Մեր տոհմը Լոռու հին ազնվական տոհմերից մեկն է։ Իր մեջ ունի պահած շատ ավանդություններ։ Այդ ավանդություններից երևում է, որ նա եկվոր է, բայց պարզ չի՛, թե ո՛րտեղից։ Թե եկվոր է՛լ է, անհերքելի հիշատակարանները ցույց են տալիս, որ նա վաղուց է հաստատված Լոռու Դսեղ գյուղում։
Իմ հայրը, Տեր Թադեոսը, նույն գյուղի քահանան էր։ Ամենալավ և ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ կյանքում, այդ եղել է իմ հայրը։ Նա ազնիվ մարդ էր և ազնվական՝ բառի բովանդակ մտքով։ Չափազանց մարդասեր ու առատաձեռն, առակախոս ու զվարճաբան, սակայն միշտ ուներ մի խոր լրջություն։ Թեև քահանա, բայց նշանավոր հրացանաձիգ էր և ձի նստող։
Իսկ մայրս բոլորովին ուրիշ մարդ էր։ Երկու ծայրահեղորեն տարբեր արարածներ հանդիպել էին իրար։ Մայրս – Սոնան, որ նույն գյուղիցն էր, սարում աչքը բաց արած ու սարում մեծացած, մի կատարյալ սարի աղջիկ էր, ինչպես գյուղացիքն են ասում,— մի «գիժ պախրի կով»։ Նա չէր կարողանում համբերել հորս անփույթ ու շռայլող բնավորությանը, և գրեթե մշտական վեճի մեջ էին այդ երկու հոգին։ Ա՛յդ էր պատճառը, որ հայրս երբեմն թաքուն էր տեսնում իր գործը։ Շատ է պատահել, որ, մայրս տանից դուրս է գնացել թե չէ, ինձ կանգնեցրել է դռանը, որ հսկեմ, ինքը ցորենը լցրել, տվել մի որևէ պակասավոր գյուղացու կամ սարից իջած թուրքի շալակը։
Իրիկունները, երբ տուն էինք հավաքվում, մայրս անդադար խոսում էր օրվան անցածի կամ վաղվան հոգսերի մասին, իսկ հայրս, թինկը տված՝ ածում էր իր չոնգուրն ու երգում Քյորօղլին, Քյարամը կամ ո՛րևէ հոգևոր երգ։
Ահա այս ծնողներից ես ծնվել եմ 1869 թվի փետրվարի 7-ին։ Մանկությունս անց եմ կացրել մեր գյուղում ու սարերում։
Մի օր էլ մեր դռանը մայրս ճախարակ էր մանում, ես խաղում էի, մին էլ տեսանք, քոշերը հագին, երկար մազերով ու միրքով, երկաթե գավազանը չրխկացնելով, մի օտարական անցավ։
–Հասի՛ր, էդ կլեկչուն կա՛նչիր, ամանները տանք, կլեկի,– ասավ մայրս։ Խաղս թողեցի, ընկա ուստի ետևից կանչեցի։ Դուրս եկավ, որ կլեկչի չէ, այլ մեր ազգականի փեսա տիրացու Սհակն է։ Սկսեցի զրույց անել։ Տիրացուն խոսք բաց արավ իր գիտության մասին։
– Որ դուք համաձայնվեք, ինձ պահեք, ես էլ կմնամ, ի՜նչ պետք է ասեմ,– հայտնեց տիրացու Սհակը։
Գյուղումն էլ տրամադրություն կար, և, մի քանի օրից հետո, տիրացու Սհակը դարձավ Սհակ վարժապետ։ Մի օթախում հավաքվեցին մի խումբ երեխաներ, տղա ու աղջիկ շարվեցին երկար ու բարձր նստարանների վրա, եղավ ուսումնարան, և այստեղից սկսեցի ես իմ ուսումը։
Մեր Սհակ վարժապետը մեզ կառավարում էր «գաւազանաւ երկաթեաւ»։ Իր երկաթե գավազանը, որ հրացանի շամփուրի էր նման, երբեմն ծռում էր երեխաների մեջքին, ականջները «քոքհան» էր անում և մեծ կաղնենի քանոնով «շան լակոտների» ձեռների կաշին պլոկում։ Ես չե՛մ կարողանում մոռանալ մանկավարժական այդ տեռորը։
Վարժապետի առջև կանգնած երեխան սխալ էր անում թե չէ, սարսափից իրան կորցնում էր, այլևս անկարելի էր լինում նրանից բան հասկանալ, մեկը մյուսից հիմար բաներ էր դուրս տալի։ Այն ժամանակ կարմրատակում, սպառնալի, չուխի թևերը էտ ծալելով, տեղից կանգնում էր վարժապետը ու բռնում… Քիթ ու պռունկն արյունոտ երեխան, գալարվելով, բառաչում էր վարժապետի ոտների տակ, զանազան սրտաճմլիկ աղաչանքներ անելով, իսկ մենք, սփրթնած, թուքներս ցամաքած, նայում էինք ցրտահար ծտերի նման շարված մեր բարձր ու երկար նստարանների վրա։ Ջարդած երեխային վերցնում էին մեջտեղից։
