Posted in Ընդհանուր

Գործնական աշխատանք

8..Բերված բառազույգերը, բացի մեկից, կազմվել են որոշակի օրինաչափությամբ: Ո՞րը չի համապատասխանում օրինաչափությանը:
Ա. լռիկ-մնջիկ
Բ. պստիկ-մստիկ
Գ. թելիկ-մելիկ
Դ. ծուռտիկ-մուռտիկ
Ե. չալիկ-մալիկ

9.Տրված բառակապակցություններից ո՞րը կարող է գործածվել «փոքրիկ» իմաստով:
Ա. մի գլուխ 
Բ. մի մատ 
Գ. մի թարթիչ
Դ. մի հոնք
Ե. մի վիզ

10.Ո՞ր նախադասությունը չունի ավելորդ բառ:
Ա. Շուշանը հնարավորինս չափով ջանք գործադրեց:
Բ. Այս շաբաթ զբաղված եմ, ուստի չենք հանդիպի:
Գ. Տանձենու ծառը ծաղկել է:
Դ. Երևանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը:
Ե. Ուսուցչուհին բազմիցս անգամ հիշեցրեց առաջադրանքի մասին:

11.. Տրված անուններից որո՞նք կարող են հասարակ գոյական լինել:
Պարգև, ՇանթՎարդ, Տարոն, Շուշան, Գոռ, Անի, Արարատ, Հասմիկ, ԱրփիՆահապետ, Սասուն, Հայրապետ, Մասիս, Նվեր

12. Ո՞ր բառերում ք-ն ածանց չէ:
Վաճառք, միտք, ելք ,սլաք, ոտք, աչք, հավաք, հանք, բերք, քաղաք, ձեռք։

Posted in Ընդհանուր

Притча о Кольце Соломона

  1. Что было подарено Царю Соломону в юности?
    Царю Соломону в юности было подарено кольцо․
  2. Какие слова были выгравированы на кольце?
     «ВСЕ ПРОХОДИТ»
  3. Чему служило кольцо в трудные моменты для Царя Соломона?
    Со словами, что когда ему будет очень трудно ли, грустно ли, страшно ли — пусть вспомнит о кольце и подержит его в руках.
  4. Что случилось в царстве Соломона?
    Как-то раз в царстве Соломона случился неурожай.
    Возник мор и голод: умирали не только дети и женщины, истощены были даже воины.
  5. Что Соломон сделал, чтобы помочь людям во время голода?
    Царь открыл все свои закрома. Он послал купцов продавать ценности из своей сокровищницы, чтобы купить хлеб и накормить людей.
  6. Что произошло, когда Соломон бросил кольцо со злости?
    Царь не хотел мириться с этими словами: с досады бросил кольцо, оно покатилось — и на внутренней поверхности что-то мелькнуло. Царь поднял кольцо, подержал в руках. Почему-то раньше он не видел такой надписи: «ПРОЙДЕТ И ЭТО».
  7. Как изменилась жизнь Царя Соломона со временем?
    Прошло много лет… Царь Соломон стал известен как мудрый правитель. Он женился и жил счастливо. Жена стала самым чутким и близким его помощником и советчиком.
  8. Какую новую надпись он обнаружил на ребре кольца?
    «НИЧТО НЕ ПРОХОДИТ»
  9. Где Соломон увидел блеск букв на кольце?
    Царь подставил ребро кольца заходящим лучам солнца — блеснули буквы на грани.
Posted in Ընդհանուր

