Posted in Ընդհանուր

Գործնական աշխատանք, 21.04

1. Առաջին շարքի ածականների հականիշները գտիր երկրորդ շարքում:
ա. անարի, քնքուշ, հարազատ, վճիտ, շնորհալի, ցնծուն, միամիտ
բ.  օտար, կոպիտ, աներկյուղ, անձիրք, խորամանկ, պղտոր, թախծոտ:

Անարի-աներկյուղ
քնքուշ-կոպիտ
հարազատ-օտար
վճիտ-պղտոր
շնորհալի-անձիրք
ցնծուն-թախծոտ
միամիտ-խորամանկ

2.Բառախմբում առանձնացրու հոմանիշ ածականների 5 եռյակ:

Մեծանուն-անվանի, նշանավոր
ահռելի-վիթխարի, հսկա
չար-անողոք, անգութ
ինքնահավան-մեծամիտ, գոռոզ
ուժեղ-զորեղ, հուժկու

3.Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 պարզ ածական.
ա. հսկա, փառահեղ, խոնարհ, եսասեր, սիրելի, մերկ, երկչոտ, կարճլիկ, քաղցր, քաջ
բ. երազկոտ, արի, անայլայլ, վատ, անրջային, հզոր, երկար, կարճ, անարգ, անվախ
գ. կարմիր, նրբին, խրոխտ, բոլոր, նեղ, հաստ, դաշտային, նոսր, կորովի, ճահճապատ
դ. զվարթ, գավաթակիր, արագ, գմբեթարդ, սևագիր, լուրջ, ծանր, ուժեղ,մեղմ, գործնական:

4.Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 բարդ ածական.
ա. պարսպապատ, հոգեպես, լիտրանոց, ամրակուռձյունապատ, հանդարտ, մեծաշուք, դատարկ, նարնջագույն, ճերմակ
բ. խուճուճ, նկարազարդ, ոսկեհուր, հավասար, դեղնակարմիր, ձվաձև, կիսաեփ, դժբախտ, երիտասարդական
գ. նրբաթերթ, շեղակի, ծանրաշարժ, եռալեզու, առհավետ, սրածայր, համընթաց, ստահակ, հավերժ, պատրաստ:

Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 ածանցավոր ածական.
ա. բյուրեղյա, քնքուշ, ընկերական, դժվար, դժբախտ, ողորկ, դիպուկշքեղ, քաղցր, օտար
բ. նազելի, նիհար, մեծագույն, վստահ, դժգոհ, հարմար, խոսուն, բարի, գեղեցիկ, լիուլի
գ. բարի, մթին, պակաս, լավագույն, անգույն, կապույտ, ապաշնորհ, կոպիտ, գունավոր, վարար
դ. վարակիչ, օգտակար, վարարուն, ուրախ, ծարավ, հզորագույն, պղտոր, հրեղեն, վճիտ, գունատ:

Posted in Ընդհանուր

Պարապմունք 55.

Ֆունկցիայի սահմանումը, պարզագույն օրինակներ
Ենթադրենք ունենք որևէ  M  թվային բազմություն։ 
Եթե այդ բազմության յուրաքանչյուր x թվի որոշակի օրենքով համապատասխանության մեջ է դրված ճիշտ մեկ y թիվ, ապա ասում են, որ y-ը x-ից ֆունկցիա է՝ որոշված M բազմության վրա։
x-ը անվանում են անկախ փոփոխական կամ արգումենտ, իսկ y-ը՝ կախյալ փոփոխական կամ x-ից ֆունկցիա։

M բազմությունը անվանում են ֆունկցիայի որոշման տիրույթ։

Ֆունկցիայի օրինակ կարող է ծառայել x և y փոփոխականների միջև y = 3x կապը։ Այս օրինակում x փոփոխականից y փոփոխականի կախվածությունը կայանում է նրանում, որ ցանկացած x թվի համապատասխանության մեջ է դրվում 3x թվին հավասար y թիվը։ Ասում են նաև, որ փոփոխականների միջև այս կապը արտահայտող ֆունկցիան տրված է y = 3x բանաձևով։
Նշելու համար, որ y-ը x-ից ֆունկցիա է, գրում են՝ y = f (x), որտեղ f տառը բնութագրում է այն կանոնը, ըստ որի ստացվում են տվյալ x-երին համապատասխանող y-ների արժեքները։ Երբեմն, ընդգծելու համար, որ y-ը կախված է x-ից, y-ի փոխարեն գրում են y(x)։
Աշխատանք դասագրքից՝ 418, 419, 421