– Արի՛,– դուրս էր կանչում վարժապետը հետևյալին…
Մի երեխայի ուսումնարան ղրկելիս հայրը խրատել էր, թե՝ «վարժապետն ի՛նչ որ կասի, դու էլ էն ասա»։ Եկավ։
Վարժապետն ասում է՝ «Ասա՛ այբ»։
Նա էլ կրկնում է՝ «Ասա այբ»։
– Տո շան զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա այբ»։
– Տո շան զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա այբ»։
Այս երեխայի բանը հենց սկզբից վատ գնաց, և այնքան ծեծ կերավ, որ մի քանի ժամանակից «ղաչաղ» ընկավ, տանիցն ու գեղիցը փախավ, հանդերումն էր ման գալի։ Բայց մեր Սհակ վարժապետի չարությունից չէր դա։ Այս տեսակ անաստված ծեծ այն ժամանակ ընդունված էր և սովորական բան էր մեր գյուղական ուսումնարաններում։ Գյուղացիներից էլ շատ քչերն էին բողոքում։ Այդ ծեծերից ես չկերա, որովհետև վարժապետը քաշվում էր հորիցս, բայց մանավանդ մորիցս էր վախենում։ Չմոռանամ, որ Սհակ վարժապետին սիրում էին մեր գյուղում և մինչև օրս հիշում են։
Տասը տարեկան, մեր գյուղից հեռացել եմ Ջալալօղլի, ուր մեծ և օրինակելի ուսումնարան կար, այդ ժամանակ Լոռում շատ հայտնի «Տիգրան վարժապետի» հսկողության տակ։ Այնտեղից էլ անցել եմ Թիֆլիս՝ Ներսիսյան դպրոց, որ չեմ ավարտել։
Շատ վաղ եմ սկսել ոտանավոր գրել։ 10—11տարեկան ժամանակս Լորիս-Մելիքովի վրա երգեր էին երգում ժողովրդի մեջ։ Այդ երգերին տներ էի ավելացնում և գրում էի զանազան ոտանավորներ–երգիծաբանական, հայրենասիրական և սիրային։ Սիրային ոտանավորներից մեկը, մի դեպքի պատճառով, տարածվեց ընկերներիս մեջ ու մնաց մինչև օրս։ Ահա՛ այդ ոտանավորը.
Հոգուս հատոր Սըրտիս կըտոր, Դասիս համար Դու մի՛ հոգար, Թե կան դասեր Կա նաև սեր, Եվ ի՜նչ զարմանք, Իմ աղավնյակ, Որ կենդանի Մի պատանի Սերը սըրտում Դաս է սերտում:
8. ABC եռանկյան մեջ AB=10սմ, ∠C=900, ∠B=300: Պահանջվում է տանել A կենտրոնով շրջանագիծ: Ինչպիսի՞ն պետք է լինի այդ շրջանագծի շառավիղը, որպեսզի BC ուղիղը՝
ա) շոշափի շրջանագիծը, շրջանագծի շառավիղը պետք է հավասար լինի AC հատվածին, որն էլ հավասար է 5 սմ-ի
բ) շրջանագծի հետ չունենա ընդհանուր կետ, շրջանագծի շառավիղը պետք է լինի 5 սմ-ից ավել
գ) շրջանագծի հետ ունենա ընդհանուր կետեր: շրջանագծի շառավիղը պետք է լինի 5 սմ-ից քիչ
9.Տրված է ABCD քառակուսին, որի անկյունագիծը 6 սմ է: Տանել շրջանագիծ, որի կենտրոնը լինի A–ն: Ի՞նչ երկարություն պետք է ունենա շրջանագծի շառավիղը, որպեսզի BD անկյունագիծն ընդգրկող ուղիղը լինի՝
ա) շրջանագծի շոշափող շրջանագծի շառավիղը պետք է լինի 3 սմ
բ) շրջանագծի հատող: շրջանագծի շառավիղը պետք է լինի 3 սմ-ից քիչ
10. AB և CD հատվածները O կենտրոնով շրջանագծի տրամագծեր են: Հաշվեք AOD եռանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ CB = 15 սմ, AB = 14 սմ:
Քանի որ բոլոր շառավիղերը հավասար են DO=AD=14:2=7 Անկյունները հավասար են ը այդ անկյունը կազմող կողմերը իրար հավասար են քանի որ շրջանագիծ է 7+7+15=29
Կոտորակը կոտորակով բազմապատկելու համար պետք է համարիչը բազմապատկել համարիչով, իսկ հայտարարը՝ հայտարարով և առաջին արտադրյալը գրել համարիչում, իսկ երկրորդը՝ հայտարարում:
Հանրահաշվական կոտորակների արտադրյալը նույնաբար հավասար է մի կոտորակի, որի համարիչը հավասար է համարիչների արտադրյալին, իսկ հայտարարը՝ հայտարարների:
Եթե հնարավոր է, ապա ստացված կոտորակը կրճատում են:
Արտադրյալը սահմանվում է փոփոխականի միայն այն արժեքների համար, որոնց դեպքում կոտորակների հայտարարները հավասար չեն զրոյի:
Այսինքն՝ եթե A/B -ն և C/D -ն երկու հանրահաշվական կոտորակներ են, որտեղ A -ն, B -ն, C -ն և D -ն բազմանդամներ են, ապա A/B⋅C/D=A⋅C/B⋅D, որտեղ B≠0,D≠0:
Օրինակ
Կատարենք բազմապատկումը՝ 12a4/25b3⋅(−5b2/6a4)
Լուծում: Դրական և բացասական թվերի արտադրյալը բացասական թիվ է, այդ պատճառով կոտորակի առջևում դնում ենք մինուս նշանը:
Որպեսզի մի կոտորակ բաժանել մյուսի վրա, պետք է համարիչի կոտորակը բազմապատկել հայտարարի կոտորակի հակադարձ կոտորակով:
Օրինակ
Նույն կանոնը գործում է նաև հանրահաշվական կոտորակների դեպքում՝ կոտորակները բաժանելու համար պետք է համարիչի կոտորակը բազմապատկել հայտարարի կոտորակի հակադարձ կոտորակով:
Եթե հնարավոր է, ապա համարիչի և հայտարարի արտահայտությունները վերլուծվում են արտադրիչների և կրճատվում:
Կանոնը մնում է ուժի մեջ, երբ արտահայտություններից մեկը բազմանդամ է: Այդ դեպքում պետք է բազմանդամը ներկայացնել 1 հայտարարով կոտորակի տեսքով:
Օրինակ
Հարցեր և առաջադրանքներ։
1․Ինչպե՞ս են բազմապատկվում հանրահաշվական կոտորակները։
Կոտորակը կոտորակով բազմապատկելու համար պետք է համարիչը բազմապատկել համարիչով, իսկ հայտարարը՝ հայտարարով և առաջին արտադրյալը գրել համարիչում, իսկ երկրորդը՝ հայտարարում:
2․Ինչպե՞ս են բաժանվում հանրահաշվական կոտորակները։
Որպեսզի մի կոտորակ բաժանել մյուսի վրա, պետք է համարիչի կոտորակը բազմապատկել հայտարարի կոտորակի հակադարձ կոտորակով:
She is collecting stickers, isn’t she? We often watch TV in the afternoon, don’t we? You have cleaned your bike, haven’t you? John and Max don’t like maths, do they? Peter played handball yesterday, didn’t he? They are going home from school, aren’t they? Mary didn’t do her homework last Monday, did she? He could have bought a new car, couldn’t he? Kevin will come tonight, won’t he?
I hope Sissy won’t come to the party, will she? Jack’s on holiday, isn’t he? Yes, he’s in Portugal. Let’s go out tonight, shall we? Yes, let’s. Listen, will you? OK, I’m listening. There is a bus to 1st Street every hour, isn’t there? Tom won’t be late, will he? No, he’s never late. You wouldn’t tell anyone, would you? No, of course not. I am not your best friend, am I? We had to wait for a long time, didn’t we? You can speak English, can’t you? Yes, but not very fluently. You’re tired, aren’t you? She hardly ever goes to the parties, does she? She scarcely cares, does she? We’d rather live in the country, wouldn’t we? Sue doesn’t know Ann, does she? No, they’ve never met. That suit is very expensive, isn’t it? There are a lot of people here, aren’t there? Yes, more than I expected. This isn’t very interesting, is it? No, not very. You don’t like spinach, do you? Harry and Loyd won’t have to go there tomorrow, will they?
Թեմա՝ Հանրահաշվական կոտորակների գումարումն ու հանումը
Հավասար հայտարարներով կոտորակների գումարման և հանման ժամանակ՝ գումարվում կամ հանվում են նրանց համարիչները, իսկ հայտարարները մնում են անփոփոխ:
Նույն կանոնով գումարվում և հանվում են հավասար հայտարարներով հանրահաշվական կոտորակները՝
հանրահաշվական կոտորակների գումարման ժամանակ, համարիչները գումարվում են, իսկ հայտարարները մնում են անփոփոխ՝
հանրահաշվական կոտորակների հանման ժամանակ, համարիչները հանվում են, իսկ հայտարարները մնում են անփոփոխ՝
Նույն կանոնով կարելի է գումարել կամ հանել հավասար հայտարարներով մի քանի կոտորակներ՝
Եթե կոտորակների հայտարարները հակադիր արտահայտություններ են, ապա դրանց գումարելու կամ հանելու համար պետք է սկզբում կիրառել հանրահաշվական կոտորակների նշանների փոփոխման կանոնը,
ապա գումարել կամ հանել հավասար հայտարարներով կոտորակները:
Դիտարկենք այն դեպքը, երբ հանրահաշվական կոտորակների հայտարարները իրարից տարբեր միանդամներ են, օրինակ այսպիսի՝
Այդպիսի հանրահաշվական կոտորակները գումարելու կամ հանելու համար պետք է՝
գտնել ընդհանուր հայտարարը,
որոշել յուրաքանչյուր կոտորակի լրացուցիչ արտադրիչը (ընդհանուր հայտարարի բերելիս),
գումարել կամ հանել նոր կոտորակների համարիչները,
հնարավորինս կրճատել ստացված կոտորակը:
Հարցեր և առաջադրանքներ։
1․ Ինչպե՞ս են գումարվում միևնույն հայտարարով հանրահաշվական կոտորակները։
Հավասար հայտարարներով կոտորակների գումարման և հանման ժամանակ՝ գումարվում կամ հանվում են նրանց համարիչները, իսկ հայտարարները մնում են անփոփոխ:
2․ Ինչպե՞ս են գումարվում հակադիր հայտարարներով հանրահաշվական կոտորակները։
Եթե կոտորակների հայտարարները հակադիր արտահայտություններ են, ապա դրանց գումարելու կամ հանելու համար պետք է սկզբում կիրառել հանրահաշվական կոտորակների նշանների փոփոխման կանոնը։
3․ Ինչպե՞ս են գումարվում տարբեր հայտարարներով հանրահաշվական կոտորակները։
Այդպիսի հանրահաշվական կոտորակները գումարելու կամ հանելու համար պետք է՝
գտնել ընդհանուր հայտարարը,
որոշել յուրաքանչյուր կոտորակի լրացուցիչ արտադրիչը (ընդհանուր հայտարարի բերելիս),
ա. ապրում է,գալիս ենք, մոռացել է, պատվիրելու են, լսում եք, կգաս բ. թռչում են, ունեի, կնկարեմ, արտասվում է, տար, տալիս եք:
2. Ընդգծե՛ք անցյալ ժամանակով 3 բայաձև: ա. չի նվագում, կար, մի՛ նայեք, գալիս էր, պարել է, կտամ բ. ավարտեցինք, չի նայում, վերադարձել ես, պայքարենք, եկել էի, կընկնեմ: 3. Ընդգծե՛ք ապառնի ժամանակին վերաբերող 3 բայաձև: ա. չեմ պատմում, գնացել ես, կերգես, պիտի սովորեմ, հագնում եմ, կարելու են: բ. ուժեղացրո՛ւ, աշխատել են, գնամ, կնայեմ, գնացինք, սովորում են: 4. Ընդգծե՛ք առաջին դեմքի 3 բայաձև: ա. չմտնեք, բարձրանամ, դիմադրեինք, բերեիք, գնան, ավարտեցի բ. նվիրեցինք, մոռացաք, հաղթելու եմ, սովորի, իմանայի, չեն խոսել: 5. Ընդգծե՛ք երկրորդ դեմքի 3 բայաձև: ա. պարզեցիք, ասա՛, գտա, վերցրո՛ւ, մտներ, հարցնենք բ. աշխատեցիր, վարձեր, բարձրացանք, եկաք, խոսի, արի՛։
6. Ընդգծե՛ք երրորդ դեմքի 3 բայաձև: ա. վառվեց, կա՛ց, գրավեցի, գտավ, առարկեցին, վառեմ բ. վախեցար, կնվիրեր, պոկեցին, տարեց, մոտեցավ, տո՛ւր գ. կանչեին, երգեմ, կարածի, կտարածեն, մնամ, հոգնես: 7. Շարքերում առանձնացրե՛ք եզակի և հոգնակի թվով բայաձևերը: ա. կանգնեի, փախե՛ք, կուշանամ, վարեցին, մի՛ թող, չափեիք