Posted in Երկրաչափություն 7

Երկրաչափություն

Պարապմունք 13.
Քննարկում ենք ինքնաստուգման խնդիրները, սովորողները ինքնագնահատում են իրենց աշխատանքը: Ամփոփումը՝ մատյանում:
Պատրաստել ուսումնական նյութ դասագրքի հետևյալ հարցերով, էջ՝ 30: Աշխատանքը նախատեսված է ամբողջ նոյեմբեր ամսվա համար: Նյութը տեղադրել բլոգում, հղումը ուղարկել l.hakobyan@mskh.am հասցեին մինչև նոյեմբերի 27-ը:

Խնդիրներ դասարանում և տանը:
Խնդիրներ դասագրքից, համարներ՝  59, 60, 61․

59.Կիսորդներով կազմված անկյունը 60o է որովհետև <AOB=<BOC=<COD=30

90:3=30

15+30=15+=60o

60.<UOY=<UOX<VOU=ZOV<UOV=<XOU+<ZOY<XOZ=2<UOV=2×80=160

61.

ա)hl=lk եթե<hl=90o=<hk=180o որը հակասում է խնդրի պայմանին:

բ)եթե <hl >90 (բութ է)=>որ <hk>180o որը հակասում է խնդրի պայմանին ։

Posted in Ընդհանուր

Գործնական քերականություն

Կետերի փոխարեն գրիր համապատասխան տառը կամ երկհնչյունը:

1.Մի անգամ դեպի հարավ չվելիս ծիծեռնակները փորձանքի մեջ ընկան: Այդ տարի Շվեյցարիայում ուժեղ ցրտից բոլոր միջատները սատկել էին; Դե, էլ ի՛նչ պիտի ուտեին ծիծեռնակները. չէ՞ որ շատ թռչունների նման նրանք էլ են միջատներով սնվում: Խեղճ ծիծեռնակները սովից ուժասպառ եղան ու վայր ընկան: Բայց Շվեյցարիայի բնակիչներն անօգնական չթողեցին նրանց հավանեցին, դրեցին տուփերի մեջ ու տարան երկաթուղային կայարան: Այդտեղից էլ հատուկ գնացքով արագ ու ապահով ուղարկեցին հարա.:

2.Տիեզերենավի բոլոր ուղևորներն արդեն տեղերում էին, շարժասանդուղքը հեռացել, դուռն ամուր փակվել էր, և ուղեկցորդուհին թռիչքի մասին էր հայտարարում: Բայց դեռ վախենում էի, որ հանկարծ կզղջան մեզ այդ վտանգավոր թռիչքին թողնելու համար, կիջեցնեն, և մեր բոլոր ջանքերն ապարդյուն կանցնեն: Բայց հանկարծ մի ահավոր աղմուկ սկսվեց, նավը ցնցվեց ու թափով պոկվեց տեղից:
Մխրճվում ենք երկնքի մեջ, սլանում ենք դեպի աստղերը:

Posted in Ընդհանուր

Հայոց լեզու առաջադրանքներ գրքից

111. Փակագծերում տրված բառերից և բառակապակցություններից նախադասության մտքին համապատասխանող գոյականներ ստացի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:

Բնության մեջ համատարած լռություն (լռել) չկա:

Աղմուկը կարող է հիշողության (հիշել) կորուստի (կոչել) պատճառ դառնալ:

Աշխատանքից (աշխատել) հոգնած  մարդու վրա ազդում է քաղաքային երթևեկության (երթալ ու գալ) աղմուկը, բարձրաձայն խոսելը (խոսել):

Կա ենթադրություն (ենթադրել), որ ջուրը ոչ միայն Երկրի, այլ նաև ուրիշ մոլորակների (մոլորել) վրա է շատ:

Մարդաբաններ (մարդու մասին գիտությամբ զբաղվող) վկայում են, որ մարդկանց մարմնի յոթանասուն տոկոսը ջրից է բաղկացած:

Բժշկության խորհրդանիշը (խորհուրդը նշել) եղել և մնում է օձը:

112. Փակագծում տրված բառերից և բառակապակցություններից նախադասության մտքին համապատասխանող գոյականներ ստացի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:

Եֆրեմովի «Անդրոմեդի միգամածությունը» ֆանտաստիկական վեպում պատմում է մի խումբ տիեզերագնացների (տիեզերք գնալ) հեռավոր միջաստղայն ճանապարհորդությունները (ճանապարհորդել) մասին: Նրանց աստղաթիռի արագությունը (արագ) շատ մոտ է լույսի արագությանը (արագ), և ժամանակը երկրայինի համեմատությամբ (համեմատել) շատ դանդաղ է շարժվում: Տիեզերագնացները գալակտիկայի ամենահեռավոր շրջաններին հասնելու առաջադրանք(առաջադրել) ունեն: Պիտի հասնեն այն աստղին, որի մոլորակներից (մոլորել) մեկի վրա, ըստ որոշ ենթադրությունների (ենթադրել) մեզ նման մարդիկ են բնակվում: Ինչպիսի՜ն կլինի ամբողջ մարդկության ցնծությունը (ցնծալ), երբ նրանք վերադառնան ու այլ աշխարհի մարդկանցից ողջույն բերեն:

113. Հարցական դերանունները փոխարինի՛ր փակագծում տրված բառերից կազմված համապատասխան գոյականներով:

«Քավության նոխազ» (ի՞նչը, արտահայտել) արտահայտությունը հին հրեաների կրոնական մի (ինչի՞ց, սովորել) սովորույթից է առաջացել: Տարին մի անգամ հրեաները երկու այծ էին բռնում, որոնցից  մեկին էին միայն զոհում: Մյուսի վրա մարդիկ (ինչպե՞ս, հերթական) հերթականությամբ դնում էին ձեռքերն ու դրանով իրենց մեղքերը բարդում նրա վրա: Հետո այդ այծին (ի՞նչ, ազատ) ազատություն էին տալիս: Հիմա («ինչի՞, քավել) քավության նոխազ» անվանում են այն մարդկանց, որոնք իրենց վրա են վերցնում ուրիշի մեղքերը, ստիպված են լինում պատասխան տալ ուրիշ (ինչի՞, անել) արարքների համար:

114. Յուրաքանչյուր շարքի չորս բառերն ի՞նչ ընդհանուր հատկանիշ ունեն, որ նույն շարքի բառը չունի:

ա) վանք     բ) հարսնացու    գ) Հովհաննես                դ) կապիկ

                                                    Թումանյան  

անտառ      տիեզերագնաց     Թբիլիսի                          տեր

գայլ            եղբայր                    Լուսաստղ                     սարսափ  

երեխա      գիտնական            մոլորակ                         կամուրջ

թփուտ       առնետ                   «Ջութակ և սրինգ»        երեխա

Posted in Կենսաբանություն7

Պտերանմանների կառուցվածքը, կենսապայմանները և բազմազանությունը

Սպորավոր բույսերի շարքում մամուռներին հաջորդող բարձրակարգ բույսերի բաժինը ներկայացնում են պտերանմանները, որոնք ընդգրկում են մոտ 10.000 տեսակ:Պտերանմաններին են պատկանում պտերներըձիաձետերը և գետնամուշկերը:

37.jpg

Պտերանմաններն, ի տարբերություն մամուռների, լավ զարգացած, կատարյալ ցամաքային բույսեր են: Պտերանմաններին բնորոշ են հիմնական բուսական հյուսվածքները և լավ մասնագիտացված մարմինըՊտերանմաններին բնորոշ է արմատային համակարգ, ունեն լավ արտահայտված ցողուն և զարգացած տերևներ, նման են ծաղկավոր բույսերին, սակայն ծաղիկ չունեն:

Մոտ 300−350 միլիոն տարի առաջ պտերները հասնում էին 40 մ բարձրության և զբաղեցնում էին մեծ տարածություններ: Դրանք ծառանման պտերանմաններն էին, որոնցից կազմված անտառները զբաղեցնում էին ողջ երկրագունդը և հանդիսանում ֆոտոսինթեզող հիմնական ավտոտրոֆ օրգանիզմները: Պտերանմաններից կազմված վաղ անտառներում բնակվում էին հսկա միջատները և գիգանտ սողունները, օրինակ՝ դինոզավրերը: Ներկայումս ծառանման ձևերը պահպանվել են միայն Ավստրալիայում և Նոր Զելանդիայում, նրանց բարձրությունը հասնում է 20 մ-ի:

T04UAXBQNsM.jpg

Պտերներ: Ժամանակակից պտերները հիմնականում բազմամյա խոտաբույսեր են: Նրանք աճում են խոնավ, ստվերոտ վայրերում, գետերի և առուների եզրերին:

Ցողունը հողում վեր է ածվում կոճղարմատի, որից զարգանում են հավելյալ արմատները և տերևները: Պտերների կոճղարմատը թունավոր է և հանդիսանում է հումք որոշ դեղատեսակների համար:

Պտերների տերևները կրկնակի փետրաձև են, կանաչ, մինչև մեկ մետր երկարություն ունեցող: Պտերների ներկայացուցիչներից են՝ ադիանտումը, իժալեզուն, ձարխոտը:

Հայաստանի Հանրապետությունում տարածված է սովորական վահանապտերը, իսկ պտերանմանների որոշ տեսակներ գրանցված են «Կարմիր գրքում»: Վահանապտերի տերևները լայնորեն կիրառվում են ծաղկեփնջերի զարդարման մեջ:

85511000_fern.jpg

Վահանապտեր: Տերևները մասնակցում են ոչ միայն ֆոտոսինթեզի, այլև բազմացման գործընթացին: Վահանապտերի երիտասարդ տերևները խխունջանման պարուրված են: Աճում են գագաթով և աստիճանաբար ապապարուրվում:

Հասուն տերևացողունավոր պտերը հանդիսանում է անսեռ սերունդ կամ սպորոֆիտ:

Հասուն պտերի տերևի ստորին մակերեսին նկատվում են գորշ թմբիկներ: Դրանք պտերի անսեռ բազմացման օրգաններն են` սպորանգիումները, որտեղ զարգանում են սպորները:

41.jpg

Տերևաթիթեղի ստորին հատվածի սպորանգիումների պատռվելով` սպորները ընկնում են հողի մեջ և ծլում:

Յուրաքանչյուր սպոր իրենից ներկայացնում է ծլման պատրաստ մեկ բջիջ` սննդանյութերի անհրաժեշտ պաշարով:

Սպորից հողում առաջանում է 1−2 սմ տրամագծով կանաչ, սրտաձև թիթեղիկ, որը ռիզոիդներով ամրանում է հողին: Նախածիլի ստորին մասում գտնվող սեռական օրգաններում զարգանում են գամետները:

Կանաչ նախածիլը պտերի սեռական սերունդն է կամ գամետոֆիտը:

Արական սեռական օրգանները կոչվում են անթերիդիումներ: (♂)

Իգական սեռական օրգանները կոչվում են արքեգոնիումներ: (♀)

papor.jpg

Ջրի միջոցով (♂) գամետները լողում են դեպի իգականները: Արդյունքում նախածիլում կատարվում է բեղմնավորումզիգոտից զարգանում է սաղմ, որից առաջանում է մանր տերևներով երիտասարդ պտեր: Մի քանի տարի անց պարբերական աճի շնորհիվ պտերը վերածվում է հասուն բույսի:

Ուշադրություն

Անսեռ և սեռական սերունդների հերթափոխումով բազմացումը հատուկ է նաև ձիաձետերին և գետնամուշկերին:

Ձիաձետեր: Ձիաձետերը բազմամյա խոտաբույսեր են, որոնք նման են փոքր, կանաչ եղևնիների: Ապրում են հիմնականում խոնավ վայրերում և նախընտրում են թթվային հողերը, ունեն կոշտ ցողուն և լավ զարգացած ստորգետնյա ընձյուղներ՝ կոճղարմատներ, որոնցից դուրս են գալիս հավելյալ արմատներ:

42.jpg

Ձիաձետերի ընձյուղը հատվածավորված է, այսինքն՝ կազմված է հանգույցներից և միջհանգուցային հատվածներից: Մանր թեփուկային տերևները ցողունի վրա դասավորված են օղակաձև: Ֆոտոսինթեզը կատարվում է ձիաձետերի ցողուններում և ընձյուղներում, իսկ պաշարանյութերը կուտակվում են կոճղարմատներում:

Գարնանը կոճղարմատներից զարգանում են գարնանային ընձյուղներ, որոնց գագաթին գտնվում են սպորակիր հասկիկները` սպորանգիումներով:

Գետնամուշկեր: Գետնամուշկերը բազմամյա խոտաբույսեր են: Նրանք ունեն կանգուն կամ հողի վրա տարածվող ցողուններ, որոնք ծածկված են մանր և խիտ տերևներով:

Սողացող ցողուններից աճում են կարճ վերգետնյա ընձյուղներ, որոնց վրա գտնվում են սպորակիր հասկիկներ` լցված մանր դեղին սպորներով: Սպորներից զարգանում է հոլաձև նախածիլը: Գետնամուշկերը ամրանում են հողին արմատներով, հողի վրա տարածվող ցողուններից աճում են նաև հավելյալ արմատներ: Գետնամուշկերը և ձիաձետերը պտերների նման կարող են բազմանալ նաև կոճղարմատներով:

11.jpg
Posted in Ընդհանուր

Հանրահաշիվ

Պարապմունք 19.
1.«‎Ուսումնական աշուն»‎
առաջադրանքները-ամփոփումը տե՛ս այստեղ:


2.Քննարկում ենք հոկտեբեր ամսվա մաթ. ֆլեմոբի առաջադրանքները (1-5 համարի խնդիրները):

1. Աննան 1-9 թվերը տեղադրեց 3×3 աղյուսակում այնպես, որ յուրաքանչյուր տողով, սյունով, անկյունագծով թվերի գումարը եղավ նույնը: Ինչի՞ է հավասար առաջին և երրորդ տողերում գրված թվերի գումարը:

15+15=30

2. Հյութի համար վերցրեցին 6 մաս խնձոր, 5 մաս տանձ և 3 մաս ջուր: Տանձի և ջրի զանգվածը միասին 2կգ 400գ է: Որքա՞ն է խնձորի զանգվածը:

1կգ 800 գրամ

3. Քառակուսու մակերեսը 121 է: Գտեք այն եռանկյան պարագիծը, որի բոլոր կողմերը հավասար են և հավասար են այդ քառակուսու կողմին:

11×3=33

4.  Մեծ ուղղանկյան պարագիծը 20սմ է: Այդ ուղղանկյան մաս կազմող փոքր ուղղանկյունների պարագծերը համապատասխանաբար 6սմ, 8սմ, 10սմ են: Գտեք մեծ ուղղանկյան մակերեսը:

9 սմ քառ․


3. Աշխատանք դասագրքից՝ համար 82, 83
(քանի որ mskh.am-ը Googl հարթակում անհասանելի է, կարող եք
գրքի էլ.տարբերակը ներբեռնել այս էջից ):

Պարզեցրեք բազմանդաամը․ (82-84).

ա) 2a + 5b + 7a=9a+5b
բ) 2x + 3y + 10x=12x+3y
գ) 7a + b + 3a + b=10a+2b
դ) a + 7b + b + 2a=3a+8b
ե) 2x + y + 3x + y + 4x=9x+2y
զ) a + 2x + 5x + 2a + 9x=3a+16x

83.

ա) 12a + 5b − 4a=8a+5b
բ) 19x − 24y + x=20x-24y
գ) 17x − 4y + 5x + 4y=22x
դ) 5a − 2y + 4a + 2y=9a
ե) 40x + 15y − 40x − 16y=-y
զ) 9a − 3b + 5a − 7b − 8a=6a-10b
է) 2b − 6y + b + 5y − 3b=-y
ը) a + 2x + a − 13x − 2a=-11x

Posted in Ընդհանուր

Աշնանային արձակուրդների առաջադրանքներ

1. Վերանայիր բլոգիդ մաթեմատիկա բաժինը, լրացրու բաց թողած աշխատանքները:

2. Վերանայիր բլոգիդ մաթեմատիկա առանց բանաձևի բաժինը, լրացրու բաց թողած աշխատանքները:

3. Անդրադարձ Մաթեմատիկա ամսագրի 4-րդ համարին:

Կարդա հետևյալ կետերը, կատարիր առաջադրանքները
ա) Ինչպե՞ս վանդակավոր թղթի վրա գծել շրջանագիծ՝ առանց կարկինի օգնության:

Առաջադրանք:
Հետևելով ամսագրում նշված քայլերին, դու էլ փորձիր գծել շրջանագիծ առանց քանոնի օգնության, աշխատանքդ ներկայացրու բլոգում: Թղթի վրա շրջանագիծ գծելու համար ուրիշ ի՞նչ ճանապարհներ գիտես:




բ). Ինչպե՞ս են առաջացել երկրաչափական պատկերների անվանումները:
Առաջադրանք:
Փորձիր համացանցից գտնել այլ երկրաչափական պատկերների անվան ծագումները:

Ինչպե՞ս են առաջացել երկրաչափական պատկերների անվանումները:

4. Անդրադարձ մաթեմատիկա ամսագրի 23-րդ համարին:
Առաջադրանք: Կարդա Գիտե՞ս որ շարքը, հարստացրու այդ շարքը համացանցից գտնելով նման օրինակներ, ցանկության դեպքում կարող ես ինքդ էլ հնարել:

Ոչ միշտ են մարդիկ օգտագործել տասնորդական թվերի համակարգը: Նախկինում օգտագործվում էր 20 թվերի համակարգ:

Հռոմում երբեք 0 համար չի եղել, չնայած այն բանին, որ այնտեղի մարդիկ խելացի են և հաշվել գիտեն:

1-ից 100-ի բոլոր թվերի գումարը կլինի 5050:

Համաշխարհային մաթեմատիկական ռեկորդ. 2010 թվականին մաթեմատիկայի համաշխարհային օրվա շրջանակներում 1,13 մլն ուսանող աշխարհի 235 երկրներից ռեկորդ են սահմանել՝ ճիշտ պատասխանելով 479,732,613 հարցերին:

Երկրաչափական յուրահատկություն. Նույն պարագծով բոլոր երկրաչափական պատկերների մեջ ամենամեծ մակերեսը ունի շրջանը:

Թվային սնահավատություն Չինաստանի շատ հիվանդանոցներում 4-րդ հարկ գոյություն չունի, որովհետև չինարենում այն նշանակում է մահ:

Google-անվանումը առաջացել է Googol բառից, ինչը նշանկում է 100 զրոներով թիվ: Իսկ Google բառը գրված է եղել առաջին ներդնողի` հիմնադիրներին ուղարկված չեկի վրա: Դրանից հետո նրանք ընկերությունը հենց այդպես էլ անվանեցին:

5. Մասնակցիր մաթեմատիկական ֆլեշմոբի հետևյալ մակարդակներին (առաջադրանքները կհրապարակվեն հոկտմեբերի 26-ին)
ա)երկրորդ մակարդակ+
բ) առաջադրում են խնդիրներ սովորողները:+

Posted in Ընդհանուր

Հայոց լեզու առաջադրանքներ գրքից

100. Տրված կապերով կազմի՛ր նախադասություններ: Ո՞ր հարցին են պատասխանում դրանց հետ գործածվող գոյականները:

Պես-Նրա պես հմայիչ հայոց աշխարհը չէր տեսել։ Նրա-ու՞ մ

հետ-Մայրիկիս հետ զրուցելիս, ժամանակը կարծես կանգ է առնում։ Մայրիկիս-ու՞ մ

առանց- Առանց քույրիկիս ես իմ կյանքը չեմ կպատկերացնում։ Քույրիկիս-ու՞ մ

վրա-Տատիկիս տանը՝ սեղանի վրա, մշտապես դրված են նրա նրա սիրելի գրքերը։ Տատիկիս-ու՞ մ

