Posted in Կենսաբանություն 8

Մարդու օրգան համակարգերը

Մարդու օրգանիզմում բջիջներն առաջացնում են հյուսվածքներ, իսկ հյուսվածքներն էլ՝ օրգաններ:

Օրգանը մարմնի այն մասն է, որն ունի որոշակի ձև, տարբերվում է իր յուրահատուկ կառուցվածքով, օրգանիզմում զբաղեցնում է որոշակի տեղ և կատարում է որոշակի ֆունկցիա։ 

Օրգանը կազմված է մի քանի հյուսվածքներից։ Օրգանները կարող են լինել ներքին կամ արտաքին: 

Ականջը և քիթը արտաքին օրգաններ են, իսկ սիրտն ու ստամոքսը՝ ներքին:

Երկու և ավելի օրգանների միասնությունը, որոնք կատարում են համատեղ ընդհանուր գործառույթ անվանում են օրգան համակարգ:

Մարդու օրգանիզմում գոյություն ունեն 10 օրգան համակարգեր:

giphy (1).gif

1.Նյարդային համակարգ

nerv.jpg

Ուշադրություն

Նյարդային համակարգը կազմված է կենտրոնական նյարդային համակարգից (ԿՆՀ) և ծայրամասային նյարդային համակարգից (ԾՆՀ):

ny..jpg

Մարմնական նյարդային համակարգը նյարդավորում է կմախքային մկանները և իրականացնում է շարժումները, իսկ վեգետատիվ նյարդային համակարգը նյարդավորում է ներքին օրգանները, մաշկն ու արյունատար անոթները:

2. Հենաշարժիչ համակարգ 

henash..jpg

Հենաշարժիչ համակարգը կազմված է ոսկրերից, աճառներից և դրանց ամրացված մկաններից, որոնք էլ իրականացնում են մարդու շարժումները:Հենաշարժիչ համակարգի ֆունկցիաներն են

1.Հենարանային

2.Շարժողական

3.Պաշտպանական

4.Արյունաստեղծ

3.Արյունատար համակարգaryunatar.jpg

Արյունատար համակարգը  կամ սիրտ -անոթային համակարգը կազմված է սրտից և արյունատար անոթներից։Սիրտը, կատարելով պոմպի դեր, իրագործում է արյան անընդհատ հոսքը արյունատար անոթներով։ Արյունը, տեղափոխում է թթվածին, սննդանյութեր, բջիջների նյութափոխանակության արգասիքներ և հորմոններ` մարմնի մի մասից դեպի մյուսը։

4. Շնչառական համակարգ

shnchar.jpg

Շնչառական համակարգը կազմված է օդատար ուղիներից և թոքերից: Օդատար ուղիներն են` քթի խոռոչը, քթըմպանը, շնչափողը և բրոնխները, իսկ թոքերը գազափոխանակության օրգաններն են։Համակարգի  հիմնական գործառույթը արյան թթվածնով հագեցումն է, ինչպես նաև ածխաթթու գազի ու ջրային գոլորշիների արտազատումը։

5. Մարսողական  համակարգ

mars.jpg

Մարսողական  համակարգը կազմված է մարսողական խողովակի օրգաններից և մարսողական գեղձերից:Մարսողական օրգաններն են բերանի խոռոչը, ըմպանը, կերակրափողը, ստամոքսը, բարակ, հաստ աղիները և ուղիղ աղին:

Մարսողական գեղձերն են լյարդը, ենթաստամոքսային գեղձը և թքագեղձերը։

Այս համակարգը սնունդը փոխակերպում է օրգանիզմի համար հասանելի և հեշտ յուրացվող սննդանյութերի և ապահովում նրանց ներծծումը արյան մեջ, ինչպես նաև ապահովում է սննդի չմարսված, ոչ պիտանի նյութերի հեռացումն օրգանիզմից:

6. Ծածկույթային (ծածկող) համակարգmashk.jpg

Ծածկույթային (ծածկող) համակարգը կազմում են մաշկը, ինչպես նաև բերանի և քթի խոռոչի լորձաթաղանթները։ Այս համակարգը պաշտպանում է ներքին օրգանները արտաքին միջավայրի անբարենպաստ պայմաններից և ջրի ավելորդ գոլորշացումից:

7. Միզարտազատական համակարգ  artazat.jpg

Միզարտազատական համակարգը կազմում են երիկամները, միզածորանները, միզապարկը և միզուկը։

Այս համակարգը կարգավորում է օրգանիզմում ջրի և իոնների հավասարակշռությունը, օրգանիզմից հեռացնում է ավելորդ ջուրն ու նյութափոխանակության արգասիքները։

8.Վերարտադրողական համակարգսեռ.jpg

Վերարտադրողական համակարգը կազմում են սեռական գեղձերը, արտաքին ու ներքին սեռական օրգանները։ 

9Իմունային համակարգ 

organyi-immunnoy-sistemyi.JPG

Իմունային համակարգը կազմում են կարմիր ոսկրածուծը, փայծաղը, ուրցագեղձը, ավշային հանգույցները։ Իմուն համակարգը ապահովում է այնպիսի մեխանիզմների գործադրումը, որոնք օգնում են օրգանիզմին տարբերակելու սեփական բջիջները օտար բջիջներից, ինչպես նաև ոչնչացնել օտար բջիջները և թույները։

10. Ներզատական համակարգներզատ.jpg

Ներզատական համակարգը կազմում են հիմնական ներզատիչ գեղձերը` մակուղեղը, վահանագեղձը, հարվահանագեղձերը, մակերիկամները, ենթաստամոքսային գեղձի կղզյակային մասը և սեռական գեղձերի ներզատիչ մասը։ 

Ներզատիչ գեղձերը արտադրում են կենսաբանորեն ակտիվ նյութեր՝ հորմոններ, որոնց միջոցով կարգավորում են օրգանների, հյուսվածքների ու բջիջների ֆունկցիաները: Հորմոնները տարածվում են օրգանիզմում արյան և ավշի հոսքով և ազդում թիրախ հանդիսացող կառույցների աշխատանքի վրա:

Posted in Կենսաբանություն 8

Ենթաստամոքսային գեղձ և թքագեղձ

Ենթաստամոքսային գեղձ

20140510195730120.gif

Ենթաստամոքսային գեղձը խառը գեղձ է, որը գտնվում է ստամոքսի տակ՝ նրանից դեպի ձախ։ Ենթաստամոքսային գեղձը բաժանվում է հետևյալ մասերի՝ գլխիկ, մարմին  և պոչ: Նրա ներզատական մասը ներկայացված է բջիջների կղզյակներով, որոնց մի խումբը արտադրում է ինսուլին հորմոնը, իսկ մյուս խումբը՝ գլյուկագոն: Ինսուլինը իջեցնում է գլյուկոզի պարունակությունը արյան մեջ, իսկ գլյուկագոնը ունի հակառակ ազդեցությունը:

Ինսուլինի պակասի դեպքում զարգանում է շաքարախտ (շաքարային դիաբետ) հիվանդությունը: 

Առանց ենթաստամոքսային գեղձի աշխատանքի ինսուլին չէր արտադրվի և բոլորը կունենային շաքարային դիաբետ հիվանդությունը։

Թքագեղձերը

curiosidades-sobre-a-saliva-20.jpg

Թքագեղձերը բացվում են բերանի խոռոչում: Կան ինչպես մանր, այնպես էլ խոշոր թքագեղձեր։ Խոշոր թքագեղձերն են՝ հարականջային, ենթալեզվային և ենթածնոտային:
Գլխի և պարանոցի շրջանում տեղակայված են 6 խոշոր և մի շարք մանր թքագեղձեր։ Թքագեղձերի գործառույթը թքի արտադրությունն է, որը պահպանում է բերանի խոռոչի խոնավությունը և հեշտացնում սննդի ընդունումը։

Ժամանակ առ ժամանակ կարող են մի քանի թքագեղձերի ֆունցկիայի խափանումներ տեղի ունենալ, որը կտրուկ չի ազդում կյանքի որակի վրա, քանի որ մնացած թքագեղձերը սկսում են ավելի ակտիվ աշխատել և փոխարինում են չաշխատող կամ թերֆունցկիա կատարող թքագեղձի գործունեությունը։

Թքագեղձերն անփոխարինելի են մարսողական համակարգի համար, և նրանց բացակայությունը կտրուկ կվատացնի մարդու կյանքի որակը, կդժվարանա սննդի ընդունումը:

Posted in Ընդհանուր

Մարդու պահանջմունքները

Պահանջմունքն ինչ–որ բանի կարիք է, որ զգում է մարդը: Առանց դրա մարդու կենսագործունեությունն ու զարգացումը կկորցնեին իրենց արդյունավետությունը: Պահանջմունքների գիտակցումը կատարվում է աստիճանաբար, մարդու զարգացմանը զուգընթաց: Գերպահանջմունքներն էլ դառնում են գործունեության դրդապատճառներ:

Պահանջմունքն, առաջ գալով, մարդուն մղում է ակտիվության կամ նույնիսկ նպատակասլաց գործունեության, որի նպատակը այդ պահանջմունքը բավարարելու համար անհրաժեշտ հատկություններ ունեցող օբյեկտներ ձեռք բերելն է։ Պահանջմունքի բավարարումն անհրաժեշտ է օրգանիզմի և անձի պահպանման ու զարգացման համար։ Մարդիկ զարգացման գործընթացում հաճախ ձեռք են բերում նաև վնասակար պահանջմունքներ (օրինակ, ծխելու կամ սպիրտային խմիչքներ օգտագործելու
պահանջմունք)։

Մարդու պահանջմունքները լինում են՝ նյութական և հոգևոր: Նյութական՝ սնունդ, ջուր և այլն: Հոգևոր՝ սեր, հարաբերություններ և այլն:

Կան նաև կենսաբանական պահանջմունքներ։ Մարդու կենսաբանական պահանջմունքները բազմատեսակ են՝ սննդի, ջրի, քնի, ցրտից ու տապից պաշտպանվելու, ցավը հաղթահարելու, սերունդ ունենալու և այլն: Նման պահանջմունքներ ունեն նաև մյուս կենդանի արարածները: Մարդը այդ պահանջմունքների մեծ մասն ունենում է ծննդյան պահից սկսած, ինչպես կենդանիները: Սակայն կան շատ տարբերություններ մարդու և մնացած կենդանի արարածների միջև: Դրանք պայմանավորված են ոչ միայն մեծանալու, հասունանալու արագության տարբերությամբ: Կա շատ կարևոր մի գործոն ևս, որը պայմանավորված է մարդու՝ հասարա- կական էակ լինելով, նրա մշակութային կյանքի առանձնահատկությամբ։

Posted in Ընդհանուր

Առաջադրանքների փաթեթ, 8-րդ դասարան, 02.10-06.10

1.Բառակապակցությունների իմաստն արտահայտել մեկ բառով:
Գիտական ենթադրություն-վարկած
կառավարության ղեկավարը-վարչապետ
փայտագործ վարպետ-ատաղձագործ
գինի մատուցող-մատռվակ
արջի բույն-որջ
գլխի մազերը թափված-ճաղատ
լուսնի մանգաղ-կիսալուսին
մետաղե պաշտպանիչ գլխարկ-սաղավարտ
գազանի բերան-երախ
հայրենիքից արտաքսված-տարագրյալ
վատ լուր-չարալուր, գույժ
բարի լուր-ավետաբեր
ոչ դեմ և ոչ կողմ-ձեռնպահ

2.Բառակապակցությունն անվանել մեկ բառով:
Յոթ գլխով-յոթգլխանի
ստրուկի մտքով-ստրկամիտ
լի և առատ-լիառատ
կյանքի հյութ-կենսահյութ
ցավից լլկված-ցավալլուկ
մոլոր մտքով-մտամոլոր
սուր ընթացող-սրընթաց
խելքը կորցրած-խելակորույս
նոր հայտնված-նորահայտ
մենակ ապրող-մենակյաց
խիստ բարքով-խստաբարո
երկար ապրող-երկարակյաց
նոր եկած-նորեկ
աչքին հաճելի-ակնահաճո

3.Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով՝ ստանալ նոր բառեր:
Լեռնագագաթ —սրագագաթ, բարձրագագաթ
մեղմաձայն —անձայն, բարձրաձայն
պերճաշուք-մեծաշուք, շքեղաշուք
բերդակալ- մազակալ, ականջակալ
հուսաբեկ-վճռաբեկ
հուշաղբյուր-ցայտաղբյուր,ձորաղբյուր
գնահատանիշ-անձնանիշ, չափանիշ
ժպտադեմ-տխրադեմ, անդեմ
բեմահարթակ-թեքահարթակ, լայնահարթակ
գեղատես-լավատես, բարետես,սրատես

4.Բառաշարքում ընդգծել ը գաղտնավանկ ունեցող բառերը:
Վերջնագիծ, հյուրընկալ, նկարելակնթարթգլխարկխճանկար, արագընթաց, լեռնաբնակզրահնվագարանփղձկալ, այծյամ, հնչյունվեհանձն, արթմնի, չվերթ:

Posted in Խոհարարություն

Ընտրությամբ խոհարարություն 2023

Առողջ ափսե

Առողջ ափսեն իրենից ներկայացնում է ճիշտ սնվելու բանաձև սննդի կազմակերպման մշակում։ Առողջ ափսեյի կեսը հարկավոր է լցնել միրգ, բանջարեղենով միյուսկ կեսի 25 տոկոսը պետք է լցնել սպիտակուցներով իսկ մնացաց 25 տոկոսը պետք է լցնել հացահատիկներ։

Առաջադրանք նկարել ընթրիքի առողջ ափսեն

Posted in Գրականություն 8

Սպիտակ  ջրաշուշանը  (ամերիկյան հնդիկների հեքիաթներից)

KONICA MINOLTA DIGITAL CAMERA

Վաղուց,  շատ  վաղուց,  երբ  դեռ  թմբուկները  պատերազմ  չէին  գուժել  հնդիկներին,  պրերիայի  եզրին  մի  գեղեցիկ  գյուղակ  կար։  Այնտեղ  տղամարդիկ  վաղ  առավոտյան  որսի  էին  գնում  և  երեկոյան  տուն  վերադառնում  հարուստ  պաշարով․  կանայք  ուտելիք  էին  պատրաստում,  կար  անում,  իսկ  երեխաները  արևածագից  մինչև  արևմուտ  խաղ  էին  անում։  Բոլորն  էլ  երջանիկ  էին  և  համերաշխ։


Ցերեկները  երկար  ժամանակ  Արևը  փայլում  էր  և  ժպտում  կարմրամորթների  դեմքերին,  անձրև  թափվում  էր  միայն  այն  ժամանակ,  երբ  պետք  էր  լինում  թարմացնել  ձորերի,  գետերի,  լճերի  ջրերը  և  զովացնել  ծառերն  ու  ծաղիկները:
Բայց  տեսեք,  թե  հետո  ինչ  պատահեց․
Աստղերը,  որ  փայլում  էին  ճամբարի  վերևում,  լսեցին  հնդիկների  մասին  և  որովհետև  նրանց  լույսը  շատ  էր  աղոտ  ու  երկիր  չէր  հասնում,  խնդրեցին  իրենց  առաջնորդին՝  Լուսնին,  որ  թույլ  տա  իրենց  իջնել  և  գյուղ  գնալ։

Գիշերային  երկնքի  առաջնորդին՝  Լուսինին,  դուր  չէր  գալիս,  որ  իր  մարդիկ՝  աստղերը,  թափառում  են  ամբողջ  գիշեր  և  վաղ  առավոտյան  անկողին  մտնում,  ինչպես  Առավոտյան  աստղը։  Երբ  այդպիսի  դեպք  էր  պատահում,  նա  ընդհարվում  էր  Արևի  հետ։  Բայց  այդ  գիշեր  նա  արտակարգ  լավ  տրամադրության  մեջ  էր  և  չմերժեց  նրանց  խնդրանքը։  Աստղերն  աշխույժ  ծիծաղելով  և  շատախոսելով  սկսեցին  պատրաստվել  ճամփորդելու  և  ուշք  չդարձրին  այն  խելացի  խորհուրդներին,  որ  Լուսինը  տվեց  իրենց։

―  Դուք  կարող  եք  գնալ  ուր  ուզում  եք,  բայց  զգուշացեք,  որ  հանկարծ  չիջնեք  գետնին։  Եթե  իջնեք  գետին,  դուք  այնտեղ  կմնաք  և  հաջորդ  օրը  Արևը  ձեզ  կայրի,  կսպանի,  որովհետև  նրա  ճառագայթները  ճակատագրական  են  մեզ  համար։

Աստղերը  գնացին։  Նրանց  բախտից  այդ  գիշեր  Լուսինը  կլոր  էր,  այլապես  կկորցնեին  ճանապարհը։  Վերջապես  հասան  հնդիկների  ճամբարը  և  սկսեցին  բոլոր  կողմերից  դիտել։  Հնդիկները  քնած  էին,  միայն  մի  փոքր  տղա,  որ  ապրում  էր  ճամբարի  ծայրին,  դեռ  արթուն  էր։  Տարօրինակ  շշնջոցներ  լսելով,  նա  լարեց  ուշադրությունը  և  իր  վրանի  տանիքի  լուսամուտից  դուրս  նայեց։  Մի  պահ  նրա  սիրտը  կանգ  առավ  տեսածից․  Ինչքա՜ն  շատ  աստղեր  կան  և  ինչքա՜ն  մոտիկ։  Նա  իսկույն  մագլցեց  վեր,  դեպի  վրանի  ծայրը  և  սյունը  շարժեց,  որ  լավ  տեսնի։  Սյունը  դեմ  առավ  ինչ  որ  բանի  և  շրը՜մփ,  վայր  ընկավ։  Աստղը  ցածրից  էր  անցնում,  ուղիղ  վրանի  վրայից,  այդ  պատճառով  ընկավ  գետին  և  իսկույն  դարձավ  մի  գեղեցիկ,  ողբացող  աղջիկ։

―  Տես,  թե  ի՜նչ  արիր,―  հանդիմանեց  նա  տղային,―  ես  այլևս  չեմ  կարող  իմ  քույրերի  հետ  վերադառնալ  և  հենց  որ  լույսը  բացվի,  Արևի  ճառագայթները  կգտնեն  ինձ,  և  ես  կմեռնեմ։

Տղան  ապշահար  նայում  էր  նրան։  Այդ  ընթացքում  աստղերն  արդեն  հասկացել  էին,  թե  ինչ  է  տեղի  ունեցել  և  խուճապահար  ետ  էին  թռչում,  գիտակցելով,  որ  անկարող  են  օգնել  իրենց  տարաբախտ  քրոջը։

Արցունքները  առատորեն  հոսում  էին  սիրուն  աղջկա  աչքերից։  Տղան  խղճահարվեց։

―  Ես  քեզ  կօգնեմ,―  ասաց  նա,―  ցերեկը,  երբ  Արևը  դուրս  գա,  ես  քեզ  կթաքցնեմ  իմ  վրանում  և  նա  չի  կարողանա  քեզ    գտնել։  Բայց  հետո՞  ինչ  կանենք։

―  Եթե  ես  կարողանամ  իմ  գոյությունը  պահպանել  ցերեկը,  երեկոյան  կդառնամ  ծաղիկ  և  կգնամ  կապրեմ  մի  բարձր  ժայռի  կատարին,  որտեղից  կկարողանամ  նայել  ձեր  ժողովրդին,  որովհետև  ինձ  դուր  է  եկել  ձեր  կյանքը։

Նրանք  վարվեցին  այնպես,  ինչպես  որոշել  էին։  Տղան  ամբողջ  օրը  տանը  մնաց  և  ջանք  չխնայեց,  որ  ամենաթույլ  և  ամենահետաքրքրասեր  ճառագայթն  անգամ  հանկարծ  չթափանցի  վրանի  ներսը։  Հենց  որ  օրը  վերջացավ,  աղջիկն  իսկույն  թռավ  ծխնելույզի  օդանցքից  և  շտապեց  տեղ  գտնել  բարձր  ժայռի  վրա,  և  նրա  կատարին  հաջորդ  օրն  անմիջապես  մի  գեղեցիկ  սպիտակ  վարդ  բուսնեց։

Բոլոր  հնդիկները  հիանում  էին,  երբ  տեսնում  էին  գեղեցիկ  ծաղիկը,  միայն  տղային  էր  հայտնի,  որ  դա  այն  փոքրիկ  աստղն  է,  որին  նա  պահեց  իր  վրանում  և  պահպանեց  Արևի  սպանիչ  ճառագայթներից։

Շուտով  աղջիկը  ձանձրացավ  մենակությունից:  Թեև  նա  գյուղին  նայում  էր  հեռվից  և  տեսնում  ճամբարի  կյանքը,  բայց  ոչ  ոք  չէր  կարող  մագլցել  ժայռը  և  զրուցել  նրա  հետ։  Երբեմն-երբեմն  նրան  ընկերակցում  էին  այն  թռչունները,  որոնց  բույնը  այդ  կողմերում  էր։

Այսպես,  նրա  մոտ  զրուցելու  եկավ  մի  փոքրիկ  ցախսարեկ։

―  Ես  այնպես  մենակ  եմ  այստեղ,―  գանգատվեց  սպիտակ  վարդը,―  կարոտ  եմ  մարդկային  ընկերակցության։  Եթե  կարողանայի  պրերիայում  ապրել,  շատ  լավ  կլիներ։

―  Եթե  այդ  է  ցանկությունդ,  ես  կարող  եմ  օգնել,―  պատասխանեց  փոքրիկ  թռչնակը,―  միայն  մի  փոքր  թեքիր  գլուխդ,  որ  քեզ  կտուցովս  վերցնեմ։

Վարդը  հնազանդ  թեքեց  գլուխը.  ցախսարեկը  կտուցով  վերցրեց  նրան  և  դեպի  պրերիա  թռավ։

Պրերիայում  կյանքն  ավելի  ուրախ  էր։  Հնդիկները,  ինչպես  և  զանազան  կենդանիներ,  այցելում  էին  սպիտակ  վարդին։  Բայց  մի  օր  հանկարծ  առավոտյան  վաղ  սարսափելի  ձայներ  լսվեցին։

―  Շտապե՜ք,  շտապե՜ք,―  գոռում  էին  այս  ու  այն  կողմից,―  պետք  է  թաքնվել,  գոմեշի  նախիրն  է  գալիս։

Բոլորը  վազեցին  և  թաքնվեցին՝  ով  որտեղ  կարող  էր։  Շուտով  հորիզոնում  փոշու  հսկայական  ամպ  հայտնվեց,  որը  աստիճանաբար  ավելի  ու  ավելի  մոտեցավ։  Սպիտակ  վարդը  ահաբեկված  գլուխը  թաքցրեց  տերևների  մեջ,  որոնք  սարսափից  լայնացել  էին։  Նախիրն  անցավ  մրրիկի  պես։  Հազարավոր  սմբակներ  այնպիսի  աղմուկ  էին  բարձրացրել,  որ  կարծես  ամպրոպ  ճայթեց։

Երբ  վերջապես  ամեն  ինչ  խաղաղվեց,  սպիտակ  վարդը  գաղտագողի  դուրս  նայեց  տերևների  արանքից։  Պրերիան  բոլորովին  ամայի  էր  դարձել,  և  կյանքի  նշույլ  անգամ  չկար։

―  Ես  չեմ  կարող  այստեղ  մնալ  և  այսքան  փորձություններ  տանել,―  ասաց  աստղն  ինքն  իրեն,―  ավելի  լավ  է՝  տեղափոխվեմ  լճի  վրա  և  այնտեղ  ապրեմ։

Նա  պոկվեց  գետնից  և  շատ  չանցած  ներքևում  երևաց  փայլող  լճի  մակերեսը։  Նա  ցած  իջավ  և  մակույկի  նման  հանդարտ  սահեց  լճի  վրայով։

Հաջորդ  օրը  վաղ  առավոտյան,  երբ  հնդիկները  անցնում  էին  լճի  մոտով,  զարմանքով  նկատեցին,  որ  ջրի  երեսին  սպիտակ  ծաղիկներ  կան։

―  Գիշերային  աստղերը  ծաղիկներ  են  թողել,―  ասացին  երեխաները,  բայց  խելահաս  մարդիկ  թափահարեցին  գլուխները  և  ասացին,  որ  դա  սպիտակ  աստղն  է  իջել  մեզ  մոտ։  Նրանք  ճիշտ  էին։

Այդ  օրվանից  աստղն  ապրում  է  լճի  վրա  սպիտակ  ջրաշուշանի  տեսքով,  և  հնդիկները    Սպիտակ  ծաղիկ  են  կոչում  նրան։

Բառարանային աշխատանք:
1.Դուրս գրիր քեզ անծանոթ բառերը և բացատրիր բառարանի օգնությամբ:
2.Գտիր տրված բառերին մեկական  հոմանիշ` դեպք-պատահար, ընդհարվել-բախվել, մրրիկ-հողմ,  ճառագայթ-շող, ամայի-անշեն, գաղտագողի-ծածուկ, աստիճանաբար-հետզհետե:

Քերականական աշխատանք;
Տրված հատվածում առանձնացրու իրանիշ և անձնանիշ գոյականները;

Վաղուց,  շատ  վաղուց,  երբ  դեռ  թմբուկները  պատերազմ  չէին  գուժել  հնդիկներին,  պրերիայի  եզրին  մի  գեղեցիկ  գյուղակ  կար։  Այնտեղ  տղամարդիկ  վաղ  առավոտյան  որսի  էին  գնում  և  երեկոյան  տուն  վերադառնում  հարուստ  պաշարով․  կանայք  ուտելիք  էին  պատրաստում,  կար  անում,  իսկ  երեխաները  արևածագից  մինչև  արևմուտ  խաղ  էին  անում։  Բոլորն  էլ  երջանիկ  էին  և  համերաշխ։

Անձնանիշ-

իրանիշ-/

Առաջադրանք

  1. Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները:

ա) Ո՞րն է հեքիաթի  արժանիքը (արժանիքները): Ընտրե՛ք տարբերակներից մեկը (մի քանիսը) և հիմնավորե՛ք։ Որոնք որ չեք ընտրում, հիմնավորե՛ք՝ ինչո՛ւ չեք ընտրում։

  • Սյուժեն հետաքրքիր է։
  • Պատկերավորման միջոցները շատ են։
  • Արտահայտված գաղափարը հետաքրքիր է։
  • Պատմելու ոճը հետաքրքիր է։
  • Հեքիաթի կերպարները ամբողջական են և համոզիչ։
  • Հեքիաթում տեղեկատվություն կա հնդկացիների կյանքից։
  • Հերոսները անձնավորված են, և դա հետաքրքիր է դարձնում հեքիաթը։
    Նշված տարբերակներն եմ նշել քանի որ իմ կարծիքով այս կետերը ավելի շատ են համապատասխանում պատմվածքին։
    Իսկ մնացած տարբեակները իմ տեսանկյունից չեն համապատասխանում պատմվածքին։

բ) Սա պատմություն էր ջրաշուշանի մասին։ Օգտագործելով պատկերավորման միջոցներ՝  մի այլ պատմությո՛ւն հորինեք բնության որևէ երևույթի, ծառի, ծաղկի, կենդանու, թռչունի կամ  ինչի մասին ուզում եք։

Posted in Գրականություն 8

ՍՊԱՍՈԻՄ, Մուշեղ Գալշոյան

ՍՊԱՍՈԻՄ

Կոմիտասը ելավ հյուրանոցից, վերարկուի օձիքը բարձրացրեց, ձեռքերը խոթեց գրպանները և քայլեց արագ ու ճկուն: Դեկտեմբերի կեսն էր. Փարիզի փողոցներում վնգստում էր ցուրտը: Առավոտ շուտ չէր, արևն իր օրվա պռատ ճամփից մի երկու պարան անցած պետք է լիներ, բայց չկար` չքացել էր քաղաքի գորշ երկնքում, մի ծխնելույզից պոկված կայծի պես հալվել-կորել էր:
»Le Mercure musical» ամսագրի նո՜ր համարը, — դիմացի մայթին սնգսնգում էր լրագրավաճառ տղայի ձայնը, — վերջի՜ն համարը:

Հանդեսի անունը Կոմիտասին հետաքրքրեց. երկու շաբաթ առաջ, երբ փարիզեցիներով խճճված «Սալ դեզ, Ագրի քյուլտյորի» դահլիճում տրվելու էր հայկական առաջին նվագահանդեսը, և ինքը բեմում վերջին կարգադրություններն էր անում, ականջն ընկավ.
— Զարմանալի է: Եկել են նաև Փարիզի գիտական ու երաժշտական հեղինակությունները: Պարզապես անսովոր ու հրապուրիչ ծրագրերն են այսքան մարդ հավաքել: Ես կասկածում եմ, թե մի բան կտա հայկական երաժշտությունը, այն էլ… մի կրոնավորի ղեկավարությամբ:
Խոսողն առաջին շարքում նստած մի երիտասարդ էր` ինքնագոհ ու վստահ:
Իսկ նվագահանդեսի վերջում, երբ դահլիճը հիացմունք էր աղմկում, երիտասարդը բեմ թռավ.
— Խնդրում եմ… խնդրում եմ, ներեցեք ինձ, — խոնարհվեց:
Ինքը հոգնած ու անքեն ժպտաց, և երիտասարդն ավելի շփոթվեց:
— Հայր սուրբ…, — կմկմաց:

Հետո իմացավ, որ նա »Le Mercure musical» հանդեսի աշխատակից էր:
— Ամենավերջին համարը, թարմ համարը, -մորմոքում էր տղայի ձայնը:
Կոմիտասն ակամա դանդաղեցրեց քայլերը, նա հանդեսը գնելու միտք չուներ, բայց լրագրավաճառը վազելով մոտ եկավ, ամսագիրը մեկնեց, կծվծաց.
— Մսյո…
— Մրսել ես, մանչս, — գնեց ամսագիրն ու շփեց տղայի քրտնած այտը:
— Մերսի… նոր համարը… թարմ համարը…- լրագրավաճառը վազեց փողոցով:
Կոմիտասը հայացքով ուղեկցեց նրան ու տխուր ժպտաց. «Դու որբ ես, մա՛նչս»: — Եվ հանդեսը թերթատելով քայլեց:
— Օհո՜, — ոտքը կախ գցեց, — երիտասարդը նորեն մեղանչում է: — Ամսագրում նվագահանդեսի արձագանքը կար, տողերից բացականչում էին սենսացիոն բառերը.

«Հայ երաժշտություն… նորություն… հայտնագործություն…»:
— Նորեն նույն մեծամիտ ու վիրավորող տոնն է. հայտնագործում է նոր ժողովուրդ, որը հնությունից իր ծննդյան օրն է շփոթում, երգն ու երաժշտությունն է հայտնագործում, որը ժողովուրդը օդի պես շնչել ու շնչում է:
«Մի երաժշտություն, որը տանում է մեզ հեռու և ստիպում է ապրել մոռացված մի ժողովրդի կյանքով…» — կոչում և ուսերին պարտք էր առնում հոդվածագիրը:
— Դատարկ խոսքեր, — Կոմիտասը քմծիծաղեց ու շարունակեց մտքում: — Տասը-տասներկու տարի առաջ աշխարհը քեզ պես լրագրողներով լեցուն չէ՞ր, որ սուլթան Համիդը քեզ համար այսօր հայտնագործած ժողովրդի ջարդերով կարմիր խրախճանք էր անում… Եվ հիմա նույնը շարունակվում է: Հիմա… (այդ օրը 1906 թվականի դեկտեմբերի կեսն էր): Հիմա փուչ խոսքեր ասելու հերթը քուկդ է, — սրտդողած փակեց ամսագիրը, ճմռթեց բռի մեջ և արագացրեց քայլերը: — Ամեն ժողովուրդ, ինչպես ամեն մարդ, ինքը պետք է իր օր ու կյանքն ապրի, իր ճամփեն պետք է կտրի սեփական ոտքերով… Էսքան ժամանակ ո՞վ է ուրիշի ոտքերով քայլել: Ո՞վ է շալակել ուրիշի սապատը:

Դեկտեմբերի կեսն էր: Մրսած օր: Եվ փարիզեցիները դուռ ու լուսամուտ գոցել էին օրվա դեմ: Հատուկենտ էին անցորդները` աչքերը կկոցած ցրտակեզ մայթերին: Թվում էր, թե պաղը երկնքի հետ կապ չունի, ամեն մեկի համար ոտատակից էր ծլլում ցուրտը, շինություններից, գոց դուռ ու լուսամուտներից և ծխնելույզների շուրթերից դժկամորեն անջատվող ծխի քուլաներից:
Փողոցի շրջադարձում Կոմիտասը մի դրամապանակ նկատեց: Հնամաշ էր, պարունակությամբ աղքատ` եղած-չեղածը տասը ֆրանկ:
«Խեղճ ու կրակ մեկն է կորցրել, — տխուր մտածեց նա և նայեց շուրջբոլորը, — էս ցուրտ օրվա ապրուստն է կորցրել` կորոնի, կդառնա, ետ կգա… Հիմա կգա» — համոզեց ինքն իրեն և նայեց ժամացույցին. 12-ին քառորդ էր պակաս, իսկ 12-ին Մարգարիտի մոտ ճաշի էր հրավիրված:
«Մի քիչ սպասեմ», — որոշեց ու հանդարտ սկսեց քայլել` փողոցի շրջադարձն ու ետ, շրջադարձն ու ետ, ուշադիր` փողոցով անցնող հատուկենտ անցորդներին: Եվ համոզված էր, որ կգա նա` ձմռան այդ պաղ օրը ունեցած ափ կրակը կորցրած մարդը, ու ինքն անմիջնորդ կճանաչի նրան:

«Տխուր բան է օրվա ապրուստ չունենալը, — մտածեց Կոմիտասը, — դա մարդու ծնունդի դեմ, բնության դեմ բան է: Ամեն մարդ հանապազօրյա հաց պետք է ունենա` օդ շնչելու բնական իրավունքով, հագուստ ու կապուստ պետք է ունենա` իր մորթու գոյության բնական իրավունքով: Եվ հաց ու թացի, հագուստ-կապուստի համար չէ, որ մարդիկ աշխարհ են գալիս, դրանք ի վերուստ տրվում են նրանց ծննդի հետ` տրվում են օդի ու մորթու պես… Իսկ եթե չկա՞, եթե չունի՞ն, ուրեմն մեծ ոճրագործություն է կատարվել: Թունավոր սրեր են բացվել բնության դեմ…»:

Փողոցի շրջադարձից ելավ մի կառք` ոսկեգույն ծոպերով զարդարուն, և փողոցը լցվեց բոժոժների տաք ղողանջով: Ձիերի հպարտ շունչը ռունգների մոտ դարձել էր եղյամ, կառապանը ձեռքերն էր փչում, իսկ հաստ վերարկուով կոլոլված ուղևորը մխրճվել էր կառքում, ցրտի դեմ ցանկել աչքերը: Եվ Կոմիտասն ուզեց կանգնեցնել կառքը` գտած դրամապանակը պահել կուշտ դեմքով անցորդի աչքերի դիմաց և ասել. «Մսյո՛, դուք այս դրամապանակն եք որոնում, խնդրեմ, վերցրե՛ք: Ինչպե՞ս, ձե՞րը չէ… Ոչինչ, վերցրեք, դրամապանակում տասը ֆրանկ կա, ածուխ կգնեք, ցուրտ է»:

Եվ մեկեն ծնված այդ ցանկությունը շնչավորեց մի հուշ, տասը տարվա տխուր մի հիշողություն: 1896 թվականին էր, էլի ձմեռ, Բեռլինի բարձրագույն երաժշտանոցում ուսանելու առաջին ձմեռն էր… Բարերարի ուղարկած ամսական թոշակը վերջացել էր, սպասում էր հաջորդին ու` չկար: Եվ դուրս էր եկել մի ծանոթից պարտք խնդրելու, բայց ինքնասիրությունը թույլ չէր տալիս բախել դուռը` հացի համար դրամ խնդրել, ու սոված չափչփում էր Բեռլինի փողոցները: Հանկարծ ոտքերի մոտ նշմարեց կես մարկ, վերցրեց ու ավելի շվարեց` ի՞նչ անել, կես մարկով ոչ կարող ես պանդոկ մտնել, ոչ` խանութ:
«Ես կես մարկանոց վիճակախաղի տոմս գնեցի, իսկ հաջորդ օրը շահեցի հարյուր մարկ, — հիշեց Կոմիտասը, — երկու օր նոթի-նոթի մտածեցի միայն ուտելու մասին, դրամի մասին, գտածս կես մարկով դարձա բախտ փորձող վաճառական և շահեցի հարյուր մարկ: Բայց ես կարող էի կուշտ լինել (հարկ է, որ կուշտ լինեի) «և այդ երկու օրը մարմնոք ապրելու փոխարեն, ապրեի հոգով, ինչի համար ծնվել եմ, ինչի համար ամենքն են ծնվում: Ու ես…»:

Հետո նա հիշեց քաղցած ու կիսաքաղց անցկացրած էլի օրեր, Բեռլինում ուսանած տարիներից` ավելի շատ, և դրանք բոլորը համարեց ունայն և տխրեց, որ գալիք օրերից ոչ մեկը, գալիք բոլոր օրերը միասին, էն փուչ օրերից ոչ մեկի պարապությունը լցնել չեն կարող: Եվ չնայած այդ փուչ օրերի համար ինքը մեղք չունի, բայց երբ ականջներում էլի զնգացին Բեռլինի կոնսերվատորիայի պրոֆեսոր Շմիդտի խոսքերը` «Դուն, անպիտան, ինձ կվճարես, երբ ուտելու հա՞ց չունես: Կարգելեմ քեզի մի պֆենինգ ինձի վճարելու այսուհետև» — սառած դեմքն ամոթից տաքացավ:

«Իսկ ես այնուամենայնիվ վճարեցի նրան, — անվրդով շունչ քաշեց Կոմիտասը, — չեմ հասկանում, թե ինչո՞ւ են մարդիկ իրեց իրավունք տալիս ոտք դնելու ուրիշների զուտ անձնական աշխարհը, — վիրավորված մտածեն և զգաց, որ ներքին մի ձայն բողոքում է: — Պրոֆեսոր Շմիդտի մասին այդպես մտածելը անիրավություն է, նա բարի ու մարդասեր ծերունի էր, սիրում էր ինձ ու հետաքրքրվում ինձնով»: — Հանգստացրեց իրեն, վանեց մեկեն հայտնված վիրավորանքը ու նայեց ժամացույցին, ժամից ավելի սպասում էր:
«Ուշացավ», — ասաց և` այնպիսի տոնով, կարծես պատահական ու իրեն անծանոթ մեկի չէր սպասում, այլ բարեկամի, որի հետ նախապես պայմանավորվածություն ուներ հանդիպելու հենց այնտեղ` փողոցի շրջադարձում, հենց այդ ժամին, միայն թե, չգիտես ինչու, ուշանում է, չի գալիս… Բայց անպայման կգա, և ինքը պետք է սպասի, պարտավոր է:
«Գուցե գլխի էլ չէ, որ դրամապանակը կորցրել է: Կիմանա, կգա, ցուրտ է, շուտ գար»:

Հետո աչքերում շողաց մի կարևոր միտք, և նա ուրախացավ, որ դրամապանակի տերը դեռ չի հայտնվել, լավ է որ չի եկել, թե չէ արդեն ուշ կլիներ, շատ ուշ: Եվ նա գրպանից հանեց հարյուր ֆրանկ, ճիշտ` հարյուր, շտապ բացեց դրամապանակը և հարյուր ֆրանկը ծրարեց դրամապանակի խորքում, տասը ֆրանկի տակ: Ապա ժպտաց, ձեռքերը շփեց իրար, խոր շունչ քաշեց, հին ու ծանր պարտքերից ազատվողի պես հանգիստ շնչեց ու շնչի հետ հանկարծ հասկացավ, որ տասը տարի առաջ վիճակախաղով շահած հարյուր մարկը հոգու խորքում, իրենից էլ ծածուկ, պարտք է համարել:
«Ինչո՞ւ, — փորձեց հասկանալ, — ինչո՞ւ պարտք»:
«Որովհետև հարյուր մարդ այդ վիճակախաղում հուսախաբ եղավ, իսկ ես շահեցի, սեփականացրի հարյուր մարդու հարյուր մարկը»: — Մոգոնածի համար ժպտաց, զգաց, որ իսկական պատասխանը դարձյալ իրենից ծածուկ է, հոգու խորքում ննջում է, մի օր կհայտնվի, անսպասելի կհայտնվի ու կուրախացնի:
Դրանք մեջս թուխս դրած իմ հավքերն են, — մտածեց մտքից ծրարված զգացմունքների մասին, — թող մնան, ձագ հանեն՚:

Հետո ձեռքերը տաքացրեց շնչով, ետ ու առաջ նայեց մայթերի երկարությամբ և շարունակեց քայլել` փողոցի շրջադարձն ու ետ, շրջադարձն ու ետ…
Ցուրտ է… Ուշացավ՚:
Հիմա նա այնպես բծախնդիր չէր նայում անցորդներին, չէր որոնում դրամապանակի տիրոջը, երկժամյա ճամփապահումը ստեղծել էր պատրանք, թե ծանոթի է սպասում, որը եթե գա և ինքը չնկատի, կմոտենա, կբարևի և կմեկնի ձեռքը:
«Բա եղա՞վ, էդքան ուշանալ կլինի՞, մրսեցի»:
Հանկարծ սիրտը թպրտաց. դիմացից գալիս էր վտիտ մի մարդ` աշնանային հնոտի վերարկուի մեջ սեղմված: Նրա հայացքը մոլոր էր, բայց ոչինչ չէր որոնում մայթերի վրա:

«Սա չէ, — որոշեց Կոմիտասը և ափսոսալու փոխարեն թաքուն ուրախություն ունեցավ ու կանգնեց` ինքը չի՞ ուզում, որ դրամապանակի տերը շուտ հայտնվի: Չի՞ ուզում: Ինչպե՞ս չէ, հենց հիմա թող գա, տեր կանգնի կորցրածին և ինքը թողնի գնա, ցուրտ է, Մարգարիտը սպասում է, ախր…»:
Բայց կրծքի տակ դեռ ալիքվում էր մի տաքություն, տագնապն էր մարում` պահ առաջվա խեղճ ու կրակ մարդը, որը կարող էր դրամապանակի տերը լինել, անցավ գնաց, տերը չէր ու անցավ գնաց… Եվ կրծքի տակ ալիքվում էր մի տաքություն` սրտադողն էր մարում:

Կոմիտասը ժպտաց իր ծածուկ զգացմանը…
«Մեջս թուխս դրված հավքեր ունիմ: — Մեկն աչք էր բացել, թպրտում էր: — Դուրս չեմ հանի… Իմ տաքությունն են, թող մնան… Ցուրտ է աշխարհը…»:
Իմ հոգու խորքում ծվարած զգացումը չուզեց մեկնել, մանրացնել, դարձնել անշապիկ բառ ու խոսք և բոբիկ-բոբիկ կանգնեցնել այդ ցուրտ մայթի վրա, իր կողքին:
Ձմռան այդ օրն աշխարհում միլիոն ու մեկ մարդ հյուրընկալ է, միլիոն ու մեկ ճաշի հրավեր ունի (միլիոն ու մեկերորդը` ինքը Կոմիտասը), միլիոն ու մեկ մարդ համերգ ու թատրոնի տոմս է գնել, միլիոն ու մեկ մարդ աշխատում է, միլիոն ու մեկ մարդ մտածում, գլուխ է ջարդում, միլիոն ու մեկ մարդ մեռնում է, միլիոն ու մեկ մարդ ծնվում է… Ձմռան այդ օր ու ժամին աշխարհում մի մարդ, մեկը, միայն մեկը, ձմռնաշունչ փողոցում անծանոթի է սպասում — վերադարձնելու նրա կորուստը` տասը ֆրանկ: Հենց գար տերը, և ինքը դրամապանակը հանձներ նրան ու շարունակեր Մարգարիտենց տան ճամփեն, կդառնար միլիոն ու մեկերորդ ճաշի հրավիրվածը:

Եվ ինքն իր հետ դրամապանակի տիրոջ շուտ հայտնվելուն համաձայն չէր:
Ձմռան այդ օրն աշխարհում միլիոն ու մեկ կողաոպուտ էր անում, միլիոն ու մեկը կողոպտվում էր, միլիոն ու մեկ մարդ կորցրել էր դրամապանակը` մաշված ու նոր, լիք ու դատարկ, միլիոն մարդ դրամապանակ էր գտել, գրպանել ու գնացել էր իր բանին:
Ձմռան այդ օրն ու ժամին, աշխարհում մի մարդ, մեկը միայն ժամադիր էր կորած դրամապանակի տիրոջ հետ: Դե թող շուտ գա, տեր կանգնի կորցրածին, երկար չորոնի, գլուխը չկոծի այդ փոքրիկ ու մեծ կորստի համար:

Իսկ ինքն իր հետ դրամատիրոջ շուտ գալուն համաձայն չէր: Սպասումի ամեն մի րոպեն հպարտություն էր կաթել նրա հոգում, և անխոստուն և անպայման այդ ժամակոչության մեջ վեհություն կար` ցուրտ ու ձմեռ, օտար երկրում, մի ձախողակ մարդու ուրախացնելու համար ինքը մի ժամ կեցել է, երեք ժամ սպասել է… էլի կարող է սպասել…
Չէ՛, ոչ մեկի ճամփան էլ չի պահում, այլ բաց երկնքի տակ աղոթք է անում աշխարհի ձախողակ ու անօգնական մարդկանց բախտի համար, աղոթք է անում, և գանգատ է անում նրանց փոխարեն: Եվ աղոթքը դեռ չի վերջացել, նրանց, այդ աշխատած և կարոտյալ մարդկանց գանգատն ու պահանջը շատ է, և ինքը երկար պետք է աղոթի նրանց բախտի համար…

Կոմիտասը նայեց աշնանային հնամաշ վերարկուի մեջ սեղմված մարդու ետևից և խղճաց նրան, որ դրամապանակի տերը չէր, և զգաց, որ կրծքի տակ դեռ տաք-տաք ալիքվում, մարմրում էր սրտադողը. լավ է, որ տերը չէր:
Նա նորից ժպտաց իր գողտուկ զգացմանն ու էլի չփորձեց մեկնել:
Հետո փողոցն արձագանքեց սալարկի ու մետաղի կափկափոցին, ու երևաց փոքրիկ, ցածրիկ մի սայլակ: Սայլակ քաշողը մարդ էր` պրկված ողնաշար ու պարանոցով, բաց օձիք ու շուրթերով, իսկ հայացքը կառչել էր սալարկից և թիկունքն ի վար ձգված պարանի պես ցնցվում էր: Սայլակի վրա դաշնամուր կար, սայլակի կողքերից քայլում էին երկուսը, դեկտեմբերյան ցրտին վայել հագուստ-կապուստով տղամարդիկ, ձեռնոցավոր աջերով դաշնամուրի ապահովությունն հսկող: Նրանց աչքերում սրտնեղություն կար և դա` սայլաքարշի ծանր ոտփոխումից: Փողոցի սառցե կոշտուկներից սայլանիվները ոստոստում էին` դաշնամուրը ցնցվում էր, և ստեղների զնգոցն արծաթե անձրև էր մաղում:

«Մենակ քեզ հետ կարելի է զրույց անել էս աշխարհի ցավերի մասին, — դաշնամուրին շշնջաց Կոմիտասը, — մենակ քեզ հետ՚, — կրկնեց լցված, և քայլերը նրան դաշնամուրի ետևից տարան: Դաշնամուրից անջատվող հնչյունները սայլորդի շնչի պես անկանոն էին, նրա շնչի պես տաք»:
«Դու ամեն օր ես էդպես նվագում, — մտածեց բեռնակրի մասին, — սա քո հորինած շարականն է, դու ուրիշը չունիս»:
Եվ ապա հիշեց.
«Իսկ ես ե՞րբ կունենամ դաշնամուր»:
Եվ հիշեց իր նվագարանը` հեռու հայրենի եզերքում, Էջմիածնում թողած իր նվագարանը ու թվաց նրան, թե դաշնամուր ունենալու ցանկությունը դավաճանություն էր իր նվագարանի հանդեպ, և դաշնամուրը թողած ետ դառավ:

«Իմ ազնիվ, հավատարիմ նվագարանս, իմ անուշ սնդուկս, — շշնջաց նա և ավելացրեց, — ընկերս…»:
Հետո փափուկ մի տխրություն եկավ, փաթաթվեց նրան և դրանից ջերմացավ այդ ցրտակեզ փողոցում, մեկեն հայտնված տխրությունն ուսերը ծրարող վերարկու էր:
«Ընկերս», — կրկնեց լսելի և մատները գրպանում ռիթմիկ շարժվեցին: Նրանք նվագարանն էին շոշափում, ողջունում էին, նվագարանի հետ զրույց էին անում:
Հիմա, մի քանի ամիս էր, հեռու էր նրանից, է՛հ, քանի տարվա իր խաղընկերոջից: Էդպես էր: Դեմ-դիմաց նստած խոսակցում էին: Եվ վիճում էին և խորհուրդներ շշնջում իրարու, հետո` մի խոսքի գալիս ու դառնում մի շունչ: Եվ Կոմիտասը ոգևորված ելնում էր` որոնում մեկին, որ ներս բերեր, դարձներ ականջալուր` իր նվագարանի ավետիսին: Եվ որոնում էր և չէր գտնում նրան` իր ու նվագարանի ոգևորությունը հասկացող մարդուն, ու տուն էր դառնում, նստում նվագարանի կողքին, միասին լռում էին, երկար էին լռում: Հետո Կոմիտասը մատները մոտեցնում էր նվագարանին և նորից ծայրը բացում զրույցի.

Սիրտս նման է էն փլած տներ…
Եվ նվագարանը հասկանում էր նրան ու արձագանքում.
Տո՛, լաճ, տնավեր…
Հիմա Փարիզ էր եկել ու պատմում էր իր «անուշ սնդուկի» տարիների զրույցը` Հայոց աշխարհի մասին, նրա մշուշված լեռների, այդ լեռնափեշերին խարխլված տների ու տնատերերի համառ ու հավատով աչքերից` թոնիրները լցված դեղին բոցերի մասին.
Եվ Փարիզը մատը խածնել էր. «Հայ երաժշտություն… նորություն… հայտնագործություն…»:

Բեռնակիրն ու սայլակն արդեն չէին երևում, փողոցում մարել էր դաշնամուրի ծլնգոցը, բայց Կոմիտասի համար դեռ մնում էր, և նա էլի հիշեց:
«Իսկ ես ե՞րբ կունենամ դաշնամուր… երաժիշտ եմ, 37 տարեկան ու դաշնամուր չունեմ»:
Չէ՛, դաշնամուր պետք էր, և ցանկանալը դավաճանություն չէր հին ու հավատարիմ նվագարանի հանդեպ: Նրան ինքը չի օտարի, տանից չի հանի դուրս: Նա կմնա, անկյունից կունկնդրի իր ու դաշնամուրի զրույցը: Կլսի ու կժպտա լարերի դեղին ժպիտով: Կլսի ու գուշակի պես կհաստատի իր ու դաշնամուրի ավետը: Երբեմն նաև կմիջամտի, կօգնի, ախր, ինքն ու նվագարանը լավ են իրարու հասկանում, հին ընկերներ են:
«Եվ դեռ երկար կընկերակցենք… Մինչև դաշնամուր ունենամ, մինչև աշխատելու բոլոր հարմարություններն ունենամ, կյանքս կանցնի»:
Դեկտեմբերի կեսն էր: Մրսած օր, և փարիզեցիները դուռ ու լուսամուտ կալել էին օրվա դեմ: Թվում էր, թե պաղ երկնքի հետ, ամեն մեկի համար ոտատակից էր ծլլում ցուրտը, շինություններից, գոց դուռ ու լուսամուտներից և ծխնելույզների շրթերից` դեկտեմբերին անջատվող ծխի քուլաներից: Հատուկենտ էին անցորդները, աչքերը կկոցած ցրտակեզ մայթերին, և Կոմիտասին ուշ դարձնող չկար: Իսկ նա, աննահանջ, սպասում էր… Չորս ժամ է ետ ու առաջ էր անում, փողոցի շրջադարձն ու ետ, շրջադարձն ու ետ…

Չորս ժամ…
Ե՛վ դրամապանակն էր մտահան արել, և՛ ճամփապահի նպատակն ու հարկը: Կար միայն կարոտյալ մեկի հետ հանդիպելու ցանկություն, կարոտյալ մի մարդու, որը ձմեռվա այդ օրը աշխարհում ամենաշատը պետք է մրսած լիներ: Թող գար, տեր դառնար այն աղոթքին, որ իր համար հայր սուրբն է արել երկրի պաղ գմբեթի տակ, աղոթել անարև առավոտից մինչև անարև արևպատոց:
Ու եկավ նա…
Դեռատի կին էր` այր մարդու բաճկոնով, այր մարդու ոտնամաններով, ճոթերը բզիկ գլխաշորով:
(Անակնկալ էր, չգիտես ինչու, մտքով չէր անցել, որ դրամապանակի տերը կարող էր կին լիներ):
«Աշխարհում, բնության դեմ սուր վերցրածները շատ են, — նորից մտածեց Կոմիտասը, — բնությունը սրան կին է երկնել, այր մարդու բեռ են բարձել ուսերին. կինը սպանում են, կնոջը ստիպում այրամարդ դառնալ»:
Դեռատի կնոջ աչքերում բողոք կար, և հույսը լացի պես կախվել էր շուրթերից ու դողում էր: Նա քայլում էր տրտում ու անվստահ, և ոտքերը, հայացքի հետքով կամուկաց շարժվում էին. հայացքի հետ դողում, աչքաթարթումի հետ կանգնում` ճլպտորում մի թիզ գետնին, մտածում աջ ու ձախ թեքվելու, ետ դառնալու մասին:
Կնոջ թափառիկ հայացքը հանդիպեց Կոմիտասին, հետո կծկվեց, կուչ եկավ ոտքերի մոտ` դարձավ գողտուկ հայացք, և նա կորածը փնտրել շարունակեց գողտուկ հայացքով ու հանկարծ զգաց, որ սալարկին կենտրոնացած հայացքը հիմա դրամապանակ չի որոնում, այլ ճիգով պահում է հենց նոր իրեն հանդիպած հայացքը և ինքը դրա իմաստն է ուզում հասկանալ:
«Աչքերը սև էին… Տխուր… Եվ…»:
Կինը լարված պահում էր Կոմիտասի դեմքը, աչքերը, հայացքը, կինը ձգտում էր աչքը չթարթել, չկորցնել այդ անծանոթ մարդու դեմքը, աչքերը, հայացքը: Ախր, դրանք խոսք ունեին, և նրան թվաց, թե խոսքն իրեն էր ուղղված:
«Աչքերը սև էին, տխուր և տխրությունը… ինձ համար էր», — սիրտ արեց մտածել, և հուզմունքից շուրթերը դողացին, ու տաք դողը հոսեց ծնկներով: Նա փորձեց բարձրացնել գլուխը` էլի նայել, բայց մի գթոտ ձեռք, որն էր Կոմիտասի հայացքը, գլխաշորի տակ մազերն էր շոյում, և կինը չուզեց շոշափել, ստուգել, պարզել չեղած տեղից մեկեն հայտնված գթասիրտ ձեռքը, որին նա, է՛հ, երբվանից սպասում էր…

Ապա կնոջ կախ գցած հայացքն առավ Կոմիտասի վերարկուի սև փեշերը, տաբատի սև փողքերը, սև ոտնամանները, որոնց վրա ասեղի պես փայլփլում էր ցուրտը, և դողը ծնկներից հասավ, շփոթեց ոտքերը: Կնոջ քայլերն ավելի չկամ դարձան, շփոթ ու չկամ, ախր, էլի մի քանի քայլ` և ինքը կանցնի այդ անծանոթ մարդու մոտով, հետո այդ տաքուկ ձեռքի փոխարեն գլխաշորի տակ կսողոսկի ցուրտը, և ինքը կմնա ձմեռնաշունչ օրվա ու կորած դրամապանակի հետ:
— Մադմուազել…
Կինը ցնցվեց: Խառնված ամեն քայլի հետ նա սպասել էր` ուր որ է կլսի այդ աչքերի ձայնը (ախր աչքերում իրեն ուղղված խոսք կար), շունչը պահած սպասել էր և Կոմիտասի ձայնի հետ ցնցվեց, դա շնչակտուր սպասման ճիչն էր:
— Մադմուազել, դուք որևէ բան կորցրե՞լ եք:
Աղջկա ոտք ու ծնկների դողը մարել էր, դարձել էր տաք թմրություն, կոպերը ծանրացել, իրար էին գալիս, և նա զգաց, որ հոգնած է, շատ է հոգնած և քնել է ուզում…

Մի տաք անկյուն լիներ… Քնել է ուզում…
— Այո՛… դրամապանակս եմ կորցրել, — ասաց ցածրաձայն:
Կոմիտասը ձեռքը տարավ գրպանը:
— Ահավասիկ: Վերցրեք, — տխուր ժպտաց, — իսկ ինչո՞ւ ուշացաք: — Աղջիկը թույլ մեկնեց ձեռքը, դրամապանակն առավ, դողացող մատներով փորձեց բացել: Դա ակամա մղում էր, պահի հետ կապ չունեցող: Կոմիտասն ափերի մեջ առավ նրա ձեռքերը:
— Բացել պետք չէ, — ասաց և ինքն իր համար ավելացրեց, — ցուրտ է…
Հետո ձեռքերը գրպանեց, թեթև խոնարհում արավ:
— Վաղը երեկոյան հայկական եկեղեցում հայկական նվագահանդես կա: Ձեզ հրավիրում եմ: Անպատճառ եկեք: Ցտեսություն:
Եվ նորեն գլուխ տվեց ու գնաց:
Աղջիկը մոլոր հայացքով հետևում էր նրան` ճկուն քայլերով հեռացող մարդուն, և մատները դրամապանակն էին շոշափում, որոնում այդ մարդու դեմքը, աչքերը, հայացքը, ձայնը: Ու երբ Կոմիտասը ետ նայեց, ժպտաց, ձեռքով արեց, աղջկա շուրթերը դողացին:

Իսկ Կոմիտասը հեռանում էր հոգում տխուր ու ծանր մի խաղաղություն: Եվ հոգում նորեն անհասկանալի մի ալիք` զեռ, կտրակցուն: Ներսում էլի աչք էր բացել, թպրտում էր իրենից թաքնված մի զգացում, որի հեռու-հեռավոր արձագանքն էր միայն տեղ հասնում, այսքանը. Կոմիտասին թվում էր, թե այդ չորսժամյա սպասումը մի քիչ ուրիշ ձևի պետք է լիներ: Ինչպե՞ս… Մի քիչ ուրիշ ձևի, ախր ինքը սպասում էր… այր մարդու, բայց կին հայտնվեց:
Նա նորից շրջվեց, նայեց, կինը դեռ կանգնած էր: Նորեն թափահարեց ձեռքը, և նորեն ականջը թմբկահարեց թուխս դրած հավքերի թպրտուքը:

Posted in Ընդհանուր

Առածներ և ասացվածքներ Քանաքեռի բարբառով

Քանաքեռի բարբառը հարուստ է առածներով և ասացվածքներով: Դրանց մի մասը տեղ է գտել Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպում:

Աշխարքը կարթացողին ա շինվել, կարդացողին էլ պիտի քանդվի:
Աչքի տեսածին ավելի պիտի հավատալ, քան բերնի ասածին:
Առաջ լուծն ու կամդ պատրաստիր, հետո գիժ մոզու ականջները բռնիր:
Ասածը մեկ ականջովդ մտավ, մյուսովը դուրս ելավ:
Առաջ դու արա, հետո ինձ խրատ տուր:
Աղոթք ունիս,քեզ համար պահի, քեզ համար արա:
Առանց պատրուքի, ուզում ես ճրագն ինքն իրան քեզ լու՞ս տա:
Անբանացնիլ թուրը կժանգոտի:
Անվարիլ հողը, թե ցանեցիր, ղուրդ ու ղուրուշ կուտի սերմդ:
Առանց ամառի պտուղդ չի հասնի:
Բանը պետք է առաջ մարդ լավ միտք անի, հետո խոսա:
Բանը գիտենալը չի, բանը անիլն ա:
Գլխիս ջրաղաց էլ աղան, թաք ըլա տեղս տաք ըլի, ձեռիս թաս, սիրտս ուրախ:
Գելն ինքն իրան ա ականթի մեջն ընկել:
Նհախ տեղը դատած մալը ուտիլը ու դատարկ քնիլը հարամ ա:
Դեղ ունիս քո գլխին արա:
Դու ուզում ես անհիմք տուն շինել:
Եղ ունիս ձեր բղղմը պահի:
Դրուստը խոսողի փափախը ծակ կըլի:
ՈՒրագն իր դեհն ա տաշում, ծառն իր տակին շվաք անում:
Ջուրն իր ճամփեն կքթնի:
Տո զուռնեն ենտեղ փչիր, որ պար եկող ըլի:
Հազար անգամ թուք ու մուր, մեկ անգամ օրինակ տուր:
Մարդ ինչ անի, էն իրա առաջը կգա:
Մենք էլ գիտենք, թե կորած էշը որ գոմում ա կապած:
Անողը պրծել ա, ասողը՝ չէ:
Արտը խախուտ, մահանեն կարկուտ:
Ծվածղի խաթեր թավի պոչն են պաչմ:
Կեղցու փորը քաղաքըմը չի կշտանա:
Դմբզով բզի կլխին չեն տա:
Կացինն իրա պոչն չի տաշի:
Տարդագ կարասը կզնգա:
Էշին թողած փալանին են ծեծոմ:
Էշն էլ էն էշն ա, փալանն ա փոխված:
Էշը նիլնիլը մի այիբ ա, վեկենալը՝ երկու:
Թող ասեն կեշ ա, թող չասեն էշ ա:
Ժամից ես եմ կալի, ըղորմի ասածը տու ես տալի:
Մոդիկ հարեվանը հեռու բարեկամիցը լավ ա:
Հարամը էկավ, հալալին կտանի:
Խուփը թոլ ա ելել, կճուճը քթել:
Դաս տվող շատ կա, հաց տվող չկա:
Ճրագը իրա տակին լիս չի տա:
Շունը շան թաթ չի ծամի:
Սուտն ասում ա, մեռելներին էլ վկա կանչեմ:
Ցորեն հացին պոզեր ունի:
Քամու պերածը քամին կտանի:
Չրի պես կնաց, ավազի պես մնաց:
Խանչալի յարեն կլավանա, լիզվի յարեն չի լավանա:

Առաջադրանք`առած-ասացվածքները դարձնել գրական հայերեն

Աշխարհը կարդացողով է կառուցվել, կարդացողով էլ կքանդվի:
Աչքի տեսածին ավելի շատ պետք է հավատաս, քան բերանի ասածին:
Առաջ լուծն ու կամդ պատրաստիր, հետո գիժ մոզու ականջները բռնիր:
Ասածը մի ականջովդ մտավ, մյուսով դուրս եկավ:
Նախ դու արա, հետո ինձ խրատիր:
Աղոթք ունես քեզ համար պահիր, քեզ համար արա:
Առանց պատրույգի, ուզում նես ճրագն ինքն իրեն լու՞յս տա:
Չոգտագործվող թուրը կժանգոտի:
Առանց վարելու հողը թե ցանեցիր, թռչունները սերմը կտանեն:
Առանց ամռան պտուղդ չի հասնի:
Մարդ պետք է նախ լավ մտածի, հետո խոսի:
Գործը իմանալը չէ, գործն անելն է:
Գլխիս ջրաղաց էլ աղան, միայն տեղս տաք լինի, ձեռքիս թաս, սիրտս` ուրախ:
Գայլն ինքն իրեն է թակարդն ընկել:
Անիմաստ աշխատածը ուտելն ու դատարկ քնելը հարամ է:
Ճար ունես, քո գլխին արա:
Դու ուզում ես անհիմք տուն կառուցել:
Յուղ ունես քո կճուճում պահիր:
Ճիշտ խոսողի գլխարկը ծակ կլինի:
Ուրագն իր փայտն է տաշում, ծառն իր տակն է ստվեր անում:
Զուռնան այնտեղ փչիր, որտեղ պարող կա:
Հազար անգամ թուք ու մրի փոխարեն մեկ անգամ օրինակ ցույց տուր:
Մարդն ինչ անի իր առաջ կգա:
Մենք էլ գիտենք, թե կորած էշը որ գոմում է կապած:
Անողը վերջացրել է, ասողը` ոչ:
Արտը անբերրի, պատճառը` կարկուտ:
Ձվաձեղի համար թավայի պոչն են պաչում:
Գյուղացու փորը քաղաքում չի կշտանա:
Բռունցքով բզի գլխին չեն հարվածի:
Կացինն իր պոչը չի տաշի:
Դատարկ կարասը կզնգա:
Էշին թողած, փալանն են ծեծում:
Էշն էլ նույն էշն է, փալանն է փոխվել:
Էշ ելնելը մի թերություն է, բարձրանալը` երկու:
Թող ասեն գեշ է, չասեն էշ է:
Մի ժամից եմ եմ գալիս, ողորմին դու ես տալիս:
Մոտիկ հարևանը հեռու բարեկամից լավ է:
Հարամը, որ գա հալալին կտանի:
Խուփը գլորվել է կչուչին գդել:
Դաս տվող շատ կա, հաց տվող չկա:
Ճրագն իրեն լույս չի տա:
Շունը շան թաթ չի կծի:
Սուտն ասում է, մեռյալներին էլ վկա կանչում:
Ցորեն հացը պոզեր ունի:
Քամու բերածը քամին էլ կտանի:
Ջրի պես գնաց, ավազի պես մնաց:
Դաշույնի հարվածը կլավանա, լեզվի կծածը չի լավանա

Posted in Ընդհանուր

Առածներ և ասացվածքներ Քանաքեռի բարբառով

Քանաքեռի բարբառը հարուստ է առածներով և ասացվածքներով: Դրանց մի մասը տեղ է գտել Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպում:

Աշխարքը կարթացողին ա շինվել, կարդացողին էլ պիտի քանդվի:
Աչքի տեսածին ավելի պիտի հավատալ, քան բերնի ասածին:
Առաջ լուծն ու կամդ պատրաստիր, հետո գիժ մոզու ականջները բռնիր:
Ասածը մեկ ականջովդ մտավ, մյուսովը դուրս ելավ:
Առաջ դու արա, հետո ինձ խրատ տուր:
Աղոթք ունիս,քեզ համար պահի, քեզ համար արա:
Առանց պատրուքի, ուզում ես ճրագն ինքն իրան քեզ լու՞ս տա:
Անբանացնիլ թուրը կժանգոտի:
Անվարիլ հողը, թե ցանեցիր, ղուրդ ու ղուրուշ կուտի սերմդ:
Առանց ամառի պտուղդ չի հասնի:
Բանը պետք է առաջ մարդ լավ միտք անի, հետո խոսա:
Բանը գիտենալը չի, բանը անիլն ա:
Գլխիս ջրաղաց էլ աղան, թաք ըլա տեղս տաք ըլի, ձեռիս թաս, սիրտս ուրախ:
Գելն ինքն իրան ա ականթի մեջն ընկել:
Նհախ տեղը դատած մալը ուտիլը ու դատարկ քնիլը հարամ ա:
Դեղ ունիս քո գլխին արա:
Դու ուզում ես անհիմք տուն շինել:
Եղ ունիս ձեր բղղմը պահի:
Դրուստը խոսողի փափախը ծակ կըլի:
ՈՒրագն իր դեհն ա տաշում, ծառն իր տակին շվաք անում:
Ջուրն իր ճամփեն կքթնի:
Տո զուռնեն ենտեղ փչիր, որ պար եկող ըլի:
Հազար անգամ թուք ու մուր, մեկ անգամ օրինակ տուր:
Մարդ ինչ անի, էն իրա առաջը կգա:
Մենք էլ գիտենք, թե կորած էշը որ գոմում ա կապած:
Անողը պրծել ա, ասողը՝ չէ:
Արտը խախուտ, մահանեն կարկուտ:
Ծվածղի խաթեր թավի պոչն են պաչմ:
Կեղցու փորը քաղաքըմը չի կշտանա:
Դմբզով բզի կլխին չեն տա:
Կացինն իրա պոչն չի տաշի:
Տարդագ կարասը կզնգա:
Էշին թողած փալանին են ծեծոմ:
Էշն էլ էն էշն ա, փալանն ա փոխված:
Էշը նիլնիլը մի այիբ ա, վեկենալը՝ երկու:
Թող ասեն կեշ ա, թող չասեն էշ ա:
Ժամից ես եմ կալի, ըղորմի ասածը տու ես տալի:
Մոդիկ հարեվանը հեռու բարեկամիցը լավ ա:
Հարամը էկավ, հալալին կտանի:
Խուփը թոլ ա ելել, կճուճը քթել:
Դաս տվող շատ կա, հաց տվող չկա:
Ճրագը իրա տակին լիս չի տա:
Շունը շան թաթ չի ծամի:
Սուտն ասում ա, մեռելներին էլ վկա կանչեմ:
Ցորեն հացին պոզեր ունի:
Քամու պերածը քամին կտանի:
Չրի պես կնաց, ավազի պես մնաց:
Խանչալի յարեն կլավանա, լիզվի յարեն չի լավանա:

Առաջադրանք`առած-ասացվածքները դարձնել գրական հայերեն

Աշխարհը կարդացողով է կառուցվել, կարդացողով էլ կքանդվի:
Աչքի տեսածին ավելի շատ պետք է հավատաս, քան բերանի ասածին:
Առաջ լուծն ու կամդ պատրաստիր, հետո գիժ մոզու ականջները բռնիր:
Ասածը մի ականջովդ մտավ, մյուսով դուրս եկավ:
Նախ դու արա, հետո ինձ խրատիր:
Աղոթք ունես քեզ համար պահիր, քեզ համար արա:
Առանց պատրույգի, ուզում նես ճրագն ինքն իրեն լու՞յս տա:
Չոգտագործվող թուրը կժանգոտի:
Առանց վարելու հողը թե ցանեցիր, թռչունները սերմը կտանեն:
Առանց ամռան պտուղդ չի հասնի:
Մարդ պետք է նախ լավ մտածի, հետո խոսի:
Գործը իմանալը չէ, գործն անելն է:
Գլխիս ջրաղաց էլ աղան, միայն տեղս տաք լինի, ձեռքիս թաս, սիրտս` ուրախ:
Գայլն ինքն իրեն է թակարդն ընկել:
Անիմաստ աշխատածը ուտելն ու դատարկ քնելը հարամ է:
Ճար ունես, քո գլխին արա:
Դու ուզում ես անհիմք տուն կառուցել:լ
Յուղ ունես քո կճուճում պահիր:
Ճիշտ խոսողի գլխարկը ծակ կլինի:
Ուրագն իր փայտն է տաշում, ծառն իր տակն է ստվեր անում:
Զուռնան այնտեղ փչիր, որտեղ պարող կա:
Հազար անգամ թուք ու մրի փոխարեն մեկ անգամ օրինակ ցույց տուր:
Մարդն ինչ անի իր առաջ կգա:
Մենք էլ գիտենք, թե կորած էշը որ գոմում է կապած:
Անողը վերջացրել է, ասողը` ոչ:
Արտը անբերրի, պատճառը` կարկուտ:
Ձվաձեղի համար թավայի պոչն են պաչում:
Գյուղացու փորը քաղաքում չի կշտանա:
Բռունցքով բզի գլխին չեն հարվածի:
Կացինն իր պոչը չի տաշի:
Դատարկ կարասը կզնգա:
Էշին թողած, փալանն են ծեծում:
Էշն էլ նույն էշն է, փալանն է փոխվել:
Էշ ելնելը մի թերություն է, բարձրանալը` երկու:
Թող ասեն գեշ է, չասեն էշ է:
Մի ժամից եմ եմ գալիս, ողորմին դու ես տալիս:
Մոտիկ հարևանը հեռու բարեկամից լավ է:
Հարամը, որ գա հալալին կտանի:
Խուփը գլորվել է կչուչին գդել:
Դաս տվող շատ կա, հաց տվող չկա:
Ճրագն իրեն լույս չի տա:
Շունը շան թաթ չի կծի:
Սուտն ասում է, մեռյալներին էլ վկա կանչում:
Ցորեն հացը պոզեր ունի:
Քամու բերածը քամին էլ կտանի:
Ջրի պես գնաց, ավազի պես մնաց:
Դաշույնի հարվածը կլավանա, լեզվի կծածը չի լավանա

Posted in Ընդհանուր

Պարապմունք 8

Պարապմունք 8.
Թեմա՝ Երկու անհայտով երկու առաջին աստիճանի հավասարումների համակարգեր {

Դիտարկենք հետևյալ խնդիրը:
Խնդիր։ Հայտնի է, որ եղբոր ու քրոջ տարիքների տարբերությունը 3 է, իսկ գումարը՝ 15։ Քանի՞ տարեկան է եղբայրը և քանի՞ տարեկան՝ քույրը։

 Լուծում։

 Պետք է գտնել երկու անհայտ մեծություններ՝ եղբոր տարիքը և քրոջ տարիքը։ Ենթադրենք եղբայրը x տարեկան է, իսկ քույրը՝ y տարեկան։ Քանի որ նրանց տարիքների տարբերությունը 3 է, ապա
x − y = 3,
իսկ քանի որ եղբոր և քրոջ տարիքների գումարը 15 է, ապա
x + y = 15  (2)

 Որոնելի x և y թվերը պետք է բավարարեն միաժամանակ երկու հավասարումներին։ Այսպիսի դեպքերում ասում են, որ տրված է x և y երկու անհայտով երկու հավասարումների  համակարգ՝

Այս համակարգի համար կարելի է ընտրել այսպիսի թվերի զույգ՝ x = 9, y = 6, որն էլ կհանդիսանա համակարգի լուծում։
Հետևաբար եղբայրը 9 տարեկան է, քույրը՝ 6 տարեկան։
Պատասխան՝ 9 և 6 տարեկան։
Լուծել  x և y երկու անհայտով երկու առաջին աստիճանի հավասարման համակարգը, նշանակում է գտնել բոլոր այն (x; y) թվազույգերը, որոնք միաժամանակ  և՛ առաջին, և՛ երկրորդ հավասարումների համար լուծումներն են:

Առաջադրանքներ։
1.
Փորձեր կատարելով գտիր համակարգի լուծումը։

ա)  {9+1=10
      {9-1=8

բ)  { 3+2-5=0
    {3-2-1=0

գ)  {7+5-12=0
    {7-5-2=0

դ)  {2+20=22
    {20-4=16

ե)  {10+4=14
    {2-1=1


2. Պարզեք՝ (−3; 1) թվազույգը համակարգի լուծո՞ւմ է.
ա) { x + y − 3 = 0
    { x − y + 4 = 0 

բ) {  -6 − 3 − 1 = 0
    { 3x + 4y + 5 = 0

Լուծում չէ

3. Համակարգի յուրաքանչյուր տողով գրեք հավասարման  գործակիցները և ազատ անդամները.
ա) { 2x + 3y + 1 = 0, Գործակից 2․3 ազատ անդամ 1
      {−x + y = 0, գործակից -1, 1 ազատ անդամ 0

բ)  { 3x − 2y − 4 = 0 գործակից 3, -2 ազատ անդամ -4
      {−2x − 6 = 0 գործակից -2, ազատ անդամ -6

գ) { −3x − 2y + 7 = 0, գործակից -3, -2 , ազատ անդամ 7
  {−4x − 5 = 0, գործակից -4, ազատ անդամ -5

դ) { 2x + 5 = 0 գործակից 2, ազատ անդամ 5
    { 2y + 4 = 0 գործակից 2, ազատ անդամ 4

4. Ցույց տվեք, որ (−2; 1) թվազույգը համակարգի լուծում չէ.
  ա) { 2x − y + 5 = 0,
      {2x + 5y − 1 = 0,

  բ) {x + y − 3 = 0;
      {3x − 4 = 0

լուծում չէ

5. Ելնելով տված պայմանից, կազմեք երկու անհայտով երկու առաջին աստիճանի հավասարումների համակարգ.
ա) երկու թվերի գումարը 7 է, իսկ տարբերությունը՝ 2,
x+y=7
x-y=2
բ) երկու թվերի տարբերությունը 12 է, իսկ գումարը՝ 27։
x-y=12
x+y=27

6.Կազմեք երկու անհայտով առաջին աստիճանի հավասարում հետևյալ պայմանից.
ա)Երկու թվերի գումարը հավասար է 10,
x+y=10
բ)2լ կաթը և 3 բատոն հացը միասին արժեն 990 դրամ։
2x+3y=990

7. Կազմեք երկու անհայտով առաջին աստիճանի հավասարում հետևյալ պայմանից,  առաջարկեք որևէ լուծում․
ա)Երկու թվերի գումարը հավասար է 20
x+y=20
x=12,y=8
բ)3 կոնֆետը և 4 թխվածքաբլիթը միասին արժեն 1800 դրամ։
3x+4y=1800
x=200
y=300
8. Լրացուցիչ։
b-ի ի՞նչ արժեքի դեպքում (1,4) թվազույգը bx-7y-3=0 հավասարման լուծում է։
b-28-3=0
b=28+3=31