ա) y=2*(-5)+7=-10+7=-3
y=2*3+7=13
y=2*(-2)+7=3
y=2*0+7=7
y=2x+7

բ) y=02=0 y=(-1)2=1
y=22=4 y=(0,4)2
y=(-2)2=4 y=(3/4)2=9/16
y=x2

ա) Ճիշտ չէ
բ) ճիշտ չէ
գ) ճիշտ է
դ) ճիշտ չէ

ա) y(6)=1-4*6=1-24=-23
y(-7)=1-4*(-7)=1+28=29
y(0,5)=1-4*0,5=1-2=-1
y(2/3)=1-4*2/3=1-8/3=3/3-8/3=3-8/3=-5/5=-1.2/3


բ) 1. Ճիշտ չէ
2. ճիշտ է
3. ճիշտ է
4. ճիշտ չէ
5. ճիշտ է

Posted in Ընդհանուր

Պարապմունք 54

1.640մ3 ծավալով ավազանը հավասարաչափ հոսող ջրով լցվում է 8 ժամում։ Քանի՞ խորանարդ մետր ջուր կլինի ավազանում, եթե խողովակը բաց լինի 5ժ։

640×5:8=400մ3


2. 10 հա մակերեսով վարելահողը ցանելու համար պահանջվում է 1750կգ ցորեն։ Քանի՞ կիլոգրամ ցորեն կպահանջվի 15հա մակերեսով վարելահողը ցանելու համար։

1750×15:10=2625կգ

3.Համաձուլվածքը կազմված է պղնձից և անագից։ Նրանց զանգվածների հարաբերությունը համաձուլվածքում 3 ։ 5 է։ Պահանջվում է պատրաստել այդ համաձուլվածքի մի կտոր, որը կպարունակի 240գ անագ։ Որքա՞ն պղինձ է պահանջվում համաձուլվածքի այդ կտորը պատրաստելու համար։

պղինձ -3
անագ-5
240։5=48
48×3=144

4. 500կգ հանքաքարից ստացել են 77կգ պղինձ։ Ինչքա՞ն պղինձ կստացվի 300կգ հանքաքարից։

300×77:500=46.2կգ

5. 160գ ծովի ջրում պարունակվում է 8 գ աղ։ Քանի՞ գրամ ծովի ջուրն է պարունակում 56գ աղ։

56×160:8=1120


6. Բանվորը 8 ժ աշխատելու համար ստանում է 2500 դրամ։ Որքան՞ դրամ կստանա բանվորը 12ժ աշխատելու համար։

2500×12:8=3750


7.  Մետաղյա խորանարդը, որի կողի երկարությունը 13սմ է, ունի 1352գ զանգված։ Որքա՞ն է նույն մետաղից պատրաստված և 2սմ կողով խորանարդի զանգվածը։

1352×2:13=208

8.Շարժվելով հաստատուն արագությամբ գնացքը 2վ անցավ 60մ ճանապարհ։ Ի՞նչ ճանապարհ կանցնի գնացքը 15 վայրկյանում։

60×15:2=450

9. 45կմ/ժ արագություն ունեցող գնացքը մի ճանապարհահատվածը անցնելու համար ծախսեց 4ժամ։ Ինչքա՞ն ժամանակ կծախսի ապրանքատար գնացքը նույն ճանապարհը 40կմ/ժ արագությամբ անցնելու դեպքում։

