Թագավորական աթոռ-գահ քաղաքամերձ բնակավայր-արվարձան վատ լուր հաղորդող-գուժկան ձիերի խումբ-երամակ հաճելի հոտ-բույր կովերի խումբ- նախիր ձկների խումբ- նքողակ մեղուների խումբ-պարս
2.Փակագծերում տրվածներից ընտրիր փոխաբերական իմաստ ունեցող բառը; Բնակատեղին հետզհետե ընկղմվեց , գիշերային, ամենակուլ) խավարի մեջ: Ձորի վրա ծիծեռնակի (կիսաքանդ, տխուր, թափուր) բույնն էր կախվել անպաշտպան: (Տխու ր, խպոտ, ամպամած) երկնքից անձրևն էր մաղում շիկացած հողին: Դու եկար սպիտակ շորերով, երբ (ձմռան, ցուրտ, վշտահար) երեկոն էր իմ սրտում: Կանաչների միջով հևասպառ հոսում էր (լեռնային, վրդովված, վճիտ) գետակը:
3. Երկու շարքից առանձնացնել դարձվածքն ու նրա բացատրությունը: 1. Ականջին օղ անել,-լսել ահը սիրտն ընկնել-վախենալ, անվանը մուր քսել,-ստորոցնել անդանակ մորթել,-տանջել առյուծ կտրել,-քաջ լինել բռունցք թափ- տալ-սպառնալ, արձան կտրել,-քարանալ, բախտը ժպտալ, հաջովել, բառերը քամուն տալ, բերանը բաց մնալ-հիանալ 2. Շատախոսել, հաջողվել, տանջել, մտապահել, հիանալ, քարանալ, սպառնալ, երկյուղել, խիզախանալ, անարգել:
Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով՝ ստացիր նոր բառեր: Բարձրագագաթ —սրագագատ քաղցրաձայն —բաղաձայն սահադաշտ-մարզադաշտ օրագիր-ամսագիր ցատկահարթակ-բեմահարթակ գինետուն-հացատուն գործընկեր-դասընկեր
Բառարանի օգնությամբ գտնել տրված բառերի հոմանիշ և հականիշ մեկական բառ։
Այնտեղ, Սև-ջրի չքնաղ եզերքներին էր, որ ապրում էր Հասոն։
Երկրի սիրուն և քաջ պատանին էր նա։ Ոչ մի մարդ նրան չէր կարող զինաթափ անել։ Ավազակը սիրտ չուներ նրա հոտի շուրջը ման գալ և ոչ իսկ գայլը ոչխարի կողքին քարշ գալ։ Հասոն որքան բարի էր դեպի լավը, այնքան էլ անգութ էր դեպի չարը։
Սիրուն էր Հասոն, նոր ծագող արևի պես չքնաղ։ Երկրի աղջիկների խելքը գնում էր նրան տեսնելիս։ Հապա նրա նվագե՞լը։ Նրա սրնգից հանած ձայները կարելի էր, որ հրեշտակները ունենային այնքան գրավիչ, այնքան սիրահույզ։ Ձայներ, որոնք հոսում էին մելամաղձիկ, քչքչում էին որպես հեզիկ վտակ, դայլայլում որպես սիրահար սոխակ։
Մարդ թե անասուն, այդ ձայնը լսելիս, ակամա մոտ էր զալիս, քարանում և աշխատում էր չկորցնել ո՛չ մի խազը, ո՛չ մի գեղզեղանքը։
Նստում էր Հասոն ժայռերի գլխին, աչքերը ուղղած լա՜յն հորիզոնին, Սև-ջուրը գալարապտույտ ոտքերի տակին, զղզղուն զեփյուռը խաղում ճակատին։
Եվ նա նվագում էր։
Պետք էր տեսնել, թե ինչպե՜ս ոչխարներն այն անմիտ՝ մոռացել էին ուտելը, մոտ էին գալիս։Հասոն քարերն էր դողացնում, Սև-ջրի ալիքները հուզում,[ էջ ]բնությունն էր քարացնում, զեփյուռին ողբացնում, ամեն ինչ շարժում, հրեշտակների նախանձը գրգռում։
Այդպես էր Հասոն։
Էլ ինչպես ոչխարները չհնազանդեին նրա երգի ձայնին։
