October 23-28

A morning briefing
Listen to a morning briefing to practise and improve your listening skills.

A travel guide
Read a travel guide about Bangkok to practise and improve your reading skills.





October 23-28

Listen to a morning briefing to practise and improve your listening skills.

Read a travel guide about Bangkok to practise and improve your reading skills.





1. Կետերի փոխարեն գրիր համապատասխան տառը, երկհնչյունը և կրկնակ բաղաձայնը:
Օլիմպոսը, որտեղ անցկացվում էին օլիմպիական խաղերը, հին հույների գլխավոր սրբավայրերից մեկն էր: Յուրաքանչյուր չորս տարին մեկ տասնյակ հազարավոր ուխտագնաց էր հավաքվում այնտեղ: Եվ գալիս էին ոչ միայն Հունաստանի բնակիչները: Ողջ գարունն ու ամառը դեպի Օլիմպոս էին լողում նավեր նաև Իտալիայից, Սիցիլիայից, Փոքր Ասիայի ափամերձ քաղաքներից, էգեյան ծովի կղզիներից:
Օլիմպոսի գլխավոր սրբությունը գերագույն աստծո` Զևսի տաճարն էր: Տաճարի խորքում խոյանում էր Զևսի վիթխարի արձանը` փառաբանված որպես հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը: Հունաստանում դժբախտ էին համարում այն մարդուն, որը չէր տեսել Ֆիդիասի այդ հանճարեղ ստեղծագործությունը:
«Մարդկանց և աստվածների թագավոր» Զևսը նստած էր հոյակապ ու ճոխ զարդարված գահին: Նրա մարմնի վերին մասը մերկ էր, ներքևի մասը` փաթաթված թանկարժեք թիկնոցով: Զևսը մի ձեռքում պահում էր Նիկե աստվածուհու արձանը, մյուսում` գավազանը, որը պսակված էր նրա սրբազան թռչունի` արծվի պատկերով: Ձիթենու ճյուղերից պսակը զարդարում էր աստծո գլուխը:
Զևսի հսկայական արձանի վրա Ֆիդիասի հետ աշխատող աշակերտներին սարսափեցնում էին արձանի ահռելի չափերը: Արձանը տաճարի ներքին տարածության մեկ երրորդն էր զբաղեցնում: Գահին նստած Զևսի գլուխը համարյա կպչում էր առաստաղին:
Նրա հագուստը, գլխի պսակն ու ժապավենները, ձեռքի Նիկեի հագուստն ու հաղթական պսակը պայծառ, շողշողացող ոսկուց էին: Զևսի գլուխն ու մարմինը, Նիկեի ամբողջ կերպարանքը փղոսկրից էին: Փղոսկրի ջերմ, դեղնավարդագույն երանգը Զևսի պատկերին զարմանալի կենդանություն էր տալիս:
Զևսի պատկերը դիտողի համար տպավորիչ էր ոչ միայն իր վեհությամբ: Դեմքին մի արտասովոր հմայք կար` խաղաղության, անհուն իմաստնության ու բարության զգացում: Եվ միևնույն ժամանակ աստվածային հզորություն էր դրոշմված նրա ողջ կերպարի վրա: Ում հաջողվել էր տեսնել Ֆիդիասի Զևսին, պնդում էր, որ ինքը ոչ թե արձան, այլ իսկական աստվածությունն է տեսել:
2. .Լրացրու’ բաց թողնված տառերը, երկհնչյունները, կրկնակ բաղաձայնները:
Վարձու, կարգապահ, բարձրություն, անջրդի, տախտակ, բացօթյա, անդորրություն, անդրավարտիք, սիգապանձ, խորդուբորդ, կմաղք, կցկտուր, ճեպընթաց, դժոխք:
3. Կազմի’ր 6 բառ` սյունակներից ընտրելով մեկական արմատ.
երաշտ հունձ
խոտ բաժին
մաս դիմակ
խոժոռ հավ
մրջյուն խցիկ
բեռ բույն
Երաշտահավ
խոտհունձ
բաժնեմաս
խոժորռադեմ
մրջնաբույն
բեռնախուց
4..Յուրաքանչյուր սյունակից ընտրելով մեկական նախածանց և արմատ` կազմի’ր 6 նախածանցավոր բառ.
ենթ գիծ
նախ դարձյալ
հար սպա
արտ տևել
վեր միշտ
առ սահման
ենթասպա
նախագիծ
հարատև
արտասահման
վերադարձ
առմիշտ
5.. Յուրաքանչյուր սյունակից ընտրելով մեկական վերջածանց և արմատ` կազմի’ր 6 վերջածանցավոր բառ. .
