Posted in Ընդհանուր

Գոյականի հոլովները

Դասագրքից 131,132,133,139,140,141,142,143,144,145.

131. Հարցական դերանվան փոխարեն գրի´ր տրված գոյականները՝ պահանջված ձևով (տրական հոլովով):

Ընկեր, եղբայր, մարդ, մարդկություն, խոսք, գործ, վերադարձ:

Հավատալ ո՞ւմ-հավատալ ընկերոջը,եղբորը,մարդուն․

Հավատալ ինչի՞ն-հավատալ գործին,մարդկությանը,խոսքին,վերադարձին․

132. Հարցական դերանվան փոխարեն գրի´ր տրված գոյականները՝ պահանջված ձևով (բացառական հոլովով):

Ընկեր, եղբայր, մարդիկ, հանդիպում, զրույց, հարցուփորձ:

Խուսափել ումի՞ց-ընկերոջից, եղբորից, մարդկանցից,

Խուսափել ինչի՞ց-հանդիպումից,զրույցից,հարրցուփորձից,

133. Հարցական դերանվան փոխարեն գրի´ր տրված գոյականները՝ պահանջված ձևով (գործիական հոլովով):

Երեխա, աշակերտներ, ընկերներ, գրականություն, մեքենա, սպորտ:

Տարվել ումո՞վ-երեխաներով,աշակերտներով,ըներներով․

Հետաքրքրվել ինչո՞վ– գրականությամբ, մեքենաներով, սպորտով․

139. Կազմի´ր բառակապակցություններ` հարցական դերանունները փոխարինելով գոյականներով:

Տիրապետել ինչի՞(ն):

տիրապետել լեզվին․

Տիրել ի՞նչը, (ինչի՞ն):

տիրել երկրին

Դավանել ինչի՞ն:

դավնել քրիսոնեությանը

140. Կազմի´ր բառակապակցություններ՝  հարցական դերանունները փոխարինելով գոյականներով:

Վերադառնալ ո՞ւր, ինչի՞ն:

վերադառնալ տուն,երկիր, մտքին

Անդրադառնալ ինչի՞ն, որտե՞ղ:

անդրադառնալ -ջրերին,կարծիքին,հայելինեին

Տուն, երկիր, միտք, կարծիք:

Միտք, հայելի, ջրեր, ապակի, կարծիք:

 141. Կազմի´ր բառակապակցություններ՝ հարցական դերանունները փոխարինելով գոյականներով:

Դավաճանել ո՞ւմ, ինչի՞ն-ընկերոջը,հայրենիքը

Ուրանալ ո՞ւմ, ի՞նչ(ը)-լավությունը,մորը

142. Գտի´ր  Ա և Բ խմբերի բառերի բոլոր  հնարավոր  կապակցությունները:

Ա. Բացատրել, ներկել, կարոտել, մոռանալ:

Բ. Տատին, ընտանիքին, հորը, դասը, սխալը, մարդկանց, զանցանքը, ընտանիքը:

Բացատրել- դասը,սխալը,զանցանքը,ներկել-տատին, հորը, սխալը, կարոտել- ընտանիքը,տատին,հորը,դասը, մոռանալ-ընտանիքը,տատին,հորը,զանցանքը

143. Գտի´ր  Ա և Բ խմբերի բառերի բոլոր  հնարավոր  կապակցությունները:

Ա. Փարվել, գրկել, բռնել:

Բ. Թևը, երեխային, թևին, աղջկան, գլուխը, Արային, գլխին, Լուսինեին, մազերը, մորը, մազերին, գեղեցկուհուն:

Գրկել-փարվել, բռնել- երեխային,աղջկան,Արային,Լուսինեյին, մորը, գեղեցկուհուն․

142. Գտի´ր  Ա և Բ խմբերի բառերի բոլոր  հնարավոր  կապակցությունները:

Ա. Հպարտանալ, կարոտել, սիրել, մտաբերել:

Բ. Հողը, ծնողներին, ջուրը, ընկերներին, հողին, ընկերներով, հողով, քրոջը, ջրին, քրոջով, ջրով, հայրենիքը, արևը, արևին:

Հպարտանալ- ընկերներով, հողով, քրոջով,ջրով

Կարոտել-ծնողներին, ընկերներին, քրոջը, հայրենիքը, արևին,հողը

Սիրել-հողը, ջուրը, ընկերներին, քրոջը, հայրենիքը, արևը

Մտաբերել-ծնողներին, ընկերներին, հայրենիքը,ծնողներին,

145. Բացի և բացառությամբ կապերով և տրված բառերով կազմի ր հոմանիշ բառակապակցություններ:

Օրինակ`

Աղջիկ- բացի աղջկանից, բացառությամբ աղջկանից:

Ընկեր, կին, Արման, տեր, մարդիկ, տղաներ, կինո, արվեստ, վարդեր, մեղու:

Բացի ընկերոջից, բացառությամբ ընկերոջից

Բացի կնոջից, բացառությամբ կնոջից

Բացի Արմանից, բացառությամբ Արմանն

Բացի տիրոջից, բացառությամբ տիրոջից

Բացի մարդկանցից, բացառությամբ մարդկանցից

Բացի տղաներց, բացառությամբ տղաներից

Բացի կինոյից, բացառությամբ կինոյից

Բացի արվեստից, բացառությամբ արվեստից

Բացի վարդերից, բացառությամբ վարդերից

Բացի մեղվից, բացառությամբ մեղվի

Posted in Ընդհանուր

Պատմական բառարան

Պատմաբանի առարան

Ավատատեր – ֆեոդալ, ավատ ունեցող։ Ավատ՝ հողային սեփականություն Կալվածք – կալվածատիրոջ (թագավորի, իշխանի, վանքի և այլն) հողային սեփականությունը

Աստիճանակարգություն – այստեղ՝ պաշտոնների աստիճանների հաջորդական կարգը՝ ստորինից մինչև բարձրը. օրինակ՝ թագավորին ենթարկվում է նախարարը, իսկ նախարարին՝ իշխանությունների տերերը, իշխանությունների տերերին՝ բդեշխները, և այսպես շարունակ: Ավատատիրական հասարակության բոլոր խավերն ունեին իրենց հստակ իրավունքները և պարտականությունները: Նրանք միմյանցից տարբերվում էին նաև արտաքին տեսքով, կենցաղով և այլն։

Զորանամակ – նախարարների զինական ուժի թվաքանակի և դասակարգման մասին պաշտոնական գրություն

Առաքյալ – քարոզիչ։ Քրիստոսի 12 աշակերտներին կոչում են նաև առաքյալներ։ Սրբապատկեր – սրբի պատկեր։ Հայ եկեղեցում սրբապատկերը առաջին հերթին այն գեղանկարներն են, որոնք պատկերում են Հիսուս Քրիստոսին, Աստվածամորը և սրբերին: Ավանդություն – ավանդազրույց, սերնդե սերունդ անցնող անգիր պատմություն

Ուխտել – հաստատուն խոսք տալ, երդվել

Միանձնուհի – կրոնավորուհի, (մենաստանի՝ վանքի անդամ

Նիկիական հավատո հանգանակ – Հավատո հանգանակը փաստաթուղթ է, որում համառոտ շարադրված են տվյալ եկեղեցու հավատքային ու դավանաբանական հիմնական ուղղություններն ու սկզբունքները: Նիկիա քաղաքում տեղի ունեցող տիեզերական ժողովի ժամանակ ընդունվել է նիկիական հավատո հանգանակը։

Ձեռնադրություն – համապատասխան եկեղեցական արարողություն կատարելով՝ մեկին եկեղեցական կոչում (քահանայություն, եպիսկոպոսություն և այլն) տալ։

Տիեզերական ժողով – Եկեղեցական ժողով, որին մասնակցում են բոլոր քրիստոնյա եկեղեցիների ներկայացուցիչները և որի որոշումները պարտադիր են բոլոր քրիստոնյաների համար

Վարք – այստեղ՝ կենսագրություն

Ճգնակեցություն – մենակեցություն։ Հասարակությունից առանձնացած որոշակի ապրելակերպ, որի նպատակն է հասնել բարոյական կատարելության և Աստծու հետ հաղորդակցության:

Գրաբար – հայերեն հին գրական լեզուն, որ ավանդված է 5-րդ դարից Սաղմոս – այստեղ՝ կրոնական բովանդակությամբ քնարերգություն, նվագարանով երգ

Առաքինություն – առաքինությունը աստվածային շնորհ է, որի առկայության դեպքում մարդը մտքով, խոսքով և գործով ապրում է Աստծու պատվիրաններին համապատասխան։ Առաքինություններ են պարկեշտությունը, ազնվությունը, բարոյականությունը և այլն

Կոտակ – կարճահասակ։ Խոսրով թագավորն այս մականունը ստացել իր կարճահասակության համար: Տոհմիկ ազնվականություն – ավատատիրական (հետագայում նաև կապիտալիստական) հասարակարգում այն իշխող դասը, որն իր լիազորությունները ստացել է ժառանգաբար:

Տաճար Մայրի – հին հայերենում մայրի էր կոչվում ոչ միայն սոճու մի տեսակը, այլև առհասարակ անտառը, ծառաստանը։ Ուրեմն Տաճար մայրի նշանակում է սրբավայրծառաստան կամ սրբազան անտառ: Կանգուն – այստեղ բառը գործածված է որպես երկարության չափ, որը հավասար է մեկ արշինի կամ մեկ մետրի

Ուրացող – հավատը՝ կրոնը փոխող մարդ։ Հեթանոսական կրոնի ջատագով լինելու պատճառով Հուլիանոս կայսրը քրիստոնյա պատմիչների կողմից ստացել է «Ուրացող» անունը

Բորոտ – բորով հիվանդ։ Բորը հիավանդություն է, որն արտահայտվում է մաշկի և հյուսվածքների քայքայումով: Ուրուկ – բորոտ

Հրովարտակ – թագավորի գրավոր դիմումը ժողովրդին

Աշխատող ձեռք – աշխատանքի ընդունակ մարդ, աշխատող ուժ

Առաքինի – ազնիվ, բարոյական, համեստ, առհասարակ լավ վարք ու բարք ունեցող

Սլաքներ ուղղել – հարվածները, հարձակվողական խոսքը մեկի դեմ կենտրոնացնել Մենաստան – միայնակների բնակության տեղ, մարդկանց բնակությունից առանձնացված վանք, որտեղ ապրում են կրոնավորները։

Posted in Ընդհանուր

Պատմություն նոյեմբերի 11-18-ը

Առաջադրանք 1

«Թագավորության պահպանման վերջին փորձերը»/  էջ 27-28 պատմել/

Փաստերով հիմնավորել Արշակունյաց թագավորության անկման պատճառները:

Պապ թագավորի սպանությունը շատ վատ պատմություն թողեց հայաստանի վրա նախարարների մի մասը որպեսզի վրեժ լուծի թագավորի սպանության համար սկսեցին դաշնակցել Հռոմից վրեժ լուծելու համար սակայն Պապին դավաճանաճները աշխատում էին համոզել մյուսներին, որ չեն կարող միաժամանակ երկու տերությունների հետ թշնամանալ հռոմեական կայսրը հայաստան թագավորելու ուղարկեց Վարազդատ Արշակունուն (374-378) որը ֆիզիկապես ուեղ երիտասարդ էր և արժանացել էր Օլիմպայակն չեմպիոն էր։Առաջին հայացքից թվում էր թե դա արվում էր հայոց պետականությունը պահանելու համար սակայն դա առաջ բերեց պառակտում մցրեց հայ նախարարների մեջ բաժանվեցին Հռոյամեդ և Պարսկամեդ խմբերի որը ավելի բարդացրեց իրավիճակը։ Պարսիկները հայաստան ողարկեցցն Մանվելին, որը հաստավեց Մամիկոնյան տոհմի նահապետի պաշտոնը

Կարող եք սովորել ստորև բերված հատվածից:

ՄԵԾ ՀԱՅՔԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ ԵՎ
ԱՐՇԱԿՈՒՆԻՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ
ԱՎԱՐՏԸ
IV դարի վերջին քառորդում ծանր ժամանակներեն սկսվում հայոց անկախ թագավորության համար։ Հռոմի և Պարսկաստանի պայքարը տարածաշրջանում գերիշխանության համար անընդհատ բարդ խնդիրների առջև էր կանգնեցնում Մեծ Հայքի թագավորության արքաներին։ Այս երկու հզոր կայսրությունները մշտապես ձգտում էին Հայաստանը դարձնել իրենց
դաշնակիցը, տեղակայել իրենց զորքերը Հայկական լեռնաշխարհի՝ մարտավարական տեսանկյունից բարենպաստ վայրերում։ Այսպիսի իրավիճակում Արշակունյաց արքաների
հիմնական խնդիրը պետք է դառնար ներքին ուժերի համախմբումը երկրի անկախությունը պահպանելու համար։


Օլիմպիական չեմպիոն, սակայն անփորձ թագավորը
Պապի սպանությունից հետո հայ նախարարները հավաքվեցին խորհրդակցության, որտեղ որոշեցին կտրուկ քայլերի չդիմել և չսրել հարաբերությունները Հռոմի հետ՝ հաշվի առնելով Պարսկաստանի թշնամական դիրքորոշումը: Պապի սպանությունից հետո
երկրում փաստացի իշխանությունը գտնվում էր Մուշեղ սպարապետի ձեռքում։ Պարսկական արքունիքում հասկանում էին, որ Մուշեղ Մամիկոնյանի փաստական իշխանության պայմաններում դժվար թե բարելավվեն հայ-պարսկական հարաբերությունները, ուստի պարսկական արքունիքը որոշում է իրականացնել իր վաղեմի ծրագիրը: Պարսիկները Կոստանդնուպոլիս ուղարկած դեսպանի միջոցով փորձում են Վաղես կայսերը համոզել՝ համատեղ ջանքերով վերացնել Մեծ Հայքի թագավորությունը: Սակայն Վաղեսը մերժում է դեսպանի առաջարկը և իբրև թագավոր Հայաստան է ուղարկում Պապի ազգական Վարազդատին (374-378 թթ.): Պատմիչների վկայությամբ՝ Վարազդատը խիզախ ու տոկուն երիտասարդ էր, լավ նետաձիգ և մարտիկ,
ըմբիշ, օլիմպիական խաղերի հաղթող, սակայն զուրկ էր պետական կառավարման հմտություններից և փորձից։ Վարազդատի կառավարման սկզբում երկրում մեծ
հեղինակություն էր վայելում Մուշեղ Մամիկոնյանը։ Նա, տեսնելով թագավորության թուլացումն ու պարսկական տիրապետության հաստատման վտանգը, առաջարկեց ապավինել հռոմեական զորքերի օժանդակությանը և ամրացնել Հայաստանի մարտական հենակետերը: Վարազդատը ոչ միայն չընդառաջեց նրա ծրագրին, այլև սպարապետ դառնալու ձգտում ունեցող Բատ Սահառունու մասնակցությամբ կազմակերպեց Մուշեղ Մամիկոնյանի ձերբակալությունն ու սպանությունը: Բանն այն է, որ հայոց սպարապետի քաղաքական մրցակիցները կեղծ լուրերի հիման վրա նրան
մեղադրում էին Պապ թագավորի սպանությանը մեղսակից լինելու համար: Սա զրպարտություն էր և բանսարկություն, սակայն անփորձ Վարազդատը ճիշտ չկողմնորոշվեց ստեղծված իրավիճակում, և երկիրը զրկվեց հզոր սպարապետից։


Հատուցում Մուշեղի սպանության համար և գահակից եղբայրների թագավոր հռչակվելը
Մուշեղի սպանությունից հետո, հավանաբար Շապուհ II-ի թույլտվությամբ, պարսկական գերությունից Հայաստան վերադարձան Մամիկոնյան իշխանական տան ներկայացուցիչներ Կոմս և Մանվել Մամիկոնյանները: Վերջինս հանդիմանում է Վարազդատին Մուշեղի սպանության համար, իսկ Վարազդատը Մանվելից պահանջում է հեռանալ երկրից՝ սպառնալով արժանացնել նրան Մուշեղի ճակատագրին: Ի վերջո, այս լարվածությունը հանգեցնում է զինված բախման: Վարազդատի և Մանվելի զորքերի միջև Կարնո դաշտում տեղի է ունենում ճակատամարտ: Մանվել Մամիկոնյանի բանակը հաղթանակ է տանում, որից հետո Վարազդատը փախուստի
է դիմում, իսկ նրա դաշնակից Բատ Սահառունին սպանվում է:


Հռոմի և Պարսկաստանի քաղաքական պայմանավորվածությունը
Վարազդատի փախուստից հետո Մանվելի օգնությամբ գահ բարձրացան Պապի որդիներ Արշակը և նրա կրտսեր եղբայր Վաղարշակը, որը, փաստորեն, դարձավ ավագ եղբոր գահակիցը։ Իսկ Մանվել Մամիկոնյանը դարձավ թագավորական ընտանիքի խնամակալը: Մանվելի խնամակալության շրջանը տևեց 7 տարի: Նրա մահից հետո Շապուհին հաջորդած պարսիկ թագավորները շարունակեցին և ավարտին հասցրին Հայաստանի նվաճման իրենց վաղեմի ծրագիրը: Դրա համար հիմք ծառայեց Արշակից դժգոհ նախարարների այցը Պարսկաստան: Հայ նախարարները Շապուհին խնդրեցին այլ թագավոր նշանակել Հայաստանում: Նա էլ Հայաստանի թագավոր նշանակեց Արշակունյաց տոհմից Խոսրով IV-ին (385-388 թթ., 415- 416 թթ.): Արշակը ստիպված թողեց Այրարատը և սկսեց կառավարել Մեծ Հայքի արևմտյան հատվածում:
Ստեղծված իրավիճակում, 387 թ., Հայաստանը բաժանվեց Հռոմի և Պարսկաստանի միջև: Հայաստանի արևմտյան մի շարք գավառներ անցան Հռոմի գերիշխանության տակ, իսկ արևելյան շրջանները հայտնվեցին Պարսկաստանի գերիշխանության տակ։ 391 թ. մահացավ Արշակ III-ը, որից հետո Արևմտյան Հայաստանի տարածքի հիման վրա ստեղծվեցին հռոմեական նոր
պրովինցիաներ: Արևելյան Հայաստանում պարսիկները որոշ ժամանակ հանդուրժեցին Խոսրովի կառավարումը, ապա նրան մեղադրեցին միասնական պետության վերականգնման փորձի համար և բանտարկեցին Անհուշ բերդում: Բանն այն է, որ Արշակ III-ից հետո Հայաստանի արևմտյան հատվածում թագավոր չնշանակելը դժգոհություն էր առաջացրել հայ նախարարների շրջանում Հռոմի նկատմամբ։ Վերջիններս ճանաչել էին Խոսրովի գերիշխանությունը՝ որպես իրենց
թագավորի, իսկ Խոսրովն էլ պատասխան նամակով ողջունել էր նրանց այդ որոշումը։ Խոսրովին գահընկեց անելուց հետո նախարարների պահանջով Հայաստանի թագավոր նշանակվեց նրա եղբայր Վռամշապուհը (388-414 թթ.), որի կառավարման խաղաղ շրջանը տնտեսական և մշակութային կյանքի համար բարերար ազդեցություն ունեցավ: Վռամշապուհի կառավարման ավարտից հետո պարսից արքան որոշում է Հայաստանում թագավորեցնել իր որդի Շապուհին (416-420 թթ.)։ Պատմիչները վկայում են, որ նա այդպես էլ Հայաստանում չունեցավ իրական իշխանություն, քանզի նախարարները չէին ենթարկվում և չէին մեծարում նրան։ 420 թ.
Շապուհը հեռանում է Հայաստանից, որից հետո երկրում որոշ ժամանակ վերանում է թագավորական իշխանությունը

։
Սեփական արքայի ամբաստանություն օտար արքայի առաջ
422 թ. գահ է բարձրանում Վռամշապուհի որդի Արտաշեսը (422-428 թթ.), որը հայտնի է նաև Արտաշիր անունով: Վերջինս, ըստ պատմիչների վկայության, գրեթե չէր զբաղվում պետական գործերով, ինչը հարուցում է նախարարների դժգոհությունը։ Վերջիններս նախ դիմում են կաթողիկոս Սահակ Պարթևին, որպեսզի նա օգնի իրենց գահընկեց անել Արտաշեսին, ապա դիմում
են, թերևս, անընդունելի քայլի. նրանք նույն առաջարկով դիմում են պարսից արքային։
Տեքստային աշխատանք
Ծանոթացեք մեջբերված հատվածին՝ զուգահեռ աշխատելով բերված պնդումների և հարցերի հետ։
Մեջբերված տեքստում ներկայացված է մի հատված պատմահայր Մովսես Խորենացու Հայոց պատմությունից, որում նա ներկայացնում է հայ իշխանների գործողությունները՝ կապված Արտաշես արքային գահընկեց անելու հետ։ Նախարարները եկան Մեծն Սահակի մոտ, բողոք
բարձրացրին և նրան էլ հրավիրեցին իրենց օգնելու, որպեսզի Արտաշիրի վրա չարախոսեն պարսից թագավորի առաջ, իրենց թագավորին դեն գցեն և պարսիկ բերեն աշխարհին կառավարող: Իսկ Մեծն Սահակն ասաց. «Ձեզ սուտ չեմ հանում, ինքս էլ լսել եմ նրա ցավալի,
ամոթալի արարմունքները, շատ անգամ հանդիմանել եմ, բայց նա ուրացել է: Արդ` պետք է մի կարճ ժամանակ տանել այդ մարդու թերությունը, մինչև մտածենք մի ելք գտնենք հունաց Թեոդոս կայսրի միջոցով, բայց ոչ թե անօրեններին մատնել, ծաղր ու խայտառակ լինելու»: Իսկ
նրանք այս չէին կամենում, ջանք էին անում նրան իրենց համախորհուրդ դարձնել: Բայց նա ասաց. «Քավ լիցի, որ ես իմ մոլորված ոչխարը մատնեմ գայլերին, որ ես չպատեմ բեկվածին կամ հիվանդացածին, այլ գահավեժ անեմ… Եվ ինչպե՞ս կարելի է այդ իմ ախտավոր ոչխարը փոխել առողջ գազանի հետ, որի հենց առողջությունը մեզ համար պատուհաս է»: Իսկ նախարարները մտածելով, թե խաբելու նպատակով է այդպես անում, որպեսզի իրենց անելիքը հետաձգել տա և թագավորին պատրաստի, միաբերան ասում են. «Որովհետև դու չկամեցար մեզ հետ համակերպվել, որ նա չթագավորի, ահա մենք էլ չենք կամենում, որ դու մեզ քահանա լինես»: Եվ բոլորը միաբանությամբ ելան գնացին պարսից Վռամ թագավորի մոտ, մի ոմն փառամոլ քահանայի` արծկեացի Սուրմակի հետ, չարախոսելու իրենց Արտաշիր թագավորի վրա և Մեծն Սահակի վրա, թե նրանք հույների կողմն են թեքվել… Այն ժամանակ պարսից Վռամ թագավորը Դուռը կանչեց հայոց Արտաշիր թագավորին և Մեծն Սահակին, և նրանից խնդրում էին, որ Արտաշիրին ամբաստանի, իսկ նա հրաժարվեց առհասարակ որևէ բան ասելուց, չար կամ բարի»:
Մովսես Խորենացի, Հայոց պատմություն


1.Ուշադրությո՛ւն դարձրու, թե խոսքի համեմատական և փոխաբերական ինչպիսի պատկերավորման միջոցների է դիմում կաթողիկոս Սահակ Պարթևը իր ասելիքը և ստեղծված բարդ իրավիճակը նախարարներին բացատրելու համար։ Նա ամեն կերպ ցանկանում էր նախարարներին հետ պահել սեփական արքային մեղադրելու քայլից։
2. Ուշագրավ է, որ արդեն պարսից արքա Վռամի առաջ Սահակ Պարթևը Արտաշեսի մասին ոչինչ չի ասում, պարզապես լռում է։ Հավանաբար, նա ոչինչ չի ասում, քանի որ մտածում էր, որ եթե ասի՝ Արտաշեսը լավ արքա է, ապա կստի, իսկ օտար արքայի առաջ ասել, որ Արտաշիրը վատ գործեր է անում՝ այդպիսով ամբաստանելով նրան, կաթողիկոսը չէր ցանկանում։
Մեջբերված հատվածում ներկայացված իրադարձություններից հետո պարսից արքան 428 թ. Արտաշես Արշակունուն գահընկեց է անում։ Այդպիսով Հայաստանում դադարում է Արշակունյաց թագավորության իշխանությունը, իսկ հայ ժողովուրդը ժամանակավորապես
զրկվում է անկախ պետականությունից։


Հարցեր և առաջադրանքներ
1. Թեմայում ներկայացված ժամանակահատվածում Հայաստանի թուլացման մասին փաստող ի՞նչ տվյալներ, իրադարձություններ կարող ես նշել։

Մավելը գահ բարձրացրեց Պապի մանկահասակ որդիներ արշակ 3-րդին և Վաղարշակն ինքը 7տարով եղավ նրանց խնամակալը։Մավելի մահից հետո Արշակ 2-րդը իր Հռոմեամետությամբ առաջ բերեց նախարաների զայրույթը նրանք դիմեցին Շապուհ 3-րդին այլ թագավոր նշանակելու համար։Թագավոր դարձավ Խոսորվ 4-րդ Արշակունին։Պարսիկները և Հռոմեացինը հասկանով, որ ոչ մեկը չի կարող ամբողջովին տիրանալ Հայոց թագավորությանը387-թ պայմանագիր կնքեցին և հայաստանը բաժանեցին երկու մասի։Արևելյան հատվածը անցավ պարսիկներին իսկ Արևմտյանը հռոմին։388-414-թ Հայոց թագավոր դարձվ Վռամ Շապուհը։
2. Դո՛ւրս բեր թեմայում ներկայացված հայ արքաների և իշխանների այն գործողությունները, որոնք կարող էին երկրի թուլացման պատճառ դառնալ։

Պարսից և Պարսկան և Հռոմեական իշխանություններ ը չէրին կարող հանդուրժել հայերի վերամյավժորման փորձերը անընդատ դավադրություններ եին կազմակերպում նախարարներին և թագավորին գշտեցնելու համար։Սահակ Պարթեվը (կաթողիկոսը )ամեն կերպ փորձում էր պրկել թագավորականիշխանությունը սակայն դա նրան չհաջողվեց նույնիսկ Պարսինկները Սահակ Պարթևին խոստացել էին մեծ տիրույթներ տաին սակայն հայրենասեր կաթողիկոսը428-թ արդեն վերջնականապես կործանվեց Արշակունիների թագավորությունը։ Պարսից արքունիկը 428-թ գահընկեց արեցին Արտաշես Արշակունուն և վերջնականապես երկրիը անդամահատվեց։

3. Նկարագրի՛ր կամ այլ կերպ ներկայացրու (նկար, ֆիլմ և այլն) հայ նախարարների, կաթողիկոս Սահակ Պարթևի և Արտաշեսի գտնվելը պարսից արքա Վռամի պալատում։

388-414-թ Հայոց թագավոր դարձվ Վռամ Շապուհը։Սահակ Պարթևին Պարսիկները խոստացել էին մեծ տիրույթներ տաին սակայն հայրենասեր կաթողիկոսը428-թ արդեն վերջնականապես կործանվեց Արշակունիների թագավորությունը։Սահակ Պարթևը ըստ Մովսես Խորենացու տված տեղեկության մերժել է նախարարների առաջարկությունը գահընկեց անել Արտաշեսին և նրա փոխրեն գահին նստեցնել օտար թագավորին որի համար պարսիկները գահընկեց արեցին Արտաշես Արշակունուն և կաթողիկոսությունից զրկեցին Սահակ Պարթևին։ Կործանվեց Արշակունիների թագավորությունը իսկ արևելյան հավածը դարձավ մարզպանություն։


4. Ներկայացրո՛ւ, թե ի՞նչ ես մտածում թեմայում ներկայացված արքաների, նախարարների, կաթողիկոսի գործունեության վերաբերյալ։ Փորձի՛ր դուրս բերել տեսակետներիդ պատճառները։

Ըստ ինձ շատ հոգեհարազատ էին Արշակ երկրորդը և Պապ Թագավորը որոնք ոչ միյայն հզոր էին այլ նաև հայրենասեր և ուժեղ
5 Սահակ Պարթևը չէր ցանկանում հայոց արքային մեղադրել օտարի առաջ կամ հանձնել նրան օտարի դատաստանին։ Մյուս կողմից՝ արքան գրեթե չէր զբաղվում պետական գործերով։ Ստեղծված իրավիճակի լավագույն լուծման համար ի՞նչ տարբերակ էր հնարավոր գտնել։

Իմ կարծիքով ամբողջ մի թագավորական դինաստիաի ընթացքում հանդիպել են բազմաթիվ թագավորներ որովոցից յուրոքանչուրը իր ուրույն հետքն է թողել հայոց պատմության մեջ սկասած ամենահայրենասեր թագավորից մինչև ազգադավ թագավորը այդ շրջանում հանդիպել ենք բազմաթիվ հոգոևոր հայրորի հանձինս Սահակ Պարթևի որ ամեն ինչից վեր դասեց իր հայրենիքի շահերը

Posted in Ընդհանուր

Ֆլեշմոբ

1.Ականջին օղ անել դարձվածքը նշանակում է.

անտարբերության մատնել որևէ բան

մշտապես հիշել

ձանձրացնել՝ շարունակ խոսելով

ականջները սրել

2.Ավելորդ բառերը գտի՛ր և նախադասություններն ուղղի՛ր:
 Այդ հավաքին իր մասնակցությունը բերեց նրանց առաջնորդը:
Սպիտակ գույնի զգեստը քեզ շատ է սազում:
Ոսկեծամ մազերով մի աղջիկ գալիս է աղբյուրը ջրի:
Մոտենում է աղջկա մոտ և տեսնում, որ մի վիշապ գլուխը նրա ծնկներին քնել է:

3. Ո՞ր տարբերակի «ոսկին» պետք կգա զարդ պատրաստելու համար․

Ոսկի հասկերով դաշտը ծփում է:

Արամը ոսկի մարդ է:

Այս դերձակը ոսկի ձեռքեր ունի:

Թագավորի գանձարանում ընդամենը մեկ ոսկի էր մնացել:

4. Ամեն շարքից մի բաղադրիչ ընտրի´ր և բաղադրյալ բառեր կազմի´ր  (քանիսը կստացվի):

1.թութ, կարմիր, փուշ, ոսկի, տուն, գույն, կաթ (ն), խորհուրդ:

2.ան-, -յա, -ենի, -ոտ, -արան, -ավուն, -եղեն, -ավոր:

5. Առանձնացրո’ւ այն բառերը, որոնցում մեկից ավելի
երկհնչյուն կա։

Արտաժամյա, պայթյուն, հայություն, օտարերկրյա, գյուղական, միջանկյալ,
մայրություն, այժմյան, մագաղաթյա, ներքոհիշյալ, կայունություն, արքայորդի,
հարյուրամյա, լայնություն, հարաբերյալ, վայրագություն, գրաբարյան, մետաքսյա,
յուրային։

6. Գրաբարյան նախադասաթյունը աշխարհաբար փոխադրի’ր՝ քանի ձևով կարող ես։
Ոչ հացիւ միայն կեցցէ մարդ, այլ ամենայն բանիւ, որ ելանէ ի բերանոյ Աստուծոյ։

7.Յուրաքանչյուր շարքում կետերը փոխարինի՛ր նման հնչողություն ունեցող տրված արմատներով:

Թյուր, թույր, բույր, բյուր,ող, ոխ,վարկ, վարք,ուղտուխտ, բարկ, բարք։


…ակալ, …նաշար, 
…ուբարք, …աբեկել
…տադրուժ, …ատեր,
վարքու…, …ություն,
…իմացություն, ձյունա…,
համ…, …ավոր:

8.Արեւմտահայերեն հատվածը փոխադրի’ր աշխարհաբար։

Մարդ մը անընդհատ կ’աղօթէր Աստուծոյ ու կը խնդրէր.
-Աստուա՜ծ, գոնէ անգամ մըն ալ ինծի՛ տուր, ի՞նչ կ՚ ըլլայ։ Տո՜ւր, որպէսզի
քիչ մըն ալ ես մարդավարի ապրիմ։
Աստուծոյ հրեշտակներէն մէկուն խիղճը կը տանջէ։ Ան
կ’երթայ Բարձրեալին քով ու կ’ըսէ.
-Տէ՜ր Աստուած, ոչ ոք խնդրանքով այդքան կ’աղօթէ Քեզի։ Մեղք է ան։
Անգամ մըն ալ այդ Մարդուն տուր։
-Ըսելիք չունիմ, կ’օգնեմ, կու տամ։ Բայց բազկաթոռին վրայ երկնցեր է ու
կ’ըսէ՝ տո՛ւր հա տո՛ւր։ Նման մէկուն ինչպէ՞ս տամ։ Անիրաւը գոնէ տեղէն
վեր ելլէր, գործ մը ընէր, ես ալ օգնէի՝ տայի…։

9.«Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն» նախագծի շրջանակում ռադիոնյութի, տեսանյութի կամ պատումի տեսքով ներկայացրո՛ւ, թե ինչպես եղավ, որ դարձար սեբաստացի:

10.Հորինի’ր պատմություն, որից այսպիսի հետևություն արվի՝ «Աշխատանքը մայրն է ամեն բարիքի»։

Posted in Ընդհանուր

Հայոց լեզու Գործնական քերականություն

1.Կազմիր տրված բառերի հոգնակին:
Ցուրտ-ցրտեր, ուղեբեռ-ուղեբեռներ, փունջ-փնջեր, անձրև-անձրևներ, տղամարդ-տղամադիք, գամփռ-գամփռներ, սպա-սպաներ, ակումբ-ակումբներ, արկղ-արկղեր, գառ-գառներ, ֆիդայի-ֆիդայիներ, օդաչու-օդաչուներ, վիպասան-վիպասաններ, հարս-հարսներ, վաճառատուն-վաճառատներ, եղնիկ-եղնիկներ, ժամացույց-ժամացույցներ, իտալացի-իտալացիներ, թի-թիեր, պատշար-պաշարներ, մատենագիր-մատենագիրներ, դուռ-դռներ, սանր-սանրեր, սկյուռ-սկյուռներ, հողագործ-հողագործներ, նուռ-նռեր, գինի-գինիներ, սիրտ-սրտեր, ծառաբուն-ծառաբներ, ձու-ձվեր, պատճեն-պատճեններ, տետր-տետրեր, ծունկ-ծնկներ, զեբր-զեբրեր:
2.Արտագրիր մեծատառով գրելով համապատասխան բառը:
Նոր Արեշ, Մխիթարյան միաբանություն, Հայկական լեռնաշղթա, Խաղաղ օվկիանոս, Տրդատ Երրորդ, Բերինգի նեղուց, Սասունցի Դավիթ, Արագածոտնի մարզ, Ռուսաստանի Դաշնություն, Վայոց Ձորի մարզ, Տիգրան Մեծ, Սևանա լիճ, Երևանի նահանգ, Արտաշես Բարեպաշտ, Նորքի զանգված, բարձր Հայք, միջին Ասիա, Հայաստանի Հանրապետություն, Նոբելյան մրցանակ, Բալկանյան թերակղզի:
3.Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծիր եզակի թվով հինգ գոյական:
ա. լրաբեր, գիշակեր, աղանդեր, բուլդոզեր, տարբեր, եթեր, առընթեր, դասընկեր, դարիվեր:
բ. կայքեր, պատկեր, ավեր, լապտեր, թխահեր, թիեր, պատվեր, լվեր, ստվեր, ուլատեր:
գ. տանտեր, աներեր, գիշեր, կրտսեր, թթվասեր, անտեր, հրավեր, բնավեր, նվեր:
4. ա և բ շարքերից գտիր համապատասխան զույգերը:
ա. նախիր-կովերի խումբ

վտառ-ձկների խումբ

երամակ-ձիերի խումբ

երամ-թռչունների խումբ

նավատորմ-բոլոր նավերը միասին

պարս-մեղուների խումբ

դեղորայք-շատ դեղեր միասին

առականի- առակների հավաքածու

Տանը՝
Գրել շարադրություն՝ Աշուն է, օրերը ցրտում են վերնագրով՝ հնարավորինս շատ աշնանային նկարագրություններով, կարող ես օգտագործել համեմատություններ, փոխաբերություններ:

Աշուն է, օրերը ցրտում են

Posted in Գրականություն7

Աշուն է, օրերը ցրտում են

Աշունը տարվա ամենագեղեցիկ եղանակներից մեկն է իր գույերով և հմայքով։Իզուր չէ, որ աշունը գովեգող շատ հեղինակեր ունենք։Ես ել եմ շատ սիրում աշունը, հատկապես շատ գեղեցիկ է Արարատյան դաշտի աշունը։ Ամենուրեք մեզ են ժպտում բազմատեսակ, բազմագույն տերևները։ Աշնանը պակասում է նաև արևի ջերմությունը և օրերը սկսում են ցրտել, հատկապես այն նկատելի է երեկոյան ժամերին երբ արևը իր ժլատ շողերով թաքնվում է ամպերի հետևում։Աշնանը որոշակի թռչուններ զգալով մոտալուտ ցուրտը չվում են ավելի տաք երկրներ։Հատկապես ինձ դուր է գալիս երբ քայլում եմ ոտքերիս տակ զգալով գույնզգույն տեևների խշխշոցը որոնք անխնա թափվել էին ծառերից։Զգալով ձմռան շունչը աշունը աստիճանաբար մեզ հրաժեշտ է տալիս, իսկ մենք պատրաստվում ենք ձմռանը։Աշունը նաև մելամաղձոտ է իր հաճախակի անձրևներով, սակայն դա չի խանգարում, որ շատ շատերը սիրեն և երգեն աշնան մասին։

Վահան Sերյան

Աշուն է, անձրև… Ստվերներն անձև
Դողում են դանդաղ… Պաղ, միապաղաղ․․․

Posted in Ընդհանուր

Պատմություն

Արշակ Երկրորդ, Պապ թագավոր

 Արշակ ԵրկրորդՊապ թագավորԵզրակացություն
Կառավարման թվականները350-368370-374 
Ներքին քաղաքականությունըԱրշակ 2-րդը անցնելով իշխանության կարողացավ ամրապնդել իր դիրքերը հատկապես  հարաբերությունները կարգավորեց նախարարական տների հետ հատկապես (Մամիկոնյաններ)։Նա կարողացավ եկեղեցին ծառայեցնել իր ներքին քաղաքականությանը։Շատ բարդ պայմաններում Պապը հռչակվեց հայոց թագավոր նա ամեն կերպ Աշխատում էր օգնություն ստանալ Հռոմեացիներից սակայն օգնություն ստացան 370-թ։Պապ թագավորը կարողացավ միավորել Մեծ Հայքից անջատված երկրամասերը փակեց կուսանոցները ու մենաստանները և կույսերին ամուսնանալու իրավունք տվեց որովհետև պատերազմներից բնակչությունը խիստ պակասել էր։ 
Արտաքին քաղաքականությունըԱրշակ 2-րդը աշխատում էր չեզոքություն ևհավասարակշռություն պահպանել երկու հզոր հարևանների հետ (Հռոմ,Պարսկաստան) դա առաջ էր բերում հարևանների դժգոհությունը։   Պապը նայած իր երիտասարդական տարիքին կարողացավ թեկուզ և կարճ ժամանակով վերականգնել հայոց թագավորությունը և հենց դա խանգարեց նրան և սպանվեց 374-թ թունավորումից։ 
Ժամանակագրություն353-թ Հռոմի և Պարսկաստանի միջև պատերազմ սկսվեց որտեղ Հայաստանը ձգտում էր չեզոքության, սակայն չկարողացավ հայոց երկիրը պաշտպանել ներխուժումներից։Հայաստանը անելանելի վիճակում էր Հռոմեացիները կրեցին պարտություն և պատմության մեջ <<ամոթալի>> հաշտություն։Պարսիկները հարձակվեցին հայաստանի վրա պատերազմը տևեց 4 տարի։ Խաբեությամբ Արշակ 2-րդին Տիզբոն հրավիրեց հաշտություն կնքելու նետեց Անհուշ բերդը որտեղ շուտով մահացավ։  Մի շարք ճակատամարտերում հաջողության հասնելով հայ հռոմեական բանակները պարտության մատնեցին պարսիկներին իսկ 371-թ Նպատ լեռան մոտ Ձիրավի դաշտում լիովին ջաղջախեցին պարսկակն զորքերը։ 
Ճակատամարի նկարագրություն368-թ Փառանձեմ թագուհին թագաժառանգ պապաի հետ ամրացավ արտագես ամրոցում և խայտառակ ջարդ է տալիս պարսկակն զորքերին։Ձիրավի ճակատամարտից հետո Պապ թագավորը բանակի թիվը հասցրեց 90000-հազարի։ 
Posted in Ընդհանուր

Домашнее задание

Домашнее задание:

Составить 8 предложений со словами, которые описывают характер человека:

аккуратный, целеустремленный, беспечный, равнодушный, злопамятный, гордый, решительный, нерешительный, чувствительный, ранимый, смелый, трусливый, застенчивый, стыдливый, бескорыстный, вспыльчивый, жизнерадостный, мнительный, впечатлительный, сентиментальный,  уверенный, самоуверенный, воспитанный, молчаливый, болтливый, коммуникабельный, замкнутый, скромный.

Моя сестра очень дисциплинированная и целеустремленная․

Я уважаю смелых людей.


Мне нравится, что люди, которые заботятся обо мне, уверены в себе.

У меня скромные друзья.

Я и мои друзья очень болтливые.

Моя тетя очень самоуверенная женщина.

Наши вражеские солдаты самые трусливые.

Если вы будете настойчивы, вы добьетесь больших успехов.