4×40:45=3,6

Posted in Ընդհանուր

Հանրահաշիվ

  1. ա) 60 կմ/ժ արագությամբ ընթացող ավտոմեքենայի վարորդը նկատեց, որ կամրջով անցումը տևեց 40 վ: Վերադառնալիս նա նույն կամուրջն անցավ 30 վ-ում։ Ի՞նչ արագություն ուներ ավտոմեքենան վերադառնալիս:

    60×40=2400

    2400:30=80կմ/ժ

    բ) 60 կմ/ժ արագությամբ ընթացող ավտոմեքենայի վարորդը նկատեց, որ թունելով անցումը տևեց 1 րոպե: Քանի՞ րոպեում նա կանցներ այդ թունելով 50 կմ/ժ արագությամբ։

60×1=60

60:50=1,1/5

Պատ.՝ 1 րոպե և 12 վարկյան

411. Երկու ատամնանիվ շղթայակցված են: Առաջինը, որն ունի 60 ատամ, 1 րոպեում 50 պտույտ է կատարում: Րոպեում քանի՞ պտույտ է կատարում երկրորդ ատամնանիվը, եթե այն ունի 40 ատամ։\

60×50=3000

3000:40=75 պտույտ

412. Այն ժամանակամիջոցում, երբ խառատը պատրաստում է 6 մանրակ, նրա աշակերտը պատրաստում է ընդամենը 4 մանրակ:

ա) Քանի՞ մանրակ կպատրաստի աշակերտն այն ժամանակահատվածում, որի ընթացքում խառատը պատրաստում է 27 մանրակ:

27×4=108

108:6=18

բ) Որքա՞ն ժամանակ կծախսի աշակերտն այն առաջադրանքի համար, որը խառատը կարող է կատարել 1 ժամում:

6:4=1,1/2
Պատ.՝ 1,5 ժամ

  1. Սիևնույն ժամանակում հետիոտնն անցավ 6 կմ, իսկ հեծանվորդը` 18 կմ:

    ա) Քանի՞ կմ կանցնի հեծանվորդն այն ժամանակամիջոցում, որի ընթացքում հետիոտնն անցնում է 10 կմ:

    18:6=3

    3×10=30

    բ) Որքա՞ն ժամանակ կծախսի հեծանվորդն այն ճանապարհն անց
    նելու համար, որը հետիոտնն անցնում է 2 ժամում:

2×10=20

20:30=2/3

Պատ՝40 րոպե․

Posted in Ընդհանուր

Հայոց լեզու 14.04

Լրացնել բաց թողնված տառերը` է կամ ե:

Միջօրե էր, աներևակայելի շոգ: Վարդգեսը, որ երկար տարիներ  չէր եղել հայրենի  գյուղում, նորեկի անհագուրդ հետաքրքրությամբ զբոսնում էր հարազատ վայրերում: Վերելքներով ու վայրէջքներով ելևէջող  ճանապարհը ծանոթ էր նրան: Ահա երփներանգ դաշտերը, որ արածում են գոմեշների նախիրները, Սևանհէկը, որ առատ  էլեկտրաէներգիա է մատակարարում շրջակա գյուղերին, լսվում է ծաղիկների առէջներից  նեկտար հավաքող մեղուների բզզոցը: Ճանապարհից աջ` գետեզրին, հնէաբաններ են աշխատում, որոնք մանրէաբանի բծախնդրությամբ զննում են  ինչ-որ պեղված բեկորներ: Առօրեական հոգսերով, կարևոր և անէական հարցերով տարված  տասը տարի չէր այցելել մանկությանը բնօրրանը և այժմ դողէրոցքով բռնվածի պես տենդագին  դիտում էր շուրջբոլորը: Երբևէ մտածե՞լ էր, թե այսքան աներկբայորեն կապված է հայրենի գյուղին, երբևիցե անդրադարձե՞լ  էր, թե որքան ձգող է ծննդավայրը:  Ինչևիցե, կտրելով բազմերանգ ծաղիկներով պատված բլրակը, հասավ արգավանդ անդաստաններին:

Լրացնել բաց թողնված տառերը` ղ կամ խ:

Ասում են` կա դժոխք և դրախտ: Եթե,  իրոք, այդպես է, հավանաբար, դրախտը գտնվում է Ջավախքում` հայտնի իր խրոխտ երկնամուխ լեռնաշղթաներով, զմրուխտյա անդաստաններով, գողտրիկ, նախշուն ծաղկաստաններով, պղտոր գետակներով` սեղմված քարերի շեղջակույտերի արանքում: Ջուրը ճողփում է ափերին, հղկում քարերը, կոչվում խեղդուկ, ուր բուրում է  դաղձը: Լեռների ծերպերից, ժայռերի ճեղքերից դեպի Սարամո գետն են իջնում կխտարներ, եղջերուներ, թխկենիների բարձր ճյուղերին վխտում  են սկյուռներ, իսկ  սաղարթների միջից լսվում է դեղձանիկների քաղցրահնչյուն երգը:  Աճում է վայրի խաղողը` հյութեղ ողկույզներով: Նախկին աղքատ քողտիկների և  հյուղակների փոխարեն կտեսնես գեղեցիկ տներ` երկփեղկ պատուհաներով, տախտակամած պատշգամբներով և սանդուղքներով, որ կառուցել են այս լեռնաշխարհին ապավինած գաղթակաները: Դրանցից են քույր ու եղբայր  Վախթանգն ու Սանդուխտը: Դժխեմ բախտը թուրք ելուզակների զոհ  դարձրեց ծնողներին: Ապրում էին Վանա լճի  ափին` Ախթամար կղզուն դեմուդեմ, հայրը ուղտապան էր, հաղթանդամ մի գեղջուկ: Ընտանիքով ուխտի էին գնացել Ախթամարի վանքը, երբ լսեցին ողբերգական լուրերը: Սկսվել էր նախճիրը: Շտապ վերադարձան, նախքան փախչելը ընտանեկան գանձերն ու փաստաթղթերը թաքցրին գաղտնի մի տեղ, կողպեքով փակեցին դարպասն, ու եղկելի ջարդարարները սրախողխող արեցին ծնողներին, իսկ քույր ու եղբայր, հաղթահարելով քաղցը, աղքատությունը, զրկանքներ, հասան Ջավախք` որպես նշխար իրենց հետ բերելով մի բուռ հող:

Լրացնել բաց թողնված տառերը` վ կամ ֆ:

Ավտոմեքենան ընթանում է հարավային ասֆալտապատ ճանապարհներով` հազիվ-հազ հաղթահարելով ոլորանները: Յուրահատուկ թովչանք ունեն այդ վայրերը:  Թեև հեռու չեն նավթահանքերը, սակայն բուսական աշխարհը հարուստ է ու տարատեսակ: Ահա թավշյա հովտաշուշանները, կտավատի, արտերը, գունավոր հավքերը,որոնք ասես  մայր բնության գովքն են երգում: Աջ կողմից թափվում է աղմկոտ մի ջրվեժ: Ահա և օվկիանոսը; Այն հիասքանչ է և` խաղաղ ժամանակ, և խռովքի պահին:  Ափին` երթովպացիներ, աֆղանցիներ, նեգրեր: Հավանաբար զբոսանքի են գնալու: Դեռևս ոչ հեռավոր անցյալում այս վայրերում կյանքը կաթվածահար էր, որովհետև զավթողները,, որոնց այժմ էլ ժողովուրդը նզովքով է հիշում, ուզումէին  տիրել երկրին: Նրանք հետ շպրտվեցին և ամեն ինչ մտավ բնական հունի մեջ: Բոլորս հիացած ենք: Ինչ հողեր են:  Ասես երկնքից օվսաննա ու օրհնություն է թափվում:

Լրացնել բաց թողնված տառերը` եվ կամ և:

Խաղողի ոսկեվազ դաշտերի մոտ՝ մի բլրակի վրա կանգնած, սևեռուն նայում ենք ոսկևորված անդաստաններին ոսկեվառ հորիզոններին, գյուղը գոտևորող գինեվետ արտերին: Արեգակի ոսկեվարս ճառագայթները ոսկեզօծել են շուրջբոլորը, օդը  լցված է սերկևլենու բույրով: Մեղմ սյուքը ասես մոտենում է դափնեվարդերին, եղրևանիներին,  սեթևեթանքով հպվում, փարվում ապա պանում դեպի այգևետ գյուղերը` թեթևացնելու տապը: Օրվա այդ շոգ պահին դաշտում եռում է աշխատանքը; Տարեվերջյան քննություններից հետո մեծերին օգնելու են եկել  դպրոցականները: Արևառ դեմքերին ոգևորություն` աշխատում են եռանդով: Գիտեն` ամառը շուտով հոգեվարք կապրի, և իրենք դարձյալ կգնան դպրոց՝ հոգևոր սնունդ ստանալու: Իսկ առայժմ բոլորը` կին թե տղամարդ, ալևոր թե պատանի, պիտի աշխատեն: Ալեվետ այգիներն առատ բերք են խոստանում: Գյուղացու ուշադրությունը բևեռված է միայն հողին, որը կարճ ժամանակ անց կհատուցի պարգևելով բարիքների առատություն:

Posted in Ընդհանուր

Հայոց լեզու 10.04

1.Լրացնել  բաց թողնված տառերը՝ բ, պ կամ փ:

Վարպետ Հակոբը հմուտ դարբին էր: Եղբոր՝ Գաբրիելի հետ գետափին՝ աղբյուրի մոտ, մի փոքրիկ հողակտոր մաքրել էր աղբից, ցանկապատել, դարպաս դրել և հիմնել դարբնոց: Գաղթել էին Արևմտահայաստանից: Երբեմն հավաքվում էինք վարպետի տան պատշգամբում և խնդրում պատմել իր ողբերգական կյանքից, երբեմնի հայրենիքից: Հափշտակությամբ լսում էինք նրան:
— Ամբարիշտ թշնամուն հակահարված տալու նպատակով հապշտապ կազմեցինք զորագնդեր, — պատմում էր նա բամբ ձայնով:
— Մեր սուրբ հողը թանկ էր բոլորիս համար: Դիմադրեցինք մի քանի շաբաթ, սարսափելի օրեր տեսանք: Վերջը հարկադրաբար թողեցինք տունուտեղը և հուսախաբ, ընկճված բռնեցինք օտար աշխարհների ճամփաները:Մանկության բնօրրանի մասին խոսելիս վարպետ Հակոբը սփրթնում էր. զգում էինք, որ սիրտը թպրտում է, չի կարողանում ձերբազատվել հոգին կրծոց ցավից: Ժայռակոփ այդ մարդու ակնապիճները սևանում էին, և պոպերի տակ ծովանում էր թախիծը: Զգում էինք հայրենիքը տեսնելու այդ ահագնացող փափագը, որից պապակվում էր սիրտը: Աչքը երկնահուպ լերներին, ոսկեծուփ հորիզոնին՝ ինքնասշբերաբար խաղում էր ասեղնագործ բարձի ծոփերի հետ, և հավանաբար աչքերի առջև գծագրվում էին մայրը՝ Հռիփսիմեն, հայրը՝ Սերոբը, ապա լեփ-լեցուն ճամփաները, որբանոց, քաղցի ու կեղտի մեջ խարխափող որբերը: Այդ պահերին վարպետը կծկվում էր. խեղճանում, իսկ մենք նրբանկատորեն լսում էինք:

2.Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը: 

Շոշափեց ու տեսավ, որ խեղճ կենդանու ողը կոտրվել է: (ող, ոխ) 

Ոխը սրտում որ մնա, թույն կդառնա, կքայքայի սիրտը: (ող, ոխ) 

Երբ երեկոյան հետ թռան, տեսան, որ իրենց բույնը գրավել է անծանոթ մի թռչուն: (բույն, բուն) 

Մի քանի հոգի ձեռք-ձեռքի էին տվել ու փորձում էին գրկել հինավուրց ծառի վիթխարի բուն: (բույն, բուն) 

Մոտակայքում ապրողներն այնքան են վարժվել Վիկտորիայի  շառաչին, որ դրան էլ ուշադրություն չեն դարձնում: (Վիկտորիա, Վիկտորյա) 

Տնեցիներն այնքան են վարժվել Վիկտորյայի անտեղի լացուկոծին, որ դրան էլ ուշադրություն չեն դարձնում: (Վիկտորիա, Վիկտորյա) 

3.Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը: 

Քո չքնաղ ծաղկի բույր է ինձ այստեղ բերել: (բույր, բյուր) 

Անթիվ ու բյուր են աստղերը: (բույր, բյուր) 

Ասիան երբևէ կհանգստանա՞ պատերազմներից: (Ասիա, Ասյա) 

Ասյան երբևէ կհանգստանա՞ իրեն այդքա՜ն հուզող մտքից: (Ասիա, Ասյա) 

Սոֆիան գեղեցիկ ու հյուրընկալ քաղաք է: (Սոֆիա, Սոֆյա) 

Սոֆյան գեղեցիկ ու նրբանկատ աղջիկ է: (Սոֆիա, Սոֆյա) 

4.Կետերի փոխարեն մի այնպիսի բառ գրի՛ր, որ աջ և ձախ գրված բառերի հետ բարդ  բառ կազմի:
Գարիամբար-գարեջուր,ջրամբար
շաքարա- բլուր-շաքարավազ,ավազաբլուր
պատկեր,քանդակ-պատկերազարդ,զարդաքանդակ
գանգ, ախտ-գաանգոսկր,ախտոսկր
արծաթ,զարդ-արծաթազարթ
բարձր,ժառանգ-բարձրաժառանգ
գինի,ընկեր-գինեգործ, գործընկեր
խաղ-վայր-խաղադաշտ, դաշտավայ
հայր-որդի-հորաքույր, քրոջորդի
ականջ-բլիթ-ականջօղ, օղաբլիթ

5. Յուրաքանչյուր բառի համար գրի՛ր 1-ական հոմանիշ և հականիշ բառ:
Գաղտնի-ծածուկ,ակնհայտ,
գթառատ-գթասիրտ,անգութ
վախկոտ-երկչոտ,անվախ
ազնիվ-վեհ,խարդախ
երախտագետ-երախտապարտ,ապերախտ
ուժգին-շեշտակի,կամաց
անաղարտ-ապաշնորհ,ընդունակ
պարկեշտ-համեստ,շվայտ
ահռելի-խոշոռ,մանր
հանդուգն-խիզախ,խոնարհ
փութաջան-ժրաջան,ծույլ
բազմազան-բազմորակ,միատեսակ

6. Գտի՛ր հնչյունափոխված արմատների անհնչյունափոխ ձևերը և օրինակի նմանությամբ կազմիր նոր բառ:
Բուսական-բույս-դեղաբույս, խոտաբույս
հրեղեն
նվիրատվություն
բնավեր
գունատ
ձկնաբուծարան
մանկական 
մատենագիր
բուրավետ
շնագայլ
մկնդեղ
սրտացավ

Posted in Գրականություն7

Կարդում ենք Սահյան


Նախագծի ժամկետը` ապրիլի 11-16-ը
Նպատակը` կարդալ, ճանաչել, ուսումնասիրել, լսել, բացահայտել, վերլուծել մեծ պոետին:
Բովանդակությունը`
Համո Սահյան մարդը:
Համո Սահյան բանաստեղծը:
Բանաստեղծությունների ընթերցումներ, վերլուծություններ:
Ընտրությամբ  բանաստեղծությունների  ձայնագրումներ

Posted in Գրականություն7

Զատկական տոնը

Նախագծի  ժամկետը՝ ապրիլի  4-11-ը:
Նախագծի մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ և նրանց ընտանիքի անդամներ :
Նախագծի ընթացքը`  զատկական նախապատրաստությունները ընտանիքում, զատկական խոհանոցը,  ընտանեկան հետաքրքիր սովորույթներ:
Ձատկական խաղեր և երգեր
Զատկական խորհրդանիշներ
Զատկական հանելուկներ
Զատական ասիկներ
Ընթացքը ներկայացնել պատումների, տեսանյութերի և հարցազրույցների տեսքով:
Սուրբ Զատիկ կամ Հարության տոն
Արդյունքները հրապարակել բլոգներում, ենթակայքում:

Posted in Գրականություն7

Զատկական հանելուկներ

       
Կլորիկ, սիրունիկ
Մեջը դեղին
Փոքրիկ գնդիկ։

                  (ձու)

Դրսից լուսնի նման սպիտակ է,
Ներսը արեգակի պես դեղին:

                                         (ձու)

Այն ի՞նչն է ի՞նչը
Ինքը կլորիկ
Հագին ունի
Սև ու կարմիր
Պուտիկներով շորիկ։

                      (զատիկ)

               

Կռվացնեմ, կռվացնեմ,
Քեզ հավի ձու կերակրեմ։
Ո՞ր տոնն է սա։

                         (զատիկ)

                   
Այն ի՞նչն է, որ հա՛մ ուտում են,

Հա՛մ էլ մեջից ճուտիկ է դուրս գալիս:

                                                  (ձու)

                       

Ներկում ենք նրանց,
Ներկած ժամանակ,

Կա՛մ հաղթում ենք

Կա՛մ պարտվում:

                          (ձու)

Այն ինչն է, այն ինչը,

Կլոր է` ուլունքի նման,

Զատիկին կարմիր են ներկում,

Ածիկի մեջ են դնում,

Ու ձվակռիվ են խաղում:

Զատիկ, զատիկ-զատմատիկ,

Դու մեզ բեր կարմիր ձվիկ:

Այն որ տոնն է,որի ժամանակ հավկիթ են նեկում:

Ածի’կ-ածի’կ,փոքրի’կ ածիկ ,դարձի՛ր մեծիկ, քնիր բարձին:

Այն, ինչն է ինչը,

Թիթեռի նման է, բայց թիթեռ չէ,

Կարմիր է՝սև պուտիկներով:

Հավի ձվիկ, ներկած ձվիկ,

Քո գալու հետ կգա զատիկ:

Այն ինչն է, ինչը,

Կլոր է, մեջը դեղին ու սպիտակ

Իսկ դրսից` գունավոր:

Ցորեն ցանեցի, դարձավ ածիկ,

Ձուն ներկեցի, եկավ Զատիկ:

Ա յն ինչն է, ա յն ինչը,

Կա րմիր է, սև պ ուտավոր,

Փոքրիկ, սիրուն միջատ է:

Ա յն ինչն է, ա յն ինչը,

Բոլորը սիրում են այդ տոնը :

Կա րմիր ձվեր են ներկում, ուտում:

Զա տ իկ-Զա տ իկ, սիրուն Զատիկ,

Ուրախ տոն ես, այ Զատի’կ:

Posted in Գրականություն7

Զատական ասիկներ

Կարմիր արև քեզ, ախպեր,

Աստծու բարև քեզ, ախպեր:

Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:

Զատիկ, զատիկ, նավակատիկ, արի նստի մեր տան մոտիկ:

Զատկեզատի~կ է, նավակատի~կ է, չամչեհատի~կ է:

Տի~զ- տի~զ, Ակլատիզ, Մազդ բիզ-բիզ, Ակլատիզ:

Ակլատիզը փետելով զատիկը շուտ չես բերի:

Հավը կուտե հատիկ-հատիկ, ծով ձմեռեն կելնի Զատիկ:

Դռան առաջ հերկեցինք,

Զատկի ձվեր ներկեցինք,

Դրկցին ողջույն տվեցինք:

Լուսնյակն անուշ, հովն անուշ,

Հում կաթի պաղ սերն անուշ:

Մարիա՛մ խաթուն,

Մարիա՛մ խաթուն,

Իջի մեր տուն, իջի մեր տուն,

Ես քեզ կտամ նուշի կթոն /միջուկ/:

Ունեցողի համար ամեն օր Զատիկ է:

Զատիկն առանց ձվի չի լինի:

Ակլատիզը փետելով զատիկը շուտ չես բերի: