Posted in Ընդհանուր

Երեքշաբթի

Երեքշաբթի

4․1 և 4․2  դասարանի  սիրելի սովորողներ, այսօր կատարեք  գործնական աշխատանք և արդյունքները  էլեկտրոնային  նամակով   ինձ   ուղարկեք։  Գործնական աշխատանքը կարող եք կատարել ձեր ընտանիքի անդամների հետ միասին։  ֆոտոշարքը  կատարված աշխատանքի  հետ միասին   տեղադրեք  բլոգում։

Գործանակն աշխատանք՝

Պարզեք, թե    40 սմ  կողմով  քանի  քառակուսաձև սալիկ է անհրաժեշտ  ձեր խոհանոցի հատակը սալիկապատելու համար։  Դա պարզելու համար նախ կատարեք հետևյալ գործողությունները՝

    • Չափերիզի(մետրի) միջոցով չափեք ձեր խոհանոցի երկարությունը և լայնությունը։
    • Հաշվեք  ձեր խոհանոցի հատակի մակերեսը։
    •  Հաշվեք 40 սմ  կողմով  քառակուսաձև սալիկի մակերեսը։
    •  Ինքներդ  փորձեք  կռահել   հաջորդ  քայլը։
    • 20200318_124955
    • 20200318_135822
    • 20200318_134552
    • 20200318_134937

 

Posted in Ընդհանուր

Տանը

Oրինակ՝
5 կմ 200 մ+7 կմ 850 մ=12 կմ 1050 մ=13 կմ 50 մ

• 3 կմ 400մ+6 կմ 850 մ=9 կմ 1250 մ=10 կմ 250 մ
• 8 մ 86 սմ+5 մ 25 սմ=13 մ 111 սմ=14 մ 11 սմ
• 5 տ 500 կգ+5 տ 800 կգ=10 տ 1300 կգ=11 տ 300 կգ
• 12 սմ 8 մմ+5 սմ 6 մմ=17 սմ 14 մմ=18 սմ 4 մմ
• 7 ժ 35 ր+9 ժ 40 ր=16 ժ 75 ր=17 ժ 15 ր
• 8 օր 15 ժ+2 օր 6 ժ=10 օր 21 ժամ
• 40 սմ 6 մմ+7 սմ 8 մմ=47 սմ 14 մմ=48 սմ 4 մմ
• 30 սմ+7 սմ 2 մմ=37 սմ 2 մմ
• 20 սմ+9 սմ 7 մմ=29 սմ 7 մմ
• 18 ժ 5 ր+10 ր=18 ժ 15 ր
• 7 օր 13 ժ+6 օր 16 ժ=13 օր 29 ժ=14 օր 5 ժ
• 7 մ 5 սմ+35 սմ=7 մ 40 սմ
• 46 ր 50 վ+30 ր 60 վ=76 ր 110 վ=77 ր 50 վ
• 23 ժ 14 ր+5 ժ 18 ր=28 ժ 32 ր
• 8 մ 9 սմ+59 սմ=8մ 68 սմ
• 6 մ 7 սմ+77 սմ=6 մ 84 սմ
• 12 ժ 20 ր+40 ր=12 ժ 60 ր=13 ժ
• 25 դմ 8 սմ+19 դմ 9 սմ=44 դմ 17 սմ=45 դմ 7 սմ
• 36 դմ 5 սմ+9 սմ=36 դմ 14 սմ=37 դմ 4 սմ
• 20 մ 4 սմ+12 մ 42 սմ=32 մ 46 սմ=36 մ 6 սմ

• 28 մ+15 մ 20 սմ=43 մ 20 սմ
• 27 կմ+8 կմ 450 մ=35 կմ 450 մ
• 17 կմ+12 կմ 750 մ=29 կմ 750 մ
• 13 ց 42 կգ+4 ց 90 կգ=17 ց 132 կգ=18 ց 32 կգ
• 19 ց+2 ց 60 կգ=21 ց 60 կգ
• 32 տ 300 կգ+20 տ 650 կգ=52 տ 950 կգ
• 30 տ 700 կգ+650 կգ=30 տ 1350 կգ=31 տ 350 կգ
Խնդիրներ․

  •  Հաշվիր 2 սմ 5 մմ, 3 սմ 2 մմ և 4 սմ կողմերով եռանկյան պարագիծը։

 

2սմ 5մմ+3սմ 2մմ+4սմ=9սմ 7մմ

 

  •  Հաշվիր 6սմ 4մմ, 7սմ 9մմ, 7սմ8մմ և 8սմ կողմերով քառանկյան պարագիծը։

 

6սմ 4մմ+7 սմ 9 մմ+7սմ 8մմ+8սմ=30 սմ 1մմ

Posted in Ընդհանուր

Лес

Лес

Лес – это живое чудо природы. Деревья не только украшают землю, но и приносят огромную пользу. Очень приятно гулять  по лесу в любое время года , но не стоит забывать, что лес – это родной дом для многих животных.

