1․ Ե՞րբ է անցկացվել ՀՀ անկախության հանրաքվեն․ ի՞նչ արդյունք այն ունեցավ։ Հիմնավորե՛ք, որ ՀՀ-ն իր անկախությունը ձեռք է բերել օրինական ճանապարհով։
ԽՍՀՄ-ում օգոստոսյան հեղաշրջման ձախողումից հետո թուլացավ նաև կենտրոնական (Մոսկվայի) իշխանությունը: 1991 թ. մարտի 17-ի հանրաքվեն համարելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքին հակասող՝ դեռ 1991 թ. մարտի 1-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը որոշել էր նույն թվականի սեպտեմբերի 21-ին հանրապետությունում անցկացնել հանրաքվե՝ ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու հարցով:
Հարցադրումը հետևյալն էր. «Համաձայն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարական պետություն՝ ԽՍՀՄ-ի կազմից դուրս»: Հավատարիմ մնալով այդ որոշմանը՝ Հայաստանի Հանրապետությունը չմասնակցեց միութենական նոր պայմանագրի մշակմանը, որը և առիթ տվեց բռնի ուժ գործադրելու Ղարաբաղում: Այսպիսով՝ ԽՍՀՄ-ի փաստացի փլուզման պահին Հայաստանում անցկացվեց անկախության հարցով հանրաքվե: 1991 թ. սեպտեմբերի 21-ի հանրաքվեին մաս նակցածներից Հայաստանի անկախության օգտին քվեարկեց 2 միլիոն 43 հազար մարդ (քվեարկության իրավունք ունեցողների 94,39 %-ը): Հանրաքվեի ընթացքին հետևում էին աշխարհի 25 երկրներից ժամանած 117 դիտորդներ:
Կատարվեց հայ ժողովրդի վաղեմի երազանքը: 1991 թ. սեպտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը, հիմնվելով համաժողովը ղական հանրաքվեի արդյունքների վրա, ընդունեց Հայաստանը անկախ պետություն հռչակելու մասին պատմական որոշումը:
2․ Ե՞րբ է ընդունվել «ՀՀ նախագահի մասին» օրենքը։ ՀՀ նախագահն ինչպիսի՞ ընտրությունների արդյունքում ընտրվեց։ Ընտրության ուրիշ ի՞նչ տեսակ կա։ Ո՞վ է ընտրվել ՀՀ առաջին նախագահ։
1991 թ. օգոստոսի 1-ին ընդունվեց «ՀՀ նախա- գահի մասին» օրենքը: Նույն թվականի հոկտեմ բերի 16-ին Հայաստանում առաջին անգամ անց- կացվեցին համաժողովրդական նախագահական ուղղակի ընտրություններ: Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվեց Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Հետագայում համապետական ընտրություններում (նախագահական և խորհրդարանական) խախտման բազմաթիվ դեպքեր գրանցվեցին:
3․ 1995-2013 թթ․ ՀՀ-ում համաօետական ի՞նչ ընտրություններ են տեղի ունեցել․ ներկայացրե՛ք և մեկնաբանե՛ք դրանց արդյունքներն ու հետևանքները։
1996 թ. սեպտեմբերի 22-ին տեղի ունեցան նախագահական երկրորդ ընտրությունները, որոնք միջազգային դիտորդների կողմից բացասական գնահատականի արժանացան: Հանրապետությու- նում քաղաքական ճգնաժամը խորացավ: Դա էլ ի վերջո հանգեցրեց 1998 թ. փետրվարի 3-ին Լ. Տեր-Պետրոսյանի հրաժարականին:
1998 թ․ մարտին ՀՀ նախագահ ընտրվեց Ռոբերտ Քոչարյանը, որը վերընտրվեց 2003 թվականին: 2008 թ. հանրապետության նախագահ ընտրվեց Սերժ Սարգսյանը (վերընտրվել է 2013 թ.)։
4․ Հիմնավերե՛ք ՀՀ բանակի գոյության անհրաժեշտությունը։ Ներկայացրե՛ք ազգային բանակի ստեղծման գործընթացը։ Ովքե՞ր են նպաստել ազգային բանակի կայացմանը․ ի՞նչ գիտեք նրանց մասին։
Անկախության հռչակումից հետո հայոց պետականության պահպանման երաշխավորը կարող էր լինել միայն ազգային մարտունակ բանակը: Ինչպես Հայաստանի առաջին հանրապետության (1918–1920 թթ.), այնպես էլ երրորդ հանրապետության բանակը ծնվեց պատերազմի դաշտում: Սկզբում բանակը ներկայացնում էին իրարից անկախ գործող շուրջ 80 կամավորական ջոկատները: 1989 թ. ապրիլի 24-ին կամավորներից ստեղծվեց Հայոց ազգային բանակ (ՀԱԲ) ռազմական կազմակերպությունը, որը տարբեր վայրերում հիմնեց իր կառույցները:
ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվեց նախարարների խորհրդին առընթեր Պաշտպանության պետական կոմիտե։ Դրա հիմքի վրա քիչ ավելի ուշ ստեղծվեց Պաշտպանության նախարարությունը, որն էլ իր վրա վերցրեց բանակաշինության դժվարին գործը։
ՀՀ նախագահի 1991 թ. դեկտեմբերի 5-ի հրամանագրով պաշտպանության առաջին նախարար նշանակված Վազգեն Սարգսյանը մեծ դեր խաղաց մարտունակ և կարգապահ բանակ ստեղծելու գործում:
1992 թ. հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրա պետության պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը, որով հռչակվեց հայոց բանակի ստեղծումը: Այսպիսով՝ հայոց բանակը ձևավորվեց անկախ պետականության վերականգնման գործընթացում և դարձավ անկախության գլխավոր ձեռքբերումն ու երաշխավորը։ Այն այսօր տարածաշրջանի ամենամարտունակ և կարգապահ բանակն է:
5․ Ե՞րբ է ընդունվել ՀՀ Սահմանադրությունը։ Ո՞րն էր սահմանադրական փոփոխությունների գլխավոր նպատակները։
Հանրապետության պետական և քաղաքական կյանքում նշանակալի երևույթ էր պետության հիմնական օրենքի՝ Սահմանադրության ընդունումը:
Այդ նպատակով ստեղծվել էր ՀՀ Գերագույն խորհրդի սահմանադրական հանձնաժողով: ՀՀ Գերագույն խորհրդի հավանությանն արժանանալուց հետո Սահմանադրության նախագիծը դրվեց հանրաքվեի:
1995 թ. հուլիսի 5-ին՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, հիմնական օրենքի օգտին քվեարկեց ընտրողների 68,4 %-ը: Այսպիսով՝ ՀՀ Սահմանադրությունն ընդունվեց 1995 թ. հուլիսի 5-ին:
Այն, իր թերություններով հանդերձ, կարևոր երևույթ էր: Հիմքեր էին ստեղծվում իրավական, ժողովրդավարական պետություն ստեղծելու համար: Հետագայում 2005 թ. նոյեմբերի հանրաքվեով հաստատվեցին սահմանադրական փոփոխությունները: Փոփոխման գլխավոր նպատակը ՀՀ նախագահի իրավունքների սահմանափակումն էր և դրանց փոխանցումը խորհրդարանին: Ստեղծվեցին լուրջ նախադրյալներ Հայաստանի Հանրապետությունը իրավական և ժողովրդավարական երկիր դարձնելու համար:
Էջեր 144-148