1. Կետերի փոխարեն գրիր համապատասխան տառը, երկհնչյունը և կրկնակ բաղաձայնը:
Օլիմպոսը, որտեղ անցկացվում էին օլիմպիական խաղերը, հին հույների գլխավոր սրբավայրերից մեկն էր: Յուրաքանչյուր չորս տարին մեկ տասնյակ հազարավոր ուխտագնաց էր հավաքվում այնտեղ: Եվ գալիս էին ոչ միայն Հունաստանի բնակիչները: Ողջ գարունն ու ամառը դեպի Օլիմպոս էին լողում նավեր նաև Իտալիայից, Սիցիլիայից, Փոքր Ասիայի ափամերձ քաղաքներից, էգեյան ծովի կղզիներից:
Օլիմպոսի գլխավոր սրբությունը գերագույն աստծո` Զևսի տաճարն էր: Տաճարի խորքում խոյանում էր Զևսի վիթխարի արձանը` փառաբանված որպես հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը: Հունաստանում դժբախտ էին համարում այն մարդուն, որը չէր տեսել Ֆիդիասի այդ հանճարեղ ստեղծագործությունը:
«Մարդկանց և աստվածների թագավոր» Զևսը նստած էր հոյակապ ու ճոխ զարդարված գահին: Նրա մարմնի վերին մասը մերկ էր, ներքևի մասը` փաթաթված թանկարժեք թիկնոցով: Զևսը մի ձեռքում պահում էր Նիկե աստվածուհու արձանը, մյուսում` գավազանը, որը պսակված էր նրա սրբազան թռչունի` արծվի պատկերով: Ձիթենու ճյուղերից պսակը զարդարում էր աստծո գլուխը:
Զևսի հսկայական արձանի վրա Ֆիդիասի հետ աշխատող աշակերտներին սարսափեցնում էին արձանի ահռելի չափերը: Արձանը տաճարի ներքին տարածության մեկ երրորդն էր զբաղեցնում: Գահին նստած Զևսի գլուխը համարյա կպչում էր առաստաղին:
Նրա հագուստը, գլխի պսակն ու ժապավենները, ձեռքի Նիկեի հագուստն ու հաղթական պսակը պայծառ, շողշողացող ոսկուց էին: Զևսի գլուխն ու մարմինը, Նիկեի ամբողջ կերպարանքը փղոսկրից էին: Փղոսկրի ջերմ, դեղնավարդագույն երանգը Զևսի պատկերին զարմանալի կենդանություն էր տալիս:
Զևսի պատկերը դիտողի համար տպավորիչ էր ոչ միայն իր վեհությամբ: Դեմքին մի արտասովոր հմայք կար` խաղաղության, անհուն իմաստնության ու բարության զգացում: Եվ միևնույն ժամանակ աստվածային հզորություն էր դրոշմված նրա ողջ կերպարի վրա: Ում հաջողվել էր տեսնել Ֆիդիասի Զևսին, պնդում էր, որ ինքը ոչ թե արձան, այլ իսկական աստվածությունն է տեսել:
2. .Լրացրու’ բաց թողնված տառերը, երկհնչյունները, կրկնակ բաղաձայնները:
Վարձու, կարգապահ, բարձրություն, անջրդի, տախտակ, բացօթյա, անդորրություն, անդրավարտիք, սիգապանձ, խորդուբորդ, կմաղք, կցկտուր, ճեպընթաց, դժոխք:
3. Կազմի’ր 6 բառ` սյունակներից ընտրելով մեկական արմատ.
երաշտ հունձ
խոտ բաժին
մաս դիմակ
խոժոռ հավ
մրջյուն խցիկ
բեռ բույն
Երաշտահավ
խոտհունձ
բաժնեմաս
խոժորռադեմ
մրջնաբույն
բեռնախուց
4..Յուրաքանչյուր սյունակից ընտրելով մեկական նախածանց և արմատ` կազմի’ր 6 նախածանցավոր բառ.
ենթ գիծ
նախ դարձյալ
հար սպա
արտ տևել
վեր միշտ
առ սահման
ենթասպա
նախագիծ
հարատև
արտասահման
վերադարձ
առմիշտ
5.. Յուրաքանչյուր սյունակից ընտրելով մեկական վերջածանց և արմատ` կազմի’ր 6 վերջածանցավոր բառ. .
ծակոտել ուք
խաչագող ան
կալվածատեր ոն
քսայուղ յալ
հավելավճար կեն
կովկիթ ություն
ծակոտկեն
գողոն
տերություն
քսուք
հավելյալ
կթան
6. Տրված զույգ բառերից ընտրի’ր մեկական արմատ և կազմի’ր մեկական բարդ բառ:
Տեսականի — այլատարր
տարատեսակ
ապաշնորհ — մեծահոգի
մեծաշնորհ
գահակալ — բարձրաբերձ
բարձրագահ
սյունազարդ– հիմնավոր
հիմնասյուն
արշավախումբ — հաղթական
հաղթարշավ
պատվարժան – ինքնամեծար
մեծապատիվ
7. Կազմի’ր մեկական բարդ բառ` վերջին բաղադրիչ դարձնելով տրված բառերի առաջին արմատները:
Ցավատանջ-գլխացավ
որակազրկում-բարձրորակ
մտավախություն-մանկամիտ
հոգատար-մտահոգ
տեսագրություն-ականատես
նենգամիտ-չարանենգ
8. Տրված բառի ուղիղ և փոխաբերական իմաստով կազմի’ր 2 նախադասություն:
Փափուկ
Շունը քնած էր փափուկ բասկաթոռին։
Նա շատ փափուկ սիրտ ուներ։
9. Բացատրի’ր տրված դարձվածքի իմաստը 1 բառով և կազմիր նախադասություն:
Քարը քարին չթողնել-ավերել
Թշնամին քարը քարին չթողեց, ամեն ինչ ավերեց։
10. Տրված բառակապակցության ուղղակի և դարձվածքային իմաստներով կազմի’ր 2 նախադասություն:
Ափերից դուրս գալ
Գարնանային վարար անձրևներից հետո գետը ափերից դուրս եկավ։
Որդու վատ արարքից հայրը ափերից դուրս եկավ և ապտակեց նրան։