Самыми популярными жителями нашего леса являются зайцы. У этих милых зверьков очень много секретов, которые помогают выжить им среди лис и других хищников. Зайцы бегают очень быстро и путают при этом свои следы, чтобы даже хитрая лиса не смогла их догнать. Зимой мех зайца становится белым, помогая животному прятаться среди сугробов. Бывают даже случаи, когда заяц не боится человека, особенно, если он убегает от лисы. Бедный запуганный зверёк может сесть рядом с человеком, чтобы подождать, пока лиса убежит.

Continue reading “Лес”

Posted in Ընդհանուր

Դավթի կյանքը

Թեսթ 9

Դավթի կյանքը գրեթե հրաշալի էր. նա իրենց բակում շատ ընկերներ ուներ, որոնց հետ ամեն օր, դասերից հետո, գնում էր գնդակ խաղալու: Միայն թե Դավիթը մի մեծ խնդիր ուներ. դա նրա փոքր քույրն էր` Լիլին: Լիլին ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, որ Դավթին ու նրա ընկերներին բոլորովին դուր չի գալիս, որ ինքը միշտ նրանց հետ (լինել): Հենց տղաները դուրս էին գալիս բակ, Լիլին իր փոքրիկ ոտիկներով վազում էր նրանց մոտ և ուրախ-ուրախ ցատկոտելով` ասում.
– Ես եկա˜…
Բոլորը հոգոց էին հանում: Իրականում աղջիկը առանձնապես նեղություն չէր տալիս նրանց. շատախոս չէր, չէր նվնվում, չէր խառնվում նրանց խաղերին: Ճիշտն ասած, շատ բան չէր էլ կարող անել: Այնքան փոքրիկ էր, որ ո´չ կարող էր գնդակ խաղալ, ո´չ ծառերը մագլցել. միայն իր սև աչիկներով լուրջ նայում էր տղաներին, և ուր նրանք գնում էին, ինքն էլ նրանց հետևից գնում էր:
Դավիթը փորձում էր մորը համոզել որ Լիլիին թույլ չտա իրենց հետևից գալ:
– Ինչո՞ւ պիտի իմ քույրը միշտ մեզ հետ լինի,- հարցնում էր նա,- ինչո՞ւ Արմենի քույրը չի գալիս, Հակոբի քույրը չի գալիս:
Մայրը ծիծաղում էր.
– Արմենի քույրը ընդամենը վեց ամսական է, Հակոբը ընդհանրապես քույր չունի… Քո բաղտն այդ հարցում չի բերել:
Մի օր Դավիթը ուզում էր տղաների հետ գնդակ խաղալ: Սկզբում նրանք մի ծանր գնդակ ունեին: Բայց մի անգամ այդ գնդակը Սարգիս քեռու պատուհանը կոտրեց: Ի˜նչ պատմության մեջ ընկան: Գնդակն էլ այլևս հետ (չստանալ): Հիմա արդեն թեթև գնդակով էին խաղում: Այդ օրը տղաները դեռ նոր էին դուրս եկել, երբ Լիլին սովորականի պես վազեց նրանց մոտ ու ասաց.
– Ես եկա˜…
Տղաները, ինչպես միշտ, ձևացրին, թե նրան չեն նկատում: Նրանք սկսեցին խաղալ: Տղաներից մեկը այնպես ուժգին հարվածեց գնդակին, որ այն այս անգամ էլ (ընկնել) Սարգիս քեռու բակը: Նրանք վազելով մոտեցան ցանկապատին և տեսան գնդակը խոտերի մեջ` այնքան հեռու, որ ձեռք չէր հասնի: Հակոբը փորձեց անցնել ցանկապատի ճաղերի արանքով, բայց չկարողացավ:
– Ես չեմ կարող անցնել,- հուսահատ ասաց նա,- ցանկապատը շատ խիտ է: Եվ մեզանից ոչ մեկը չի կարող:
Իրավիճակն անելանելի էր բոլորից շատ Դավիթն էր տխրել:
– Այս ամենը Լիլիի պատճառով եղավ,- ասաց նա,- Տիգրանը այդքան ուժեղ խփեց գնդակին, որովհետև Լիլիի վրա էր բարկացել:
– Մի նայե´ք Լիլիին, տեսեք, թե նա ինչ փոքրիկ է,- ասաց Արմենը, – Լիլի´, այստե´ղ արի:
Լիլին վազելով եկավ.
– Ես եկա˜…
Հեշտությամբ մտնելով ճաղերի արանքից` Լիլին դուրս բերեց գնդակը ու հանձնեց հիացած տղաներին: Դավիթը հպարտությամբ նայում էր նրան, հետո ասաց.
– Ես քեզ գնդակ խաղալ (սովորեցնել):
1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝
լրացնելով բաց թողած տառերը:

