Posted in Գրականություն9

Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ, ամենին մոռանալ


Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ,
                              Ամենին մոռանալ.
Չըսիրել, չըխորհել, չափս՛ոսալ —
                              Հեռանա՜լ…
Այս տանջող, այս ճնշող ցավի մեջ,
                              Գիշերում այս անշող
Արդյոք կա՞ իրիկվա մոռացման,
                              Մոռացման ոսկե շող…
Մի վայրկյան ամենից հեռանալ,
                              Ամենին մոռանալ.—
Խավարում, ցավերում քարանալ
                              Մեն-միայն…
Մոռանալ, մոռանալ ամեն ինչ,
                              Ամենին մոռանա՜լ…
Չըսիրել, չըտենչալ, չըկանչել,
                              Հեռանալ…

Այս բանաստեղծությունը արտահայտում է մարդու հոգևիճակը, երբ մարդը ցանկանում է մոռանալ ամեն ինչ՝ ցավը, տառապանքները և իր զգացմունքները։ Հեղինակը փորձում է փախչել իրականությունից, զգացմունքներից ու հարաբերություններից մտածելով, որ մոռանալն ու հեռանալը կազատեն իրեն ցանկացած տեսակի տանջանքներից։Բայց իմ տեսանկյունից մենակությունը շատ դաժան և դժվար բան է քանի որ ցանկացած մարդ պետք է ունենա իր կողքին մարդանց ում շատ սիրում և վստահում է։

Posted in Ընդհանուր

Քրիստոնեության ընդունումը

  • Ինչպիսի՞ն էր քաղաքայան վիճակը Առաջավոր Ասիայում 3-րդ դարի վերջին և 4-րդ դարի սկզբին

III դ. վերջին Մեծ Հայքի թագավորությունը հայտնվել էր քաղաքական բարդ պայմաններում: Սրվել էին պարսկա-հռոմեական հարաբերությունները: Ինչպես հիշում եք, 296 թ. պարսից արքա Ներսեհը պատերազմ սկսեց Հռոմի դեմ: Ռազմական գործողությունների ոլորտում ընդգրկվեցին Հա յաստանի և Հյուսիսային Միջագետքի տարածքները: Ներսեհը պարտություն կրեց և ստիպված էր 298 թ. Մծբինում հաշտության պայմանագիր կնքել հռոմեացիների հետ՝ խաղաղության քառասունամյա ժամկետով: Իրավիճակը Հայաստանի համար փոխվեց: Բարենպաստ միջազգային պայմաններում Մեծ Հայքի թագավորությունը հզորության և բարգավաճման նոր շրջան ապրեց:

  • Ինչո՞ւ էր Տրդատ 3-րդ-ը բանտարկել Գրիգոր Պարթևին։ Ի՞նչ գործունեություն ծավալեց Գրիգորը Խոր Վիրապից դուրս գալուց հետո

Գրիգոր Լուսավորիչը բանտարկվել էր, քանի որ նա քրիստոնեություն էր քարոզում Հայաստանում, այն ժամանակ, երբ երկիրը դեռ պաշտում էր հեթանոսական աստվածներին։

Ըստ ավանդության՝ Գրիգորը Տրդատ Գ Մեծ արքայի արքունիքում էր ծառայություն մատուցում, սակայն երբ բացահայտվեց, որ նա քրիստոնյա է և հատկապես, որ նա Պարթևստանի թագավոր Խոսրովի որդին է (որի դեմ Տրդատը պատերազմել էր), արքան հրամայեց նրան բանտարկել։

Հետագայում, երբ Տրդատ արքան ծանր հիվանդացավ (ըստ ավանդության՝ խոզի վերածվեց), նրա քույրը՝ Խոսրովիդուխտը, տեսիլք ունեցավ, որտեղ ասվում էր, որ միայն Գրիգորն է կարող բուժել արքային։ Այդ ժամանակ մարդիկ գնացին Խոր Վիրապ՝ նրա կմախքը գտնելու, սակայն զարմանքով պարզվեց, որ նա ողջ է, քանի որ նրան տարիներ շարունակ գաղտնի կերակրել էր մի քրիստոնյա կին։

Գրիգորը հանեցին վիրապից, նա բուժեց արքային, ինչից հետո Տրդատը մկրտվեց և ընդունեց քրիստոնեությունը։

  • Ինչո՞ւ Գրիգորը մեկնեց Մաժակ-Կեսարիա։ Ի՞նչ գիտեք Ս․ Էջմիածնի կառուցման և անվանակոչության մասին

Հայաստանի բոլոր կողմերից Տրդատ III Մեծի հրամանով նախարարները, ազատները, հայոց զորքը, գավառապետերը հավաքվում են Վաղարշապատում և Գրիգոր Լուսավորչին կարգում քահանայապետ: Ս. Գրիգորը հայ նախարարների ուղեկցությամբ մեկնում է Կապադովկիայի Մաժակ-Կեսարիա քաղաքը, որտեղ եպիսկոպոսների ժողովը նրան ձեռնադրում է եպիսկոպոս:

Ըստ ավանդության՝ Գրիգոր Լուսավորչի տեսիլքում երևացել է Միածնի՝ Քրիստոսի իջած տեղը, որտեղ և կանգնեցվել է փրկչական խաչի նշանը: Այստեղից էլ ծագել է Էջմիածին («Միածնի իջած վայր») անունը: 303 թ․ կառուցվում է Ս․ Էջմիածին Մայր տաճարը։

  • Նկարագե՛ք քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու իրադարձությունները։ Ազգային-քրիստոնեական ի՞նչ տոներ գիտեք։

Բագավանում՝ Նպատ լեռան ստորոտում, Տրդատ Մեծը, Աշխեն թագուհին և հայոց զորքը մեծ պատիվներով դիմավորում են Ս. Գրիգորին: Լուսաբացին նա արքունիքին, զորքին և ժողովրդին Արածանիի ջրերում մկրտում է: Այդպես 301 թ. քրիստոնեությունն աշխարհում առաջինը Հայաստանում հռչակվում է պետական կրոն։

Ազգային-քրիստոնեական տոներն են՝ Ամանորը, Տրնդեզը, Տյառնընդառաջը, Բարեկենդանը, Վարդավառը, Սուրբ Սարգիսը, Խաչվերացը և այլն։

  • Քրիստոնեության ընդունումն ի՞նչ պատմական նշանակություն ունեցավ հայ ժողովրդի կյանքում։ Ի՞նչ առաքելություն ստանձնեց Հայոց եկեղեցին

Քրիստոնեությունը հայերի համար նշանակալի դեր խաղաց պատմության մեջ՝ դարձնելով այն ազգի ինքնության հիմք: IV դարում Հայաստանը դարձավ առաջին երկիրը, որը ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն: Հայոց եկեղեցու առաքելությունը կապված է հավատը պահպանելու, մշակույթն ու լեզուն պահպանելու, և բարոյական արժեքներ փոխանցելու հետ: Եկեղեցին եղել է նաև ժողովրդի միության և ազգային ինքնության պահպանման հիմնական ուժը։

Հայոց պատմություն 7, էջեր10-12

Posted in Ընդհանուր

Հանրահաշիվ

190. y=10x-15
x=0, y=-15, A(0;-15)

191. 10x-15=0
15/10=3/2, x=3/2, y=0, B(3/2;0)

192. II-րդ

193.y=-12x-48
x=0, y=-48, A(0;-48)

194.-12x-48=0
x=-4, y=0, B(-4;0)

195. I-ի

196. 6=4a+2
a=1

197. 2a+3=5
a=1

198.3a-8=6
a=14/3

199. 6+5a=2
a=-4/5

200. -3a-8=-2
a=-2

201. 3a+5=3
a=-2/3

202. 10-a=0
a=10

203. 3+a=-6
a=-9

204.25-6a=-2
a=27/6=9/2

Posted in Ընդհանուր

03․02-07․02 / Հանրահաշիվ

Կատարել հետևյալ առաջադրանքները։

1.5/3-7/2-13/6=10-21-13/6=-24/6=-4
2.7/3+7/2-19/6=14+21-19/6=16/6=8/3
3.10/3-3/2-7/6=20-9-7/6=4/6=2/3
4.9/4-4/3-25/12=27-16-25/12=-14/12=-7/6
5.5/4+10/3-13/12=15+40-13/12=42/12=7/2

169. y=2x+6
y=6, x=0, A(0;6)

170. 2x+6=0
x=-3, y=0, B(-3;0)

171. 4-րդ

172.y=4x-12
y=12, x=0, A(0;12)

