Posted in Գրականություն7

Մուշեղ Գալշոյան, Սպասում


Կոմիտասը ելավ հյուրանոցից, վերարկուի օձիքը բարձրացրեց, ձեռքերը խոթեց գրպանները և քայլեց արագ ու ճկուն: Դեկտեմբերի կեսն էր. Փարիզի փողոցներում վնգստում էր ցուրտը: Առավոտ շուտ չէր, արևն իր օրվա պռատ ճամփից մի երկու պարան անցած պետք է լիներ, բայց չկար` չքացել էր քաղաքի գորշ երկնքում, մի ծխնելույզից պոկված կայծի պես հալվել-կորել էր:
”Le Mercure musical” ամսագրի նո՜ր համարը, – դիմացի մայթին սնգսնգում էր լրագրավաճառ տղայի ձայնը, – վերջի՜ն համարը:Հանդեսի անունը Կոմիտասին հետաքրքրեց. երկու շաբաթ առաջ, երբ փարիզեցիներով խճճված «Սալ դեզ, Ագրի քյուլտյորի» դահլիճում տրվելու էր հայկական առաջին նվագահանդեսը, և ինքը բեմում վերջին կարգադրություններն էր անում, ականջն ընկավ.
– Զարմանալի է: Եկել են նաև Փարիզի գիտական ու երաժշտական հեղինակությունները: Պարզապես անսովոր ու հրապուրիչ ծրագրերն են այսքան մարդ հավաքել: Ես կասկածում եմ, թե մի բան կտա հայկական երաժշտությունը, այն էլ… մի կրոնավորի ղեկավարությամբ:
Խոսողն առաջին շարքում նստած մի երիտասարդ էր` ինքնագոհ ու վստահ:
Իսկ նվագահանդեսի վերջում, երբ դահլիճը հիացմունք էր աղմկում, երիտասարդը բեմ թռավ.
– Խնդրում եմ… խնդրում եմ, ներեցեք ինձ, – խոնարհվեց:
Ինքը հոգնած ու անքեն ժպտաց, և երիտասարդն ավելի շփոթվեց:
– Հայր սուրբ…, – կմկմաց:Հետո իմացավ, որ նա ”Le Mercure musical” հանդեսի աշխատակից էր:
– Ամենավերջին համարը, թարմ համարը, -մորմոքում էր տղայի ձայնը:
Կոմիտասն ակամա դանդաղեցրեց քայլերը, նա հանդեսը գնելու միտք չուներ, բայց լրագրավաճառը վազելով մոտ եկավ, ամսագիրը մեկնեց, կծվծաց.
– Մսյո…
– Մրսել ես, մանչս, – գնեց ամսագիրն ու շփեց տղայի քրտնած այտը:
– Մերսի… նոր համարը… թարմ համարը…- լրագրավաճառը վազեց փողոցով:
Կոմիտասը հայացքով ուղեկցեց նրան ու տխուր ժպտաց. «Դու որբ ես, մա՛նչս»: – Եվ հանդեսը թերթատելով քայլեց:
– Օհո՜, – ոտքը կախ գցեց, – երիտասարդը նորեն մեղանչում է: – Ամսագրում նվագահանդեսի արձագանքը կար, տողերից բացականչում էին սենսացիոն բառերը.«Հայ երաժշտություն… նորություն… հայտնագործություն…»:
– Նորեն նույն մեծամիտ ու վիրավորող տոնն է. հայտնագործում է նոր ժողովուրդ, որը հնությունից իր ծննդյան օրն է շփոթում, երգն ու երաժշտությունն է հայտնագործում, որը ժողովուրդը օդի պես շնչել ու շնչում է:
«Մի երաժշտություն, որը տանում է մեզ հեռու և ստիպում է ապրել մոռացված մի ժողովրդի կյանքով…» – կոչում և ուսերին պարտք էր առնում հոդվածագիրը:
– Դատարկ խոսքեր, – Կոմիտասը քմծիծաղեց ու շարունակեց մտքում: – Տասը-տասներկու տարի առաջ աշխարհը քեզ պես լրագրողներով լեցուն չէ՞ր, որ սուլթան Համիդը քեզ համար այսօր հայտնագործած ժողովրդի ջարդերով կարմիր խրախճանք էր անում… Եվ հիմա նույնը շարունակվում է: Հիմա… (այդ օրը 1906 թվականի դեկտեմբերի կեսն էր): Հիմա փուչ խոսքեր ասելու հերթը քուկդ է, – սրտդողած փակեց ամսագիրը, ճմռթեց բռի մեջ և արագացրեց քայլերը: – Ամեն ժողովուրդ, ինչպես ամեն մարդ, ինքը պետք է իր օր ու կյանքն ապրի, իր ճամփեն պետք է կտրի սեփական ոտքերով… Էսքան ժամանակ ո՞վ է ուրիշի ոտքերով քայլել: Ո՞վ է շալակել ուրիշի սապատը:Դեկտեմբերի կեսն էր: Մրսած օր: Եվ փարիզեցիները դուռ ու լուսամուտ գոցել էին օրվա դեմ: Հատուկենտ էին անցորդները` աչքերը կկոցած ցրտակեզ մայթերին: Թվում էր, թե պաղը երկնքի հետ կապ չունի, ամեն մեկի համար ոտատակից էր ծլլում ցուրտը, շինություններից, գոց դուռ ու լուսամուտներից և ծխնելույզների շուրթերից դժկամորեն անջատվող ծխի քուլաներից:
Փողոցի շրջադարձում Կոմիտասը մի դրամապանակ նկատեց: Հնամաշ էր, պարունակությամբ աղքատ` եղած-չեղածը տասը ֆրանկ:
«Խեղճ ու կրակ մեկն է կորցրել, – տխուր մտածեց նա և նայեց շուրջբոլորը, – էս ցուրտ օրվա ապրուստն է կորցրել` կորոնի, կդառնա, ետ կգա… Հիմա կգա» – համոզեց ինքն իրեն և նայեց ժամացույցին. 12-ին քառորդ էր պակաս, իսկ 12-ին Մարգարիտի մոտ ճաշի էր հրավիրված:
«Մի քիչ սպասեմ», – որոշեց ու հանդարտ սկսեց քայլել` փողոցի շրջադարձն ու ետ, շրջադարձն ու ետ, ուշադիր` փողոցով անցնող հատուկենտ անցորդներին: Եվ համոզված էր, որ կգա նա` ձմռան այդ պաղ օրը ունեցած ափ կրակը կորցրած մարդը, ու ինքն անմիջնորդ կճանաչի նրան:«Տխուր բան է օրվա ապրուստ չունենալը, – մտածեց Կոմիտասը, – դա մարդու ծնունդի դեմ, բնության դեմ բան է: Ամեն մարդ հանապազօրյա հաց պետք է ունենա` օդ շնչելու բնական իրավունքով, հագուստ ու կապուստ պետք է ունենա` իր մորթու գոյության բնական իրավունքով: Եվ հաց ու թացի, հագուստ-կապուստի համար չէ, որ մարդիկ աշխարհ են գալիս, դրանք ի վերուստ տրվում են նրանց ծննդի հետ` տրվում են օդի ու մորթու պես… Իսկ եթե չկա՞, եթե չունի՞ն, ուրեմն մեծ ոճրագործություն է կատարվել: Թունավոր սրեր են բացվել բնության դեմ…»:Փողոցի շրջադարձից ելավ մի կառք` ոսկեգույն ծոպերով զարդարուն, և փողոցը լցվեց բոժոժների տաք ղողանջով: Ձիերի հպարտ շունչը ռունգների մոտ դարձել էր եղյամ, կառապանը ձեռքերն էր փչում, իսկ հաստ վերարկուով կոլոլված ուղևորը մխրճվել էր կառքում, ցրտի դեմ ցանկել աչքերը: Եվ Կոմիտասն ուզեց կանգնեցնել կառքը` գտած դրամապանակը պահել կուշտ դեմքով անցորդի աչքերի դիմաց և ասել. «Մսյո՛, դուք այս դրամապանակն եք որոնում, խնդրեմ, վերցրե՛ք: Ինչպե՞ս, ձե՞րը չէ… Ոչինչ, վերցրեք, դրամապանակում տասը ֆրանկ կա, ածուխ կգնեք, ցուրտ է»:Եվ մեկեն ծնված այդ ցանկությունը շնչավորեց մի հուշ, տասը տարվա տխուր մի հիշողություն: 1896 թվականին էր, էլի ձմեռ, Բեռլինի բարձրագույն երաժշտանոցում ուսանելու առաջին ձմեռն էր… Բարերարի ուղարկած ամսական թոշակը վերջացել էր, սպասում էր հաջորդին ու` չկար: Եվ դուրս էր եկել մի ծանոթից պարտք խնդրելու, բայց ինքնասիրությունը թույլ չէր տալիս բախել դուռը` հացի համար դրամ խնդրել, ու սոված չափչփում էր Բեռլինի փողոցները: Հանկարծ ոտքերի մոտ նշմարեց կես մարկ, վերցրեց ու ավելի շվարեց` ի՞նչ անել, կես մարկով ոչ կարող ես պանդոկ մտնել, ոչ` խանութ:
«Ես կես մարկանոց վիճակախաղի տոմս գնեցի, իսկ հաջորդ օրը շահեցի հարյուր մարկ, – հիշեց Կոմիտասը, – երկու օր նոթի-նոթի մտածեցի միայն ուտելու մասին, դրամի մասին, գտածս կես մարկով դարձա բախտ փորձող վաճառական և շահեցի հարյուր մարկ: Բայց ես կարող էի կուշտ լինել (հարկ է, որ կուշտ լինեի) «և այդ երկու օրը մարմնոք ապրելու փոխարեն, ապրեի հոգով, ինչի համար ծնվել եմ, ինչի համար ամենքն են ծնվում: Ու ես…»:Հետո նա հիշեց քաղցած ու կիսաքաղց անցկացրած էլի օրեր, Բեռլինում ուսանած տարիներից` ավելի շատ, և դրանք բոլորը համարեց ունայն և տխրեց, որ գալիք օրերից ոչ մեկը, գալիք բոլոր օրերը միասին, էն փուչ օրերից ոչ մեկի պարապությունը լցնել չեն կարող: Եվ չնայած այդ փուչ օրերի համար ինքը մեղք չունի, բայց երբ ականջներում էլի զնգացին Բեռլինի կոնսերվատորիայի պրոֆեսոր Շմիդտի խոսքերը` «Դուն, անպիտան, ինձ կվճարես, երբ ուտելու հա՞ց չունես: Կարգելեմ քեզի մի պֆենինգ ինձի վճարելու այսուհետև» – սառած դեմքն ամոթից տաքացավ:«Իսկ ես այնուամենայնիվ վճարեցի նրան, – անվրդով շունչ քաշեց Կոմիտասը, – չեմ հասկանում, թե ինչո՞ւ են մարդիկ իրեց իրավունք տալիս ոտք դնելու ուրիշների զուտ անձնական աշխարհը, – վիրավորված մտածեն և զգաց, որ ներքին մի ձայն բողոքում է: – Պրոֆեսոր Շմիդտի մասին այդպես մտածելը անիրավություն է, նա բարի ու մարդասեր ծերունի էր, սիրում էր ինձ ու հետաքրքրվում ինձնով»: – Հանգստացրեց իրեն, վանեց մեկեն հայտնված վիրավորանքը ու նայեց ժամացույցին, ժամից ավելի սպասում էր:
«Ուշացավ», – ասաց և` այնպիսի տոնով, կարծես պատահական ու իրեն անծանոթ մեկի չէր սպասում, այլ բարեկամի, որի հետ նախապես պայմանավորվածություն ուներ հանդիպելու հենց այնտեղ` փողոցի շրջադարձում, հենց այդ ժամին, միայն թե, չգիտես ինչու, ուշանում է, չի գալիս… Բայց անպայման կգա, և ինքը պետք է սպասի, պարտավոր է:
«Գուցե գլխի էլ չէ, որ դրամապանակը կորցրել է: Կիմանա, կգա, ցուրտ է, շուտ գար»:Հետո աչքերում շողաց մի կարևոր միտք, և նա ուրախացավ, որ դրամապանակի տերը դեռ չի հայտնվել, լավ է որ չի եկել, թե չէ արդեն ուշ կլիներ, շատ ուշ: Եվ նա գրպանից հանեց հարյուր ֆրանկ, ճիշտ` հարյուր, շտապ բացեց դրամապանակը և հարյուր ֆրանկը ծրարեց դրամապանակի խորքում, տասը ֆրանկի տակ: Ապա ժպտաց, ձեռքերը շփեց իրար, խոր շունչ քաշեց, հին ու ծանր պարտքերից ազատվողի պես հանգիստ շնչեց ու շնչի հետ հանկարծ հասկացավ, որ տասը տարի առաջ վիճակախաղով շահած հարյուր մարկը հոգու խորքում, իրենից էլ ծածուկ, պարտք է համարել:
«Ինչո՞ւ, – փորձեց հասկանալ, – ինչո՞ւ պարտք»:
«Որովհետև հարյուր մարդ այդ վիճակախաղում հուսախաբ եղավ, իսկ ես շահեցի, սեփականացրի հարյուր մարդու հարյուր մարկը»: – Մոգոնածի համար ժպտաց, զգաց, որ իսկական պատասխանը դարձյալ իրենից ծածուկ է, հոգու խորքում ննջում է, մի օր կհայտնվի, անսպասելի կհայտնվի ու կուրախացնի:
Դրանք մեջս թուխս դրած իմ հավքերն են, – մտածեց մտքից ծրարված զգացմունքների մասին, – թող մնան, ձագ հանեն՚:Հետո ձեռքերը տաքացրեց շնչով, ետ ու առաջ նայեց մայթերի երկարությամբ և շարունակեց քայլել` փողոցի շրջադարձն ու ետ, շրջադարձն ու ետ…
Ցուրտ է… Ուշացավ՚:
Հիմա նա այնպես բծախնդիր չէր նայում անցորդներին, չէր որոնում դրամապանակի տիրոջը, երկժամյա ճամփապահումը ստեղծել էր պատրանք, թե ծանոթի է սպասում, որը եթե գա և ինքը չնկատի, կմոտենա, կբարևի և կմեկնի ձեռքը:
«Բա եղա՞վ, էդքան ուշանալ կլինի՞, մրսեցի»:
Հանկարծ սիրտը թպրտաց. դիմացից գալիս էր վտիտ մի մարդ` աշնանային հնոտի վերարկուի մեջ սեղմված: Նրա հայացքը մոլոր էր, բայց ոչինչ չէր որոնում մայթերի վրա:«Սա չէ, – որոշեց Կոմիտասը և ափսոսալու փոխարեն թաքուն ուրախություն ունեցավ ու կանգնեց` ինքը չի՞ ուզում, որ դրամապանակի տերը շուտ հայտնվի: Չի՞ ուզում: Ինչպե՞ս չէ, հենց հիմա թող գա, տեր կանգնի կորցրածին և ինքը թողնի գնա, ցուրտ է, Մարգարիտը սպասում է, ախր…»:
Բայց կրծքի տակ դեռ ալիքվում էր մի տաքություն, տագնապն էր մարում` պահ առաջվա խեղճ ու կրակ մարդը, որը կարող էր դրամապանակի տերը լինել, անցավ գնաց, տերը չէր ու անցավ գնաց… Եվ կրծքի տակ ալիքվում էր մի տաքություն` սրտադողն էր մարում:Կոմիտասը ժպտաց իր ծածուկ զգացմանը…
«Մեջս թուխս դրված հավքեր ունիմ: – Մեկն աչք էր բացել, թպրտում էր: – Դուրս չեմ հանի… Իմ տաքությունն են, թող մնան… Ցուրտ է աշխարհը…»:
Իմ հոգու խորքում ծվարած զգացումը չուզեց մեկնել, մանրացնել, դարձնել անշապիկ բառ ու խոսք և բոբիկ-բոբիկ կանգնեցնել այդ ցուրտ մայթի վրա, իր կողքին:
Ձմռան այդ օրն աշխարհում միլիոն ու մեկ մարդ հյուրընկալ է, միլիոն ու մեկ ճաշի հրավեր ունի (միլիոն ու մեկերորդը` ինքը Կոմիտասը), միլիոն ու մեկ մարդ համերգ ու թատրոնի տոմս է գնել, միլիոն ու մեկ մարդ աշխատում է, միլիոն ու մեկ մարդ մտածում, գլուխ է ջարդում, միլիոն ու մեկ մարդ մեռնում է, միլիոն ու մեկ մարդ ծնվում է… Ձմռան այդ օր ու ժամին աշխարհում մի մարդ, մեկը, միայն մեկը, ձմռնաշունչ փողոցում անծանոթի է սպասում – վերադարձնելու նրա կորուստը` տասը ֆրանկ: Հենց գար տերը, և ինքը դրամապանակը հանձներ նրան ու շարունակեր Մարգարիտենց տան ճամփեն, կդառնար միլիոն ու մեկերորդ ճաշի հրավիրվածը:Եվ ինքն իր հետ դրամապանակի տիրոջ շուտ հայտնվելուն համաձայն չէր:
Ձմռան այդ օրն աշխարհում միլիոն ու մեկ կողաոպուտ էր անում, միլիոն ու մեկը կողոպտվում էր, միլիոն ու մեկ մարդ կորցրել էր դրամապանակը` մաշված ու նոր, լիք ու դատարկ, միլիոն մարդ դրամապանակ էր գտել, գրպանել ու գնացել էր իր բանին:
Ձմռան այդ օրն ու ժամին, աշխարհում մի մարդ, մեկը միայն ժամադիր էր կորած դրամապանակի տիրոջ հետ: Դե թող շուտ գա, տեր կանգնի կորցրածին, երկար չորոնի, գլուխը չկոծի այդ փոքրիկ ու մեծ կորստի համար:Իսկ ինքն իր հետ դրամատիրոջ շուտ գալուն համաձայն չէր: Սպասումի ամեն մի րոպեն հպարտություն էր կաթել նրա հոգում, և անխոստուն և անպայման այդ ժամակոչության մեջ վեհություն կար` ցուրտ ու ձմեռ, օտար երկրում, մի ձախողակ մարդու ուրախացնելու համար ինքը մի ժամ կեցել է, երեք ժամ սպասել է… էլի կարող է սպասել…
Չէ՛, ոչ մեկի ճամփան էլ չի պահում, այլ բաց երկնքի տակ աղոթք է անում աշխարհի ձախողակ ու անօգնական մարդկանց բախտի համար, աղոթք է անում, և գանգատ է անում նրանց փոխարեն: Եվ աղոթքը դեռ չի վերջացել, նրանց, այդ աշխատած և կարոտյալ մարդկանց գանգատն ու պահանջը շատ է, և ինքը երկար պետք է աղոթի նրանց բախտի համար…Կոմիտասը նայեց աշնանային հնամաշ վերարկուի մեջ սեղմված մարդու ետևից և խղճաց նրան, որ դրամապանակի տերը չէր, և զգաց, որ կրծքի տակ դեռ տաք-տաք ալիքվում, մարմրում էր սրտադողը. լավ է, որ տերը չէր:
Նա նորից ժպտաց իր գողտուկ զգացմանն ու էլի չփորձեց մեկնել:
Հետո փողոցն արձագանքեց սալարկի ու մետաղի կափկափոցին, ու երևաց փոքրիկ, ցածրիկ մի սայլակ: Սայլակ քաշողը մարդ էր` պրկված ողնաշար ու պարանոցով, բաց օձիք ու շուրթերով, իսկ հայացքը կառչել էր սալարկից և թիկունքն ի վար ձգված պարանի պես ցնցվում էր: Սայլակի վրա դաշնամուր կար, սայլակի կողքերից քայլում էին երկուսը, դեկտեմբերյան ցրտին վայել հագուստ-կապուստով տղամարդիկ, ձեռնոցավոր աջերով դաշնամուրի ապահովությունն հսկող: Նրանց աչքերում սրտնեղություն կար և դա` սայլաքարշի ծանր ոտփոխումից: Փողոցի սառցե կոշտուկներից սայլանիվները ոստոստում էին` դաշնամուրը ցնցվում էր, և ստեղների զնգոցն արծաթե անձրև էր մաղում:«Մենակ քեզ հետ կարելի է զրույց անել էս աշխարհի ցավերի մասին, – դաշնամուրին շշնջաց Կոմիտասը, – մենակ քեզ հետ՚, – կրկնեց լցված, և քայլերը նրան դաշնամուրի ետևից տարան: Դաշնամուրից անջատվող հնչյունները սայլորդի շնչի պես անկանոն էին, նրա շնչի պես տաք»:
«Դու ամեն օր ես էդպես նվագում, – մտածեց բեռնակրի մասին, – սա քո հորինած շարականն է, դու ուրիշը չունիս»:
Եվ ապա հիշեց.
«Իսկ ես ե՞րբ կունենամ դաշնամուր»:
Եվ հիշեց իր նվագարանը` հեռու հայրենի եզերքում, Էջմիածնում թողած իր նվագարանը ու թվաց նրան, թե դաշնամուր ունենալու ցանկությունը դավաճանություն էր իր նվագարանի հանդեպ, և դաշնամուրը թողած ետ դառավ:«Իմ ազնիվ, հավատարիմ նվագարանս, իմ անուշ սնդուկս, – շշնջաց նա և ավելացրեց, – ընկերս…»:
Հետո փափուկ մի տխրություն եկավ, փաթաթվեց նրան և դրանից ջերմացավ այդ ցրտակեզ փողոցում, մեկեն հայտնված տխրությունն ուսերը ծրարող վերարկու էր:
«Ընկերս», – կրկնեց լսելի և մատները գրպանում ռիթմիկ շարժվեցին: Նրանք նվագարանն էին շոշափում, ողջունում էին, նվագարանի հետ զրույց էին անում:
Հիմա, մի քանի ամիս էր, հեռու էր նրանից, է՛հ, քանի տարվա իր խաղընկերոջից: Էդպես էր: Դեմ-դիմաց նստած խոսակցում էին: Եվ վիճում էին և խորհուրդներ շշնջում իրարու, հետո` մի խոսքի գալիս ու դառնում մի շունչ: Եվ Կոմիտասը ոգևորված ելնում էր` որոնում մեկին, որ ներս բերեր, դարձներ ականջալուր` իր նվագարանի ավետիսին: Եվ որոնում էր և չէր գտնում նրան` իր ու նվագարանի ոգևորությունը հասկացող մարդուն, ու տուն էր դառնում, նստում նվագարանի կողքին, միասին լռում էին, երկար էին լռում: Հետո Կոմիտասը մատները մոտեցնում էր նվագարանին և նորից ծայրը բացում զրույցի.Սիրտս նման է էն փլած տներ…
Եվ նվագարանը հասկանում էր նրան ու արձագանքում.
Տո՛, լաճ, տնավեր…
Հիմա Փարիզ էր եկել ու պատմում էր իր «անուշ սնդուկի» տարիների զրույցը` Հայոց աշխարհի մասին, նրա մշուշված լեռների, այդ լեռնափեշերին խարխլված տների ու տնատերերի համառ ու հավատով աչքերից` թոնիրները լցված դեղին բոցերի մասին.
Եվ Փարիզը մատը խածնել էր. «Հայ երաժշտություն… նորություն… հայտնագործություն…»:Բեռնակիրն ու սայլակն արդեն չէին երևում, փողոցում մարել էր դաշնամուրի ծլնգոցը, բայց Կոմիտասի համար դեռ մնում էր, և նա էլի հիշեց:
«Իսկ ես ե՞րբ կունենամ դաշնամուր… երաժիշտ եմ, 37 տարեկան ու դաշնամուր չունեմ»:
Չէ՛, դաշնամուր պետք էր, և ցանկանալը դավաճանություն չէր հին ու հավատարիմ նվագարանի հանդեպ: Նրան ինքը չի օտարի, տանից չի հանի դուրս: Նա կմնա, անկյունից կունկնդրի իր ու դաշնամուրի զրույցը: Կլսի ու կժպտա լարերի դեղին ժպիտով: Կլսի ու գուշակի պես կհաստատի իր ու դաշնամուրի ավետը: Երբեմն նաև կմիջամտի, կօգնի, ախր, ինքն ու նվագարանը լավ են իրարու հասկանում, հին ընկերներ են:
«Եվ դեռ երկար կընկերակցենք… Մինչև դաշնամուր ունենամ, մինչև աշխատելու բոլոր հարմարություններն ունենամ, կյանքս կանցնի»:
Դեկտեմբերի կեսն էր: Մրսած օր, և փարիզեցիները դուռ ու լուսամուտ կալել էին օրվա դեմ: Թվում էր, թե պաղ երկնքի հետ, ամեն մեկի համար ոտատակից էր ծլլում ցուրտը, շինություններից, գոց դուռ ու լուսամուտներից և ծխնելույզների շրթերից` դեկտեմբերին անջատվող ծխի քուլաներից: Հատուկենտ էին անցորդները, աչքերը կկոցած ցրտակեզ մայթերին, և Կոմիտասին ուշ դարձնող չկար: Իսկ նա, աննահանջ, սպասում էր… Չորս ժամ է ետ ու առաջ էր անում, փողոցի շրջադարձն ու ետ, շրջադարձն ու ետ…Չորս ժամ…
Ե՛վ դրամապանակն էր մտահան արել, և՛ ճամփապահի նպատակն ու հարկը: Կար միայն կարոտյալ մեկի հետ հանդիպելու ցանկություն, կարոտյալ մի մարդու, որը ձմեռվա այդ օրը աշխարհում ամենաշատը պետք է մրսած լիներ: Թող գար, տեր դառնար այն աղոթքին, որ իր համար հայր սուրբն է արել երկրի պաղ գմբեթի տակ, աղոթել անարև առավոտից մինչև անարև արևպատոց:
Ու եկավ նա…
Դեռատի կին էր` այր մարդու բաճկոնով, այր մարդու ոտնամաններով, ճոթերը բզիկ գլխաշորով:
(Անակնկալ էր, չգիտես ինչու, մտքով չէր անցել, որ դրամապանակի տերը կարող էր կին լիներ):
«Աշխարհում, բնության դեմ սուր վերցրածները շատ են, – նորից մտածեց Կոմիտասը, – բնությունը սրան կին է երկնել, այր մարդու բեռ են բարձել ուսերին. կինը սպանում են, կնոջը ստիպում այրամարդ դառնալ»:
Դեռատի կնոջ աչքերում բողոք կար, և հույսը լացի պես կախվել էր շուրթերից ու դողում էր: Նա քայլում էր տրտում ու անվստահ, և ոտքերը, հայացքի հետքով կամուկաց շարժվում էին. հայացքի հետ դողում, աչքաթարթումի հետ կանգնում` ճլպտորում մի թիզ գետնին, մտածում աջ ու ձախ թեքվելու, ետ դառնալու մասին:
Կնոջ թափառիկ հայացքը հանդիպեց Կոմիտասին, հետո կծկվեց, կուչ եկավ ոտքերի մոտ` դարձավ գողտուկ հայացք, և նա կորածը փնտրել շարունակեց գողտուկ հայացքով ու հանկարծ զգաց, որ սալարկին կենտրոնացած հայացքը հիմա դրամապանակ չի որոնում, այլ ճիգով պահում է հենց նոր իրեն հանդիպած հայացքը և ինքը դրա իմաստն է ուզում հասկանալ:
«Աչքերը սև էին… Տխուր… Եվ…»:
Կինը լարված պահում էր Կոմիտասի դեմքը, աչքերը, հայացքը, կինը ձգտում էր աչքը չթարթել, չկորցնել այդ անծանոթ մարդու դեմքը, աչքերը, հայացքը: Ախր, դրանք խոսք ունեին, և նրան թվաց, թե խոսքն իրեն էր ուղղված:
«Աչքերը սև էին, տխուր և տխրությունը… ինձ համար էր», – սիրտ արեց մտածել, և հուզմունքից շուրթերը դողացին, ու տաք դողը հոսեց ծնկներով: Նա փորձեց բարձրացնել գլուխը` էլի նայել, բայց մի գթոտ ձեռք, որն էր Կոմիտասի հայացքը, գլխաշորի տակ մազերն էր շոյում, և կինը չուզեց շոշափել, ստուգել, պարզել չեղած տեղից մեկեն հայտնված գթասիրտ ձեռքը, որին նա, է՛հ, երբվանից սպասում էր…Ապա կնոջ կախ գցած հայացքն առավ Կոմիտասի վերարկուի սև փեշերը, տաբատի սև փողքերը, սև ոտնամանները, որոնց վրա ասեղի պես փայլփլում էր ցուրտը, և դողը ծնկներից հասավ, շփոթեց ոտքերը: Կնոջ քայլերն ավելի չկամ դարձան, շփոթ ու չկամ, ախր, էլի մի քանի քայլ` և ինքը կանցնի այդ անծանոթ մարդու մոտով, հետո այդ տաքուկ ձեռքի փոխարեն գլխաշորի տակ կսողոսկի ցուրտը, և ինքը կմնա ձմեռնաշունչ օրվա ու կորած դրամապանակի հետ:
– Մադմուազել…
Կինը ցնցվեց: Խառնված ամեն քայլի հետ նա սպասել էր` ուր որ է կլսի այդ աչքերի ձայնը (ախր աչքերում իրեն ուղղված խոսք կար), շունչը պահած սպասել էր և Կոմիտասի ձայնի հետ ցնցվեց, դա շնչակտուր սպասման ճիչն էր:
– Մադմուազել, դուք որևէ բան կորցրե՞լ եք:
Աղջկա ոտք ու ծնկների դողը մարել էր, դարձել էր տաք թմրություն, կոպերը ծանրացել, իրար էին գալիս, և նա զգաց, որ հոգնած է, շատ է հոգնած և քնել է ուզում…Մի տաք անկյուն լիներ… Քնել է ուզում…
– Այո՛… դրամապանակս եմ կորցրել, – ասաց ցածրաձայն:
Կոմիտասը ձեռքը տարավ գրպանը:
– Ահավասիկ: Վերցրեք, – տխուր ժպտաց, – իսկ ինչո՞ւ ուշացաք: – Աղջիկը թույլ մեկնեց ձեռքը, դրամապանակն առավ, դողացող մատներով փորձեց բացել: Դա ակամա մղում էր, պահի հետ կապ չունեցող: Կոմիտասն ափերի մեջ առավ նրա ձեռքերը:
– Բացել պետք չէ, – ասաց և ինքն իր համար ավելացրեց, – ցուրտ է…
Հետո ձեռքերը գրպանեց, թեթև խոնարհում արավ:
– Վաղը երեկոյան հայկական եկեղեցում հայկական նվագահանդես կա: Ձեզ հրավիրում եմ: Անպատճառ եկեք: Ցտեսություն:
Եվ նորեն գլուխ տվեց ու գնաց:
Աղջիկը մոլոր հայացքով հետևում էր նրան` ճկուն քայլերով հեռացող մարդուն, և մատները դրամապանակն էին շոշափում, որոնում այդ մարդու դեմքը, աչքերը, հայացքը, ձայնը: Ու երբ Կոմիտասը ետ նայեց, ժպտաց, ձեռքով արեց, աղջկա շուրթերը դողացին:Իսկ Կոմիտասը հեռանում էր հոգում տխուր ու ծանր մի խաղաղություն: Եվ հոգում նորեն անհասկանալի մի ալիք` զեռ, կտրակցուն: Ներսում էլի աչք էր բացել, թպրտում էր իրենից թաքնված մի զգացում, որի հեռու-հեռավոր արձագանքն էր միայն տեղ հասնում, այսքանը. Կոմիտասին թվում էր, թե այդ չորսժամյա սպասումը մի քիչ ուրիշ ձևի պետք է լիներ: Ինչպե՞ս… Մի քիչ ուրիշ ձևի, ախր ինքը սպասում էր… այր մարդու, բայց կին հայտնվեց:
Նա նորից շրջվեց, նայեց, կինը դեռ կանգնած էր: Նորեն թափահարեց ձեռքը, և նորեն ականջը թմբկահարեց թուխս դրած հավքերի թպրտուքը:
Posted in Ընդհանուր

Գործնական աշխատանք N✓1

Անվտանգության կանոնները քիմիայի լաբորատորիայում

Սովորել`էջ 12-17

Աշխատելու ընդհանուր կանոնները
1. Ուշադիր լսեք ուսուցչին և կատարեք նրա ցուցումները
2. Քիմիայի կաբինետում պիտի աշխատել արտահագուստով, ձեռնոցներով և ակնոցներով: Արգելվում է սնունդ ընդունել
3. Աշխատանքային սեղանը պիտի մաքուր պահել, չպիտի լինեն ավելորդ առարկաներ, որոնք տվյալ աշխատանքին չեն վերաբերվում
4. Աշխատանքը ավարտելուց հետո մաքրեք և կարգի բերեք աշխատանքային սեղանը
5. Խստիվ արգելվում է կատարել փորձեր, որը չի վերաբերվում տվյալ աշխատանքին, ձեռքերով վերցնել նյութերը, փորձել նյութերի համը:
Քիմիական նյութերի հետ վարվելու կանոնները.Փորձեր կատարելու համար դուք օգտագործելու եք տարբեր նյութեր, որոնք գտնվում են փակ տարաներում, իսկ հեղուկ նյութերը փակ անոթներում:
1. Փորձեր կատարելու համար վերցրեք նյութերի փոքր բաժիններ: Պինդ նյութերից սովորաբար պահանջվում է թեյի գդալի ¼ չափ, իսկ հեղուկներից` 1-2 մլ:
2. Նյութերից վերցնելու ժամանակ ամանների խցանները սեղանի վրա դրեք շրջված, այսինքն այն մասով, որը չի մտնում ամանի մեջ:
3. Մի թողեք նյութերով ամանների բերանը բաց, նյութից նմուշ վերցնելուց հետո ամանի բերանը փակեք և դրեք տեղը
4. Չօգտագործված նյութերը չի կարելի հետ լցնել մաքուր նյութի վրա, այլ լցրեք այդ նպատակների համար հատուկ նախատեսված անոթի մեջ:
5. Օգտվեք միայն այն նյութերից, որոնց վրա գրված են անունները և որոնք դրված են ձեր սեղանի վրա:
6. Պինդ նյութերը ամանից վերցրեք միայն չոր գդալիկով կամ փորձանոթով: Մինչև նյութերը փորձանոթի մեջ յցնելը` ստուգեք կոտրված չէ արդյո՞ք փորձանոթի հատակը կամ ճաքած չէ՞ արդյոք:
7. Փորձեր կատարելիս միշտ օգտագործեք մաքուր լաբորատոր ամանեղեն:
Նախազգուշացումներ. 1.Աշխատելիս նյութերը չթափեք ձեռքերին և հագուստին, հատկապես հիմքերը և թթուները:
2.Փորձանոթում լուծույթը տաքացնելիս կամ եռացնելիս անհրաժեշտ է օգտվել բռնիչից: Փորձանոթի բերանը չի կարելի պահել ոչ իր և ոչ էլ լաբորատորիայում ներկաների կողմը:
3.Մի թեքվեք դեմքով դեպի փորձանոթի բերանը, որտեղ եռում է լուծույթը, այն կարող է ցայտել ձեր դեմքին:
4.Նյութերի հոտը որոշելու նպատակով չի կարելի անոթը մոտեցնել դեմքին, այլ ձեռքի ափով շարժում կատարեք անոթի բերանից դեպի քիթը:
5.Թթուները ջրով նոսրացնելիս (հատկապես խիտ ծծմբական թթուն) հիշեք հետևյալ կանոնը, պետք է թթուն բարակ շիթով դանդաղ լցնել սառը ջրի մեջ խառնելով:
Առաջին օգնություն. 1. Առաջին օգնությունը ցույց տալ միայն ուսուցչի կամ լաբորանտի մասնակցությամբ:
2. Մաշկի կամ հագուստի վրա թթու թափելիս` այդ տեղը լվացեք ջրի շիթով 2–3 րոպե այնուհետև մշակեք 2–3 %-անոց
նատրիումի հիդրոկարբոնատի (խմելու սոդայի) կամ ամոնիակի լուծույթով:
3. Մաշկի կամ հագուստի վրա ալկալու թափվելիս անմիջապես այդ տեղը լվացեք մեծ քանակով ջրով, հետո բորաթթվի

կամ քացախաթթվի 1–2%-անոց լուծույթով, վերջում թրջոց դրեք կալիումի պերմանգանատի 1–2%-անոց լուծույթով:

1.Սպիրտայրոց (սպիրտային լամպ)

Սպիրտայրոցի կառուցված է՝

1. Հեղուկաման (ապակյա կամ մետաղյա անոթ)
2. սկավառակով խողովակ
3. բամբակե պատրույգ
4. թասակ

Հեղուկամանի մեջ ձագարով լցվում է էթիլ (գինու) սպիրտ` ամանի ծավալի 2/3-ից ոչ
ավելի, սկավառակով խողովակի մեջ մտցվում է բամբակե պատրույգ այնպես, որ ծայրը
խողովակից դուրս մնա 5-6 մմ: Երբ սպիրտայրոցը չի օգտագործվում, այն փակում են
թասակով: Վառում են սպիրտայրոցը այրվող լուցկով: Չի կարելի այն վառել մեկ այլ
սպիրտայրոցով. դա կարող է հրդեհի պատճառ դառնալ: Սպիրտայրոցի բոցը չի կարելի
հանգցնել փչելով. դա վտանգավոր է. պարզապես պետք է ծածկել թասակով:

Սպիրտայրոցի բոցի առավելագույն ջերմաստիճանը 360օC է:

Մի քանի անգամ վառե՛ք և հանգցրե՛ք սպիրտայրոցը՝ պահպանելով կանոնները:

Հիշե՛ք

Չի կարելի սպիրտայրոցը վառել մեկ այլ սպիրտայրոցով. դա կարող է հրդեհի
պատճառ դառնալ:

Չի կարելի սպիրտայրոցի բոցը հանգցնել փչելով. դա վտանգավոր է.
պարզապես պետք է ծածկել թասակով:

2.Մետաղյա շտատիվ Բունզենի

Շտատիվը (ամրակալան) կազմված է թուջե կամ պողպատե տակդիրից, դրան
ամրացված մետաղե ձողից, որին սեղմակներով միացված են թաթը և օղը: Թուլացնելիս սեղմակն առանձին կամ թաթի և օղակի հետ միասին կարելի է պտտել ձողի շուրջը, տեղաշարժել վերև կամ ներքև: Այսպիսով, թաթը կամ օղակը ձողին կարելի է ամրացնել տարբեր բարձրությունների վրա և տարբեր անկյունների տակ: Ամրակալը ծառայում է փորձերի ընթացքում սարքերն ամրացնելու և կայուն դիրքով պահելու համար:

3. Փորձանոթներ

Նյութերով աշխատելիս քիմիկոսներն օգտագործում են հատուկ ամանեղեն: Պարզա-
գույն փորձերը կատարում են փորձանոթներում` ապակե խողովակում, որի մի ծայրը փակ է: Եթե անհրաժեշտ է տաքացում, ապա օգտագործվում է հատուկ բռնիչ:

. Քիմիական ամանեղեն, տեսակները, անվանումները

Քիմիական լաբորատորիայում առավել հաճախ օգտագործում են ապակե և հախ-
ճապակե ամանեղեն: Ցանկացած քիմիական փորձասենյակում առկա են
քիմիական բաժակներ և անոթներ` տարբեր չափերի և ձևերի:

Բոցի կառուցվածքի ուսումնասիրումը:

Այրենք մոմը և ուշադիր դիտենք այն: Կնկատենք, որ, ըստ գույնի, բոցը համասեռ չէ:
Բոցը կազմված է երեք գոտուց՝

  1. Բոցի ներքին մասը մյուսների համեմատ մութ է և առավել սառը: Այդ մասում
    ածխաջրածիններ են:
  2. Բոցի պայծառ և լուսավոր միջին մասը կազմված է վառելանյութի շիկացած մասնիկներից:
  3. Ներքին մասի համեմատ ջերմաստիճանն այդ գոտում ավելի բարձր է, սակայն առավել բարձր ջերմաստիճան ունի բոցի վերևի մասը: Այդ մասում հիմնականում ածխածնի (IV) օքսիդ է:

Համոզվելու համար, որ բոցի 1-ին, 2-րդ և 3-րդ գոտիների ջերմաստիճանները տարբեր
են, կատարենք հետևյալ փորձը. լուցկու հատիկը բոցի մեջ տեղավորենք այնպես, որ հատի բոլոր երեք գոտիները: Կտեսնենք, որ լուցկին արագ կածխանա այն մասերում, որոնք ընկել են 2-րդ և 3-րդ գոտիներում: Նշանակում է՝ բոցի ջերմաստիճանն այդ մասերում ավելի բարձր է:

Posted in Ընդհանուր

Մաքուր նյութեր և խառնուրդներ։ Նյութերի մաքրումը

Սովորել ` էջ 27-31

Բնության մեջ նյութերը հիմնականում  հանդես են գալիս  խառնուրդների ձևով: Խառնուրդները, ինչպես և մաքուր նյութերը կարող են լինել պինդ, հեղուկ և գազային վիճակներում:

Օրինակ, կաթը մի քանի նյութի հեղուկ խառնուրդ է, օդը՝ տարբեր գազերի, իսկ մետաղների համաձուլվածքները՝ պինդ:

Խառնուրդները լինում են երկու տեսակի՝ համասեռ և անհամասեռ:

  Համասեռ խառնուրդների բաղադրիչներն անզեն աչքով կամ նույնիսկ խոշորացույցով չեն երևում:

200px-Petroleum.JPG
img4.jpg

  Նավթ                    Տարբեր նյութերի լուծույթներ

Անհամասեռ խառնուրդների բաղադրիչները կարող ենք տեսնել անզեն աչքով:

images (4).jpg
DSC00511.JPG

    Սուրճ և կաթ                                   Ծծումբ և երկաթ            

 Մաքուր նյութերից խառնուրդներ պատրաստելն առանձնապես դժվար չէ, ավելի դժվար է հակառակ գործողությունը: Գոյություն ունեն խառնուրդներից նյութերի բաժանման տարբեր եղանակներ:  Այս կամ այն նյութերի մաքրման եղանակի ընտրությունը  կախված է, խառնուրդի բնույթից՝ խառնուրդը  առաջացրած նյութերի հատկություններից:

Անհամասեռ խառնուրդների մաքրման հիմնական  եղանակներն են՝

• նստեցում և պարզվածքազատում
• ֆիլտրում
• մագնիսի ներգործություն

nUntitled.png
nimages (1).jpg
images (9).jpg

Համասեռ խառնուրդների մաքրման հիմնական եղանակներն են՝

• շոգիացում և բյուրեղացում
• թորում։

Posted in Ընդհանուր

Մարմին և Նյութ։ Քիմիական նյութերի Տարածվածությունը Բնության մեջ

Սովորել ` դաս.1.2 էջ `8-11

Մարմին և նյութ

Մեզ շրջապատում են բազմատեսակ առարկաներ, որոնցից յուրաքանչուրն ունի իր անվանումը: Օրինակ` բաժակ, սեղան, համակարգիչ և այլն:

Բոլոր առարկաներն ունեն ընդհանուր անվանում՝ ֆիզիկական  մարմին: Յուրաքանչուր ֆիզիկական մարմին ունի որոշակի ձև, զանգված ու ծավալ:  

Մարմինները լինում են կենդանի ու անկենդան: Կենդանի մարմինները միասին կազմում են կենդանի բնությունը, իսկ անկենդան մարմինները՝ անկենդան բնությունը:

nimages (1).jpg
nnimages (8).jpg
nimages (5).jpg
nimages (2).jpg

  Կենդանի մարմիններ

nimages (7).jpg
nimages (10).jpg

                քարերը՝ անկենդան                    մեքենան՝ անկենդան

 Անկենդան մարմիններ 

Նկարագրենք երկու ֆիզիկական մարմին,

Օրինակ

Ապակյա  բաժակը և երկաթյա մեխը:

nimages.jpg
nnimages (11).jpg

Բաժակը թափանցիկ է, հեշտ կոտրվում է, օգտագործում ենք տարբեր հեղուկներ ըմպելու համար, իսկ մեխը շատ ամուր է, խոնավ օդում ժանգոտվում է, օգտագործում ենք տարբեր իրեր կամ իրերի մասեր իրար միացնելու համար: 

Ինչպես տեսնում ենք, շատ կարևոր է,  թե ինչ նյութից է պատրաստված առարկան:

Բոլոր առարկաները (ֆիզիկական մարմինները) կազմված են նյութերից:

Միևնույն նյութից կարելի է պատրաստել տարբեր առարկաներ: 

Օրինակ՝ ապակուց կարելի է պատրաստել ծաղկաման, քիմիական բաժակ, փորձանոթ:

nimages (3).jpg
ndownload.jpg
nimages (16).jpg

Տարբեր նյութերից կարելի է պատրաստել միատեսակ առարկաներ:

Օրինակ՝ փորձանոթների կանգնակ կարելի է պատրաստել փայտից, պլաստմասսայից կամ երկաթից:

n4078475-1-big.jpg
ncpec36.jpg
n18693153_w640_h640_shtativy_dlya_probirok.jpg

Նյութերը  բաժանվում են երկու խմբի՝ օրգանական և անօրգանական:     

n1fe4862eb8.jpg
nimages (18).jpg

Օրգանական նյութեր       

nimages (9).jpg
nimages (13).jpg

Անօրգանական նյութեր

Posted in Ընդհանուր

Հայոց լեզու առաջադրանքներ գրքից

 Հականիշներ

60. Կետերի փոխարեն գրի՛ր փակագծում տրված բառերի հականիշները:

Փարիզում անցորդներից մեկը հորդ(մեղմ) անձրևի տակ ընկավ թրջվեց(չորանալ) պաշտպանվելու համար թևի տակի նկարը բարձրացրեց(իջեցնել) գլխի վրա ու վազեց: Երևի (հաստատ) աշխարհում դեռ (արդեն) ոչ ոք անձրևից այդպիսի (էժանագին) թանկ «անձրևանոցով» չէր փաղչել (հարձակվել):
Տեսնելով անցորդի գլուխը պաշտպանող նկարը`դեպքի կամավոր վկան`ոստիկանը, զարմանքից բղավեց (լռել): Նա ճանաչեց Գյուստավ Կուրբեի նշանավոր (աննշան) «Քնած շիկահեր կինը» կտավը: Թանգարանից հափշտակված այդ նկարի վերատպված օրինակները հենց այդ օրը բաժանել(հավաքվել) ոստիկաններին: Նկարը յոթ հարյուրից ութ հարյուր դոլար էր գնահատված: Ոստիկանը մարդուն հետևում էին(առաջնորդել) մինչև նրա բնակարանը, որտեղ հայտնվել էր (կորչել) տարբեր (նույն) ժամանակներում տարբեր (նույն) տեղերից գողացված նկարների ամբողջ պատկերասրահ:
-Ավելի լավ (վատ) էր մինչև ոսկորներս թռջելը (չորանալ),- տխուր (ուրախություն) ասաց գողը, երբ նրան բռնեցին (բաց թողնել):

62. Տրված առածները ընդգծված բառերի հականիշների օգնությամբ լրացրո՛ւ:
Ամառվա փուշը ձմեռվա նուշն է։ Բարեկամ կորցնելը հեշտ է, գտնելը դժվար:Դուրսը քահանա, ներսը սատանա:Գիտունին գերի եղիր, անգետին սիրելի մի եղիր:Գիտունի հետ քար քաշի, անգետի հետ փլավ մի կեր։
Իր աչքի գերանը չի տեսնում,  ուրիշի աչքի շյուղն է տեսնում.:

Նույնանուններ

63. Պարզի՛ր, թե ընդգծված նույնանունները ո՞ր բառերի ձևերն են:

Ուզում էր`հրի, դուրս հանի տղային, բայց ուժը չէր պատում:

Հրել
Հրի լեզվակները մոտենում էին, իսկ հրշեջները դեռ չէին երևում:

Հուր

Ժամանակին Անի քաղաքում մի հզոր իշխան կար:

Անի-հին քաղաքի անուն
Ամեն ինչ, որ ժամանակին անի, փորձն արդյունավետ կլինի:

անել
Երազում էր տեսնել այդ երկիրը:

տեսնել


64. Տրված նույնանուն բառերով նախադասություններ կազմի՛ր:
Օրինակ`

Բոլորին պատմում էր Մոբի Դիկի` սպիտակ կետի պատմությունը:Մի երկու կետի պատճառով ամբողջ էջը արտագրեց:Սրի, աղի, որդի, գնում է:

Թշնամին սրի քաշեց մի ողջ ժողովուրդ։ Ասեղի ծայրը սուր է։

Ծովի ջուրը աղի է։ Ամբողջ օրն աղի արտասուք թափեց։

Թագավորի որդին ժառանգեց հոր ողջ ունեցվածքը։ Անձրևից հետո որդերը հողից դուրս եկան։

Ես ամեն շաբաթ օրը գնում եմ տատիկիս տուն։ Ես սիրում եմ թանկարժեք իրեր գնել։

65. Տրված նույնանուն բառերով նախադասություններ կազմի՛ր:
Դող, զատիկ, համար, բազուկ:

Մարմնի դողը ժամերով չէր անցնում։ Մեքենայի դողը վնասվել էր։

Զատկի տոնին բոլորը մեծ շուքով են պատրաստվում։ Պուտավոր զատիկը զարմացրել էր փոքրիկին իր գեղեցկությամբ։

Սենյակներից մեկն օգտագործվում էր գրքերը պահելու համար։ Իմ երթուղու համարը հինգն է։

Բազուկով աղցանը շատ օգտակար է։ Ընկնելուց ձեռքիս բազուկը վնասեցի։

Դարձվածքներ

Տրված դարձվածքներով նախադասություններ կազմի՛ր:
Աչքերով ուտել, խելքը ուտել, լույս աշխարհ գալ, գիշերը ցերեկ անել, գլխի ընկնել, ծակուծուկ մտնել:

Նա աչքերով ուտում էր մրցակիցներին։

Կերել էր ընկերոջ խելքն ու համոզել լքել հայրենիքն ու հաստատվել օտար երկրում։

Ամեն տարի Հայաստանում լույս աշխարհ են գալիս հազարավոր երեխաներ։

Աշխատում էր առնց հոգնելու ու գիշերը ցերեկ անելով։

Ես միանգամից գլխի ընկա նրա մտադրությունների մասին։

Ամեն ծակուծուկ մտնում է ու գտնում այն, ինչ իրեն պետք է։

Posted in Ընդհանուր

Հանրահաշիվ

Թեմա՝  Միանդամի հասկացությունը:
Աշխատանք դասագրքից, համար՝ 37 (էջ 16)

Պարամունք 9

37. Պարզեցրեք միանդամի գրությունը.
ա) 0ab=0
բ) xy0z=0
գ) 1kpx=kpx
դ) ab1m=abm
ե)  a5b(−3)c(-8);=abc120
զ) 6×1/2y(-1/3)z=-xyz
Հարցեր կրկնողության բաժնից, դասագրքից համար 16, 17, 18, 21 (էջ 10):

16. բ) 2x+1, երբ x = 5

2 x + 1 = 2x (5) + 1 = 10 + 1 = 11

գ) 6+8x, երբ x = -1

6 + 8x = 6 + 8 x(-1) = 6 + (-8) = -2

դ) 5-4a, երբ a=2

5 — 4 a = 5 — 4 x(2) = 5 — 8 = -3

ե) 3-7b, երբ b = -2

3 — 7 b = 3 — 7 x(-2) = 3 — (-14) = 17

17 .ա) a + b, երբ а= 1, b = 3

1+3=4

բ) a — b, երբ a = -2, b = 4

-2-4=-6

գ)  2x-y, երբ x=5,y=6

10-6=4

 դ) 3x-2y, երբ x =-1, y=-4:

-3-(-8)=5

18.ա) ab, երբ a=3/4, b = 1,3/5

3/4×1,3/5=3/4×8/5=32/20==8/5

բ) 2(a+b), երբ a = 3/10, b = 1,1/2

2x(3/10+1,1/2)=2x(3/10+3/2)=2×18/10=18/5

գ) abc, երբ a=1/3, b = 1.1/2 c = 2:

1/3×1.1/2×2=6/6=1

21.ա) 2a-a:3/7a-1=a/7a-1

բ) a(3b-b) (3a-a)=a (2b) (2a)

Posted in Ընդհանուր

Հայոց լեզու

Գոյական հոմանիշներ: Բառաշարքերում առանձնացնել հոմանիշ գոյականների հինգ զույգ:
1. Ահ, ծուղակ, թախանձանք, ընչազրկություն, թովչանք, աղքատություն, թակարդ, երկյուղ, հրապուրանք, աղերսանք:

Ահ-երկյուղ

ծուղակ-թակարդ

թախանձանք-աղերսանք

ընչազրկություն-աղքատություն

թովչանք-հրապուրանք


2. Հռչակ, առաջաբան, ավար, հարգանք, համբավ, կողոպուտ, բաղձանք, ներածություն, ավար, տենչանք:

Հռչակ-համբավ

առաջաբան-ներածություն

ավար-կողոպուտ

բաղձանք-տենչանք

Ածական հոմանիշներ: Բառաշարքերում առանձնացնել հոմանիշ ածականների հինգ զույգ:
1. Զգոն, առաքինի, առույգ, աչալուրջ, տրտում, թանձր, թախծոտ, պարկեշտ, եռանդուն, խիտ:

Զգոն-աչալուրջ

առաքինի-պարկեշտ

առույգ-եռանդուն

տրտում-թախծոտ

թանձր-խիտ


2. Բանիմաց, թույլ, թերահավատ, հնազանդ, շողոքորթ, հեզ, լավատեղյակ, կեղծավոր, տկար, կասկածամիտ:

Բանիմաց-լավատեղյակ

թույլ-տկար

թերահավատ-կասկածամիտ

հնազանդ-հեզ

շողոքորթ-կեղծավոր

Բայական հոմանիշներ: Բառաշարքերում առանձնացնել հոմանիշ բայերի հինգ զույգ:
1.Ապականել, ըմբոստանալ, գովել, ընդվզել, վատաբանել, պղծել, խաղաղվել, դրվատել, հանդարտվել, փնովել:

Ապականել-պղծել

ըմբոստանալ-ընդվզել

գովել-դրվատել

վատաբանել-փնովել

խաղաղվել-հանդարտվել

2. Թմրել, հավաքել, շահագործել, դժգոհել, ընդարմանալ, ժողովել, ճնշել, տրտնջալ, վառել, հրկիզել:

Թմրել-ընդարմանալ

հավաքել-ժողովել

շահագործել-ճնշել

դժգոհել-տրտնջալ

վառել-հրկիզել

Գոյական հականիշներ: Բառաշարքում առանձնացնել հականիշ գոյականների հինգ զույգ:
Խաղաղություն, կորուստ, բերկրանք, վերնահարկ, պատերազմ, ըմբոստություն, ձեռքբերում, թախիծ, ներքնահարկ, հնազանդություն:

Խաղաղություն-պատերազմ

կորուստ-ձեռքբերում

բերկրանք-թախիծ

վերնահարկ-ներքնահարկ

ըմբոստություն-հնազանդություն

Ածական հականիշներ: Բառաշարքում առանձնացնել հականիշ ածականների հինգ զույգ:
Ծանրախոհ, անագի, զուսպ, կայուն, լի, պոչավոր, սանձարձակ, թեթևամիտ, անհաստատ, դատարկ:

Ծանրախոհ-թեթևամիտ

անագի-պոչավոր

զուսպ-սանձարձակ

կայուն-անհաստատ

լի-դատարկ

Բայական հականիշներԲառաշարքում առանձնացնել հականիշ բայերի հինգ զույգ:
Մեկնել, հօդս ցնդել, ատել, ժամանել, փրփրել, երկրպագել, մերժել, հայտնվել, հաստատել, հանդարտվել:

Մեկնել-ժամանել

հօդս ցնդել-հայտնվել

ատել-երկրպագել

փրփրել-հանդարտվել

մերժել-հաստատել

Գրել տրված բառերի նույնարմատ հականիշները:
Կուշտ-անկուշտ
անխռով-խռով
երերուն- աներեր
երջանիկ-ապերջանիկ
ուժեղ-անուժ
տարակուսելի-անտարակույս
կախյալ- անկախ
աղմկոտ-անաղմուկ
արատավոր-անարատ 
զարդարուն-անզարդ
բարձրաձայն-ցածրաձայն
քաղցրահամ-դառնահամ
ընչատեր-ընչազուրկ
շնորհալի-անշնորհք
երախտագետ-ապերախտ
գիտուն-անգետ

Posted in Գրականություն7

Ըմբոստի մահը

Անտառը հուզված էր, հուզվա՛ծ մեծապես։

Խուլ, աճեցուն, զայրագին մի շշուկ գրավել էր նրան։ Հսկա կաղնիները բուռն շարժումով կռանում էին դեպի հացիներ, թեղին ու լորին վրդովված՝ շշնջում էին։ Թփերն անգամ, անճոռնի բաղեղներով գալարված, ոտները ճահճի մեջ, գաղջ հողի վրա պառկած՝ անհանգիստ էին․․․ Անտառն ամբողջ հուզված էր։ Անսովոր մի դեպք էր տեղի ունենում այդ բազմադարյան ճահճային աշխարհում, ուր ծառերը մինչև այդ՝ աճում էին, մեռնում, ուտում էին, ապրում, գիջության մեջ բորբոսնում, պարազիտներով լեցվում, բաղեղներով կաշկանդվում և ուր բոլորը գոհ էին, ոչնչի չէին ձգտում։

Բայց ահա մի օր ծառերից մի քանիսը պատռել էին ամեն պատուտակ, անցել ամեն ճահիճ, և արմատները, փոխանակ ըստ վաղեմի ավանդության դեպի ձորն ի վար իջեցնելու, սկսել էին դեպի լեռն ի վեր պարզել։ Այդ անսովոր էր, խիստ անբնական և անտառն ամբողջ իզուր չէր հուզվել։

Ի՜նչ․․․ արհամարհել պապենական սովորությունը, թողնել ճահիճն ու ձորերը, ճգնել ազատվելու պատուտակներից և որ գլխավորն է, դեպի լե՜ռը մագլցել։ Ինչի՜ նման էր այդ։

Նոր ծառերը, սակայն, անվրդով, անզգա կարծես այդ բոլոր հուզման՝ անցել էին գիջությունը, անցել գծված սահմանը, գնում էին դեպի վեր՝ ոստնելով ժայռերի վրայից,արհամարհելով արգելքները, պատռելով հողի կուրծքը։ Եվ որը առավելն է, այդ ամբողջ նոր ճյուղավորության ծայրում[ էջ ]սկսել էր ծնվել մի առողջ, առույգ և հպարտ ոստերով ծառ, որ վեսությամբ նայում էր արևին, իր ոտների մոտ փռված հին անտառին և իր հպարտ շարժումով կարծես ծաղրում էր ճահճի մեջ ապրող հին ընկերներին։

— Դարձե՛ք, խելահեղնե՛ր,— գոչում էին հները։

— Խենթացել են,— գոռում էին կաղնիները։

— Կոչնչանան,— շշնջում էին թփերը։

Իսկ նոր ծառը բարձրանում էր, անհագ բարձրանում և բոլոր այդ աղմուկի վրա ժպտում ու զվարճանում։

— Բայց այդ ո՞ւր ես գնում, մոլորվա՜ծ,— կանչեց վերջապես մի հսկա կաղնի.— ի՞նչ գործ ունիս այդ բարձրությունների վրա, ուր տիրում է սառնամանիք, ուր քամին սոսկալի է, ուր ջուր չկա և ուր ժայռերը կոշտ են, ճանապարհը՝ դժվար․․․

— Բարձրանում եմ,— ժպտեց նոր ծառը։

— Բարձրանո՜ւմ ես,— ապշեց մեծ կաղնին,— խենթ, ի՞նչ կա բարձրանալու մեջ, եթե ոչ՝ միմիայն կորուստ։ Ավելի լավ չէ՞, որ իջնես դեպի ձորը, գետակի ափին, ուր ստվեր կա, առատ ջուր, սննդարար հող և ուր քամին անզոր է, կայծակն՝ անհասանելի․․․

— Բարձրանում եմ,— համառեց ծառը և մի րոպե իսկ կանգ չառավ։

— Դու կոչնչանաս,— կանչեցին ծառերը։

— Բարձրության վրա․․․

— Կայծակին զո՛հ կլինիս։

— Լեռների ծայրին․․․

— Դու անոթի կմնաս, ծարավ, պապակվա՜ծ։

— Բայց բարձր կլինեմ․․․

Ու բարձրանում էր, անհագ բարձրանում։Անտառն ամբողջ այժմ լուռ, դողդոջուն, դարձած դեպի բարձրացող ծառը, սրտատրոփ դիտում էր նրա քայլերը, ուրախանում նրա հաճախ ապարդյուն ճիգերի վրա, չարամտորեն ժպտում, երբ նա մի խոշոր ժայռի դեմ էր առնում և նենգամիտ, կծու խոսքեր նետում, երբ ծառը պապակված ու հոգնած՝ կանգնում էր շունչ առնելու և կամ, երբ քամին զորեղ տարուբերում էր նրան այս֊այն կողմ, ծռում գետնին[ էջ ]էր քսում, կամ տերևներն ու ճյուղերը միմյանց խառնելով՝ գլխին դիզացնում․․․

Փչում էր քամին, այրում էր արևը, անձրևն ու հեղեղները թրջում էին նրան, ամպերը գլխին որոտում, փոթորիկը նրան ժայռեժայռ խփում, կայծակը նրա շուրջը շանթիչ գծեր պարզում․․․ և սակայն ծառը համառ, անդրդվելի՝ ելնում էր, ելնում և մշուշոտ, բարձր կատարների ձգտում․․․――――――――

Եվ երկա՜ր֊երկա՜ր տանջվելուց հետո կես ճղակոտոր, տերևները կորցրած, հոգնած, ուժասպառ, խաղալիք քամիների, որոտումների տակ, կայծակի գծերի մեջ, անձրևներով թրջված՝ հասնում էր բարձր կատարին։ Այժմ նա մշուշին ցած էր թողել ճահիճների մեջ մնացած իր ընկերներին ծածկելու․ այժմ նա արևին էր տարածում իր թևերը, բայց, այժմ քան երբեք, նա մենակ էր, անընկեր, հեռու գետակից, հեռու ձորակից։

Եվ չէր ափսոսում։ Այդտեղ, բարձրության վրա հանգչած, զմայլում էր նա հեռավոր հորիզոնով, փայլուն արևի տակ ողողված լեռների կատարներով։ Անձրևը նրան ջուր էր տալիս, լեռան հողը՝ սնունդ։ Այնտեղ նա երազում էր իրենից մի նոր, բարձր կանգնած սերունդ ստեղծել, բռնել կատարը, արևի լույսի մոտ լինել, ամպերի խոնավությունից հեռու կենալ և ճահճային պատվանդանից միշտ ազատ մնալ։

Իսկ ցածի անտառը նայում էր դեռ նրան ծիծաղելով, նայում էր մենավորին, խենթուկին ու ասում.

— Կոչնչանա, կայծակը կփշրի նրան, քամիները կկործանեն հանդուգնին․․․

Գալիս էին քամիները, փշրում նրա ճյուղերը, ցրիվ տալիս տերևները․ գալիս էր անձրևը, մերկացնում էր նրա ոստը, ճկուն արմատները հեղեղների տակ ողողում․ գալիս էր և կայծակը, աղմկում, վժժում, շրջակա ժայռերը ցնցում, այս֊այն թփիկն այրում֊սևացնում և գոչում ծառին․

— Հանդո՛ւգն, ո՞ւր ես եկել ինձ մոտ, կայրեմ քեզ։— Այրի՛ր,— ասում էր ծառը,— կայրվեմ այստեղ, բայց կայրվեմ բարձրության վրա․․․[ էջ ]

Այդպես էլ եղավ։

Մի չարագուշակ, փոթորկալից գիշեր քամիները ճղակոտոր արին ծառին, հեղեղը մերկացրեց արմատները և այրող, նախանձոտ կայծակն եկավ վժժալով ու նրա կրծքին խփեց․․․

Ծառը բռնկեց, սկսեց այրվել։

— Այրվում է՛…— քրքջաց ներքևից ճահճային անտառը։

— Նրա վերջն այդ էր,— ասում էին թփիկները։

— Տեսա՞ր, հանդո՛ւգն արարած,— կանչեց մեծ կաղնին,— մեռնում ես այժմ ահա․․․

— Բարձրության վրա՛…— մրմնջաց ծառը։Եվ խոր ու խավար գիշերվա մեջ նրա բոցը փայլում էր հեռվից՝ մի կրակոտ աստղի նման։ Ճարճատում էր նա, ծուխ֊մուխ արձակում, իր մահը խնկում․ մահ այդքա՛ն շքեղ, այդքա՛ն բարձր․ և հողը նրա շուրջը կարծես տեղ էր բաց անում, ընդունելու իր ծոցի մեջ նրան, որ բարձրի ձգտեց և բարձրության վրա՛ էլ մեռավ․․․

Հարցեր և առաջադրանքներ:
1. Անծանոթ բառերը դուրս գրել և բառարանի օգնությամբ բացատրել:

զայրագին- բարկանալ
թեղի-ծառի տեսակ
լորենի-ծառի տեսատ
բաղեղ-
պարազիտ-մակաբույծ
ոստնել-ցատկել
առույգ-ուժեղ,
վեսություն- գոռոզություն
խելահեղ-խելագար
պապակ-ծարավ
սրտատրոփ-անհամբեր
ճիգ-
անդրդվելի-համառ
2. Բացատրել հետևյալ բառերի գործածությունը, դրանց միջոցով ի՞նչ վերաբերմունք է արտահայտվում: -Այրվում է,- քրքջաց ներքևից ճահճային անտառը:


3. Բնութագրել ըմբոստ ծառին ՝ օգտագործելով հատվածներ ստեղծագործությունից:

Նոր ծառերը, սակայն, անվրդով, անզգա կարծես այդ բոլոր հուզման՝ անցել էին գիջությունը, անցել գծված սահմանը, գնում էին դեպի վեր՝ ոստնելով ժայռերի վրայից,արհամարհելով արգելքները, պատռելով հողի կուրծքը։ Եվ որը առավելն է, այդ ամբողջ նոր ճյուղավորության ծայրում[ էջ ]սկսել էր ծնվել մի առողջ, առույգ և հպարտ ոստերով ծառ, որ վեսությամբ նայում էր արևին, իր ոտների մոտ փռված հին անտառին և իր հպարտ շարժումով կարծես ծաղրում էր ճահճի մեջ ապրող հին ընկերներին։
4. Բնութագրել անտառի ծառերին:

Իմ կարծիքով անտառի ծառերը լցված էին նախանձով, քանի որ նրանք այդքան համարձակ և ձգտող չէին։


5. Ո՞րն է ստեղծագործության հիմնական ասելիքը:

Իմ կարծիքով ծառը ուզում էր աշխահին ուրիշ աչքերով նայել։ Իր աճի ողջ ընթացքում նա տեսավ ավելին, քան տեսել էին նրան շարջապատող բոլոր ծառերը։ Նույնիսկ նրա մահը շատ ավելի գեղեցիկ էր, քան մնացած ծառերի երկար և միապաղաղ կյանքը։

Posted in Գրականություն7

Ընկուզենին

Մի մեծ, ցանկապատված այգում հաշտ ու խաղաղ աճում էին պտղատու ծառերը: Գարնանը նրանք ոտից գլուխ ծածկվում էին կաթնավարդագույն շղարշով, իսկ ամառվա վերջում ճկվում էին հասած պտուղների ծանրության տակ:

Որտեղից որտեղ համերաշխ ու բարեջան այս ընտանիքը ներխուժեց ընկուզենին և, փարթամորեն ճյուղավորվելով, սկսեց ամբարտավանորեն հոխորտալ.

— Որտե՞ղ է գրված, որ ես պիտի ցցվեմ մնամ այս ցանկապատի ետևում,- դժգոհ փնփնթաց նա:- Ես ամենևին մտադիր չեմ ճգնակեցիկ դառնալ էստեղ: Թող ճյուղերս դուրս ելնեն, որպեսզի շրջապատս իմանա, թե ինչ հրաշալի ընկույզներ ունեմ:

Եվ ընկուզենին սկսեց համառորեն հաղթահարել բարձր ցանկապատը, որպեսզի իր ողջ գերաշնորհ տեսքով երևա եկող-գնացողին:

Եվ երբ ժամանակը հասավ, ու նրա ճյուղերն ամբողջովին ծածկվեցին ընկույզներով, ամեն անցնող-դարձող  սկսեց պոկել դրանք: Ում ձեռքը չէր հասնում, քար ու փայտ չէր թողնում, որ գործի չդներ: Շատ շուտով մեծամիտ ընկուզենին զրկվեց ոչ միայն պտուղներից, այլև տերևներից:

Ճիպտանման, չոր ու անկենդան կախվել էին նրա խեղված ճյուղերը, մինչ այգու փարթամ կանաչության մեջ գեղափայլ տեսքով հմայուն էին հյութեղ խնձորը, տանձն ու դեղձը:

Առաջադրանքներ

1. Դուրս գրիր այն բառերը, որոնք ցույց են տալիս պատմողի վերաբերմունքը.

ա) ընկուզենու նկատմամբ:

Փարթամորեն, համառորեն,ամբարտավանորեն. 

բ) պտղատու մյուս ծառերի նկատմամբ:

Գեղափայլ,պտղատու, ընտանիք,կանաչություն,փարթամ,

2. Ընկուզենուն՝

• մեղադրիր. Ընկուզենին չէր բավարարվում իր ունեցածով և որոշել էր, որ իրեն պետք է ամենուր ցուցադրի։

• արդարացրու. Ընկուզենին չէր ճանաչի դրսի աշխարհը, եթե դուրս չգար ցանկապատի սահմաններից։ Երբեք չես իմանա՝ ինչ հնարավորություններ ունես, եթե դուրս չգաս կաղապարիցդ։

• բնութագրիր: Ընկուզենին համառ էր, համարձակ ու մի քիչ անհեռատես։ Նա լավ օրինակ է բոլորիս համար։ Աշխարհն առաջընթաց չէր ունենա, եթե բոլորը մտածեին մնացած ծառերի պես և երբեք իրենց սահմանը չհատեին։ Բայց շատ կարևոր է նաև, որ ֆիզիկական աճին զուգահեռ նաև մտավոր աճ գրանցեք։ Միայն այս երկու երևույթների միաժամանակյա գոյությունը կապահովի բոլորիս հաջողությունը։

3. Լրացրու թերի միտքը.

Առակն այն մարդկանց մասին է, ովքեր ուզում են միշտ ուշադրության կենտրոնում լինեն և տարբերվել բոլորից։

4. Գրիր ասացվածքներ, որոնք կարող են դառնալ այս առակի խրատական մասը:

Ոտքդ վերմակիդ չափով պարզիր։

Խորամանկ աղվեսը երկու ոտքով է փոսն ընկնում։

Ագահին մի բուռ հողը կկշտացնի։

5. Այլ վերնագիր գրիր առակի համար:

Մեծամիտ ընկուզենին։

6. Բառարանի օգնությամբ գտիր մգեցված բառերին երկուական հոմանիշ:

պտղատու-արգասաբեր, բերրի

 համերաշխ-հաշտ, խաղաղ

փարթամորեն-շքեղ, ճոխ

ամբարտավանորեն-անամոթաբար, անբռնազբոս

հրաշալի -հիանալի, գեղեցիկ

7. Հետևյալ պարբերության մեջ ընդգծիր գոյականները:
Եվ երբ ժամանակը հասավ, ու նրա ճյուղերն ամբողջովին ծածկվեցին ընկույզներով, ամեն անցնող-դարձող  սկսեց պոկել դրանք: Ում ձեռքը չէր հասնում, քար ու փայտ չէր թողնում, որ գործի չդներ: Շատ շուտով մեծամիտ ընկուզենին զրկվեց ոչ միայն պտուղներից, այլև տերևներից:

8. Պարբերության մեջ ընդգծիր ածականները:
Ճիպտանման, չոր ու անկենդան կախվել էին նրա խեղված ճյուղերը, մինչ այգու փարթամ կանաչության մեջ գեղափայլ տեսքով հմայուն էին հյութեղ խնձորը, տանձն ու դեղձը:

Posted in Գրականություն7

Վիլյամ Սարոյան «Պատերազմը»

Պատերազմը մեզ էլ հասավ։ Ասացին, որ չափից ավելի չուտենք, ոչինչ չշռայլենք` ամեն ինչ արժեքավոր էր։ Ասացին, որ պատերազմի նամականիշներ գնենք։ Մենք Ատլանտյան օվկիանոսի մյուս կողմը հազարավոր զինվորներ էինք ուղարկում, իսկ դրա համար փող էր հարկավոր։ Մեզ կոչ էին անում դրամ վաստակել ու պատերազմի նամականիշներ գնել` հատը քսանհինգ սենթ։

Միսս Գամման ասաց, ոո մենք` երեխաներս, նույնպիսի զինվորներ ենք, ինչպես և համազգեստ հագած տղամարդիկ։ Շքերթներ էին լինում։ Մենք տեսնում էինք երթաքայլող զինվորներին։ Մենք նրանց տեսնում էինք Սաուդրրն Փըսիֆիք կայարանում գնացքների մեջ լցվելիս։ Մենք լսում էինք նրանց մայրերի ու քույրերի լացը։

Գերմանացիները հանցագործ ազգ էին։ Գերմանացիներն ամբողջ ժողովուրդներ էին սրբում քարտեզի վրայից։ Անտառներ, դաշտեր, քաղաքներ, ամեն ինչ ոչնչացվում էր մեծ ռումբերով։ Գերմանիան նույնիսկ Ատլանտյան օվկիանոսում էր հանցագործություններ կատարում` խորտակվեր Լուսիթանիան։ Մի սուզանավ նրան ծովի հատակն ուղարկեց։

Լուսիթանիան մի նավ էր, որի մասին երազում էր ամեն մի տղա։ Նրա մասին մտածելիս վշտանում էի:

Ես սկսեցի ատել։ Այո, գերմանացիները հանցագործներ են։ Նրանք մեզ նման չեն։ Մենք նրանց տեսանք «Ուսին առ» ֆիլմում, որտեղ Չարլի Չապլինն էր խաղում։ «Կինեմա» կինոթատրոնում, նստատեղերի եզրերին թառած, ցնծությամբ ողջունում էինք Չարլիին` պատերազմի հերոսին։ Կինոնկարում մենք տեսանք կայզերին ու սուլեցինք։ Նա Գերմանիան էր։ Չարլին ձեռ էր առնում նրան։ Մենք մի գլուխ ծիծաղում էինք, բայց միևնույն է, ամեն ինչ տխուր էր, մենք զգում էինք, և մեզ չէիր խաբի, եթե դա նույնիսկ կատակերգություն էր։

Աշխարհի մեծագույն ոճրագործը կայզերն էր, և մենք ատում էինք նրան։

Այդ ատելությունն ամենուրեք էր։ Ես մի քեռորդի ունեի` անունը Սիմոն։ Նա հենց որ խոսել սովորեց, ասաց.

— Ես կայզերի գլուխը կկոտրեմ։

Ոչ ոք նրան չէր սովորեցրել ատել կայզերին։ Նա այդ ատելությունը միջավայրից էր իր մեջ առել։

Մենք, մի խումբ տղաներ, սովորություն ունեինք մագլցել մեր ետնաբակի ընկուզենին։ Ծառին թառում ու մտածում էինք կայզերին ոչնչացնելու տարբեր ձևերի մասին։ Մեր մեջ մի տղա կար, որ տանջանքներ հորինելու վարպետ էր։ Նրա անունը Ալբերտ Սավին էր` ինքը լալկանի մեկը, բայց ամբողջ շրջակայքում նրանից լավ տանջանքներ հորինող չկար։ Նրա հորինած տանջանքների գլխավոր նպատակը կայզերին մահվան դուռը հասցնելն էր, հետո առժամանակ հանգիստ թողնելը, որպեսզի դրան հաջորդեր մեկ ուրիշ տանջանք, այս անգամ ավելի դաժանը։ Այդպիսով կայզերը հազար մահով կմեռներ ու ողջ կմնար, որ նորից խոշտանգվեր։ Մեր հորինած տանջանքներից ամենաթեթևը գնդակահարությունն էր։ Բայց դա շատ էր հասարակ։ Ոչ ոք չէր ուզում, որ նա հենց այնպես մեռներ։ Բոլոր տղաներն ուզում էին, որ նա շատ տառապեր, իր պատճառած տառապանքների դիմաց փոխհատուցելու համար։ Որոշ խոշտանգումներ զվարճալի էին։ Մեր մտքում Չարլի Չապլինն էր, և մենք զվարճալի տանջանքներ, անակնկալներ ու նման բաներ էինք հորինում։ Օրինակ, մենք կայզերին կհրավիրեինք կարևոր ճաշկերույթի ու մի մեծ աթոռ կառաջարկեինք։ Դա էլեկտրական աթոռ կլիներ։ Կայզերն ուտելիս նստած կլիներ այդ աթոռին, և մենք կմիացնեինք հոսանքը։ Մենք այնքան հոսանք չէինք տա, որ նա տեղնուտեղն այրվեր, այլ աստիճանաբար կբարձրացնեինք լարվածությունը, և սենյակում գտնվող բոլոր մարդիկ կշրջապատեին նրան ու կծամածռեին դեմքները, հիշեցնելով նրան Լուսիթանիայի մասին։ Ես չեմ հիշում, թե ով հորինեց այդ տանջանքը, բայց հիշում եմ այն օրը, երբ դա հորինվեց։ Պայծառ ամառային օր էր, և մենք ծառին թառած շատ ուրախ ասում-խոսում էինք։ Ժամերով միտք էինք անում, թե ինչպես կարելի է տարբեր ձևերով մարդու ցավ պատճառել, առանց նրան սպանելու:

Սան Փաբլո փողոցում մի գերմանական ընտանիք մեր հարևանությամբ տուն ուներ։ Նրանք հիանալի մարդիկ էին` պարզ ու հասարակ։ Նրանք Հերման անունով տղա ունեին, որը մոտավորապես նույն տարիքին էր, ինչ և իմ եղբայր Գրիգորը: Նա խաղաղ տղա էր, փոքր-ինչ ինքնամփոփ և խոսում էր քիչ օտարոտի արտասանությամբ, թեև բնիկ մեր հովտից էր։

Երբ մենք ասում-խոսում էինք կայզերին տանջելու մասին, անձամբ ես քիչ էի մասնակցում և իհարկե համարում էի, որ դա խաղ է, ու մենք երբեք որևէ մեկի հետ դաժանորեն չենք վարվի։ Սակայն կային ուրիշ, ավելի մեծ տղաներ, որոնք գնալով սկսեցին ավելի ու ավելի գրգռվել և արդեն ցանկանում էին որևէ բան անել։ Մեկը տվեց Հերմանի անունը։ Իրոք, շատ տղաներ նման են իրենց հայրերին, և այդ լալկան Ալբերտ Սավինն ու Էդգար Րայֆ անունով մի ուրիշ տղա սկսեցին ատելություն սերմանել Հերմանի դեմ, որը երբեք ոչ մեկի ոչ մի վնաս չէր տվել:

Այդ ամենը սկիզբ առավ մեր ընկուզենու ծառի վրա, սակայն տարածվեց ամբողջ շրջակայքով մեկ։ Տղաների խումբը, ինը-տասը հոգի, որոշեցին հաշիվ տեսնել Հերմանի հետ։ Իմ եղբայր Գրիգորը գնաց նրանց հետ։ Ես էլ գնացի: Ես չէի ուզում, որ Հերմանին ցավ պատճառեն, բայց անկարող էի ստիպել ինձ տանը մնալ։ Մտածում էի, որ եթե մնամ տանն ու չտեսնեմ, թե ինչ է կատարվելու, կմեռնեմ։ Իմ եղբայր Գրիգորն ու ես իրար կողք էինք քայլում և մենք մեծ տղաներից ետ մնացինք։ Ճիշտն ասած, մենք այդ խմբի հետ կապ չունեինք, բայց զգում էինք, որ այդ ամենը սկիզբ է առել մեր ծառի վրա և ուզում էինք տեսնել, թե ինչ է լինելու։

Խումբը հասավ Սան Փաբլո փողոց։ Էդգար Րայֆը մոտեցավ Հերմանեց դռանն ու թակեց։ Խումբը, փողոցի լայնքով մեկ կանգնած, սպասում էր: Դուռը բացեց Հերմանի մայրը։ Էդգար Րայֆը մի րոպե խոսեց նրա հետ ու մոտեցավ խմբին։

— Տանը չէ,— ասաց էդգար Րայֆը։— Մայրն ասաց, որ քաղաք է գնացել, շուտով կվերադառնա։

Իմ եղբայր Գրիգորն հայերեն ասաց, թե հուսով է, որ նա տուն չի վերադառնա:

Սակայն Հերմանը վերադարձավ: Ինչ-որ մեկը նրան տեսավ Սան Փաբլո փողոցով բարձրանալիս, և խումբը վազեց նրա կողմը։ Ինչ-որ մեկը հարցրեց.
— Դու գերմանացի՞ ես։
Հերմանն ասաց.
— Այո:
Ւնչ-որ մեկը հարցրեց.
— Դու ատո՞ւմ ես կայզերին։
Հերմանն ասաց.
— Ոչ, ես ոչ ոքի չեմ ատում։
Այդ ժամանակ ինչ-որ մեկը հարվածեց Հերմանի դեմքին։ Ինչ-որ մեկը ոտք գցեց նրան ու նա ընկավ։ Ինչ-որ մեկը ցատկեց նրա վրա և մյուսները սկսեցին ծեծել ու քացահարել։
Դա երկու րոպե էլ չտևեց։ Ամեն ինչ շատ շուտ ավարտվեց։ Մենք պատկերացնում էինք, որ փոքրիկ զինվորներ ենք։ Մենք պատկերացնում էինք, որ արդարության պաշտպաններ ենք։ Երբ Հերմանի քթից արյուն եկավ, նրան հարցրին.
— Դե, հիմա ասա, ատո՞ւմ ես կայզերին։
Եվ նա բղավեց.
— Ոչ, ես ձեզ եմ ատում։
Երբ նրանք տեսան, որ Հերմանը, միևնույն է, կայզերին չի ատելու, բաց թողին։ Նրանք Հերմանի վրա ծիծաղում էին ու ծամածռվելով կապկում էին նրա լացը, նրա ետևից ընկած հրում, հարվածում ու քացահարում էին։ Նրանք դա անում էին ամբողջ ճանապարհին, մինչև Հերմանենց տան աստիճանները, բայց նա չփորձեց փախչել։ Հերմանը գավիթի աստիճաններով բարձրանում էր, երբ մայրը տանից դուրս եկավ ու տեսավ նրան։ Մայրը նետվեց դեպի որդին ու օգնեց նրան տուն մտնել։ Նա ապշած էր ու տղաներին ոչ մի խոսք չասաց։ Տղաները, հայհոյելով ու ծիծաղելով, մի որոշ ժամանակ էլ կանգնեցին տան առջև, իսկ հետո հեռացան։

Այդ գիշեր, երբ անկողնում էինք, ես իմ եղբայր Գրիգորին հարցրի.
— Գրիգոր, դու ատո՞ւմ ես գերմանացիներին։
Եվ իմ եղբայր Գրիգորը հարցրեց.
— Ի՞նչ:
Ես մի անգամ էլ հարցրի.
— Դու գերմանացիներին ատո՞ւմ ես, Գրիգոր։
Միառժամանակ նա ոչինչ չասաց, բայց ես գիտեի, թե ինչ է մտածում:
— Ոչ, ես նրանց չեմ ատում,— ասաց նա։— Թե ինչն եմ ատում, չգիտեմ: Բայց մի բան ատում եմ` դրանց այսօրվա արածն եմ ատում։ Դա եմ ես ատում: Այ հենց դա է, որ ես ատում եմ:
Առաջադրանքներ:
Ի՞նչ է պատերազմը ըստ հեղինակի և ըստ ձեզ:

Ըստ հեղինակի պատերզմը ատելության քարոզ է մանունուկի հոգեվիճակը խեղաթյուրող-այլանդակել երեվույթ։

Իմ կարծիքով պատերազմը մարդկային բոլոր դժբախտությունների պատճառն է։Անհավասար պայքար է, որտեղ չկան հաղթողներ։
Մեղավոր էր, արդյոք, Հերմանը  պատերազմի համար:

Իմ կարծիքով Հերմանը մեղավոր չէր, որ պատերազմը սկսվել էր և նա մեղավոր չէր, որ գերմանացի էր։
Ինչպե՞ս եք գնահատում տղաների արարքը:

Տղաները շատ վատ դրսևորեցին իրենց։ Նրանք ծեծեցին Հերմանին միայն նրա համար, որ նա գերմանացի էր։ Սրանով նրանք ոչ միայն ոչ մի լավ բանի չհասան, այլև վաստակեցին Հերմանի ատելությունը, որը մինչ այդ դեպքը չէր ատում ոչ ոքի, նույնիսկ՝ կայզրին։