Հայոց լեզու

4..Փակագծերում տրված բառերից ընտրի՛ր ճիշտ բառաձևը  տվյալ նախադասության համար։
1. Լուրջ միջոցներ ձեռնարկելու (փոխարեն, փոխանակ) ռուսական դիվանագետները փոքրիկ միջոցներ ձեռնարկեցին։
2. Սպասվում էր հայ-ադրբեջանական (պաշտոնեական, պաշտոնական) նոր հանդիպումներ։
3. Երկյուղածությամբ մոտ գնացի ու (դողդոջուն, դողդոջյուն) ձեռքերով հանեցի ծրարը։
4. Այս առասպելական հերոսի մասին բազմաթիվ (ավանդույթներ, ավանդություններ) են ստեղծվել:
5. Այդ դեպքից հետո նրա հոգում մի տեսակ դառնության (զգացում, զգացմունք) էր մնացել:
6. (Խոսքը վերաբերում, վերաբերվում) է 5–րդ դարի հայ պատմիչների գործերին:
7. Գեղագիտությունը (հասկացություն, հասկացողություն) է տալիս գեղեցիկի մասին:
8. Չկարողանալով դիմադրել թշնամու հարձակումներին՝ բերդի փոքրիկ կայազորը (տեղի տվեց, տեղիք տվեց)։
9. Երկուսն էլ (ուսում, ուսմունք առած), առաջավոր հայացքների տեր երիտասարդներ էին։
10. Եվ հենց բլրի վրա էլ Արգիշտին (զարկեց, զարկ տվեց) իր վրանը։
11. Մոխրագույն մեգը բարձունքում հետզհետե (լուծվում, լուծարվում էր
12. Այդ մասին ասվել է (բազմիցս, բազմիցս անգամ):
13. Ընկերներիդ (հանդիպելուց, հանդիպելիս) չմոռանաս ասել այդ մասին։
14. Երեխան իր ծնողների հետ դուրս (եկավ, եկան) զբոսանքի։
15. Ոչ միայն չէր սովորել դասերը (այլ, այլև) դասի տեղն էլ չգիտեր։

5..Տրված համանուններով կազմել նախադասություններ։
1. սեր (կաթի երեսի թանձր շերտ). սեր (զգացմունք)
Կատուն կերել էր կաթի սերը։
Երեխաները սրտանց սիրում են իրենց ուսիչներին։


2. կետ (կետանիշ, գծի հատվածի սահման). կետ (ջրային կաթնասուն կենդանի)
Տղան նախադասության վերջում վերջակետի փոխարեն կետ դրեց։
Կետը ամենամեծ կաթնասուն կենդանին է։


3. քանոն (ձողաշերտ՝ չափելու և ուղիղ գծելու համար). քանոն (երաժշտական
գործիք)

Երեխան երկրաչափության դասին քանոնով եռանկյուններ գծեց։
Աղջիկը շատ լավ քանոն էր նվագում։


4. դող (մարմնի սարսուռ). դող (անվին անցկացվող ռետինե շրջանակ)

Այնքան ուժգին քամի էր, որ մարմնովս դող անցավ։
Մեքենայի դողը ծակվել էր։


5. տոն (ձայնաստիճան). տոն (նշանավոր իրադարձության նվիրված
հանդիսավոր օր)

Ուսուցչուհին տոնը բարձրացրեց աշակերտի վրա։
Մարտի ութը շատ գեղեցիկ տոն է։

6.Երբ որևէ ստեղծագործության մասին ասում են, որ այն հեղինակի կարապի երգն է, նկատի ունեն, որ դա նրա՝
Ա. առաջին ստեղծագործությունն է
Բ. հասուն տարիքի ստեղծագործությունն է
Գ. սիրահարված շրջա\նի ստեղծագործությունն է
Դ. վերջին ստեղծագործությունն է
Ե. լավագույն ստեղծագործությունն է

7.Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարևի,
Ո՞ւմ հոգեհամբույր խոսքը կլսեմ:
Ո՞ւմ ուրախացած դեմքը կարևի՝
Բարեկամաբար հրճվանքով վսեմ:
Ո՞ր բառն իր հոմանիշը չունի բերված քառատողում:

Posted in Ընդհանուր

Հայոց լեզու

27.Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

«Օդային ամրոց» արտահայտությունը նշանակում է անպտուղ երևակայություն, իզուր երազանք, անիրագործելի պլաններ: Այդ արտահայտությունը վերագրում են քրիստոնեական քարոզիչ Ավգուստիանոսին, որն իր աշխատություններից մեկում խոսում է օդային շինարարության մասին: Հետագայում մարդիկ այդ արտահայտությունը գործածում են ձևափոխված` «Օդային ամրոց» ձևով:

28.Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Մեռյալ ծովի ջուրն այնքան աղի է, որ այնտեղ ոչ մի կենդանի էակ չի կարող ապրել: Արևմտյան Ասիայի տոթակեզ անանձրև կլիմայի պատճառով անըդհատ շատ ջուր է գոլորշիանում ծովի մակերևույթից, իսկ լուծված աղերը մնում են ծովում ու մեծացնում ջրի աղիությունը: Ծովում խորանալուն զուգընթաց` աղիությունն աճում է: Աղերը Մեռյալ ծովի քարորդ մասն են կազմում, նրա մեջ աղերի ընդհանուր քանակը քա.ասուն միլիոն տոննա է

29.Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Ամերիկյան մի ակումբում, որտեղ երա..տությունն անդադար որոտում է, կարելի է անդո.. գտնել: Ա.տոմատի մե. տասը ցենտ են գցում, և այն երեք րոպեով անջատվում է: Տասը ցենտը քիչ չէ, բայց ինչքա՜ն հաճելի է. թվում այն անդորրը, որի համար անձա.բ կան.իկ վճա.ել ես: Հազար ին. հարյուր հիսունին.թվին ամերիկյան ռադիոն մի անսովոր հաղորդում տվեց: Ունկնդիրների ուշադրությանը ներկայացրին մի լուր` աղմուկի դեմ պայքարող կազմակերպություն ստեղծելու մասին, ու ընդհուպ մինչև տասնհինգ րոպեանոց հադորդման վերջը տվող լռություն:

30.Բաց թողնված տառերը լրացրու՛:
Մարդուն իր ամբողճ կյանքում ուղեկցում է ձայնը: Մարդը բացարձակ լռության պայմաններում վատ է զգում. նրան պատում է երկյուղի ու անհարմարության զգացում: Բացարձակ լռությունը խավարում է մարդու նյարդային համակարգն այնպես, ինչպես և անվերջ աղմուկը: Որոտը, հրաբուխների ձայնը, ծովային մրրիկները և այլ աղմուկներ անհանգստացնում են մարդուն: Կան բնական աղմուկներ էլ, ինչպես թռչունների դայլայլը, աղբյուրների կարկաչյունը, ծովի ալիքների համընթաց ճողփյունը, հաճելի են մարդկանց համար, բարերար են ներգործում նրանց նյարդային համակարգի վրա: Տհաճ աղմուկը քայքայում է մարդու առողջությունը: Աղմուկի հետ են կապվում լսողության կորուստը, նյարդահոգեկան հիվանդությունների աճը, ֆիզիկական և մտավոր ընդունակությունների նվազումը:

Posted in Ընդհանուր

Հնչյունափոխություն

ՀՆՉՅՈՒՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Հնչյուն և տառ

1. Գրի՛ր բառեր, որոնց մեջ է հնչյունն արտահայտվի է տառով`

ա) բառասկզբում-էկրան,էակ,էլեկտրաեներգիա,

բ) բառամիջում-ամենաէժան,հնէաբան,լայնէկրան

գ) բառավերջում-մանրէ, որևէ,ինչևէ,

2.Գրի՛ր բառեր, որոնց մեջ է հնչյունն արտահայտվի ե տառով`

ա) բառասկզբում-եմ, ես ենք

բ) բառամիջում-վերելակ, անելանելի, վերելք

գ) բառավերջում-Մանե, միջօրե, Նարե, նախօրե

3.Գրի՛ր հինգական բառ, որոնց մեջ ե տառն արտահայտի յէ; հնչյունակապակցությունը`

ա) բառասկզբում-երազ,ելակ,երակ,երամ,երանելի

բ) բառամիջում-ամենաերկար, ամենաերազկոտ, ամենաերկար

4.Գրի՛ր հինգական բառ, որոնց մեջ о հնչյունն սարտահայտվի օ տառով`

ա) բառասկզբում-օազիս,օվկյանոս,օլիմպիադա,օղակ,օր

բ) բառամիջում-միջօրեկան,անօրինական,տնօրեն, տարօրինակ

5.Գրի՛ր բառեր, որոնց մեջ о հնչյունն արտահայտվի ո տառով`

ա) բառասկզբում- ով, ովքեր

բ) բառամիջում-Նորք, շողք, զորք, կոնք

գ) բառավերջում- կինո, Սարո, սիրո

Posted in Ընդհանուր

Հոմանիշներ գործնական աշխատանք․

Գոյական հոմանիշներ: Բառաշարքերում առանձնացնել հոմանիշ գոյականների հինգ զույգ:
1.Սարսափ, ծուղակ, պաղատանք, ընչազրկություն, գրավչանք, չքավորություն, թակարդ, երկյուղ, հրապուրանք, աղերսանք:

Սարսափ-երկյուղ
ծուղակ-թակարդ
պաղատանք-աղերսանք
ընչազրկություն-չքավորություն
գրավչանք-հրապուրանք

2. Հռչակ, առաջաբան, ավար, հարգանք, համբավ, թալան, երազանք, ներածություն, պատկառանք, տենչանք:

Հռչակ-համբավ
առաջաբան-ներածություն
ավար-թալան
հարգանք-պատկառանք
երազանք-տենչանք

Ածական հոմանիշներ: Բառաշարքերում առանձնացնել հոմանիշ ածականների հինգ զույգ:
1. Աչալուրջ, համեստ, ջանասեր, ուշադիր, տրտում, թանձր, թախծոտ, պարկեշտ, եռանդուն, խիտ:

Աչալուրջ-ուշադիր
համեստ-պակեշտ
ջանասեր-եռանդուն
տրտում-թախծոտ
թանձր-խիտ

2. Գիտակ, թույլ, թերահավատ, հնազանդ, շողոքորթ, հեզ, լավատեղյակ, կեղծավոր, տկար, կասկածամիտ:

Գիտակ-լավատեղյակ
թույլ-տկար
թերահավատ-կասկածամիտ
հնազանդ-հեզ
շողոքորթ-կեղծավոր

Բայական հոմանիշներ: Բառաշարքերում առանձնացնել հոմանիշ բայերի հինգ զույգ:
1.Ապականել, ըմբոստանալ, փառաբանել, ընդվզել, վատաբանել, արատավորել, խաղաղվել, դրվատել, հանդարտվել, փնովել:

Ապականել-արատավորել
ըմբոստանալ-ընդվզել
փառաբանել-դրվատել
վատաբանել-փնովել
խաղաղվել-հանդարտվել

2. Մարել, հավաքել, շահագործել, դժգոհել, շիջել, ժողովել, ճնշել, տրտնջալ, վառել, հրկիզել:

Մարել-շիջել
հավաքել-ժողովել
շահագործել-ճնշել
դժգոհել-տրտնջալ
վառել-հրկիզել

Գոյական հականիշներ: Բառաշարքում առանձնացնել հականիշ գոյականների հինգ զույգ:
Խաղաղություն, կորուստ, բերկրանք, ձեղնահարկ, պատերազմ, ըմբոստություն, ձեռքբերում, թախիծ, ներքնահարկ, հնազանդություն:

Խաղաղություն-պատերազմ
կորուստ-ձեռքբերում
բերկրանք-թախիծ
ձեղնահարկ-ներքնահարկ
ըմբոստություն-հնազանդություն

Ածական հականիշներ: Բառաշարքում առանձնացնել հականիշ ածականների հինգ զույգ:
Ծանրախոհ, անագի, համեստ, կայուն, լի, պոչավոր, սանձարձակ, թեթևամիտ, անհաստատ, դատարկ:

Ծանրախոհ-թեթևամիտ
անագի-պոչավոր
համեստ-սանձարձակ
կայուն-անհաստատ
լի-դատարկ

Բայական հականիշներԲառաշարքում առանձնացնել հականիշ բայերի հինգ զույգ:
Մեկնել, հօդս ցնդել, ատել, ժամանել, կատաղել, երկրպագել, մերժել, հայտնվել, հաստատել, հանդարտվել:

Մեկնել-ժամանել
հօդս ցնդել-հայտնվել
ատել-երկրպագել
կատաղել-հանդարտվել
մերժել-հաստատել

Գրել տրված բառերի նույնարմատ հականիշները:
Անխռով-խռովկան
երերուն-աներեր
երջանիկ-ապերջանիկ
ուժեղ-անուժ
տարակուսելի-անտարակույս
կախյալ-անկախ
աղմկոտ-անաղմուկ
արատավոր-անարատ
զարդարուն-անզարդ
բարձրաձայն-ցածրաձայն
քաղցրահամ-դառնահամ
ընչատեր-ընչազուրկ
շնորհալի-ապաշնորհ
երախտագետ-երախտամոռ
գիտուն-անգետ

Posted in Ընդհանուր

Գործնական քերականություն, 08,05

Հոմանիշներ

1. Յուրաքանչյուր շարքից քամի բառին երկուական հոմանիշ առանձնացնել:
ա) Մեգ, հողմ, թխկի, թավալգլոր, զեփյուռ, լաջվարդ
բ) Հովիկ, որթատունկ, ոսկեզօծ, պղտոր, շոգ, մրրիկ
գ) Գողտրիկ, բարկ, խորշակփոթորիկ, տարերք, ժխոր:

2.Առանձնացրու և կողք կողք գրիր հոմանիշ բառերի 6 զույգ երկու բառ ավելորդ է:
ա) Ալեզարդ, գագաթ, վիթխարի, ազդ, կռնատ, անվախ, ճերմակահեր, գեր, հայտարարություն, թևատ, մեծ, բազուկ, քաջ, կատար:

ա)ալեզարդ-ճերմակահեր

գագաթ-կատար

վիթխարի-մեծ

անվախ-քաջ

թևատ-կռնատ

ազդ-հայտարարություն

բազուկ,գեր բառերն ավելորդ են:


բ) Արեգակ, կապույտ, հսկա, թագուհի, բացատ, տարաժամ, արփի, բացատ, ժամանց, դշխուհի, լուրթ, ուշ, վերջալույս, ահագին:

արեգակ-արփի

հսկա-ահագին

թագուհի-դշխուհի

արևամուտ-վերջալույս

կապույտ-լուրթ

տարաժամ-ուշ

բացատ,ժամանց բառերը ավելորդ են:

3 Տեքստի ընդգծված բառերը փոխարինիր հոմանիշներով:

Բաբելացի մի հայտնի վաճառական (հռչակավոր առևտրական)  մահացել էր Հնդկաստանում: Աղջկան ամուսնացնելուց (օրիորդին պսակելուց) հետո նա, իր կարողությունը (հարստությունը) բաժանելով երկու հավասար մասերի, ժառանգություն էր թողել երկու որդիներին: Բացի դրանից, նա երեսուն հազար ոսկի նվեր (ընծա) էր թողել այն որդուն, որին կհաջողվեր ապացուցել, որ ինքն ավելի (առավել) է սիրում հորը: Ավագ (մեծ) որդին հոր պատվին մի հուշարձան կառուցեց, իսկ երկրորդ որդին իր ստացած ժառանգության մի մասն քրոջ օժիտին ավելացրեց: Բոլորն այն կարծիքին էին, որ ավագ որդին է հորը ավելի շատ սիրում, մինչդեռ կրտսերը (փոքրը) քրոջն է սիրում: Ուստի միաբերան (միաձայն) պնդում էին, որ այդ երեսուն հազարը պիտի ավագ որդուն հատկացվի:
Անաչառ (անկողմնակալ) մի դատավոր երկուսին էլ իր մոտ կանչեց և առանձին-առանձին զրուցեց նրանց հետ: Ավագ եղբորը նա ասաց.
-Ձեր հայրը ամենևին (ամբողջովին) էլ չի մեռել (մահացել). նա իր վերջին հիվանդությունից բուժվել է և վերադառնում է Բաբելոն:
— Օրհնյալ լինի Աստված, — պատասխանեց երիտասարդը,- բայց այդ հուշարձանը ինձ վրա շատ թանկ նստեց:
Դատավորը նույն բանը նաև կրտսեր եղբորն ասաց.
-Օրհնյալ լինի Աստված,- ասաց կրտսերը,- ես իմ ողջ ունեցվածքը (իմ ամբողջ հարստությունը) հորս կվերադարձնեմ, բայց ես կուզենայի (կցանկանայի), որ իմ տվածը թողներ քրոջս:
— Դուք ոչինչ չեք վերադարձնի,- ասաց դատավորը,- ավելին, դուք ևս երեսուն հազար ոսկի կստանաք, որովհետև ձեր հորը բոլորից շատ եք սիրում:

Posted in Աշխարագրություն 7

Աշխարհի պետությունների խմբավորումն ու տիպաբանությունը․

Պետությունների խմբավորումը — դաս։ Աշխարհագրություն, 7-րդ դասարան.

Դասագրքի հղումը

1․Ներքոհիշյալ երկրները դասավորել ըստ տարածքի մեծության հետևյալ խմբերում, գերխոշոր, խոշոր, միջին, փոքր։

Գերխոշոր-Ռուսաստան, Ավստրալիա,

Խոշոր-Արգենտինա, Ուկրաինա, Մոնղոլիա, Իրան

Միջին-Ֆրանսիա, Պակիստան, Անդորա, Գերմանիա, Կամերուն,

Փոքր-Նիդելրանդներ, Հայաստան, Մոնակո, Իսրաել,   

2․Ներքոհիշյալ երկրները դասավորել ըստ բնակչության թվի նվազման

Նիգերիա, Ալբանիա, Բելգիա, Իտալիա, Մեքսիկա, Բրազիլիա, Եգիպտոս, Կիպրոս, Ճապոնիա, Ուրուգվայ, Լիբանան, Սիրիա

 Բրազիլիա, Նիգերիա, Մեքսիկա,   Ճապոնիա, Եգիպտոս, Իտալիա, Սիրիա, Բելգիա,  Լիբանան, Ուրուգվայ, Ալբանիա։

3,Ուրվագծային քարտեզի վրա նշել տարծքով ամենամեծ 15 պետությունները

4,Ուրվագծային քարտեզի վրա նշել բնակչության թվով խոշոր 15 երկրները։

Posted in Աշխարագրություն 7

Վառելիքաէներգետիկ արդյունբերություն

Դասի հղում։

Պրեզենտացիա

1․ Քարտեզի վրա նշել նավթ, գազ և ածուխ արդյունահանող առաջատար երկրները: 

2․ Ի՞նչ դեր ունի վառելիքաէներգետիկ արդյունաբերությունը տնտեսության զարգացման գործում:

Վառելիքաէներգետիկ արդյունաբերությունը յուրաքանչյուր երկրի տնտեսության եւ համաշխարհային տնտեսության զարգացման կարևորագույն նախադրյալն ու բազային ճյուղն է: Մարդկային քաղաքակրթության զարգացման ողջ ընթացքը կապված է էներգիայի տարբեր աղբյուրների եւ տեսակների յուրացման ու օգտագործման հետ։ Վառելիքաէներգետիկ արդյունաբերությունը մեծ ազդեցություն ունի նաև տնտեսության տեղաբաշխման վրա:

3․ Որո՞նք են վառելիքաէներգետիկ արդյունաբերության զարգացման նախադրյալները: 

 Ցածր ինքնարժեք, փոխադրման ծախսեր, հանույթի ծավալ։

4․ Ուրվագծային քարտեզի վրա նշե՜լ էլեկտրաէներգիայի արտադրությամբ հարուստ երկրները։