համար-Ծնողները անում են ամեն ինչ՝ իրենց երեխաների լավ ապագայի համար: Երեխաների-ու՞ մ

102. Տրված վերաբերական բառերով նախադասություններ կազմի՛ր: Ինչպիսի՞ վերաբերմունք են արտահայտում դրանք:

Թերևս-Այս իրավիճակում սա, թերևս, միակ խելամիտ տարբերակն է։

միգուցե-Միգուցե մենք ապրում ենք մեր կյանքի լավագույն տարիները։

կարծես-Կարծես երեկ էր, երբ առաջին անգամ մուտք գործեցի Մխիթար Սեբաստացի կրթահամալիր։

մի՞թե-Մի՞թե վերջին պոետն եմ ես, վերջին երգիչն իմ երկրի։

երևի-Երևի նա էլ ինձ նման երազանքներով է ապրում։

103. Տրված մակբայները բաժանի՛ր իմաստային չորս խմբերի:

Դեմ առ դեմ, տեղ-տեղ, ամենուր, հեռու,

կամաց-կամաց, արագ, առավոտյան, երեկ, նախօրոք, օրեցօր,

բարեկամաբար, լրջորեն, կիսով չափ, շատ-շատ, քիչ:

106. Տրված բառերը բաժանի՛ր տասը խոսքի մասերի՝  

գոյական-շենք, տաղավար, հանելուկ

ածական-արագ, հոյակապ, փայտաշեն, շինարարական

թվական-երեքական, երրորդ, երեք հարյուր երեսուներկու

դերանուն-ես, ոչ ոք, բոլորը

բայ– կառուցել, զրուցել, խառնել

մակբայ-հավանաբար, տեղ-տեղ, առավոտյան

կապ– բացի, մեջ

շաղկապ-իսկ, և, որովհետև

ձայնարկություն– օ՜ֆ, հեյ-հե՜յ, ջա՜ն,

վերաբերական բառեր-գուցե, մասին, ո՛չ

Posted in Գրականություն7

Վանո Սիրադեղյան: Պարտուսի գերին

Եթե Հենդոն երկու տարի էլ նստի նույն դասարանում, համադասարանցիներին հորեղբայր կգա։ Հիմա էլ գալիս է, բայց՝ կրտսեր հորեղբայր։ Այնպես որ, պարտուսը Հենդոյից սարքել է վեցերորդցու կենդանի հուշարձան։

Երբ ժողկրթբաժնից գալիս են դասալսման, Հենդոյին քշում են դպրոցի այգի՝ ծառ էտելու, ձյուն կուտակելու, ոռոգելու… նայած քառորդին։ Հենդոյի գոյությունը գաղտնիք չէ շրջկենտրոնի համար, բայց դպրոցի ղեկավարությունը տեսուչների հետ Հենդոյի հանդիպումը համարում է անցանկալի։ Մի փոքրիկ դասասենյակում երկու անգործ մարդու գոյությունը չափից է ավելի։ Եվ, իսկապես, դասարան մտած միամիտ մեկը առաջին պահ Հենդոյին դաս լսող կկարծի․ նստում է վերջին նստարանին, պատուհանի մոտ, երեխաներից մի գլուխ բարձր ու ձանձրույթով լի։

…Ահա թիթեռը վայրէջքի գնաց, և երփներանգ այդ շարժումը թարմություն էր ձանձրույթի գորշ ֆոնի վրա։ Թիթեռը իջավ ծաղկաթերթի ուղիղ եզրին, թևերը ծալելու էր՝ թերթիկը հակվեց։ Թիթեռը թևին տվեց ելավ, իջավ նորից, թերթիկը հակվեց, թիթեռը ելավ… Թիթեռի հիմար համառությունը Հենդոյին կալավ։ Իսկ դասասենյակի պատուհանները գարնան դեմ փակ են։ Ապակուց դենը երևացող թիթեռի ջանքը թվաց անիրական։ Ինչ որ իմաստ կար այդ խազի մեջ, որ չէր թափանցում ապակուց։ Ուժեղ բութ մատով Հենդոն առանցքի վրա պտտեց փեղկի վրա ծռած տասանոց մեխը և (իհարկե, փեղկը լրիվ հագած չէր շրջանակին) չորս մատով քաշեց տակից։ Անմեղ հայացքը գրատախտակին հառած՝ Հենդոն ուժ տվեց դաստակին (նա ուժեղ էր և դիմագծերը կարող էին չմասնակցել մարմնի ջանքին), ու այն պահին, երբ անճոռնի փեղկը ճռնչալու էր, ազատ ձեռքով կավճի պստլիկ մի կտոր շպրտեց երկրորդ նստարանին նստած տղայի ծոծրակին։ Անակնկալից տղան ճչաց, աղմուկով վեր թռավ տեղից… Այդ աղմուկի տակ Հենդոն լուսամուտի ծածկող փեղկը մյուսից անջատեց։ Տղան, անշուշտ, զգաց Հենդոյի ուժը, բայց մեկ որ վեր էր թռել` կպավ ետևի նստածին։ Հենդոն քիչ֊քիչ բացում էր լուսամուտը։ Նրա թոքերը թարմ օդի համին ընկան և Հենդոն ակամա չափը անցկացրեց։ Ուսուցչուհին գրատախտակից շուռ եկել, սաստել էր դասարանը, բայց չէր կենտրոնանում, էլի ինչ֊որ բան տեղը չէր։ Մեկ էլ զգաց, որ դրսի շունչը խուժել է դասասենյակ։

— Ծածկիր, այ տղա։

Հենդոն ծածկում է դժկամությամբ և երկու րոպե նստում է հուսահատ֊զգաստ։ Իսկ շրթունքները շարժվում են, հայացքը սահում է դասարանով մեկ։ Հենդոն համրում է 22 համադասարանցիներին։ Այդ կենտրոնացած տեսքով նա նման է արտեզրին կանգնած պատանի հորթարածի։ Նա այս տարվա հորթերի հետ կզբաղվի այնքան ժամանակ, մինչև սրանք փոխադրվեն հաջորդ դասարան, հետո կընդունի հինգերորդից եկած կաթնակերներին։


Այսպես, Հենդոն, ծնողները, ուսուցիչները, ժողկրթբաժինը, լուսավորության մինիստրությունը վերջապես՝ սպասում են, որ Հենդոյի պարտադիր ուսուցման տարիքը անցնի։ Իսկ մինչ այդ Հենդոն կնստի֊կլսի—չի լսի՝ կընդարմանա։ Եթե եղանակը անձրևային է, գլուխը բռունցքներին դրած ննջում է քնաբեր դասաժխորի տակ (դիվոտում է միայն ուսուցչի գոռոցից), եթե արև է կամ պարզկա ցուրտ է, հինգ֊տասը րոպեն մեկ ոտքի է կանգնում ճմլկտալու և զորեղ հոդերը ճարճատում են… Կանայք ապշանքով կամ զզվանքով մտքներում հաշվում են հոդերի համազարկը, տղամարդիկ պարզապես հրավիրում են դուրս։ Հենդոն դռնից դուրս է գալիս, կանգնում է պատուհանի տակ և դա նշանակում է, որ ուսումնառությունն այսօր ավարտվեց, պայուսակը պիտի նետվի դուրս։ Հորթերը իրար են անցնում։ Թե՛ վախենում են ուսուցչի զայրալից ուշադրությունից, թե՛ ուրախ են, որ գործ բացվեց և պահը որսում, պայուսակը նետում են դուրս։ Այդ պայուսակից երեք հատ լիներ, կարելի կլիներ․ «Պարտուսը Հայաստանում» թանգարանի հիմքը դնել։ Հենդոն օդում չանչում է պայուսակը, ինչ մեջը մնաց՝ դրա տերն է և ծանրումեծ գնում է դպրոցի բակով։ Պայուսակը՝ երախը բաց, կախած ունի միջնամատի ծայրագույն հոդից, իբր՝ հետս է, բայց իմը չէ, իբր՝ զզվում ենք սատկած կատվից, բայց աղջիկ չենք, որ չկարենանք պոչը բռնած տանենք թաղենք… Վերջին հաշվով՝ կրում եմ մորս խաթեր։

— Հենրիխ, եկ գրատախտակի մոտ։

Հազվադեպ կանչ է։ Սա նշանակում է, որ հայկական դպրոցի ռուսերենի գերմանուհի ուսուցչուհին էլի տխուր է, ընկճվածությունից նրան գուցե Հենդոյի անբիծ ուղեղը հանի։ Հենդոն ռանդած, լաքած տախտակ է, դու կավիճով վրան գրում անցնում ես առաջ, այնտեղ տառերը փոշիանում թափվում են ցած։ Ոչ գիր, ոչ էլ միտք է հանդուրժում… Իսկ գուցեև կավիճն է, պարզապես, հում կիր, որովհետև ահա Հենդոն տեղից ժպտալով եկավ կանգնեց և նրա ժպիտը բթամիտի չէ, այլ բացահայտ քամահրական։ Նա այնպես վերջնական է արհամարհում գիտելիքը, ասես մի անգամ արդեն տիրապետել է։

Հենրիխ անունը Հենդոյի վրա մոգական ազդեցություն ունի, այլապես նա մեկ անգամ ասելով չէր գա կանգնի․ կճմլկտար, ձեռքը թափ կտար, չլսելու կտար… Բայց Հենրիխը նրան կտրում է դասարանից ու առանձնացնում մի բոլորովին ուրիշ, ոչ ամենքին հայտնի կողմից։ Բացի այդ, սիրում է ուսուցչուհու առոգանությունը, թերաթուխ լավաշի գույնի մաշկը, աղջնակի քիթուբերանը, տիկնիկի ծամերի նման փափուկ ծամերը։

— Հենրիխ, ասա րոդերը։

— Հաջա՞ն…

— Րոդերը, խնտրեմ։

Դասարանը թամաշի ակնկալիքով սսկվում է։ Հենդոն իբր մտասուզվեց։ Ձախ ձեռը կանթեց գոտկատեղին, աջ ափը խփեց ճակատին ու այդպես պահեց։ Գործողությունը լրիվացնելու համար մնում էր ափը զգույշ շուռ տար, տեսներ ճանճին կպա՞վ թե չէ։ Ուսուցչուհին մտացրիվ նայում է նրան և Հենդոն դասարանին նայելու փոխարեն նայում է առաստաղին։ Առաստաղին նայելով՝ գուցե թե մի բան սովորես եկեղեցում, բայց Հենդոյի կանգնած տեղից հարյուր կիլոմետր շառավղով չկա մի եկեղեցի, նույնիսկ հասարակ մատուռ չկա, որի որմին հայերեն մի տառ մնացած լինի։ Ինչը չեն ավերել թշնամիները, խնամքով քերել են «բարեկամները»։

Դասարանից մի օգնական շշուկ է գալիս, որից Հենդոն մի բառ է որսում․

— Սրեդնի,— ու շիտակ նայում է ուսուցչուհուն։

— Ետո՞…

— Սրեդնիիիի…

— Նու չտո՝ սրեդնի,— ջղայնությունը սիրում է ջղային լեզու։

— Սրեդնի Ազիա…

— Վա՜խ,— նվաղեց դասարանի գերազանցիկը և դասարանը ձեռից գնաց։ Ինքնատիրապետման ջանքից ուսուցչուհու բերանը ծամածռվեց, դեմքը կարմրեց, պարանոցի երակները ուռան ու… նա էլ պայթեց։ Դասարանը կապը կտրեց։ Խռխռում են, վրնջում են, թառաչում են, դոփդոփում են, գալարվում են, առիթ էր եկել՝ մեկը հասցրեց մյուսի ծոծրակին, մեկը կողքինի թանաքամանի մեջ գրպանից հանած ավազ լցրեց, ոտքի վրա հռհոացողի տակը ինչ֊որ սուր բան դրին, սա նստեց ու ոռնոցով թռավ, իսկ ուսուցչուհու ծիծաղը վերածվել էր հիստերիայի։

— Նստե՞մ,— անմեղ հարցրեց Հենդոն։

Չասացին՝ նստի։ Հենդոն նստելուց կշտացած էր ու այնքան էլ դեմ չէր կանգնելուն, բայց դասարանը ձեռից գնում էր։ Եվ Հենդոյի դեմքը խոժոռվեց։ Հետո սպառնաց՝ ափի կողով կոկորդը սղոցելով։ Նրա վիզը կտրելու բան էր և այդ շարժումը տպավորություն թողեց։

Դասարանը տաշտը լցրած ջրի նման ճողփալով հանդարտվում էր։

— Օ՜յ, նե մագու,— ուսուցչուհին վերագտել էր խոսելու ընդունակությունը։

Ուրեմն նրան դաս են հարցնում՝ խնդալով լիցքաթափվելու, բոռալով հանդարտվելու կամ դասաժամը ձգելու համար և ապերախտներից մեկնումեկի մտքով չի անցնում հատուցել գոնե «միջակով»։ Քառորդը փակվում է, և դասղեկը անարտահայտիչ կարդում է․

— Սեյրանյան Հենրիկ․ հայոց լեզու՝ երկու, հայ գրականություն՝ երկու, հանրահաշիվ՝ երկու… աշխարհագրություն՝ երկու… վարք՝ երկու…

Տանը նույն ոգով կարդում է հայրը, և մայրը արձագանքում է ամեն առարկային․

— Երկրաչափություն՝ երկու…

— Վա՜շ։

— Պատմություն…

— Վա՜խ։

— Ռուսաց լեզու…

— Վա՜շ, անլեզու տղես։

— Բուսաբանություն…

— Վա՜խ, բանվոր տղես։

— Անգլերեն…

— Վա՜շ, ռանչպար տղես…

— Աշխատանք՝ հինգ։

— Ա՜խ, մեռնեմ տուն պահող տղիս։

Հենդոն իրոք ոսկի ձեռքեր ունի։ Անհնար է մարզելով ու վարժելով այդպիսի ձեռքեր ունենալ, անհնար է նման ձեռք ստանալ որևէ եղանակով, դա, ոսկու նման, պիտի լինի ու գտնվի բնության մեջ։

Հենդոյին տեսնել է պետք փայտի գործ անելիս։ Իր գնդլիկ մատներով մանր֊մանր, ճշգրիտ, կլանված աշխատում է դպրոցի արհեստանոցում, և փայտերը կցմցելով զանգին սպասող ու իր դանդաղկոտությունը ծաղրող փինաչիներին մի պատասխան ունի․

— Իմս մեկ է, հըմը բեկ է։

Զգում ես, որ մարդը հյուսն է ծնվել, որ փայտի զգացողությունը հետն է աշխարհ բերել։

Հենդոն շինում է աթոռը և փորձել֊ցուցադրելու մի եղանակ ունի, աթոռը դնում է հատակին, ինքը դազգահից ցատկում է վրան։ Եվ միայն հատակի տախտակներն են իրար գալիս։ Իսկ իր գնահատանքին ներկայացրած աթոռները փորձարկում է անհամեմատ ներողամիտ՝ բռունցքով իջնում է նստատեղին — դիմացավ՝ լավ, չդիմացավ՝ սարքի նորից։

Ժամանակը եկավ և Հենդոյի կարիքը զգացին։ Դպրոցի կահույքը շերտ֊շերտ ներկի տակ փտել էր։ Մատակարարները առաջարկել էին` կամ֊երրորդով պատրաստի գույք, կամ լրիվի հաշվով` փայտանյութ։ Անտառից հեռու, աչքերից հեռու տեղ` ամենքն էլ փայտեղենի կարիք ունեին ու որոշվեց` տախտակ ու գերան։ Կկցմցեն ներքին ուժերով։ Իհարկե, նկատի ունեին նաև Հենդոյին։ Հենդոն ոգևորությամբ հանձն առավ դասասենյակում արվելիք գործը։ Դասերից հետո մնում, աշխատում էր։ Եվ ամեն առավոտ կաթնակերներից մեկը իր ճոճվող նստարանի կայունությունը զգալով, իր փեղկի բացվել֊փակվելը տեսնելով` ղժժում էին հրճվանքից։ Հենդոյի համար այդ անասնական հրճվանքն էլ մեծ պարգև էր, բայց գործի դիմաց, համենայն դեպս, նստարանի տիրոջ ճակատին մի կենտ կտոց էր տրաքացնում։

— Որ ձրիակերությունից հանկարծ չուռեք,— բացատրում էր։

Այդ չարաբաստիկ քառորդը արագ անցավ։ Դասղեկը ըստ ցուցակի կարդաց Հենդոյի անունը։ Հենդոն, կիսանստած, խուլ ականջ էր դնում միապաղաղ «երկու»֊ներին, մեկ էլ…

— Ի՞նչ,— հարցրեց Հենդոն։

— Աշխատանք՝ երկու,— մեքենայորեն կարդաց դասղեկը։

— Ո՞նց թե,— չհասկացավ Հենդոն։

Դասղեկը բարձրացրեց գլուխը, հետո նայեց թերթիկին, կասկածեց, բայց սաստող ձայնով կրկնեց՝

— Երկու։ Դասարանը ապշած էր։

— Հա֊ա՞,— անարդարությունը Հենդոյին թաղել էր։— Ուրեմն՝ երկու…֊ Եվ անդյուրաշարժ, բարեհոգի, ժպտերես Հենդոն այլայլված դուրս թռավ տեղից՝ ձեռքի հետ փեղկը պոկելով, հեսա մյուս ձեռքով պոկեց մյուս փեղկը, միասին խփեց հատակին,— առեք ձեզ՝ երկու,— առաջ գնաց, աքացիով տեղահան արեց երկու նստարան (երեխաները ճղճղացին), երկու շարքի փեղկերը պոկռտելով գնաց դեպի ուսուցչուհին, ուսուցչուհին վեր թռավ տեղից։ Հենդոն իր նորոգած աթոռը փշրեց հատակին,— առեք ձեզ՝ երկու,— նայեց շուրջը՝ ջարդելու էլի բաներ կային, բայց արհամարհական ձեռքը թափ տվեց, դռան մոտ էր, բայց իր արարքին վճռական իմաստ տալու համար գնաց դեպի լուսամուտը, մի վերջին անգամ կտացրեց դասարանի գերազանցիկի շեկլիկ գլխին ու դուրս թռավ պատուհանից։ Պայուսակը նրա ետևից նետող չեղավ։ Նա չսպասեց էլ։

1.Անհասկանալի բառերը բացատրիր բառարանի օգնությամբ:
2. Բնութագրիր Հենդոյին:

Հենդոն չէր սիրում սովորել և ուսուցիչների պատճառով էլ դարձել էր ննպատակ և ձանձրալի ։
3. Անարդա՞ր ես համարում Հենդոյին անբավարար գնահատելը: Ինչու՞:

Իմ կարծիքով եթե ուսուցիչները Հենդոյին ավելի ուշադիր լինեյն նա կառաջադիմեր և ըստ դրա էլ չէր մնա նույն դասարանում տարիներվ։Հենդոն ոսկի ձեռքեր ուներ որոնցով էլ նա օգնեց որպեսզի դպրոցի գույքը կարքի բերեն։
4. Արդարացրու կամ մեղադրիր Հենդոյին՝ արարքի համար:

Թեև Հենդոն լավ չէր սովորում բայց նա ապացուցեց որ կարող օգտակար լինել իր միակ տաղանդով։

Posted in Ընդհանուր

Քիմյա

Սովորել` էջ 58-62

Մետաղական և ոչ մետաղական տարրեր և պարզ նյութեր։ Տարրերի տարածվածությունը բնության մեջ