Posted in Ընդհանուր

Մայրենի

Երկհնչյուններ
Յա
 երկհնչյունը գրվում է իա տառերով՝ 
ա) հետևյալ հայերեն բառերում՝ դաստիարակհեքիաթօվկիանոսկրիախավիարբամիափասիան
բ) մի շարք անուններում և ազգանուններում՝ ՄարիամԵրեմիաԵղիաԵղիազարյանԲունիաթյանՍուքիասյան
գ) աշխարհագրական անունների վերջում՝ ԿիլիկիաՖրանսիաԳերմանիա և այլն
դ) օտար լեզուներից փոխառված բառերում՝ էներգիաքիմիաօլիմպիադա 

Կանանց օտար անունները գրվում են յա-ով, ինչպես՝ ԱմալյաՕլյա, բացառություն են ՄարիաԼիա անունները: 

Մի քանի անուններ ունեն զուգահեռ ձևեր: Որպես աշխարհագրական անուն գրվում են իա-տառերով՝ ԱսիաՎիկտորիա, Սոֆիա, իսկ որպես աղջկա անուն գրվում են՝ յա, Ասյա, Վիկտորյա, Սոֆյա

Մի-երկու բառում գրվում է եա, ինչպես՝ հրեաիդեալսեանս: 


Առաջադրանքներ
 

  1. Լրացրու՝ գրելով իա կամ յա: 

    Բրազիլիա , սառուցյալ , քրիստոնյա , դաստիարակություն , պաշտոնյա , Ավստրիա , հեքիաթային, հոգյակ ,լռելյայն  , Նորվեգիա , Օֆելյա , միմյանց, ակադեմիա , նյարդային , խարտյաշ , շուրջերկրյա , օլիմպիական , պատյան , քիմիական , Արփիար , Ամասիա, լյարդ։ 

    2.Լրացրու՝ գրելով իա կամ եա 
Անդրեաս , ակացիա , միլիարդ , այժմեական , քվեարկել , միջօրեական , անատոմիա , բիլիարդ, հրեական,  առօրեական, կրիա, հեքիաթ, Մարիամ, խավիար, քիմիա, հրեա, իդեալ, մումիա:

3. Լրացրու՝ գրելով յո, ոյ, իո երկհնչյունները: 

Միլիոն,յոդ, չեմպիոն, ռադիո, մարմարյա, արդյոք, ամբիոն, քսանյոթ, ռադիոընդունիչ, օրիդորդ, կոմիսիոն, այո, Սրապիոնյան, Պյոտր, ռադիոկայան; 

5.Տրված բառերի բառամիջում կամ բառավերջում ավելացնել այնպիսի հնչյուն, որ ստացվի այդ բառի հարանունը (մոտ հնչող արտասանություն ունեցող բառ)։
Վերաբերել,-վերաբերել

հովար,-հավհար

 հնչուն-հնչյուն

 մրիկ,-մրրիկ

 հրատարակություն,-հրատարակչություն

 տեղի տալ,-տեղիք տալ

կազմակերպական,-կազմակերպչական

 խռնվել,-խառնվել

շառաչուն,-շառաչյուն

 միաժամանակ,-միառժամանակ

 թոթվել,-թոթովել

տեսիլ,-տելիք

 տանտեր,-տանուտեր

 հրավեր-հրավերք
Օրինակ` վերաբերել-վերաբերվել:
 
6.Բառաշարքում ընդգծել  բարդածանցավոր բառերը: Ինքդ գրիր 5 բարդածանցավոր բառ:

Մրգառատ, մարզպետարանընդդիմախոս, անգործություն, ձերբակալություն, ապօրինի, տնտեսագետաստվածահաճոտանտիրուհի, համամարդկային, նվազագույն, աշխարհայացքառաջնակարգ, համազգային:

 Այլմոլորակային, հեռուստատեսություն, հանրագիտարան, անծայրածիր,  մայրաքաղաքային․

Posted in Ռուսերեն

Интересные факты о Монако

  1. Княжество Монако — самое маленькое государство в мире, не считая Ватикана.
  2. Плотность населения в Монако, однако, при этом самая высокая.
  3. Площадь Монако — всего два квадратных километра.
  4. Около тридцати тысяч работающих в Монако иностранцев каждый день ездит сюда на работу из Франции.
  5. Четверо из пяти жителей Монако — приезжие.
  6. Если княжеская династия в Монако по каким-либо причинам прервётся, государство перейдёт под французское управление.
  7. Защиту княжества осуществляет Франция.
  8. Монако — одна из немногих стран, где при съёмках фильмов можно использовать боевое оружие.
  9. У Монако нет внешнего государственного долга.
  10. Гражданам этой страны запрещено посещать казино. Все казино предназначены только для иностранцев.
  11. В Монако есть один университет.
  12. Практически вся территория княжества просматривается видеокамерами.
  13. Уровень преступности в Монако — один из самых низких на планете.
  14. Национальный оркестр княжества больше, чем его армия.
  15. Соотношение числа полицейских к общему числу населения в Монако самое высокое в мире.
  16. Княжество Монако ведёт свою историю с 1215 года.
  17. Князь Монако пять раз лично принимал участие в Зимних Олимпийских играх, выступая в качестве члена сборной княжества по бобслею.
  18. В Монако действуют представительства более чем пятидесяти различных банков.
  19. Цена на недвижимость в Монако стартуют примерно с отметки в тридцать тысяч евро за квадратный метр.
  20. Монако не входит в Евросоюз.
  21. Тем не менее, национальная валюта в княжестве — евро.
  22. Главный вокзал и большая часть железной дороги Монако находится под поверхностью земли.
  23. Средняя продолжительность жизни в Монако — почти 90 лет.
  24. Коренные жители Монако, монегаски, не платят налогов.
  25. Официальный язык княжества — французский, но и по-английски здесь говорят почти все.
  26. Воздушное пространство Монако открыто для полётов на вертолётах только двадцать минут в день. Вполне достаточно для перелёта, учитывая крошечные размеры княжества.
  27. Монако фактически является городом-государством.
Posted in Ընդհանուր

