
«Ալոն» աշխարհում ամենատարածված բառերից է, որն այսօր գործածվում է հեռախոսային խոսակցությունների ժամանակ: Դա շատ ավելի հին է, քան հեռախոսը։ Մինչև հեռախոսի գյուտն այդ բառը նավերի վրա է օգտագործվել՝ խոսափողով կանչերի ժամանակ, և նշանակում է «լսում եմ»:

Հայտնի է, որ ծովերի և օվկիանոսների ջրերը թանկարժեք մետաղներով են հարուստ: Գիտնականներին միշտ հուզել է այն միտքը, թե կարելի՞ է արդյոք օվկիանոսային ջրից ոսկի ստանալ: Սակայն բազմաթիվ փորձերը, որ թանկարժեք մետաղներ ստանալու նպատակ են ունեցել, մինչև այդ օրը անհաջողությամբ են վերջացել: Բայց մի անգամ, մի քիմիկոս այնպիսի նյութ է ստեղծել, որն ընդունակ է ջրից ոսկի կորզելու: Հարյուր լիտր օվկիանոսային ջրից զրո ամբողջ չորս միլիոներորդական (0,000004) գրամ ոսկի է ստացվում:
Այդ ժամանակ այդ քիմիկոսը ցանկանում է օվկիանոսային ջրերում ավելի խոշոր փորձեր դնել:

Անցյալ դարի վերջին վիեննացի աստղագետ Պալիսը հայտնաբերեց նոր աստղակերպ։ Գիտնականն աստղագիտական հզոր գործիքներ ձեռք բերելու միջոցներ չուներ։ Մի օր նա հայտարարեց.
— Վաճառում եմ նոր երկնային մարմնին անուն տալու իրավունքը։
Իսկույն հայտնվեց գնորդը։Դա բարոն Ալբերտ ֆոն Ռոտշիլդն էր։
— Ես պատրաստ եմ վճարել դրա համար, — ասաց բարոնը։
Գիտնականը հետաքրքրված հարցրեց.
— Իսկ ի՞նչ անուն կցանկանայիք տալ աստղակերպին։
— Իմ կնոջ՝ Բետինայի անունը, — պատասխանեց միլիոնատերը։
Այդպես միլիոնատիրոջ ցանկությամբ աստղակերպն անվանվեց նրա կնոջ՝ Բետինայի անունով։

Օբը, Ենիսեյն ու Լենան, ամեն գարուն հզոր վարարումներով շրջապատը հեղեղելով, շատ մեծ քանակությամբ ջուր են տանում դեպի Հյուսիսային սառուցյալ օվկիանոս:
Օբը, Ենիսեյն ու Լենան շատ մեծ քանակությամբ ջուր են տանում դեպի Հյուսիսային սառուցյալ օվկիանոս՝ ամեն գարուն հզոր վարարումներով շրջապատը հեղեղելով։
Նախագծի ընձեռած բոլոր հնարավորությունները ծանրութեթև անելով՝ հանդուգն երիտասարդ ինժեները տասնմեկ տարի շարունակ փաստեր էր հավաքում:
Հանդուգն երիտասարդ ինժեները տասնմեկ տարի շարունակ փաստեր էր հավաքում՝ նախագծի ընձեռած բոլոր հնարավորությունները ծանրութեթև անելով:
Հանիբալի զորքը, թափառումներից ու վերելքի ժամանակ կրած տառապանքից ուժասպառ եղած, երկու օր կանգ առավ Ալպերի բարձունքներում։
Թափառումներից ու վերելքի ժամանակ կրած տառապանքից ուժասպառ եղած՝ Հանիբալի զորքը երկու օր կանգ առավ Ալպերի բարձունքներում։


Վախեցնել տալ-վախեցնել
խոսել տալ-խոսեցնել
բարկանալ տալ-բարկացնել
համոզեցնել-համոզել տալ
ապրեցնել տալ-ապրեցնել
ներեցնել-ներել տալ
փրկեցնել-փրկել տալ
բանեցնել տալ-բանեցնել
ցավեցնել տալ-ցավեցնել
մտածեցնել-մտածել տալ
ճանաչեցնել-ճանաչել տալ
պայթեցնել տալ-պայթեցնել

Սպիտակ աղավնին միշտ հավատարիմ է իր տիրոջը։
Արհեստավարժ հնդիկներն են ժամանակին կառուցել այդ հին քաղաքը։
Հարավային Ամերիկայում ապրող ինկերն արհեստական մեծ կղզիներ էին սարքում երկար պոչերով ջրագռավների համար։

Անծանոթ առարկայի վրա ինչ-որ դուռ հանկարծակի բացվեց։
Անծանոթ առարկայի վրա ինչ-որ դուռ բացվեց՝լուսավորելով սենյակը։
Անծանոթ առարկայի վրա ինչ-որ դուռ այնպես բացվեց, կարծես հեքիաթ լիներ։
Տղաները ջերմորեն ողջունեցին հյուրին։
Տղաները ողջունեցին հյուրին՝ նրան ներս հրավիրելով։
Տղաներն այնպես ողջունեցին հյուրին, կարծես վաղուց նրան չէին տեսել։
Մեծ ուժգնությամբ անձրև էր գալիս։
Անձրև էր գալիս՝ ողողելով շուրջբոլորը։
Այնպիսի անձրև էր գալիս, կարծես ջրհեղեղ էր սպասվում։


Շատ հետաքրքիր է թիթեռների վրա աչք պահելը: Նրանք «լրիվ կերպարանափոխությամբ» առաջ գնացող միջատներ են: Խավարասերի կամ ծղրիդի ձվից տեղն ու տեղը փոքրիկ խավարասեր կամ ծղրիդ է ելնում: Մինչդեռ այն թրթուրը, որից թիթեռ է դուրս գալու, բոլորովին նման չէ թիթեռի: Խելքին մոտ չէ հավատ ընծայել, որ ինչ-որ որդից մետաքսե թևերով գեղեցկուհի է լույս աշխարհ գալու: Աճել-մեծանալու համար թրթուրներն անընդհատ փորները լցնում են, երբեմն՝ օրվա ընթացքում ավելի շատ, քան իրենց քաշն է: Իսկ մի օր թրթուրի փոխարեն հատուկ նյութից կազմված թաղանթով պատված՝ հարսնյակ-ներ են լույս ընկնում: Նրանք չեն ուտում ու չեն շարժվում, բայց ընթանում է նրանց երկրորդ կերպարանափոխությունը. թիթեռը թռիչքի պատրաստություն է տեսնում: Մեկ էլ տեսար հարսնյակն սկըսում է շարժվել: Թաղանթը մաս-մաս է լինում, և աստիճանաբար հայտնվում են թիթեռի մեջքը, գլուխը, ոտքերը, ու թիթեռը դուրս է սողում:

Կարդալուց հետո կհասկանաք, որ ամեն ինչ իրական էր։
Արդեն որոշել եմ, թե ինչ եմ անելու ամռանը։
Վաղուց գիտեր, որ իր հեռանալու ժամանակն էր եկել։
Բռնակալները սպանում են նրանց, չեն ենթարկվում իրենց կանոններին։
Ծերուկը նկատեց աղջկան, ում ալիքները ափ էին բերել։
Նավաստին փնտրում էր ընկերոջը, ում հետ տարիներ ճամփորդել էին։

Մայր մտնող արևի շողերից տաքացած՝ աղավնիները իրար առաջ պարծենում էին իրենց գեղեցկությամբ՝ մերթ լայն բացելով շագանակագույն թևերն ու մերթ խոնարհվելով, պտտվելով ու տարօրինակ բամբ ձայներ արձակելով:
Արևի շողերից տաքացած՝ աղավնիները պարծենում էին իրենց գեղեցկությամբ։
Աղավնիները մերթ լայն բացում էին շագանակագույն թևերը, մերթ խոնարհվում էին։
Աղավնիները պտտվում էին և տարօրինակ բամբ ձայներ արձակում։
























































