Posted in Հասարակագիտություն

Մեզ շրջապատող միջավայրի գեղագիտական կողմը

1. Համաձա՞յն եք, որ մարդը առ գեղեցիկ ձգտում ունեցող էակ է։ Ինչո՞ւ։
Այո՛, համաձայն եմ։ Մարդը բնույթով ձգտում է գեղեցիկին, որովհետև գեղեցիկը նրան ավելի վստահություն է տալիս։ Դեռ հնագույն ժամանակներից մարդիկ զարդարել են իրենց բնակավայրերը, ստեղծել արվեստի գործեր, հագուստի և կենցաղային իրերի մեջ ներառել ձև ու գույն։ Գեղեցիկը մարդու ներքին աշխարհի արտահայտությունն է, և դրա միջոցով նա փորձում է ներդաշնակություն ստեղծել իր և շրջապատի միջև։

2. Ազդո՞ւմ է արդյոք միջավայրը մարդու վրա։ Ինչպե՞ս։
Միջավայրը մեծ ազդեցություն ունի մարդու վրա։ Մաքուր, լուսավոր և կանաչ տարածքներում մարդիկ իրենց ավելի հանգիստ, ապահով և ուրախ են զգում։ Բնության գույներն ու լռությունը նպաստում են հանգստությանը և ստեղծագործ մտքին։ Իսկ աղմկոտ, կեղտոտ կամ մռայլ միջավայրը կարող է առաջացնել հոգնածություն, նյարդայնություն և նույնիսկ անտարբերություն։ Միջավայրը ձևավորում է մարդու մտածելակերպը, վարքը և նույնիսկ ճաշակը։

3. Ո՞ր միջավայրն է, ըստ ձեզ, ավելի գեղեցիկ՝ գյուղակա՞ն, թե քաղաքային։ Ինչո՞ւ։
Իմ կարծիքով՝ գյուղական միջավայրը հաճախ ավելի բնական և խաղաղ գեղեցկություն ունի։ Այն հարուստ է մաքուր օդով, բաց տարածություններով, կանաչ դաշտերով և բնության ձայներով։ Այդ ամենը մարդուն մոտեցնում է բնությանը և ստեղծում ներքին հանգստություն։ Սակայն քաղաքային միջավայրն էլ ունի իր առանձնահատուկ գրավչությունը՝ լուսավոր փողոցներ, ժամանակակից շենքեր, այգիներ և մշակութային կենտրոններ։ Ուստի կարելի է ասել, որ գեղեցկությունը պայմանավորված է մարդու ընկալմամբ և նախասիրություններով։

4. Մարդուն շրջապատող իրերի աշխարհն ըստ շրջանների դասակարգման հետ համաձա՞յն եք։ Պարզաբանե՛ք։
Կարծում եմ՝ մարդկանց շրջապատող իրերը կարելի է դասակարգել ըստ տարբեր ոլորտների՝ կենցաղային, մշակութային, աշխատանքային և բնական միջավայրի։ Այսպիսի բաժանումը օգնում է հասկանալ, թե ինչ դեր ունի յուրաքանչյուր միջավայր մարդու կյանքում։ Սակայն այդ բաժանումը պայմանական է, քանի որ իրական կյանքում այդ ոլորտները փոխկապակցված են և հաճախ միահյուսված։

5. Ի՞նչ դեր ունեն ճարտարապետությունն ու դիզայնը միջավայրի ձևավորման գործում։
Ճարտարապետությունն ու դիզայնը մեծ դեր ունեն մարդու համար հարմար, գեղեցիկ և ներդաշնակ միջավայր ստեղծելու գործում։ Լավ նախագծված շենքերը, այգիները և հրապարակները ոչ միայն գեղագիտական արժեք ունեն, այլև ապահովում են հարմարավետություն։ Դիզայնը նպաստում է տարածքի ճիշտ օգտագործմանը, գույների և ձևերի համադրմանը, ինչը դրականորեն է անդրադառնում մարդկանց տրամադրության և գործունեության վրա։

6. Կա՞րող եք մեկ ճաշակով և մեկ անճաշակ դիզայնի օրինակ բերել և վերլուծել։
Ճաշակով դիզայնի օրինակ կարող է լինել լուսավոր, պարզ գույներով ձևավորված դասասենյակը, որտեղ կահույքը դասավորված է հարմար և նպատակային կերպով։ Նման միջավայրում աշակերտները ավելի կենտրոնացած և հանգիստ են լինում։
Անճաշակ դիզայնի օրինակ կարող է լինել չափազանց վառ գույներով, տարբեր ոճերի խառնուրդով ձևավորված սենյակը, որտեղ չկա գունային և ձևային ներդաշնակություն։ Այդպիսի միջավայրը կարող է շփոթեցնել և հոգնեցնել մարդուն։

Posted in Հանրահաշիվ 10

Փետրվարի 4-Կրկնություն


  1. Լուծել հավասարումը՝

2x5=112x=16, x=8

  1. Գտնել արտահայտության արժեքը՝

32+4225

  1. Գտնել եռանկյան երրորդ անկյունը, եթե մյուս երկուսն են 45 և 55։

180-45-55=80

  1. Պարզել՝ իռացիոնա՞լ է, թե՞ ոչ թիվը 16։

Իռացիոնալ թիվ չէ, քանի որ √16 = 4:

  1. Գտնել ուղղանկյան մակերեսը, եթե կողմերն են 6 սմ և 8 սմ։

S=6*8 = 48

  1. Լուծել անհավասարումը՝

x+7>12x > 5

  1. Գտնել քառակուսու պարագիծը, եթե կողմը 5 սմ է։

P=5*4=20

  1. Լուծել քառակուսային հավասարումը՝

x27x+10=0D=9
x1,x2=(7±3)/2
x1 = 5, x2 = 2

  1. Լուծել անհավասարումը՝

3x2103x ≤ 12, x ≤ 4

  1. Ուղղանկյուն եռանկյան էջերն են 5 սմ և 12 սմ։ Գտնել ներքնաձիգը։

25+144=169, √169 = 13

  1. Գտնել ֆունկցիայի արժեքը, եթե

f(x)=2x23x+1,x=23

  1. Եռանկյան կողմերը 5 սմ, 6 սմ և 9 սմ են։ Ստուգել՝ գոյություն ունի՞ եռանկյունը։

5 + 6 = 11 > 9

5 + 9 = 14 > 6

6 + 9 = 15 > 5

Գոյություն ունի։

  1. Գտնել շեղանկյան մակերեսը, եթե կողմը 6 սմ է, իսկ բարձրությունը՝ 4 սմ։

S = 6 * 4 = 24

  1. Լուծել հավասարումների համակարգը՝

{x+y=7xy=1x=7-y
7-y-y=1

x=7-y
-2y=-6

x=4
y=3

  1. Լուծել քառակուսային անհավասարումը՝

x25x+6>0D=1
x1,x2=(5±1)/2
x1=3, x2=2

x ∈ (-∞ ; 2) ∪ (3 ; ∞)

  1. Ուղղանկյան պարագիծը 36 սմ է։ Երկարությունը լայնությունից 6 սմ-ով մեծ է։ Գտնել կողմերը։

    x+6+x+6+x+x=36
    4x = 24, x = 6
    6 և 12
  2. Լուծել հավասարումը՝

x+3=x1x + 3 = x2 — 2x + 1
x2 — 3x — 2 = 0
D = 17
x1, x2 = (3±√17)/2
x=3+√17/2

  1. Եռանկյան երկու կողմերն են 7 սմ և 9 սմ, նրանց միջև ընկած անկյունը՝ 60։ Գտնել երրորդ կողմը։

c2 = 49 + 81 — 2 * 7 * 9 * 1/2
c2 = 49 + 81 — 2 * 7 * 9 * 1/2
c2 = 67, c = √67

  1. Գտնել ֆունկցիայի զրոները՝

y=x24xx(x-4)=0
x1=0
x2=4
(0;0) և (4;0)

  1. Ապացուցել, որ զուգահեռագծի անկյունագծերը հատվում են և կիսում են իրար։

Ունենք զուգահեռագիծ՝ABCD։ AB ∥ CD և AD ∥ BC, հետևաբար ∠BAD = ∠BCD և ∠BDA = ∠BDC (որպես համապատասխան անկյուններ)։

Ստացվում է, որ եռանկյունները ABD և CBD հավասար են, հետևաբար անկյունագծերը AC և BD հատվում են մեկ կետում և այդ կետում կիսում են իրար։

  1. Լուծել պարամետրով հավասարումը՝
    x22ax+a=0և գտնել a-ի այն արժեքները, որոնց դեպքում հավասարումն ունի
    ա) երկու տարբեր իրական արմատ
    a<0, a>1
    բ) մեկ իրական արմատ
    a = 0 կամ a = 1
    գ) իրական արմատ չունի։
    0 < a < 1
Posted in English 10

English

Assignments for 0602.26
Navigate Reading Underwater Art/slide 112
Navigate. Used to / slide 156 1,2,3


1. Complete the article with used to and the verb in brackets

  1. used to pass
  2. used to get
  3. used to trust
  4. used not to travel
  5. used not to be
  6. used to take
  7. used not to have
  8. used to get
  9. used to be

2. Correct the mistakes in the highlighted sentences

  1. I used to write for my university magazine.
  2. My father used to listen to the radio.
  3. We didn’t use to watch TV in the morning.
  4. Did you use to read a newspaper every day?
  5. Mobile phones used to be very expensive.
  6. Did your family use to go on holiday to France?

3. Write the sentences with the correct form of used to where possible

My grandmother used to listen only to the local news.

A boy used to deliver our newspaper every day.

I remember when I used to buy my first news magazine.

We never watch TV in the summer.

Did you use to do your homework as soon as you got home when you were at school?

The fire at our college was on the local news.

Posted in Գրականություն10

Վահան Տերյանը՝ գրական հայերենի հիմնադիր

Այն, ինչ հասցրեց անել Տերյանն իր կարճատև կյանքի 34 տարիների ընթացքում, չի հնացել: Նույն թարմությունն ու կախարդական ազեցության ուժն ունեն նրա սիրային բանաստեղծությունները, որոնց օգնությամբ իրենց զգացմունքներն են շարունակում արտահայտել երիտասարդները: Իրենց հզոր ուժը չեն կորցրել Տերյանի հայրենասիրական ստեղծագործությունները, որոնք այսօր էլ  հավատ և ուժ են ներշնչում մեր ժողովրդին: Նույն հոգին հանդարտեցնող և բուժող ուժն ունեն նրա լիրիկական բանաստեղծորթյունները: 

Վահան Տերյանը հեղափոխեց հայ պոեզիան և տաղաչափությունը: Հայտնի է, որ հայոց  համարյա բոլոր բառերի շեշտն ընկնում է վերջին վանկի վրա, ինչը խիստ սահմանափակում է տաղաչափության հնարավորությունները: Հայ բանաստեղծները կաշկանդված են դրանով և այդ պատճառով հայոց տաղաչափության համար ամենից բնորոշը յամբն ու անապեստն են: Տերյանը կարողացավ շրջանցել այդ խոչընդոտը և դարձավ արևելահայ շեշտական բանաստեղծության հիմնադիրը` քորեյ, դակտիլ, ամֆիբրաքոս: Բացի այդ, նա առաջինն էր, որ հայկական պոեզիա ներմուծեց Եվրոպական և ռուսական բանաստեղծական ձևերը` սոնետը, տրիոլետը, ռոնդոն և բազում այլ գրական ձևեր, նաև` ալիտերացիա-բաղաձայնույթներ:
 
Մինչև օրս ոչ մեկին չի հաջողվել Տերյանից առավել հղկել և կատարելագործել գրական հայոց լեզուն, որն այսօր էլ էտալոնի դեր է կատարում բոլոր նոր սերունդների համար: Դա հասկանում էր լուսահոգի Ռաֆայել Իշխանյանը, ով պարտադրում էր իր ուսանողներին արտասանել Վահան Տերյանի մի քանի տասնյակ բանաստեղծություններ և դրանից հետո էր միայն անցնում քննության բուն նյութին: Որովհետև կարդալով և անգիր արտասանելով Տերյանի ստեղծագործությունները, ուսանողները հնարավորություն  էին ստանում պրակտիկորեն տիրապետել անթերի հայերենին:

Վերապատմում
Վահան Տերյանի ստեղծագործությունները չեն հնացել․ նրա սիրային, հայրենասիրական և լիրիկական բանաստեղծությունները մինչ այսօր պահպանում են իրենց ազդեցիկ ու հոգին բուժող ուժը։ Տերյանը մեծապես փոխեց հայ պոեզիան՝ հաղթահարելով հայերենի շեշտադրման սահմանափակումները և հիմք դնելով արևելահայ շեշտական բանաստեղծությանը։ Նա նաև հայ գրականություն ներմուծեց եվրոպական ու ռուսական բանաստեղծական ձևեր։ Տերյանի լեզուն մինչ այսօր համարվում է գրական հայերենի օրինակ, ինչի կարևորությունը ընդգծում էր նաև Ռաֆայել Իշխանյանը՝ խրախուսելով ուսանողներին ուսումնասիրել և անգիր անել նրա գործերը։

Posted in Պատմություն 10

Ավատատիրության հաստատումը Հայաստանում

  • Ներկայացրե՛ք ավատատիրական հարաբերությունների առաջացման առանձնահատկությունները Հայաստանում։ Հողատիրության ի՞նչ ձևեր կային։

Հայաստանը հին հասարակությունից անցում կատարեց ավատատիրական հասարակության: Անունն առաջացել է «ավատ» բառից, որի հիմքում «ի հավատ», «հավատարմությամբ (ծառայել)» իմաստն է: Հայաստանում հասարակական հարաբերությունները հնուց զարգանում էին համապետական՝ թագավորական հողատիրության պայմաններում: Գյուղական համայնքները հիմնական արտադրող տնտեսություններն էին, որոնք պետության գլխավոր հարկատուն էին: Արտաշես I-ը հողային բարեփոխությամբ ցանկացել էր սահմանազատել մասնավոր և համայնքային հողատիրությունը: Սակայն ծառայող ազնվականության մասնատիրական տնտեսությունների՝ ագարակների և դաստակերտների ընդլայնումն ի հաշիվ գյուղական համայնքների գնալով խորանում էր՝ սկիզբ դնե լով պետական հողատիրության մասնատմանը մասնավոր սեփականատի րական կալվածքների՝ ավատների: Վաղ ավատատիրության շրջանում գոյություն է ունեցել հողատիրության երեք ձև՝ հայրենիք, պարգևականք և գանձագին:

  • Ի՞նչ դասերից էր կազմված ավատատիրական հասարակությունը Հայաստանում։ Ովքե՞ր էին կազմում այդ դասերը։ Ներկայացրե՛ք ավատատիրական աստիճանակարգը։

Հայաստանում ավատատիրա կան աստիճանակարգի գլուխ կանգնած էր թագավորը: Դրա հաջորդ աստիճանին աշխարհակալ նախարարներն էին՝ բդեշխներն ու գործակալները: Բդեշխները գլխավորում էին բդեշխությունները, որոնք գտնվում էին Մեծ Հայքի սահմանային գոտում: Նրանք կողմնապահ, սահմանապահ զորավարությունների կուսակալներն էին, որոնք հսկում և պաշտպանում էին երկիրը արտաքին հարձակումներից:

Հայ հասարակությունը կազմված էր բարձր՝ ազատների, և ստորին՝ անազատների դասերից:
Ազատների դասը կազմում էին ազնվականությունը՝ նախարարները՝ աշխարհակալ և աշխարհատեր, գավառակալ և գավառատեր իշխանները, և հոգևորականությունը: Ազատների դասի աշխարհիկ ներկայացուցիչները զինվորական ծառայություն էին կատարում հեծելազորում: Ժամանակի ընթացքում Արշակունյաց շառավիղներից ձևավորվեց ոստանիկներ կոչվող առանձին ազնվական խավը:

Անազատների դասին էին պատկանում քաղաքացիները՝ համեմատաբար արտոնյալ վիճակում գտնվող առևտրականներն ու արհեստավորները, շինականները, ինչպես նաև քաղաքային ու գյուղական ռամիկները: Նրանք կարող էին համալրել միայն հետևակային զորքը:

  • Ի՞նչ գործակալություններ կային, և որո՞նք էին նրանց գործառույթները։ Ե՞րբ էին հրավիրվում աշխարհաժողովները։ Ի՞նչ էին բովանդակում Գահնամակը և Զորանամակը։

Պետությունը, ինչպես հնում, կառավարում էր արքան՝ իր արքունիքով: Պատերազմ հայտարարելու, հաշտություն կնքելու, արտաքին գործերը վարելու (դեսպանություններ ուղարկելու և ընդունելու, այլ երկրների հետ բանակցելու) գերագույն իրավունքը պատկանում էր թագավորին:

Երկրի կառավարման և պաշտպանության գործում կարևոր նշանակություն ունեին պետական վարչությունները՝ գործակալությունները: Յուրաքանչյուր գործակալություն տնօրինում էր երկրի կառավարման որոշակի ոլորտ:
Հազարապետություն գործակալությունը երկրի տնտեսականհարկային վարչությունն էր՝ միավորելով նաև հանրային աշխատանքների (քաղաքների ամրությունների, ճանապարհների և կամուրջների կառուցում, ջրանցքների անցկացում, անտառատնկումներ և այլն) կամ պետական պարհակների տնօրինությունը:
Մեծ դատավորը հնում հայոց քրմապետն էր, IV դարից՝ Հայ առաքելական եկեղեցու առաջնորդը՝ հայոց կաթողիկոսը:
Հայր մարդպետի գլխավորած մարդպետության գործակալությունը իրականացնում էր արքունի կալվածքների ու գանձարանի հսկողությունը և Արշակուն յաց շառավիղների դաստիարակությունը:
Պետական կարևոր փաստաթղթեր էին Գահնամակը և Զորանամակը, որոնք սահմանում էին հայ նախարարների կարգը ըստ զբաղեցրած պաշտոնական դիրքի, հզորության ու զորաքանակի:

  • Ինչպե՞ս էր կազմվում հայոց այրուձին։ Ովքե՞ր էին իրականացնում թագավորական ոստանի պաշտպանությունը։ Որքա՞ն էր հայոց բանակի թիվը։

Ռազմական արվեստի հազարամյակների փորձ ունեցող հայոց կանոնավոր բանակի թվակազմը 100-120 հազար էր՝ հեծելազոր և հետևակ: Հայոց թագավորը և նախարարները որոշակի թվով մշտական հեծելազոր էին պահում: Այդ հեծելազորային ուժերը միավորվելով կազմում էին հայոց այրուձին: Հայոց ամբողջ բանակը հավաքագրվում էր՝ ըստ անհրաժեշտության:

Թագավորական ոստանի պաշտպանությունն իրականացնում էր արքունիքին կից հատուկ հեծյալ ջոկատներից կազմված ոստանիկ այրուձին։ Միևնույն ժամանակ թագավորի անձի պաշտպանությունն ապահովում էր ընտրյալ նետաձիգներից բաղկացած և մշտապես արքունիքում գտնվող մաղխազական այրուձին։

Թագավորական արքունիքը և այրուձին պահվում էին հիմնականում գանձարանի միջոցներից կատարվող դրամական և բնամթերք նպաստի՝ ռոճիկի վճարումներով: Զորանամակում բերված նախարարական տների հեծելազորի ընդհանուր թիվը կազմում էր 55 հազար (երբեմն էլ հասնում էր 85 հազարի):

Posted in Ընդհանուր

Ձմեռային ճամբար

Ձմեռային ճամբարի ընթացքում ակտիվորեն մասնակցել ենք մեր թմակիցների հետ միջազգային-հասարակագիտական ջոկատի աշխատանքներին, որոնք ինձ համար դարձան ոչ միայն ուսուցանող, այլև աշխարհայացք ձևավորող կարևոր փորձառություն։ Ճամբարի առաջին շաբաթը հիմնականում նվիրված էր ՄԱԿ-ի մոդելի հետ կապված առաջիկա ծրագրերի և նախաձեռնությունների քննարկմանը, որի ընթացքում ծանոթացանք ՄԱԿ-ի կառուցվածքին, անդամ պետությունների դերերին, ինչպես նաև քննարկեցինք, թե ինչպես պետք է ներկայացնենք տարբեր երկրների դիրքորոշումները ապագա սիմուլյացիաների ժամանակ։ Բացի տեսական աշխատանքից, մասնակցեցինք նաև «Քարտեզ դիվանագիտություն» անվանումով ինտերակտիվ խաղին, որի ընթացքում թիմերով հանդես էինք գալիս տարբեր պետությունների անունից՝ զարգացնելով ռազմավարական մտածողությունը, վերլուծական հմտությունները, համագործակցելու կարողությունը և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակությունը։ Երկրորդ շաբաթը առանձնացավ իր ակտիվությամբ և գործնական ուղղվածությամբ․ այդ օրերին մասնակցեցինք հռետորության դասընթացների, որոնց ընթացքում աշխատեցինք խոսքի կառուցվածքի, տոնայնության, վստահ ներկայացման և լսարանի հետ արդյունավետ հաղորդակցվելու վրա։ Դասընթացները հատկապես օգտակար էին, քանի որ մեզ հնարավորություն տվեցին ազատ և համոզիչ արտահայտել սեփական մտքերը։ Բանավեճերի ընթացքում բաժանվել էինք երկու խմբի՝ ներկայացնելով Հայաստան և Ադրբեջան պետությունները, և քննարկում էինք տվյալ երկրների քաղաքական, պատմական և հասարակական տարբեր կողմերը, ինչը նպաստեց քննադատական մտածողության զարգացմանը և սովորեցրեց հարգել հակառակ կարծիք ունեցող կողմին։ Շաբաթվա ընթացքում կազմակերպվել էր նաև այցելություն սահադաշտ, որը հաճելի ընդմիջում էր ինտենսիվ ուսումնական օրերից, ինչպես նաև հանդիպում ունեցանք կրթահամալիրի տնօրենի թեկնածուի հետ՝ ծանոթանալով նրա ծրագրերին, տեսլականին և կրթության զարգացման վերաբերյալ առաջարկներին։ Երրորդ շաբաթը հատկապես բազմազան ու տպավորիչ էր իր միջոցառումներով․ ճամփորդեցինք դեպի Լեռնանիստ, ինչը հնարավորություն տվեց փոխել միջավայրը և ավելի լավ շփվել միմյանց հետ, այնուհետև այցելեցինք Սունդուկյանի անվան թատրոն, որտեղ դիտեցինք «Մուսա լեռան քառասուն օրը» ներկայացումը, որը մեծ տպավորություն թողեց՝ անդրադառնալով պատմական ծանր իրադարձություններին և ազգային դիմադրության գաղափարին։ Ճամբարի ընթացքում կազմակերպվում էին նաև խոհարարական ժամեր, որոնց ժամանակ պատրաստում էինք տարբեր ուտեստներ՝ զարգացնելով մեր ստեղծագործական և գործնական հմտությունները, ինչպես նաև մասնակցել ենք պարի և երգի դասերին, որոնք նպաստեցին թիմային մթնոլորտի ձևավորմանը և դրական տրամադրությանը։ Ընդհանուր առմամբ, ձմեռային ճամբարը ինձ համար դարձավ շատ արժեքավոր փորձ, քանի որ այն ոչ միայն հարստացրեց իմ գիտելիքները և հմտությունները, այլև հնարավորություն տվեց նոր ընկերներ ձեռք բերել, բացահայտել սեփական կարողությունները և անցկացնել ժամանակը օգտակար ու հետաքրքիր միջավայրում։

Posted in էկոլոգիա

Ամուլսար. ճշմարտությունն ընդդեմ պատվիրված կեղծիքի

  1. Ի՞նչ է, ըստ ձեզ, այս տեսանյութի հիմնական նպատակն (օրինակ՝ տեղեկատվություն, համոզում, զվարճություն, այլ)?

Ըստ իս գլխավոր նպատակն է տեղեկությունն ունենալ թե ինչ է կատարվում մեր կողքը:

  1. Որո՞նք են տեսանյութում օգտագործվող փաստարկները կամ տվյալները՝ ձեր կարծիքով, եւ ինչքան են դրանք համոզիչ։

վիճակագրական տվյալներ (շրջակա միջավայրի, հանքավայրի ազդեցության, տնտեսական/սոցիալական պարամետրերի մասին),

  1. Տեսանյութը հայացք ունի՞ միայն մեկ կողմի — թե ցույց է տալիս նաեւ դիմահայաց տեսակետներ կամ այլընտրանքներ։
  1. Ի՞նչ զգացմունքներ առաջացրեց տեսանյութը (հստակություն, մտահոգություն, հետաքրքրություն, կասկած…)։ Ինչու՞։

Ավելի շատ մտահոգություն, որովհետևայս հարցը կարևոր է բոլորիս առողջ կյանքի համար:

  1. Եթե դուք լինեիք քննադատ / վերլուծող — ո՞րն կլիներ ձեր առաջին մոնիտորինգի հարցը՝ այս տեսանյութի վերաբերյալ։

կա՞ այլընտրանքային տվյալներ, որոնք հնարավոր է հակասեն ներկայացվածին։

  1. Ինչպե՞ս եք վերաբերվում այն հարցերին, որոնք բարձրացվում են տեսանյութում — համաձա՞յն եք, թե ոչ։

Մեծամասամբ համաձայն եմ:

  1. Տեսանյութի հիման վրա՝ ի՞նչ առաջարկություններ կամ լուծումներ՝ հնարավոր են առաջարկել խնդիրներին, որոնք վեր են հանվում այնտեղ։

Իշխանական կամ քաղաքացիական վերահսկողություն, թափանցիկ հաշվետվություն։

  1. Ինչքանով եք վստահ, որ տեսանյութում ներկայացվող տեղեկությունները լիովին հավաստի են։ Որոնք կլինեին հարցեր, որոնց պատասխանները պետք է ստուգել առաջ, քան հավատալ տեսանյութին։

Պետք  է համեմատել այլ աղբյուրների հետ (հետաքննող լրագրություն, պաշտոնական տվյալներ, այլ ուսումնասիրություններ).  

  1. Եթե ցանկանում եք, որ այլ մարդիկ նույնպես դիտեն — ո՞ր հիշատակումները / հատվածները կփորձեք ընդգծել, որ իրենց ուշադրությունը հրավիրեք։
Posted in Գրականություն10

Ամանորյա հեքիաթ

1.Կարդացածդ պատմվածքը բանավոր ներկայացրու դասարանում:

2. Փորձիր վերլուծել կամ գրավոր վերապատմել ստեղծագործությունը բլոգում:

Պաուլո Կոելիո. Երեք մայրիների հեքիաթը

Պատմությունը մեզ սովորեցնում է, որ մեր երազանքները հաճախ իրականանում են, բայց ոչ այն ձևով, ինչպես մենք ենք նախապես պատկերացնում։ Երբեմն կյանքը առաջնորդում է դեպի ավելի բարձր և ավելի կարևոր նպատակների, և երեք մայրիների պատմության օրինակով դա շատ պարզ է դառնում։

Խստաշունչ ձմեռը և ցնցոտիավոր ծերունին

Պատմությունը ցույց է տալիս, թե ինչպես մարդասիրությունն ու բարությունը կարող են փոխել կյանքը։ Հյուրանոցի տերը, չնայած դժվար ֆինանսական իրավիճակին, օգնեց սոված ու ցրտամահ վիճակում գտնվող ծերունուն՝ առանց որևէ ակնկալիքի։ Հետագայում պարզվեց, որ ծերունին Սուրբ Նիկողայոսն էր, և նրա օգնությունն ու բարությունը նրան ետ եկան։

Այս պատմությունը սովորեցնում է, որ բարի գործերը միշտ վերադառնում են։ Մարդու իրական արժեքը որոշվում է ոչ թե նրա ունեցվածքով, այլ նրանով, թե ինչքան պատրաստ է օգնել ու կիսել մյուսների հետ։

Սուրբ Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին

Այս պատմության հիմնական գաղափարը ներքին աշխարհի և ինքնաճանաչման մասին է։ Աղջիկը խորհրդանշում է այն մարդուն, որը ստեղծագործող է, բայց հասարակության կարծիքի ազդեցության պատճառով, նա կորցնում է իր ինքնավստահությունը։

Երկու աշխարհների ընտրությունը խորհրդանշում է երկու ապրելակերպ՝ ապրել ուրիշների սպասումներով թե ապրել սեփական կյանքով։ Սուրբ Ծննդյան տոնի ընթացքում աղջիկը հասկանում է կարևոր միտք՝ յուրահատկությունը մարդու ամենամեծ ուժն է, և ստեղծագործելու համար պետք չէ հարմարվել ուրիշների չափանիշներին։

Իրական հրաշքը ոչ թե շրջապատի գնահատականն է, այլ մարդու ներսի ձայնը, և հենց դրան վստահելն է մարդուն դարձնում անկրկնելի։

Posted in Հանրահաշիվ 10

Երկրաչափություն

  1. Ուղիղ պրիզմայի հիմքի մակերեսը 12 սմ² է, իսկ բարձրությունը՝ 5 սմ։ Գտնել պրիզմայի ծավալը։
    Sհ=12 սմ², h=5
    V=60 սմ3
  2. Քառանկյուն ուղիղ պրիզմայի հիմքի կողերը 4 սմ և 6 սմ են, իսկ բարձրությունը՝ 3 սմ։ Գտնել պրիզմայի ծավալը։
    Sհ=24 սմ², h=3
    V=72 սմ3
  3. Եռանկյուն ուղիղ պրիզմայի հիմքի մակերեսը 10 սմ² է, իսկ բարձրությունը՝ 7 սմ։ Գտնել պրիզմայի ծավալը։
    V=70 սմ3
  4. Ուղիղ պրիզմայի հիմքի պարագիծը 20 սմ է, իսկ բարձրությունը՝ 6 սմ։ Գտնել պրիզմայի կողմնային մակերևույթի մակերեսը։
    Sկող=120 սմ2
  5. Քառանկյուն ուղիղ պրիզմայի հիմքի պարագիծը 16 սմ է, իսկ բարձրությունը՝ 8 սմ։ Գտնել կողմնային մակերևույթի մակերեսը։
    Sկող=128 սմ2
  6. Եռանկյուն ուղիղ պրիզմայի հիմքի կողմերը 3 սմ, 4 սմ և 5 սմ են, իսկ բարձրությունը՝ 6 սմ։ Գտնել պրիզմայի ծավալը։|
    Sհ=(3*4)/2=6
    V=6*6=36 սմ3
  7. Ուղիղ պրիզմայի ծավալը 60 սմ³ է, իսկ հիմքի մակերեսը՝ 10 սմ²։ Գտնել պրիզմայի բարձրությունը։
    60=10*h, h=6 սմ
  8. Ուղիղ պրիզմայի կողմնային մակերևույթի մակերեսը 48 սմ² է, իսկ հիմքի պարագիծը՝ 12 սմ։ Գտնել պրիզմայի բարձրությունը։
    48=12*h, h=4 սմ
  9. Երեքանկյուն ուղիղ պրիզմայի բարձրությունը 5 սմ է, իսկ հիմքի մակերեսը՝ 6 սմ²։ Գտնել պրիզմայի ծավալը։
    V=5*6=30 սմ3
  10. Քառակուսի հիմքով ուղիղ պրիզմայի հիմքի կողմը 4 սմ է, իսկ բարձրությունը՝ 10 սմ։ Գտնել պրիզմայի ծավալը։
    Sհ=16, V=160 սմ3