Posted in Գրականություն7

Զատական ասիկներ

Կարմիր արև քեզ, ախպեր,

Աստծու բարև քեզ, ախպեր:

Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:

Զատիկ, զատիկ, նավակատիկ, արի նստի մեր տան մոտիկ:

Զատկեզատի~կ է, նավակատի~կ է, չամչեհատի~կ է:

Տի~զ- տի~զ, Ակլատիզ, Մազդ բիզ-բիզ, Ակլատիզ:

Ակլատիզը փետելով զատիկը շուտ չես բերի:

Հավը կուտե հատիկ-հատիկ, ծով ձմեռեն կելնի Զատիկ:

Դռան առաջ հերկեցինք,

Զատկի ձվեր ներկեցինք,

Դրկցին ողջույն տվեցինք:

Լուսնյակն անուշ, հովն անուշ,

Հում կաթի պաղ սերն անուշ:

Մարիա՛մ խաթուն,

Մարիա՛մ խաթուն,

Իջի մեր տուն, իջի մեր տուն,

Ես քեզ կտամ նուշի կթոն /միջուկ/:

Ունեցողի համար ամեն օր Զատիկ է:

Զատիկն առանց ձվի չի լինի:

Ակլատիզը փետելով զատիկը շուտ չես բերի:

Posted in Ընդհանուր

Լաբ․աշխ․Լծակի հավասարակշռության պայմանի ուսումնասիրումը

Աշխատանքի նպատակը․փորձով ստուգել, թե ուճերի և նրանց բազուկների ինչ հարաբերակցության լծակը կմնա հավասարակշռության մեջ։

Անհրաճեծտ սարքեր և նյութեր․լաբորատոր լծակ, ամրակալան, բեռների հավաքածու, չափաքանոն,ուժաչափ։

Աշխատանքի ընթացքը․
Լծակը ամրացնում ենք ամրակալանին այնպես, որ այն ազատ պտռտվի ամրացված առանցքի շուրջը։Լծակի ծայրերի մանեկների պտտման միջոցով լծակը հավասարակշռեցի հորիզոնական դիրքով:Լծակիպտտման առանցքից որոծակի հեռավորությամբ լծակի աջ բազուկից կախում ենք երկու ծանրոց։ Լծակի ձախ բազուկի վրա գտա այն տեղերը որտեղից կախելով A1 ծանրոց B2 ծանրոց G3 ծանրոց աջ կողմի երկու ծանոցի առկայությամբ լծակը եղավ հավասարակշռության մեջ։Չափեցի այդ տեղերի և պտտման առանցքի հեռավորությունները՝ այսինքն բազուկները-l:Յուրաքանչուր փորձի համար հաշվեցի ուժերի հարաբերությունը և բազուկների հարաբերությունը։
Լծակի կանոնն է․
Լծակը կմնա հավասարակշության մեջ եթե նրա վրա ազդող ուժերի մոդուլները հակադարձ համեմատական են այդ ուժերի բազուկներին։

Posted in Գրականություն7

Զատկական խորհրդանիշներ

Զատկի խորհրդանիշ ձուն ներկում են կարմիր: Երբ Մարիամ Աստվածածինը ձու է բերում Հիսուսի համար, և տեսնում է , որ նրան խաչել են, լացում է և նրա արցունքներին է խառնվում նաև Հիսուսի արյունը և թափվում է ձվերի վրա:

 Տոնի ամենատարածված խորհրդանիշը ներկված ձուն է: Հիմնականում օգտագործվում է կարմիր գույնը, որպես Քրիստոսի թափած արյան խորհրդանիշ: Իսկ որտեղի՞ց է առաջացել ձու ներկելու սովորույթը:

Գինին այն խմիչքն է , որը Հիսուսը խմել է իր աշակերտների հետ և որով թրջել է հացը և բաժանել նրանց:

Չամչով փլավի մեջ բրինձը մարդիկ են , իսկ չամիչը Հիսուսի աշակերտներն են, որոնք պետք է տարածեն Հիսուսի խոսքը:

Զատիկի չամիչով փլավի բրինձը խորհրդանշում է ժողովրդին, իսկ չամիչը` հոգևորականներին:

Խորհրդանիշ է նաև ձուկը, որովհետև Հիսուսը իր աշակերտների հետ նաև ձուկ է կերել:

Պասխա կոչվող թխվածքը նույնպես դնում են զատկի սեղանին, այն խորհրդանշում է Հիսուսի փշե պսակը, այս թխվածքի վրա սովորաբար քունջութ են լցնում , որ փշի տեսք տա:

Posted in Գրականություն7

Ձատկական խաղեր և երգեր

Զատիկ. Ձվախաղեր,  խաղեր

Զատկի տոնին բնորոշ են ձվախաղերը: Այդ օրվան հատկապես սպասել են երեխաներն ու երիտասարդները, ովքեր Զատկին նախորդող կիրակի՝ Ծառզարդարի տոնին, կարկաչա ածելով, երգելով տնետուն են շրջել և Զատկի տոնին խաղալու համար ձվեր հավաքել: Զատկին տներում, բակերում ինքնաբերաբար կազմակերպվող ձվախաղերից ամենատարածվածն ու խորհրդանշականը ձու կռվեցնելն է եղել՝ ծայրերը (քթերը) միմյանց խփելու եղանակով: Տարածված են եղել նաև ձվով բախտագուշակություն անելու, պտտեցնելով քթի վրա երկար պահելու, սեղմելով ձվի ամրությունը փորձելու, ձուն դիպուկ գլորելու խաղերը:

Ձուկոտրոցի

Ձուկոտրոցին խաղում են երկուսով: Մրցակիցներից յուրաքանչյուրը խաշած, բայց չկոտրված ձու պետք է ունենա: Խաղի նպատակն է՝ պարզել, թե ում ձուն է ավելի ամուր: Խաղացողներից մեկը ձուն պետք է բռնի ափի մեջ՝ բութ մատի և ցուցամատի օղակմամբ, չծածկելով ձվի քիթը, իցկ մյուսը պետք է աշխատի իր ձվի քթով հարվածել խաղընկերոջ ափի մեջ բռնած ձվի քթին այնպես, որ դիմացինի ձուն կոտրվի: Խաղի կանոնները.

  1. Ձու կռվեցնողները բանավոր կամ վիճակ գցելով պարզում են, թե ով է ձուն բռնողը կամ հարվածողը:
  2. Հարվածող կողմը պարտավոր է հարվածը ձվի ճիշտ ծայրամասին ուղղել:
  3. Նախ կռվեցնում են ձվերի սուր քթերը և դրանից հետո միայն, երբ այդպիսի պայմանավորվածություն է եղել, կռվեցնում են բութ քիթը բութի կամ հաղթող ձվի սուր քիթը՝ պարտված ձվի սուր քթի հետ:
  4. Հաղթողը տիրանում է ջարդված ձվին: Որպես կանոն, այս ձվախաղին նախորդում է ձու կռվեցնողների՝ իրենց ձվի գովաբանությունը: Պարծենում են, թե քանի օր են ձուն աղի մեջ պահել, թե ինչպես է այդ ձուն շատ ձվեր կոտրել և այլն: Մինչ բուն կռվին անվնելը, կռվեցնողները նախ ստուգում են՝ արդյո՞ք կեղծ չի հակառակորդի ձուն (հում ձուն դատարկելով՝ «հմուտները» մեջը լցնում են մոմ, ձյութ), ատամին խփելով ցուցադրաում են իրենց ձվի ամրությունը, կատակով կամ լուրջ առաջարկում են փոխանակել ձվերը և նոր կռվեցնել:

Ձուգլդորիկ

Այս խաղը սովորաբար խաղում են ծայրերն արդեն կոտրված, շահած ձվերով: Օրվա երկրորդ կեսին են խաղում, քանի որ օրվա այդ ժամին արդեն չջարդված ձվեր համարյա թե չեն մնում: Խաղում են թեք տեղանքում: Խաղի նպատակն է՝ ձուն բլրակի գագաթից գլորելով դիպցնել մինչ այդ մրցակիցների գլորած ձվերից որևէ մեկին և այդպիսով ձու շահել: Խաղը սկսելուց առաջ խաղացողները, իսկ դրանց թիվը կարող է նույնիսկ տասնհինգ, քսանը լինել, վիճակով պարզում են խաղի մեջ մտնողների հերթականությունը:

Խաղի կանոնները.

  1. Առաջին ձուն գլորողից հետո հաջորդ ձուն գլորողները փորձում են իրենց ձուն այնպես գլորել, որ այն դիպչի մինչ այդ գլորած և բլրի թեք լանջերում կամ ստորոտում անշարժ դիրքում գտնվող որևէ ձվի:
  2. Այն խաղացողին, ում հաջողվել է գլորելով խփել ներքևում գտնվող ձվին, իրավունք է վերապահվում վերցնել խփված ձուն և մեկ անգամ ևս գլորել:
  3. Խփված ձվի տերը համարվում է պարտված և խաղից դուրս է մնում կամ էլ խաղի մեջ է մտնում նոր ձվով:
  4. Ըստ հերթի՝ մինչև վերջ ձվերը գլորելուց հետո առաջին ձուն գլորող մասնակիցը և ըստ հերթի՝ մյուսները (եթե ձուն չեն տարվել) իրավունք ունեն վերցնել իրենց արդեն գլորած ձուն և նորից գլորել:
  5. Խաղավարտին, երբ խաղացողների թիվն արդեն խիստ կրճատված է լինում, իսկ ձվերի դիպչելու հավանականությունը՝ պակասած, մասնակիցները կարող են կնքել հետևյալ պայմանը՝ բոլոր ձվերը կվերցնի նա, ով ձուն գլորելիս անշարժ ձվերից ցանկացածին կդիպցնի:
  6. Արգելվում է գլորվող ձվին այս կամ այն եղանակով բնական ընթացքից շեղելը:

Ձվարշավ 

Այս խաղը նույնպես սովորաբար կոտրված ձվերով են խաղում: Խաղացողները՝ 2 – 4 հոգի, թեք տարածք են ընտրում և բարձունքից միաժամանակ իրենց ձվերը գլորում: Ում ձուն որ հեռու գլորվի, նա էլ հաղթող է ճանաչվում և մյուսների ձվերը «հավաքում»: Ձվերը միաժամանակ և նույն տեղից գլորելու նպատակով խաղացողներից մեկը ձեռքի ձգված ափը ուղղահայաց գետնին է հպում, ապա բոլոր մասնակիցները իրենց ձվերը կողք-կողքի, այս ափ-պատնեշի ետևում են շարում: Ձեռքը հեռացնելուն պես, ձվերը բարձունքից ցած են գլորվում՝ ձվարշավի տպավորություն թողնելով:

Ձուպտտոցի  

Խաղի համար մեկին դատավոր են ընտրում, որի հրահանգ տալուն պես որևէ հարթ մակերեսին փորձում են սուր քթի վրա միաժամանակ պտտեցնել ձվերը: Ում ձուն ավելի երկար պտտվի, նա էլ հաղթող է ճանաչվում և մյուս բոլոր խաղացողների ձվերը շահում: Երբեմն, վեճերից խուսափելու նպատակով հաղթողին այլ կերպ են որոշում՝ ելնելով ոչ թե ձվի՝ քթի վրա երկար ժամանակ պտտվելուց, այլ վերջինիս անշարժանալով:

«Չիքչիք», «Աղամաղամ»

Ավագ շաբաթվա չորեքշաբթի օրվա՝ «Չիք, չիք», «Աղամ, աղամ» ծիսական խաղ

Ավագ շաբաթվա չորեքշաբթի հիմնովին մաքրել են տները, ամեն վատ, չար, պիղծ, հիվանդություն, կեղտ «չիք են արել»: Շուշեցի աղջիկները այդ օրը խաշխաշ հարելու քարը գետնին են քսել ու ասել.

Չիք, չիք, մուկը չիք,

Չիք, չիք, լուն չիք,

Չիք, չիք, կարիճը չիք,

Չիք, չիք, չարակամը չիք,

Չիք, չիք, հիվանդությունը չիք,

Չիք, չիք, օձը չիք…

Զանգեզուրում չիքը հարց ու պատասխանի ձևով էր արվում: Նախ` ամբողջ տունը դատարկել են, ապա կանանցից մեկը, քարը ձեռքն առած, բարձրացել է կտուրն ու երդիկի մոտ կանգնել, իսկ մյուսը` տան ներսում` երդիկի տակ: Տանիքին կանգնածը քարը տանում էր բերում երդիկի շուրջն ու հարցնում.

