Posted in Ֆիզիկա 8

Նյութի ագրեգատային վիճակները

§47.Նյութի ագրեգատային վիճակները:

§48.Բյուրեղային մարմինների հալումն ու պնդացումը:

Քննարկվող հարցեր՝

  1. Ի՞նչ ագրեգատային վիճակներում կարող է լինել նյութը:
    Պինդ, հեղուկ և գազային։
  2. Որո՞նք են ջրի ագրեգատային վիճակները: 
    Ջրի պինդ ագրեգատային վիճակը սառույցն է, իսկ գազայինը գոլորշին։
  3. Ինչո՞վ են բնորոշվում նյութի այս կամ այն ագրեգատային վիճակները: Թվարկե՛ք բոլոր հնարավոր պրոցեսները, որոնց դեպքում նյութը մի ագրեգատային վիճակից անցնում է մեկ ուրիշի:
    Դրանք որոշվում են ֆիզիկական պայմաններով։
  4. Բերե՛ք սուբլիմացիայի օրինակներ:
    Բոլոր հոտերը, որոնցով օժտված են պինդ մարմինները (ասենք՝ նավթալինը), նույնպես պայմանավորված են սուբլիմացիայով. պինդ մարմնից մթնոլորտ դուրս գալով՝ մոլեկուլները նրա վրա գազ (կամ գոլորշի) են գոյացնում, ինչն էլ հոտի զգացողություն է առաջացնում:
  5. Ագրեգատային փոխակերպումների ի՞նչ գործնական կիրառություններ գիտեք:
    ՞
  6. Ո՞ր պրոցեսն է կոչվում հալում:
    Բյուրեղային մարմնի պինդ վիճակից հեղուկին անցումը կոչվում է հալում։
  7. Ո՞ր պրոցեսն է կոչվում պնդացում կամ ի՞նչ է բյուրեղացումը:
    Հալման հակառակ երևույթը, երբ նյութը հեղուկ վիճակից անցնում է պինդ վիճակի, կոչվում է պնդացում:
  8. Ո՞ր ջերմաստիճանում է նյութը հալվում և պնդանում?
    Տարբեր նյութեր հալվում և պնդանում են տարբեր ջերմաստիճաններում։
  9. Ի՞նչ է հալման ջերմատիճանը: Նյութի հալման կամ բյուրեղացման ժամանակ ի՞նչ է կատարվում նրա ջերմաստիճանի հետ:
    Այն ջերմաստիճանը, որի դեպքում նյութը հալչում է, կոչվում է հալման ջերմաստիճան:
  10. Ինչի՞ են հավասար սառույցի, անագի, պղնձի հալման ջերմաստիճանները:
    Սառույց-0 оC
    Անագ-232 оC
    Պղինձ-1083 оC
  11. Ո՞ր ջերմաստիճանում են պնդանում հեղուկ ազոտը, սնդիկը, հալեցրած ոսկին:
    Ազոտ-210 оC
    Սնդիկ-39 оC
    Ոսկի-1064 оC
  12. Ինչո՞ւ են ձմռանը թռչունները նստում գետերն ու լճերը ծածկող սառույցի վրա։
    Ձմռանը թռչունները նստում են սառույցի վրա, քանի որ սառույցի ջերմաստիճանը 0°C և ավելի բարձր է, քան օդի ջերմաստիճանը։
Posted in Ընդհանուր

Կրկնողական առաջադրանք

1.Որ նախադասության մեջ թվական կա:

1) Նրան պատասխանեց կոչնակի ձայնը, որ քանի՜ անգամ լսելի եղավ եկեղեցու բարձրությունից ու հիշեցրեց ճաշի ժամը:

2) Տասնյակ ձիավորներից առանձնացավ դրոշակակիրը, որը հանեց գոտուց քարշ ընկած շեփորը և հնչեցրեց:

3) Քսանամյա արքայազնը նստեց բազմոցին, և կրկին ջերմ արտասուքը սկսեց հեղեղի նման թափվել նրա աչքերից:

4) Ոչ հեռավոր անցյալում` քառորդ դար առաջ, այստեղ հարթ ու հողածածկ տանիք չուներ միայն հինավուրց գմբեթարդ եկեղեցին:

2. Ո՞ր նախադասության մեջ թվական կա:

1) Մեզ համարներ տվեցին ու խմբերի բաժանեցին. զույգ թվակիրները մի քանի քայլ առաջ եկան:

2) Ինձ խմբի ավագ նշանակեցին, ու ես տեսա, որ թեկուզ փոքրիկ, թեկուզ յոթհոգանոց խմբի գլուխ կանգնելն ինձ դուր է գալիս:

3) Դասարանների միջև անցկացվող մրցությունն ավարտվեց, և նրանք` և՛ պարտված ութերորդցիները, և հաղթած յոթերորդցիները, բարձր աղաղակեցին:

4) Ուսուցչուհին հրահանգեց, որ երկրորդ շարքը պիտի վազի մինչև աղբյուր:

3. Ո՞ր նախադասության մեջ քանակական թվական կա:

1) Այդ ժողովից մի քանի օր հետո Նիկողոս աղան զարհուրելի ծաղրուծանակի ենթարկվեց:

2) Ով տանը ժամացույց ուներ, անմիջապես նայում էր և սլաքներն ուղղում յոթից քառորդ անց:

3) Երեկոյան, երբ մենք բաց էինք թողնում մեր թռուցիկները, թվում էր, թե քաղաքի վրա լողում են տասնյակ լուսիններ:

4) Անձրևի տասներորդ օրը գետի ջուրն այնքան առատ էր, որ կարող էր սայլերը քշելով տանել։

4. Նախադասությունների մեջ թվականի կազմության սխալներ կան, գտիր և ուղղիր:

1) Եվ Նոյը սպասեց դարձյալ յոթ օր, և խոր գիշերվա մեջ երկիրը հանդարտ ներքաշում էր ջուրը:
2) Բոբ շունը գելխեղդ էր, բրդոտ գամփռ, ես` կարմիր թշերով, ոտից գլուխ տասնչորս տարեկան:
3) Ուսուցիչը նստած էր դահլիճի տասներեքերորդ շարքում:
4) Երևաց երկրորդ շունը, երրորդը, շների հետևից էլ` Պանինը:
5) Զորքի կարևոր մասն էր կազմում ութսուն հեծյալից կազմված զորախումբը:

5. Տրված գոյականներից, ածականներից, դերանուններից, մակբայներից բայեր կազմի´ր:

Ա. Վախ-վախենալ, սանձ-սանձել, անուն-անվանել, սուգ-սգալ, գութ-գթալ:

Բ. Հպարտ-հպարտանալ, կապույտ-կապտել, կարծր-կարծրանալ, կոպիտ-կոպտել-կոպտանալ, սուր-սրել:

Գ. Ոչինչ-ոչնչանալ, բոլոր-բոլորել, նույն-նույնանալ, ամբողջ-ամբողջանալ:

Դ. Հավերժ-հավերժանալ, հանգիստ-հանգստանալ, արագ-արագանալ, շատ-շատանալ, քիչ-քչանալ:

6. Տրված բայերից նորերը ստացի´ր` դրանք բաղադրելով Բ խմբի նախածանցների հետ:

Ա. Տևել, տպել, բացել,դասել, ճառել:
Բ. Վեր, արտ, հակ, հար, ստոր:

Հարատևել, արտատպել, վերաբացել, ստորադասել, հակաճառել։

7. Տեքստից դուրս գրիր բայերը, որոշիր, թե որոնք են Ե խոնարհման, որոնք` Ա խոնարհման:

Ցատկում էի (Ե), երբ լսեցի(Ե) դպրոցի զանգի ձայնը, և հիշեցի(Ե), որ դա ամենից առաջ տխրեցրեց(Ե) ինձ, քանի որ գիտեի(Ա), որ ուշացել եմ(Ա): Սակայն մի ակնթարթ անց այլևս չմտահոգվեցի(Ե) ուշանալուս(Ա) համար, որպես արդարացում ունենալով(Ա) թե՛ հասուն տանձերը, և թե՛ ցատկելու(Ե) հայտնագործությունը

8. Տրված բայերը դարձրու պատճառական.

Սովորել-սովորեցնել
քնել-քնեցնել
պայծառանալ-պայծառացնել
զգալ-զգացնել
զբաղվել-զբաղեցնել
զնգալ-զնգացնել
դադարել-դադարեցնել
փայլել-փայլեցնել
նրբանալ-նրբացնել
ծաղկել-ծաղկեցնել

9.Գտիր առաջին շարքի բայերի հոմանիշները երկրորդ շարքում:

ա. հիանալ, ապաքինվել, դալկանալ, պարծենալ, չքանալ, ընկղմվել, ոգևորել:
բ.  գոտեպնդել, անհայտանալ, սուզվել, զմայլվել, հպարտանալ, գունատվել, առողջանալ:
Հիանալ-զմայլվել
ապաքինվել-առողջանալ
դալկանալ-գունատվել
պարծենալ-հպարտանալ
չքանալ-անհայտանալ
ընկղմվել-սուզվել
ոգևորել-գոտեպնդել

ա. ննջել, կողոպտել, հանդգնել, մտածել, ենթարկվել, վրնջալ, մարտնչել;
բ.  համարձակվել, պայքարել, հնազանդվել, խորհել, խրխնջալ, թալանել, նիրհել:
Ննջել-նիրհել
կողոպտել-թալանել
հանդգնել-համարձակվել
մտածել-խորհել
ենթարկվել-հնազանդվել
վրնջալ-խրխնջալ
մարտնչել-պայքարել

10. Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր ածանցավոր բառերով:

Պոչավոր մի կենդանի էր գալիս:

Չգիտեի, որ այդքան զորավոր հսկա ես:

Այդտեղ որսորդները երկոտանի զարմանալի կենդանի են տեսել:

Երկրորդ անգամ հայտնվողը նույն ձին չէր, սրա պոչը  երկարոտ էր, գույնն էլ՝  դեղին:

Իբրև հայրաբար՝ խրատում էր ու համոզում, որ ներող լինի:

Մտերմաբար՝ հորդորում էր, որ մի օր էլ տանը մնա:

Եղբայրաբար օգնում է ու հետևում, որ վատ բան չանես:

Թշնամաբար եք խոսում: Հարցը յուրովի լուծեց ու գնաց:

Posted in Ընդհանուր

Պարապմունք 48

Թեմա՝ Թվաբանական քառակուսի արմատների հատկությունները։

Դիցուք a≥0, b≥0 և c>0, ապա ճիշտ են հետևյալ հավասարությունները՝

1)√a⋅b=√a⋅√b

2)√a/c=√a/√c

Ցանկացած a իրական թվի համար ճիշտ է՝

3)√a2=|a|

√64⋅81=√64⋅√81−−√=8⋅9=72 √64⋅81=√5184=… =?

Երբեմն հարմար է օգտագործել բերված բանաձևերը հակառակ կարգով, մասնավորապես՝  √a⋅ √b=√a⋅b

Օրինակ՝ Հաշվենք արմատների հետևյալ արտադրյալը՝ 

√2⋅√32=√2⋅32=√64=8 Պատասխան՝ 8

Ակնհայտ է, որ առանձին 2 և 32 թվերից արմատները չէին հանվում, իսկ արտադրյալից՝ հաջողվեց:

Նման կերպ ենք վարվում, երբ չի հաջողվում առանձին հաշվել արմատների հարաբերությունը:

Օրինակ

Հաշվենք արմատների հարաբերությունը:

√75/√3=√75/3=√25=5

Լինում են իրավիճակներ, երբ թիվը քառակուսի բարձրացնելուց հետո, պահանջվում է արդյունքից արմատ հանել:

Այս դեպքերում կարիք չկա առանձին կատարել երկու գործողությունները՝ պատասխանը միանգամից ստացվում է երրորդ հատկության միջոցով:

Օրինակ՝ Այդպես ենք վարվում հետևյալ օրինակներում՝

√52=5, √922=92, √(0.67)2=0.67, √(−1.43)2=1.43

Առաջադրանքներ

1․ Ընտրիր ճիշտ հատկությունները:

  • √a+√b=√a+b ճիշտ է
  • √a2=a, a≥0
  • √a: √b=√a:b
  • √a⋅a =a, a≥0
  • √a⋅a=a2

2․ Հաշվել․

ա) 6
բ) 12
գ) 20
դ) 35
ե) 90
զ) 560

3․ Հաշվել․

ա) 20
բ) 18
գ) 30
դ) 48
ե) 220
զ) 105
է) 210
ը) 630
թ) 154

4․ Հաշվել․

ա) √2
բ) 3
գ) √x
դ) √3

5․ Հաշվել․

ա) 8
բ) 15
գ) 30
դ) 70
ե) 20
զ) 900
է) 800
ը) 5000

6․ Հաշվել․

ա) 4
բ) 3,1
գ) 1
դ) 5
ե) 1,13
զ) 7,2
է) 0,3
ը) 57,1

7․ Արտադրիչը դուրս բերել արմատանշանի տակից․

ա) √2/3
բ) √3/4

?

8․ Արտադրիչը դուրս բերել արմատանշանի տակից․

ա) 2√3
բ) 3√2
գ) 2√5
դ) 2√6
ե) 3√3
զ) 2√7
է) 4√2
ը) 3√5
թ) 5√2
ժ) 6√2

Posted in Ընդհանուր

Հայոց լեզու, 8-րդ դասարան

Պարագաներ
Բայի այն լրացումները, որոնք ցույց են տալիս գործողության հետ կապ ունեցող հանգամանքները, կոչվում են պարագաներ:

Չափ ու քանակի պարագա

 Կապույտ երեկոն այնքան խաղաղ է:
• Լճափից արևը երկու անգամ է երևում:
Բայական անդամի այն լրացումը, որը ցույց է տալիս գործողության կատարման չափը, աստիճանը, կոչվում է չափ ու քանակի պարագա (ինչքա՞ն, որքա՞ն):

Գտի՛ր չափ ու քանակի պարագաները:
• Մայր ու որդի շատ երկար զբոսնեցին:
• 
Փայտփորիկն անընդհատ կտցահարում էր ծառը:
• Ոսկե շղթան արժեր հազար դոլար:
• Փոքրիկը շատ էր սիրում պաղպաղակ և երբեք չէր հրաժարվում դրանից:
• Այդ երեկո ծերունին բնավ չխոսեց:

Կետերի փոխարեն գրի՛ր չափ ու քանակի պարագաներ:
• Քաղաքացիները երեք օրով փակեցին փողոցները:
• Լողորդը տասը րոպե շունչը պահում էր ջրի տակ:
• Մենք շատ զարմացանք՝ տեսնելով ջունգլիի բնակիչներին:
• Հանիբալի զորքը երկու ժամով կանգ առավ Ալպերի բարձունքում:
• Մարագների դռները ամբողջությամբ կանաչել են:

Նպատակի պարագա

• Աղջիկները գնացին աղբյուրը՝ ջրի:
• Շտապում էի՝ սեղմելու այդ մեծ բարեգործի ձեռքը:
Բայական անդամի այն լրացումը, որը ցույց է տալիս գործողության կատարման նպատակը, կոչվում է նպատակի պարագա (ինչի՞ համար, ի՞նչ նպատակով):

Գտի՛ր նպատակի պարագաները:
• Հանուն հայրենիքի նա պատրաստ էր կյանքը զոհաբերել:
• Նրանք հանդիպեցին վեճը հարթելու նպատակով:
• Նա հանձնվեց իշխանություններին հանուն իր ընտանիքի ապահովության:
• Չարժե այդ մանրուքի համար գնալ-հասնել աշխարհի ծայրը:
• Գնացել-կանգնել էր ճանապարհի վրա՝ եկող-գնացողի հետ մի քիչ զրույց անելու:

Կետադրությունը:
1. Գյուղացիներից ոմանք վազում էին բանջարանոցները վերջին դդումները հավաքելու համար:
2. Գյուղացիներից ոմանք վազում էին բանջարանոցները՝ վերջին դդումները հավաքելու:
3. Գյուղացիներից ոմանք վազում էին բանջարանոցները, որ (որպեսզի) վերջին դդումները հավաքեն:

Պայմանի պարագա

• Քո մերժման դեպքում նրանք կհայտնվեն անելանելի դրության մեջ: 
• Մնացի տանը պարապելու պայմանով:
Բայական անդամի այն լրացումը, որը ցույց է տալիս գործողության կատարման պայմանը, կոչվում է պայմանի պարագա (ո՞ր դեպքում, ի՞նչ պայմանով):

Գտի՛ր պայմանի պարագաները:
• Բարձր գնահատական ստանալու դեպքում կարժանանամ ծնողներիս գովասանքին:
• Ջերմուկ կարող ենք մեկնել տնօրենից թույլտվություն վերցնելու պայմանով:
• Նման դեպքում միշտ հարցը վճռվում է հօգուտ մեծամասնության:
• Վերջին խոսքը տրվեց նրան ճշմարտությունն ասելու պայմանով:

Տեղի պարագա

Ես թողել եմ հեռվում դալարագեղ այգին:
Ես գալիս եմ հեռվից և գնում եմ հեռու՝ անհայտ ու անժամանակ:
Փողոցով մի հին մեքենա սլացավ:
Ընդգծված բառերը ցույց են տալիս գործողության տեղ. դրանք տեղի պարագաներ են (ու՞ր, որտե՞ղ, որտեղի՞ց, որտեղո՞վ):

Գտի՛ր տեղի պարագաները:
• Կացարանի պատուհանից պոկված լույսի բույլը խճճվել էր ծիրանենու սաղարթում:
• Սողոմոնի հայացքը ընկերոջ ափում բնակալած նամակի ճոթին էր:
• Կիսամութի մեջ նրանք նման էին կաթիլների՝ շարժուն ու տաք:
• Հետո հնչյունները պոկվեցին երկնքից, դարձան կապույտ հուլունքներ:
• Հնչյունները տարան իր հարազատ ծննդավայր:

Ժամանակի պարագա

Այսօր մեր դասընկերոջ ծննդյան օրն է:
Հունիսից փակվում են բոլոր դպրոցները:
Երեկվա դասն անհետաքրքիր էր:
Ժամանակի պարագան ցույց է տալիս գործողության կատարման ժամանակը (ե՞րբ, երբվանի՞ց, երբվա՞):

Գտի՛ր ժամանակի պարագաները:
• Մթնաձոր տանող միակ ուղին առաջին ձյունի հետ փակվում է, մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում:
• Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան:
• Մի օր էլ, բլրակը բարձրանալիս, ոտքս սայթաքեց, ու ընկա:
• Արդարացի որոշումից հետո լիովին հանգստացել էին:
• Հեթանոսական շրջանի նավասարդի գիշերը զարթնում էին ճրագը վառում և միայն վաղորդյան ճաշ անում:

Ձևի պարագա

Գործողության կատարման ձևը (ինչպե՞ս) ցույց տվող բայական անդամի լրացումը կոչվում է ձևի պարագա:
• Մենք կարող ենք արդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ:
• Ոզնին գլորվելով հասավ իր բույնը:
• Նապաստակի նման ամբողջ օրը գազար է ուտում:
• Սիրով կարդում էր բանաստեղծությունները:

Գտի՛ր ձևի պարագաները:
• Սիմինդրի երկար տերևները թրերի նման քսվում էին իրար:
• Քամին սկզբում քշեց թեթև, իսկ հետո գազանաբար պոկեց թույլ ամրացրած տանիքները:
• Տարերքը կամաց-կամաց սեղմում էր իր չարագույժ օղակը:
• Չոր խոտը շատ արագ ու հեշտ է վառվում անգամ փոքրիկ կայծից:
• Դժվարությամբ է հարմարվում նոր վայրում:
• Արահետը ոչ թե գնում էր դեպի գյուղը ուղիղ գծով, այլ շարունակ ծառերի մեջ գալարվելով:

Posted in Կենսաբանություն 8

Շնչառական շաարժումներ

Շնչառությունը գործընթացների համալիր է, որն ապահովում է օրգանիզմի կողմից թթվածնի յուրացումը, նրա օգտագործումը օրգանական նյութերի օքսիդացման համար և նյութափոխանակության արգասիք ածխաթթու գազի հեռացումը:

