Ուսումնական շրջանը շատ արդյունավետ էր։ Մենք այս տարի ձեռք բերեցինք շատ ու շատ գիտելիքներ։ Մենք մասնակցեցինք նախագծերի,Ամանորյա նախագիծ ֆլեշմոբերի և այլն։ Ես շատ եմ սիրում մասնակցել տարատեսակ նախագծերի, որովհետև ձեռք եմ բերում նոր գիտելիքներ։ Մայրենիի դասերի ընթացքում ճամփորդեցինք Ճամփորդություն դեպի Մատենադարան Մատենադարան և տեսանք տարբեր գրքեեր։ Ես շատ եմ սիրում Արմինե Աբրահամյանին՝ մեր մայրենիի ուսուցչուհուն, դրա համար էլ ակտիվորեն մասնակցում եմ տարբեր նախագծերի և ֆլեշմոբերի։ Ստորև ներկայացնում եմ անցած կիսամյակի ընթացքում իմ կատարած աշխատանքը։
1910 թվականի ձմեռը շատ խստաշունչ էր Ռուսաստանում: Մոսկվայից 20 կմ հեռու գտնվող մի հաջողակ և հայտնի հյուրանոցի համար վատ ժամանակներ էին: Շաբաթներ շարունակ ոչ ոք չէր մնում այնտեղ, և հյուրանոցի տերն աշխատանքից ազատել էր աշխատակիցներից շատերին:
Մի երեկո նա զարմացավ` լսելով դռան թակոցը: Դուռը բացելով` նա տեսավ ալեխառն մորուքով, ցնցոտիավոր մի ծերունու: Ծերունին մի քանի օր դրսում` ձյան տակ էր եղել: Նա սառած էր և համարյա սովամահ: Նա հարցրեց, թե հյուրանոցի տերը կարո՞ղ էր իրեն ուտելիք և մի գիշերվա օթևան տալ:
«Իհարկե, կարող եմ,- ասաց հյուրանոցի տերը:- Մի գիշերվա օթևանի և ճաշի գումարը կկազմի 3 ռուբլի: Կարո՞ղ եք վճարել»: Ծերունին խոստովանեց, որ դրամ չուներ, սակայն եթե իրեն վռնդեին, ապա նա հաստատ ցրտամահ կլիներ:
Հյուրանոցի տերը խղճաց ծերունուն և ներս հրավիրեց նրան: Տարավ ծերունուն խոհանոց, որտեղ օջախի վրա եփվում էր բորշչ` ճակնդեղով ապուր: Հյուրանոցի տերը լցրեց մի մեծ թաս ապուր, ավելացրեց թթվասեր, այցելուին տվեց տարեկանի կես հաց: Ծերունին շատ քաղցած էր և արագ կերավ ապուրն ու հացը: Հյուրանոցի տերը ծիծաղեց` տեսնելով, որ ճակնդեղը ծերունու մորուքի վրա լաքա էր թողել:
Ցնցոտիավոր ծերունին շնորհակալություն հայտնեց հյուրանոցի տիրոջը ճաշի համար և ասաց. «Առավոտյան հեռանալիս դու ինձ չես տեսնի: Թեև ես հիմա դրամ չունեմ, բայց կվճարեմ քո 3 ռուբլին, երբ ունենամ»: Հյուրանոցի տերը ոչինչ չասաց, սակայն չէր ակնկալում երբևէ կրկին տեսնել ոչ ծերունուն, ոչ էլ 3 ռուբլին:
Վերջապես ձյունը հալվեց, և հյուրանոցի վիճակը շատ լավացավ: Մարդիկ սկսեցին հյուրանոց գալ և մնալ ավելի հաճախ, քան նախկինում:
Լինելով բարեպաշտ մարդ, գարնանը հյուրանոցի տերը որոշեց գնալ քաղաքի եկեղեցի և երախտագիտություն հայտնել Աստծուն հյուրանոցի վիճակի բարելավման և հաջողության համար: Հասնելով մայրաքաղաք, նա ուղղվեց անմիջապես դեպի եկեղեցի: Ներս մտնելուն պես նա դիտեց եկեղեցին և աչքն ընկավ պատերը զարդարող սրբապատկերներին: Նա հայացքը հառեց հատկապես հեռավոր անկյունում գտնվող մի սրբապատկերի:
Դրանում պատկերված էր ալեխառն մի ծերունի, ում դեմքն աղոտ կերպով ծանոթ էր թվում: Մոտենալով` հյուրանոցի տերը ծերունու մորուքի վրա ճակնդեղի լաքա նկատեց, ապա տեսավ սրբապատկերի տակ գրվածը` «Սուրբ Նիկողայոս»:
Հյուրանոցի տերը ցանկացավ մոմ վառել սրբապատկերի մոտ, և երբ մատներով փորփրեց հողը` տեղավորելու մոմը, ապա շոշափեց մի փոքրիկ կոշտ բան: Դա դրամ էր` ռուբլի, կողքին կար ևս 2 ռուբլի: Հյուրանոցի տերը վերցրեց դրամները և կրկին նայեց սրբապատկերին. ճակնդեղի լաքան անցել էր, իսկ ծերունու դեմքը ժպտում էր:
Ձմեռ պապը իր պարկում եղած նվերների կեսի կեսը նվիրեց նախակրթարանի երեխաներին, իսկ մնացածը ՝ Արևմտյան դպրոցի սովորողներին։ Քանի՞ նվեր ստացան արևմտյան դպրոցի սովորողները, եթե նախակրթարանի երեխաները ստացել էին 30 նվեր։
Լուծում
30×4=120
120-30=90
Ամանորի համար մայրիկը գնել էր ընկույզ։ 500 գրամ աղցանի համար օգտագործելուց հետո և 1 կգ սեղանին դնելուց հետո մնաց 200 գրամ ընկույզ։ Որքա՞ն ընկույզ էր գնել մայրիկը։
Լուծում
500+1000+200=1700
1700=1կ գ 7 գ
Մեր տոնածառը զարդարեցի տոնածառի 60 խաղալիքով։ Խաղալիքների 1/2 մասը կանաչ են, 1/3 մասը՝ դեղին, մնացածը՝ վարդագույն։ Խաղալիքներից քանի՞ հատն է վարդագույն։
Լուծում
60:2=30
60:3=20
30+20=50
60-50=10
Միքայելը ուներ մեկ տուփ, որի մեջ կար տոնածառի խաղալիքներ։ Դրանցից 20-ը դեղին էր, իսկ կարմիր խաղալիքները կազմում էին դեղին խաղալիքների 1/2 մասը, իսկ սպիտակ խաղալիքների քանակը ամենափոքր երկնիշ թվի եռապատիկն էր։ Քանի՞ խաղալիք կար տուփում։
Լուծում
20:2=10
10×30=30
20+10+30=60
Ձնեմարդը Ձյունանուշիկին հարցրեց, թե Նոր տարում որ թվականը կսկսվի: Ձյունանուշն էլ պատասխանեց, որ եթե 20 թվին աջից կցագրենք 2 թվանշանը, ստացված թիվը տասնապատկենք, հետո գումարենք մեկ կստանանք այդ թիվը: Օգնիր Ձնեմարդուն գտնել որոնելի թիվը:
Լուծում
202×10=2020
2020+1=2021
Դիմակահանդեսին մասնակցում էին 200 երեխա: Մեզ հայտնի է, որ նրանց 3/4 մասը աղջիկներ էին: Քանի՞ տղա էր մասնակցում դիմակահանդեսին:
Լուծում
200:4=50
50×3=150 աղջիկ
200-150=50 տղա
Ձմեռ պապը իր նեվերները տեղավորել էր չորս պարկում։ Առաջինում կար 1560 նվեր։ Առաջին պարկից, երբ նա 10 նվեր տեղափոխեց երկրորդի մեջ, 8-ը՝ երրորդի մեջ, իսկ 12 -ը ՝ չորրորդ պարկի մեջ, ապա բոլոր պարկերում նվերների քանակը հավասարվեց։ Քանի՞ նվերներ կար յուրաքանչյուր պարկում։
Լուծում
10+8+12=30
1560-30=1530
1530-10=1520 (II)
1530-8=1522 (III)
1530-12=1518 (IIII)
Ամանորին Սոնան որոշեց պատրաստել մրգային աղցան։ Մրգային աղցանի համար նա օգտագործեց խնձոր, դեղձ, բանան ու տանձ։ Խնձորը և բանանը միասին 1կգ300գ էր։ Դեղձը 150 գրամով ավել էր տանձից։ Հաշվիր, թե որքան միրգ օգտագործեց Սոնան՝ իմանալով, որ տանձը 500գ էր։
Լուծում
500+150=650
650+500=1150
1300+1150=2450
2450=2կգ 450գ
Երբ տատիկը որոշեց իր մոտ եղած 89 կոնֆետները հավասարաչափ բաժանել իր 7 թոռնիկներին, մի քանի կոնֆետ ավելացավ։ Քանի՞ կոնֆետ ստացան թոռնիկներից յուրաքանչյուրը, իսկ քանի՞ կոնֆետ մնաց տատիկին։
Լուծում
89:7=12 5մնացոր
12-5=7
7 հատ կոնֆետ ստացան թոռնիկները, իսկ տատիկի մոտ մնաց 5 կոնֆետ։
Աննան տոնածառի 7 խաղալիքի համար վճարեց 2800 դրամ։ Սոնան այդ նույն խաղալիքից 9 հատ գնելու համար որքա՞ն գումար պետք է վճար ի։
Լուծում
2800:7=400 մեկ խաղալիք
400×9=3600
Ո՞ր թիվն է մտապահել Ձնեմարդը, եթե նրա մտապահած թիվը կրկնապատկենք, արդյունքը փոքրացնենք նախ 1-ով, հետո 2020-ով, ապա կստանանք 2021։
Լուծում
2021+2020=4041
4041+1=4042
4042:2=2021
Ամանորյա դիմակահանդեսին մասնակցում են 100 սովորող։ Հայտնի է, որ աղջիկները 6-ով քիչ են տղաներից։ Քանի՞ աղջիկ և քանի՞ տղա են մասնակցում դիմակահանդեսին։
Լուծում
100-6=94
94:2=47 (աղջիկ)
47+6=53 (տղա)
Ձմեռ պապը 20 նվերը պատրաստում է 2 ժամում, քանի ժամում նա կպատրաստի այդպիսից 180 նվեր։
Լուծում
2ժ=120ր
120:20=6
6×180=1080
3 հոգի տոնածառը զարդարում են 1 ժամում։ Քանի՞ ժամում այդ նույն տոնածառը կզարդարեն 4 հոգին։ Եթե նրանք բոլորը միևնույն արագությամբ են աշխատում։
Կար մի աղջիկ: Ամբողջ օրը նա սրինգ էր նվագում: Երբեմն այնքան արտասովոր էր լինում նրա նվագը, որ անցորդները կանգնում ու լսում էին: Աղջիկը նվագում էր երկնքի մաքրության, օվկիանոսի խորության, անտառի թարմության, մարդկանց և նրանց ցանկությունների, նրանց զգացմունքների ուժգնության և անկայունության մասին: Մի խոսքով` այն մասին, թե ինչպես էր ինքը պատկերացնում կյանքը: Սակայն մի օր մարդիկ սկսեցին պատմել նրան այն մասին, որ կյանքում ամեն ինչ բոլորովին էլ այնպես չէ, ինչպես ինքն է պատկերացնում: Եվ հենց որ նա հավատաց մարդկանց, սրինգը դադարեց նվագել:
– Ինչո՞ւ չես ուզում նվագել, սրինգ, – հարցրեց տրտմած աղջիկը: – Ոչ թե ես չեմ ուզում նվագել, դու այլևս չես լսում ինձ, – տխուր պատասխանեց սրինգը և լռեց: Աղջիկը նստեց աթոռին և լաց եղավ: Ինչպե՞ս ապրել առանց սրինգի, չէ՞ որ դա միակ բանն էր, որ ինքը կարող էր անել: – Մի տխրիր, – ասաց սրինգը, – դու դեռ լսո՞ւմ ես ինձ: – Այո, – ասաց աղջիկը` ափով սրբելով արցունքները: – Դե ուրեմն, կենտրոնացիր: Այս Սբ. Ծննդյան տոնին քո առջև կբացվի երկու աշխարհ. Աշխարհ` ուրիշ մարդկանց աչքերով և աշխարհ` քո աչքերով: Սակայն ապագա կյանքի համար դու պետք է ընտրես դրանցից մեկը: Եթե դու նախընտրես աշխարհն ուրիշ մարդկանց աչքերով, կդառնաս ունկնդիր, և քո կյանքի աղբյուրը միշտ կենտրոնացած կլինի ուրիշների կարծիքների վրա: Իսկ եթե նախընտրես աշխարհը քո աչքերով, ապա հնարավոր է, որ կրկին լսես ինքդ քեզ և կրկին նվագես: Սակայն ստիպված կլինես այլևս ոչ ոքի չլսել և անգամ` չսխալվել: – Օ, որքան լուրջ է այդ ամենը, – ասաց աղջիկը և արագ վեր կացավ աթոռից:
Մի քանի օր անց եկավ Սբ. Ծննդյան տոնը: Տնեցիները հավաքվեցին հյուրասենյակում, սկսեցին քննարկել ինչ-որ բաներ, կատակել, վիճել: Սակայն աղջիկը նրանց չէր լսում: Նա խորհում էր, թե երկու աշխարհներից ո՞րն ընտրել: Եվ հանկարծ սեղանի շուրջ հավաքվածներից մեկը բարձրաձայն ասաց. «Ես չեմ կարող գրել այնպիսի պիեսներ, ինչպիսիք գրել է Շեքսպիրը: Սակայն իմ առավելությունն այն է, որ ես կարող եմ գրել իմ պիեսները»: Մեծահասակները ծիծաղեցին, իսկ աղջիկը պապանձվեց, որովհետև հասկացավ, որ յուրաքանչյուր մարդու առավելությունն այն է, որ միայն ինքն է այդպիսին: Եվ ինչ-որ վառ և արտասովոր բան ստեղծելու համար բոլորովին էլ պետք չէ լսել այլ մարդկանց, որովհետև յուրաքանչյուր մարդ ինքնին հրաշք է, և այդ հրաշքը թաքնված է հենց իր մեջ: Պարզապես շատերը ժամանակավորապես մոռացել են այդ մասին, և ահա` չգիտեն ինչ անել` ուրիշների խորհուրդներին հետևելուց բացի: Աղջիկը դուրս վազեց սենյակից, վերցրեց սրինգը, վերադարձավ հյուրասենյակ և բարձրացավ աթոռին: – Ուշադրություն եմ խնդրում: Հիմա ես ձեզ համար կնվագեմ: Մեծահասակները ժպտացին, ծափահարեցին: Ահա թե ինչ արտասովորն է իրենց դուստրը: Ինչ ինքնավստահորեն է պահանջում ուշադրություն իր հանդեպ, անգամ աթոռի վրա բարձրացավ: Իսկ երբ աղջիկը սկսեց նվագել, մեծահասակները լռեցին: Նրանց մտքով էլ չէր անցնում, որ այդ Սբ. Ծննդյան տոնին իրենց տանը տեղի էին ունենում իրական հրաշքներ: Հրաշքներ` իրենց աղջկա աչքերով: