236. Ընդգծված պատճառական բայաձևերը փոխարինի՛ր հոմանիշներով:
Հասկանալ տվեց (հասկացրեց), որ ինքն այլևս չի հավատում նրա խոսքին:
Հրեշին միայն իր հաստատակամությամբ ու համառությամբ հեռանալ տվեց (հեռացրեց) այդ կողմերից:
Իմանալ տվեց (իմացրեց), որ շուտով գալու է:
Զգացրեց (զգալ տվեց), որ այլևս չի ուզում խոսել:
Վտանգի մասին բոլորին զգուշացրեց (զգուշանալ տվեց), որ քաղաքից հեռու չգնան:
237. Սխալ կազմած պատճառական ձևերը դո՛ւրս գրիր և ուղղի՛ր:
Վախեցնել տալ, խոսել տալ, բարկանալ տալ, համոզեցնել, ապրեցնել տալ, ներեցնել, փրկեցնել, նախանձել տալ, թվացնել, փայլեցնել, բանեցնել տալ, հայտարարել տալ, անել տալ, ցավեցնել տալ, ափսոսել տալ, սիրել տալ, մտածեցնել, ճանաչեցնել, պայթեցնել տալ, խնդրել տալ:
Վախեցնել տալ-Վախեցնել
ապրեցնել տալ-ապրել տալ
բանեցնել տալ-բանեցնել
ցավեցնել տալ-ցավել տալ
պայթեցնել տալ-պայթել տալ
238. Սխալ կազմած պատճառական ձևերը գտի`ր և ուղղի՛ր:
Առավոտից իրիկուն, հետո էլ նորից միրչև առավոտ աշխատեցնել է տալիս, մինչև որ մշակն էլ չի դիմանում: Զգացնել տվեց, որինքը բնավ էլ համաձայն չէ մեր որոշմանը: Մեզ այսքան սպասեցնել տվեց, ինքն իր համար ման է գալիս: – Հասկացնել կտամ, թե ես ով եմ,- զայրացած գոռգոռում էր նա: Երբ բոլոր ընդդիմախոսներին լռել տվեց ու համոզեց, սկսեց ուրիշ բանի մասին խոսել:
Աշխատեցնել է տալիս-աշխատել է տալիս
Զգացնել տվեց-զգացրեց
Սպասեցնել-սպասեցրեց
Հասկացնել կտամ-հասկանալ կտամ



