Posted in Ընդհանուր

My house

 

This is my house. It isn’t very big. There are 4 rooms in my house. The living room. It is the biggest room in my house. There is a sofa, a TV, a big table with chairs, a piano, some pictures on the walls and coffe table in the living room. We watch TV in the living room.

There is a kitchen in my house. It is smaller than the living room. There is a stove, a washing mashine, a TV and a fridge in the kitchen. My granny cooks in the kitchen. I like to cook with her.

There are three bedrooms in my house. My parents’ bedroom is the biggest  in the house. There is a big bed, a chest of drawers, a wardrobe and a small TV in my parents’ bedroom. My bed is smaller than their bed. There is a small table with my books on it and a warderobe. There is a carpet on the floor. It is very soft. I sleep in my bedroom.

There is a bathroom. It is not very big. It is the smallest room in my house. There is a bathtub, a sink and a toilet in the bathroom. We have a shower in the bathroom.

Posted in Ընդհանուր

Սասնա Ծռեր

7058ce43-e2a3-4831-b7c9-a0f43a5b6c59-7

«Սասունցի Դավիթ» ճյուղը պատմում է այն մասին, թե ինչպես են որբացած նորածին Դավթին ուղարկում Մըսր՝ Իսմիլ Խաթունի մոտորտեղ տղան մեծանում է ժամ առ ժամ։  Հենց ամենասկզբից էլ Մըսրա Մելիքը ասում է, որ Դավիթը իրենց գլխին փորձանք է դառնալու, բայց Իսմիլ Խաթունը ասում է, որ Դավիթը կմեծանա ու օգնական կդառնա Մելիքին, որ Մըսրը շենացնի, հզորացնի:  Իսմիլը չէր կարող չպահել Դավթին, դա նա անում է Մեծ Մհերի խաթրի համար, քանի որ, Մհերը դժվար պահին իրեն օգնության է հասել, հետն էլ որդի է պարգևել ՝ Մըսր աշխարհի ժառանգ:  Սասունցի Դավիթը ակնհայտ մեծ ուժի տեր էր, դա ամեն օր տեսնում ու տարբեր առիթներով զգում էր Մելիքը ու նրա սիրտը վախ էր սողոսկել, նա ահավոր վախենում էր Դավթից, ու սիրտը վկայում էր, որ հաստատ փորձանք է բերելու նրա գլխին  Դավիթը ծուռ: Մըսրա Մելիքը փորձում է խորամանկությամբ սպանել Դավթինբայց պատանի դյուցազնը հաղթահարում է բոլոր փորձությունները և վերադառնում է Սասուն։ Ձենով Օհանը Դավթին կարգում է գառնարածապա՝ նախրապանորսորդ։ Դավիթը սպանում է Սասունը կողոպտած դևերին և  երկրի ամբարները լցնում է բարիքներովմիայնակ կոտորում է Մըսրա Մելիքի զորքինվռնդում է նաև հարկահավաք Կոզբադինին։ Մելիքը բազմահազար զորքով ինքն է արշավում Սասուն։ Մենամարտի ընթացքում Դավիթը սրի մեկ հարվածով երկու կես է անում խոր հորի մեջ թաքնված Մըսրա Մելիքին։ Սասունն ազատագրելուց հետո Դավիթը նշանվում է Չմշկիկ Սուլթանի հետբայց լսելով Կապուտկողի արքայադուստր Խանդութի գեղեցկության մասին՝ մի շարք քաջագործություններից հետո ամուսնանում է նրա հետ։ Ապա գնում է Գյուրջիստան և 7 տարի մնում այնտեղ։ Խանդութը ծնում է արուզավակ և անունը դնում է Մհեր։ Չափահաս դառնալով՝ Մհերը որոշում է գնալ և գտնել հորը։ Ճանապարհին հայր ու որդի հանդիպում են ևիրար չճանաչելովմենամարտում։ Դավիթը Մհերի ոսկի բիլազուկից, որը բազուկին էր կապած, ճանաչում է որդուն և իր հետ մենամարտելու հանդգնության համար անիծում է. «Անմա՜հ ըլնեսանժառա՜նգ»։ Դավիթն սպանվում է Չմշկիկ Սուլթանի աղջկա թունավոր նետիցիսկ ամուսնուն հավատարիմ Խանդութը ցած է նետվում բերդի գլխից։

Posted in Ընդհանուր

Խնդիրներ Սասնա Ծռեր

1. Քուռկիկ Ջալալին 1 ժամում անցնում էր 60կմ։ Քանի՞ ժամում նա Մսրից կհասնի Սասուն, եթե հեռավորությունը դրանց միջև 1440 կմ էր։

2.Սանասարն ու Բաղդասարը 1 օրում կառուցեցին Սասունի տների 1/4 մասը։ Քանի՞ տուն նրանք կառուցեցին 1 օրում, եթե Սասունի տների ընդհանուր քանակը 40 էր։

3.7 տարվա ընթացքում որքա՞ն ոսկի, երինջ և քանի աղջիկ Սասունը որպես հարկ վճարեց Մսրին, եթե տարեկան այդ հարկը կազմում էր 40 երինջ, 40 ոսկի և 40 աղջիկ։

4.Դեղձուն ծամին կնության առնելու համար Սանասարը պիտի պատերազմեր փահլևանների դեմ։ Մարտի ժամանակ Սանասարը սպանեց փահլևանների 2/3-ին, իսկ մնացածին սպանեց Բաղդասարը։ Ընդհանուր քանի՞սն էին փահլևանները, եթե Բաղդասարը սպանել էր 20 փահլևան։

Posted in Ընդհանուր

Երեք իրար հաջորդող թվեր

Այսպիսով՝ 1,2,3 թվերը երեք իրար հաջորդող թվեր են։
1,2,3 իրար հաջորդող թվեր կարելի է ստանալ նաև, եթե 1+1=2, 1+2=3: Երեք իրար հաջորդող բնական թվերը գտնելու համար կարող ենք կատարել հետևյալ քայլերը՝
1-ին թվին 1 գումարելով ստանում ենք 1-ին թվին հաջորդող թիվը, իսկ 1-ին թվին 2 գումարելով՝ 2-րդ թվին հաջորդող թիվը։
Իրար հաջորդող բնական կենտ թվեր ստանալու համար յուրաքանչյուր կենտ թվի նախորդին պետք է գումարել 2։
Երեք իրար հաջորդող բնական կենտ թվերը գտնելու համար կարող ենք կատարել հետևյալ քայլերը՝
1-ին կենտ թվին 2 գումարելով ստանում ենք 1-ին թվին հաջորդող կենտ թիվը, իսկ 1-ին կենտ թվին 4 գումարելով՝ 2-րդ թվին հաջորդող կենտ թիվը։
Օրինակ՝ 1,3,5 թվերը իրար հաջորդող բնական կենտ թվեր են։
1-ին կենտ թիվը 1 է, իսկ այդ թվին հաջորդող կենտ թիվը գտնելու համար՝ 1+2=3, իսկ 3 թվին հաջորդող կենտ թիվը գտնելու համար՝
3+2=5 կամ 1+2=3, 1+4=5:
Իրար հաջորդող բնական զույգ թվեր ստանալու համար յուրաքանչյուր զույգ թվի նախորդին պետք է գումարել 2։
Երեք իրար հաջորդող բնական զույգ թվերը գտնելու համար կարող ենք կատարել հետևյալ քայլերը՝
1-ին զույգ թվին 2 գումարելով ստանում ենք 1-ին թվին հաջորդող զույգ թիվը, իսկ 1-ին թվին 4 գումարելով՝ 2-րդ զույգ թվին հաջորդող զույգ թիվը։
Օրինակ՝ 2,4,6 թվերը իրար հաջորդող բնական զույգ թվեր են։
1-ին զույգ թիվը 2 է, իսկ այդ թվին հաջորդող զույգ թիվը գտնելու համար՝ 2+2=4, իսկ 4-ին թվին հաջորդողզույգ թիվը գտնելու համար՝ 4+2=6, կամ 2+2=4, 2+4=6:
Այժմ իմանալով թվերի գումարը գտնենք այդ երեք իրար հաջորդող բնական թվերը։ Դիտարկենք օրինակներ։
Օրինակ1․Գտեք այն երեք իրար հաջորդող բնական թվերը, որոնց գումարը լինի 306:
Լուծում՝
Քանի որ իրար հաջորդող բնական թվերից 1-ինին 1 գումարելով ստանում ենք 1-ին թվին հաջորդող թիվը, իսկ 1-ին թվին 2 գումարելով՝ 2-րդ թվին հաջորդող թիվը։ Մյուս կողմից իրար հաջորդող բնական թվերի գումարը 306 է, ապա 306-(1+2)=306-3=303
303:3=101, ուրեմն այդ թվերից 1-ինը 101 է։ 1-ին թվին հաջորդող թիվը՝ 101+1=102, իսկ 2-րդ թվին հաջորդող թիվը՝ 101+2=103։
Երեք իրար հաջորդող բնական թվերն են՝ 101,102,103։
Օրինակ2․Գտեք այն երեք իրար հաջորդող զույգ բնական թվերը, որոնց գումարը լինի 306:
Լուծում՝
Քանի որ իրար հաջորդող զույգ բնական թվերից 1-ինին 2 գումարելով ստանում ենք 1-ին թվին հաջորդող զույգ թիվը, իսկ 1-ին թվին 4 գումարելով՝ 2-րդ զույգ թվին հաջորդող զույգ թիվը։ Մյուս կողմից իրար հաջորդող բնական թվերի գումարը 306 է, ապա 306-(2+4)=306-6=300
300։3=100, ուրեմն այդ թվերից 1-ինը 100 է։ 1-ին թվին հաջորդող զույգ թիվը՝ 100+2=102, իսկ 2-րդ թվին հաջորդող զույգ թիվը՝ 100+4=104։
Երեք իրար հաջորդող զույգ բնական թվերն են՝ 100,102,104։
Օրինակ3․Գտեք այն երեք իրար հաջորդող կենտ բնական թվերը, որոնց գումարը լինի 305:
Լուծում՝
Քանի որ իրար հաջորդող կենտ բնական թվերից 1-ինին 2 գումարելով ստանում ենք 1-ին կենտ թվին հաջորդող կենտ թիվը, իսկ 1-ին կենտ թվին 4 գումարելով՝ 2-րդ կենտ թվին հաջորդող կենտ թիվը։ Մյուս կողմից իրար հաջորդող բնական թվերի գումարը 309 է, ապա 309-(2+4)=309-6=303
303։3=101, ուրեմն այդ թվերից 1-ինը 101 է։ 1-ին թվին հաջորդող թիվը՝ 101+2=103, իսկ 2-րդ թվին հաջորդող թիվը՝ 101+4=105։
Երեք իրար հաջորդող բնական թվերն են՝ 101,103,105։
Առաջադրանքեր

Երեք հաջորդական թվերի գումարը 303 է։ Որո՞նք են այդ թվերը։ 303-(1+2)=300
300:3=100
1-100
2-101
3-102
100+101+102=303
Գտեք այն երեք իրար հաջորդող բնական թվերը, որոնց գումարը լինի 363:
363-(1+2)=360
360:3=120
1-120
2-121
3-122
120+121+122=363
Գտեք երեք հաջորդական թվեր, որոնց գումարը լինի180 է։
180-(1+2)=177
177:3=59
1-59
2-60
3-61
59+60+61=180
Գտեք երեք հաջորդական թվեր, որոնց գումարը լինի 432 է։
432-(1+2)=429
429:3=143
1-143
2-144
3-145
143+144+145=432

Երեք իրար հաջորդող բնական կենտ թվերի գումարը 225 է։ Որո՞նք են այդ թվերը։
225-(2+4)=219
219:3=73
1-73
2-75
3-77
73+75+77=225
Երեք իրար հաջորդող բնական կենտ թվերի գումարը 321 է։ Որո՞նք են այդ թվերը։
321-(2+4)=315
315:3=105
1-105
2-107
3-109
105+107+109=321
Երեք հաջորդական կենտ թվերի գումարը 69 է: Գտեք այդ թվերը։
69-(2+4)=63
63:3=21
1-21
2-23
3-25
21+23+25=69
Երեք իրար հաջորդող բնական զույգ թվերի գումարը 288 է։ Որո՞նք են այդ թվերը։
288-(2+4)=282
282:3=94
1-94
2-96
3-98
Երեք իրար հաջորդող բնական զույգ թվերի գումարը 336 է։ Որո՞նք են այդ թվերը։
336-(2+4)=330
330:3=110
1-110
2-112
3-114
Երեք իրար հաջորդող բնական զույգ թվերի գումարը 318 է։ Որո՞նք են այդ թվերը։
318-(2+4)=312
312:3=104
1-104
2-106
3-108

Posted in Ընդհանուր

Special surprise

  1. What should they take?
  2. What shouldn’t they take?
  3. Where are they going to go?
  4. What was the special surprise?

Jones family is going to on a trip. They are going to have a special surprise.

They should take a backback, a towel, atennis ball and a camera.

They shouldn’n take swimsuits and sunscreen, helmets, tennis rackets and sleeping bags.

They are going to go to Grandma and Grandpa’s house. They get out at the car. A dog runs outside. That was the special surprise.

Posted in Ընդհանուր

Հայրենագիտության առցանց նախագիծ. Սասնա Ծռեր

Սանասարն ու Բաղդասարը կապույտ ջրի ակունքում  կառուցում են մի հսկա ամրոց, որը կոչվում է Սասնա տուն: Ամրոցի շուրջը բնակություն է հաստատում շուրջ 40 ընտանիք: Սանասարն ամուսնանում է գեղեցկուհի Դեղձուն Ծամի հետ, ում ազատել էր չար դևի կապանքներից: Ունենում են 3 զավակ՝ Մհերը, Ձենով Օհանը և Վերգոն։
Երկար տարիներ Սասնա տան տիրուհին Դեղձուն Ծամն է լինում, ով օժտված էր անասելի գեղեցկությամբ, ուժով ու շատ խելացի կին էր ու լավ մայր:

IMG_1189

Continue reading “Հայրենագիտության առցանց նախագիծ. Սասնա Ծռեր”

Posted in Ընդհանուր

Մայրենի

1

Առյուծ Մըհերը, զարմով դյուցազուն,
Քառասուն տարի իշխում էր Սասուն.
Իշխում էր ահեղ, ու նըրա օրով
Հավքն էլ չէր անցնում Սասմա սարերով։
Սասմա սարերից շա՜տ ու շատ հեռու
Թնդում էր նրա հռչակն ահարկու,
Խոսվում էր իր փառքն, արարքն անվեհեր.
Հազար բերան էր — մի Առյուծ-Մհեր։

2

Էսպես, ահավոր առյուծի նըման,
Սասմա սարերում նստած էր իշխան
Քառասուն տարի։ Քառասուն տարում
«Ա՜խ» չէր քաշել նա դեռ իրեն օրում.
Բայց հիմի, երբ որ եկավ ծերացավ,
Էն անահ սիրտը ներս սողաց մի ցավ։
Սկըսավ մըտածել դյուցազուն ծերը.
— Հասել էն կյանքիս աշնան օրերը,
Շուտով սև հողին կերթամ ես գերի,
Կանցնի ծըխի պես փառքը Մըհերի,
Կանցնեն և՛ անուն, և՛ սարսափ, և՛ ահ,
Իմ անտեր ու որբ աշխարքի վըրա
Ոտի կըկանգնեն հազար քաջ ու դև…
Մի ժառանգ չունեմ՝ իմ անցման ետև
Իմ թուրը կապի, Սասուն պահպանի…
Ու միտք էր անում հըսկան ծերունի։

3

Մի օր էլ՝ էն գորշ հոնքերը կիտած
Երբ միտք էր անում, երկընքից հանկարծ
Մի հուր-հըրեղեն հայտնվեց քաջին,
Ոտները ամպոտ կանգնեց առաջին։
— Ողջո՜ւյն մեծազոր Սասմա հըսկային.
Քու ձենը հասավ աստծու գահին,
Ու շուտով նա քեզ մի զավակ կըտա։
Բայց լավ իմանաս, լեռների արքա,
Որ օրը որ քեզ ժառանգ է տըվել,
Էն օր կըմեռնեք քու կինն էլ, դու էլ։
— Իր կամքը լինի, ասավ Մհերը.
Մենք մահինն ենք միշտ ու մահը մերը,
Բայց որ աշխարքում ժառանգ ունենանք,
Մենք էլ նըրանով անմեռ կըմընանք։
Հըրեշտակն էստեղ ցոլացավ նորից,
Ու էս երջանիկ ավետման օրից
Երբ ինը ամիս, ինը ժամն անցավ,
Առյուծ-Մըհերը զավակ ունեցավ։
Դավիթ անվանեց իրեն կորյունին,
Կանչեց իր ախպեր Ձենով Օհանին,
Երկիրն ու որդին ավանդեց նըրան,
Ու կինն էլ, ինքն էլ էն օրը մեռան։

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր:

ահեղ — հզոր

անվեհեր —  անվախ

անահ — անվախ

հավք — թռչյուն

հռչակ — անուն

ահառկու — սարսափելի

հոնքերը կիտել —  մռայլվել

2.Բացատրիր  կյանքի աշնան օրերը-ծերունական հասակ 

ծխի պես անցնել-անհետ անցնել, կորել ամպոտ ոտներ-միամիտ, արդար հոգին ավանդել- մահանալ իր կամքը լինի-մարդու ցանկության կատարումը զարմով դյուցազուն- աստվածների, հսկաների տոհմից սերված անմեռ մնալ-անմահ լինել  արտահայտությունները: 

3.Դուրս գրիր Մհերին վերաբերող տողերն ու արտահայտությունները:

Առյուծ Մըհերը, զարմով դյուցազուն,

Քառասուն տարի իշխում էր Սասուն.

Իշխում էր ահեղ, ու նըրա օրով

Հավքն էլ չէր անցնում Սասմա սարերով։

Սասմա սարերից շա՜տ ու շատ հեռու

Թնդում էր նրա հռչակն ահարկու,

Խոսվում էր իր փառքն, արարքն անվեհեր.

Հազար բերան էր — մի Առյուծ-Մհեր։ 4.Ինչո՞ւ Մհերը ընդունեց «հուր-հրեղենի» առաջարկը: Կարծիքդ հիմնավորիր: Տարիքի հետ Մհերի սիրտը կսկիծ է պատում։ Նա վախենում է անժառանգ մեռնելուց, այդ պատճառով համաձայնում է հուր- հրեղենի առաջարկին։ Այդպես էլ լինում է․ Հենց այն օրը, երբ Դավիթը ծնվում է, մահանում են և Մհերը, և նրա կինը։ 5.Մհերի անունից պատմիր այս հատվածը:

Մենք մահինն ենք միշտ ու մահը մերը,
Բայց որ աշխարքում ժառանգ ունենանք,
Մենք էլ նըրանով անմեռ կըմընանք։