173.4x-12=0
x=3, y=0, B(3;0)

174. 2-րդ

175. y=-2x+4
x=0, y=4, A(0;4)

176. -2x+4=0
x=2, y=0, B(2;0)

177. III-րդ

178. y=-7x+21
x=0, y=21, A(0;21)

179. -7x+21=0
x=3, y=0, B(3;0)

180.III-րդ

181.y=-6x+6
x=0, y=6, A(0;6)

182.-6x+6=0
x=1, y=0, B(1;0)

183.III-րդ

184.y=4-7x
x=0, y=4, A(0;4)

185. x=4/7, y=0, B(4/7;0)

186.III-րդ

187.y=2-4x
x=0, y=2, A(0;2)

188.x=1/2, y=0, B(1/2;0)

189.III-րդ

Posted in Ընդհանուր

Հայոց Լեզու / Առաջադրանքներ գրքից․140-150

Անտառը ոչ մեկի թշնամին չէ:-Անտառը բոլորի բարեկամն է:

Անտարկտիդան գտնվում է երկրագնդի ծայր հարավում և ամբողջովին սառցապատ է: -Անտարկտիդան գտնվում է երկրագնդի ծայր հարավում և մասամբ հալեցված է։

Այնտեղ շատ ցուրտ է, ձմռանը երբեմն մոտ իննսուն աստիճանի ցուրտ է լինում:-Այնտեղ շատ տաք է, ձմռանը երբեմն մոտ իննսուն աստիճանի շոք է լինում։

Չնայած «աշխարհի յոթ հրաշալիքներ» հանդիսացող բոլոր արձաններն ու շինությունները, բացի եգիպտական բուրգերից, կործանվել են, նրանց մասին հիշողությունն ապրում է դարեդար:-Չնայած «աշխարհի յոթ հրաշալիքներ» հանդիսացող ոչ մի արձաններն ու շինությունները, բացի եգիպտական բուրգերից, պահպանվել են, նրանց մասին հիշողությունն ապրում է դարեդար:


Զարմանալի 
նյութ է ապակին: Վերցնում ես միանգամայն անթափանց ավազ, սոդա և նման մի քանի այլ նյութ, իրար խառնում ու բարձր ջերմաստիճանի վառարանում հալեցնում, և ահա թափանցիկ ապակին պատրաստ է:-Սովորական նյութ է ապակին: Վերցնում ես միանգամայն թափանցելի ավազ, սոդա և նման մի քանի այլ նյութ, իրար խառնում ու բարձր ջերմաստիճանի վառարանում հալեցնում, և ահա անթափանց ապակին պատրաստ է:

Միջագետքցիներն իրենց քաղաքների փողոցների ուղիղ ու լայն լինելը շատ խիստ էին պահպանում։-Միջագետքցիներն իրենց քաղաքների փողոցների ուղիղ ու լայն լինելը քիչ թույլ էին անտեսում։

Բոլորը գիտեն, որ արևը դեղին է, իսկ արևածագի և մայրամուտի ժամանակ`կարմիր:-Բոլորը անտեղյակ են, որ արևը դեղին է, իսկ արևածագի և մայրամուտի ժամանակ`կարմիր:

Բայց 1950 թվականի սեպտեմբերին Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում ոչ թե դեղին, այլ երկնագույն արև են նկատել: 

Դրա պատճառը Կանադայի տափաստանների ու անտառների հրդեհն է եղել: Մթնոլորտի վերին շերտերում ծուխ ու մուր են հավաքվել, և արևի գույնը փոխվել է:-Դրա հետևանքը Կանադայի տափաստանների ու անտառների հրդեհն է եղել: Մթնոլորտի վերին շերտերում ծուխ ու մուր չեն ցրվել, և արևի գույնը մնացել է անփոփոխ:

Մեծախոսը

Շրջապատը, դիրքն ու իշխանությունը հաճախ փոխում են մարդու խոսքն ու վարվելակերպը։ Երբ մարդը ապահով վայրում է կամ բարձր պաշտոն ունի, նրա խոսքն ավելի համարձակ է հնչում, բայց իրականում դա ոչ թե անձի բնավորությունն է, այլ նրա զբաղեցրած դիրքի ազդեցությունը։

Իջնել, կքվել, խոնարհվել, ճկվել, հակվել, կռանալ, ծռվել

Սահմանել, կարգել, հաստատել, որոշել

Հափշտակել, խլել, կորզել, շորթել, գողանալ, պոկել

Շռայլել, վատնել, քամուն տալ, ծախսել, մսխել

Հոշոտել, բզկտել, ծվատել, պատառոտել, գզգզել

Որպես ընկերասեր մարդ՝ նա միշտ օգնում է մյուսներին։
Որպես փորձառու բժիշկ՝ նա արագ կողմնորոշվեց և նշանակեց ճիշտ բուժումը։
Որպես փորձառու վարորդ՝ նա զգուշորեն է վարում։

Որպեսզի այդ դեպքը այլևս չկրկնվեր, նրանք մշակեցին նոր անվտանգության կանոններ։
Նրանք աշխատում են առանց դադարի, որպեսզի իրենց նպատակին հասնեն։
Ամռանը մարդիկ աշխատում են, որպեսզի ձմռանը կարողանան հանգստանալ։

Շուտով մրցելու են մյուս թիմերը Օլիմպիական խաղերի ընթացքում։
Եկել եմ Ձեզ ոգևորությամբ և անհամբերությամբ հայտնելու շատ կարևոր նորությունը։
Սիրահարված սիրտը ամեն ինչ տեսնում է։

Դեռևս հեռու անցյալում մարդիկ նկատել են, որ կաղնին մյուս ծառատեսակներից ավելի հաճախ է խփվում կայծակից: Կայծակի ժամանակ և անձրևից պաշտպանվելու համար պատսպարան փնտրելիս պետք է հեռանալ կաղնուց:

Կանաչապատելը փրկում է քաղաքաբնակներին. օդում եղած փոշու ու գազի մեծագույն մասը՝ ծառերի, թփերի, խոտի վրա է նստում։

Փայտանյութից գրեթե քսան հազար արտադրատեսակ են ստանում:

Ամառային սիրուն երեկո էր, և արեգակն արդեն թեքվում էր դեպի իր մուտքը: Մի փոքր տոթ օդին խառնվել էր մեղմ հովիկը, և զբոսնելը հաճելի էր դարձել: Հանգստյան օր էր, և ծովափին շատ մարդիկ կային: Բոլորն անհանգիստ էին, և հայացքներն ուղղել էին ծովում ինչ-որ կետի: Ոչ ոք չէր ուզում բան ասել, և չէր էլ ուզում լսել ինչ-որ բան: Միայն բարձրախոսն էր անտարբեր ընդհանուր հուզմունքին և բարեխղճորեն իր գործն էր անում. զբաղեցնում էր հանգստացող հասարակությանը: Հաղորդավարը միապաղաղ ձայնով ինչ-որ բան էր կարդում և այդ ձայնը մատնում էր ձանձրույթն ու հոգնածությունը: Մակույկավարների տնակում անվերջ զնգում էր հեռախոսը, և ոչ մեկը չէր մոտենում, որ խոսեր կամ գոնե անջատեր այն:

Փորձիր գտնել խնդրի իրական պատճառը, այլապես անմեղ մարդիկ կտուժեն։
Ոչ թե խոսքերով, այլ գործերով պետք է ապացուցել հավատարմությունը։
Ոչ միայն հույսը, այլև աշխատասիրությունն է հաջողության բանալին:
Պետք է առաջ գնալ, այլ ոչ թե անցյալից կառչել:

Սահմանամերձ մի գյուղում բնակիչները չունեին որևէ մոտ հիվանդանոց կամ բուժկետ, որպեսզի հիվանդ ժամանակ այցելեին։ Երբ այդ մասին իմանում է գյուղից վաղուց հեռացած վանականը, որոշում է իր գյուղացիներին օգնել։ Նա բարեգործներ է գտնում, որոնց շնորհիվ հնարավոր է դառնում փոքր բուժկետի բացումը։ Այստեղ մարդիկ կարող էին բուժվել առանց որևէ վճարի։ Բուժկետի բացումից հետո նա ևս վերադարձավ գյուղ և իր հերթին փորձեց ինչով կարող էր բնակիչներին օգնություն ցույց տալ։ Նա իր գործերով նա մնաց հայտնի՝ որպես մարդ, ով ապրում էր միայն ուրիշների բարեկեցության համար։

Ուրախությունից ձայնը գլուխը գցած անդադար բարձր ու ուրախ երգում էր ։
Եկել ես մեր հյուրասեր և ջերմ քաղաքը՝ նոր հետազոտություններ անելու և մշակույթը բացահայտելու նպատակով։
Համարձակ նավաստին հայտնվեց նավամբարում՝ որպեսզի իմանար, թե որտեղ է հասել, և ինչ արկածներ են նրան սպասվում հաջորդ օրերին։
Անտառում հայտնվելիս նա կարծես թե մի քիչ շփոթվեց, քանի որ լսվում էին տարօրինակ ձայներ:




Posted in Ընդհանուր

Ավատատիրության հաստատումը

Ընթերցե՛ք հետևյալ թեման՝ «Ավատատիրության հաստատումը»

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝

  • Ո՞վ էր Հայոց պետության հողի գերագույն տերը։ Որո՞նք էին հողատիրության հիմնական ձևերը։

Մեծ Հայքում մինչև 428 թ. հողի գերագույն սեփականատերը թագավորն էր: Նա էր ամենախոշոր հողատերը: Հողային սեփականության ձևերից էր հորից որդուն անցնող ժառանգական հողը:

  • Ինչպե՞ս էին կոչվում ժառանգությամբ փոխանցվող հողային տիրույթները։

Հողային սեփականության ձևերից էր հորից որդուն անցնող ժառանական հողը: Այն կոչվում էր հայրենական կամ հայրենիք:

  • Ի՞նչ է աստիճանակարգությունը։

Ավատատիրական հասարակությունում գոյություն ուներ ենթակայության համակարգ՝ աստիճանակարգություն: Աստիճանակարգի գլուխ կանգնած էր թագավորը: Հաջորդը խոշոր նախարարներն էին՝ բդեշխները, ապա՝ գործակալ նախարարները։

  • Ի՞նչ դասերից էր կազմված ավատատիրական հասարակությունը Հայաստանում։

Վաղ ավատատիրական հասարակությունը բաժանված էր երկու դասի՝ ազատների և անազատների:

  • Ովքե՞ր էին կազմում ազատների և անազատների դասերը։

Խոշոր ու միջին հողատեր ազնվականությունը՝ նախարարները, եկեղեցական հոգևորականությունը, ինչպես նաև մանր ազնվականությունը պատկանում էին բարձր՝ ազատների դասին: Նրանք ունեին բազմաթիվ արտոնություններ: Դրանցից էր հեծելազորում ծառայելու իրավունքը: Ստորին՝ անազատների դասը կազմում էին քաղաքացիները, առևտրականները, արհեստավորները, շինականները, ինչպես նաև քաղաքային ռամիկները: Նրանցից էր կազմվում հայոց բանակի հետ հետևակը:

  • Կառավարման տեսանկյունից ինչպիսի՞ երկիր էր Հայաստանը

Հայ Արշակունիների թագավորության շրջանում պետական կարգը շարունակում էր մնալ միապետական:

  • Ինչու՞ էին անհրաժեշտ գործակալությունները

Երկրի կառավարման և պաշտպանության գործում կարևոր նշանակություն ունեին պետական վարչությունները՝ արքունի գործակալությունները: Թագավորը գործակալությունների ղեկավարների՝ գործակալների (հազարապետ, սպարապետ, մարդպետ, մաղխազ, Մեծ դատավոր, թագադիր՝ ասպետություն և այլն) միջոցով կառավարում էր երկիրը:

  • Ներկայացրե՛ք գործակալությունները, նրանց գործառույթները և տնօրինող նախարարական տոհմերը։

Թագավորը գործակալությունների ղեկավարների` գործակալների (հա-
զարապետ, սպարապետ, մարդպետ, մաղխազ, Մեծ դատավոր, թագադիր ասպետություն և այլն) միջոցով կառավարում էր երկիրը:

Հազարապետը ղեկավարում էր տնտեսական–հարկային գործը: Այս պաշտոնը Արշակունիների օրոք վարում էին Գնունիները և Ամատունիները:

Սպարապետը զինված ուժերի գլխավոր հրամանատարն էր: Այս պաշտոնը հիմնականում զբաղեցնում էին Մամիկոնյանները:

Մարդպետը հսկում էր արքունի կալվածքները և գանձարանը: Գործակալությունը ղեկավարում էին Մարդպետունիները:

Մեծ դատավորի պաշտոնը միջնադարում պատկանում էր հայոց կաթողիկոսին:

  • Ի՞նչ էին բովանդակում Գահնամակը և Զորանամակը։

Գահնամակը և Զորանամակը հայոց պետականության մեջ կարևոր փաստաթղթեր էին, որոնք արտահայտում էին տարբեր պաշտոնական ոլորտների կազմակերպումը ու բաշխումը։ Սրանք կիրառվում էին միջնադարյան Հայաստանի պատմության ընթացքում, և կարող էին լինել տարբեր դինաստիաների ու կառավարման համակարգերի մի մաս։ Երկու փաստաթղթերն էլ կարևոր դեր էին խաղում Հայաստանի պետական կառավարման համակարգում, քանի որ դրանք դրսևորվում էին որպես իշխանության ու օրենքի մարմնավորումներ՝ կերտելով իշխանական որոշումներ ու զինվորական գործունեություն։

  • Ինչպե՞ս էր կազմվում հայոց այրուձին

Հայոց թագավորի և նախարարների պահած հեծելազորը միասին կազմում էր հայոց այրուձին։

  • Ովքե՞ր էին իրականացնում թագավորական ոստանի պաշտպանությունը։ Որքա՞ն էր հայոց բանակի թիվը։

    Թագավորական ոստանը պաշտպանում էին ոստանիկ այրուձի կոչվող հեծյալ ջոկատները: Թագավորի անձի պաշտպանությունն ապահովում էր ընտրյալ նետաձիգներից բաղկացած այրուձին՝ մաղխազի հրամանատարությամբ: Ըստ իրենց զորքերի քանակի՝ նախարարները համարվում էին բյուրավորներ, հազարավորներ, հարյուրավորներ, հիմնավորներ և տասնավորներ:

    Հայոց պատմություն 7, էջեր 6-9
Posted in Ընդհանուր

Բառարանընթերցման ֆլեշմոբ

աբատրակցիոն –աբստրակցիային հատուկ
շալակատար շալակով բեռ կրող մարդ- բեռնակիր
ուզընկանուզող, մեկի ձեռքը խնդրող:
ցախկեռասիներ –այծատերևազգիներ
էգուցևեթվաղը և եթ, հենց վաղը
մագամմիթե-արդյոք
եդանալուշանալ
օբլոմօվականությունԱնգործության ու հուլության վիճակ, հուլություն
պագշոտորեն – Պագշոտ կերպով, պագշոտությամբ, պագշոտաբար:
փագուր – Խեցգետինների կարգին պատկանող կենդանի, որ ապրում Է ուրիշ խխունջների խեցիների մեջ:

Աղբյուրը –Օնլայն բառարան

Posted in Ընդհանուր

Պապ թագավոր

  • Գնահատե՛ք Պապ թագավորի բարեփոխումները։ Ի՞նչ արդյունքներ տվեցին այս բարեփոխումները։

    Պապը բանակի թիվը հասցնում է մոտ 100 հազարի:Կարգի գցելով բանակը` Պապը մի շարք բարեփոխումներ իրականացրեց հայոց երկրում: Տեսնելով, որ հայ եկեղեցու տնտեսական հզորությունը մեծ հարված է հասցնում երկրին` նա խլեց եկեղեցու ունեցվածքի յոթ մասից հինգը` հօգուտ պետության և բանակի: Պապը նաև փակել տվեց երկրի կուսանոցները, այրիանոցները և ստիպեց բոլոր աղջիկներին և կանանց ամուսնանալ երկրի բնակչությանը զարկ տալու համար: Եկեղեցու տնտեսական հզորությունը թուլացնելով` ստիպեց հոգևորականությանը աշխատել, մի մասին էլ անցնել պարտադիր ծառայության: Նախկին վանքապատկան հողերն արքան շնորհեց բանակում ծառայող ազնվականությանը: Նա նաև վերացրեց բնակչության` եկեղեցուն տրվող տասնորդն ու պսակի հարկը: Նա փակեց Ներսես կաթողիկոսի հիմնած միաբանություններն ու աղքատանոցները, որոնք քամում էին պետական գանձարանը և ապաստան էին ծառայում բազմաթիվ անբանների համար: Սա, իհարկե, չէր կարող չառաջացնել հոգևորականության զայրույթն ու չէր կարող շարունակական դավադրությունների տեղիք չտալ:
  • Ի՞նչ տեղի կունենար ե՞թե Մուշեղ սպարապետը հետ չվերադարձներ Շապուհի կանանոցը։

Քանի որ Մուշեղ սպարապետը Շապուհին վերադարձրեց իր կանանոցը, Շապուհը նրան նվերներ ուղարկեց, նրա պատվին պատրաստեց հատուկ բաժակ և մշտապես գովում էր նրան։ Եթե Մուշեղը չվերադարձներ կանանոցը, հարաբերությունները կարող էին վատանալ կամ կանանոցը վերադարձնելու համար Շապուհը վերջ կդներ պատերազմին։

  • Ինչու՞ դավադրաբար սպանեցին Պապ թագավորին։

Պապի վարած անկախ քաղաքականությունը վերջինիս հալածանքների պատճառ է դառնում Հռոմի կողմից։ Հռոմի կայսր Վաղեսը Պապին հրավիրում է Տարսոն՝ բանակցությունների, սակայն իրականում մտադրություն է ունենում նրան կալանավորելու։ Պապը, իր 300 թիկնապահների օգնությամբ, կարողանում է խուսափել բանտարկությունից ու վերադառնում հայրենիք։ Այնուհետև Հռոմի հրամանատարը փոխվում է, և նոր հրամանատար Տրայանոսը շահում է Պապի վստահությունը։ 374 թվականին նա Պապին հրավիրում է խնջույքի, որտեղ փորձում են նրան թունավորել, սակայն հետո նա դաժանաբար դանակահարվում է դավաճանների կողմից։

Հայոց պատմություն 7, էջեր22-24

Posted in Ընդհանուր

Գլյուկոզի  հայտնաբերման ռեակցիան՝ <<արծաթահայելու ռեակցիան>>

Գլյուկոզի  հայտնաբերման ռեակցիան՝ <<արծաթահայելու ռեակցիան>>   Արծաթի նիտրատի ամոնիակային լուծույթի վերականգնումը գլյուկոզով  կոչվում  է արծաթահայելու ռեակցիա՝ 2AgNO3 + 2NaOH → Ag2O↓+ 2NaNO3 + H2O Ag2O↓ + H2O + 4NH3→2[Ag(NH3 )2]OH (Տոլենսի ռեակտիվ)

Ազդանյութեր՝ AgNO3 5%-անոց, NaOH 10%-անոց, NH3–ի 10%-անոց լուծույթներ, գլյուկոզի 0,5%-անոց լուծույթ:

 Փորձի ընթացքը: Մաքուր փորձանոթի մեջ լցնել 2-4 կաթիլ AgNO3-ի լուծույթ, ավելացնել 4 կաթիլ NaOH-ի լուծույթ և 6-8 կաթիլ ամոնիակի ջրային լուծույթ, մինչև առաջացած Ag2O նստվածքի լուծվելը (ստացված թափանցիկ լուծույթը կոչվում է Տոլենսի ռեակտիվ): Այնուհետև ավելացնել 2-4 կաթիլ գլյուկոզի լուծույթ, թույլ տաքացնել փորձանոթի պարունակությունը մինչև մետաղական արծաթի սև նստվածքի անջատումը: Մետաղական արծաթը նստում է փորձանոթի պատերին՝ առաջացնելով հայելի:

Posted in Ընդհանուր

Վահան Տերյան


3. Կարդացած բանաստեղծություններից դուրս գրել անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ գտնել բառերի հոմանիշները և հականիշները:
Անծանոթ բառեր չկան
4․ Տերյանի քո ընտրանին ներկայացրու՝  ձայնագրելով քեզ դուր եկած բանաստեղծությունները։ Կամ՝
1․ Նայել առաջարկվող տեսանյութերը։ Պատրաստել փոքրիկ հաղորդում, արտահայտել կարծիք:
2. Գրավոր (7-10 նախադասությամբ) և բանավոր ներկայացրու ֆիլմի բովանդակությունը:
3. Առանձնացրու ֆիլմի՝  քեզ առավել դուր եկած հատվածը և փորձիր հիմնավորել՝  ինչո՞ւ: Ուսումնական նյութեր «Վերջին ուղևորություն» փաստավավերագրական ֆիլմ Շողակաթ հեռուստաընկերության  «Անհայտ Տերյանը» հաղորդումը: