Posted in Ընդհանուր

Հայոց լեզու 11-15

արի-Իմ ընկերը շատ արի է․ նա չի վախենումօ ոչ մի դժվարությունից։
-Ու՞ր ես գնում, արի՛ թեյ խմենք միասին։

սեր-Սերը ամենագեղեցիկ զգացմունքներից է։
Ես կաթի սեր չեմ սիրում։

հոտ-Ոչխարների հոտը սարից իջավ։
Սուրճի հոտը առավոտյան արթնացրեց նրան։

հոր-Բակի հորը իրենց տան ջրի աղբյուրն էր։
Հորն այնքան էր սիրում, որ մի րոպե անգամ չէր ուզում նրանից հեռու գտնվել։

Երևի շատերն են ցանկանում ժամանակի մեքենա ունենալ և ազատ տեղաշարժվել ցանկացած ուղղությամբ։ Իրականում ես կարծում եմ, որ դա վտանգավոր է, բայց և այնպես, եթե ես ունենայի ժամանակի մեքենա և կարողանայի տեսնել ապագան, ապա առաջնային կուզենայի տեսնել, թե արհեստական բանականությունը որքանով է օգնել կամ խանգարել մարդկանց, արդյո՞ք մարդու դերը աշխատանքային շուկայում դեռ պահանջված է մնացել, թե ամեն ինչ արդեն այսպես ասած <ռոբոտացված է>։ Ես շատ կուզենայի տեսնել նաև, թե ի վերջո, մարդիկ կարողացե՞լ են հայտնաբերել մեկ այլ մոլորակ, որի վրա հնարավոր կլիներ ապրել, արդյո՞ք հնարավոր է եղել ողջ մարդկությանը տեղափոխել այնտեղ, թե ոչ։

1. Ինչո՞ւ էր այդքան կոպիտ քանդակ առել։ — անարվեստ, անճաշակ
Կոպիտ է խոսում ընկերների հետ: — անքաղաքավարի
Շատ կոպիտ դեմք ունի։ — տգեղ
(Անքաղաքավարի, տգեղ, անճաշակ, անարվեստ)

2. Մեր նոր ընկերուհուն Նազելի են կոչում։ — անվանել
Եվ սրան էլ իմաստուն են կոչո՞ւմ։ — համարել (Անվանել, համարել)

3. Ինչ ասում էին, սուս ու փուս կատարում էր: — անել
Իմ գործը կատարեցի, կարո՞ղ եմ հեռանալ: — վերջացնել
Որոշումը որ չկատարի, չի հանգստանա։ — իրագործել
(Վերջացնել, անել, իրագործել)

4. Բազում հարցերին մի ձևով էր պատասխանում. լռում էր։ — լուռ մնալ
Դեռ լռում եմ, որ տեսնեմ, թե մինչև երբ է չարություն անելու: — համբերել
Արձագանքները լռեցին: — վերջանալ
(Լուռ մնալ, համբերել, վերջանալ)

5. Ափսեները դրեց պահարանը: — տեղավորել, խցկել
Եկավ ու իր օրենքները դրեց: — հաստատել
Ձեռքի գիրքը մի կերպ դրեց լիքը լցրած պայուսակն ու դուրս եկավ: — ձևացնել
(Տեղավորել, հաստատել, խցկել, ձևացնել)

Ա. Դասագիրք-դասի գիրք, հեռագիր-հեռվից եկած գիր, արոտավայր-արոտի վայր, լրագիր-լուրի գիր, ծառաբուն-ծառի բուն, մրգաջուր-մրգի ջուր, մրջնաբույն-մրջյունների բույն, ծաղկեփունջ-ծաղիկների փունջ, միջնապատ-միջին պատ։

Բ. Վիպագիր-վեպ գրող, մեծատուն-մեծ տուն ունեցող, զինակիր-զենք կրող, ժամացույց-ժամ ցույց տվող, կողմնացույց-կողմ ցույց տվող, Երգահան-երգ հորինող, քարհատ-քար հատող, պատմագիր-պատմություն գրող, քանդակագործ-քանդակ գործող։

2 խմբի բառերն էլ բարդ բառեր են, սակայն 2-րդ խմբի բառերի 2-րդ արմատը գործողություն ցույց տվող բառեր են։

Ա․ ա) Հողմը մռնչաց, գալարվեց և խառնեց ծովի ալիքները։
Հողմը մռնչաց, գալարվեց, և ծովի ալիքները լեռնացան։
Առաջին նախադասության մեջ կա մեկ ենթակա՝ հողմը, իսկ երկրորդում կա 2 ենթակա, և-ից առաջ դրվեց ստորակետ, քանի որ ենթական փոխվեց։

բ) Դեմքը խաղաղ էր ու ողողվել էր մի զարմանալի լույսով:
Դեմքը խաղաղ էր, ու աչքերում մի զարմանալի լույս էր ցոլում:

Առաջին նախադասության մեջ կա մեկ ենթակա՝ դեմքը։ Երկրորդ նախադասության մեջ կա 2 ենթակա, քանի որ ենթական փոխվեց, ու ից առաջ դրվեց ստորակետ։

Բ. ա) Արևը ժպտաց և արթնացրեց ծաղիկներին:
Արևը ժպտաց, և ծաղիկներն արթնացան:

բ) Նա խոսում էր բարձր, խրոխտ ձայնով ու իր խոսքին տալիս էր տիրական շեշտ:
Նա խոսում էր բարձր, խրոխտ ձայնով, ու դա նրա խոսքին տալիս էր տիրական շեշտ։

գ) Նա մեզ թող սպասի ավտոմեքենաների կանգառում կամ էլ Ջերալդի հետ միանգամից գնա հրավերքի սրահը:
Նա մեզ թող սպասի ավտոմեքենաների կանգառում, կամ ինքն ու Ջերալդը միանգամից գնան հրավերքի սրահը:

Posted in Ընդհանուր

Ազատություն

7-ից 10 նախադասությամբ ձևակերպիր  ազատության մասին քո ընկալումները:

Ամեն մարդ ազատության մասին ունի իր կարծիքը։ Այն ունի լավ և վատ կողմեր։ Մեկի համար ազատությունը ազատ ճամփորդելն է, մյուսի համար անգործ լինելը։Որոշ մարդիք էլ ազատությունը գտնում են իրենց կյանքի ընթացքում։ Մեր ծնողները փորձում են մեզ սովրեցնել լինել ազատ և ինքնուրույն։Ազատություն ասելով ես հասկանում եմ՝ ապրել ազատ, ապահով երկրում և ճամփհորդել աշխարհով մեկ։

Posted in Աշխարհագրություն 9

ՀՀ աշխարհագրական դիրքը» նախագիծ

Դասի հղումը

Քարտեզներ

Թվային քարտեզ

  1. Ուրվագծային կամ թվային քարտեզի վրա նշել ՀՀ հարևան երկրներն ու նրանց հետ ունեցած ՀՀ սահմանների երկարությունը:

Իրան – 42 կմ

Վրաստան – 196 կմ

Թուրքիա – 280 կմ

Ադրբեջան – 930 կմ

  1. Թվային քարտեզի վրա նշել ՀՀ տարածքի հեռավորությունը (ուղիղ գծով) Սև ծովից, Միջերկրական ծովից, Կասպից ծովից և Պարսից ծոցից:
  1. Բնութագրեք ՀՀ աշխարհագրական դիրքը դիտարկելով այն տնտեսական, քաղաքական և կլիմայական տեսանկյուններից:

Հայաստանի Հանրապետությունը գտնվում է կարևոր միջազգային տրանսպորտային ուղիների (Եվրոպան Կենտրոնական ու Հարավային Ասիային և Ռուսաստանը Մերձավոր Արևելքին կապող) խաչմերուկում։ Նրա տարածքով անցնում են Թուրքիան Իրանին, Ադրբեջանին ու Կասպից ծովի ավազանին, ինչպես նաև Հյուսիսային Կովկասը և Սև ծովը Իրանին ու արաբական երկրներին կապող երկաթուղիներն ու ավտոմոբիլային գլխավոր ճանապարհները:

Հարավային Կովկասով (և Հայաստանով է անցնում Հարավարևելյան Ասիան և Կենտրոնական Ասիան Եվրոպային միացնող ցամաքային ճանապարհը, որը միջնադարի հռչակավոր «Մետաքսի ճանապարհի» օրինակով ստացել է «Մետաքսի նոր ճանապարհ» անունը։ Դրա զարգացմամբ շահագրգռված են ոչ միայն տարածաշրջանի երկրները, այլև ԱՄՆ-ը և Արևմուտքի մյուս խոշոր տերությունները։

  1. Նշեք 5 երկիր, որոնց աշխարհագրական դիրքը նման է ՀՀ աշխարհագրական դիրքին: 

Շվեցարիա, Չեխիա, Սերբիա, Ուկանդա, Պակիստան

Posted in Կենսաբանություն 9

Դաս 2 .16.09-20.09 / Բջջի օրգանական նյութեր`ածխաջրերի, սպիտակուցներ, դրնաց կառուցվածքը

Ածխաջրերը կենսաբանական մոլեկուլներ են, որոնք կազմված են ածխածնից, ջրածնից և թթվածնից՝ ածխածնի (C) մեկ ատոմին ջրի (H2​O) մեկ մոլեկուլ մոտավոր հարաբերակցությամբ: Ածխաջրերի շղթաները տարբեր երկարություններ ունեն։ Գոյություն ունի կենսաբանական կարևոր ածխաջրերի երեք խումբ՝ միաշաքարներ, երկշաքարներ և բազմաշաքարներ։

Ածխաջրերի տեսակները

Շաքարները, օսլան և սննդային բջջանքի որոշ տեսակներ ածխաջերեր են։

Շաքարներից են՝

  • գլյուկոզ, որը հայտնաբերվում է մրգերում, մեղրի մեջ և որոշ բանջարեղեններում
  • ֆրուկտոզ, որը կա մրգերում և մեղրի մեջ
  • սախարոզ, որը կա շաքարավազում
  • լակտոզ (կաթնաշաքար), որը կա բոլոր տեսակի (այդ թվում՝ մայրական) կաթի մեջ
  • մալթոզ (ածիկաշաքար), որը կա բույսերի ծլած սերմերում (գարի, տարեկան)։

Օսլաները հայտնի են նաև որպես բարդ ածխաջերեր։ Օսլա կարելի է հայտնաբերել հետևյալ սննդամթերքներում՝

  • լոբի և ոլոռ
  • ընկույզներ
  • կարտոֆիլ
  • բրինձ
  • ցորեն
  • հատիկավորներ։

Սննդային բջջանք հայտնաբերվում է բազմաթիվ բուսական սննդամթերքներում, օրինակ՝

  • բանջարեղեններ
  • ամբողջահատիկ ցորենից ստացված մթերքներ
  • լոբեղեն
  • մրգեր
  • ընկույզներ
  • սերմեր։

Սպիտակուցները մեծ մոլեկուլներ են, որոնք չափազանց կարևոր, ոչ հազվադեպ՝ անփոխարինելի են օրգանիզմի բազմաթիվ գործառույթներ համար։ Դրանք իրականացնում են բջիջների աշխատանքի մեծ մասը և օգնում են հյուսվածքների և օրգանների գործունեությանը։

Մարդկանց մեծ մասն իր ամենօրյա սննդով ստանում է սպիտակուցների բավարար քանակներ։ Սակայն սպիտակուցների պահանջն առանձնահատուկ նշանակություն է ստանում, երբ ձեր բջիջներն ակտիվ աճելու և վերականգնվելու կարիք ունեն, օրինակ, երբ դուք երեխա եք կամ դեռահաս, հիվանդ եք, վիրահատվել եք կամ եթե հղի կամ կրծքով կերակրող մայր եք։

Օրգանիզմը սպիտակուցները կարող է օգտագործել նաև էներգիա ստանալու համար, հատկապես, եթե դուք բավարար քանակով ածխաջրեր չեք ստանում։

Եթե ինչ-որ մեկի մոտ առկա է սպիտակուցային լուրջ պակաս, նրա բոլոր օրգանները ախտահարվում են, այդ թվում՝ գլխուղեղը, իմունային համակարգը և մարսողությունը։

Դուք կարող եք ձեր օրգանիզմի համար անհրաժեշտ սպիտակուցները ստանալ բազմատեսակ սննդամթերքներից՝ անճարպ միս, թռչնամիս, ձկնեղեն, ձու, կաթ, ընկույզներ և սերմեր, լոբիներ և ոլոռներ

Posted in Ընդհանուր

Դաս 5

Դաս 5

a+2

Lուծել հավասարումները։

2(x-2.5)=-13

2x-5=-13
2x=-13+5
2x=-8
x=-4

7x-21/x-1=2
7x-21=2(x-1)
7x-21=2x-2
7x-21-2x+2=0
5x=21-2
5x=19
x=19/5

4(3x-5)=1(7x+5)
12x-20=7x+5
5x=25
x=5

5(a-3)=2-(6*3)
5a-15=2-18
5a=2-18+15
5a=-1
a=-0.2

1. 2) 20սմ
2. 2) 4սմ
3. 3) 8սմ
4. 1) 3


1. 1) 36o
2. 1) 162o
3. 4) 90o
4. 2) 72o

Posted in Ընդհանուր

Կրկնողություն/սեպտեմբերի 13

7,8- րդ  դաս-ում անցածի կրկնողություն՝ Ֆիզիկական  մարմին  և նյութ: Քիմիական  տարրեր, ատոմ, մոլեկուլ, իոն: Պարզ  և  բարդ  նյութեր: Անօրգանական  և  օրգանական նյութեր: Նյութերի  հատկությունները՝ ֆիզիկական, քիմիական, ֆիզիոլոգիական:

Հարցադրումներ.

  • Ներկայումս  քանի՞ քիմիական  տարրի  ատոմներ  են  հայտնի,  ինչպե՞ս  են  տարրերը  դասակարգվում

Ներկայումս հայտնի է 118 քիմիական տարր, նրանք դասակարգվում են խմբերի և պարբերությունների։

  • Քանի՞ միլիոն  նյութ  է  հայտնի  մարդկությանը,  սահմանել  ո՞րն  է  կոչվում  նյութ, դասակարգել նյութերն   ըստ  բաղադրության  և   ծագումնաբանության,  գրել  օրինակներ…

Մարդկանց հայտնի է ավելի քան 160 միլիոն քիմիական նյութ: Այն ամենը, ինչ տեսնում ենք մեր շուրջը, նյութ է։ Այն կառուցված է ատոմներից, որոնք կազմում են ավելի մեծ ու համալիր խմբեր, ինչպիսիք են, օրինակ մոլեկուլները և բջիջները, որոնցից կառուցված են կենդանի էակները։ 

  • Որո՞նք  են  նյութերի  փոքրագույն  կառուցվածքային  մասնիկները, սահմանել, գրել  օրինակներ…

    Նյութերի փոքրագույն կառուցվածքային մասնիկները ատոմներն, մոլեկուլներն ու իոններն են:
  • Ո՞րն  է  կոչվում  պարզ  նյութ,  սահմանել, դասակարգել,  գրել օրինակներ…

Պարզ նյութերը կազմված են մեկ քիմիական տարրի ատոմներից, օրինակ՝ ածխածին, թթվածին, երկաթ, ոսկին և այլն։

  • Ո՞րն  է  կոչվում  բարդ  նյութ,  սահմանել, դասակարգել,  գրել օրինակներ…

Բարդ նյութերը կազմված են տարբեր քիմիական տարրի ատոմներից, օրինակ՝ նատրումի քլորիդ, ածխաթթու գազ և այն։

  • Ինչպիսի՞  հատկություններ  ունեն  նյութերը, սահմանել, գրել  օրինակներ…

Նյութերի հատկություններն են օրինակ՝ գույնը, հոտը, համը, խտությունը, նյութի ագրեգատային վիճակը(պինդ, հեղուկ ու գազային) և այլն:

Posted in Իրավունք 9

Սեպտեմբերի 11-15

Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեմա 1․
«Մարդու իրավունքներ» հասկացությունը։Մարդու իրավունքների սերունդները․
ա/ «Մարդու իրավունքներ» հասկացությունը
բ/ Մարդու իրավունքների սերունդները /էլեկտրոնային դասագիրք՝ էջ 102-108նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք
1․ Սահմանե՛ք «մարդու իրավունքներ» հասկացությունը։ Ինչու՞ են դրանք անհրաժեշտ․արտահայտե՛ք ձեր կարծիքը։

Մարդու իրավունքները ստանդարտներ են, որոնք ընդունում են բոլոր մարդկային էակների արժանապատվությունը և պաշտպանում են այն: Մարդու իրավունքները կանոնակարգում են, թե ինչպես պետք է անհատ մարդկային էակները ապրեն հասարակությունում և գոյակցեն միմյանց հետ, կարգավորում է նրանց հարաբերությունները Պետության հետ, ինչպես նաև նրանց հանդեպ Պետության պարտավորությունները:

Մարդու իրավունքները պետք է պաշտպանված լինեն ցանկացած հասարակության մեջ, դրանք փոխկապակցված են և կարևոր են, որպեսզի ցանկացած անհատ՝ անկախ տարիքից, սեռից, ռասայից կամ կրոնից լինի պաշտպանված։ Դրանք արդարության և խաղաղության հիմքն են։

2․ Ի՞նչ իրավական փաստաթղթեր գիտեք, որոնցում ամրագրված են մարդու իրավունքները։ Թվարկե՛ք դրանք /բլոգային աշխատանք/․

-ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան
-Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր
-Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա

Posted in Ընդհանուր

If I Could Change One Important Thing in My Country

f I could change one important thing in my country, I would make schools better for every child. Education is very important. When children learn, they can get good jobs in the future. They can help their families and make the country better.

In some places, schools do not have enough books or chairs. Some children cannot go to school because they live far away. I want to change this. I want every child to go to a clean and safe school. I want them to have good teachers and fun classes.

For example, my cousin lives in a village. Her school is very small. It has no computers. I think every school should have computers, books, and a playground. Learning should be fun and exciting.

If children go to good schools, they will grow up smart and strong. They can become doctors, teachers, or leaders. This will help the whole country. That is why I want to make schools better for all children.