Պատմություն

Վանի թագավորության հիմնադրման մասին վարկածներից մեկի համաձայն՝ այն առաջացել է մ. թ. ա. XIII–XI դարերում՝ Վանա լճից հարավ հիշատակվող Ուր(ու)ատրի ցեղային միության հիմքի վրա: Մեկ այլ տեսակետ այն կապում է Արարատյան դաշտի հետ` ելնելով թագավորության Արարատ-Ուրարտու անվանումից: Ներկայումս ընդունված է այն տեսակետը, ըստ որի՝ թագավորության սկզբնատարածքը Վանա լճի ավազանն է, որի հետ էլ կապվում է թագավորության հիմնական ինքնանվանումը` «Բիայնիլի» (այդ պատճառով էլ գիտության մեջ պետությունը հայտնի է նաև «Վանի թագավորություն» անվամբ):Առաջին վկայված արքան Արամե Ուրարտացին է, որի անունն ասորեստանյան աղբյուրներում 3 անգամ հիշատակվում է մ. թ. ա. 859–843 թթ-ի ընթացքում: Ըստ այլ տեսակետի՝ Վանի թագավորության հիմնադիր-արքան Սարդուրի I-ն է՝ Լութիպրիի որդին, որն էլ մ. թ. ա. 830-ական թվականներին կառուցել է Տուշպա (Տոսպ) մայրաքաղաքը: Տուշպայի հիմնադրման արձանագրություններում նա իրեն անվանել է «Նաիրի երկրի արքա» և ներկայացել «մեծ արքա, հզոր արքա, տիեզերքի արքա, արքաների արքա» տիտղոսներով։Սարդուրի I-ի օրոք Վանի թագավորությունը տարածվել է ոչ միայն Վանա լճի ավազանում, այլև Հայկական Տավրոսից հարավ՝ Տիգրիսի վերին հովտում:Մ. թ. ա. մոտ 825–810 թթ-ին Սարդուրի I-ին հաջորդել է որդին` Իշպուինին: Նա իրականացրել է մի շարք բարեփոխումներ, որոնք շարունակել է նրա որդի Մենուան (մ. թ. ա. մոտ 810–786 թթ.): Կարևոր էին գրային (տեղական սեպագրի ստեղծումը) և կրոնական [տերության միասնական դիցարանի (պանթեոն) ստեղծումը] բարեփոխումները, որոնք արձանագրվել են «Խալդյան դարպասի» («Մհերի դուռ») վրա: Ռազմական բարեփոխման շնորհիվ դաշնային աշխարհազորը փոխարինվել է մշտական կանոնավոր բանակով: Իշպուինին հարավում ընդլայնել է տիրույթները՝ Ուրմիա լճի ավազանից մինչև Պարսուա երկիր (հետագայում՝ Պարսք), հյուսիսում` մինչև Հայկական Պար լեռնաշղթա:Մենուայի օրոք  Վանի թագավորությունը հասել է աննախադեպ հզորության: Երկիրը տնտեսապես հզորացնելու համար նա ծավալել է շինարարական աշխատանքներ, ստեղծել է ոռոգման ցանց. հատկապես նշանավոր է ցայսօր գործող 72 կմ երկարությամբ Մենուայի ջրանցքը:Մենուայի  բանակը մտել է Արարատյան դաշտ, ապա արշավել հյուսիս` դեպի Դիաուխի-Դայաենի (Տայք) երկիր, հարավարևմտյան ուղղությամբ հասել է մինչև Կումենու և Ասորեստան: Արևմուտքում Մենուայի բանակն առաջին անգամ դուրս է եկել Արևմտյան Եփրատի բնագիծ` սպառնալով անդրեփրատյան պետություններին: Մելիտենեի (Մալաթիա) արքան դարձել է նրան հարկատու: Հաղթարշավը շարունակելով Ուրմիայից հարավ-արևելք ընկած տարածքներում` հասել է մինչև Դիալա գետի ավազան: Մենուան հատուկ ուշադրություն է դարձրել ռազմական շինարարությանը` ստեղծելով ամրաշինական մեծ ցանց: Նրա նվաճումների շնորհիվ Հայկական լեռնաշխարհի հիմնական մասը միավորվել է մեկ կենտրոնացված պետության մեջ. հյուսիսային շրջանների իշխանությունները թեև չեն մտել Վանի տերության մեջ, բայց ընդունել են նրա գերիշխանությունը: Մենուան հաղթանակներ է տարել տարածաշրջանի ամենահզոր պետության` Ասորեստանի նկատմամբ և Վանի թագավորությունը վերածել գերտերության:Մենուայի հաջորդի՝ Արգիշտի I-ի գահակալության տարիներին (մ. թ. ա. 786–764 թթ.) Վանի թագավորությունը հասել է հզորության գագաթնակետին: Տերությունը ձգվել է Ուրմիայի ավազանի հարավից մինչև Ջավախք, Սևանա լճի ավազանից և Կուր գետից մինչև անդրեփրատյան աջափնյա շրջաններ (ներառյալ Մելիտենե և Թաբալ երկրները), Մասիուս և Կորդվաց լեռներից մինչև Ճորոխի ավազան: Արգիշտի I-ի գործը շարունակել է որդին` Սարդուրի II-ը (մ. թ. ա.  764–735 թթ.): Նրա օրոք տերության կառավարման համակարգում նկատվում է կարևոր անցում.  կախյալ թագավորությունները վերածել է պետության վարչական միավորների, դրանով համադաշնային կառավարման համակարգից անցել գերկենտրոնացված պետության:Սարդուրի II-ի օրոք տերությունն ունեցել է առավելագույն տարածքը. հյուսիսում հասել է Սև ծով, հյուսիս-արևելքում` Կուր գետ, արևելքում` Կասպից ծով, արևմուտքում` Փոքր Ասիայի կենտրոնական շրջան, հարավում` Բաբելոնով` Պարսից ծոց, և Դամասկոսի թագավորությունով` Միջերկրական ծով:Այս շրջանում, երբ սահմանները ձգվում էին 4 ծովերի միջև, «Սարդուրյան տարեգրության» համաձայն, բանակի ընդհանուր թիվը շուրջ 350 հզ. էր՝ ներառյալ նաև նվաճված ու հարկատու երկրների զորքերը:Սակայն մ. թ. ա. 743–735 թթ-ի արշավանքների հետևանքով Թիգլաթպալասար III-ը վերականգնել է Ասորեստանի նախկին դիրքերը` կրկին դառնալով Վանի տերության ախոյանը:  Սարդուրի II-ի որդի Ռուսա I-ը (մ. թ. ա. 735 – մոտ 710 թթ.) կատարել է պետական համակարգի և բանակի բարեփոխումներ: Ռուսա I-ն արշավանքներ է ձեռնարկել դեպի Սևանա լճի ու մերձուրմյան ավազաններ և Արդինի-Մուսասիր: Վերջինս պատճառ է դարձել  Ասորեստանի հետ նոր բախման: Ասորեստանի Սարգոն II արքան (մ. թ. ա. 721–705 թթ.) մ. թ. ա. 714 թ-ին արշավել է Վանի թագավորություն: Առանձնապես մեծ հաջողություններ չունենալով՝ վերադարձին մտել է Արդինի-Մուսասիր և կողոպտել Խալդիի գլխավոր տաճարը: Կարճ ժամանակ անց Ռուսա I-ին հաջողվել է վերանվաճել Արդինի-Մուսասիրը: Ռուսա I-ին հաջորդել է որդին` Արգիշտի II-ը (մ. թ. ա. մոտ 710–680-ական թթ., ըստ ասորեստանյան աղբյուրների՝  մ. թ. ա. 708 թ-ին):Բիայնիլի-Ուրարտու-Արարատի վերջին հզոր թագավորը Ռուսա II-ն է (մ. թ. ա. մոտ 680–650-ական թթ.): Նա շարունակել է Սարդուրի II-ի սկսած կառավարման համակարգի բարեփոխումը` համադաշնությունների համակարգից անցումը գերկենտրոնացված պետական կառավարման ձևին։ Զարկ է տվել քաղաքաշինությանը: Ռուսա II-ն արշավանքներ է կատարել և Եփրատից արևմուտք գրավել 5 երկիր: Նրան հաջողվել է բարեկամական և դաշնակցային հարաբերություններ հաստատել հյուսիսից արշավող կիմերների հետ և նպաստել նրանց` Փոքր Ասիայի արևելք տեղափոխվելուն։ Կիմերները հաստատվել են Կապադովկիայի տարածքում (Գամիրք), որտեղից Ռուսան կարողացել է նրանց ուղղորդել Ասորեստանի դեմ:Մ. թ. ա. 652 թ-ին Ռուսա II-ը բարեկամական ուղերձով պատվիրակություն է ուղարկել Ասորեստանի արքա Աշուրբանիպալի մոտ, որին վերջինս մեծ պատիվներով ընդունել է Արբելա քաղաքում:Հաջորդ տասնամյակներում Վանի թագավորության ռազմական գործողությունների մասին տեղեկություններ չկան։ Ռուսա II-ին հաջորդել են ևս մի քանի թագավորներ, որոնց օրոք պետությունը թուլացել է։ Վերջին հստակ թվագրվող արքան Սարդուրի III-ն է, որն ասորեստանյան արձանագրություններում հիշատակվում է մ. թ. ա. 643 թ-ին։ Համեմատաբար լուսաբանված է Ռուսա III-ի (Էրիմենայի որդու) իշխանության շրջանը, որից մեզ հասած արձանագրությունները հայտնաբերվել են Վանա լճի արևելյան շրջաններում և Արարատյան դաշտում, որոնք վկայում են Ռուսա III-ի օրոք պետության սահմանների նեղացման մասին:Պետության անկմանը նպաստել են նաև հյուսիսից ասպատակող սկյութական ցեղերը։ Վանի թագավորության անկման ժամանակն ստույգ հայտնի չէ: Հիմքեր կան կարծելու, որ Վանի արքայատոհմից իշխանության անցումը հաջորդ արքայատոհմին կատարվել է  պալատական հեղաշրջման միջոցով՝ նախքան  մ. թ. ա. 609 թ.:  Հայկական լեռնաշխարհի արևմտյան մասում մ. թ. ա. 612 թ-ին, ըստ Մովսես Խորենացու, ձևավորվել է հայկական նոր՝ Հայկազունների իշխանությունը՝ Պարույր Հայկազունու գլխավորությամբ: Վանի թագավորության մշակույթըՎանի թագավորության դիցարանը հիշատակվում է «Մհերի դռան» արձանագրության մեջ. այն կազմված է եղել 70 աստվածությունից՝ 35 իգական և 35 արական, և շուրջ 30 սրբություններից: Դիցարանը գլխավորել է գերագույն եռյակը՝ Խալդի (աստվածների հայր և արքայի գլխավոր հովանավոր), Թեյշեբա (ամպրոպի և ռազմի աստված) ու Շիվինի (արևի աստված): Երկրպագել են նաև դաշտերի, լեռների, ծովերի և այլ աստվածությունների: Վանի թագավորությունում գործածվել է գրային 3 համակարգ, որոնցից մեկը՝ բնիկ տեղականը, մեհենագրերն են՝ բաղկացած շուրջ 300 մեհենանշանից (հիերոգլիֆ), որոնք գրվել են աջից ձախ և վերից վար ուղղություններով: Այս համակարգի վերծանման արդյունքները հիմք են տալիս եզրակացնելու, որ Վանի մեհենագրության լեզուն հնագույն հայերենն է:Վանի թագավորությունում կիրառվել են սեպագիր համակարգերը: Սարդուրի I-ի և նրա հաջորդների օրոք գրվել են ասորեստանյան սեպագրերով և ասուրերեն արձանագրություններ: Իշպուինի արքայի օրոք ստեղծվել է տեղական սեպագրերի համակարգը (շուրջ 200 նշան՝ ձախից աջ գրությամբ), որով մեզ են հասել ավելի քան 600 մեծ ու փոքր բնագրեր:Վանի տիրակալները մեծ նվաճումների են հասել քաղաքաշինության բնագավառում: Սարդուրի I-ը կառուցել է Տուշպան: Մենուայի օրոք Արաքսի աջ ափին կառուցվել է Մենուախինիլի քաղաքը, Արածանիի ափին հիմնադրվել է Ներքին Խնձորի հզոր ամրոցը (Կայալի-դերե հնավայր), Տուշպայից հյուսիս-արևելք` Վերին Անձավի բերդաքաղաքը, տասնյակ այլ ամրոցներ պետության կենտրոնում և Ուրմիա լճի ավազանում: Արգիշտի I-ը մ. թ. ա. 782 թ-ին հիմնադրել է Էրեբունին, մ. թ. ա. 776 թ-ին՝ Արգիշտիխինիլին` Արարատյան դաշտում, մեկ այլ Արգիշտիխինիլի` Մուշի շրջանում: Սարդուրի II-ը Տուշպայից ոչ հեռու հիմնել է Սարդուրիխինիլին (Հայկաբերդ, Աստվածաշեն), ապա` նույնանուն 2 այլ քաղաքներ` Արճեշից հյուսիս և Աղձնիքում: Ռուսա I-ը Սևանա լճի ավազանում վերակառուցել է 2 խոշոր բերդ-ամրոցներ` դրանք անվանակոչելով Խալդի և Թեյշեբա աստվածների անուններով: Արգիշտի II-ը կառուցել է խոշոր ամրոցներ` Խալդի աստծու և իր անուններով: Ռուսա II-ը հիմնադրել է Թեյշեբաինի քաղաքը (Կարմիր բլուր հնավայր), ապա՝ «Ռուսայի փոքր քաղաքը» (Բաստամ հնավայրը՝ ներկայիս Իրանի տարածքում), Զիուկունի երկրի Խալդիի քաղաքը (Արծկե, Ադիլջևազ հնավայր), Ռուսախինիլի անվամբ 2 քաղաք (Թոփրակկալե և Այանիս հնավայրեր), վերակառուցել և ընդարձակել է բազմաթիվ ամրոցներ ու քաղաքներ:Զարգացել է տաճարաշինությունը: Վանի թագավորության տաճարները մի քանի տեսակ էին: Մեկը Արդինի-Մուսասիրի հայտնի տաճարն էր, որի միայն վերակազմության պատկերն է պահպանվել: Տաճարների այս ոճը Հայաստանից անցել է Փոքր Ասիա, այնտեղից` Հունաստան, ապա` Հռոմ, որտեղից էլ տարածվել է ողջ աշխարհում: Այդ ոճի հիանալի նմուշներից է Գառնիի հեթանոսական տաճարը: Տաճարի մյուս տեսակը կոչվում է «Աստծու դարպաս»:Պալատների ու տաճարների պատերը ներսից զարդարվել են որմնանկարներով (աստվածների, ռազմի, կենդանիների և այլ բազմագույն պատկերներ), զինատեսակներով: Պեղումներից հայտնաբերվել են մեծ թվով սաղավարտներ, վահաններ, գոտիներ, կապարճներ, որոնք  զարդարված են մարտակառքերի, հեծյալների, քրմերի, առյուծների, ցուլերի ու թևավոր էակների պատկերաքանդակներով:Պեղումներից հայտնաբերված մշակութային արժեքները պահպանվում, ուսումնասիրվում և ցուցադրվում են «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում, Հայաստանի պատմության, Երևան քաղաքի, Բրիտանական (Լոնդոն), Առաջավորասիական (Բեռլին) թանգարաններում, Էրմիտաժում (Սանկտ Պետերբուրգ) և այլուր:

Posted in Ընդհանուր

Պատմություն

Առաջադրանք

Ուրարտու.Վանի թագավորություն Ք.Ա.IX-VI

Առաջադրանք 1

Ուրարտու.Վանի թագավորություն Ք.Ա.IX-VI

Վանի թագավորություն

Տալ նոր բառերի, հասկացությունների բացատրությունը:

Արձանագրություն -պատմական, հին և միջնադարյան ժողովուրդների գրերով ու լեզվով պահպանված փաստագրեր

սեպագիր- գրի տեսակ, որն իրականացվում է կավի սալիկի վրա սեպաձև նշաններ անելու միջոցով, արշավանք- հարձակում այլ երկրի, տարածքի ժողովրդի վրա

Թվարկել Վանի թագավորության հզորացման պատճառները

Ընդհանուր թշնամու գոյությունը և հայկական լեռնաշխարհի բնակիչների ազգակցությունը արագացրին լեռնաշխարհի միավորման գործընթացը։ Ստեղծված կանոնավոր բանակը և ընդհանուր դիցարանը, ինչպես նաև միասնական գիրը հիմք հանդիսացան Վանի թագավորության հզորացման համար։

Պատմել Վանի թագավորության հիմնադրման մասին:

Հայկական լեռնաշխարհում գոյություն ունեցող պետական միավորումները համախմբվեցին ընդհանուր թշնամու՝ Ասորեստանի դեմ և ստեղծեցին առաջին հայկական պետությունը՝ Վանի թագավորությունը։

Համեմատել Սարդուրի Ա, Իշպուինի, Մենուա արքաների գործունեությունը, կառավարման ժամանակաշրջանը:

Սարդուրի Ա-ին բաժին էր հասել ամենաբարդ ժամանակաշրջանը՝ նա հանձն էր առել պետականաշինության գործընթացը։ Նա հիմք դրեց Վանի թագավորությանը։ Հիմնադրվեց Տուշպա-Վան մայրաքաղաքը։

Մենուայի օրոք աշխարհազորը փոխարինվեց կանոնավոր բանակով, ստեղծվեց միասնական դիցարան ու ընդհանուր գիր։ Վանի թագավորությունը հաղթանակ տարավ Ասորեստանի դեմ։

Մենուա արքայի օրոք կառուցվեց Շամիրամի ջրանցքը։ Ընդլայնեց պետության սահմանները՝ հասնելով մինչև Ուրմիա լճից հարավ՝ դեպի Եփրատ ու մինչև Փոքր Ասիա։ Վանի թագավորությունը դարձավ տարածաշրջանի ամենհզոր պետություններից մեկը՝ հաղթելով Առաջավոր Ասիայի ամենահզոր տերությանը՝ Ասորեստանին։

Առաջադրանք 2

Դիտել ֆիլմերից մեկը պատասխանել հետևյալ հարցադրումներին.

10-15 նախադասությամբ ներկայացրու ինչի մասին էր պատմում ֆիլմը:

Ներկայացրու ամենահետաքրքիր հատվածը:

Հայոց մայրաքաղաքները,Վան

Վանի թագավորություն/ֆիլմ/ ,

Posted in Ընդհանուր

Մաթեմատիկա

Պարապմունք 30.

ԱՄԲՈՂՋ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԹՎԵՐ

Ցանկացած բնական թիվ մեկով մեծ է իրեն նախորդող թվից, այսինքն՝ ստացվում է նրան մեկ գումարելու միջոցով.

1 = 0 + 1,
2 = 1 + 1,
3 = 2 + 1,
4 = 3 + 1,
5 = 4 + 1, …

Ճիշտ է նաև հետևյալ պնդումը. ցանկացած բնական թիվ (ինչպես և զրոն) մեկով փոքր է իրեն հաջորդող թվից, այսինքն՝ ստացվում է նրանից մեկ հանելու միջոցով։ Սկսելով, օրինակ, 5-ից՝ կարող ենք գրել

հավասարությունների հետևյալ հաջորդականությունը.

5 = 6 – 1,
4 = 5 – 1,
3 = 4 – 1,
2 = 3 – 1,
1 = 2 – 1,
0 = 1 – 1։

Հարց է ծագում՝ կարելի է արդյոք շարունակել այս հաջորդականությունը։ Կարծես թե այս հարցի պատասխանն ակնհայտ է. իհարկե, ո՛չ։ Չէ՞ որ հաջորդը պիտի լինի այնպիսի թիվ, որը հավասար է 0 – 1

տարբերությանը, այսինքն` այնպիսի թիվ, որը զրոյից փոքր է։ Իսկ մեզ ծանոթ թվերից ոչ մեկն այդպիսին չէ։ Սակայն զրոյից փոքր թվեր գոյություն ունեն և հնարավորություն են տալիս կատարելու հանման

գործողությունը անգամ այն դեպքում, երբ նվազելին հանելիից փոքր է։

Զրոյից փոքր թվերը կոչվում են բացասական թվեր։

Զրոյից 1-ով փոքր թիվը նշանակվում է այսպես. –1 (կարդացվում է,մինուս մեկե)։ Պարզ է, որ պիտի տեղի ունենա հետևյալ հավասարությունը.

–1 = 0 – 1։

-1-ը այսպես կոչված ամբողջ բացասական թվերից առաջինն է։

Հաջորդ ամբողջ բացասական թիվը –2-ն է, այն 1-ով

փոքր է –1-ից։ Այսինքն
՝ –2 = –1 – 1։

Նրան հաջորդում է – 3 թիվը.
–3 = –2 – 1 = –1 – 1 – 1։

Այսպես շարունակելով՝ կարելի է կազմել միանիշ բացասական

թվերի հետևյալ աղյուսակը.

–1 = 0 – 1

–2 = – 1 – 1 = 0 – 1 – 1

–3 = –2 – 1 = 0 – 1 – 1 – 1

–4 = –3 – 1 = 0 – 1 – 1 – 1 – 1

–5 = –4 – 1 = 0 – 1 – 1 – 1 – 1 – 1

–6 = –5 – 1 = 0 – 1 – 1 – 1 – 1 – 1 – 1

–7 = –6 – 1 = 0 – 1 – 1 – 1 – 1 – 1 – 1 – 1

–8 = –7 – 1 = 0 – 1 – 1 – 1 – 1 – 1 – 1 – 1 – 1

–9 = –8 – 1 = 0 – 1 – 1 – 1 – 1 – 1 – 1 – 1 – 1 –1

Զրոյից փոքր թվերը կոչվում են բացասական թվեր։

Զրոն ո՛չ բացասական թիվ է, ո՛չ էլ դրական:

Ամբողջ դրական և բացասական թվերն ու զրոն ունեն ընդհանուր անվանում՝ ամբողջ թվեր։


Առաջադրանքներ:
1. Ո՞ր թվերն են կոչվում դրական, ո՞ր թվերը՝ բացասական։

2. Ո՞րն է այն թիվը, որը ո՛չ դրական է, ո՛չ բացասական։

0

3. Ճի՞շտ է արդյոք, որ ցանկացած բացասական թիվ զրոյից փոքր է։

այո

4. Ո՞ր թիվը կստացվի, եթե 0-ից հանենք 1։

-1

5.  Ո՞ր թվերն են կոչվում ամբողջ թվեր։

-0ից բարձր -0-ից ցածր

Posted in Ընդհանուր

Գործնական քերականություն

1․Տրված շարքից կազմիր հականիշների զույգեր։
Նզովք-օրհնություն

երբեք -միշտ

ընդարձակ-սեղմ

խոպան- արգավանդ

համր- խոսուն

փութկոտ- ծանրաշարժ

վտիտ-մարմնեղ,

պարպել- լիցքավորել

դյուրին, -խրթին

սեղմ-ընդարձակ

2․Բառարանի օգնությամբ գրիր տրված բառերի բացատրությունը:
Տրտմել –  հատուկ,                 

վաղորդյան-առավոտյան

մեղանչել-Մեղք, հանցանք գործել

մաքառել-պայքարել

անտունի-Ժողովրդական երգի տեսակ

դրվատել-գովել

երկնչել-վախենալ

թևերը փռել    խիստ վախենալ


3․Համապատասխանեցրու դարձվածքները տրված բացատրություններին:
Գլուխը լցնել   -դրդել մի արարքի                        

աստծու կրակ   – չարաճճի                           

արյունը ջուր դառնալ –  խիստ վախենալ       

առաջին ջութակ   – գլխավոր դեմք  

թևերը փռել  -պաշտպանել

4․Բառակազմական վերլուծության ենթարկիր տրված բառերը
օրինակ՝ միջնապատ-մեջ(արմատ)+ին(ածանց)+ա(հոդակապ)+պատ(արմատ)


թրաշուշան-թուր( արմատ) ա( հոդակապ) շուշան(արմատ)

տխրալի-տխուր ( արմատ ) ալի ( ածանց )

պարագիծ- պար ( ածանց ) ա ( հոդակապ ) գիծ ( արմատ )

շքերթ, շուք ( արմատ ) երթ ( արմատ )

տնանկ, տուն (արմատ ) անկ ( արմատ )

տնտեսուհի,տուն( արմատ ) տես (արմատ ) ուհի (ածանց )

հարսնացու-հարս(արմատ ) ացու(ածանց )

ջրամբար-ջուր(ածանց ) ամբար-(ածանց)

նախագիծնախ(արմատ) ա (հոդակապ) գիծ (արմատ )


5․Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով՝ ստացիր նոր բարդ բառեր․

գինետուն- վաճառատուն, թոնրատուն
բարձրաձայն —ցածրաձայն, կիսաձայն
երկաթուղի-ճեմուղի, երթուղի
կալվածատեր-հողատեր, տանուտեր
աշնանամուտ-մայրամուտ, նորամուտ
մեքենավար-նավավար, գնացքավար
ցուցանիշ- գրանիշ,էջանիշ
պարերգ-տաղերգ, խմբերգ
երգարվեստ-կերպարվեստ, գեղարվեստ
հեռախոս-բարձրախոս, հրապարակախոս

Posted in Ռուսերեն

Домашняя работа

  1. Черты каких животных совмещали в себе динозавры?
  2. ящериц, птиц, млекопитающих, крокодилов
  3. Каких они были размеров?
  4. Они были самых разных размеров. Некoторые размером с кошки, а некоторые с размером кита.
  5. Были ли динозавры хищниками?
  6. Среди них были и хищники и безобидные животные.
  7. Как они размножались?
  8. Они размножались откладывая яйца.
  9. Сколько времени они господствовали на планете?
  10. 140 милионов лет.
  11. Для чего диплодоку был нужен хвост?
  12. Хвост служил средством защиты от врагов.
  13. Чем питались и как жили трицератопсы? Как защищались?
  14. Питались растениями и жили стаяами. Защищались они рогами.
  15. Что происходило с шипами стегозавра при появлении опасности?
  16. Пластины окрашивались в красный цвет.
  17. Какой динозавр был похож на летучую мышь?
  18. Птиродактиль.
Posted in Ընտրություն

The things my love did

I like to meet my friends, talk to them about many topics. I also like to sing folk songs and I will record songs soon. I like to swim, I go swimming very often, I go to watch movies with my friends. I like reading books more in rainy weather. and I like to give presents to my friends.I love to make necklaces with beads, to make necklaces with my grandmother.

Posted in Ընդհանուր

Մաթեմատիկա

1.Աշտարակն ունի 420 մ բարձրություն և կազմված էերեք մասից։ Առաջին մասի բարձրությունն աշտարակի բարձրության 50% -ն է կազմում, իսկ երկրորդ մասը կազմում է աշտարակի բարձրության 1/10  մասը։ Ի՞նչ բարձրություն ունի աշտարակի երրորդ մասը։

420:2=210
210+42=252

420-252=168

2. Բասկետբոլիստը խաղի ընթացքում վաստակել է 36 միավոր, որ թիմի վաստակած միավորների 10%-ն է։ Քանի՞ միավոր է վաստակել թիմը։

360

3. Գտի՛ր թիվ, որի 30%-ը լինի   900
Հուշում: Մտածում ենք, գտնել այնպիսի թիվ, որի 30%-ը լինի  900: Այդ թվի անունը դնում է ?, այսինքն կլինի
?. 30/100=900
Անհայտ թիվը ? գտնելու համար կատարում ենք հակառակ գործողությունը:

900:30/100=900×100/30=3000
Պատասխան 3000:

բ) 25%-ը լինի  1000

գ)10 %- ը լինի 400 

դ) 2%-ը լինի 500
ե15%-ը լինի 150

զ )4%-ը լինի  60

է)20%-ը լինի  50

4. Ուղղանկյան երկարությունը 32 սմ է, իսկ նրա լայնությունը կազմում է երկարության 25 %-ը։ Գտե՛ք ուղղանկյան պարագիծը և մակերեսը։
32:4=8

32+8=40

32×8=256

5. Աղջիկները դասարանի աշակերտների ամբողջ քանակի 52 %-ն են կազմում։ Այդ դասարանում սովորում է 12 տղա։ Ընդամենը քանի՞ աշակերտ կա դասարանում:

100-52=48

100×48:12=40

40+12=52

Լրացուցիչ: Խնդիրներ ֆլեշմոբից:

6. Մայրիկը սեղանին  թողել էր 9 կտոր շոկոլադ և յուրաքանչյուր 30 րոպեն մեկ երեխային թույլ էր տվել ուտել միայն մեկ կտոր։ Առաջին կտորն ուտելուց քանի՞ ժամ անց կվերջանան շոկոլադի կտորները, եթե երեխան լսի իր մայրիկին և միանգամից չուտի ամբողջ շոկոլադը:

6

7. Արամը կերավ ափսեում եղած ծիրանների 3/11 մասը, Արմանը  կերավ մնացած ծիրանների 3/8 մասը, արդյունքում ափսեում մնաց 10 ծիրան։ Սկզբում քանի՞ հատ ծիրան կար ափսեում։

Posted in Ընդհանուր

Մայրենի անգիր

Ընթերցարանում տեղ են գտել հայ բանաստեղծների` հայրենիքի մասին գրված ստեղծագործություններից:

Այնպես անխինդ են և նըման լացին
Երգերն իմ երկրի, այնպես տխրագին.
Մեզ չի հասկանա օտարերկրացին,
Մեզ չի հասկանա սառն օտարուհին։

Այն մելամաղձիկ, լացող, միալար
Ելևէջները ներդաշնակ այնպես
Եվ հարազատ են սրտին մեր մոլար,
Հոգուն մեր բեկված, ավերված, հրկեզ…


Տեսնում եմ ահա գյուղերը մեր խեղճ,
Եվ թուխ դեմքերն այն տխրության սովոր.
Իմ ժողովուրդը անել վշտի մեջ,
Երկիին իմ անբախտ և աղետավոր։

Թող հնչե երգն այդ դառն ու ցավածին,
Երգը հայրենի ցավագար ու հին,
Մեզ շի հասկանա օտարերկրացին,
Մեզ չի հասկանա սառն օտարուհին… Վահան Տերյան

ԻՄ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՆԻՔ
Իմ սուրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես,
Դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա,
Իմ սրտի միջից, թե սիրտս ճեղքես՝
Դրոշիդ բոցը պիտի հուրհրա։
Չեմ ուզում գոռալ իմ սիրո մասին,
Սակայն, իմացիր, հայրենի՛ք իմ մեծ,
Քեզ հարյուր տեղով խոցեց թշնամին,
Բայց հազար տեղով իմ սիրտը խոցվեց։
Ես ամբողջովին քոնն եմ, հայրենիք,
Եվ մոմի նման, ճամփեքիդ վրա
Քո փառքի համար թե մի օր վառվեմ,
Մոխրաբիծ անգամ ինձնից չի մնա։

 Հովհաննես Շիրազ

ՀԱՅԱՍՏԱՆ ԱՍԵԼԻՍ

Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ` ինչու՞ է այսպես:

Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,
Չգիտեմ` ինչու՞ է այսպես:

Հայաստան ասելիս աչքերս լցվում են,
Հայաստան ասելիս թևերս բացվում են,
Չգիտեմ` ինչու՞ է այդպես:

Հայաստան ասելիս աշխարհն իմ տունն է,
Հայաստան ասելիս էլ մահն ու՞մ շունն է.
Կլինե՛մ, կմնա՛մ այսպես: Համո Սահյան:

ՀԱՅՐԵՆԻ ՏՈՒՆ

Այս գիշեր տեսա մի անուշ երազ.
Ես իմ հայրենի տունն էի նորոգում,
Մանկության երկինքն էր բացվել վրաս,
Եվ արշալույսներ կային իմ հոգում։
Այնտեղ էր մայրս, հայացքը պայծառ,
Մայրենի լեզվով խոսում էր առուն,
Խշշում էր բակում հինավուրց մի ծառ…
Այնպես ծանո՜թ էր և այնպես գարո՜ւն…
Երդիկից կաթած շողն արեգական
Թվում էր հոգուս ոսկյա բանալի,
Արևն էր նայում աչքով մայրական,
Եվ քաղցր էր աշխարհն ու հասկանալի… Նաիրի Զարյան

Երազ

Ծիծեռնակ

Ծիծեռնակ, ծիծեռնակ,
Դու գարնան սիրուն թռչնակ,
Դէպի ո՞ւր ինձ ասա´,

Թռչում ես այդպէս արագ:
Անդ հեռու ալեւոր
Հայր մ’ունիմ սըգաւոր,

Որ միակ իւր որդուն
Սպասում է օրէ օր:
Ա՜խ, թըռիր ծիծեռնակ,
Ծընած տեղըս Աշտարակ,
Անդ շինիր քո բոյնը,
Հայրենի կտուրի տակ: 
Գևորգ Դոդոխյան

Ես լսեցի մի անուշ ձայն,
Իմ ծերացած մոր մոտ էր․
Փայլեց նշույլ ուրախության,
Բայց ափսո՜ս, որ երազ էր։

Կարկաչահոս աղբյուր այնտեղ
Թավալում էր մարգարիտ․
Նա հստակ էր որպես բյուրեղ
Այն երա՜զ էր ցնորամիտ։

Եվ մեղեդին տխուր, մայրենի,
Հիշեց մանկության օրեր․
Մորս համբույրն ես զգացի,
Ա՜խ, ափսո՜ս, որ երազ էր։

Կրծքին սեղմեց կարոտագին․
Աչքերս սրբեց, շատ թաց էր, ―
Բայց արտասուքս գնում էին․․․
Ա՜խ, այդ ինչո՞ւ երազ էր․․․Սմբատ Շահազիզ

Ախր ես ինչպես

Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ։

Ախր ուրիշ տեղ հայրեններ չկան,
Ախր ուրիշ տեղ հորովել չկա,
Ախր ուրիշ տեղ սեփական մոխրում
Սեփական հոգին խորովել չկա,
Ախր ուրիշ տեղ
Սեփական բախտից խռովել չկա։

Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ։

Ախր ուրիշ տեղ
Հողի մեջ այսքան օրհնություն չկա,
Այսքան վաստակած հոգնություն չկա,
Ախր ուրիշ տեղ ձյունի մեջ՝ արև,
Եվ արևի մեջ այսքան ձյուն չկա։
Ախր ուրիշ տեղ տեղահան եղած,
Եկած՝ ուսերով Արագած սարի
Ուսերին հենված Սասնա տուն չկա։
Ախր ուրիշ տեղ
Ամեն մի քարից, առվից, ակոսից
Իմ աչքերով իմ աչքերին նայող
Մանկություն չկա…

Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ,
Ախր ես ինչպե՞ս ապրեմ առանց ինձ։ Համո Սահյան

Մշուշի միջից,— տեսի՜լ դյութական,—
Բացվում է կրկին Նաիրին տրտում.
Ո՞ր երկրի սրտում թախիծ կա այնքան,
Եվ այնքան ներում — ո՞ր երկրի սրտում.
Որտե՞ղ են քարերն այնպես վերամբարձ
Ձեռների նըման պարզված երկնքին,
Որտե՞ղ է աղոթքն այնպես վեհ ու պարզ
Եվ զոհաբերումն այնպես խնդագին…
Որտե՞ղ է խոցում այնպես չար ու խոր
Սիրտը մարդկային դաշույնը քինոտ.
Որտե՞ղ է հոգին այնպես վիրավոր,
Եվ անպարտ երկիրն այնպես արյունոտ… Վահան Տերյան

Իմ ցավը

Սուրբ տենչերով լոկ ծարաված՝
Ցամաք գտնե՛լ աղբերքն յամայր,
Ցամքի՜լ ծաղիկ հասակի մեջ,
Ո՜հ, չէ այնչափ ցավ ինձ համար։

Ջերմ համբույրով մը դեռ չ՛այրած
Սա ցուրտ ճակատըս դալկահար
Հանգչեցունե՚լ հողե բարձին,
Ո՜հ, չէ՛ այնչափ ցավ ինձ համար։

Դեռ չը գրկած էակ — փունջ մը
Ժըպտե, գեղե, հուրե շաղյալ՝
Գրկե՚լ սա ցուրտ հողակույտը,
Ո՜հ, չէ՛ այնչափ ցավ ինձ համար։

Քաղցր երազով մհըղի մրափ մը
Չանդորրած գլուխս մըրկահար՝
Ննջել հողե վերմակի տակ,
Ո՜հ, չէ այնչափ ցավ ինձ համար։

Հագնի՚լ հյուղին մուր-անունը,
Ծըծե՚լ նորա մըրուր-օդն հար,
Միշտ ցավիլը միանգամայն,
Ո՚հ, չէ անչափ ցավ ինձ համար:

Հեգ մարդկության մեկ ոստը գոս՝
Հայրենիք մը ունիմ թըշվառ,
Չ՚օգնած անոր՝ մեռնի՚լ աննշան,
Ո՜հ, ա՛յս, է սոսկ ցավ ինձ համար: Պետրոս Դուրյան

Հայոց լեռներում

Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր,
Ու մենք անհատնում
էն անլույս մըթնում
Երկա՜ր դարերով գընում ենք դեպ վեր
Հայոց լեռներում,
Դըժար լեռներում։

Տանում ենք հընուց մեր գանձերն անգին,
Մեր գանձերը ծով,
Ինչ որ դարերով
Երկնել է, ծընել մեր խորունկ հոգին
Հայոց լեռներում,
Բարձըր լեռներում։

Բայց քանի անգամ շեկ անապատի
Օրդուները սև
Իրարու ետև
Եկա՜ն զարկեցին մեր քարվանն ազնիվ
Հայոց լեռներում,
Արնոտ լեռներում։

Ու մեր քարվանը շըփոթ, սոսկահար,
Թալանված, ջարդված
Ու հատված-հատված
Տանում է իրեն վերքերն անհամար
Հայոց լեռներում,
Սուգի լեռներում։

Ու մեր աչքերը նայում են կարոտ՝
Հեռու աստղերին,
Երկընքի ծերին,
Թե ե՞րբ կըբացվի պայծառ առավոտ՝
Հայոց լեռներում,
Կանաչ լեռներում։ Հովհաննես Թումանյան

Հայոց վիշտը

Հայոց վիշտը`
Անհուն մի ծով,
Խավար մի ծով ահագին,
Էն սև ծովում տառապելով,
Լող է տալիս իմ հոգին:

Մերթ զայրացկոտ ծառս է լինում
Մինչև երկինք կապուտակ,
Ու մերթ հոգնած սուզվում, իջնում
Դեպի խորքերն անհատակ։

Ոչ հատակն է գտնում անվերջ

Ու ոչ հասնում երկնքին…
Հայոց վշտի մեծ ծովի մեջ
Տառապում է իմ հոգին: Հովհաննես Թումանյան

Հայաստանին

Հազար ու մի վերք ես տեսել, — էլի՛ կը տեսնես,
Հազար խալխի ձեռք ես տեսել, — էլի՛ կը տեսնես։

Աշնան քաղած արտի նման՝ Հազար զոհերի
Չհավաքված բերք ես տեսել, — էլի՛ կը տեսնես։

Գլուխդ չոր քամուն տված պանդուխտի նման,
Հազար տարվա հեք ես տեսել, — էլի՛ կը տեսնես։

Նարեկացի, Շնորհալի, Նաղաշ Հովնաթան,
Ինչքա՜ն հանճար, խելք ես տեսել, — էլի՛ կը տեսնես։

Քո Չարենցին լեզու տվող երկիր Հայաստան,
Հազար ու մի երգ ես տեսել, — էլի՛ կը տեսնես։ Եղիշե Չարենց

Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։ Եղիշե Չարենց