Posted in Ընդհանուր

Հայոց լեզու առաջադրանքներ գրքից

100. Տրված կապերով կազմի՛ր նախադասություններ: Ո՞ր հարցին են պատասխանում դրանց հետ գործածվող գոյականները:

Պես-Նրա պես հմայիչ հայոց աշխարհը չէր տեսել։ Նրա-ու՞ մ

հետ-Մայրիկիս հետ զրուցելիս, ժամանակը կարծես կանգ է առնում։ Մայրիկիս-ու՞ մ

առանց- Առանց քույրիկիս ես իմ կյանքը չեմ կպատկերացնում։ Քույրիկիս-ու՞ մ

վրա-Տատիկիս տանը՝ սեղանի վրա, մշտապես դրված են նրա նրա սիրելի գրքերը։ Տատիկիս-ու՞ մ

համար-Ծնողները անում են ամեն ինչ՝ իրենց երեխաների լավ ապագայի համար: Երեխաների-ու՞ մ

102. Տրված վերաբերական բառերով նախադասություններ կազմի՛ր: Ինչպիսի՞ վերաբերմունք են արտահայտում դրանք:

Թերևս-Այս իրավիճակում սա, թերևս, միակ խելամիտ տարբերակն է։

միգուցե-Միգուցե մենք ապրում ենք մեր կյանքի լավագույն տարիները։

կարծես-Կարծես երեկ էր, երբ առաջին անգամ մուտք գործեցի Մխիթար Սեբաստացի կրթահամալիր։

մի՞թե-Մի՞թե վերջին պոետն եմ ես, վերջին երգիչն իմ երկրի։

երևի-Երևի նա էլ ինձ նման երազանքներով է ապրում։

103. Տրված մակբայները բաժանի՛ր իմաստային չորս խմբերի:

Դեմ առ դեմ, տեղ-տեղ, ամենուր, հեռու,

կամաց-կամաց, արագ, առավոտյան, երեկ, նախօրոք, օրեցօր,

բարեկամաբար, լրջորեն, կիսով չափ, շատ-շատ, քիչ:

106. Տրված բառերը բաժանի՛ր տասը խոսքի մասերի՝  

գոյական-շենք, տաղավար, հանելուկ

ածական-արագ, հոյակապ, փայտաշեն, շինարարական

թվական-երեքական, երրորդ, երեք հարյուր երեսուներկու

դերանուն-ես, ոչ ոք, բոլորը

բայ– կառուցել, զրուցել, խառնել

մակբայ-հավանաբար, տեղ-տեղ, առավոտյան

կապ– բացի, մեջ

շաղկապ-իսկ, և, որովհետև

ձայնարկություն– օ՜ֆ, հեյ-հե՜յ, ջա՜ն,

վերաբերական բառեր-գուցե, մասին, ո՛չ

Posted in Գրականություն7

Վանո Սիրադեղյան: Պարտուսի գերին

Եթե Հենդոն երկու տարի էլ նստի նույն դասարանում, համադասարանցիներին հորեղբայր կգա։ Հիմա էլ գալիս է, բայց՝ կրտսեր հորեղբայր։ Այնպես որ, պարտուսը Հենդոյից սարքել է վեցերորդցու կենդանի հուշարձան։

Երբ ժողկրթբաժնից գալիս են դասալսման, Հենդոյին քշում են դպրոցի այգի՝ ծառ էտելու, ձյուն կուտակելու, ոռոգելու… նայած քառորդին։ Հենդոյի գոյությունը գաղտնիք չէ շրջկենտրոնի համար, բայց դպրոցի ղեկավարությունը տեսուչների հետ Հենդոյի հանդիպումը համարում է անցանկալի։ Մի փոքրիկ դասասենյակում երկու անգործ մարդու գոյությունը չափից է ավելի։ Եվ, իսկապես, դասարան մտած միամիտ մեկը առաջին պահ Հենդոյին դաս լսող կկարծի․ նստում է վերջին նստարանին, պատուհանի մոտ, երեխաներից մի գլուխ բարձր ու ձանձրույթով լի։

…Ահա թիթեռը վայրէջքի գնաց, և երփներանգ այդ շարժումը թարմություն էր ձանձրույթի գորշ ֆոնի վրա։ Թիթեռը իջավ ծաղկաթերթի ուղիղ եզրին, թևերը ծալելու էր՝ թերթիկը հակվեց։ Թիթեռը թևին տվեց ելավ, իջավ նորից, թերթիկը հակվեց, թիթեռը ելավ… Թիթեռի հիմար համառությունը Հենդոյին կալավ։ Իսկ դասասենյակի պատուհանները գարնան դեմ փակ են։ Ապակուց դենը երևացող թիթեռի ջանքը թվաց անիրական։ Ինչ որ իմաստ կար այդ խազի մեջ, որ չէր թափանցում ապակուց։ Ուժեղ բութ մատով Հենդոն առանցքի վրա պտտեց փեղկի վրա ծռած տասանոց մեխը և (իհարկե, փեղկը լրիվ հագած չէր շրջանակին) չորս մատով քաշեց տակից։ Անմեղ հայացքը գրատախտակին հառած՝ Հենդոն ուժ տվեց դաստակին (նա ուժեղ էր և դիմագծերը կարող էին չմասնակցել մարմնի ջանքին), ու այն պահին, երբ անճոռնի փեղկը ճռնչալու էր, ազատ ձեռքով կավճի պստլիկ մի կտոր շպրտեց երկրորդ նստարանին նստած տղայի ծոծրակին։ Անակնկալից տղան ճչաց, աղմուկով վեր թռավ տեղից… Այդ աղմուկի տակ Հենդոն լուսամուտի ծածկող փեղկը մյուսից անջատեց։ Տղան, անշուշտ, զգաց Հենդոյի ուժը, բայց մեկ որ վեր էր թռել` կպավ ետևի նստածին։ Հենդոն քիչ֊քիչ բացում էր լուսամուտը։ Նրա թոքերը թարմ օդի համին ընկան և Հենդոն ակամա չափը անցկացրեց։ Ուսուցչուհին գրատախտակից շուռ եկել, սաստել էր դասարանը, բայց չէր կենտրոնանում, էլի ինչ֊որ բան տեղը չէր։ Մեկ էլ զգաց, որ դրսի շունչը խուժել է դասասենյակ։

— Ծածկիր, այ տղա։

Հենդոն ծածկում է դժկամությամբ և երկու րոպե նստում է հուսահատ֊զգաստ։ Իսկ շրթունքները շարժվում են, հայացքը սահում է դասարանով մեկ։ Հենդոն համրում է 22 համադասարանցիներին։ Այդ կենտրոնացած տեսքով նա նման է արտեզրին կանգնած պատանի հորթարածի։ Նա այս տարվա հորթերի հետ կզբաղվի այնքան ժամանակ, մինչև սրանք փոխադրվեն հաջորդ դասարան, հետո կընդունի հինգերորդից եկած կաթնակերներին։


Այսպես, Հենդոն, ծնողները, ուսուցիչները, ժողկրթբաժինը, լուսավորության մինիստրությունը վերջապես՝ սպասում են, որ Հենդոյի պարտադիր ուսուցման տարիքը անցնի։ Իսկ մինչ այդ Հենդոն կնստի֊կլսի—չի լսի՝ կընդարմանա։ Եթե եղանակը անձրևային է, գլուխը բռունցքներին դրած ննջում է քնաբեր դասաժխորի տակ (դիվոտում է միայն ուսուցչի գոռոցից), եթե արև է կամ պարզկա ցուրտ է, հինգ֊տասը րոպեն մեկ ոտքի է կանգնում ճմլկտալու և զորեղ հոդերը ճարճատում են… Կանայք ապշանքով կամ զզվանքով մտքներում հաշվում են հոդերի համազարկը, տղամարդիկ պարզապես հրավիրում են դուրս։ Հենդոն դռնից դուրս է գալիս, կանգնում է պատուհանի տակ և դա նշանակում է, որ ուսումնառությունն այսօր ավարտվեց, պայուսակը պիտի նետվի դուրս։ Հորթերը իրար են անցնում։ Թե՛ վախենում են ուսուցչի զայրալից ուշադրությունից, թե՛ ուրախ են, որ գործ բացվեց և պահը որսում, պայուսակը նետում են դուրս։ Այդ պայուսակից երեք հատ լիներ, կարելի կլիներ․ «Պարտուսը Հայաստանում» թանգարանի հիմքը դնել։ Հենդոն օդում չանչում է պայուսակը, ինչ մեջը մնաց՝ դրա տերն է և ծանրումեծ գնում է դպրոցի բակով։ Պայուսակը՝ երախը բաց, կախած ունի միջնամատի ծայրագույն հոդից, իբր՝ հետս է, բայց իմը չէ, իբր՝ զզվում ենք սատկած կատվից, բայց աղջիկ չենք, որ չկարենանք պոչը բռնած տանենք թաղենք… Վերջին հաշվով՝ կրում եմ մորս խաթեր։

— Հենրիխ, եկ գրատախտակի մոտ։

Հազվադեպ կանչ է։ Սա նշանակում է, որ հայկական դպրոցի ռուսերենի գերմանուհի ուսուցչուհին էլի տխուր է, ընկճվածությունից նրան գուցե Հենդոյի անբիծ ուղեղը հանի։ Հենդոն ռանդած, լաքած տախտակ է, դու կավիճով վրան գրում անցնում ես առաջ, այնտեղ տառերը փոշիանում թափվում են ցած։ Ոչ գիր, ոչ էլ միտք է հանդուրժում… Իսկ գուցեև կավիճն է, պարզապես, հում կիր, որովհետև ահա Հենդոն տեղից ժպտալով եկավ կանգնեց և նրա ժպիտը բթամիտի չէ, այլ բացահայտ քամահրական։ Նա այնպես վերջնական է արհամարհում գիտելիքը, ասես մի անգամ արդեն տիրապետել է։

Հենրիխ անունը Հենդոյի վրա մոգական ազդեցություն ունի, այլապես նա մեկ անգամ ասելով չէր գա կանգնի․ կճմլկտար, ձեռքը թափ կտար, չլսելու կտար… Բայց Հենրիխը նրան կտրում է դասարանից ու առանձնացնում մի բոլորովին ուրիշ, ոչ ամենքին հայտնի կողմից։ Բացի այդ, սիրում է ուսուցչուհու առոգանությունը, թերաթուխ լավաշի գույնի մաշկը, աղջնակի քիթուբերանը, տիկնիկի ծամերի նման փափուկ ծամերը։

— Հենրիխ, ասա րոդերը։

— Հաջա՞ն…

— Րոդերը, խնտրեմ։

Դասարանը թամաշի ակնկալիքով սսկվում է։ Հենդոն իբր մտասուզվեց։ Ձախ ձեռը կանթեց գոտկատեղին, աջ ափը խփեց ճակատին ու այդպես պահեց։ Գործողությունը լրիվացնելու համար մնում էր ափը զգույշ շուռ տար, տեսներ ճանճին կպա՞վ թե չէ։ Ուսուցչուհին մտացրիվ նայում է նրան և Հենդոն դասարանին նայելու փոխարեն նայում է առաստաղին։ Առաստաղին նայելով՝ գուցե թե մի բան սովորես եկեղեցում, բայց Հենդոյի կանգնած տեղից հարյուր կիլոմետր շառավղով չկա մի եկեղեցի, նույնիսկ հասարակ մատուռ չկա, որի որմին հայերեն մի տառ մնացած լինի։ Ինչը չեն ավերել թշնամիները, խնամքով քերել են «բարեկամները»։

Դասարանից մի օգնական շշուկ է գալիս, որից Հենդոն մի բառ է որսում․

— Սրեդնի,— ու շիտակ նայում է ուսուցչուհուն։

— Ետո՞…

— Սրեդնիիիի…

— Նու չտո՝ սրեդնի,— ջղայնությունը սիրում է ջղային լեզու։

— Սրեդնի Ազիա…

— Վա՜խ,— նվաղեց դասարանի գերազանցիկը և դասարանը ձեռից գնաց։ Ինքնատիրապետման ջանքից ուսուցչուհու բերանը ծամածռվեց, դեմքը կարմրեց, պարանոցի երակները ուռան ու… նա էլ պայթեց։ Դասարանը կապը կտրեց։ Խռխռում են, վրնջում են, թառաչում են, դոփդոփում են, գալարվում են, առիթ էր եկել՝ մեկը հասցրեց մյուսի ծոծրակին, մեկը կողքինի թանաքամանի մեջ գրպանից հանած ավազ լցրեց, ոտքի վրա հռհոացողի տակը ինչ֊որ սուր բան դրին, սա նստեց ու ոռնոցով թռավ, իսկ ուսուցչուհու ծիծաղը վերածվել էր հիստերիայի։

— Նստե՞մ,— անմեղ հարցրեց Հենդոն։

Չասացին՝ նստի։ Հենդոն նստելուց կշտացած էր ու այնքան էլ դեմ չէր կանգնելուն, բայց դասարանը ձեռից գնում էր։ Եվ Հենդոյի դեմքը խոժոռվեց։ Հետո սպառնաց՝ ափի կողով կոկորդը սղոցելով։ Նրա վիզը կտրելու բան էր և այդ շարժումը տպավորություն թողեց։

Դասարանը տաշտը լցրած ջրի նման ճողփալով հանդարտվում էր։

— Օ՜յ, նե մագու,— ուսուցչուհին վերագտել էր խոսելու ընդունակությունը։

Ուրեմն նրան դաս են հարցնում՝ խնդալով լիցքաթափվելու, բոռալով հանդարտվելու կամ դասաժամը ձգելու համար և ապերախտներից մեկնումեկի մտքով չի անցնում հատուցել գոնե «միջակով»։ Քառորդը փակվում է, և դասղեկը անարտահայտիչ կարդում է․

— Սեյրանյան Հենրիկ․ հայոց լեզու՝ երկու, հայ գրականություն՝ երկու, հանրահաշիվ՝ երկու… աշխարհագրություն՝ երկու… վարք՝ երկու…

Տանը նույն ոգով կարդում է հայրը, և մայրը արձագանքում է ամեն առարկային․

— Երկրաչափություն՝ երկու…

— Վա՜շ։

— Պատմություն…

— Վա՜խ։

— Ռուսաց լեզու…

— Վա՜շ, անլեզու տղես։

— Բուսաբանություն…

— Վա՜խ, բանվոր տղես։

— Անգլերեն…

— Վա՜շ, ռանչպար տղես…

— Աշխատանք՝ հինգ։

— Ա՜խ, մեռնեմ տուն պահող տղիս։

Հենդոն իրոք ոսկի ձեռքեր ունի։ Անհնար է մարզելով ու վարժելով այդպիսի ձեռքեր ունենալ, անհնար է նման ձեռք ստանալ որևէ եղանակով, դա, ոսկու նման, պիտի լինի ու գտնվի բնության մեջ։

Հենդոյին տեսնել է պետք փայտի գործ անելիս։ Իր գնդլիկ մատներով մանր֊մանր, ճշգրիտ, կլանված աշխատում է դպրոցի արհեստանոցում, և փայտերը կցմցելով զանգին սպասող ու իր դանդաղկոտությունը ծաղրող փինաչիներին մի պատասխան ունի․

— Իմս մեկ է, հըմը բեկ է։

Զգում ես, որ մարդը հյուսն է ծնվել, որ փայտի զգացողությունը հետն է աշխարհ բերել։

Հենդոն շինում է աթոռը և փորձել֊ցուցադրելու մի եղանակ ունի, աթոռը դնում է հատակին, ինքը դազգահից ցատկում է վրան։ Եվ միայն հատակի տախտակներն են իրար գալիս։ Իսկ իր գնահատանքին ներկայացրած աթոռները փորձարկում է անհամեմատ ներողամիտ՝ բռունցքով իջնում է նստատեղին — դիմացավ՝ լավ, չդիմացավ՝ սարքի նորից։

Ժամանակը եկավ և Հենդոյի կարիքը զգացին։ Դպրոցի կահույքը շերտ֊շերտ ներկի տակ փտել էր։ Մատակարարները առաջարկել էին` կամ֊երրորդով պատրաստի գույք, կամ լրիվի հաշվով` փայտանյութ։ Անտառից հեռու, աչքերից հեռու տեղ` ամենքն էլ փայտեղենի կարիք ունեին ու որոշվեց` տախտակ ու գերան։ Կկցմցեն ներքին ուժերով։ Իհարկե, նկատի ունեին նաև Հենդոյին։ Հենդոն ոգևորությամբ հանձն առավ դասասենյակում արվելիք գործը։ Դասերից հետո մնում, աշխատում էր։ Եվ ամեն առավոտ կաթնակերներից մեկը իր ճոճվող նստարանի կայունությունը զգալով, իր փեղկի բացվել֊փակվելը տեսնելով` ղժժում էին հրճվանքից։ Հենդոյի համար այդ անասնական հրճվանքն էլ մեծ պարգև էր, բայց գործի դիմաց, համենայն դեպս, նստարանի տիրոջ ճակատին մի կենտ կտոց էր տրաքացնում։

— Որ ձրիակերությունից հանկարծ չուռեք,— բացատրում էր։

Այդ չարաբաստիկ քառորդը արագ անցավ։ Դասղեկը ըստ ցուցակի կարդաց Հենդոյի անունը։ Հենդոն, կիսանստած, խուլ ականջ էր դնում միապաղաղ «երկու»֊ներին, մեկ էլ…

— Ի՞նչ,— հարցրեց Հենդոն։

— Աշխատանք՝ երկու,— մեքենայորեն կարդաց դասղեկը։

— Ո՞նց թե,— չհասկացավ Հենդոն։

Դասղեկը բարձրացրեց գլուխը, հետո նայեց թերթիկին, կասկածեց, բայց սաստող ձայնով կրկնեց՝

— Երկու։ Դասարանը ապշած էր։

— Հա֊ա՞,— անարդարությունը Հենդոյին թաղել էր։— Ուրեմն՝ երկու…֊ Եվ անդյուրաշարժ, բարեհոգի, ժպտերես Հենդոն այլայլված դուրս թռավ տեղից՝ ձեռքի հետ փեղկը պոկելով, հեսա մյուս ձեռքով պոկեց մյուս փեղկը, միասին խփեց հատակին,— առեք ձեզ՝ երկու,— առաջ գնաց, աքացիով տեղահան արեց երկու նստարան (երեխաները ճղճղացին), երկու շարքի փեղկերը պոկռտելով գնաց դեպի ուսուցչուհին, ուսուցչուհին վեր թռավ տեղից։ Հենդոն իր նորոգած աթոռը փշրեց հատակին,— առեք ձեզ՝ երկու,— նայեց շուրջը՝ ջարդելու էլի բաներ կային, բայց արհամարհական ձեռքը թափ տվեց, դռան մոտ էր, բայց իր արարքին վճռական իմաստ տալու համար գնաց դեպի լուսամուտը, մի վերջին անգամ կտացրեց դասարանի գերազանցիկի շեկլիկ գլխին ու դուրս թռավ պատուհանից։ Պայուսակը նրա ետևից նետող չեղավ։ Նա չսպասեց էլ։

1.Անհասկանալի բառերը բացատրիր բառարանի օգնությամբ:
2. Բնութագրիր Հենդոյին:

Հենդոն չէր սիրում սովորել և ուսուցիչների պատճառով էլ դարձել էր ննպատակ և ձանձրալի ։
3. Անարդա՞ր ես համարում Հենդոյին անբավարար գնահատելը: Ինչու՞:

Իմ կարծիքով եթե ուսուցիչները Հենդոյին ավելի ուշադիր լինեյն նա կառաջադիմեր և ըստ դրա էլ չէր մնա նույն դասարանում տարիներվ։Հենդոն ոսկի ձեռքեր ուներ որոնցով էլ նա օգնեց որպեսզի դպրոցի գույքը կարքի բերեն։
4. Արդարացրու կամ մեղադրիր Հենդոյին՝ արարքի համար:

Թեև Հենդոն լավ չէր սովորում բայց նա ապացուցեց որ կարող օգտակար լինել իր միակ տաղանդով։

Posted in Ընդհանուր

Քիմյա

Սովորել` էջ 58-62

Մետաղական և ոչ մետաղական տարրեր և պարզ նյութեր։ Տարրերի տարածվածությունը բնության մեջ

Posted in Ընդհանուր

Autumn in my yard

Look out of your window, describe autumn in your yard, in your street, make videos, recordings.

Autumn is one of the four seasons. I love fall because the leaves are turning red, yellow, orange, and it’s nice. I had a week’s vacation. I visited my grandmother during my vacation. It was a very beautiful autumn. And also the sunsets were very beautiful, it has red, yellow, pink, orange colors. I also like to walk with my friends in autumn. I hope I can enjoy the beauty of autumn. Because we can enjoy the colors given by autumn.

Posted in Ընդհանուր

Հանրահաշիվ

Պարապմունք 18.
Թեմա՝  Բազմանդամներ

Սահմանում: Միանդամների գումարն անվանում են բազմանդամ:

Այն միանդամները, որոնցից բաղկացած է բազմանդամը, կոչվում են բազմանդամի անդամներ:
Օրինակ՝ 4x2 – 5xy + 3x – 1 բազմանդամի անդամներն են 4x2; – 5xy;  3x և 1 միանդամները:

Եթե բազմանդամը բաղկացած է երկու անդամից, ապա այդ բազմանդամն անվանում են երկանդամ, եթե երեք անդամից՝ եռանդամ: Միանդամը համարում են մեկ անդամից բաղկացած բազմանդամ:

5a2b + 2 + 4ab2 – 3a2b – 7 բազմանդամի մեջ 5a2b և – 3a2b անդամները նման գումարելիներ են, քանի որ նրանք ունեն միևնույն տառային մասեր: Նման գումարելիներ են նաև 2-ը և -7-ը, որոնք չունեն տառային մասեր: Բազմանդամի մեջ նման միանդամները անվանում են բազմանդամի նման անդամներ, իսկ բազմանդամի մեջ նման անդամների միացումը՝ բազմանդամի նման անդամների միացում:

Օրինակ՝
5a2b + 2 + 4ab2 – 3a2b – 7 բազմանդամի մեջ կատարենք նման անդամների միացում:

5a2b + 2 + 4ab2 – 3a2b – 7= (5a2b – 3a2b) + 4ab2 + (2 – 7) =

= 2a2b + 4ab2 – 5:

2a2b + 4ab2 – 5 բազմանդամի յուրաքանչյուր անդամ կատարյալ տեսքի միանդամ է, և այդ բազմանդամի մեջ չկան նման անդամներ: Այդպիսի բազմանդամներն անվանում են կատարյալ տեսքի բազմանդամներ:

Ցանկացած բազմանդամ կարելի է բերել կատարյալ տեսքի: Դրա համար անհրաժեշտ է նրա յուրաքանչյուր անդամ դարձնել կատարյալ տեսքի և կատարել նման անդամների միացում:


8xy + 6x2y3 – 9 կատարյալ տեսքի բազմանդամի անդամներն են երկրորդ, հինգերորդ և զրոյական աստիճանի միանդամներ: Այդ աստիճաններից ամենամեծն անվանում են բազմանդամի աստիճան:
Օրինակ՝ 8xy + 6x2y3 – 9 բազմանդամը հինգերորդ աստիճանի բազմանդամ է:

Կատարյալ տեսքի բազմանդամի աստիճան են անվանում նրա բաղադրիչ միանդամներից ամենամեծի աստիճանը:

Առաջաջադրանքներ:
1.Ի՞նչ է բազմանդամը, բերեք մի քանի օրինակներ:

Միանդամների գումրը կոչվում է բազմանդամ օրինակ՝ 3ax2y3-4x2+10 5y3-3x2y
2. Ի՞նչ ենք հասկանաում  կատարյալ տեսքի բազմանդամ ասելով:

Կատչյալ տեսքի բազմանդամի մեջ բոլոր միանդամները կատարյալ են, և չկան նման անդամներ։
3.Ի՞նչ ենք հասկանաում  բազմանդամի աստիճան ասելով:

Բազմանդամի աստիճանը նրա մեջ մտնող բոլոր միանդամներից ամենամեծ աստճան ունեցող միանդամի աստիճանն է։
4.Գրեք բազմանդամի օրինակներ /հինգ հատ/, այնուհետև բերեք կատարյալ տեսքի:

3xy-2a2+5ab2+7a2=3xy+5ab2+5a2

6ay2+4xb2-3x+7a-5xbb=6ay2-xb2+7a-3x

8b2+5bb+3xy=3xy+13b2

2xy-3a2b+5ba2=2xy+2a2b

4c2d-2ba2+5c2d=-2ba2+9c2d
5. Գրեք բազմանդամի երկու օրինակ, այնուհետև նշեք բազմանդամի անդամները:

2xy2+5ab3 2xy2,5ab3

7ab2+2xy-12x, 7ab2,
6.Գրեք բազմանդամի օրինակներ, նշեք բազմանդամի աստիճանը:

4xy+2ab2-7, 3աստիճան

5ab-3xy3+2cd, 4աստիճան


7.Գրեք հինգ հատ այնպիսի բազմանդամների օրինակներ,  որոնք ներառում են նման միանդամներ, այնուհետև կատարեք նման անդամների միացում:

4ad-3a2b+2ad-5a2b=6ad-8a2b

2xy2+3cd-5xy2-7cd+6pk=-3xy2-4cd+6pk2

5cd+8ad-3xy3+6ad+9xy3=14ad+6xy3+5cd

7ax+5bc2-9ax+8bc2=-2ax+13bc2

6xy2+3ab-2xy2+8ab=4xy2+11ab


8.Աշխատանք դասագրքից՝ համար 70, 71

70.ա)3abc-7abc=-4abc

բ)9a3b2-9a3b2=0a3b2=0

գ)5a-6a=-1a=-a

դ)7a-a=_6a

7a-a=+6a

71.ա)18a2b-4a2b+6a2b=20a2b

բ)6a8b2+7a8b2+(-2)a8b2=+11a8b2

գ)4b3c4 +8b3c4 -14b3c4 =-10b3c4+8b3c4=-2b3c4

դ)Oc2e5+4c2e5=-12c2e5

ե)2,1a2e-1,6a2e=2,a2e

զ)6,46a4k+23,14a4k-8,6a4k=8,6a4k-8-6a4k=0

ը)է) 5,18a2p3 + 3,22a2p3 – 2,4a2p3 = 6a2p3
ը) 7,14ax2+4,36ax2-12,8ax2 = -1,3ax2


(քանի որ mskh.am-ը դեռ անհասանելի է, կարող եք գրքի էլ.տարբերակը ներբեռնել այս էջից ):

Posted in Կենսաբանություն7

Ինչպես պայքարել բոբրբոսի դեմ թարգմանեություն

Երբ բորբոսը հայտնվում է, անհրաժեշտ են որոշակի պայմաններ: Վատ օդափոխվող սենյակ: Նման վայրերում մարդկանց բնակության միջավայրում խոնավությունն ու ջերմությունը բավական է, որպեսզի բորբոսն իրեն լիարժեք բնակիչ զգա: Տարածքների ամենատարածված օրինակները, որտեղ կարող է բորբոս առաջանալ. նկուղներ և կիսանկուղային հարկեր: Այն կաճի և կզարգացնի քարե բետոնե աղյուսով կղմինդր փայտի սոսինձ, նույնիսկ ապակի և պլաստմասսա շինարարության ոլորտում, հատուկ ուշադրություն է դարձվում բետոնե աղյուսների և փայտի պաշտպանությանը, քանի որ այդ նյութերն առավել հաճախ օգտագործվում են շինարարության, կաղապարի մեջ: սպորները շատ լուրջ վտանգ են ներկայացնում այն ​​մարդու համար, ով անընդհատ օդում է և մտնում է թուլացած իմունային համակարգ ունեցող մարդկանց օրգանիզմ, ես դա արտահայտում եմ կենսական օրգաններում, թոքերում, մարսողական օրգաններում, լյարդում, այստեղ. այն հիվանդությունների կարճ ցուցակն է, որոնք կապված են բորբոսի, քթի, միջին ականջի բորբոքման, բրոնխիտի, ռինիտի, բրոնխիալ ասթմայի հետ, անոթային խանգարումներ միկոտոքսիկոզ Բոլոր թվարկված հիվանդությունները քրոնիկ են և դժվարություններ են առաջացնում և ներգրավվածություն բորբոսի դեմ պայքարում, մարդկությունը հանդես է եկել հատուկ հակասեպտիկ ձևակերպումներով, որոնց հիմնական խնդիրն է ոչնչացնել բորբոսն ու սնկերը տուժած մակերեսների վրա և կանխել դրանց նորից հայտնվելը, ինչպես նաև հակասեպտիկ ձևակերպումներ. օգտագործվում է որպես պրոֆիլակտիկ միջոց փայտի և բետոնե մակերեսների վրա սնկերի առաջացման դեմ:

Posted in Երկրաչափություն 7

Ամփոփում երկրաչափություն

Պարապմունք 12

1. Ո՞ր անկյուններն են հավասար և ի՞նչու:

<AOB=<EOC հավասար են  որովհետև 2-ն էլ 30 աստիճան են։

2.Քանի՞ անկյուն ես տեսնում գծագրում, նշիր անունները, նշիր մոտավոր աստիճանային չափը,  ըստ քեզ ո՞րն է դրանցից ամենամեծը:

 HAC=70^, DAC =45^, HAD=25^

3.Տրված է 4սմ երկարությամբ  AB հատվածը:  M կետը այն բաժանել է երկու հավասար մասերի: Ի՞նչ կետ է M կետը AB հատվածի համար, գտիր MB հատվածի երկարությունը:

M կետը միջնակետն է: MB=2սմ-ի

4.CB ճառագայթը  DCA անկյունը բաժանել է հավասար մասերի, հետևաբար այն <DCA -ի —————————–է:

CB ճառագայթը  DCA DCA անկյան կիսորդն է։ 

Ինչի՞ է հավասար <DCA-ն։

DCA-ն =60^
5.Տրված հատվածի երկարությունը  արտահայտել սանտիմետրով.
ա) 5դմ 7սմ =57սմ
բ) 15մ 2դմ=1520 սմ
գ)  3կմ 600մ=3600մ

6. A, B, C Կկետերը գտնվում են մի ուղղի վրա։
Համեմատել հատվածները, որոնց երկարություններն են՝
AB=250մմ  BC=27սմ։
Գտիր AC hատվածի երկարությունը։
Տարբերակ 1

AB=250մմ  

BC=270մմ 

AC= 270+250=520 

AB<BC 

AC>AB 

AC>BC

Տարբերակ 2

AC= 270-250=20 մմ

AB=250մմ  

BC=270մմ 

7. Նկարիր կից և հակադիր անկյուններ, նշիր յուրաքանչյուրի համար  հատկությունը:

Կից անկյունների գումարը հավասար է 180^
Հակադիր անկյունները հավասար են:

8.Քանի՞ չփռված անկյուն է առաջանում 2 ուղիղների հատումից;

4չփեված անկյուն

9.Ինչպսի՞ անկյուններ են պատկերված նկարում.

75^ սուր անկյուն 105^բութ անկյուն <ABC+,<CBD=180^

Կից անկյուններ են․

10.Գտնել բոլոր անհայտ անկյունները, տես նկարը։

CEB=140

CEA=BED=40

Posted in Ընդհանուր

Հայոց լեզու առաջադրանքներ գրքից

338. Տեքստը փոխադրի՛ր  չորս-հինգ նախադասությամբ:
Կրիան ու նապաստակը վիճեցին, թե ո՛վ է ավելի արագ վազում: Քանի որ խոսքով իրար ոչինչ չկարողացան ապացուցել, որոշեցին մրցել: Հանդիպման տեղը նշեցին ու բաժանվեցին: Նապաստակը չէր կասկածում, որ ինքն իսկապես արագավազ է: Նա հույսը դրեց իր բնատուր արագավազության վրա ու ճամփեզրին պառկեց , մուշ-մուշ քնեց, որ մի քիչ հանգստանա: Իսկ կրիան հասկանում էր, որ ինքը դանդաղաշարժ է, դրա համար էլ առանց հանգստանալու վազում էր ու վազում: Այդպես նա քնած նապաստակից առաջ անցավ  ու նվաճեց հաղթողի պարգևը:
Այդպես է, երբ բնական ընդունակությունները չեն օգտագործվում, աշխատասիրությունը հաղթում է:

Կրիան ու նապաստակը վիճեցին՝ ով է ավելի արագաշարժ, իրար չհասկացան և որոշեցին մրցել։ Նապաստակը վստհ էր, որ ինքն արագավազ է ու որոշել էր պառկել փողոցի մեջտեղում և քնել։ Իսկ կրիան գիտեր, որ ինքը դանդաղաշարժ է և ամբողջ ճանապարհը անդադար վազեց։ Մինչ նապաստակը քնած էր, կրիան անցավ նրան և հաղթեց։ Աշխատասիրությունը միշտ հաղթում է։

339. Հետևություններից ո՞րն է (որո՞նք են) համապատասխանում տեքստին: Ընտրությունդ հիմնավորի՛ր: Կարող ես նաև այլ հետևություն անել:
Արագիլին հարցրին.
– իմաստո՛ւն հավք, ինչո՞ւ ես անվերջ մի ոտքի վրա կանգնում:
Պատասխանեց.
Որպեսզի գոնե մի քիչ թեթևացնեմ աշխարհի բեռը:
Հետևություն
ա) Մարդիկ մեծամիտ են ու շատ կարևորում են իրենց: Նրանց թվում է, թե իրենք են տանում աշխարհի հոգսը, և իրենցից է կախված, թե աշխարհն ինչպե՛ս է ապրում:
բ) Կա մարդ, որ այնքան բարի է, աշխարհի ու մարդկանց նեղություն չտալու համար պատրաստ է «մեկ ոտքի վրա» ապրելու: Իր կյանքը կդժվարացնի, միայն թե ուրիշների համար հեշտ լինի:
գ) Ծույլ մարդիկ, իրենց բան ու գործը թողած, ամբողջ օրը կարծես աշխարհի հոգսն են հոգում:
դ)Կան պարծենկոտ մարդիկ, որոնք իրենց ամենասովորական արարքները շատ են կարևորում ու դրանք վեհ գաղափարներով բացատրում:
ե) Բոլոր մարդիկ  պիտի մեկ ոտք ունենան, որ երկրի բեռը թեթև լինի:
զ) Մարդիկ պետք է հարգեն դիմացինների սովորությունները և դրանց  վերաբերող ավելորդ հարցեր չտան, թե չէ երբեմն շատ անհեթեթ պատասխաններ կլսեն: Ամեն ինչ չէ, որ բացատրելի է:
է) Մարդիկ այնքան եսասեր ու շահամոլ  են, որ երբեք, մի թռչունի չափ անգամ չեն մտածի  իրենց երկրի մասին:


340. Տեքստն ավարտի՛ր նրան հաջորդող հետևություններից նրանցով, որոնք տեքստից են բխում:
Ագռավին աղավնու շորորուն քայլքը շատ դուր եկավ: «Աստված վկա,- ասաց ինքն իրեն,- ես էլ պիտի այդպես շորորամ»: Փորձեց-փորձեց, տեսավ՝ չի ստացվում, ինքն աղավնու պես քայլել չի կարողանում: «Է՛հ,- ասաց,- ի՛նչ հիմարություն, ավելի լավ է՝ նորից պապերիս նման քայլեմ»: Փորձեց, տեսավ, որ պապերի քայլքն էլ է մոռացել: Այդ օրվանից ագռավը ո՛չ շորորալ է կարողանում, ո՛չ էլ ուղղակի քայլել, ցատկոտում է:
Հետևություն
ա) Մարդ թող չփորձի ուրիշների նման ապրել ու իր բնույթից չբխող բաներ անել, թե չէ անհարմար վիճակի մեջ կընկնի:
բ) Մարդը, որ ինչ-որ բան շատ ու սրտանց ցանկանա, անպայման ուզածին կհասնի:
գ)Ավելի լավը դառնալու համար մարդ պիտի անընդհատ շուրջը նայի, ուսումնասիրի ու սովորի:
դ) Եթե մեկն անընդհատ փորձի ուրիշներին ընդօրինակել, սեփական ոչինչ չի ունենա:
ե) Բնությունն իր շնորհները հավասար չի բաժանում մարդկանց, իսկ մարդիկ դժվար են հաշտվում այդ անարդարության հետ և անընդհատ փորձում են ինչ-որ բան ուղղել:
զ) Մարդուն միշտ ուրիշի ունեցածն է ավելի լավը թվում: Փոխանակ իրեն ու իր մեջ նայի. մարդը աչքն անընդհատ ուրիշի ունեցածին է գցում:

Posted in Ընդհանուր

Գործնական քերականություն

1. Տրված բառերի մեջ յ կիսաձայնն ավելացնելով՝ ստացիր նոր բառեր: Փորձիր ինքդ գտնել նման բառեր:
Հայտ, այլ, բայց, հույն, հյուր, սայր, վայր, պայտ, այգի, բույն, հայց:

Վայրագ,կայտառ,մայթ,կայք,այտ․
2. Բառաշարքում առանձնացրու հոմանիշ բառերի հինգ եռյակ:
Ազնիվ, անվախ, գեղեցիկ, ագահ, դաժան, աչքածակ, արդար, աներկյուղ, վայրագ, չքնաղ, կտրիճ, գեղանի, անգութ, ուղղամիտ, անկուշտ:

Ազնիվ-արդար, ուղղամիտ

աներկյուղ,-անվախ, կտրիճ

գեղեցիկ-չքնաղ, գեղանի

աչքածակ-ագահ, անկուշտ

վայրագ-դաժան, անգութ
3. Նախադասություններում ընդգծված բառերը փոխարինիր հոմանիշներով:
Դաշտային (գույնզգույն)բազմերանգ ծաղիկները (հրապուրում) թովել են իրենց պարզ գեղեցկությամբ:
(Հազարավոր)բյուր թիթեռներ ծաղիկների նման (սփռված) տարածված էին օդի մեջ:
Տղան (տխուր)անտրամադիր հայացքն ուղղեց լեռնային գետակի (զուլալ)ջինջ ջրերին:
Արևի (շողերը)ցոլքել նստել են բարձր լեռների (կատարներին)գագաթին:
4. Նախադասություններում ընդգծված բառերը փոխարինիր հականիշներով:
Անսահման (ժլատ)առատաձեռն ծերունին երազում (դժոխք)դրախտ էր ընկել:
Երեխաները (խոշոր) մանր, բայց (խակ) հասած սալոր էին քաղել:
Այդ աղջիկը կարող է քեզ (քաջ)վաղկոտ ու (հզոր)թույլ դարձնել:
Վարպետի (ցուրտ) տաք ու (նեղլիկ)լայն սենյակը գտնվում էր վերին հարկում:
5. Առանձնացրու և դեմ դիմաց գրիր հականիշ դարձվածքների զույգերը:
Աչքը կուշտ, քթի տակ, խելքից հեռու, Աստծու գառ, աչքի փուշ, յոթ սարից այն կողմ, աչքը ծակ, աչքի լույս, խելքին մոտ, Աստծո պատիժ:

Աչքը կուշտ-աչքը ծակ

քթի տակ-յոթ սարից այն կողմ

խելքից հեռու-խելքին մոտ

Աստծու գառ-Աստծո պատիժ

աչքի փուշ-աչքի լույս


6. Առաջին և երկրորդ շարքերից համապատասխան արմատները միացնելով ստացիր անձնանուններ:
ա. ոսկի, խաչ, ալ, վարդ, շող, ժիր
բ. տուր, վարդ, հատ, կաթ, այր, անուշ:

ոսկի-Ոսկեհատ

խաչ-Խաչատուր

ալ-Ալվարդ

շող-Շողակաթ

ժիր-Ժիրայր

վարդ-Վարդանուշ