < 0
x < 0
{ (-∞ ; 0)
{ (-2 ; ∞)
x ∈ (-2 ; 0)
Պատ․՝ x ∈ (-6 ; -4) ∪ (-4 ; -2) ∪ (-2 ; 0) = x ∈ (-6 ; 0)
գ) |x+3| + |x-2| > 5
1) x+3=0
x=-3
2) x-2=0
x=2
Դիտարկենք՝ (-∞ ; -3) (-3 ; 2) (2 ; ∞)
Դեպք 1`
-(x+3) — (x-2) > 5
-x-3-x+2 > 5
-2x — 1 > 5
-2x > 5+1
-2x > 6
x < -3
{ (-∞ ; -3)
{ (-∞ ; -3)
x ∈ (-∞ ; -3)
Դեպք 2`
(x+3) — (x-2) > 5
x+3 — x + 2 > 5
5 > 5
x ∈ ∅
Դեպք 3`
(x+3) + (x-2) > 5
x+3 + x-2 > 5
2x + 1 > 5
2x > 5-1
2x > 4
x > 2
{ (2 ; ∞)
{ (2 ; ∞)
x ∈ (2 ; ∞)
Պատ․՝ x ∈ (-∞ ; -3) ∪ (2 ; ∞)
դ) |x+7| + |x+1| ≥ 9
1) x+7=0
x=-7
2) x+1=0
x=-1
Դիտարկենք՝ (-∞ ; -7] [-7 ; -1] [-1 ; ∞)
Դեպք 1՝
— (x+7) — (x+1) ≥ 9
-x — 7 — x — 1 ≥ 9
-2x — 8 ≥ 9
-2x ≥ 9 + 8
-2x ≥ 17
x ≤ -8.5
{ (-∞ ; -7]
{ (-∞ ; -8.5]
x ∈ (-∞ ; -8.5]
Դեպք 2՝
(x+7) — (x+1) ≥ 9
x+7 — x-1 ≥ 9
6 ≥ 9
x ∈ ∅
Դեպք 3՝
(x+7) + (x+1) ≥ 9
x+7 + x+1 ≥ 9
2x + 8 ≥ 9
2x ≥ 1
x ≥ 1/2
{ [-1 ; ∞)
{ [1/2 ; ∞)
x ∈ [1/2 ; ∞)
x ∈ (-∞ ; -8.5] ∪ [1/2 ; ∞)
Խորհրդային Հայաստանի տարածքային հիմնախնդիրները / Մոսկվայի և Կարսի պայմանագրերը
1. Ե՞րբ է խորհրդացվել ՀՀ առաջին պետությունը, և ի՞նչ պայմաներրում։Ընդհանուր
ՀՀ առաջին պետությունը խորհրդացվեց 1920 թվականին ։ 1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերով Խորհրդային Հայաստանը զրկվեց Կարսից և Նախիջևանից։ 1921 թվականի ամռանը Խորհրդային Հայաստանի իշխանությունն ամողջությամբ տարածվեց Զանգեզուրի գավառի վրա։ 1921-1922թթ Զանգեզուրում շատ էին վիճելի տեղամասերը, որոնց շուրջ Խորհրդային Հայաստանն ու Ադրբեջանը այդպես էլ համաձայնության չեկան։ 1922-ի դեկտեմբերի 30-ին անդրկովկասյան երեք հանրապետությունները, որպես մեկ միավոր Թիֆլիս կենտրոնով, մաս կազմեցին նոր ձևավորվող Խորհրդային Միությանը, որից հետո՝ մինչև 1930-ական թթ բազմաթիվ տարածքային փոխանմակումներ տեղի ունեցան Հայաստանի և Ադրբեջանի միջև։
1922թ վերջերին Խորհրդային Հայաստանի տարածքը կազմում էր մոտ 32 հազար քառակուսի կիլոմետրի սահմաններում։
2. Նկարագրել Քեմալ-Լենին համագործագցության մասին, և ինչպես դա անրադարձավ ՀՀ վրա։ Ալվինա Խարազյան
1919 թ. կեսերից Թուրքիայի արևելյան շրջաններում ծա վարվել էր մի շարժում, որը ղեկավարիՄուսթաֆա Քեմալի անունով կոչվեց քեմալական: Շարժման նպատակները ձևակերպում ստացան «Թուրքական ազգային ուխտ» կոչվող փաստաթղթում։ Թուրքական խորհրդարանն այն ընդունել էր 1920 թ. հունվա րի 28-ին: Դրանով «բուն թուրքական տարածք» էր հռչակվում Արևմտյան Հայաստանը և Կիլիկիան, ինչպես նաև Կարսը, Արդահանը և Բաթումը։ Դրանում նշվում էր նաև, որ հայկական կազմակերպված համայնքի ստեղծման (Արևմտյան Հայաստանում) կան խումը պետք է լինի յուրաքանչյուր թուրքի սրբազան գործը, իսկ Հայաստանի ոչնչացումը առաջնահերթ խանդիր: Այսպիսով՝ քեմալականները ոչ միայն չհրաժարվեցին սուլթանական և երիտթուրքական հայաջինջ քաղաքականությունից, այլև դարձան դրա ան միջական ժառանգորդները և շարունակողները:
Քեմալը 1920 թ. ապրիլի 26-ին նամակով դիմեց Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմխորհի նախագահ Վլադիմիր Լենինին` առաջարկելով ռազմական դաշինք կնքել ընդդեմ «իմպերիալիստական Արևմուսոքի»: Նշվում էր նաև, որ անհրաժեշտության դեպքում քեմալականները պատրաստ են ռազմական գործողություններ ծավալելու Հայաստանի դեմ: 1920 թ. ամռան կեսերից Մոսկվայում ընթացող խորհրդա-քեմալական բանակցություններն ավարտվեցին օգոստոսի 24-ին կողմերի միջև նախաստորագրված «Սրտագին և անկեղծ բարեկա– մության մասին» պայմանագրով։ Ռուսաստանը ճանաչում էր «Թուրքական ազգային ուխտը» և պարտավորվում քեմալականներին մատակարարել զենք ու զինամթերք:
3. Ներկայացրեք և լուսաբանեք Մոսկվայի և Կարսի պայմանագրրերը, կազմեք և լրացրեք այդ պայմանագրի համեմատության աղյուսակ։ Դավիթ Մուրադյան
Մոսկվայի և Կարսի պայմանագրերով սահմանվում էին նոր ձևավորվող Թուրքիայի Հանրապետության և Խորհրդային Միության սահմանները, որ ԽՍՀՄ փլուզումից հետո պիտի դառնային Հայաստանի և Թուրքիայի միջպետական սահմանը:
Կարսի պայմանագրով չեղյալ էին համարվում նախկինում կնքված բոլոր պայմանագրերը (բացառությամբ Մոսկվայի պայմանագրի), այդ թվում՝ Հայաստանի համար խիստ անբարենպաստ պայմաններով կնքված Ալեքսանդրապոլի դաշնագիրը (1920թ. դեկտեմբեր), որով Հայաստանը տարածքային մեծ կորուստներ է կրել, և միջազգայնորեն ճանաչված Սևրի դաշնագիրը (1920թ. օգոստոսի 10), որով Հայաստանի տարածքը պիտի կազմեր մոտ 160 հազար քառ/կմ:
| Կարսի պայմանագիր | Մոսկվայի պայմանագիր |
| Ստորագրվել է 13 հոկտեմբերի, 1921 թ Կարսում, մի կողմից՝ Ադրբեջանական, Հայկական և Վրացական ԽՍՀ-ների, մյուս կողմից՝ Թուրքիայի միջև, ՌԽՖՍՀ մասնակցությամբ ։ | Ստորագրվել է 16 մարտի, 1921թ Մոսկվայում։ Պայմանագիրը ստորագրվել է մարտի 16-ին, ռուս-թուրքական կոնֆերանսից հետո: Խորհրդային Ռուսաստանի կողմից պայմանագիրը ստորագրել են Գ. Չիչերինը և Ջ. Կորկմասովը, Թուրքիայի կողմից՝ Յուսուֆ Քեմալ բեյը, Ռզա Նուր բեյը և Ալի Ֆուադ փաշան: |
| Կարսի պայմանագիրը գրեթե նույնությամբ կրկնում էր 1921 Մոսկվայի պայմանագրի դրույթները: Պայմանագիրը բաղկացած էր ներածությունից, 20 հոդվածից և 3 հավելվածից: | Պայմանագիրը բաղկացած էր 16 հողվածից և 3 հավելվածից: |
| 1-ին հոդվածով ուժը կորցրած էին համարվում բոլոր այն պայմանագրերը, որոնք կնքվել էին պայմանավորվող կողմերի տարածքներում անցյալում սուվերենություն իրականացնող կառավարությունների միջև. դրանով չեղյալ էր համարվում նաև 1920-ի Ալեքսանդրապոլի պայմանագիր: Չեղյալ էին համարվում այն պայմանագրերը, որոնք կնքվել էին երրորդ պետության հետ և վերաբերվում էին Անդրկովկասի հանրապետություններին. դա չէր տարածվում, սակայն, Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրի վրա: 2-րդ հոդվածով, որն առանձնապես կարևոր էր Թուրքիայի համար, կողմերը չէին ճանաչում «բռնի ուժով» պարտադրված ոչ մի պայմանագիր կամ միջազգային այլ ակտ. դա նշանակում էր, որ Խորհուրդային Հայաստանը չի ճանաչում Սևրի հաշտության պայմանագիրը (1920): | 1-ին հոդվածով «Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը սկզբունքորեն համաձայնվում էր չճանաչել ոչ մի հաշտության պայմանագիր կամ միջպետական որևէ այլ ակտեր, եթե պայմանավորվող կողմերից մյուսին ուժով են հարկադրում ընդունել այդպիսիք» («Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923)»: Խորհրդային կառավարությունը համաձայնվում էր չճանաչել Թուրքիային վերաբերող և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կողմից չընդունված որևէ միջազգային ակտ: Թուրքիային էր անցնում Վրաստանից՝ Բաթումի մարզի հվ. մասը և Արդվինը, Հայաստանից՝ Կարսի մարզը և Սուրմալուի գավառը, Հայաստանից անջատվում և որպես ինքնավար տարածք Խորհրդային Ադրբեջանի պետական ինքնիշխանությանն էր անցնում Նախիջևանի գավառը, Շարուր-Դարալագյազի գավառի մեծ մասը և Երևանի գավառի մի մաս. ընդ որում, հատուկ նշվում էր, որ Ադրբեջանը այդ ինքնիշխանությունը չի զիջի երրորդ պետությանը: |
| Կարսի պայմանագրով վերահաստատեց 1921-ի Մոսկվայի պայմանագրի զավթողական դրույթները, որոնք կոպտորեն ոտնահարում էին Հայաստանի կենսական շահերը: | Մոսկվայի պայմանագիրը թուրքական դիվանագիտության խոշոր հաջողությունն էր: Այն ստորագրվեց մի ժամանակաշրջանում, երբ Խորհրդային Ռուսաստանի ղեկավարությունն ամեն կերպ աջակցում էր քեմալական Թուրքիային նրա, այսպես կոչված, հակաիմպերիալիստական պայքարում՝ անտեսելով Հայաստանի նկատմամբ քեմալականների զավթողական նկրտումները: Փաստորեն Հայաստանին առնչվող հարցերը լուծվեցին նրա թիկունքում: Մոսկվայի պայմանագրով կատարելով իր պարտավորությունները՝ խորհրդային կառավարությունը ակտիվորեն մասնակցեց Թուրքիայի և Անդրկովկասի խորհրդային հանրապետությունների միջև պայմանագրի նախապատրաստմանը |