Ինքը չէր շարժվում, ոչխարներին նվագով կանչում էր մոտը։
Արածացնելու համար «Բերիկը», ջրելու համար «Խոզաթը» և հեզ անասուններին շուրջը ժողովելու համար՝ ածում էր «Ոչխարի կոչը»։
Ոչխարները լսելուն պես թողնում էին ամեն ինչ, անցնում ամեն բան, գալիս Հասոյի շուրջը հավաքվում։
Ապրում էր Հասոն այդպես երջանիկ, հեռու մարդկանցից, բնության գրկում, լեռների կրծքին։ Երջանիկ Էր նա որպես մի իշխան, սիրված իր հոտից, նվիրված իր երգերին։―――――――――――
Բայց մի օր Հասոն տեսավ աղայի միակ աղջկան։ Տեսավ ու սիրեց։
Սիրուն էր Զալխեն։ Կախարդիչ՝ աչքերը, սալվի էր բոյը, կամար՝ ունքերը, գողտրիկ՝ թշերը։
Զալխեն էլ տեսավ Հասոյին, Զալխեն էլ սիրեց Հասոյին։ Տխրեց խիստ Հասոն։ Կորցրեց աշխուժություն, կորցրեց զվարթություն։ Օրերով պտույտ էր գործում պալատի շուրջը, մինչև իսկ եթե ոչխարն այնտեղ ուտելու խոտ չգտներ։ Աչքը աշտարակին, նվագում էր տխրագին․ սիրտը սրնգի մեջ դնում ու արտասվում։
Զալխեն էլ տանջվում էր։ Թաքնված վարագույրի ետևում, աչքը Հասոյից չէր հեռացնում, ոչ էլ ականջը՝ նրա նվագից։ Ոչ ուտում էր և ոչ էլ խմում, տանջվում էր միայն։
Երկուսն էլ գիտեին, որ շատ հեռու են միմյանցից, որ աղայի աղջիկը հովվի կին չի լինիլ։
Բայց սերը աստուծո կրակն է, շատ զորեղ կրակ։ Նա կտրում, անցնում է ամեն հեռավորություն, թափանցում է ամեն խորություն։Սերը ոչ հեռավորություն է ճանաչում, ոչ էլ խտրություն։[ էջ ]Հեռատես էր աղան ու խիստ խորամանկ։ Շուտով նկատեց Հասոյի սերը։ Բարկացավ, կատաղեց, ուզեց սպանել հանդուգն հովվին․ բայց խոհեմ էր, չուզեց իր տան անունը կոտրել հավիտյան և մի հովվի արյունը մտնել ընդունայն։
Բայց ի՞նչ կասեին, եթե իմանային, որ մի չոբան նրա աղջկա ետևիցն է ընկել։ Պետք էր Հասոյին հեռացնել․ հեռացնել ինքնակամ, զոհ խորամանկության։ Պետք էր այնպես մի խաղ սարքել, որ Հասոն ինքը թողներ հեռանար և մեկ էլ այդ կողմերը չվերադառնար։
Մտածեց աղան երկար, մտածեց ու գտավ հնարք։
Մարդ ուղարկեց, կանչեց Հասոյին և ասաց նրան․
— Գիտեմ, Հասո,— ասաց չար աղան,— գիտեմ, որ սիրում ես դու իմ աղջկան։ Քաջ տղա ես ինքդ, լսել եմ, լավ էլ ածում ես սրինգ։ Աղջիկս քեզ կտամ, միայն կդնեմ մի պայման։
Լսել եմ, որ ոչխարները քեզ հնազանդում են և սրինգիդ ձայնից գրավված քեզ մոտ գալիս են։
Գետնից մինչև այդ բարձր աշտարակը տեսնո՞ւմ ես, նրան դնել կտամ փայտյա սանդուխքը․ դու կնստես այնտեղ, բարձրում, ոչխարները կժողովվեն ցածրում։ Ահա պայմանը։ Եթե դու բարձրից, սրինգդ հնչեցնելով, կարողացար ոչխարներին սանդուխքի վրայով քեզ մոտ վեր հանել, այն ժամանակ աղջիկս քեզ հալալ, առ ու վայելիր։
Ապա թե ոչ, խայտառակ եղիր, ինչ ունիս չունիս հավաքիր և քանի շուտ է, այս կողմերից հեռացիր։ Մի հովիվ աղայի փեսա չի լինիլ, այդ էլ խելքիցդ հանիր։
Հասոն ժպտաց, խոր գլուխ տվեց.
— Տեր ես, աղա,— ասաց.— ասածիդ համաձայն եմ։Եվ շինել տվեց աղան փայտյա սանդուխքը։ Իննսունևինն աստիճան ուներ նա։ Հասոյից ծածուկ կոտրեց նրա մեջտեղի մի աստիճանը, կոտրածը նույն կերպով դրեց իր տեղը այնպես, որ ոչինչ չէր երևում, բայց մի թույլ սեղմումն հերիք կլիներ փայտը ձգելու և մի աստիճանից դեպի մյուսը, մի գազաչափ տեղ բաց թողնելու։ Այսպիսով էլ ոչխարների անցնելը անհնար դարձնելու։[ էջ ]
Օ, չա՛ր էր աղան․ հպարտ էր, հպա՜րտ։
Այդ խայտառակությունը արեց չար աղան։ Հասոյին աշտարակի ծայրը հանեց, Զալխեին՝ պատշգամբի վրա, ասաց հովվին.
― Ահա Զալխեն, խրախուսվիր, հալալ է քեզ նա, թե ասածս արիր։
Զալխեն տեսավ Հասոյին, ժպտեց նրան, կարմրեց և նշան արավ։ Իմացավ հովիվը, որ Զալխեն էլ սիրում էր իրեն։ Սիրտն ուրախությունով լցվեց։ Առավ սրինգը, բերնին դրեց, քոլոզը ծռեց, նվագն սկսեց։
Թնդաց սար ու ձոր, շարժվեցին ծառեր, դողացին քարեր։ Հուզվեց չար աղան, խելահեղ՝ Զալխեն․ քիչ մնաց թռներ ու ցած գնար, ոչխարի պես ընկներ Հասոյի ոտքերը։
Շարժվեցին ոչխարները, մոտեցան սանդուխքին ու սկսեցին միմյանց ետևից բարձրանալ աշտարակն ի վեր։―――――――――
Երանի չմտնեիր այս աշխարհը, որ լի է աղաներով։ Երանի չտեսնեիր արևի փայլը, որ քեզ այրեց, խորովեց, Սև-ջրի ալիքները, որ քեզ տրորեց, շամբի օրորվելը, որ քեզ կախարդեց։
Լո՛, լո՛, լո՛… Մի՞թե քուրդն այնքան անազնիվ եղավ, որ սերը ծաղրեց։ Մի՞թե նրա խիղճը կորավ, աստվածը մոռացավ։ Խեղճ Հասոյին ինչո՞ւ շեյթանի բաժին արավ, աշխարհը լաց ու սուգի մեջ դրավ… Լո՛, լո՛…――――――――――Հա՛ բարձրանամ էին ոչխարները, հրում միմյանց․ սրնգի ձայնիցը դյութված՝ մոռանում էին տակի անդունդը։ Աչքերը Հասոյին ուղղած՝ բարձրանում էին։ Աշխարհը զմայլած դիտում Էր։ Չար աղան քար էր կտրել, Զալխեն մինչև կես մեջքը կռացել, ձեռքերը Հասոյին պարզել՝ գոչում էր․[ էջ ]
― Ես քոնն եմ, Հասո՛, քոնը հավիտյան։ Ես քեզ սիրում եմ․ այնքա՜ն եմ սիրում, որքան չէր սիրում Լեյլան Մեջլունին։ Ես քեզ սիրում եմ․ այնքա՜ն եմ սիրում, որքան չի սիրում թիթեռը ճրագին, սոխակը վարդին, աշխարհն արևին և բույսը հողին։
Դու ես իմ ճրագը, դու ես իմ վարդը, դու իմ արևն ու դու իմ հողը…
Լսում էր Հասոն, սիրտը խշխշում։ Ածում էր, ածում, նվագն ուժովցնում։――――――――――
Հասավ ների[1] այծը կոտրած աստիճանին, զգաց, որ մահը աչքի առաջն է, բայց դյութված էր, ոտքը դրեց փայտի վրա։
Շարժվեց փայտը, լսվեց մի մայուն և սիրուն ներին պտույտ գործելով օդի մեջ գնաց ջախջախվելու անդունդի քարերի վրա։
Մղկտաց Հասոն։— Հեյ վա՜խ, իմ սիրո՛ւն ների,— կանչեց սրտաբուխ, բայց աչքը երբ Զալխեին ընկավ, մոռցավ ներիին։ Սրինգը դրեց բերանին և սկսեց ածել։
Ոչխարները տեսան ներիի վիճակը, կանգ առան, մտածեցին ետ գնալ, բայց դյութված էին, առաջ գնացին։
Փորձեց առաջին ոչխարը, ետ-ետ քաշվեց, առջևի ոտքերը բարձրացրեց և ուզեց թռնել։ Մի մայուն արձակեց և գնաց այծի ետևից։
— Վա՜խ, վա՜խ, իմ անմե՛ղ ոչխար,— մղկտաց Հասոն։
Նայեց Զալխեին, մոռցավ ոչխարին, ուժ տվավ նվագին։
— Փորձեց երկրորդ ոչխարը․ մինչև իսկ թռավ, բայց կպավ աստիճանին, մի պտույտ գործեց, խղճուկ կերպով մայեց և գնաց դեպի խոր անդունդը։
— Թռե՚ք, անցե՛ք, իմ սիրուն ոչխարներ,― երգում էր Հասոն.― թռեք, իմ թավամազ գառնուկներ, եկե՛ք ձեր տիրոջ մոտ։Ոչխարները էլ չէին շարժվում, ետ-ետ էին գնում։[ էջ ]
Կատաղեց Հասոն, բացվածքը չէր տեսնում։ Որքան սեր ուներ ու զգացմունք, ներշնչեց սրնգին, գեղգեղանքներով քարացրեց բնությանը… բայց ոչխարները ետ-ետ էին գնում։
Ամաչեց աղան իր գործից, կիսամեռ եղավ Զալխեն հուսահատությունից։
Փոխեց Հասոն եղանակը։
Այժմ ինքն էլ չգիտեր ինչ էր նվագածը։
Դադրել էր քամին, կանգնել էր ջուրը, լռել ամեն ինչ։
Ո՞վ չի լսել «Լար-դա-լուր»-ը, որին չի դիմանալ ոչ մի քար սիրտ։ Որին լսելով, կթրթռա սիրող սիրտը, կմարի։ Որին լսելով, կգժվի սիրող աղջիկը․ կգժվի և դեպի սիրածը կսլանա։
Սքանչելի էր նա, երգերի փառքն է նա։
Հրեշտակների մրմունջը, Հասոյի հոգին է նա։――――――――――――
Շարժվեցին ոչխարները, գլորվեցին շատերը։
Շարժվեց և Հասոն, կռացավ, տեսավ բացվածքը։
Հասկացավ ամեն ինչ, նայեց աղային։
Զգաց, որ Զալխեն կորած էր իր համար, ինքն էլ աշխարհի համար։
Շարժվեց Զալխեն էլ, նայեց աղային, նայեց Հասոյին։
Զգաց, որ Հասոն կորել էր իր համար, ինքն էլ աշխարհի համար։
Եվ լռեց ամեն ինչ…
«Լուր-դա-լուր»-ը դադարեց, նրա խաղի վերջին թրթռումը գնաց մեռնելու օդի մեջ…
Հետո… լսվեց մի ճիչ։
Ու երկու մարմիններ արագ պտույտ գործելով օդի մեջ, գնացին միասին ջախջախվելու անդունդի խորքում… և միմյանց գրկում։Հասոն ու Զալխեն էին դրանք
Բացատրի՛ր դարձվածքները բառարանի օգնությամբ: Իրար սրտից ջուր խմել –իրար հասկանալ Հազար մաղով անցկացրած –լավ ստուգած Հիվանդի համար ջուր բերող –ուշացող Գլխին կրակ թափել –դժբաղտության մեջ հայտնվել Կանաչ-կարմիրը կապել –ամուսնացնել Կոպեկի համար մեռած –ժլատ Ուրիշի բնում ձու ածել –ուրիշի բերանով հաց ուզել Ոտքի կոխան դարձնել –անարգել Փուշը մատից հանել –մեկին որևէ բանով օգնել Գրքի մի երեսը կարդալ -հարցին միակողմանիորեն մոտենալ
2. Որդարձվածքների իմաստն է սխալբացատրված:
ժամավաճառ լինել – իզուր ժամանակ վատնել 2.երեսից կախվել – թախանձել 3.արյունը ջուր դառնալ – սահմռկել 4.աչքերը փակել – ժպտալ-քնել, մեռնել 5. աչքը ջուր կտրել – կարոտով, անհամբերությամբ սպասել 6. անձյուն ձմեռ – անճարակ մարդ 7. գլխարկը գետնովը տալ – նորաձև հագնվել, ամոթալի վիճակի մեջ գցել 8. գլխին տալ — ուրախանալ-զղջալ
ճամփա պահել- Պատերազմ գնացած զինվորի մայրը մնաց որդու ճամփան պահելով։
ականջի հետև գցել- գործդ ականջի հետև մի՜ գցիր։
4. Հետևյալ բառերի համար գտնել հոմանիշ դարձվածքներ ծաղրել-ձեռք առնել հիվանդանալ-անկողին ընկնել օգնել-ձեռք մեկնել հասկանալ- գլխի ընկնել մեռնել-հոգին ավանդել անտեսել բանի տեղ չդնել ծուլանալ- ալարը գալ ուրախանալ-աշխարհով մեկ լինել ճարպիկ- խոսքի ետևից ման չեկող թանկ- ոսկու գին սպառնալ- մատ թափ տալ գունատվել- պատի ծեփ դառնալ էժան- ջրի գին
Ես ապրում եմ բազմամարդ ընտանիքում, որտեղ յուրաքանչյուրը ունի իր իրավունքներն ու պարտականությունները։ Իմ ընտանիքում ապրում են երեք սերունդ ունեմ հայր, մայր, քույր, եղբայր, հորեղբայր տատիկ և մեծ տատիկ։ Իմ այս լուսավոր ընտանիքը ինձ տալիս է սեր բարություն ջերմություն, որտեղ ես գտնում եմ իմ բոլոր հարցերի պատասխանները։ Մեր ընտանիքը ինչպես բոլոր հայկական ընտանիքները ունի շատ ավանդույթներ։ Սակայն այդ ավանդույթներից ես շատ եմ սիրում և առանձնացնում եմ զատկի տոնը երբ պարտադիր բոլորս հավաքվում ենք մի սեղանի շուրջ և բոլորս միասին նշում ենք հարության տոնը ։ Ընտանիքս ինձ ուժ ու էներգիա է տալիս, որ ես կարողանամ ապրել և սովորել այս բարդ պայմաններում։ Հակական ընտանիքները իրենց բարոյական կերպարներով հավերժ կպահեն մեր ազգի նկարագիրը լեզուն և իրականում զորավոր է այն ազգը, որը ունի հայկական ընտանիքների պես ընտանիք։
Մի որբ երեխա՝ ցնցոտիներ հագած` կուչ էր եկել հարուստ տների պատերի տակ: Մեջքը հենել էր մի հարուստ տան պատին և մեկնել էր ձեռքը դեպի մարդիկ: Նոր էր բացվել գարունը, մոտակա սարերը կանաչին էին տալիս, և գարնան անուշ արևը բարի աչքերով էր նայում ամենքին: Մայթերով անցուդարձ էին անում մարդիկ, և ոչ մի մարդ չէր նայում, չէր ուզում նայել խեղճ ու որբ երեխային: Երբ արևը կամաց-կամաց թեքվում էր մոտավոր կանաչ սարերի հետևը, սկսեց փչել մի ցուրտ քամի, և երեխան դողում էր՝ խե՜ղճ ու անտուն:
-Ախ, կարմիր արև, բարի՜ արև, դու էիր միայն ինձ տաքացնում, հիմա ո՞ւր ես գնում, թողնում ես ինձ մենակ՝ այս ցրտին ու խավարին. ես մայր չունեմ. ես տուն չունեմ, ու՞ր գնամ, ու՞մ մոտ գնամ… Վեր առ, տար ինձ քեզ հետ, անու՜շ արև… Լալիս էր երեխան լուռ ու մունջ, և արցունքները գլոր-գլոր սահում էին նրա գունատ երեսից: Իսկ մարդիկ տուն էին դառնում, և ոչ ոք չէր լսում ու տեսնում նրան, ոչ ոք չէր ուզում լսել ու տեսնել նրան… Արևը սահեց անցավ սարի մյուս կողմը, և էլ չերևաց: -Բարի՜ արև, ես գիտեմ, դու գնացիր քո մոր մոտ… Ես գիտեմ, ձեր տունը ա՜յս սարի հետևն է, ես կգամ, կգամ քեզ մոտ, հիմա, հիմա…Եվ խեղճ երեխան դողալով՝ հարուստ տների պատերը բռնելով, գնա՜ց, գնա՜ց, քաղաքից դուրս ելավ: Հասավ մոտավոր սարին. դժվար էր վերելքը, քարեր ու քարեր, ոտքը դիպչում էր քարերին, խիստ ցավում. բայց նա ուշադրություն չդարձնելով բարձրանում էր անընդհատ:
2. Մութն իջավ և կանաչ սարը սևերով ծածկվեց: Սարի գլխին փայլփլում էին աստղերը՝ կանչող, գուրգուրող ճրագների պես: Փչում էր սառը, խիստ քամին, որ ձորերի մեջ ու քարափների գլխին վայում էր. երբեմն թռչում էին սև գիշերահավերը, որոնք որսի էին դուրս եկել: Երեխան անվախ ու հաստատուն քայլերով գնում էր վերև, բա՜րձր, միշտ բա՜րձր. և հանկարծ լսեց շների հաչոց, մի քիչ հետո էլ լսեց մի ձայն խավարի միջից. -Ո՞վ ես, ու՞ր ես գնում: -Ճամփորդ տղա եմ, արևի մոտ եմ գնում, ասա, ո՞ւր է արևի տունը, հեռու՞ է, թե՞ մոտիկ: Ճրագը ձեռքին մոտ եկավ մի մարդ և քնքուշ ձայնով ասաց. -Դու հոգնած կլինես, քաղցած ու ծարավ, գնանք ինձ մոտ: Ի՜նչ անգութ են քո հայրն ու մայրը, որ այս մթանը քեզ ցրտի ու քամու բերանն են ձգել: -Ես հայր ու մայր չունեմ, ես որբ եմ ու անտեր… -Գնանք, տղաս, գնանք ինձ մոտ, – ասաց բարի անծանոթը և երեխայի ձեռքից բռնելով՝ տուն տարավ:
3.Նրա տունը մի խեղճ խրճիթ էր. օջախի շուրջը նստած էին բարի մարդու կինն ու երեք փոքր երեխաները: Նրա խրճիթին կից մի մեծ բակում որոճում էին ոչխարները: Նա հովիվ էր, սարի հովիվ: -Սիրելի երեխաներս, ձեզ եղբայր եմ բերել, թող չլինեք երեք եղբայր, լինեք չորս: Երեքին հաց տվող ձեռքը չորսին էլ կտա: Սիրեցեք իրար. եկեք համբուրեցեք ձեր նոր եղբորը:
Ամենից առաջ հովվի կինը գրկեց երեխային և մոր պես ջերմ-ջերմ համբուրեց. հետո երեխաները եկան և եղբոր պես համբուրեցին նրան: Երեխան ուրախությունից լաց էր լինում և նորից լալիս: Հետո սեղան նստեցին` ուրախ, զվարթ: Մայրը նրանց համար անկողին շինեց և ամենքին քնեցրեց իր կողքին: Երեխան շա՜տ էր հոգնած. իսկույն աչքերը փակեց ու անո՜ւշ-անո՜ւշ քնեց:
Երազի մեջ ուրախ ժպտում էր երեխան, ասես ինքն արևի մոտ է արդեն, գրկել է նրան ամուր ու պառկել է նրա գրկում տաք ու երջանիկ: Մեկ էլ սրտի հրճվանքից վեր թռավ և տեսավ, որ արևի փոխարեն գրկել է իր նոր եղբայրներին և ամուր բռնել է մոր ձեռքը: Եվ նա տեսավ, որ արևը հենց այս տան մեջ է, որ ինքը հենց արևի գրկում է…
Ուրբաթ օրը միջին դպրոցի սաները ճամփորդեցին դեպի Արատես։ Ճանապարհ ընկնելուց առաջ մտանք եկեղեցի և աղոթեցինք: Աղոթելուց հետո շարժվեցինք․ ճանապարհին տեսանք շատ մեքենաներ, որոնց մեջ կային զինվորներ : Ճանապարհը տևեց երեք ժամ մի փոքր ընդմիջեցինք և անացանք առաջ։ Երբ հասանք, տեղավորվեցինք սենյականերում։ Առաջին օրը անցկացրեցինք միմյանց օգնելով, հանստացանք, իսկ երեկոյան խարույկ վառեցինք։ Երկրորդ օրը երբ արթնացանք, անմիջապես օգնեցինք մեր ուցուցչուհիներին, որպեսզի նրանք մեզ համար նախաճաշ պատրասեն ։ Նախաճաշելուց հետո մեզ տվեցին տոպրակ, որպեսզի հավաքենք մասուր և դնենք մառանում։ Կեսօրին մենք գնացինք Արատեսի ձորերից մեկը և լողացինք, խմեցինք այնտեղի հոսող մաքուր ջուրը և գնացինք եկեղեցի։ Եկեցու բակում ընկեր Կարինեն մեզ պատմեց եկեղեցու պատմությունը։ Եկանք, մի քիչ հանգստացանք և անցանք գործի, քանի որ այս տարի ավագ դպոցի սովորողները պետք է տանձի օղի քաշեին մենք գնացինք և սկսեցին հավաքել գետնից բոլոր հասած տանձերը և խնձորները։ Պատրաստեցինք մայրաքաղաքային աղցան և հետո կեղեվազրկեցինք կարտոֆիլը որպեսզի պատրաստենք խորոված։ Երեկոյան ժամը յոթին վառեցինք կրակ շուրջը տաքացանք և կերանք ամենահամեղ խորովածը։ Խմեցինք թեյ և գնացինք քնելու։ Երրորդ օրը մենք նախաճաշեցինք, հավաքեցինք մեր իրերը և հրաժեշտ տվեցինք ընկեր Տարոնին ու Արատեսին և ճամփա ընկանք դեպի Վաղաշեն։ Այնտեղ ճաշեցինք և մի քիչ թրջեցինք մեր ոտքերը և շարունակեցինք ճանապարհը։ Մի խոսքով շատ լավ ժամանակ անցկացրեցինք։