Posted in Ընդհանուր

Դերբայներ

ժամանակի, դեմքի ու թվի։

Ժամանակակից հայերենն ունի ութ դերբայ, որոնցից չորսն անկախ են, չորսը՝ կախյալ։

Անկախ դերբայները ունեն ինքնուրույն  կիրառություն։ Ժամանակակից հայերենի անկախ դերբայներն են՝

  • անորոշ դերբայ, բայի ուղիղ ձևն է: Վերջավորությունները՝ ել, ալ — խաղալ, վազել
  • ենթակայական դերբայ, վերջավորությունն է ող, ացող, եցող— նայող, կարդացող, մոտեցող
  • համակատար դերբայ, վերջավորությունն է՝ իս — կարդալիս, գրելիս
  • հարակատար դերբայ, վերջավորությունն է ած, ացած, եցած — գրած, կարդացած, մոտեցած

Կախյալ դերբայները ինքնուրույն  կիրառություն չունեն և նախադասության մեջ գործածվում են միայն օժանդակ բայի ներկայի ու անցյալի ձևերի հետ։ Կախյալ դերբայները, գործածվելով օժանդակ բայերի հետ, նախադասության մեջ կարող են դառնալ միայն ստորոգյալ։

Կախյալ դերբայներն են՝

  • անկատար դերբայ, կազմվում է -ում վերջավորությամբ, որը դրվում է անորոշ դերբայի -ել-ալ վերջավորության փոխարեն, օրինակ ՝ գրել —գրում, կարդալ —կարդում, զարմանալ —զարմանում։
  • ապակատար դերբայ — կազմվում է -ու վերջավորությամբ, որն ավելանում է անորոշ դերբային, օրինակ՝ գրել —գրելու, կարդալ — կարդալու, զարմանալ —զարմանալու։
  • վաղակատար դերբայ- վաղակատար դերբայը կազմվում է -ել-(աց)ել մասնիկներով, օրինակ՝ գրել —գրել, կարդալ —կարդացել, զարմանալ —զարմացել։ Ե խոնարհման պարզ բայերի անորոշ դերբայը և վաղակատար դերբայը ձևով իրար նման են։ Դրանք հնարավոր է իրարից տարբերել գործածությամբ։
    Անորոշ դերբայը սովորաբար չի գործածվում օժանդակ բայի հետ։
    Վաղակատար դերբայը միայն հանդես է գալիս օժանդակ բայի հետ։
  • ժխտական դերբայ -ժխտական դերբայը կազմվում է բայի  հիմքից, որին ավելանում են  վերջավորությունները, ինչպես՝ գրել —գրի, կարդալ — կարդա, զարմանալ —զարմանա։
Դերբայ      Հիմք  Վերջավորություն
Անորոշկարդ, պատմ      ալ, ել
Ենթակայականկարդ, պատմ    ացող, ող
Հարակատարկարդ, պատմ    ացած, ած
Համակատարկարդ, պատմ    ալիս, ելիս
Անկատարկարդ, պատմ    ում, ում
Վաղակատարկարդ, պատմ    ացել, ել
Ապակատարկարդ, պատմ    ալու, ելու
Ժխտականկարդ, պատմ    ա, ի

Առաջադրանքներ դասագրքից, վարժություն 193-199

Բայ 

Դիմավոր բայեր և դերբայներ 

193. Ընդգծված դերբայները դարձրո՛ւ բայեր: 

Օրինակ` 

Քայլող աղջիկ- աղջիկ, որը քայլում է: 
Հեռացած ձմեռ- ձմեռը, որ հեռացել է: 

Ա. Սլացող մեքենա-մեքենա որը սլանում էր, արևի շուրջը պտտվող մեքենա- մեքենա, որը պտտվում է արևի շուրջը, թունելից դուրս եկող գնացք- գնացք, որը դուրս է գալիս թունելից, պատրաստակամորեն հորը մտնող երեխա- երախա, որը պատրաստակամորեն մտնում է հորը, փոշու ու մրի մեջ աշխատող մարդիկ- մարդիկ, որոնք աշխատում են փոշու ու մրի մեջ: 

Բ. Ընկած գրիչ-գրիչ, որն ընկել է, մոռացված երգ-երգ որը մոռացվել է, թիթեռի հետևից ընկած երեխա-երեխա որն ընկել է թիթեռի հետևից, արձակված ու կախված վարագույր- վարագույր, որն արձակվել ու կախվել է, լուծված խնդիր- խնդիր, որը լուծվել է, գիշերվա անձրևից խոնացացած օդ-օդ, որը խունացել է գիշերվա անձրևից: 

194. Կետերը փոխարինի՛ր ապրել բայից կազմված դերբայներով (ապրելիս, ապրող, ապրած, ապրել): 

Նրա ապրած երկար ու ձիգ տարիների մասին ընդամենը մի երկու նախադասություն կարելի է պատմել:

Գետափին՝ զով ծառերի ստվերում ապրելիս հիշում էր իր անապատը, խանձված ավազը:

Կարտոֆիլի արտում ապրող բզեզն արագ բազմանում է ու շարժվում առաջ՝  նոր տարածություններ գրավելու:

Ուզում էր քաղաքից դուրս ու մենակ ապրել՝ հեռու մի դաշտում:

195. Կետերը փոխարինի՛ր ապրել բայի դիմավոր ձևերով:

Քանի՛ տարի ապրում ես մեր երկրում ու չգիտե՞ս մեր օրենքները:
Եթե մի երկու ամիս էլ ապրեք այս  խոնավ ու անարև երկրում, բոլորովին կմոռանա՞ք մեր գյուղը:
Մի քանի օր այստեղ կապրի ու կտեսնի, թե ի՞նչ դժվար է օրվա հոգսը հոգալը:

Այստեղ ապրելու ուրիշ ելք չունեմ:
Դու երկար ես ապրել այս աշխարհում ու շատ բան ես տեսել, ինձ մի խորհուրդ տո՛ւր:

196. Տրված բայերը բաժանի՛ր երկու խմբի՝դիմավոր բայերի և դերբայների:  

Դիմավոր բայեր-փակել է, մտար, փակում եմ, մտնում է, փակեցիր, փակի՛ր, մտնեիր, կփակենք, մտի՛ր, պիտի փակեք, մտել էինք, փակել էիր, պիտի մտնի։

Դերբայներ-մտնել, փակած, մտած, փակելիս, մտնելիս

197. Տրված նախադասություններն այնպես փոխի՛ր, որ դիմավոր բայը դառնա համակատար դերբայ (իս վրջավորությամբ): 

Օրինակ` 

Երբ կենդանիների պահպանության խնդիրն էին լուծում, բազում դժվարությունների հանդիպեցին: -Կենդանիների պահպանության խնդիրը լուծելիս բազում դժվարությունների հանդիպեցին: 

Երբ գետափին զբոսնում էր, հանկարծ շների հալածվող մի եղջերու տեսավ: – Գետափին զբոսնելիս հանկարծ շների հալածող մի եղջերու տեսավ։


Երբ երկրորդ խողովակաշարն էին կառուցում, պարզեցին, որ դա էլ բավարար չի լինելու: -Երկրորդ խողովակաշարը կառուցելիս հասկացան, որ դա էլ բավարար չի լինելու։

Երբ գետակն անցնում էր, որս անող մի գայլաձուկ տեսավ:- Գետակն անցնելիս որս անող մի գայլաձուկ տեսավ։

Երբ լսում էր ընկերոջ պատմությունը, փորձում էր պատկերացնել, թե ինքն ի՞նչ կաներ այդ պայմաններում: -Ընկերոջ պատմությունը լսելիս փորձում էր պատկերացնել, թե ինքն ի՞նչ կաներ այդ պայմաններում:
Երբ ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին գնահատում ես, կտրուկ ու ծայրահեղ մի՛ լինիր:-Ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին գնահատելիս կտրուկ ու ծայրահեղ մի եղիր։
Երբ փորձում էր, ընդամենը մի փոքր սխալ էր արել, ու ոչինչ չէր ստացվել: -Փորձելիս ընդամենը մի փոքր սխալ էր արել, ու ոչինչ չէր ստացվել։

 
198. Տրված բայերից համակատար դերբայներ ստացի՛ր և դրանցով նախադասություններ կազմի՛ր: 

Չափել, շարժվել, կապել, մտնել, տեսնել: 

Բարձրությունը չափելիս մեծ դժվարությունների հանդիպեցի։

Նապաստակը շարժվելիս գրավեց գայլի ուշադրությունը։

Պարկի բերանը կապելիս միայն հիշեց, որ ինչ-որ բան մոռացել է։

Ներս մտնելիս դուռը թակեց։

Հարևանին տեսնելիս ճանապարհը փոխեց։

199. Տրված անորոշ դերբայների բացառական և գործիական հոլովներով (ուց, ով վերջավորությամբ ձևերով) նախադասություններ կազմի՛ր: 

Լսել, բարձրանալ, հեռանալ: 

Լսելով մայրիկի ձայնը երեխան անմիջապես արձագանքեց։

Օտարության մեջ ապրելուց դժվար բան աշխարհում չկա։

Ընթրիքի սեղանից հեռանալուց հետո նրան ոչ-ոք չտեսավ։

Posted in Կենսաբանություն7

Անհատական աշխատանք/Կենսաբանություն

                                                        Անհատական աշխատանք

Ուսումնասիրել Տափակ որդերի մասին․

Տափակ որդերը հանդիսանում են իսկական բազմաբջիջ օրգանիզմներ:

Տափակորդերըհանդիպում են ծովերում, քաղցրահամ ջրերում, հողում, իսկ որոշ տեսակներ անցել են մակաբուծային ապրելակերպի և տեղակայվում են մարդկանց ու կենդանիների տարբեր օրգան-համակարգերում։

Տափակ որդերին բնորոշ են ոչ միայն իսկական կենդանական հյուսվածքներ, այլ նաև իսկական օրգաններ: Տափակ որդերից սկսած կենդանիների թագավորությունում կյանքի կազմավորումը կարելի է արդեն դիտարկել նաև օրգան – համակարգերի մակարդակով: Նույն գործառույթը կատարող օրգանները սկսում են միավորվել ընդհանուր օրգան – համակարգերում:

Այս կենդանի օրգանիզմները իրենց անվանումը ստացել են այն բանի համար, որ նրանց մարմինը տափակ է մեջքափորային ուղղությամբ և հաճախ ունենում է թիթեղիկի կամ ժապավենի տեսք:

 Ի տարբերություն աղեխորշավորների` նրանց մարմինը կազմված է 3 շերտից՝ էկտոդերմից, էնտոդերմից, իսկ մեզոգլեայի փոխարեն արտաքին և ներքին շերտերի միջև գտնվում է միջին շերտը՝ մեզոդերմը

Տափակ որդերն արդեն ունեն մարմնի երկկողմ համաչափություն: Դա նշանակում է, որ նրանց մարմնի աջ և ձախ կեսերը միմյանց հետ նույնական են:

Տափակ որդերի մարմինը պատված է մաշկամկանային պարկով, որի ներսում ազատ խոռոչ կամ տարածություն գոյություն չունի: Տափակ որդերի օրգանների միջև եղած տարածությունը մաշկամկանային պարկում լցված է բջջային կառուցվածք չունեցող հյուսվածքով՝ պարենքիմով:

Տափակ որդերին բնորոշ են հետևյալ օրգան – համակարգերը՝

  • մարսողական,
  • արտազատական,
  • նյարդային,
  • սեռական:

Բազմացում

Թարթիչավոր որդերը բազմանում են անսեռ և սեռական եղանակով։ Անսեռ բազմացումը որոշ եռաճյուղաղիքավոր տեսակների մոտ դիտվում է ամռանը։ Որդերի մարմինը սկզբում կիսվում է երկու մասի։ Գոյացած զույգ դուստր առանձնյակները, մինչև իրարից անջատվելը, նորից կիսվում են և այսպես գոյանում է 4 և ավելի առանձնյակներից (զոոիդներից) բաղկացած շղթա։ Զոոիդների մոտ գոյանում են պակասող օրգանները և նրանք դառնում են ինքնուրույն օրգանիզմներ։ Նշված որդերը աշնանն անցնում են սեռական բազմացման։ Սեռական բազմացման համար թարթիչավոր որդերն ունեն համապատասխան օրգաններ, որոնք բավականին բարդ են ու բազմազան։ Տուրբելարիաների մեծ մասը հերմոֆրոդիտ (երկսեռ) է, քչերը բաժանասեռ։

Տեսակներ

Թարթիչավոր որդերի դաս

Թարթիչավոր որդերը հիմնականում ազատ ապրող օրգանիզմներ են, որոնք սնվում են պարզագույն նախակենդանիներով, մոծակների թրթուրներով և այլնով: Նրանց մարմինը պատված է թարթիչներով, որտեղից էլ ստացել են իրենց անվանումը

Ներկայացուցիչներ՝

2. Ծծող որդերի դաս. ներկայացուցիչ՝ լյարդի ծծան, սիբիրյան երկծծան,

3. Ժապավենաձև որդերի դաս. ներկայացուցիչ՝ եզան երիզորդ, խոզի երիզորդ, լայն երիզորդ, էխինոկոկ:

Տափակ որդերի դասակարգումը և կարգաբանական դիրքը կենդանիների թագավորությունում հետևյալն է. Տափակ որդերի կառուցվածքային և կենսագործունեության առանձնահատկությունները կդիտարկենք թարթիչավոր որդերի դասի օրինակով:

Posted in Ընդհանուր

Բայեր

Առարկայի գործողություն կամ եղելություն ցույց տվող բառերը կոչվում են բայ;
Գործողություն ասելով հասկանում ենք առարկայի մի բան լինելը:
Օրինակ՝ Անձրևը լվանում է բոլոր հետքերը:
Եղելություն ասելով հասկանում ենք առարկայի մի բան լինելը, դառնալը:
Օրինակ՝ Աշնան գույներից բնությունը շքեղացել է:
Առարկայի մի բան անելը ցույց տվող բայերը պատասխանում են ի՞նչ անել, ի՞նչ է անում, ի՞նչ է արել, ի՞նչ արեց. ի՞նչ է անելու, ի՞նչ կանի և նման հարցերի:
Առարկայի մի բան լինելը ցույց տվող բայերը պատասխանում են ի՞նչ լինել, ի՞նչ է լինում, ի՞նչ է եղել, ի՞նչ եղավ, ի՞նչ է լինելու և նման հարցերի:

Բայի կազմությունը

Ածանցավոր բայերը չորս տեսակի են` սոսկածանցավոր, պատճառական, բազմապատկական և կրավորական: 

Սոսկածանցներն են՝ ան, են, ն, չ`  մեծ-ան-ալ, վախ-են-ալ, գտ-ն-ել, կոր-չ-ել և այլն:

Պարզ և սոսկածանցավոր բայերից կազմվում են պատճառական, բազմապատկական և կրավորական բայեր:

Պատճառական ածանցներն են՝ ացն, եցն, ցն:

 Պատճառական բայերը կազմվում են`

1Ա  խոնարհման պարզ և ան սոսկածանցավոր բայերից` ացն ածանցով` խաղալ-խաղացնել, քարանալ-քարացնել:

2Ե  խոնարհման պարզ և են սոսկածանցավոր բայերից` եցն ածանցով` քայլել-քայլեցնել, վախենալ-վախեցնել:

3.Ն, չ սոսկածանցավոր բայերից` ցն ածանցով` հասնել-հասցնել, փախչել-փախցնել:

Կան շատ բայեր, որոնցից ածանցներով պատճառական բայ չի կազմվում: Այսպիսի բայերի պատճառականը կազմվում է տալ բայի հարադրությամբ` բերել-բերել տալ, զարդարել-զարդարել տալ և այլն:

Բազմապատկական բայերը ցույց են տալիս գործողության կրկնություն:
Բազմապատկական ածանցներն են՝ ատ, ոտ, կոտ, տ` կտրել-կտրատել, խոցել-խոցոտել, թռչել-թռչկոտել, պատռել-պատռտել:

Կան ոտ տառակապակցություն ունեցող բայեր, որոնք բազմապատկական չեն. Դրանք կազմված են ոտ ածանց ունեցող ածականներից` ժանգոտել, ալրոտել, և չունեն իրենց առանց ոտ ածանցի ձևերը:

Ածանցներով բազմապատկական բայեր կազմվում են շատ քիչ բայերից: Բազմապատկական բայեր են կազմվում նաև արմատի կրկնությամբ` վազել-վազվզել, քաշել-քաշքշել, կապել-կապկպել և այլն, դարձյալ ոչ բոլոր բայերից:

Կազմությամբ կրավորական  կոչվում են այն բայերը, որոնց կազմում կա կրավորական ածանց:

Կրավորական ածանցն է վ -ն` գրել-գրվել, կառուցել-կառուցվել, հեռանալ-հեռացվել, կարդալ-կարդացվել:

Գործնական աշխատանք

1. Յուրաքանչյուր շարքում ընդգծի՛ր սոսկածանցավոր 3 բայ. ՝ ան, են, ն, չ:
ա. թխանալ, տուգանել, կախանել, մգանալ, մոտենալ, պատճենել
բ. հագնել, ոստնել, գետնել, ելնել, ընկնել, տքնել
գ. շնչել, թռչելկորչել, թրջել, հաչել, կպչել

2. Յուրաքանչյուր շարքում ընդգծի՛ր բազմապատկական ածանցով 3 բայ՝ ատ, ոտ կոտ, տ, կլտ:
ա. մորթոտել, նպաստել, նեղսրտել, կապոտելկտրտել, խարտել
բ. հավաստել, ծռմռտել, կոպտել, ցատկոտելկոտրատել, կապտել
գ. գրոտել, խոչընդոտել, պոկոտել, հոշոտել, նստոտել, հետազոտել
դ. ժանգոտել, ջարդոտել, ցեխոտել, խոցոտել, ածխոտել, ցատկոտել
ե. փայլկլտալ, մտմտալ, ժպտալ, բոցկլտալհեծկլտալ, ճտճտալ

3. Ընդգծի՛ր 3 բազմապատկական բայ՝ արմատի կրկնությամբ:
ա. ջախջախել, գոռգոռալ, ծամածռել, կապկպելխաբխբել, սարսռալ
բ. փայլփլել, գեղգեղալ, թափթփել, կարկառել, փայփայելկախկխվել
գ. ողողել, շողշողալվախվխել, հայթայթել, ծալծլել, բարբառել
դ. վազվզել, ավարտել, նեղսրտել, ծամծմելդխկդխկալ, կողոպտել
ե. թշթշալ, փոշոտել, քաշքշել, խայտալ, խշխշալ, ժպտալ:

4.Տրված բայերը ածանցման միջոցով դարձնել պատճառական,(ացն, եցն, ցն)
Թարմանալ-թարմացնել
ամաչել-ամաչեցնել
սարսափել-սարսափեցնել
մոլորել-մոլորեցնել
կռվել-կռվեցնել
պայթել- պայթեցնել
նստել-նստեցնել
խմել-խմեցնել
խոսել-խոսեցնել
հիշել-հիշեցնել
հագնել-հագցնել
իջնել-իջեցնել
քնել-քնեցնել
մեծանալ-մեծացնել
փախչել-փախցնել
դողալ-դողացնել
խաղալ-խաղացնել
վախենալ-վախեցնել
թռչել-թռցնել
ծիծաղել-ծիծաղեցնել
փայլել-փայլեցնել
առաջանալ-առաջացնել
կարմրել-կարմրեցնել
կատաղել-կատաղեցնել

Posted in Ընդհանուր

English

1)What images spring to mind when you hear the word ‘mother’?
The picture of a beautiful sunrise
(2)Can you describe your mother in one word? Why that word?
Love, because she always giving love to others
(3)What are the biggest differences between mothers and fathers?
Mothers take care of kids more than fathers I think
(4)Do you always buy your mother a present on Mother’s Day?
Yes, I do
(5)What’s the best piece of advice your mother has given you?
She has advice my to be self-reliant
(6)In what ways do you take after your mother?
I help my mother with house work
(7)What is your mother’s biggest fault?
I think that my mom always do right decisions
(8)Is your mother more like a mother or a best friend?
I think that my mother is a best friend and mother too
(9)What do/did your mother and you argue about?
We argue because of my sister
(10)What do you think of Mother’s Day? Is it necessary?
I think that Mothers Day is very good day, because they get presents wich make them happy

We should celebrate and be thankful to our mothers every day of the year but, unfortunately, we often forget in our busy and fast-paced lives. This is one day of the year when we must not. This is one day of the year when we must all say to our mothers, ‘Thank you for everything.’

Posted in Ընդհանուր

Բայի դեմքը, թիվը, ժամանակը, 10.03

Բայի ժամանակը
Բայի ժամանակը նշանակում է, թե երբ է տեղի ունենում գործողությունը (եղելությունը) խոսելու պահի համեմատությամբ:
Բայն ունի 3 ժամանակ.
1. ներկա ժամանակը ցույց է տալիս խոսելու պահին  կատարվող գործողություն՝ գրում եմ, կարդում է,
2. անցյալ ժամանակը ցույց է տալիս խոսելու պահից  առաջ կատարված գործողություն՝ գրում էի, կարդացել եմ, խոսեցին, ասելու էիր, վազեր, կգայի, պիտի գնայիք, չէին պահանջի,
3. ապառնի ժամանակը ցույց է տ ալիս խոսելու պահից հետո կատարվելիք գործողություն՝ մնալու եմ, գրենք, կխոսեք, պիտի գնան, չեք գա, գնա՛, վազե՛ք, մի՛ ասա:

Դեմք
Բայի դեմքն արտահայտում է գործողության և գործողություն կատարողի հարաբերությունը, այսինքն՝ ցույց է տալիս, թե հաղորդակցման մասնակիցներից ով է կատարում գործողությունը, ում է վերաբերում եղելությունը:
Բայն ունի 3 դեմք.
1. առաջին դեմքը ցույց է տալիս գործողություն, որ կատարում է խոսողը (գրում եմ, կարդացի) կամ այն խումբը, որի անունից հանդես է գալիս խոսողը (կարդում  ենք, կկարդանք),
2. երկրորդ դեմքը ցույց է տալիս գործողություն, որ կատարում է խոսակիցը (կարդում ես, գրի՛ր, գնացիր) կամ խոսակիցները կամ այն խումբը, որի անունից հանդես է գալիս խոսակիցը (գրում եք, պիտի գրեք, գրե՛ք),
3. երրորդ դեմքը ցույց է տալիս գործողություն, որ կատարում է խոսողից ու խոսակցից բացի մի այլ անձ կամ իր (գրում է, ընկավ) կամ խոսակցությանը չմասնակցող անձեր կամ իրեր (գրում են, ընկան):
Բայի դեմքն արտահայտվում է բաղադրյալ ժամանակաձևի
օժանդակ բայի կամ պարզ ժամանակաձևի վերջավորությամբ:
երգում եմ, ես, էի, էիր․․․․․ երգեցի, երգեցիր, երգեցինք․․․․․

Թիվ
Բայի թիվը ցույց է տալիս, թե գործողությունը մե՞կ անձ է կատարում, թե՞ մեկից ավելի:
Բայն ունի երկու թիվ.
1. եզակի թիվը ցույց է տալիս գործողություն, որ կատարում է մեկ անձ կամ իր՝ գրում եմ, ընկավ,
2. հոգնակի թիվը ցույց է տալիս գործողություն, որ կատարում են մեկից ավելի անձինք կամ իրեր՝ գրում ենք, ընկան:

Գործնական աշխատանք

1. Ընդգծե՛ք ներկա ժամանակով 3 բայաձև:
ա. գրում է, տալիս ենք, մտցրել է, սովորելու են,  ասում եք, չգաս
բ. պարում են, չունեի, կնկարեմ, չքվում է, մի՛ տար, գալիս եք

2. Ընդգծե՛ք անցյալ ժամանակով 3 բայաձև:
ա. չի լալիս, կար, մի՛ տեսեք, լալիս էր, պարել է, կտա
բ. խաղացինք, չի կարելի, դարձել ես, վերցնենք, եկել եմ, կընկնեմ


3. Ընդգծե՛ք ապառնի ժամանակին վերաբերող 3 բայաձև.

ա. չեմ հասկանում,  գնացել եմ, կլինեսկտրտմեմ, հատում եմ,
կարելու եք
բ. համեղացրո՛ւ, աշխատել են, արշավեմ, կհատեմ, գնացինք, սովորում են:

4. Ընդգծե՛ք առաջին դեմքի 3 բայաձև.

ա. չմտնեն, ծարավեմ, դիմադրեինք, չափեիք, գնա, պրծա
բ. հասանք, մոռացաք, գրվելու եմ, սովորի, իմանայի, չեն խոսել

5. Ընդգծե՛ք երկրորդ դեմքի 3 բայաձև.

ա. հասկացար, ասա՛, գտա, վերցրո՛ւ, մտներ, հարցնենք
բ. տպեցիր, բարձեր, բարձրացանք, եկաք, խոսի, արի՛։

6. Ընդգծե՛ք երրորդ դեմքի 3 բայաձև.
ա. եռաց, կա՛ց, գրավ, գտավ, առարկեցին, կացին
բ. հեռացար, կտար, պոկեց, տարեց, մոտեցավ, տո՛ւր
գ. կանչեր, դնչեր, կարածիկտարածի, մնամ, ենթամնա

7. Շարքերում առանձնացրե՛ք եզակի և հոգնակի թվով բայաձևերը.

ա. երդվեի, հասե՛ք, ուշանա, չափեցին, մի՛ թող, չափեիք
բ. ուզեն, մոլեգնեցմիացրո՛ւ, մի՛ կարդացեք, համոզելու
ես, կտանք

Ընդգծված եզակի

Չընդգծված հոգնակի

8.Տեքստից դուրս գրիր բոլոր բայերը և նշիր դեմքը, թիվը, ժամանակը:

Հայաստանի ամենաբարձր լեռը Արագածն է։ Նա համարվում է քառագագաթ լեռ։ Լեռն Արագած է կոչվել Արա թագավորի անունով։ Արագածի կատարը մշտապես ծածկվում է ձյունով։ Սակայն ստորոտում տարվա բոլոր եղանակներն իրենց «հանդերձանքով» են հայտնվում։ Արագածի լանջերից բխում են սառնորակ աղբյուրներ։

Է-եզակի թիվ երրորդ դեմք -ներկա ժամնակ

համարվում է-եզակի թիվ, երրորդ դեմք,ներկա ժամանակ

կոչվել է-եզակի թիվ, երրորդ դեմք, անցյալ ժամանակ

ծածկվում է-երրորդ դեմք, ներկա ժամանակ, եզակի թիվ

հայտնվում են- հոգնակի թիվ, երրորդ դեմք, ներկա ժամանակ

բխում են -հոգնակի թիվ, ներկա ժամանակ, երրորդ դեմք

Աշուն է։ Վարդան պապը, Սարգիսն ու Արևիկը մտան այգի։ Այգու խնձորենու, տանձենու, դեղձենու և սալորենու ճուղերը ճկվել էին բերքի ծանրությունից։ Պապը նայում էր ու հիանում իր աշխատանքի արդյունքով։ Սարգիսն ու Արևիկը ուրախ զվարթ թռչկոտում էին։ Նրանք օգտվում էին այգու բարիքներից, հավաքում էին չորացած ճյուղերը, դասավորում պատերի տակ։

մտան-երրորդ դեմք, հոգնակի թիվ, անցյալ ժամանակ


ճկվել էին-երրորդ դեմք, հոգնակի թիվ, անցյալ ժամանակ

նայում էր, հիանում էր-երրորդ դեմք, եզակի թիվ, անցյալ ժամանակ

թռչկոտում էին-երրորդ դեմք, հոգնակի թիվ, անցյալ ժամանակ

օգտվում էին-երրորդ դեմք, հոգնակի թիվ-, անցյալ ժամանակ

հավաքում էին-երրորդ դեմք, հոգնակի թիվ, անցյալ ժամանակ

դասավորում էին-երրորդ դեմք, հոգնակի թիվ, անցյալ ժամանակ

Արաքս գետը հայերի համար եղել է սնող, կյանք պարգևող սիրելի գետ։ Դրա համար ժողովուրդը գետը կոչել է Մայր Արաքս։ Արաքսի մեջ են լցվում Հրազդան, Ազատ, Ողջի և Որոտան գետերը։ Հնում Արաքսը լցվում էր Կասպից ծովը, իսկ այսօր միանում է Քուռ գետին։

եղել է-երրորդ դեմք, եզակի թիվ, անցյալ ժամանակ

կոչել է-երրորդ դեմք, եզակի թիվ, անցյալ ժամանակ

լցվում են-երրորդ դեմք, հոգնակի թիվ, ներկա ժամանակ

լցվում էր-երրորդ դեմք, եզակի թիվ, անցյալ ժամանակ

միանում է-երրորդ դեմք, եզակի թիվ, ներկա ժամանակ

Պինգվինները մարդկանց բարեկամներն են։ Պինգվինի մարմնի և թևի փետուրները մուգ կապույտ են, իսկ փորը արծաթագույն է։ Նրա մարմինը ձգված է, ճկուն։ Մայր պինգվինը իր ձուն թաքցնում է փորի փափուկ բնում։ Հայր և մայր պինգվինները սնվում են հերթով։

Posted in Ընդհանուր

Домашнее задание

Дополнительное задание:  упр. 6, 7, 10 ( сл. 51, 52 “Русский без границ 2”)

1. Самолёт летит над рекой, полем, городами.

2. Машина стоит перед вы́ходом, магазинами, киосками.

3. Документы лежат под зеркалом, книгами, бумагами, газетами.

4. Я иду на концерт с друзьями, сёстрами, родителями.

5. Дети прятались за машинами, деревьями, домами, дверью.

1.Не спеши языком, торопись делом

Эта пословица гласит, что без действия самые восхитительные планы могут так и остаться планами. Нужно меньше говорить, а больше делать.

2.Соловья баснями не кормят

Пословицу «Соловья баснями не кормят» допустимо сказать человеку, который не просто «потчует» вас напрасными обещаниями, но и сознательно вам врёт. Её смысл в этом случае будет близок к выражению «Ты мне зубы не заговаривай!». Дескать, говорить-то говори, но и дело делай, не уходи от ответа!

3.За двумя зайцами погонишься-ни одного не поймаешь

Смысл этой пословицы состоит в том, что нельзя браться сразу за несколько дел. В таком случае ты ни в одном из этих дел не добьешься успеха.

4.Словами сыт не будешь

Смысл этой пословицы можно понять исходя из того, что она про труд и безделье, гостей и гостеприимство.

5.Что написано пером, того не вырубишь топором

Смысл пословицы «Что написано пером того не вырубить топором» заключается в том, что эта пословица нас учит писать правильно, писать осмысленно. Эта пословица означает, что то, что человек уже написал на бумаге ручкой, то уже будет невозможно стереть ничем.

6.Перед смертью не надышишься

Если не успел или не сумел добиться чего то в течение достаточно долгого времени, то не следует в последний момент пытаться наверстать упущенное, это не принесёт ощутимой пользы.

1. Игорь любит футбол-Игорь увлекается футболом

2. Я вчера встретила подругу. – Я вчера встречалась с подругой .

3.Шекспир сказал, что весь мир – театр, а люди в нем – актёры. – Шекспир назвал весь мир театром, а людей в нём – актёрами.

4.Муж Тани врач. – Таня замужем за врачом.

5. Мы много лет играем в теннис. Мы много лет занимаемся теннисом.

6.Экология – это наука об охране окружающей среды. – Наука об охране окружающей среды называется экология.

7.Мне очень интересна история. – Я интересуюсь историей.

8.Андрей Васильевич получил звание профессора. – Андрей Васильевич стал профессором .

9.У меня нет времени разговаривать. У меня много дел. – У меня нет времени разговаривать, мне нужно заниматься делом

Posted in Ընդհանուր

Առաջադրանքների կատարում Գայանե Մխիթարյանի խնդրագրքից

Էջ 39


Տարբերակ 1

I. (2) Մարմնի կշիռ կոչվում է
այն ուժը, որով մարմինը (Երկրի ձգողականության
հետևանքով) ազդում է հենարանի
կամ կախոցի վրա: Պատ․՝ 3
II. (2) Ծանրության ուժ
կոչվում է այն ուժը, որով Երկիրը ձգում է մարմնին: Պատ․՝ 1
III. (2) Առաձգականության ուժ
կոչվում է այն ուժը, որով դեֆորմացված մարմինը ազդում է
իրեն դեֆորմացնող մարմնի վրա։ Պատ․՝ 2

IV. (2) Ո՞ր ուժն է տիեզերանավին պահում ուղեծրի վրա
Ծանրության ուժը։ Պատ․՝ 1

  1. V. (2) Եթե շարժվող մարմնի վրա մեկ այլ մարմին չի ազդում, նրա արագությունը չի փոխվում։ Պատ․՝ 3

    Տարբերակ 2
    Նկար 15-ում պատկերված են ուժեր, որոնք ազդում են տախտակի և նրա վրա դրված կշռաքարի վրա։
  1. I. F1 ը կոչվում է մարմնի կշիռ։ Պատ․՝1
  2. II.F2-ը կոչվում է ծանրության ուժ։ Պատ․՝ 3
  3. III. F3-ը կոչվում է առաձգկանության ուժ։ Պատ․՝ 2
  4. IV․ Սեղանի վրա դրված կշռաքարի վրա ազդում են ծանրության ուժը և առաձգականության ուժը։ Այդ ուժերը մոդուլով հավասար են և ունեն հակառակ ուղղությունը։
    Պատ․՝ 3
  5. V․ Ծանրության ուժը մարմնին պահում է երկրի մակերևույթի վրա։
    Պատ.՝ 3
Posted in Գրականություն7

Ռուբայաթներ

Նա հոսում է, ալիք առ ալիք,
Եվ ամեն վայրկյան— այն չէ՛,
Եվ ամեն մի վայրկյանը— հնչեղ
Ներկա է, անցյալ— ու գալիք։

Այս գետը,— նայի՛ր,— նա հոսում է,
Քեզ թվում է թեկուզ անփոփոխ:
Իսկ քո փառքը, հիմար, երազում է—
Հավերժական կոթող։

Վերցնում ես քարը— մտածում ես.
«Հետքեր է կրում նա ջրի» —
Բայց չէ՞ որ այդ նո՛ւյն վայրկյանին հենց
Իմ վրա դու քո ձեռքը դրիր։

Դու ամե՛ն վայրկյան քեզ ժխտում ես
Ու այդպես ժխտելով՝ հաստատում.
Պարտըվում ես դու քեզ ու հաղթում ես,
Սակայն մի՛շտ՝ այդ դո՛ւ ես — ու դո՛ւ:

Posted in Ընդհանուր

Պատմություն Մարտի 8-12ը/ Առաջադրանք 1

Առաջադրանք 1

ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՑ ԱՐՔԱՅԱՏՈՀՄԻ
ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԸ

Բագրատունիներ/տեսանյութ/

Այս թեմայում՝
 Միջազգային դրությունը անկախության վերականգնման նախօրյակին:
 Բյուզանդիայի՝ ազգությամբ հայ կայսեր նամակը
Աշոտ I-ին:
 Աշոտ I-ի միավորիչ և խաղաղարար գործունեությունը:
 Խալիֆը թագ է ուղարկում Աշոտ I-ին:
 Պատմաբանի բառարան՝ բարիդրացիական,
սպարապետ, դավադրություն, վերնախավ,
աթոռանիստ:
ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ: ԱՇՈՏ I
Հայաստանի ներքին իրավիճակը և արտաքին հարաբերությունները անկախ թագավորության վերականգնման նախօրյակին
855 թ. Հայաստանից Բուղայի հեռանալուց հետո հայ
իշխանները փաստացի տնօրինում էին երկրի ներքին
կյանքը։ Հետզհետե հասունանում էր արաբական տիրապետությունից լիովին ազատվելու և անկախ թագավորությունը վերականգնելու գաղափարը։ Արաբական խալիֆայությունում գահակալական կռիվներ էին, բազմաթիվ
երկրամասեր ձգտում էին անկախանալ, ինչն անխուսափելիորեն բերում էր կայսրության թուլացմանը։ Հայաստանի ինքնավար դրության նկատմամբ բարեհաճ էր նաև Բյուզանդիայի վերաբերմունքը։ Բյուզանդիան, որ արդեն
ավելի քան երկու դար ծանր պայքարի մեջ էր արաբական
խալիֆայության հետ, շահագրգռված էր Հայաստանի
անկախացմամբ և այդպիսով՝ տարածաշրջանում արաբների դիրքերի թուլացմամբ։ Միաժամանակ՝ IX դարի երկրորդ կեսին բյուզանդական կայսրությունում իշխանության եկած՝ ծագումով հայ Վասիլ կայսրը բարիդրացիական հարաբերություններ հաստատեց Աշոտ  Բագրատունի իշխանի հետ։ Բարենպաստ հանգամանք էր նաև այն, որ հայ Բագրատունիների մի ճյուղը հաստատվել էր Վիրքում և այնտեղ հասել ռազմաքաղաքական գերիշխանության. IX դարի վերջում նրանք Վիրքում հիմնադրեցին համանուն արքայատոհմ, որը Վրաստանը կառավարեց երկար դարեր։
Այսպիսով, արտաքին իրադրությունը նպաստավոր էր հայոց անկախ թագավորության վերականգնման գործընթաց սկսելու առումով, սակայն դրա
համար հարկավոր էր նաև համախմբել հայ իշխաններին, վերացնել նրանց միջև առկա ներքին տարաձայնություններն ու վեճերը, ինչպես նաև հաղթահարել արաբների վերջին փորձերը՝ Հայաստանը պահել իրենց
պետության կազմում։

Աշոտ Խաղաղարար
Աշոտ Բագրատունին 855 թ. արաբական իշխանության կողմից ճանաչվեց հայոց իշխան և սպարապետ, իսկ 862 թ.՝ հայոց իշխանաց իշխան։ Արաբական իշխանությունները նրան հանձնեցին Հայաստանում հարկահանության իրավունքը։ Հարկերը պակասեցին երեք անգամ, ինչը շատ կարևոր էր ժողովրդի ընդհանուր վիճակի բարելավման համար։ Աշոտ Բագրատունին
սպարապետության պաշտոնը հանձնեց եղբորը՝ Աբասին, իսկ բանակի ընդհանուր թիվը հասավ 40000-ի։
Աշոտ իշխանաց իշխանը սկսեց հայ իշխաններին հաշտեցնելու և համախմբելու գործունեություն ծավալել։ Նա Զաքարիա կաթողիկոսի հետ մեկնեց Վասպուրական և հարթեց Արծրունի իշխանների միջև առկա
վեճերը։ Ամուսնական կապերի միջոցով ամրապնդեց
իր և Բագրատունի տոհմի բարեկամությունը նույն Արծրունի և Սյունի իշխանական տների հետ։ Աշոտ Բագրատունին միջամտեց նաև վրաց իշխանների վեճերին և նրանց նույնպես հաշտեցրեց։
Տեքստային աշխատանք
Ծանոթացեք մեջբերված հատվածին՝ զուգահեռ
աշխատելով բերված պնդումների և հարցերի հետ։

Մեջբերված տեքստում ներկայացված է Աշոտ
իշխանաց իշխանի (ապագա հայոց թագավոր Աշոտ
Ա-ի) անձնային որակների և կենցաղի նկարագրությունը պատմիչ, կաթողիկոս Հովհաննես Դրասխանակերտցու կողմից։
Իսկ երբ իր հոր՝ Սմբատի փոխարեն Աշոտն է տիրում
հայոց սպարապետությանը, իրենից առաջ եղողներից
գրեթե ամենաբարձրը ինքն է ճանաչվում, քանի որ ընդունելով մեծարանքներ՝ արհամարհում էր անարգանքը և
միշտ իրեն վարժեցնում էր բարի կրթության ու ուսման մեջ։
Նա իր հոգու վրա ազդում էր բարվոք կերպով՝ բոլորի հետ
հաստատելով սերտ սեր։ Թշնամիների դեմ հակառակություն կամ կռիվ չէր մղում, այլ բարի խոսքերի օգնությամբ
նրանց բերում էր ճիշտ ուղղության ու իր կողմը։ Իր սնոտի
շահը իրեն վնաս էր համարում և առատաձեռն գտնվելով
բոլորի նկատմամբ՝ սիրալիր սրտով շատերի միտքն իր
կողմն էր գրավում։ Եվ այդ ամենի համար բոլորը հավանում և սիրում էին նրան։
Հովհաննես Դրասխանակերտցի, Հայոց պատմություն
1. Թերևս հենց այսպիսի հատկանիշներ պետք է
ունենա յուրաքանչյուր առաջնորդ, որը ցանկանում է համախմբել տարբեր ուժեր կամ մի ամբողջ
ժողովրդի։
2. Փորձե՛ք ընտրել մեջբերված տեքստից տարբեր
մտքեր և մեկնաբանել ուսուցչի օգնությամբ։
Այսպիսի իրավիճակում, երբ հայ հասարակության
բոլոր խավերը միաբան էին Աշոտ իշխանին հայոց
թագավոր հռչակելու մտքի շուրջ, Զաքարիա Ձագեցի
կաթողիկոսը 869 թ հրավիրում է հայ իշխանների
հատուկ ժողով։ Այստեղ միահամուռ կերպով որոշվում
է Աշոտ Բագրատունուն հռչակել հայոց թագավոր։ Այս
որոշումից հետո հայ հոգևոր և քաղաքական վերնախավը դիմում է խալիֆին, որպեսզի վերջինս ճանաչի
Աշոտի թագավորական իշխանությունը։

Posted in Գրականություն7

Հովհաննես Թումանյան, Փարվանա բալլադը

Բարձրագահ Աբուլն ու Մըթին սարեր
Մեջք մեջքի տըված կանգնել վեհափառ,
Իրենց ուսերին, Ջավախքից էլ վեր՝
Բըռնած պահում են մի ուրիշ աշխարհ:

Ասում են՝ էնտեղ արծըվի նըման,
Ծիծղուն, կապուտակ երկընքի ծոցում,
Նըստում էր էն սեգ սարերի արքան
Իրեն Փարվանա ճերմակ ամրոցում:

Փարվանա արքան մի աղջիկ ուներ.
Ու ոչ մի որսկան դեռ իրեն օրում
Էնքան գեղեցիկ եղնիկ չէր տեսել`
Իր որսն անելիս Մըթին սարերում:

Աշխույժ մանկությամբ զարդարում էր նա
Ծերության օրերն ու սարերն իր հոր,
Ու ապրում էր ծեր արքան Փարվանա
Իրեն էն քընքուշ ծաղկով բախտավոր:

Մեծ բախտը սակայն առաջևն էր դեռ.
Եկավ էն օրն էլ հասավ երջանիկ,
Ու ղըրկեց արքան ուրախ դեսպաններ
Ամեն մի ամրոց, ամեն արքունիք:

— Ո՜րտեղ է, ասավ, էն քաջը, թե կա,
Իմ չընաշխարհիկ դըստերն արժանի,
Թող առնի իր ձին, իր զենքն ու զըրահ,
Գա՜, ցույց տա իրեն, իր բախտը տանի…

II

Հագած, կապած զենք ու զըրահ,
Ձիանք հեծած ամեհի,
Ահա եկել հավաքվել են
Կըտրիճները Կովկասի,

Ծեր Փարվանա թագավորի
Ապարանքի հանդիման
Կազմ ու պատրաստ սպասում են
Մոտիկ ժամին մըրցության:

Ըսպասում է ողջ աշխարհքը՝
Եկած, կիտված Փարվանա,
Թե ո՞ր կըտրիճն արդյոք պիտի
Էն սիրունին տիրանա:

Հընչեց փողը: Ահա փունջ-փունջ
Դըրանիկներ, նաժիշտներ,
Ահա աղջիկն իր նազելի
Ու թագավորն ալեհեր:

Հայրը ինչպես մըռայլ մի ամպ,
Աղջիկն անուշ մի լուսին,
Ամպ ու լուսին իրար փարված՝
Դուրս են գալի միասին:

Հառաչում է ողջ աշխարհքը.
Կըտրիճները, քարացած,
Երազների մեջ են ընկնում՝
Էս աշխարհքից վերացած:

— Նայի՛ր, դստրի՛կ, իշխանազուն
Էս քաջերին լայնալանջ,
Այժմ պիտի հանդես դուրս գան,
Պայքար մըտնեն քո առաջ.

Մեկը իրեն ուժը ցույց տա,
Մյուսը՝ շընորհքն իր բազկի,
Ո՛րը՝ ճարպիկ ձիարշավը,
Ո՛րն էլ՝ թափը իր վազքի:

Իսկ երբ կըռիվն առնի դադար,
Հայտնի լինին քաջն ու վատ,
Ու երբ անցնեն մեր առջևից
Կըտրիճները պայազատ,
Ընտրի՛ր, զարկի՛ր ձեռքիդ խնձորն
Անհաղթներից անհաղթին,
Որ ողջ աշխարհ մայիլ մընա
Անզուգական քո բախտին:

Ասավ արքան, ձեռքը ձըգեց,
Նըշան տըվավ պայքարին,
Այնինչ՝ աղջիկն առաջ եկավ՝
Կարմիր խնձորն իր ձեռին:
— Գուցե, հայրի՛կ, տըկար լավին

Հաղթի մի վես տըմարդի,
Բայց չի կարող լինել երբեք
Նա սիրելին իմ սըրտի…
— Է՜յ, Փարվանա չըքնաղ փերի,
Ի՞նչն է հավան քո սըրտին,—

Խըռնըվում են կըտրիճները,
Խընդրում կըրկին ու կըրկին:

— Գա՞նձ ես ուզում, ոսկի՞, արծա՞թ,
Անգին քարեր ու գոհա՞ր,
Ա՞ստղ ես ուզում, մենք երկընքից

Վեր կըբերենք քեզ համար:
— Ինչի՞ս են պետք ոսկին, արծաթ
Եվ կամ աստղը երկընքի,
Ոչ էլ գոհար եմ պահանջում
Սեր-ընկերից իմ կյանքի:

Ես նըրանից հուր եմ ուզում,
Անշեջ հուրը սըրբազան,
Ով կըբերի անշեջ հուրը,
Նա է ընտրած իմ փեսան…

Ասավ աղջիկն, իրար անցան

Կըտրիճները քաջարի,
Ձիանք հեծած թըռան հապճեպ
Դեպի չորս կողմն աշխարհի:
Թըռա՜ն, շուտով գըտնեն, բերեն
Անշեջ հուրը աղջըկան.

Բայց… տարիք են գալի՜ս, գընո՜ւմ,
Նըրանք չըկան ու չըկան…

III


— Հայրի՛կ, ինչո՞ւ ետ չըդարձան
Էն քաջերը սիրատենչ.
Մի՞թե, հայրի՛կ, ինձ մոռացան,

Էլ չեն բերիլ հուրն անշեջ:

— Ո՜չ, իմ դըստրիկ, կըգան անշուշտ
Ու կըբերեն էս տարի.
Կըռիվներով արյունըռուշտ
Լիքն է ճամփեն քաջերի:

Ո՜վ իմանա, պետք է անցնեն
Մութ աշխարհքից, սև ջըրից.
Ո՜վ իմանա, պետք է փախցնեն
Յոթգըլխանի դևերից:

Անց է կենում դարձյալ տարին:

Նայում է կույսն ամեն օր.
— Ո՜ւր է, հայրի՛կ, ե՞րբ կըգա նա՝
Սարից թըռած ձիավոր:

Միշտ երազում ես տեսնում եմ
Էն հերոսին ապագա.

Հուր կարոտով թըռած իմ դեմ,
Լուսանում է… ու չըկա:

— Կըգա, դըստրի՛կ, իմ թանկագին,
Հեշտ չի բերվում հուրն անշեջ.
Շատ-շատ անգամ բերող հոգին

Ինքն է այրվում նըրա մեջ…

Անց է կենում դարձյալ տարին:
Նայում է կույսն ամեն օր.
Ոչ մի սարից, ոչ մի ճամփում
Չի երևում ձիավոր:

— Հայրի՛կ, հայրի՛կ, մի՞թե չըկա
Էս աշխարհքում անշեջ հուր.
Թառամում է սիրտըս ահա,
Պաղ է էս կյանքն ու տըխուր…

Էլ չի խոսում. մռայլ, տըրտում,

Լուռ է արքան ալևոր,
Սև-սև ցավերն իրեն սըրտում՝
Միտք է անում գըլխակոր:

IV

Էսպես անցան շատ տարիներ.
Տըխուր աղջիկն արքայի

Նայե՜ց, նայե՜ց սարերն ի վեր
Ճամփաներին ամայի,
Հույսը հատավ… ու լաց եղավ.
Էնքա՜ն արավ լաց ու կոծ,
Որ լիճ կըտրեց արտասուքը,

Ծածկեց քաղաքն ու ամրոց.
Ծածկե՜ց, կորա՜ն, ինքն էլ հետը…
Այժըմ էնտեղ տըրտմաշուք
Խոր Փարվանա լիճն է ծըփում,
Հըստա՜կ, ինչպես արտասուք:

Ու էն վըճիտ ջըրերի տակ
Ցույց են տալի մինչ էսօր
Ծեր արքայի ճերմակ ամրոցն
Ու շենքերը փառավոր:

* * *

Ասում են, էն թիթեռները,

Որ գիշերվա խավարում,
Որտեղ ճըրագ, որտեղ կըրակ,
Որտեղ լույս է հենց վառվում,
Հավաքվում են, շուրջը պատում,
Մեջն են ընկնում խելագար,

Ասում են, թե էն Փարվանա
Ջահիլներն են սիրավառ:
Ըշտապելուց թև են առել,
Դարձել թեթև թիթեռներ,
Ու տակավին հուր տեսնելիս՝

Մեջն են ընկնում անհամբեր.
Ջանք է անում ամեն մինը,
Շուտով տանի, տիրանա…
Ու այրվում են, այրվո՜ւմ անվերջ
Կըտրիճները Փարվանա:

1902

Առաջադրանքներ:
1.Ի՞նչ է բալլադը:
2.Ընդգծիր այն տողերը, որոնք նկարագրում են աղջկան:
3.Ի՞նչ է անշեջ հուրը ըստ աղջկա, ըստ քեզ:
4.Ի՞նչ ավանդություններ կան ստեղծագործության մեջ:
5.Բերանացի սովորիր առաջին հատվածը: