Posted in Ընդհանուր

Ահմադը

Ա

Ես իմ մանկության գարունները անց եմ կացրել մեր սարերում:

Շատ էի սիրում իմ տատոնց տունը ու միշտ այնտեղ էի լինում: Իմ քեռիներից ամենից փոքրը` Ահմադը, հովիվ էր:

Նա ինձ տանում էր, ման էր ածում գառների մեջ, հետը հանդից հաղարճի կարմիր ճյուղեր էր բերում ինձ համար, իսկ իրիկունները հանում էր սրինգը ու ածում:

Ու աստղալի, լուսնյակ գիշերները, ահագին խարույկի շուրջը բոլորած, ծափ էին տալի, խնդում էին իմ պապն ու տատը, իմ քեռիները, իսկ ես թիթեռի նման թրթռում, պար էի գալի նրանց շրջանի մեջ:

Ահմադը թուրքի անուն է, դրա համար էլ երբ մենք խոզի միս էինք ուտում, միշտ տանեցիք հանաք էին անում, ծաղրում, ծիծաղում էին Ահմադի վրա, թե` Ահմադը հայացավ, Ահմադը հայացավ…

Իհարկե, անունը լսողը կասեր թուրք է. բայց հենց ներս մտներ, տեսներ թե Ահմադը ինչպես է ժաժ գալի տանը, հերիք էր, իսկույն կիմանար, որ նա տան սիրելի տղան է:

Ում կամենում էր, տուն էր բերում, պատվում, ճամփու դնում: Աղքատը ողորմություն ուզեր թե հարևանը հացփոխ, իր ձեռքով տաշտից վերցնում էր, տալի: Տան աղջիկներին ու փոքրերին հրամայում էր, ծեծում էր, սիրում էր, ինչպես և մյուս քեռիներս: Անասունների համար հոգին տալիս էր: Մինը հիվանդանալիս գրեթե ինքն էլ հետն էր հիվանդանում, էնքան էր սիրում: Ինքն էլ էնպես սիրելի էր ամենքին: Ահմադը հիվանդանում էր թե չէ, մեր ուրախությունն էլ հետը կտրում էր: Ու ամբողջ օրը տատս ու պապս չորս կողմը պտտվում էին, ինչ որ լավ բան էին գտնում, շուրջն էին հավաքում, խնդրում էին, թե էլ ուրիշ ինչ կուզի սիրտը:

Բ

Մի առավոտ էլ վեր կացա, տեսնեմ` բոլոր տանեցիք տխուր են:

Իմ տատը արտասվելով քթքթում էր, ման էր գալի անկյուններում ու ինքը չէր իմանում, թե ինչ էր անում: Հարսներն ու աղջկերքը լուռ, տխուր ներսուդուրս էին անում: Վրանի դռան կողքին նստած խոսում էր իմ պապը, իսկ մի քիչ հեռու գլխակոր նստած էին քեռիներս:

— Աստված լինի քո օգնականը, բալա ջան, — խոսում էր պապս: — Չոր քարին գնալիս՝ չոր քարն էլ կանաչի քեզ համար: Պակաս օրդ խնդությունով անց կենա… Դե, վեր կաց, օրն անց է կենում, ճամփեդ երկար է: Վեր կաց, բալա ջան, աստված բարի ճամփա տա, ոտդ ոչ դիպչի քարի…

Ահմադը չուխի փեշով աչքերը սրբեց, վեր կացավ, եկավ մոտեցավ իմ պապին: Պապս գրկեց, համբուրեց Ահմադին, ու աչքերը լցվեցին արտասուքով:

— Քո աշխատանքը մեզ հալալ արա, Ահմադ ջան, մեր աղ ու հացն էլ քեզ հալալ լինի, քո մոր կաթնի պես: Մեզ մտիցդ գցես ոչ: Թե աջողություն ունենաս` իմացրու, որ մենք էլ ուրախանանք, թե պակասություն ունենաս` իմացրու, որ հարեհաս լինենք: Դե, գնա, քեզ մատաղ, աստված բարի ճամփա տա:

Ապա թե տատս գրկեց, համբուրեց Ահմադին, հետո մնացածները լաց լինելով ձեռն առան: Ապուշ կտրած փոքրերիս էլ Ահմադը համբուրեց և մի երկու կով, հորթ, գոմեշ, ձագ, մի կտրկան ոչխար, մի բարձած էշ առաջն արած, մի երկու շուն էլ ետը գցած, ճանապարհ ընկավ: Մյուս քեռիներս ուղեկցում էին Ահմադին:

— Աստված բարի ճամփա տա, Ահմադ ջան, գնաս բարով, բալա ջան, — ձեռքը ճակատին դրած ետևից ձայն էր տալիս պապս:

Գ

Ահմադը անցավ սարի մյուս կողմը, մյուս քեռիներս վերադարձան: «Բայց ինչո՞ւ էին լաց լինում մեր տանը, քեռի Ահմադը ո՞ւր գնաց», մտածում էի ես:

— Ահմադը ո՞ւր գնաց, նանի — հարցրի իմ տատին:

— Իրենց տունը գնաց, — պատասխանեց տատս:

— Իրենց տունը ո՞րն է…

— Ուրիշ տեղ է:

— Ահմադը ո՞վ էր որ…

— Ահմադը թուրք էր, մեր ծառան էր: Է՜, քանի տարի մեր տանն էր… Հիմի իր իրավունքն առավ ու գնա՜ց…

— Բա էլ չի՞ գալու:

— Չէ՜, բալա ջան, գնա՜ց…

Վերլուծություն

Իմ կարծիքով այս պատմվածքը մեզ ուզում է հասկացնել որ կապ չունի դու ազգությամբ թուրք ես թե հայ, դու կարող ես ապրել որտեղ որ ուզում ես ։

Posted in Ընդհանուր

Մաթեմատիկա

Պոչատ աղվեսը խմել էր տատիկի կաթի 1\5 մասը, որը 800 մլ էր որքան էր տաըիկի կաթի քնակը։

Լուծում

800×5=4000 մլ

Պատ․՝ 4000:

Չարչին ուներ 2000 ուլունգ պոչատ աղվեսի խնդրանքով նրան տվեց 600 ուլունգ։ 700 ուլունգ նվիրեց իր դստերը, իսկ մնացածի 5\7 մասը վաճառեց քանի ուլունգ մնաց նրա մաոտ։

Լուծում

1)600+700=1300

2) 2000-1300=700

3)700:7×5=500

4) 700-500=200

Պատ․՝200 ուլունգ ։

Անբան հուռին գորտերին վստահեց մի պարկ բամբակ որի դիմաց ստացավ կոտ վոսկի։ Ոսկու կեսը տվեց ամուսնուն, մացածի 2\5 մասը տվեց մայիկին։ Որքան մնաց անբան հուռուն եթե կոտը պարունակում էր 90 հատ ոսկի։

  1. 90:2=45
  2. 90-45=45
  3. 45:5×2=18
  4. 45-18=27 /

Պատ․՝27:

Կկուն ուներ 3 ձագ, որից 2-ին աղվեսը խաբեությամբ տարավ կերավ որքան տուժեց բությաունը 5 տարվա ընթացքում աղվեսի չար արարքից։

Լուծում

2x3x3x3x3x3=486

Պատ․՝486:

Posted in Ընդհանուր

Հայոց վիշտը անհուն մի ծով Հովհանես Թումանյան

Հայոց վիշտը անհուն մի ծով
Անհուն մի ծով ահագին
Են սև ծովում տառապելով
Լող է տալիս իմ հոգին

Մեկ զայրացկոտ ծառս է լինում
Մինչ երկինքը կապուտակ
ՈՒ մեկ հոգնած սուզվում իջնում
Մինչ խորքերը անհատակ

Ոչ խորքերն է գտնում անվերջ
ՈՒ ոչ հասնում երկնքին
Հայոց վիշտի մեց ծովի մեջ
Տառապում է իմ հոգին

Posted in Ընդհանուր

Արագածոտնի մարզ

1_8_1302952974

Արագածոտնի մարզը իր անունը ժառանգել է պատմական Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի անունից: Մարզի աշխարհագրական դիրքի կարևոր առանձնա-հատկությունն այն է, որ գտնվում է մայրաքաղաք Երևանի և ՀՀ ամենաբարձր լեռնագագաթի` Արագածի միջև:

Բնական պայմանները և հարստությունները

Շատ են սառնորակ աղբյուրները, որոնցից սնվում են գետակները: Մարզի  գլխավոր ջրամատակարարը Քասաղ գետն է` Գեղարոտ և Ամբերդ գլխավոր վտակներով: Քասաղի վրա կառուցվել է Ապարանի ջրամբարը: Հայտնի է Մաստարայի սելավային գետակը, որը հաճախ մեծ վնաս է հասցնում ցանքատարածություններին:

Արագածի սարավանդի վրա գտնվում է Քարի լիճը: Բարձրալեռնային մասերում, լեռնամարգագետնային հողերի վրա տարածվում են մերձալպյան և ալպյան մարգագետիններ:

Բնակչությունը

Արագածոտնի մարզի տարածքը Հայաստանի ամենավաղ բնակեցված շրջաններից է: Դրա վկայությունն են տարբեր վայրերում հայտնաբերված քարի ու բրոնզի դարերի նյութական մշակույթի հուշարձանները:  Արագածոտնի մարզն աչքի է ընկնում նաև նրանով, որ այդտեղ են հիմնականում կենտրոնացված Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնություններից եզդիները: Նրանք բնակվում են ինչպես խառը` հայերի հետ միասին, այնպես էլ առանձին գյուղերով:

Քաղաքները

Մարզի ամենամեծ քաղաքը մարզկենտրոն է` Աշտարակը: Աշտարակը Հայաստանի գեղատեսիլ բնական վայրերից է:  Քաղաքն ունի բարենպաստ աշխարհագրական դիրք. գտնվում է Երևանից ընդամենը 20կմ հեռավորության վրա:Արագածոտնի մարզում Աշտարակից բացի կա ևս 2 քաղաղաք` Թալինը և Ապարանը:

* * *

Արագածոտնի մարզում է գտնվում Բյուրականի նշանավոր աստղադիտարանը, որը հիմնադրել և տասնամյակներ անընդմեջ ղեկավարել է աշխարհահռչակ գիտնական, աստղաֆիզիկոս՝ Վիկտոր Համբարձումյանը:

aragatsotn_province-svg

Արագածոտնի քաղաքներ-Ապարան, Աշտարակ, Արտավան, Եղեգիս, Ծաղկաշեն, Իրինդ, Մաստարա, Եգիպատռուշ, Եղեգիս, Բյուրական, Թալին, Կուչակ, Եղնիկ և այլ քաղաքներ, Ակունք,Գառնահովիտ,
Արագածոտնի մարզի գյուղեր


Արագածոտնի մարզի լճեր-Լեսինգ, Կուրաղբյուր, Ամբերդ , Միրաք, Ումրոյ լիճ, Քարի լիճ:

Posted in Երգ

Ճամփորդություն դեպի Ազատան գյուղ

Մենք կիրակի օրը գնացինք Շիրակի մարզի Ազատան գյուղ։ Այնտեղ մեզ դիմավորեցին կիրակնօրյա դպրոցի երեխաները։ Ծանոթանք ազատանցի երեխաների հետ։ Ազատանում կար մի եկեղեցի՝ Սուրբ Ստեփանոս եկեղեցին։ Մտանք եկեղեցի և սկսեսցինք երգել շարականներ։ Մեզ եկեղեցում ցույց տվեցին Ազատանի զանգը ։ Իմացանք լեզվակի մասին, որը մի կերպ գտել և բերել էին եկեղեցի՝ որպես զանգի նմուշ։ Երբ դուրս եկան եկեղեցուց, գնացինք և փայտերով կրակ վառեցինք կրակի շուրջ։ Այնքան երգեցինք, մինչև կրակը սկսեց դանդաղ հանգչել։ Մենք սկսեցինք թռնել կրակի վրայով, հետո ընկեր Սոնան մեզ տվեց աղանձ և մենք շաղ տվեցինք աղանձը։ Ավելի ուշ, երբ մեք մտանք իրենց մշակույթի տուն, սկսեցինք մեր բեմադրությունը սզբից։ Մեզ հետ տարել էիմք համեղ կոնֆետներ մրգեր , աղանձ և այլն․․ մեզ այնտեղ նույնպես հյուրասիրեցին։ Ներկայացրինք մեր բեմադրությունը։ Ես նույնպես դեր ունեի՝ Բարեկենդանի իմ դերն էր Ուտիս տատը։ Երբ մենք վերջացրեցինք բեմականացումը, սկսեցինք խաղալ ազգային խաղեր։ Հետո Տեր Մակարը եկավ և մեզ պատմեց՝ ինչ խորհրդանշում արևը։

Այսքանով ավարտվեց մեր ճամփորդական օրը՝ հագեցած դրական էմոցիաներով ու արկածներով։

Սա մեր ծիսական սեղանն է
Իսկ սա զանգի լեզվակը

Posted in Ռուսերեն

Русский

Допишите пропущенную часть рассказа. Вам помогут вопросы.

Однажды я шел из школы домой и вдруг увидел у забора щенка. У щенка были очень добрые глаза

   щенок была очень маленьким  как я понял хозяина у него не было Мальчик взял его и отвез домой, а собака стала жить с мальчиком в теплом доме, потому что была зима.   Его звали Арчи

Каким был щенок?

Что сделал мальчик?

Где стал жить щенок?

Как его назвали?

Каким он стал?

Вот какой теперь у меня друг!

2. Вставьте пропущенные буквы. Составьте словосочетания и запишите их.

берлога яркий

корабль охотничья

корзина ненастная

картина высокий

погода старинная

костер космический

собака большая

камыш медвежья

3. Прочитайте слова. Поставьте ударения. Запишите слова под правильным вопросом:

Мама, я, стол, сад, папа, дети, мы, сестра, дом, мальчик, ты, девочка, отец, метро, бабушка, книга, муж, дедушка, ученик, фото, жена, ученица, стул, врач, документ, студент, вы, собака, журнал, школа, кошка, одеяло, портрет, брат, мать, класс, парк, жена, хлеб.

кто это? , девочка, отец,что это? стол, сад, метро, книга, фото, стул документ, журнал, школа, адеяло, портрет, класс, парк ,хлеб
    кто Мама, я, дети, мы, сестра, мальчик, ты, бабушка, муж, дедушка, ученик, жена, ученица,, врач, студент, вы, собака, кошка, брат, мать, жена,……

4. Напишите слова, которые отвечают на вопрос: где? сколько? что? кто?

5. Напишите в карточках слова:

Люди
Мама сестра, мальчик, ты, бабушка, муж, дедушка, ученик, жена, ученица,, врач, студен…брат, мать, жена,… ………………………………………………………………………………… ………………………………………………………………………………… ………………………………………………………………………………… ………………………………………………………………………………… ………………………………………………………………………………… 
Животные
Собака, Корова, кошка, осел, павлин, сова, гусь, волк, лиса, попугай, рыба, голуб․ ……………………………………………………………………………… ………………………………………………………………………………… ………………………………………………………………………………… ………………………………………………………………………………… 
 
Предметы
Стул, кнопка, компьютер, телефон, игла, мышь, книга, лента, бумага, ножницы, лента, стол ……………………………………………………………………………… ………………………………………………………………………………… ………………………………………………………………………………… ………………………………………………………………………………… ………………………………………………………………………………… 

Posted in Ընդհանուր

Ինչպես ճանչեցի Թումանյանին

Մի գեղեցիկ օր իմ տատիկը ինձ նվիրեց մի գիրք։ Իմ ծնդյան օրը ես նշում էի գյուղում և տատիկս եկավ ու սկսեց պատմել իմ պապիկի և Հովհանես Թումանյանի հանդիպման մասին։ Ես զարմացա, որովհետև առաջին անգամ էի լսում պապիկիս և Հովհանես Թումանյանի մասին։ Ես շատ հետաքրքիր հայացքով լսում էի և բացահայտեցի, որ ես նույնպես արմատներով Լոռեցի եմ։ 4 տարեկանում սկսեցի կարդալ իր Թումանյանի գրքերը և մինչև օրս էլ ես սիրում եմ կարդալ Թումանյան։ Թումանյանը իր բառերով կամ բանասեղծություւները ։ Կարդալու ընթացքում ես ինձ շատ հանգիստ եմ զգում ։ Այնպիսի զգացողություն է, որ չեմ կարող բացատրել ։ Իմ կարծիքով նա շատ լավ մանկագիր է, ու բանաստեղծ։

Posted in Ընդհանուր

Իմ հորինած խնդիրները

Պոչատ աղվեսի ձեռք բերած ուլունգներից 20հատը դեղին է 18 կաանաչ իսկ 12- ը կարմիր և քանիսը պետք է վրցընի տատիկը որ նրանց մեջ գոնե 5հատը լինի կարմիր

Լուծում

20+18+5=43

Շունը գլխարկի համար կատվի կուշտը բերեց 7դմ քառ մորթի գող փիսոն գլխարկ կարելու համար օգտագործեց 4դմ քառ ։ Մորթու որ մասը յուրացրեց գող փիսոն։

Լուծում

7-4=3

Պատ՝ 3/7-րդ մասը։

Քաջ Նազարը քանի զարկով կսատկացնի 20 ճանճ։ Պարզել, թե քանի զարկով կարող էր սատկացնել 1000 ճանճ։

1000:20=50

Մի կաթիլ մեղրի պատճառով սկսվեց պատերազմ, որին մասնակցեցին 3000 մարդ ։ Քանի զինվոր մնաց պատերազմի ընթացքում, եթե զոհվեց մասնակցեց 3/10 մասը։

Լուծում

Posted in Ընդհանուր

Իմ երգը ․․․․․․․ Հովհանես Թումանյան

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։
Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։
Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես
Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։
Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,
Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տրվածն եմ տալիս իրեն։

Առաջադրանքներ

1. Արտահայտիչ կարդալ բանաստեղծությունը։

2. Դո՛ւրս գրել և բառարանի օգնությամբ բացատրել անծանոթ բառերը։

Անտակ-անսահման

անհուն-անչափ

3. Առանձնացրո՛ւ քեզ ամենից շատ դուր եկած հատվածը։ Հիմնավորի՛ր ընտրությունդ։

Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։
Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես
Գողից, չարից, չար փորձանքից

Իմ կարիքով Հովհանես Թումանյանը այս բանաստեղտությունները հորինելու ընթացքում ներկայացրել է թե ինչքան բարի է նա և մադիք ինչքան տեղ ունեն իր սրտում։

4. Ինչո՞ւ է Թումանյանը բանաստեղծությունն այսպես վերնագրել։ Գրի՛ր կարծիքդ։

Իմ կարծիքով Հովհանես Թումանյանը վերնագրելէ այսպես որովհետև բանաստեղծությունը, ներկայացնում է իր շուրջը կատարվող գործողությունները։

5. Ինքդ ինչպե՞ս կվերնագրես բանաստեղծությունը։

Խորհիմաստ հասկացություւներ

Կյանքի իմաստը

6. Վերլուծի՛ր բանաստեղծության ընդգծված միտքը։

Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Իմ կարծիքով Հովհանես Թումանյանը ուզում էր մեզ հասկացնել, որ սերը ոչ մի նյութական բան չի պահանջում մարդկանցից։ Հովհանես Թումանյան այս բանաստեղծությունն շատ դանդաղ մտածելով է գրել քանիոր տարբեր մարդկանց մատ տարբեր ձևերով են ընկալում։

7. Ո՞րն է բանաստեղծության ասելիքը։ Ներկայացրո՛ւ մի քանի նախադասությամբ։ 

Իմ կարցիքով բանաստեղծությունը մեզ ուզում է հասկացնել, որ սերը անվեջ է և եթե քեզ ինչոր մեկը սիրում է դու չես կարող կանգնացել նրան ։