Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սնավ։
Սաղարթ–սաղարթ սարսելով,
Ոսկի տերև դարսելով
Աշուն քնավ։
Տարափ ու բուք փչելով,
Վայուն–մայուն ճչելով՝
Աշուն ծնավ։
Խոսրով քեռին
Այս պատմվածքի մեջ ինձ ամենից շատ դուր եկավ Խոսրով քեռու կերպարը։ Նա սև մազերով ծածկված հուժկու գլխով և Սան-Հոակին հովտի ամենահաստ բեղերով մարդն էր, բնավորությամբ այնքան վայրագ, այնքան դյուրաբորբոք, այնքան անզուսպ, որ կտրում էր ամենքի խոսքը բղավելով. «Վնաս չունի, ուշադրություն մի դարձրու» ։ Հայրենիքից զրկված այս մարդը, չնայած ապրում էր ծայրահեղ աղքատության մեջ, բայց կրում էր այնպիսի մարդկային հատկանիշներ, ինչպիսիք են ազնվությունն ու անկեղծությունը։ Հայրենիքի կորստի ցավն այնքան մեծ էր Խոսրով քեռու հոգում, որ նրա համար մնացած ամեն ինչ դատարկություն էր թվում ։
Ճամփորդություն դեպի Արատեսի դպրական կենտրոն

Սա իմ առաջին եռօրյա ճամփորդությունն է դեպի Արատես, և ես մի քիչ կպատմեմ իմ տպավորություններից։ Նախ մենք տնից շարժվեցինք դպրոց, հետո՝ ժամը 10-ին, դպրոցից շարժվեցինք դեպի Արատես։ Առաջին մեր կանգառն էր Հայրավանքը, որտեղ նախաճաշեցինք ժամը 11:30, հետո կանգնեցինք նաև Սելիմի քարվանատանը ։Ժամը 13:30 հասանք Արատեսի ամառանոց և շարժվեցինք դեպի գետ։ Այնտեղ վայելեցինք բնությունը և օդը, հետո ծանոթացանք տարածքին և, իհարկե, ծանոթացանք շների հետ։ Հետո վաառեցինք կրակ և տաքացանք կրակի շուրջը, ճաշակեցինք համեղ խորոոված, երգեցինք և գնացինք քնելու։
Երկրորդ օրը արթնացանք քարե դարում։ Մենք քարե դարի մարդու կերպարի մեջ էինք։ Զբաղվեցինք հավաքչությամբ ու ձկնորսությամբ, ապրեցինք քարանձավում, կայծքարի միջոցով խարույկ վառեցինք, նկարեցինք պատերի վրա, պատրաստեցինք նախնադարյան զենքեր, տերևներից ափսեներ, մրգեր խորովեցինք, առևանգեցինք ցեղապետին, բայց վերջում հաշտվեցինք մի պայմանով, որ տարածքը պետք է մաքրենք բոլորս միասին։ Հաշտության հաստատումը ամփոփեցինք ավանդական նախնադարյան-հայկական խորովածով։
Երրորդ օրը մեր վերադարձի ժամանակն էր։ Վերադարձի ճանապարհին ունեինք երեք կանգառ՝ Գողթանիկի ջրվեժը , Հորբատեղի գեյզերը և Զորաց եկեղեցին։ Իմացանք, որ Գողթանիկի ջրվեժը, չնայած իր գեղեցկությանը, շատ վտանգավոր է լողալու համար, քանի որ ջուրը ներքև է ձգում։

Հոբատեղի գեյզերի ջուրն այնպիսի ուժգնությամբ էր վեր բարձրանում, որ ջրի հոսքը հնարավոր չէր փակել։ Պարզեցինք, որ գեյզերի ջուրը խմելու համար պիտանի չէ։

Շատ տպավորիչ էր Զորաց եկեղեցին։ 14-րդ դարի կառույց լինելով՝ այն կանգուն է մինչև այսոր։ մասնագետները կարծում են, որ այն զինվորական եկեղեցի է եղել։

Այսքանով ավարտվեց արկածներով լի մեր ճամփորդությունը։ Հույս ունեմ՝ այն կկրկնվի։
Back to schol in september calendar
Lyrics
What month comes after August?
September
What month has cooler weather?
September
What month has Labor Day?
September
What month do we start school?
September brings in the season of fall
September has 30 days and that’s all
September the days get shorter and shorter
September the nights get longer and longer
September is cool
September starts school
September is the 9th month of the year
September starts a great new school year
And the first Monday in September
We celebrate Labor Day
We give gratitude to people who work so hard
September brings in the season of fall
September has 30 days and that’s all
September the days get shorter and shorter
September the nights get longer and longer
Now let’s spell September together
S-e -p- -t- e- m- b- e- r
Again
S e p t e m b e r
Faster S- e- p- t- e- m- b- e- r
S- e- -p- t- e- m- b- e- r
September is cool
September starts school
September is the 9th month of the year
September starts a great new school year
Ուսումնական պայմանագիր
Պայմանագիրը կնքվում է դպրոցի, սովորողի և ծնողի միջև։Պայմանագրի համաձայն սովորողները պետք է զարգանան, կարողանան մտածել, ձեռք բերեն գիտելիքներ, կարողանան օգտվել տեղեկատվական տեխնոլոգիաներից։ Սովորողը պեք է ամեն օր մասնակցի դասերին, ունենա խմբային ուսումնական բլոգ էլեկրոնային փոստ, մասնակցի տնային ուուցման ձևերին, ընտանեկան դպրոցի նախագծերին։ Մենք պետք է մասնակցենք նախատեսված պարապմունքներին, ֆլեշմոբերին, ուսումնական ճամփորդությններին։ Պահպանենք դպրոցական պայմանագրի օրենքները, չվնասենք գույքը, չոգտագործենք անշնորհք բառեր, կատարելնք ուսուցչի պահանջը, դպրոց չբերենք ավելորդ պարագաներ, առանց թուլտվության չոգտագրծենք բջջային հեռախոս։ Մեր դպրացը տարբերվում է մնացած բոլոր դպրոցներից նրանով, որ մենք ունենք դպրոցում լողավազան, հեծանիվներ, ագարակ, դիզայնի սենիակ, ֆուտբոլի դաշտ, ոսկերչության սենյակ։ Եթե սովորողը անհարգելի բացակայի դպրոցից, ապա տնօրենը իրավունք ունի հեռացնել աշակերտին։
Պայմանագրի երկրորդ մասի կետ 12-ում ասվում է, որ եթե սովորողը չի կատարում իր պարտականությունները, լավ չի սովորում, կարգապահական խախտումներ է կատարում, ապա դպրոցը կարող է 10 օր առաջ տեղյակ պահել ծնողին և լուծել պայմանագիրը առանց նրանց կարծիքը հասկանալու։
ՈՒզում եմ քննարկենք պայմանագրի երկրորդ մասի կետ 1-ը։
Ես կուզեի, որ մեր դպրոցական ավտոբուսները լինեն ավելի գեղեցիկ, ինչպես եվրոպական դպրոցական ավտոբոսները։
Ինչպես են ապրել մարդիկ քարե դարի ժամանակ
Քարե դարի ժամանակ երկիրը զարգացած չէր։ Մարդիկ օգտագործել են միայն քարե (օբսիդիան, կայծքար և այլն) գործիքներ, զբաղվել որսորդությամբ ու հավաքչությամբ, ձկնորսությունը եղել է սաղմնային վիճակում, իսկ երկրագործությունը, անասնապահությունն ու խեցեգործությունը հայտնի չեն եղել։ Նաև ասեմ որ քարե դարի ժամանակ չի եղել հրացաններ նրանք իրենց ձեռքով պատրաստել են փայտից նետեր բայց նրանք նետերը սրել են քարերով։ Մարդիկ ապրել են տոհմերով նրանք բնակվել են քարանձավներում, շրջել են խմբերով, որպեսզի ավելի պաշտպանված լինեն գիշատիչ գազաններից։ Ժամանակի ընթացքում նրանք գտան կրակ ստանալու եղանակը , որը զգալիորեն հեշտացրեց նրանց կյանք ։ հազարամիակների ընթացքում մարդը ստացավ ժամանակակից մարդու կերպարանքը, սակայն մարդկային ենթագիտաքցության մեջ դրոշմը։
Մաթեմատիկայի ստուգատես
Սիրելի սովորողներ, պարզեք, թե քանի քառակուսի մետր ապակի են օգտագործել ձեր տան բոլոր պատուհանները պատրաստելիս։ Հաշվեք անհրաժեշտ ապակու ծախսը, եթե 1 քառակուսի մետր( 1 մ քառ․= 10000 սմ քառ․) ապակին արժե 5000 դրամ։
Պատուհանի ապակու երկարությունը 130 սմ է, լայնությունը 60 սմ։ Մեկ պատուհանի մակերեսը 130 սմ x 60 սմ=4800սմ քառ․ Տաս պատուհանի մակերեսը կլինի 4800 սմ քառ x10=48000 սմ քառ, 50000 սմ քառ =5 մ քառ 5 մ քառ x5000=25000դր
Գունավոր ստվարաթղթից կտերք 6 հավասար քառակուսի։ Այդ 6 հավասար քառակուսիները թափանցիկ սկոչի օգնությամբ ամրացրեք այնպես, որ ստանաք որևէ տարածական մարմին։ Ի՞նչ տարածական մամին կստանանք։ Պարզեք ի՞նչ մակերեսով ստվարաթուղթ եք օգտագործել այն պատրաստելու համար։
Մեր գորգի երկարությունը 230սմ է իսկ լայնությունը 150 սմ:
Մակերեսը՝ S=230սմ x 150 սմ = 34500 սմ քառ
Պարագիծը՝ P=2×230+2x 150= 460+ 300=760սմ

Չափեք ձեր հասակը։ Արդյունքն արտահայտեք մետրով ու սանտիմետրով։
Իմ հասակը 149 սմ =1մ 49 սմ
Անհավանական պատմություն
Ամառային արձակուրդների մեծ մասը մենք անց ենք կացնում Լոռվա հրաշալի բնության գրկում։ Հաճախակի մենք արշավներ ենք կազմակերպում դեպի կիճերը, որոնք շատ խորն են և խորհրդավոր։ Թվում է երկիրն ու երկինքն խառնվում են իրար։ Ահա այդպիսի մի օր, երբ երկինքը մթնեց և սկսեց որոտալ, մենք ակամայից վերև նայեցինք և ի սարսափ մեզ ժայռերի արանքինց մեզ էր նայում մի հսկա։ Նա ձեռքերն էր թափահարում և կարծես մեզ էր կանչում։ Մենք սկզբից սարափեցինք, բայց հետո մեձ պարզ դարձավ, որ մենք վկան ենք դյուցազնավեպի հերոս Փոքր Մհերի Ագռավաքարից դուրս գալու հրաշքին։
Էպոսի դաստիարակչական կողմը
Ամենամեծ խնդիրը, որն այսօր առկա է ուսումնառության պրոցեսում, դպրոց-ընտանիք կապի բացակայությունն է: Այս հանգամանքը մայրիկիս առաջնորդեց, որպեսզի ինքը նույնպես ներգրավվի մեր ուսումնական պրոցեսում և հետազորտական աշխատանքը կատարենք միասին: Մենք որոշեցինք ուսումնասիրել էպոսի բարոյախրատական և դաստիարակչական կողմը:
Պարզվում է՝ բացի այն, որ էպոսը կարելի է կարդալ որպես արկածային ստեղծագործություն, այն նաև խորը դաստիարակչական և ազգային արժեքների ձևավորման միտում ունի:
Դեռևս հնագույն ժամանկներից ընդունված է եղել երեխային ուսման տալը 6-7 տարեկանից: Այս տարիքից է Ծովինարն ուսումի տալիս իր զավակներին: Մհերի դեպքում ևս կրթական տարիքը 7 տարեկանն էր: Ուշագրավ է, որ Մհերի մասին էպոսն ասում է <<Քիչ մը սորվավ, շնորհքով լցվավ>>: Այսինքն սովորելու արդյունքը շնորհքով լցվելն է, ոչ թե գիտելիքով լցվելը: Ջոջանց տանը որպես ուսումնառության գերնպատակ է դիտվում հարգանքի, վարվեցողության, համարձակության, խոսքի և բնավորության ձևավորումը: Էպոսում մեծահոգության դրսևորրում է Դավթի՝ քնած տեղից թշնամուն արթնացնելու և հետո միայն կռիվ տալու պատրաստակամությունը: Նույնն է նաև Առյուծ Մհերի դեպքում՝ երբ նա միայնակ հաղթում է առյուծին և ազնվորեն վաստակում իր տիտղոսը: Մհերը համարում էր, որ առյուծն էլ մի մոր զավակ է և պետք է հարգանք ու ազնվություն ցուցաբերել մարտում: Այս հատվածը մեզ սովորեցնում է ազնիվ լինել բոլորի հետ և մեծահոգի լինել անգամ կենդանիների նկատմամբ: Նաև շեշտվում է հարգանքը ծնողների նկատմամբ: Չնայած իրենց ահռելի ուժին ծռերը լսում և հաշվի էին նստում մոր խոսքի հետ:
Էպոսը մեզ սովորեցնում նաև չարձագանքել ամեն տեսակի ծաղրանքներին: Սրա վառ օրինակ է Մհերի վերաբերմունքը Սասուն գնալու ճանապարհին իրեն ծաղրողներին՝ <<Մհեր էդ ծաղրին տեր չեղավ>>:
-Մենք իմացանք մեր էություն: Այս խոսքերն է ասում որդին Ծովինարի հետ խոսեուց հետո: Այս հատվածը մեզ սովորեցնում է իմանալ մեր նախնիների մասին: Դրա միջոցով մենք ավելի լավ ենք ճանաչում ինքներս մեզ, կապվում ենք հայրենի հողին: Անգամ այն հատվածը, երբ մանուկ Դավիթը հրաժարվում է Իսմիլ խաթունի կաթից և նրա համար Սասունից մեղր ու կարագ են բերում, վկայում է այն մասին, որ յուաքանչյուրս ուժեղ ենք այնքանով, որքանով կպած ենք մեր հայրենի հողին: Էպոսի բոլոր հերոսները շատ կապված են բնության հետ: Սա մեզ հուշում է, որ որև նորագույն տեխնոլոգիա մեզ չպետք է կտրի մայր բնությունից:
Իհարկե, էպոսում խոսվում է նաև հոգևոր արժեքների մասին: Հետաքրքիր է երեխաների ուղղորդման Ծովինարի տարբերակը՝գիշերը աստղով, ցերեկը Արևելից թագավորի երկիրը հարցնելով: Սա մեզ սովորեցնում է կյանքի ճանապարհին ուղղորդվել 2 հիմնական եղանակով՝ մի դեպքում ապավինելով Աստծո զորությանը, մյուս դեպքում հարցեր տալով (մեծերին, ծնողին):
Եվ, ամենավերջում, կնախընտրեմ խոսել էպոսում հեքիաթի դերի կարևորության մասին:
Սանասարը ճանապարհին պատահած Հալիվորին խնդրում է Հեքիաթ պատմել։
Գիշեր էր: Իր հաց կերավ, ասաց.
-Հալվո՜ր, հեքիաթ մ՛ասա, ականջ անենք:
Սա վկայում է, որ Ծռերը մեծացել են հեքիաթ լսելով: Ի դեպ մինչև օրս պահպանվել ու մեզ են հասել Սասնա տան հեքիաթները: Թերևս հեքիաթների նկատմամբ սերն էլ իր դերն է ունեցել Ծռերի անսահման միամտության, խիզախության ու հրաշքներին հավատալու գործում:
Հ.Գ. Կարդանք էպոս և ճանաչենք ինքներս մեզ:
Ի դեպ մայրիկս խոստովանեց, որ համատեղ աշխատանքի ընթացքում էպոսի հետ կապված նրա գիտելիքները բավական խորացան:
Вулканы
В Древнем Риме имя Вулкан носил могучий бог, покровитель огня и кузнечного ремесла. Мы же называем вулканами геологические образования на поверхности суши или на океаническом дне, через которые из глубоких земных недр на поверхность выходит лава.
Часто сопровождаемые землетрясениями и цунами, извержения крупных вулканов оказывали существенное влияние на историю человечества.
Во время извержения вулкана по трещинам в земной коре на поверхность выходит магма, образующая лаву, вулканические газы, пепел, вулканические камни и пирокластические потоки. Несмотря на опасность, которую представляют для человека эти могучие природные объекты, именно благодаря исследованиям магмы, лавы и других продуктов вулканической деятельности нам удалось получить знания об устройстве, составе и свойствах литосферы.
Неоценимо важна роль вулканов в регуляции климата на Земле: наша планета во время извержения «выпускает пар» и охлаждается, что во многом спасает нас от последствий глобального потепления.
Вулканы отличаются от остальных гор не только составом, но и строгими внешними очертаниями. От кратеров на вершине вулканов вниз тянутся глубокие узкие овраги, образованные потоками воды. Существуют также целые вулканические горы, сформированные несколькими рядом расположенными вулканами и продуктами их извержений.
В зависимости от степени вулканической активности различают: действующие, условно активные и потухшие («спящие») вулканы. Деление вулканов по активности весьма условно. Известны случаи, когда вулканы, считавшиеся потухшими, начинали проявлять сейсмическую активность и даже извергаться.
Самым высоким в мире является вулкан Охос-дель-Саладо, расположенный на границе Чили с Аргентиной. Его высота составляет 6891 м, вулкан считается потухшим. Среди активных «огненных гор» самым высоким является Льюльяйльяко – вулкан Чилийско-Аргентинских Анд высотой 6 723 м.
Самым большим (среди наземных) по занимаемой площади является вулкан Мауна-Лоа на острове Гавайи (высота – 4 169 м, объем – 75 000 км3). Мауна-Лоа также один из самых мощных и активных вулканов мира: с момента своего «пробуждения» в 1843 году вулкан извергался 33 раза. Самым большим вулканом на планете является огромный вулканический массив Таму (площадь 260 000 км2), расположенный на дне Тихого океана.
А вот самое сильное извержение за весь исторический период произвел «невысокий» Кракатау (813 м) в 1883 году на Малайском архипелаге в Индонезии. Везувий (1281) – один из самых опасных вулканов мира, единственный действующий вулкан континентальной Европы – расположен на юге Италии близ Неаполя. Именно Везувий уничтожил Помпеи в 79 году.
https://ru.wikipedia.org/wiki/Вулкан