խնդիր

փորձում

ընդամենը

բաղտն է

2.Ի՞նչ է նշանակում մագլցել բառը:
ա/արագ վազել
բ/ծառեր տնկել
գ/ճյուղերը կոտրել
դ/բռնելով բարձրանալ

3.Դուրս գրիր տեքստում ընդգծված բառերը ̀ դիմացը գրելով դրանց հոմանիշները
հրաշալի-լավ, գեղեցիկ

Ցատկոտել –  թռչկոտել,թռվռալ

Ուժգին-ուժեղ,ամուր

Բարկանալ-զարմանալ, ջղայնանալ
4.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.
ա/ պատմություն – ածանցավոր
բ/ շատախոս – բարդ
գ/ սովորական – ածանցավոր
դ/ փոքրիկ – պարզ, ածանցավոր   

5.Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ի՞նչ խոսքի մաս է: Ո՞ր
տարբերակում է սխալ նշված:
ա/իրավիճակ – ածական, գոյական
բ/պատուհան – գոյական
գ/որովհետև – շաղկապ
դ/վեց – թվական

6.Տեքստից դուրս գրիր եզակի թվով գործածված չորս գոյական:
Գնդակ

Քույր

Պատուհան

Բակ

7.Տեքստից դու´րս գրիր փակագծերի մեջ դրված բայերը և համապատասխանեցրու´ տեքստին.
(լինել)-լիներ

(ընկնել)-ընկավ

(չստանալ)-չստացան

(սովորեցնել)-կսավորեցնեմ

8.Ո՞րն է տրված նախադասության ենթական.
Բայց մի անգամ այդ գնդակը Սարգիս քեռու պատուհանը կոտրեց:
ա/գնդակը  
բ/Սարգիս
գ/քեռու
դ/պատուհանը

9.Վերականգնի´ր «քանդված» առած-ասացվածքները:
Գիտունի հետ քար քաշիր,անգետի հետ փլավ մի կեր

Մինչև ճիշտը գա,    սուտը աշխարհը կքանդի,
Լեզուն չլիներ,      ագռավները աչքերը կհանեին
Անձրևն ինչ կանի քարին, խրատն ինչ կանի չարին

10.Տեքստում ընդգծված նախադասության մեջ դի՛ր բաց թողած կետադրական նշանը:

Դավիթը փորձում էր մորը համոզել, որ Լիլիին թույլ չտա իրենց հետևից գալ:

11.Տեքստում Լիլիին նկարագրող արտահայտությունները գտի՛ր:
Այնքան փոքրիկ էր, որ ո´չ կարող էր գնդակ խաղալ, ո´չ ծառերը մագլցել. միայն իր սև աչիկներով լուրջ նայում էր տղաներին, և ուր նրանք գնում էին, ինքն էլ նրանց հետևից գնում էր:

12.Ո՞րն էր Դավթի հիմնական խնդիրը.
ա/հարևանը գնդակը հետ չէր տալիս:
բ/քույրն ամեն տեղ ուզում էր նրա հետ գնալ:
գ/ընկերը կորցրել էր Դավթի միակ գնդակը:
դ/մայրը բարկանում էր, երբ ինքը քրոջ հետ կոպիտ էր վարվում:

13. Ուշադի՛ր կարդա տեքստի երկխոսությունները և պատասխանի՛ր տրված հարցերին.զ
ա.Ի՞նչ է պատասխանում մայրը տղայի հարցին.
1) Նրա ընկերներից ոչ մեկը քույր չունի:
2) Ընկերների մայրերը աղջիկներին թույլ չեն տալիս բակ դուրս գալ:
3) Նրանցից մեկը քույր չունի, իսկ մյուսինը դեռ շատ փոքր է:
4) Լիլին իրենց բոլորովին չի խանգարում, չի նվնվում:

բ. Ըստ Դավթի՝ ինչո՞վ էր մեղավոր Լիլին, որ գնդակը հարևանի բակն էր ընկել:
Տեքստից ճիշտ պատասխանը դու՛րս գրիր:
– Այս ամենը Լիլիի պատճառով եղավ,- ասաց նա,- Տիգրանը այդքան ուժեղ խփեց գնդակին, որովհետև Լիլիի վրա էր բարկացել:

14.Ինչո՞վ օգնեց փոքրիկ աղջիկը տղաներին:
Հեշտությամբ մտնելով ճաղերի արանքից` Լիլին դուրս բերեց գնդակը ու հանձնեց հիացած տղաներին:

15. Ինչի՞ց ես իմանում, որ եղբոր վերաբերմունքը Լիլիի նկատմամբ փոխվեց:
հիացած տղաներին: Դավիթը հպարտությամբ նայում էր նրան, հետո ասաց.
– Ես քեզ գնդակ խաղալ (սովորեցնել):

Posted in Ընդհանուր

Տանը

Դավիթ Անհաղթ

5-6-րդ դարերը (400-500թվականներ)  շատ կարևոր էին մեր ազգի համար: Այդ ժամանակաշրջանում բազում կարևոր իրադարձություններ եղան: Հայոց գրերի գյուտն արդեն շատ կարևոր ու նոր  հաղթանակ էր, դրանից հետո սկսվեց շատ մեծ թափով զարգանալ թարգմանություններ կատարելու գործը: Շատ ու շատ գրքեր թարգմանվեցին,  առաջին գիրքը Աստվածաշունչն է, որը թարգմանվեց և անվանվեց բոլոր թարգմանությունների թագուհի կամ  «Թագուհի թարգմանեաց»: 5-րդ դարը շատերը անվանում են նաև ոսկե դար, հենց այս կարևոր իրադարձությունների պատճառով:
Այդ ժամանակշրջանում է ապրել նաև փիլիսոփա Դավիթ Անհաղթը։ Նախ հասկանանք՝ ի՞նչ է նշանակում փիլիսոփա կամ փիլիսոփայություն: «Փիլիսոփայություն» բառն ունի հունական ծագում։ Այն առաջացել է հունարեն «սիրել» և «իմաստություն» բառերից։ Այսինքն՝ փիլիսոփայություն թարգմանաբար նշանակում է «իմաստության հանդեպ սեր» : Փիլիսոփաները մարդիկ են, ովքեր իրենց առանձին, հետաքրքիր  կարծիքն ունեն կյանքի ու ամենատարբեր բաների մասին ինչը շրջապատում էր իրենց:
«Անհաղթ» անունը նա ստացել է հունական քաղաքներում փիլիսոփայական բանավեճերի(երկու կամ ավել մարդկանց կարծիքների փոխանակում, սովորաբար համաձայն չեն լինում միմյանց հետ, դրա համար վիճում են) ժամանակ տարած հաղթանակների համար։ Այդ ժամանակ մի քանի իմաստուն-փիլիսոփաներ հավաքվել ու սկսել են այս կամ այն հարցի շուրջ վիճել-քննարկել, հենց այս ժամանակ էլ Անհաղթը ամենախելացին ու իմաստունն է ճանաչվել, հաղթել է իր խելքով:  Դավիթ Անհաղթի  մասին շատ քիչ բան է հայտնի: Գիտենք, որ նա ապրել և ստեղծագործել է 5-րդ դարի վերջերին և 6-րդ դարի սկզբներին։ Հայտնի է նաև, որ Անհաղթը նույնպես եղել է Մաշտոցի աշակերտ ներից և սովորելու է գնացել Հունաստան(չենք մոռանում, որ պատմիչ Մովսես Խորենացին նույնպես Մաշտոցի աշակերտն էր)։ Որպես տաղանդավոր փիլիսոփա` նա հայտնի էր ոչ միայն Հայոց աշխարհում, այլև նրա սահմաններից դուրս ամբողջ աշխարհում:

Անանիա Շիրակացի
Անանիա Շիրակացին  բնական գիտությունների(մաթեմատիկա, քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, աստղագիտություն….) ամենանշանավոր ներկայացուցիչն է։ Նա ծնվել է 7-րդ դարի սկզբին Շիրակ գավառի Անի ավանում։  Շիրակացին դպրոց է հիմնել, որտեղ նաև զբաղվել է տարբեր գիտական գործունեություններով:  Շիրակացուց մեզ են հասել աշխատանքներ`  մաթեմատիկային, աստղագիտությանը, օդերևութաբանությանը, պատմությանն ու աշխարհագրությանը նվիրված: Նրա թբավանության դասագրքում հայոց այբուբենի տառերը ներկայացված են թվային արժեքներով՝

UEp5ohAMs8U.jpg

Իր գրքերում Անանիա Շիրակացին  գրել է է Երկրի գնդաձևության, Լուսնի ու Արեգակի խավարումների, օրացուցային հաշվումների մասին։  Ասում են, որ Շիրակացուն է պատկանում, նա է գրել՝ ` «Աշխարհացույցը» գիրքը, որն ավելի քան 1500 տարի առաջվա Եվրոպայի, Ասիայի ու Աֆրիկայի մի շարք երկրների աշխարհագրության վերաբերյալ ուսումնասիրություն է։ «Աշխարհացույցի» ամենահետաքրքիր ու կարոև բաժինը Հայաստանի 15 նահանգների մասին ու դրանց աշխարհագրական դիրքի մասին տեղեկություններն են: Ամեն մի նահանգի մասին խոսելիս տրվում են նրա աշխարհագրական սահմանները, նահանգի նշանավոր լեռները, խոշոր գետերը, հանքային հարստությունները, բուսականությունը։
«Աշխարհացույցի» միջոցով գիտնականները դեռ շարունակում են հստակեցնել մեր պատմական հայրենիքի առանձին հատվածների սահմանները

Posted in Ընդհանուր

ԵՂՆԻԿԸ

Թեստ 2
Ավետիք Իսահակյան
ԵՂՆԻԿը

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀ խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:

Continue reading “ԵՂՆԻԿԸ”

Posted in Ընդհանուր

Կողմնացույց

Կողմնացույց, տեղանքում կողմնորոշվելու սարք։ Ըստ գործողության սկզբունքի տարբերում են՝ մագնիսական կողմնացույց, գիրոկողմնացայց, ռադիոկողմնացույց, աստղակողմնացույց։ Հնագույնն ու ամենատարածվածը մագնիսական կողմնացույցն է, որի գործողության հիմքում ընկած է մագնիսական սլաքի՝ Երկրի մագնիսական միջօրեականի ուղղությամբ կողմնորոշվելու հատկությունը։

Ավելի քան 2 հազար տարի առաջ Չինաստանում արդեն կիրառում էին հաստատուն մագնիսը՝ հյուսիս-հարավ ուղղությունը որոշելու համար։ Եվրոպայում կողմնացույցը հիշատակվում է մոտավորապես 12-րդ դարից, այն ջրի մեջ լողացող խցան էր, որի վրա ամրացվում էր մագնիսական սլաքը։ Հետագայում կողմնացույցի կառուցվածքը կատարելագործել են իտալացի Ֆլավիո Ջոյան (14-րդ դար) և ուրիշներ։ Կողմնացույց կիրառվում է նավագնացության, օդագնացության, աստղագիտության մեջ, ռազմական գործում։

Posted in Ընդհանուր

My family. Dialogue

4.1 դասարան

  1. Պատկերացրեք իրավիճակ, երբ փողոցում ինչ-որ մեկին եք փ նտրում, մոտենում է մի անծանոթ, որին պետք է նկարագրեք այն մարդու արտաքինը, ում փնտրում եք: Ներկայացրեք երկխոսության տեսքով:
  2. – Can I help you?
  3. – Yes  I am looking for someone.
  4. – Who are you looking for?
  5. – I am looking for my friend.
  6. -What does she look like? Can you describe her?
  7. – Yes, she has brown hair and brown eyes. She is tall and beautiful girl.
  8. – Is that her over there?
  9. – Yes, it is. Thank you so much.
  10. – You’re welcome.
  11. Նկարագրեք ձեր ընտանիքի անդամներին կամ ընկերոջը:                                             I grew up in a small family. I  have Mother, father and   sister.  My mom is a lawere. She graduated from the French University and works as an accountant. My father is a  trainer by profession, but he does business.He works very hard. My mom is the most intelligent in our house.
  12. My father is taller than my mom. My sister is smaller than me. My father is the tallest. Every evning my family gathers and we have tea. I love my family very much.
Posted in Ընդհանուր

Տանը

Անգիր սովորի’ր Եղիշե Չարենցի «Գիտե՞ք, որ գարուն է արդեն» բանաստեղծությունը:

2.Բանաստեղծության անծանոթ բառերը բացատրի՛ր բլոգումդ:

Գիտե՞ք, որ գարուն է արդեն…

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։

Դյութում-հրաշալի