ծակոտել ուք
խաչագող ան
կալվածատեր ոն
քսայուղ յալ
հավելավճար կեն
կովկիթ ություն
ծակոտկեն
գողոն
տերություն
քսուք
հավելյալ
կթան
6. Տրված զույգ բառերից ընտրի’ր մեկական արմատ և կազմի’ր մեկական բարդ բառ:
Տեսականի — այլատարր
տարատեսակ
ապաշնորհ — մեծահոգի
մեծաշնորհ
գահակալ — բարձրաբերձ
բարձրագահ
սյունազարդ– հիմնավոր
հիմնասյուն
արշավախումբ — հաղթական
հաղթարշավ
պատվարժան – ինքնամեծար
մեծապատիվ
7. Կազմի’ր մեկական բարդ բառ` վերջին բաղադրիչ դարձնելով տրված բառերի առաջին արմատները:
Ցավատանջ-գլխացավ
որակազրկում-բարձրորակ
մտավախություն-մանկամիտ
հոգատար-մտահոգ
տեսագրություն-ականատես
նենգամիտ-չարանենգ
8. Տրված բառի ուղիղ և փոխաբերական իմաստով կազմի’ր 2 նախադասություն:
Փափուկ
Շունը քնած էր փափուկ բասկաթոռին։
Նա շատ փափուկ սիրտ ուներ։
9. Բացատրի’ր տրված դարձվածքի իմաստը 1 բառով և կազմիր նախադասություն:
Քարը քարին չթողնել-ավերել
Թշնամին քարը քարին չթողեց, ամեն ինչ ավերեց։
10. Տրված բառակապակցության ուղղակի և դարձվածքային իմաստներով կազմի’ր 2 նախադասություն:
Ափերից դուրս գալ
Գարնանային վարար անձրևներից հետո գետը ափերից դուրս եկավ։
Որդու վատ արարքից հայրը ափերից դուրս եկավ և ապտակեց նրան։
5.Փակագծերի բառերը տեղադրել կետերի փոխարեն` համապատասխան փոփոխությունների:
1․Լճի մոտ` բարձրադիր ժայռի վրա, նստած էր մի մարդ` լայնեզր գլխարկով, և անթարթ հայացքով նայում էր կապույտ ջրերին: (Լիճ, նայել, գլխարկ, ժայռ)
2. Նա սովորություն ուներ աշնանը վերջին անգամ մտնել այգի ցանկապատն ամրացնելու և հնձան դուռը փակելու , որպեսզի ձմռանը գիշերներին գայլ ու գազան չպատսպարվեն ներսը: (Մտնել, ձմեռ, հնձան, աշուն)
3. Կրծքից արձակման զղջման հառաչանք` դողդոջուն ձեռքերը տխուր շարժում էր անում` կարծես օրիօրդը հեռացնելով արձակելով գեղանի կերպարանքը: (Ինքը, օրիորդ, արձակել, ձեռք)
4. Թիֆլիսում ապրելու տարիներին հատկապես Վերնատան միջոցները Թումանյանն ինքն իր շուրջն է համախմբում գրական ուժերին, կազմակերպում արևելահայոց գրական կյանքը։ (Կյանք, տարի, միջոց, ինքը)
5. Պապ թագավորը կրճատում էր ժողովրդից գանձվող եկեղեցական տուրքերը, փակում է անկելանոցներն ու կուսանոցները, ձգտում նվազեցնել, եկեղեցու իշխանությունը, հաստատել արքունիքի մենիշխանություն: (Փակել, արքունիք, ժողովուրդ, եկեղեցի)
6.Լրացնել բաց թողնված տառերը և երկհնչյունները:
Վերջին ծառի կանաչելու հետ անտառի ներքևի ծայրին կենտ հաճարենու սաղարթը միանում է. մուգն սկսվում է այդտեղից, կամաց-կամաց բարձրանում Զար-աքարի լանջը, բարձունքին հասնում: Ու հենց լանջի կենտ բոխին մուգ կանաչ է դառնում, անլսելի ելևէջ տալով մշուշ են դառնում, անէանում սարի գլխին, ամպի տակ կծկված վերջին ձյունն էլ, թագի պես բոլորված ամպն էլ: Անէանում են միայն մի պահ, հաջորդին բոլորած է լինում նոր ամպ և նստած նոր ձյուն:
7.Բառաշարքում առանձնացնել հոմանիշների 6 զույգ;
Անարդար-կողմնապահ
դաժան-անողորմ
անամոթ-անպատկառ
զուսպ-չափավոր
աներկյուղ-անվեհեր
թավ-խիտ
2. Ողորմելի, բիլ, ժիր, վեհ, ճերմակ, խեղճ, մեծատուն, հարուստ, առույգ, կապույտ, վսեմ, ձյունաթույր:
Ողորմելի-խեղճ
բիլ-կապույտ
ժիր-առույգ
վեհ-վսեմ
ճերմակ-ձյունաթույր
մեծատուն-հարուստ
3. Անկայուն, հակիրճ, ստոր, համառոտ, գեր, տաղտկալի, երերուն, բիրտ, ձանձրալի, մարմնեղ, կոպիտ, տմարդի:
Անկայուն-երերուն
հակիրճ-համառոտ
ստոր-տմարդի
գեր-մարմնեղ
տաղտկալի-ձանձրալի
բիրտ-կոպիտ
8. Գտիր սխալները տրված նախադասությունների մեջ և ուղղիր։
9. Տրված կաղապարներով կազմել համածանցավոր բառեր:
Անկախություն
անբաժանելի
անբնական
դժբախություն
համառություն
համակուրսեցի
հակասություն
ստորգետնյա
փոխկապակցություն:
War is a terrible evil. It refers to an armed battle between nations. War causes big sufferings to the family members of the people who die during the war.
During wars, there is massive destruction of property, wealth, trade, industry, etc. It completely upsets the social life of people.
Many people argue that war is a necessary evil, and the only process of solving international disputes. But, in reality, war happens, only because people are not ready to settle disputes in a peaceful manner.
Peace means complete freedom from disturbance. It refers to those times when there is no war or fight among nations. Once the world starts believing that wars are unnecessary and decide to abolish war completely, they will certainly find a way for peaceful co-existence.
Human being’s love for peace is universal. Human being is by nature peaceful. War does not furnish a proof of the idea that human is a fighting animal. Even the acts of war did not spoil in the least human’s spontaneous love for peace.
Modern people are threatened by the dreadful inventions of science. But this actual threat is coming not from science but from war, in which the power of science is abused.
It is one thing to keep a nation strong and vigorous and save it, it is another thing to infuse a wanton spirit of aggression and destruction into it.
The modern nations must truly realize in their heart the full significance of the teaching – ‘For all they that take to the sword, shall perish with the sword’. Then and then only shall peace reign in the world.

1.Վերականգնի՛ր տեքստը՝ նախադասությունները վերադասավորելով.
1.Այդպես, Ալեքսանդրը բացեց գաղտնիքը, թե ինչ պետք է անի կառավարիչը, որ նրա ժողովրդի ոգին չկոտրվի դժվար ժամանակներում: 2.Անջուր անապատում, երբ զորաբանակը մեռնում էր ծարավից, Ալեքսանդրին լիքը սաղավարտ ջուր բերեցին: 3. Նա ասաց. «Եթե միայնակ խմեմ, ռազմիկներիս ոգին կկոտրվի»: 4. Բայց արքան հրաժարվեց:
Անջուր անապատում, երբ զորաբանակը մեռնում էր ծարավից, Ալեքսանդրին լիքը սաղավարտ ջուր բերեցին:Բայց արքան հրաժարվեց: Նա ասաց. «Եթե միայնակ խմեմ, ռազմիկներիս ոգին կկոտրվի»։Այդպես, Ալեքսանդրը բացեց գաղտնիքը, թե ինչ պետք է անի կառավարիչը, որ նրա ժողովրդի ոգին չկոտրվի դժվար ժամանակներում:
2.Փակագծերում գրված բառը գրի´ր պահանջվող ձևով:
Իրադարձություններով առավել հարուստ, ճամփորդություններից մեկը կապված է հանիրավի մոռացված Լա Կոնդամինի անվան հետ: Այդ ֆրանսիացին արկածներ լի իր կյանքն սկսեց որպես զինվոր, սակայն շուտով ծառայությունը թողեց՝ ռազմական կարգապահության հանդեպ մեղանչելու պատճառով: Երեսուն տարեկանում Ֆրանսիայի ակադեմիայի քիմիկոսի պաշտոն էր վարում: Քիչ անց նրան Պերու ենք հանդիպում, որտեղ աստղագիտական չափումներով Երկրի սեղմվածությունը որոշ նպատակ ուներ: Այդ աշխատանքը ավարտելուց հետո պիտի իր գործը դառնար, սակայն, փոխանակ ընկերների հետ նավ նստելուց, Լա Կոնդամինը որոշեց արևմուտքից արևելք կտրել-անցնել Հարավային Ամերիկա մայրցամաքը, որն այդ ժամանակ դեո բոլորովին ուսամնասիրված չէր եվրոպացիների կողմից:
Կուսական անտառի լիանաների հյուսվածքի խճողված թավուտները կացինները կտրատելով, Լա Կոնդամինն իր փոքրիկ ջոկատով հասավ Չիմչինե գետի հովիտը: Այնտեղ ճամփորդները լաստանավ հյուսեցին և ջրապտույտներ ու ջրվեժներ հարուստ Ամազոնկա գետով շարունակեցին իրենց ուղին: Շուտով ալիքները լաստանավի վրայից քշեցին-տարան արշավախմբի ամբողջ հանդերձանք: Մի քանի տեղ գետի հունը նեղանում էր, և ջրի ամբողջ զանգվածն ահեղ որոտով ներքև էր սուրում վայրի կիրճեր: Հետո նրանց առջև բացվեց մի նոր, երբևիցե չտեսնված աշխարհ: Լողում էին ծովի պես անծայրածիր ջրային տարածությունով, միայն թե ջուրն անուշահամ էր ու բաժանվում էր ճյուղեր, գետախորշեր և գետաբազուկներ: Մի տեղ էլ լաստանավը քայքայվեց, հարկ եղավ փոխել:
Երբ մի օր Լա Կոնդամինն ու իր ուղեկիցները հայտնվեցին, նրանց ծանոթները թերահավատությամբ աչքերն էին տրորում, չէ՞ որ նրանց մեկնելու օրը չորս ամիս էր անցել: Արևադարձային անտառներով չորս հազար կիլոմետր անցնելը հեշտ չէ, նրանց արդեն զոհված էին համարում:
Սուսան Մարկոսյան «Գործնական քերականություն»
3.Գտնել նախադասությունների մեջ բառագործածությունների սխալները:
Այդ գյուղի տանտերն էր նամակ գրել կաթողիկոսին:-Այդ գյուղի տանուտերն էր նամակ գրել կաթողիկոսին։
Ավանդության համաձայն` մեկնեցին գյուղ և մասնակցեցին ծիսակատարությանը:-Ավանդույթին համաձայն` մեկնեցին գյուղ և մասնակցեցին ծիսակատարությանը։
Ականակիտ խավար էր, և նավից ափ իջած նավաստիները հազիվ գտան իջևանատունը:-Ականակիր խավար էր, և նավից ափ իջած նավաստիները հազիվ գտան իջևանատունը։
Այդ վերաբերմունքը սաստիկ վրդովվել էր իշխանին:-Այդ վերաբերմունքը սաստիկ վրդովել էր իշխանին։
Բժիշկն ուշադիր քննարկեց հիվանդին և ախտորոշում կատարեց:-Բժիշկն ուշադիր քննեց հիվանդին և ախտորոշում կատարեց։
Նա շատ էր մեղանչում իր գործած մեղքերի համար:-Նա շատ էր զղջում իր գործած մեղքերի համար։
Դարավոր կաղնին չդիմացավ շառաչյուն հողմին:-Դարավոր կաղնին չդիմացավ շառաչուն հողմին։
Փողոցով անցնում էր միջին տարիքի մի կին` գլխին հովհարով գլխարկ:-Փողոցով անցնում էր միջին տարիքի մի կին` գլխին հովարով գլխարկ։
Գյուղացին այգեբացից մինչև ուշ երեկո անդուլ աշխատում էր:-Գյուղացին այգաբացից մինչև ուշ երեկո անդուլ աշխատում էր։
Ցուցում տալիս վկաները հուզվում էին:-Ցուցումնք տալիս վկաները հուզվում էին։
4.Նախադասությունների մեջ գտնել խնդրառության սխալները:
Գետինը ծածկվեց ձյունից:-գետինը ծածկվեց ձյունով
Նրանք ապրում էին սարի գագաթում:-նրանք ապրում էին սարի գագաթին
Երբեք մեր աշխարհը մեր վրա այսքան ծանր պարտականություն չէր դրել-երբեք մեր աշխարհը մեզ վրա այսքան ծանր պարտականություն չէր դրել
Մենք շնորհակալ ենք այն անշահախնդիր բժշկից, ով փրկեց մեր հարազատի կյանքը -մենք շնորհակալ ենք այն անշահախնդիր բժշկին, ով փրկեց մեր հարազատի կյանքը:
Նա իմ պես աշխատասեր չի եղել-նա ինձ պես աշխատասեր չի եղել
Նա երկար ժամանակ էր, ինչ իմ հետ էր քայլում:-նա երկար ժամակ էր ինչ ինձ հետ էր քայլում։
Ծնողների մոտ ուսուցչուհին խրախուսեց աշակերտների արարքներին-ծնողների մոտ ուսուցչուհին խրախուսեց աշակերտների արարքները։
Թեմա՝ Զուգահեռագիծ
1.Զուգահեռագծի անկյուններկց մեկը 55° է: Գտիր զուգահեռագծի մյուս անկյունները:
<A=55
<C=55
55+55=110
360-110=250
250:2=125
2. Զուգահեռագծի մի կողմը 29 սմ է, իսկ մյուս կողմը 7 սմ-ով մեծ է նրանից: Գտիր զուգահեռագծի պարագիծը:
29+7=36
29+29+36+36=130
3. Զուգահեռագծի կողմերը 10 և 15 են։ Գտիր Զուգահեռագծի պարագիծը:
10+10+15+15=50
4. Զուգահեռագծի անկյուններից մեկը մյուսից մեծ է 30 աստիճանով։ Գտիր զուգահեռագծի բոլոր անկյունները։
x+x+x+30+x+30=360
4x=360-60=300
x=300:4
x=75
75+30=105
75,75,105,105
5. ABCD զուգահեռագծի մեջ օ-ն զուգահեռագծի անկյունագծերի հատման կետն է։ AOD եռանկյան պարագիծը հավասար է 25սմ, AC=16սմ, BD=14 սմ։ Գտի՛ր BC-ն։
AOD եռանկյունը հավասար է BOC եռանկյանը, քանի որ զուգահեռագծի անկյունագծերը հատման կետով կիսվում են:
BO=BD:2=7
OC=AC:2=8
25-8-7=10
BC=10
6. ABCD քառանկյունը զուգահեռագիծ է։ Ապացուցեք, որ եռանկյուն ABC հավասար է եռանկյուն ACD-ին։
Քանի որ զուհահեռագծի հանդիպակաց կողմերը հավասար են, հետևաբար AB=CD, BC=AD,AC-ն ընդհանուր կողմն է։ Հետևաբար եռանկյուն ABC հավասար է եռանկյուն ACD-ին։
7. ABCD զուգահեռագծի А անկյունը 2 անգամ փոքր է B անկյունից։ Գտեք զուգահեռագծի բոլոր անկյունները։
x+x+2x+2x=360
6x=360
x=360:6=60
60×2=120
60,60,120,120
8.ABCD զուգահեռագծի մեջ օ-ն զուգահեռագծի անկյունագծերի հատման կետն է։ Գտեք BO և ОC-ն, եթե BD=12, AC=17:
Քանի որ զուգահեռագծի անկյունագծերը հատման կետով կիսվում են, հետևաբար BO=BD:2=12:2=6, OC=AC:2=17:2=8.5
9. ABCD զուգահեռագծի A անկյան կիսորդը BC հատվածում հատում է k կետում և տրոհում է 15 սմ և 9սմ հատվածների ։Գտի՛ր զուգահեռագծի պարագիծը ։
15+9=24 BC=AD
AB=CD=15
P=15+15+24+24=78
10. Գտեք զուգահեռագծի անկյունները, եթե դրանցից երկուսի գումարը 100 աստիճան է:
360-100=260
260:2=130
100:2=50
50,50,130,130
Կոմիտասն առօրյա կյանքում
«Կոմիտասն ինձ ժամանակակից մարդ էր, տարիներով ապրել ենք Գևորգյան ճեմարանում, նույն հարկի տակ, խոսել, կատակել, ճամփորդել ենք միասին, եղել ենք Եվրոպայում, Ստամբուլում:
Բայց այդ ամենը թվում է ինձ ոչ իրական, իսկական Կոմիտասն ինձ համար հիմա լեգենդ է, հեռավոր առասպել, և նրա կյանքն ու փառապանծ գործը` մի չքնաղ հրաշապատում»:
Ավ. Իսահակյան
Ինչպիսի՞ն էր Կոմիտասը առօրյա կյանքում, ի՞նչ նախասիրություններ ուներ…
Կոմիտասի ընկերները նրան գիտական ուսումնասիրությունների, երաժշտական գործեր ստեղծելու ժամանակ հիշում են իբրև խոհուն, ծանր, զուսպ, դասերի, փորձերի ժամանակ` խիստ ու պահանջկոտ, իսկ առօրյա կյանքում, ընկերական շրջապատում` իբրև շատ կենսուրախ, կատակասեր, զվարճախոս, սրախոս, լավատես մի մարդու:
Մտերիմների շրջանում
Կոմիտասի ժամանակակիցները պատմում են, որ Վաղարշապատում ակումբներ, ներկայացումներ, հասարակական հանդեսներ չկային. ուսուցչական անձնակազմը սովորություն էր դարձրել շաբաթը գոնե երկու անգամ հավաքվել ընկերներից մեկի տանը՝ ուրախանալու համար: Եվ Կոմիտասն այդ հավաքների ամենաուրախ անդամներից մեկն էր: Այդ ժամանակ նա սովորաբար նարդի էր խաղում ուժեղ խաղացողների հետ: Դրանցից մեկն էլ ճեմարանի մաթեմատիկայի ուսուցիչ Կարապետ Տերյանն էր: Արվեստաբան Գ. Լևոնյանը պատմում է, որ Կոմիտասը արագ էր խաղում, երկու ձեռքով, իսկ խաղընկերը մաթեմատիկական հաշվարկներ էր անում և դանդաղում: Հաղթելու դեպքում Կոմիտասը խաղակցին ասում էր. «Դե, գնա, բաբայիդ բարև արա», իսկ երբ պարտվում էր, վեր էր թռչում և գնում վազվզելու երեխաների հետ:
Դաշտում խնջույքի ժամանակ Կոմիտասը մի օր լսում է էշի զռոցը. անմիջապես մի թղթի կտոր է վերցնում և սկսում ձայնագրել. նա հանդիմանում է էշին, թե. «Ա՛յ ապուշ, սխալ ես զռում, զռալ էլ չգիտես, այդպես չեն զռա»:
Լեզվաբան Հր. Աճառյանն էլ հիշում է, որ Կոմիտասը տաղանդավոր պարող է եղել: Ճեմարանի մտերմիկ հավաքույթների ժամանակ նրանց խնդրանքով Կոմիտասը կատարել է իր ծննդավայրից սովորած թուրքական պարերը: Ճեմարանի ուսուցիչների մեջ հայտնի ժողովրդական պարող է եղել. պարել է տղամարդկանց խիզախ, խրոխտ, մարտական սուրով պարերից մինչև շինական կանանց պարերը` ձայնի հարազատ ելևէջումներով ու մարմնի ու ձեռքերի նուրբ շարժումներով:
Միաժամանակ նա օժտված էր նաև կատակերգակ դերասանի հատկություններով: Հր. Աճառյանը պատմում է, որ մտերմիկ շրջանում հաճախ երկուսով ներկայացնում էին Հ. Պարոնյանի «Բաղդասար աղբար»-ի այն տեսարանը, երբ ազգային ժողովի անդամները դռնից ներս մտնելիս երկար-բարակ իրար համեցեք էին ձոնում: Հաճախ տեսարանը զարգացնելով՝ նրանք ծաղրանքի բարձրագույն աստիճանի էին հասցնում: Դրանով զվարճացնում էին իրենց ընկերներին, որոնք էլ հաճախ էին խնդրում կրկնել այդ տեսարանը:
Реклама
Աշակերտների հետ
Կոմիտասի աշակերտներից Մելքոն Քրիշչյանը մի հետաքրքիր ու զավեշտական դեպք է պատմում իր ու ուսուցչի` Կոմիտասի մասին: Այս պատմությունն ապացույցն է այն բանի, որ Կոմիտասը, իբրև ուսուցիչ, շատ մտերմիկ հարաբերություններ է ունեցել իր աշակերտների հետ` չխուսափելով անգամ նրանց հետ կատակելուց:
Մելքոնը պատմում է, թե ինչպես ինքը երկար ու խիտ մազեր է պահելիս եղել, ինչը հարուցել է ուսուցչի զայրույթը, և Կոմիտասը նրան շարունակ դիտողություն է արել դրա համար` կես կատակ, կես լուրջ ասելով.
— Զոկլա՛նտ, բաշդ մկրատել տուր, եթե ոչ, ինձ հետ գործ կունենաս:
Եվ քանի որ Կոմիտասն էլ ճաղատ է եղել, աշակերտն անկաշկանդ կատակով պատասխանել է.
— Հա՛յր Սուրբ, դա չունևոր դասակարգի նախանձ է, ուրիշ ոչինչ:
Աշակերտը պատմում է, թե ինչպես մի օր դասարանում գլուխն առած երկու ձեռքերի մեջ` խորասուզված էր ընթերցանության մեջ, երբ նկատեց, թե ինչպես մի փունջ իր մազերից գրկին թափվեց: Այս ամենն ուղեկցվեց ներկաների բարձրաձայն քրքիջով: Երբ Մելքոնը շրջվում է, ետևում կանգնած տեսնում է Կոմիտասին` հաղթական դիրքով: Նա մի ձեռքով մկրատն էր բռնել, մյուսով` հայելին աշակերտի առջև: Մելքոնը խոստովանում է, որ դավադրությունը բավական հաջող էր պատրաստված. սափրիչն էլ պատրաստ սպասում էր, ով, Վարդապետի ձեռքից մկրատն առնելով՝ Մելքոնին սափրչատուն է ուղեկցում:
Ուսուցչի և աշակերտի միջև զավեշտական այս դրվագը սրանով չի ավարտվում: Եվ այս դեպքից մի քանի շաբաթ անց Մելքոնը քայլելիս տեսնում է մի խումբ հավաքված մարդկանց և ծանոթ սարկավագի, ով հիվանդանոցից բամբակ ու ալկոհոլ էր բերել տալիս: Մոտենում և տեսնում է, որ վիրավորը Վարդապետն է` երկու ձեռքերով արյունաթաթախ թաշկինակը գլխին սեղմած: Մելքոնին պատմում են, որ մայթով քայլելիս Վարդապետի գլխին տանիքից սառցի լեզվակ է ընկել` վնասելով գլուխը:
Աշակերտին տեսնելով` Կոմիտասը բացականչել է.
-Ահա՛, Զոկլանտն էլ եկավ, էլ բամբակի, դեղի պետք չկա. վերքս ինքնիրեն կբուժվի:
Աշակերտը, չկորցնելով իրեն, ասում է.
-Աստվա՛ծ տա, Հա՛յր սուրբ: Բայց եթե այն մազերը, որ դուք ձեր ձեռքով իմ գլխից ցած առիք, Աստծո կամոք ձեր գլուխը ծածկած լինեին, այդ վերքն էլ չէիք ունենալ:
Այս խոսքերից հետո անգամ Կոմիտասը չի կարողանում իր ծիծաղը զսպել:
Իր աշակերտների համար սրտացավ Վարդապետը մի ուրիշ անգամ պաշտպանում է Մելքոնին ճեմարանի տեսուչի մոտ, ով ցանկանում էր դուրս թողնել նրան ճեմարանից մի դեպքի առիթով, որի համար, սակայն, Մելքոնը մեղավոր չէր:
Ճանապարհի ընկեր
Կոմպոզիտոր, բանահավաք Նիկողայոս Տիգրանյանը հիշում է մի դեպք, երբ Կոմիտասի հետ Լենինականի Չլու գյուղից ոտքով վերադառնալիս տեղատարափ է սկսվում, քայլելը դժվարանում է, և Կոմիտասը իր ուրախ-զվարթ բնավորությամբ ցանկանում է վիճակը մեղմել`երգելով: Եվ հանկարծ գյուղացու երգային ձայնով սկսում է օգնության կանչել հեռվից անցնող կառապանին` խնդրելով մինչև քաղաք հասցնել: Կոմիտասի հրաշալի ձայնի համար սայլապանը համաձայնում է: Ն. Տիգրանյանն ասում է, որ այդ օրը Կոմիտասի երգած գեղջուկ ու ժողովրդական երգերը կարծես մարմին էին առնում իրենց շուրջը: եվ երբ տեղ են հասնում, սայլապանը, համբուրելով Կոմիտասի ձեռքը, ասում է.
— Հազար ափսոս, որ կյանքիս այս երջանիկ օրն այսքան շուտ անցավ:
Խրիմյան Հայրիկի պատվերը
Իր բացառիկ դուրեկան ձայնի համար Կոմիտասը արժանացել էր Խրիմյան Հայրիկի համակրանքին և տոնական օրերին Հայրիկը նրան էր վստահել ղեկավարելու խորանի երգեցողությունը` դպրաց դասի և ավետարանների ընթերցումները: Հր. Աճառյանը հիշում է, թե ինչպես մի անգամ` Ս. Գևորգի տոնին, պատարագի ավարտից հետո Հայրիկը Կոմիտասին պատիվ է անում` նրան հրավիրելով սեղանակից դառնալ իրեն: Բայց Կոմիտասն անհետացել էր. այդ օրը բազմաթիվ ուխտավորներ էին հավաքվել Հայաստանի տարբեր շրջաններից և սովորության համաձայն սեղաններ էին բացել. ուրախանում էին` ժողովրդական երգ ու պարի, դհոլ ու զուռնայի ուղեկցությամբ: Ավելի ուշ հայտնվում է Կոմիտասը` ուրախությամբ հայտնելով ընկերներին, որ ձայնագրել է բազմաթիվ ժողովրդական երգեր: Կաթողիկոսի բարկությունը մեղմելու համար ներկայանալով նրան` ծունկի է գալիս և ասում, որ Վեհի ցանկությումբ իր մեղքը կքավի` իր հավաքած երգերից ու պարերգերից կատարելով: Դրանից հետո Խրիմյան Հայրիկը թույլ է տալիս Կոմիտասին պատարագից հետո ազատորեն շրջել և գրառել հայ ժողովրդի երաժշտական գանձերը:
Աղբյուրն այստեղ
Կոմիտասի՝ արտասահմանից վերադառնալուց անցել էր 6 — 7 ամիս: Այդ ժամանակ արդեն որոշակի համբավ ու հմայք էր ստեղծել իր շուրջը: Սակայն էջմիածնում կային մարդիկ, որ այնքան էլ հաշտ աչքով չէին նայում «յար» և «սեր» երգող վանականին… Մամուլում լույս տեսավ մի հոդված, որտեղ, խոսելով Կոմիտասի մասին, կեղծանունով մի հոդվածագիր եզրակացնում էր. «Երեք տարում կոշկակարություն չի կարելի սովորել, չէ թե երաժշտություն»: Այս հոդվածը լուրջ վիշտ պատճառեց Կոմիտասին, թեև ձևացնում էր, թե իբր հաշվի չի առնում հոդվածագրի խոսքերի թույնը:
Մի անգամ նրա մոտ եկավ Վրթանես Փափազյանը’ կարճահասակ մի գիրուկ մարդու հետ: Կոմիտասը սկսեց նվագել և երգել իր մշակած երգերից: Փափազյանն էլ վերցրեց իր ջութակը ու սկսեց նվագել քրդական «Լուր — դա — լուր» — ը: Կոմիտասը հյուրերից աննկատ վերցրեց մի սպիտակ թուղթ ու, աչքերը հառած Փափազյանին, լսում էր նրա նվագը: Փափազյանը նվագում էր սրտախտիտ, ջերմ զգացումով:
— Ինչպե՞ս է, Կոմիտա՚ս, հավանեցի՞ր, — հարցրեց Փափազյանը՝ ջութակը վերցնելով կրծքից:
— Հիանալի է, հավանեցի ու սիրեցի, այժմ ես նվազեմ, դու լսի՛ր: Այս ասելով՝ Կոմիտասը վերցրեց գրասեղանից թերթը, նստեց դաշնամուրի մոտ ու սկսեց նվագել և երգել «Լուր — դա — լուր» — ը, որ նոր էր ձայնագրել տեղնուտեղը: Եղանակի վերարտադրությունը լիովին ճիշտ էր և հարազատ: Փափազյանը հիացմունքից ուղղակի ապշել, քարացել էր:
— Կոմիտա՚ս, դու այն առաջուց ձայնագրած ունեի՞ր:
— Ո՛չ, ձայնագրեցի, երբ դու նվագում էիր, — ասաց և ցույց տվեց ծուռումուռ տողերով նոր գրի առնված երգը:
Փափազյանը, շեշտակի հայացք նետելով իր հետ եկած ընկերոջ կողմը, ձայնեց.
— Մի՞թե անբարեխիղճ, անամոթ չէ այն մարդը, որ առանց ծանոթանալու Կոմիտասի հետ, առանց գաղափար ունենալու նրա շնորհքի ու ընդունակությունների մասին, հրապարակավ քննադատում է նրան…
— Այդ անամոթ մարդը ես եմ, Կոմիտա՚ս, և ներողություն եմ խնդրում իմ անբարեխղճության համար, — թոթովեց անծանոթը՝ խեցգետնի պես կարմրելով և ձեռները մեկնելով Կոմիտասին:
Հւսնկարծակիի եկած Կոմիտասի դեմքը մթագնեց անհաճո զգացումից, բայց վայրկենական այդ մութ ստվերին հաջորդեց լայն ու պայծառ ժպիտը, և նա մանկական անհիշաչարությամբ ու ներողամտությամբ սեղմեց իրեն պարզած ձեռքը:
Շարակցական հյուսվածքը կազմում է կմախքը, ենթամաշկային ճարպային շերտը, արյունը, ավիշը։ Այն մտնում է բոլոր ներքին օրգանների կազմության մեջ, օժտված է արագ վերականգնվելու հատկությամբ։ Տարբերում են բուն շարակցական, աճառային և ոսկրային հյուսվածքներ։
Բուն շարակցական հյուսվածքի տարատեսակներն են փուխր թելավոր, ամուր թելավոր, ցանցանման, ճարպային և այլն։ Թելավոր շարակցական հյուսվածքը հանդիպում է համարյա բոլոր օրգաններում։ Նրանցից են կազմված բուն մաշկը, ջլերը, կապանները, թաղանթները։ Փուխր շարակցական հյուսվածքը գտնվում է ներքին օրգանների միջև (օրինակ՝ ենթամաշկային ճարպային շերտը), իսկ ցանցանմանը կազմում է կարմիր ոսկրածուծը, փայծաղը և ավշային հանգույցները։
Աճառային հյուսվածքը կազմված է աճառային, կլոր, ձվաձև բջիջներից և միջբջջային նյութից.գտնվում է ողերը միացնող միջնաշերտում, պատում է հոդային մակերեսները և կատարում է հենարանային դեր։
Ոսկրային հյուսվածքը կազմված է միջբջջային նյութից՝ ոսկրային թիթեղներից, որոնց արանքում տեղավորված են ոսկրային բջիջներ։ Միջբջջային նյութը հարուստ է անօրգանական նյութերով, մասնավորապես կալցիումի աղերով։
Շարակցական հյուսվածքը տարածված է ամբողջ օրգանիզմում՝ իրականացնելով հենարանային, սնուցողական, պաշտպանական, փոխադրող և այլ գործառույթներ։
Էպիթելային հյուսվածքը պատում է մարդու մարմնի արտաքին մակերևույթը, մարմնի բոլոր խոռոչները, սնամեջ օրգանների և անոթների ներքին պատերը, մտնում գեղձերի բաղադրամասերի մեջ։
Հարթ էպիթելը կազմված է միմյանց կիպ հարող բջիջներից, որոնք պատում են մաշկի մակերևույթը, բերանի խոռոչը, կերակրափողը, թոքաբշտիկները։
Մաշկային էպիթելը բազմաշերտ է, և նրա ածանցյալներն են եղունգներն ու մազերը
Գեղձային էպիթելը մտնում է գեղձերի կազմի մեջ և կատարում հյութազատական գործառույթ։
Աղիքային էպիթելը մարսողական ուղու պատը ծածկող լորձաթաղանթն է։ Այն մասնակցում է նաև գեղձերի (ենթաստամոքսային գեղձ, լյարդ, թքագեղձ) առաջացմանը։
Թարթչավոր էպիթելը պատում է շնչուղիների խոռոչը։ Էպիթելային բջիջները բազմանում են արագ և փոխարինում մահացած բջիջներին։