Շնչառությունը կարևորագույն կենսական գործընթաց է, որի դադարը կործանարար է օրգանիզմի համար:

Շնչառական օրգանների կառուցվածքը և գործառույթները:

Շնչառական համակարգը կազմված է օդատար ուղիներից (քթի խոռոչ, քթըմպան, կոկորդ, շնչափող և բրոնխներ) և գազափոխանակության օրգաններից` թոքերից:

Օդատար ուղիներից առաջինը, որը շփվում է մթնոլորտային օդի հետ, քթի խոռոչն է:

Քթի խոռոչը ոսկրաաճառային միջնորմով բաժանվում է երկու խոռոչների: Յուրաքանչյուր խոռոչ ունի ոլորապտույտ անցուղիներ, որոնք մեծացնում են նրա ներքին մակերեսը: Այդ ամբողջ մակերեսը պատված է լորձաթաղանթով, որը կազմված է թարթիչավոր էպիթելային հյուսվածքից: Թարթիչների թարթման, շարժման օգնությամբ քթի խոռոչից հեռացվում է լորձը՝ նրան կպած մանրէների և փոշու հետ միասին: Քթի խոռոչում ներշնչված օդը, շփվելով լորձաթաղանթի արյունատար անոթների հետ, տաքանում է՝ հասնելով մարմնի ջերմաստիճանին, իսկ լորձի միջոցով խոնավանում է (մինչև 95% խոնավություն):

Քթի խոռոչը և քթըմպանը

Այսպիսով` քթի խոռոչով անցնելիս օդը փոշեզերծվում, մանրէազերծվում, տաքանում և խոնավանում է:

Բերանի խոռոչի մակերեսը անհամեմատ փոքր է: Այդ պատճառով բերանով շնչելիս օդը չի ենթարկվում վերոհիշյալ փոփոխություններին, որի հետևանքով հաճախ առաջանում են օդատար ուղիների բորբոքումներ:

Քթի խոռոչի վերին մասում գտնվում են հոտառական ընկալիչներ, որի շնորհիվ քիթը համարվում է նաև հոտառական օրգան: Քթի խոռոչից օդը անցնում է քթըմպան, որն ըմպանի վերին մասն է, ապա մտնում է կոկորդ: 

Կոկորդ

Կոկորդը գտնվում է պարանոցի վերին մասում: Այն մի քանի աճառներով, կապաններով, ջլերով և մկաններով միմյանց միացած խոռոչ է: Աճառներից ամենամեծը՝ վահանաճառը, շոշափվում է պարանոցի վրա առջևից: Այն արտաքինից պաշտպանում է կոկորդը: Կոկորդի մուտքը վերևից փակվում է մակկոկորդի աճառով, որը կլլման պահին խոչընդոտում է սննդագնդիկի թափանցումը շնչափող: Հակառակ դեպքում սննդանյութի անցումը շնչափող շնչահեղձության և մահվան պատճառ կարող է դառնալ:

Կոկորդի խոռոչը պատված է լորձաթաղանթով, որը վնասազերծում է օդի հետ այստեղ հասած մանրէները, փոշին և շարունակում է տաքացնել ու խոնավացնել օդը:

Կոկորդը նաև ձայնային օրգան է: Այդ խոռոչի ամենանեղ տեղում ձգվում են ձայնալարերը, որոնց միջև գտնվում է ձայնախորշը: Ձայնախորշը եռանկյունաձև է: Այն խոսելու պահին նեղանում է, և ձայնալարերը միմյանց են մոտենում: Ձայնը ձևավորվում է արտաշնչվող օդի միջոցով ձայնալարերի տատանման արդյունքում: Որքան մեծ է ձայնալարերի տատանման հաճախականությունը, այնքան բարձր է ձայնը:

Ձայնի և հոդաբաշխ խոսքի ձևավորման վրա ազդում է նաև լեզվի, շրթունքների, ստորին ծնոտի դիրքը, քթի և բերանի խոռոչների ձևը և այլն: Այդ է պատճառը, որ շնչառական ուղիների հիվանդությունների ժամանակ (անգինա և այլն) փոխվում է ձայնի որակը:

Ձայնախորշ

Շնչափողը անմիջապես կոկորդի շարունակությունն է: Այն 10−15սմ երկարությամբ խողովակավոր օրգան է: Կազմված է 16−20 աճառային կիսաօղակներից, որոնց շնորհիվ պարանոցի շարժումների դեպքում շնչափողի լուսածերպը մնում է բաց վիճակում, և օդն անարգել անցնում է շնչառական ուղիներ: Շնչափողի հետին պատը հպվում է կերակրափողին, և աճառի բացակայության շնորհիվ չի խանգարվում սննդագնդիկի տեղաշարժը: Շնչափողը ստորին մասում վեր է ածվում երկու գլխավոր՝ աջ և ձախ բրոնխների:

imgpsh_fullsize (2).jpg

Բրոնխները կառուցվածքով նման են շնչափողին: Նրանք երկու խոշոր խողովակներ են, որոնք մտնում են թոքեր և այնտեղ ճյուղավորվելով առաջացնում են բրոնխածառ: Խոշոր բրոնխները վեր են ածվում մանր բրոնխների, սրանք էլ` մանրագույն բրոնխների, որոնք ավարտվում են օդով լցված թոքաբշտերով: Թոքաբշտերի պատերը կազմված են միաշերտ հարթ էպիթելից, բարակ առաձգական թելերից և պատված են արյան մազանոթների խիտ ցանցով:

Յուրաքանչյուր թոքում հաշվվում է մինչև 400 մլն թոքաբուշտ, որոնց ընդհանուր մակերեսը 100−150 մ² է:

shutterstock_374675080.jpg

Փաստորեն, թոքերի շնչառական մակերեսը 70−100 անգամ մեծ է մարդու մաշկի մակերեսից: Թոքերի այդ հսկայական մակերևույթն ապահովում է գազափոխանակության մեծ արագությունը:

Թոքերը երկուսն են, տեղավորված են կրծքավանդակում, գրավում են համարյա նրա ամբողջ խոռոչը: Թոքերը նման են հատած կոնի, գագաթով ուղղված են վեր, հիմքով՝ ցած և հենվում են ստոծանուն: Թոքերը խոր ակոսներով բաժանվում են բլթերի: Յուրաքանչյուր թոքի մեջ մտնում է մեկ բրոնխ, բազմակի ճյուղավորվելով վերածվում մանրագույն բրոնխների, որոնք ավարտվում են մանրադիտակային մեծություն և կառուցվածք ունեցող թոքաբշտիկներով և նմանվում խաղողի ողկույզի:

shutterstock_228843106.jpg

Թոքաբշտիկների պատը կազմված է միաշերտ բջիջներից, որոնք արտաքուստ ծածկված են արյունատար մազանոթների խիտ ցանցով: Թոքաբշտերի և մազանոթների պատերի միջև կատարվում է գազափոխանակություն:

Արտաքինից թոքը պատված է շարակցահյուսվածքային թաղանթով՝ թոքամզով (թոքային պլևրայով): Այն կազմված է երկու թաղանթներից, որոնցից մեկը պատում է թոքերի մակերեսը (թոքամզային թաղանթ), մյուսը՝ կրծքավանդակի պատը ներսից (մերձպատային թոքամզային թաղանթ):

Թոքային և մերձպատային թոքամզային թաղանթների միջև առաջանում է ճեղքանման ազատ տարածություն, որը կոչվում է թոքամզային խոռոչ:

Թոքամզային թաղանթներից այդ խոռոչ է արտադրվում քիչ քանակությամբ հեղուկ, որը թուլացնում է շնչառության ժամանակ թոքերի և կրծքավանդակի պատերի միջև առաջացող շփման ուժը:

Posted in Ընդհանուր

Որոշիչ


Գոյականական անդամի լրացումը, որը ցույց է տալիս հատկանիշ (որակ, որպիսություն, քանակ, չափ), կոչվում է որոշիչ:

Օրինակ՝ Գեղեցիկ  լճակը դիմավորեց հոգնած ճամփորդներին լազուր հայացքով ու մեղմ ալեվետումով :

Որոշիչ ունեցող անդամը կոչվում է որոշյալ:

Որոշիչը սովորաբար դրվում է որոշյալից առաջ և պատասխանում է ինչպիսի՞, ո՞ր, որքա՞ն, ինչքա՞ն, ինչի՞ց, ինչո՞վ և նման այլ հարցերի:

Որոշիչն արտահայտվում է՝

  • որակական և հարաբերական ածականներով, օրինակ՝ վայրի բնություն, ոսկե մեդալ, լեռնային վտակ, քնքուշ աղջիկ:
  • գոյականի ուղղական, սեռական, բացառական, գործիական հոլովներով, օրինակ՝ ծով համբերություն, քար լռություն, ուրցի թեյ, սարի ծաղիկ, պատի ժամացույց, բրդից վերարկու, չամիչով փլավ, գլխարկով աղջիկ:
  • առարկայի հատկանիշ ցույց տվող դերանուններով, օրինակ՝ այն մարդը, այդպիսի զրույցներ, յուրաքանչյուր օր, ոչ մի խնդիր:
  • թվականի բոլոր տեսակներով, օրինակ՝ հարյուր բառ, երրորդ խումբ, տասական վարժություն, մեկ երրորդ մաս:
  • հարակատար, ենթակայական, անորոշ դերբայներով, օրինակ՝ հասած միրգ, երգող դպրոց, խոսելու թեմա:
  • բառակապակցություններով, օրինակ՝ ճերմակ ծաղիկներով գարուն, բարձր շենքերով թաղամաս, գեղեցիկ աչքերով աղջիկ:

Եթե որոշիչն ընկնում է որոշյալից հետո, կոչվում է հետադաս որոշիչ:
Հետադաս որոշիչը որոշյալից տրոհվում է բութով, իսկ նախադասության մնացած մասից՝ ստորակետով:

Հետադաս որոշիչը չի տրոհվում, եթե արտահայտված է մեկ բառով:

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե:

Հետադաս որոշիչը տրոհվում է բութով, եթե արտահայտված է՝

  • բազմակի որոշիչներով՝
    • Քայլում էր ծերուկը՝ ալեհեր, կարճահասակ :
  • բառակապակցությամբ՝
    • դիմացի տունը՝ կարմիր տանիքով, լուսավորվել էր:
  • դերբայական դարձվածքով՝
    • Խոսքը՝ պապերից լսած, փոխանցեց զավակներին:

Առաջադրանք:
1.Տրված տեքստից դուրս գրիր որոշիչները և որոշիր, թե ինչ խոսքի մասով են արտահայտված:

Երբ առաջին անգամ Անտարկտիդայի սառցածածկույթի տակ արևադարձային (ածական) հնագույն (ածական) կենդանիների և ծառերի (բառակապակցություն) քարացած (ածական) մնացորդներ հայտնաբերվեցին, ոչ ոք դրան չհավատաց:

Մոտ հիսուն (թվական) տարի պահանջվեց, որ վեցերորդ (թվական)  մայրցամաքի դինոզավրերի մասին (բառակապակցություն) ճշմարտությունը հաղթանակի:

Անտարկտիդայում հնէաբանական (ածական) վերջին (թվական) գտածոն եզակի է:

Մի այնպիսի կմախք է հայտնաբերվել, որպիսին գիտնականները դեռ երբեք և ոչ մի տեղ չէին հանդիպել (բառակապակցություն):

Դա երեք մետր վաթսուն սանտիմետր (թվական) բարձրություն ունեցող փետրավոր գիշատիչ (ածական) մողես է, որը ջայլամ է հիշեցնում, բայց ձիու գլխից մեծ զլուխ և արծվի հզոր (բառակապակցություն) կտուց ունի: Գտածոն քառասունվեց միլիոն տարեկան է:

2. Կազմիր երկուական նախադասություն, որոնցում որոշիչն արտահայտված լինի գոյականով, ածականով, թվականով, դերբայով:

Մայրիկս կորցրել էր իր ինքնաթիռի տոմսը։
Ընկերս ծով համբերություն ունի։

Կարմիր գլխարկը քեզ տատիկիդ է հիշեցնում։
Տղան՝ բարձրահասակ և ինքնավստահ, մոտեցավ խոսափողին։

Հինգ տարի անց մենք կրկին հանդիպեցինք նույն վայրում։
Մեր գնակարանը գտնվում է բարձրահարկ շենքի վեցերորդ հարկում։

Փոքրիկ երեխայի տարեդարձին ծնողները նրան նվիրեցին երգող թութակ։
Ես բարձրացա ծառը՝ հասած մրգերը քաղելու համար։

Posted in Ընդհանուր

Հայոց լեզու

  1. Ըստ ասացվածքի՝ Քանի լեզու գիտես, այնքան մարդ ես;

    Գիտուն, մարդ, խելացի, գրագետ, զարգացած:
  2. Տրված բառերից ո՞ՙրը իկ ածանցով փորացնող, փաղաքշական իմաստ չի ստանա:
    Ուլ, գունդ, մարդ, շուն բադ:
  3. Լավ լուր հաղորդողը մեկ բառով կլինի՝ գուժկան, բոթաբեր, բարեբեր,ավետաբեր, նվիրաբեր:
  4. Ո՞ր բառում է կենդանու ձագը թաքնված:
    Հավատ, վրձին, կայծ, ցուլ, դեզ:
  5. Բառերից որու՞մ հարցում արտահայտող բառ չի թաքնված:
    Կով, ոչինչ, թաս, ներբան, լուծում:
  6. Ո՞ր բառերն է շարքերում ավելորդ:
    1.Հորանջել, փայլել, հորովել, քայլել, խորովել:
    2. Տրտնջալ, գոռալ, ընթանալ, պսպղալ, արևագալ:
  7. Լար, դուր, սար, հուր, կետ, բեկ, լար բառերում ձայնավորի փոփոխությամբ կազմիր նոր գոյականներ:

    Լար-լուր-լոր
    դուր-դեր-դար
    սար-սեր-սուր
    հուր-հեր-հոր
    կետ-կուտ
    բեկ-բակ
  8. Տրված բառերը բացի մեկից և աջլիկ են, և ձախլիկ; Գտիր այդ աջլիկը:
    Տղա, մարդ, հարս, փեսա, շուն:
  9. Շիտակ բառի առաջին տառը փոխելով ստացիր նոր բառեր:
    Շիտակ-պիտակ-գիտակ-դիտակ
  10. Հանկարծ խոր թավուտից մի սուր ճիչ լսվեց նախադասության մեջ հնարամտորեն թաքնվել են խորթ, սուրճ, միս, որթ բառերը:

    Հանկարծ խոր թավուտից մի սուր ճիչ լսվեց
  11. Վերնազգեստ, հանկարծ, նպատակային, առարկա, ձայնավոր, քարտաշ, մրցավար, ճամբարային, դադարել բառերում հմտորեն թաքնվել են գոյականներ: Փորձիր գտնել դրանք:
Posted in Ընդհանուր

Գործնական աշխատանք, 8-րդ դասարան

1.Նախադասությունների մեջ շարադասության (բառերի դասավորության) սխալ կա. ուղղի՛ր:

Բարձր ու երկարաձիգ գորտն սկսեց կռկռալ:-Գորտն սկսեց բարձր ու երկարաձիգ կռկռալ:

Աղմուկի միջից հուսահատ մեզ էին հասնում օգնության կանչերը:-Աղմուկի միջից մեզ էին հասնում օգնության հուսահատ կանչերը։

Հայտնվեցին միանգամայն յուրահատուկ իրիկնային ձայները` ռիթմիկ գվվոց ու բարձր, բեկբեկուն մռնչյուն:-Յուրահատուկ իրիկնային ձայները՝ ռիթմիկ գվվոց, բարձր մռնչյուն ու բեկբեկուն, միանգամայն հայտնվեցին։

Քարացած նայում էր իրիկնային տերևների ու թփերի տարուբերումին, կարծես առաջին անգամ էր տեսնում:-Քարացած նայում էր տերևների ու թփերի իրիկնային տարուբերումին, կարծես առաջին անգամ էր տեսնում։

Արահետը ոչ թե գնում էր դեպի գյուղը ուղիղ գծով, այլ շարունակ ծառերի մեջ գալարվելով:-Արահետը ոչ թե գնում էր դեպի գյուղը ուղիղ գծով, այլ ծառերի մեջ շարունակ գալարվելով:


Սա հսկայի այն կոշիկն է, որը հաղթեց դևերին ու հետ բերեց աղջկան:-Սա այն հսկայի կոշիկն է, որը հաղթեց դևերին ու հետ բերեց աղջկան:

Տեսանք ավտոբուսի այն վարորդին, որով եկել էինք:-Տեսանք այն վարորդի ավտոբուսը, որով եկել էինք։

2.Կետերը փոխարինիր ինչպիսի՞ կամ ո՞ր հարցերին պատասխանող բառերով կամ բառակապակցություններով:

Օրինակ`

… ջրով լվացվեց: Զուլալ  ջրով լվացվեց: Սարերից եկող ջրով լվացվեց:

Բուրավետ ծաղիկներն օրորվում են թեթև զեփյուռից:
Վարար գետը ողողել էր փոքրիկ քաղաքի տներն ու պարիսպները:
Մոլորված ճանապարհորդը պատմում էր առեղծվածային անապատի մասին:
Մոտակա գետը ոսկե շղարշով էր ծածկվել:
Լեռների տարօրինակ ստվերները ծածկել էին կանաչապատ դաշտերն ու հովիտները: Հնէաբանները Իտալիայի դամբարանից երկաթե գործիքներ գտան:

3.Հարցական դերանունները փոխարինի՛ր ենթակային լրացնող բառերով:

Ո՞ւմ աչքն ամբողջ օրը ճանապարհին էր:
Միշտ հիշում է ո՞ւմ խոսքը:
Ինչի՞ ջուրը բարձրացել էր ձնհալից:
Ինչի՞ արմատները շատ խորն էին թափանցել:
Ինչի՞ փողոցները լայն էին և ուղիղ:

Պապիկիս աչքն ամողջ օրը ճանապարհին էր։
Միշտ հիշում է մոր խոսքը։
Օվկիանոսի ջուրը բարձրացել էր ձնհալից։
Բույսի արմատները շատ խորն էին թափանցել։
Ամերիկայի փողոցները լայն էին և ուղիղ։

4.Հարցական դերանունները փոխարինիր ստորոգյալին լրացնող բառերով:
Այդպիսի տղային պետք է փնտրել: (որտե՞ղ)-Այդպիսի տղային պետք է փնտրել, այնտեղ, որտեղ մարդ չկա

Քարավանը ծանր-ծանր առաջ էր շարժվում: (որտեղո՞վ)-Քարավանը ծանր-ծանր առաջ էր շարժվում այնտեղով, որտեղ ճանապարհը քանդված էր։

Նրան  հանդիպեցի: (որտե՞ղ)-Նրան հանդիպեցի այնտեղ, որտեղ բաժանվել էինք։

Առավոտից պատմեց այդ պատմությունը: (ինչպե՞ս)-Առավոտից այդ պատմությունը մանրամասն և հանգիստ պատմեց ։

Արդեն ուշ էր: (ինչքա՞ն)-Արդեն այնքան ուշ էր, որ գյուղի լույսերն անջատվել էին։

Թոռան գալը տատին կուրախացնի: (ինչքա՞ն)-Թոռան գալը տատին այնքան կուրախացնի, որ ամբողջ օրը լավ տրամադրություն կունենա։

Մի՞թե այդքան սիրում էր կատվին: (ինչքա՞ն)-Մի՞թե այդքան շատ էր սիրում էր կատվին։

Նավը հեռացավ: (ինչպե՞ս)-Նավը հեռացավ այնքան հեռու, որ նույնիսկ հեռադիտակով տեսանելի չէր։

5. Փոփոխիր և դասավորիր բառերը այնպես, որ ստացվի նախադասություն, ընդգծիր ենթական և ստորոգյալը:
1. անտառ, երփներանգ, աշուն, ներկել, գույներ-Աշունը երփներանգ գույներով ներկել է անտառը:
2. տաճար, հիանալ, հինավուրց, զբոսաշրջիկներ, գառնի-Զբոսաշրջիները հիանում են հինավուրց  Գառնու տաճարով:

3. հող, կաղնի, իր հազարամյա, խրել, մեջ, արմատներ-Հազարամյա կաղնին իր արմատները խրել է հողի մեջ:

4. նավաբեկյալներ, փոթորկալից, նետել, դժբախտ, ափ, օվկիանոս-Փոթորկալից օվկիանոսը դժբախտ նավաբեկյալներին նետեց ափ։

Posted in Ընդհանուր

Ստորոգյալը և նրա արտահայտությունը

Նախադասության գլխավոր երկու անդամներից մեկը ստորոգյալն է։ Ստորոգյալը  ցույց է տալիս, թե ինչ է անում, ինչ է լինում կամ ինչ է, ով է, ինչպիսին է ենթական։

Ստորոգյալը լինում է  պարզ և բաղադրյալ։

Պարզ է այն ստորոգյալը, որն արտահայտված է խոնարհված բայով։

Օրինակ՝ Օրերը տաքացան։ Խումբը ճամփորդում է։

Բաղադրյալ է այն ստորոգյալը, որն արտահայտված է որևէ խոսքի մասով և օժանդակ բայով, օրինակ՝ Սեղանը հին է։ Կռվողները քսանն էին:

Բաղադրյալ ստորոգյալի մաս կազմող խոսքի մասը կոչվում է ստորոգելի, իսկ դիմավոր բայը՝ հանգույց։ Ստորոգելին արտահայտվում է գոյականով, ածականով, թվականով, դերանունով, դերբայով:

Առաջադրանք:
1.Նախադասություններում ընդգծիր բաղադրյալ ստորոգյալները և որոշիր` ինչ խոսքի մասով են արտահայտված:
Արցախը Մեծ Հայքի նահանգներից տասներորդն էր: Թվական
Նրա տեսածը անապատային խաբկանք էր: Գոյական
Բզեզի համար աշխարհը հոտավետ բուրաստան է: Գոյական
Նրա հայրը դու ես: Դերանուն
Մայրիկիս պատրաստածը շատ համեղ է: Ածական
Ձյան փաթիլները խնձորենու ճերմակ ծաղկաթերթեր են: Գոյական
Միրգը շատ հասած էր: Դերբայ
Մեր պատմությունը կերտողները մենք ենք: Դերանուն
Նա շատ համեստ ու նրբագեղ է: Ածական
Մրցանակակիրները երեքն էին; Թվական
Մայրս աչքիս փոքրացած Էր: Դերբայ
Նա բազում կյանքեր փրկած հայտնի բժիշկ է: Գոյական
Ընկերս սակավախոս է: Ածական
Այգու միակ ծառը դեռ կանգուն է: Ածական
Կռվողները բոլորն էին: Դերանուն
Աշխարհում ամենալավ բանը ազատությունն է: Գոյական
Մեր պայքարը արդար է: Ածական
Այդ ամենի պատճառը նա է; Դերանուն
Գրքի հեղինակը երկուսս ենք: Թվական
Մեղավորը ես էի: Դերանուն

2.Նախադասություններում գտիր ստորոգյալները և որոշիր տեսակը:

Հեծվորը Կոստան աղան էր` սպիտակ ձիու վրա։ – բաղադրյալ ստորոգյալ
Վեց շուն ուներ (պարզ ստորոգյալ), և մեկը մյուսից կատաղի էին։ – բաղադրյալ ստորոգյալ
Նա գեղեցիկ մի տղամարդ էր` թախծալի աչքերով։ – բաղադրյալ ստորոգյալ
Քարաժայռերից մեկի կատարին մի հինավուրց մենաստան էր: – բաղադրյալ ստորոգյալ
Սոֆիևկան քաղաքամերձ մի չնաշխարհիկ արվարձան է: – բաղադրյալ ստորոգյալ
Դառը մտորումները բզկտում էին սպարապետի զգայուն հոգին։ – պարզ ստորոգյալ
Օտար երկրում նրա միակ սփոփանքը այդ երկուսն էին: – բաղադրյալ ստորոգյալ
Մենք քեզ խոնարհ ենք: – բաղադրյալ ստորոգյալ
Մեր փողոցը ազատ էր այդ մարդկային աղմուկից: – բաղադրյալ ստորոգյալ
Դրա պատասխանատուն մենք ենք: – պարզ ստորոգյալ
Դիմացի փողոցում էլեկտրական խոշոր լամպ կար։ – պարզ ստորոգյալ
Օրվա անցուդարձի մասին խոսելը նրա տարերքն է: – բաղադրյալ ստորոգյալ
Ձորում թառել են մի քանի հին տներ։ – պարզ ստորոգյալ

3. Փակագծերում տրվածներից ընտրեք ճիշտ տարբերակը:
Նվագել (ջութակի վրա, ջութակ), կռվել թշնամու (դեմ, հետ), վերաբերել (հարցին, հարցի մասին), վատ վերաբերվել (ընկերոջը, ընկերոջ հետ), անհանգստանալ (կատարվածով, կատարվածից), մասնակցել (մրցույթին, մրցույթում), հաղթել (մրցույթում, մրցույթին), կասկածել (ընկերոջը, ընկերոջ վրա), համաձայն լինել (առաջարկին, առաջարկի հետ)

Posted in Ընդհանուր

Домашнее задание

Домашнее задание: пособием “ Русский без границ-2”,сл.102, упр. 21, 24. Выучить наизусть стихотворение А. Блока:

Ночь, улица, фонарь, аптека,
Бессмысленный и тусклый свет.
Живи еще хоть четверть века —
Все будет так. Исхода нет.

Умрешь — начнешь опять сначала
И повторится все, как встарь:
Ночь, ледяная рябь канала,
Аптека, улица, фонарь.

ЗАДАНИЕ 21. Ответьте на вопросы используя слова в скобках.

  1. – О чём вы говор́или? (мо́я шќола) – О моей школе. – Куд́а он́и ход́или? – В мою школу.
  2. – Где он́и б́ыли? – Отќуда он́и пришл́и? (н́аша ст́удия) — Они были в нашей студии. Они пришли из нашей студии.
  3. – С кем вы там встр́етились? – Коѓо вы там в́идели? (их сестр́а) — Мы встретились с нашей сестрой. Мы видели нашу сестру.
  4. – Куд́а он́и приезж́ают? – Откуд́а он́и у́ехали? (наш ѓород) — Они приезжают в наш город. Они уехали из нашего города.
  5. – Что вы обсужд́аете? – О чём вы говор́ите? (еѓо ид́ея) — Мы обсуждаем его идею. Мы говорим о его идее.
  6. – С кем ты болт́ала? – Коѓо ты встр́етила? (твой брат) — Я болтал со своим братом. Я встретила моего брата
  7. – С кем вы игр́али? – Ком́у ты п́ишешь? (тво́и сёстры) — Мы играли с моими сестрами. Я пишу моим сестрам
  8. – Коѓо он́и приглас́или? – С кем он́и танцев́али? (в́аши друзь́я) — Они пригласили наших друзей. Они тацевали с нашими друзьями

ЗАДАНИЕ 24. Раскройте скобки.

А.
Незн́айка стал игр́ать на труб́е в́озле (свой) своего д́ома, но род́ители попрос́или еѓо не шум́еть
под (их) их окнами. Тогд́а он пошёл к д́ому (свой) своего др́уга – еѓо и отт́уда прогн́али. Он
под́умал: «Пойд́у к д́ому (мо́я)моей б́абушка и пошёл – но б́абушка прос́ила еѓо не игр́ать так
гр́омко. А (её) ее сос́еди рассерд́ились, в́ыбежали из (свой)своего дом́а и погнал́ись за ним.

Нас́илу он убеж́ал от них со (сво́я) своей труб́ой.
С тех пор Незн́айка перест́ал игр́ать на (сво́я) своей труб́е.
– (Моя́) Моей музыки ́ не понимают ́ , – говорил́ он своим (свои́) друзьям́ . – Ещё не доросли́ до (моя́) моей музыки ́ . Вот когда́ дорастут́ – сами ́ попросят ́ , да поздно ́ будет ́ . Не стану ́ больше ́ играть ́ .

Б.
П́осле тоѓо как никт́о не захот́ел сл́ушать (еѓо) его м́узыку, Незн́айка реш́ил сд́елаться
худ́ожником. Пришёл он к (свой) своему друг Т́юбику и говор́ит:
– Сл́ушай, Т́юбик, я т́оже хоч́у быть худ́ожником. Дай мне каќих-нибудь (сво́и) своих кр́асок и
ќисточку.

Т́юбик был в́овсе не ж́адный, он подар́ил Незн́айке (сво́и) сво́и ст́арые кр́аски и ќисточку. В ́это вр́емя к Незн́айке пришёл (еѓо) его друг, Ѓунька.

Незн́айка говор́ит:
– Сад́ись, Ѓунька, сейч́ас я б́уду рисов́ать (твой) твой портр́ет.
Ѓунька обр́адовался, сел поскор́ее на стул, и Незн́айка принялс́я рисов́ать (еѓо)его портр́ет.
Ем́у хот́елось изобраз́ить (свой)своего др́уга Ѓуньку покрас́ивее, вот он и нарисов́ал ем́у кр́асный
нос, зелёные ́уши, с́иние ѓубы и ор́анжевые глаз́а. Ѓуньке хот́елось поскор́ее ув́идеть свой (свой)
портр́ет. От нетерп́ения он не мог усид́еть споќойно на (свой) своем ст́уле и всё вр́емя верт́елся. – Не верт́ись, не верт́ись, – говор́ил ему Незн́айка, – а то твой (твой) портр́ет непох́оже пол́учится.
– А сейч́ас получ́ается пох́оже? – спрос́ил Ѓунька.
– ́Очень пох́оже, – отв́етил Незн́айка и пририсов́ал ем́у фиол́етовой краской ус́ы.
– Ну-ка, покаж́и, что получ́илось! – попрос́ил Ѓунька, когд́а Незн́айка оќончил его (еѓо)
портр́ет.
Незн́айка показ́ал.
– Да р́азве я таќой? – закрич́ал Ѓунька в исп́уге.
– Кон́ечно, таќой. Каќой же ещё?
– А ус́ы зач́ем нарисов́ал? У мен́я ведь ус́ов н́ету.
– Ну, в́ырастут когд́а-нибудь твои (тво́и) ус́ы.
– А (мой)мой нос почем́у кр́асный?
– ́Это чтоб б́ыло крас́ивее.
– А в́олосы мои (мо́и) почем́у голуб́ые? Р́азве у мен́я
голуб́ые в́олосы?
– Кон́ечно, (тво́и) твои в́олосы голуб́ые, – отв́етил
Незн́айка. – Но, ́если теб́е не
нр́авится, я моѓу всю (тво́я) твою ѓолову сд́елать зелёной.

– Нет, ́это не (мой) мой
портр́ет, – сказ́ал Ѓунька. –
Дай я еѓо порв́у.
– Зач́ем же уничтож́ать худ́ожественное произвед́ение? – отв́етил Незн́айка.

Ѓунька хот́ел отн́ять у неѓо (свой) свой портр́ет, а Не-
зн́айка (еѓо) его портр́ет не дав́ал, и он́и принял́ись
др́аться.

(По Н. Н́осову)

В.

В́ечером 11 октябр́я 1492 ѓода Хрис-
тоф́ор Кол́умб, на 68-й день (своё) своего пл́авания, зам́етил вдал́и каќой-
то дв́ижущийся свет. Кол́умб пошёл на огонёк и откр́ыл Ам́ерику.

В́ечером 8 феврал́я 1914 ѓода мы с
(мой) моим бр́атом отбыв́али наказ́ание
в угл́у. На 12-й мин́уте (мой) моему
брат́ишку, какмл́адшего, пом́иловали, но он
отказ́ался поќинуть мен́я, поќа срок моего (моё)
наказ́ания не истечёт, и ост́ался в
угл́у. Н́есколько мин́ут зат́ем мы вд́умчиво
и осяз́ательно иссл́едовали н́едра (сво́и)
своих нос́ов. На 4-й мин́уте, когд́а
нос́ы б́ыли исч́ерпаны, мы откр́ыли нашу (н́аша)
н́овую стран́у Швамбр́анию.
Мы игр́али с брат́ишкой в Швамбр́анию
н́есколько лет подр́яд. Мы прив́ыкли к ней,
как к нашему (н́аше) втор́ому от́ечеству.
́Это был́а моѓущественная держ́ава.
В (мо́и) моих арх́ивах сохран́ились
«швамбр́анские п́исьма», географ́ические ќарты, во́енные пл́аны Швамбр́ании, рис́унки
(её)ее фл́агов и герб́ов и п́исьма (мой) моего бр́ата. По ́этим матери́алам, по моим(мо́и) воспомин́аниям и (еѓо) его п́исьмам и нап́исана ́эта п́овесть. В ней рассќазы-
вается ист́ория (н́аша)нашей стран́ы Швамбр́ании, оп́исываются путеш́ествия наших (н́аши) соот́ечественников швамбр́ан, (н́аши)наши с́обственные приключ́ения в ́этой
стран́е и мн́огое друѓое.