— Աղամ, աղամ…ի՞նչն աղամ:
— Մուկն աղա:

— Աղամ, աղամ…ի՞նչն աղամ:
— Քունջ ու պուջախի տակերն աղա…

Մարդիկ հմայական արարողությամբ ձգտել են ոչնչացնել չարը, անցանկալին:

Նախակրթարանում 5 տարեկանների հետ «Չիք, չիք», «Աղամ, աղամ» խաղը սաների հետ խաղալիս հարցն այնպես պետք է ձևակերպել, որ նրանց համար հասկանալի լինի և պատասխանը լինի չթելադրված: Նախ, բացատրել խաղի իմաստը, ընդհանուր հարցեր տալ՝ ի՞նչն են ուզում, որ չլինի, ի՞նչն է նրանց խանգարում խաղալիս, դրսում, տանը, խմբում: Ընդհանրապես, այդ տարիքի երեխան ազատ է իրեն ծանոթ, տվյալ դեպքում՝ դաստիարակի ներկայությամբ: Այս խաղը կարելի է խաղալ ոչ միայն Ավագ շաբաթվա չորեքշաբթի, այլև ցանկացած պահի: Ի դեպ, երբ խաղում են, դիտողության փոխարեն «չիք» են անում ու «աղում» ընթացքում իրար խանգարող, աղմկող սաների աղմուկը, շշմածությունը, լացը, անկարգությունը և այլն: Եվ ստացվում է խաղ՝ խաղի մեջ: Այսպես, ծիսական խաղը դառնում է հետաքրքիր, մտնում կյանք և դառնում ամենօրյա խաղ:

Ձուկոտրոցի

Ձուկոտրոցին խաղում են երկուսով: Մրցակիցներից յուրաքանչյուրը խաշած, չկոտրված ձու պետք է ունենա: Խաղացողներից մեկը ձուն պահում է ափի մեջ՝ բութ մատի և ցուցամատի օղակմամբ, չծածկելով ձվի քիթը, իսկ մյուսը պետք է աշխատի իր ձվի քթով հարվածել խաղընկերոջ ափի մեջ բռնած ձվի քթին այնպես, որ դիմացինի ձուն կոտրվի: Որից հետո «կռվեցնում» են ձվի բութ քթերը:

Առաջինը – Խնոցի,

Երկրորդը – Հարեցի:

Միասին –   Հոփփը, լըփփը (կրկնում են 6 անգամ)

Զըմփը, դըմփը (6անգամ)
Ծափը, ծըփը(6անգամ)

  1. — Խնոցի,
    — Հարեցի.
    Թանը հանի` քամեցի,
    Սրսուռ չորթան շինեցի,
    Եղով ապուր եփեցի,
    Պետոն ուզեց` տփեցի:
  2. -Խնոցի, խնոցի,
    Գցեցի ու բռնեցի,
    Տարա — բերի` զարկեցի,
    Հրեցի, չխչփեցի,
    Հարեցի, հա, հարեցի,
    Դեղին կարագ հանեցի:
  3. — Խնոցի,
    — Հարեցի.
    Լըփը, ըփը, լըրընգա,
    Դե տար, դե բեր, տըրընգա.
    Թև տու, թև առ,
    Զըրընգա:

կրկնակ.-

Կրկնակը կարելի է կատարել` հերթով իրար փոխանցելով կրկնվող բառերը: Խաղի ավարտից անմիջապես հետո, երգում են  «Հարի, հարի, խնոցի» երգը:

  «Խնոցիհարոցի» — 2

Երկուսով կանգնում են մեջք – մեջքի, թևերն հագցնում իրար մեջ: Նրանցից մեկը թեքվում է առաջ` մյուսին շալակելով ու ոտքերը գետնից կտրելով: Նույնն էլ անում է մյուսը: Խաղում են ռիթմի մեջ` ասելով.

— Խնոցին հա հարեմ,
Շալակեմ` սար հանեմ:

— Խնոցին հա հարեմ,
Շալակեմ` գետն անցնեմ:

— Խնոցին հա հարեմ,
Շալակեմ` դաշտ  տանեմ:

— Խնոցին հա հարեմ,
Կաթ ու մածուն կերցնեմ:

Կարելի է նույնն անել` ասելով.

-Խնոցի, հարոցի, թանը` քեզ, կարագը` մեզ:

Երգացանկ

  • Անուշ, անուշշ
  • Բարով եկար, այ Զատիկ
  • Գնացեք տեսեք
  • Զարկ բոլոճիկ
  • Զնգլիկ
  •  Խնկի ծառը ծաղկել է
  • Կարկաչա
  • Ախ, գարուն է
Posted in Ընդհանուր

Գործնական աշխատանք

1. Գտիր տրված բառերի հնչյունափոխված արմատների անհնչյունափոխ ձևերը:

Թզուկ- թիզ
խճավազ-խիճ
մշտադալար-միշտ
հրանման-հուր
հուզական-հույզ
փշրանք-փշուր
կրթասեր-կիրթ
ձիթապտուղ-ձեթ
մրջնաբույն-մրջյուն
խնկաման-խունկ
կրաման-կիր
բնավեր-բույն
ալրափոշի-ալյուր

2. Որտեղ անհրաժեշտ է, գծիկի փոխարեն գրիր հ տառը:

Անշնորհք, խորհուրդ, նիրհել, նժդեհ, նշխար-, խոնարհվել, նախագահ, ընդ-առաջ, արհեստ, ընդամենը, ընդհանուր, օրհնություն, արհամարհել, հայթ-այթել, ապաշխար-ել, աշխարհակալ:

3. Բառաշարքում ընդգծել բայերը՝ 8 բայ:

Արևագալ, թնդալ, ցախավել, զգալբղավել, ջահել, հմայել, ավել, շողալ, ձնհալ, շրխկալ, կոշկաթել, ծավալ,  գդալ, սխալ, համակարգել, հողմարգել, ծամթել, ճնշել, անվայել:

4. Կապակցության իմաստը արտահայտիր գոյականով:

Բարին կամեցող- բարեկամ
բլուրների շարք-բլրաշարք
գարու հաց-գարեհաց
երթևեկության ուղի-երթուղի
զենք կրող-զինակիր
զույգերով պար-զուգապար
ժամանակ անցկացնելը-ժամանց
դեմքի նկար-դիմանկար
չմուշկներով վազելը-չմշկավազք
պատվեր տվողը-պատվիրատու
լուր բերողը-լրաբեր

5.Բառաշարքում առանձնացնել 5 թվական:
Քառապատիկ, զրովաթսունմեկերորդ, եռակի, տասներկու-տասներկո, ությնյակ, յոթական, չորսբոլորը, երկու հինգերորդ, միավոր:

6. Բառաշարքում ընդգծել հինգ ածական:

Խոշոր, անձրև, անտառ, քնքուշխեղճ, աղանձ, բարձր, պաստառ, բողոք, արգավանդ:

7. Բառաշարքում առանձնացնել գոյականներն ու ածականները:

Գոյականներ-ավանդ, բլիթ, հողակոշտ, գեղեցկություն, գորգ, հարազատ, աղմուկ, հայրենիք

Ածականներ-երջանիկ, չքնաղ, տխուր, բոբիկ, սիրելի, դատարկ, հարազատ, կարմրավուն, մայրենի

8.Հետևյալ բառերից սոսկական` ան, են, ն, չ ածանցների օգնությամբ կազմիր ածանցավոր բայեր:

Ծեր-ծերանալ
հարց-հարցնել
կիպ-կպչել
մահ-մահանալ
գեղեցիկ-գեղեցկանալ
վախ-վախենալ
մոտ-մոտենալ
բազում-բազմանալ
կանգ-կանգնել
կույր-կուրանալ
ոչինչ-ոչնչանալ
ուրախ-ուրախանալ
առաջ-առաջանալ

9.Տրված բայերը ածանցման միջոցով դարձնել բազմապատկական, ( ատ, ոտ կոտ, տ)

Մրել-մրոտել
պատռել-պատառոտել
ցատկել-ցատկոտել
կտրել-կտրատել
նստել-նստոտել
պոկել-պոկռտել
կոտրել-կոտրատել
թռչել-թռչկոտել
խոցել-խոցոտել
մորթել-մորթոտել
գրել-գրոտել

10.Տրված բայերը ածանցման միջոցով դարձնել պատճառական,(ացն, եցն, ցն

Պայթել-պայթեցնել
նստել-նստեցնել
խմել-խմեցնել
խոսել-խոսեցնել
հիշել-հիշեցնել
հագնել-հագցնել
իջնել-իջեցնել
քնել-քնեցնել
մեծանալ-մեծացնել
փախչել-փախցնել
դողալ-դողացնել
խաղալ-խաղացնել
վախենալ-վախեցնել
թռչել-թռցնել
ծիծաղել-ծիծաղեցնել
փայլել-փայլեցնել
առաջանալ-առաջացնել
կարմրել-կարմացնել
կատաղել-կատաղեցնել

Posted in Ընդհանուր

Книга Гарри Поттер

Сейчас я вам расскажу о книге “Гарри Поттер”. Книга была написана британской писательницей Джоан Роулинг. Жанр книги фэнтези, драма, мистика и триллер.

Потеряв родителей, Гарри Поттер живет с семьей своей тети, где над мальчиком издеваются, унижают и чуть ли не морят голодом. Но когда Гарри исполняется одиннадцать, его приглашают в Хогвартс, невероятную школу, где могут учиться только мальчики и девочки с исключительными магическими способностями.

Здесь Гарри Поттера ждет совершенно новая жизнь, полная невероятных приключений и испытаний.

Are the Harry Potter movies being rebooted? | Euronews
Posted in Ընդհանուր

Հայոց լեզու 07.04

236. Ընդգծված պատճառական բայաձևերը փոխարինի՛ր հոմանիշներով:
Հասկանալ տվեց (հասկացրեց), որ ինքն այլևս չի հավատում նրա խոսքին:
Հրեշին միայն իր հաստատակամությամբ ու համառությամբ հեռանալ տվեց (հեռացրեց) այդ կողմերից:
Իմանալ տվեց (իմացրեց),  որ շուտով գալու է:
Զգացրեց (զգալ տվեց), որ այլևս չի ուզում խոսել:
Վտանգի մասին բոլորին զգուշացրեց (զգուշանալ տվեց), որ քաղաքից հեռու չգնան:

237. Սխալ կազմած պատճառական ձևերը դո՛ւրս  գրիր և ուղղի՛ր:

Վախեցնել տալ, խոսել տալ, բարկանալ տալ, համոզեցնել, ապրեցնել տալ, ներեցնել, փրկեցնել, նախանձել տալ, թվացնել, փայլեցնել, բանեցնել տալ, հայտարարել տալ, անել տալ, ցավեցնել տալ, ափսոսել տալ, սիրել տալ, մտածեցնել, ճանաչեցնել, պայթեցնել տալ, խնդրել տալ:

Վախեցնել տալ-Վախեցնել
ապրեցնել տալ-ապրել տալ
բանեցնել տալ-բանեցնել
ցավեցնել տալ-ցավել տալ
պայթեցնել տալ-պայթել տալ

238. Սխալ կազմած պատճառական ձևերը գտի`ր և ուղղի՛ր:

Առավոտից իրիկուն, հետո էլ նորից միրչև առավոտ աշխատեցնել է տալիս, մինչև որ մշակն էլ չի դիմանում: Զգացնել տվեց, որինքը բնավ էլ համաձայն չէ մեր որոշմանը: Մեզ այսքան սպասեցնել տվեց, ինքն իր համար ման է գալիս: – Հասկացնել կտամ, թե ես ով եմ,- զայրացած գոռգոռում էր նա: Երբ բոլոր ընդդիմախոսներին լռել տվեց ու համոզեց, սկսեց ուրիշ բանի մասին խոսել:

Աշխատեցնել է տալիս-աշխատել է տալիս

Զգացնել տվեց-զգացրեց

Սպասեցնել-սպասեցրեց

Հասկացնել կտամ-հասկանալ կտամ

Posted in Ընդհանուր

Ծուխ առանց կրակի

Փորձի գործընթացը։

Սկզբում վերցնում ենք ֆիլտրը տեղադրում ենք երկաթե տակացու վրա և ֆիլտրի վրա լցնում (KMno4)-Մարգանցովկա) ջուր և գլիցերին և այդ ամենը իրա հետ խարռնելուց սպասում ենք և առաջանում է ծուխ այնուհետև կրակ։

Posted in Երկրաչափություն 7

Պարապունք 40

  1. Պնդումներից յուրաքանչյուրի դիմաց նշել ճիշտ է, թե՞ սխալ.(1 միավոր)
  1. եթե ∠B = ∠C, ապա  AB = AC ճիշտ է
  2. եթե ∠C < ∠A, ապա AB < BC ճիշտ է
  3. եթե AC > BC, ապա ∠A > ∠B սխալ է
  4. АBC եռանկյան մեջ  տեղի ունի այս անհավասարությունը՝  AC< AB+ BC ճիշտ է

 2. 18 սմ պարագծով եռանկյան  մեջ AB= 7սմ, AC = 6սմ։
Նշվածներից որն է ճիշտ.       (1 միավոր)

  1. ∠A= ∠C > ∠B սխալ է
  2. ∠C < ∠B< ∠A սխալ է
  3. ∠A > ∠B > ∠C սխալ է
  4. ∠A > ∠C> ∠B սխալ է

 3. Ո ՞ր տվյալներով ABC  եռանկյուն  գոյություն  ունի.                                                             (1 միավոր)

  1. ∠A = 92Օ, ∠C = 88° սխալ է
  2. ∠A = 32°, ∠B=97°, ∠C = 41° սխալ է
  3. AB = 6, AC =11, BC= 5 սխալ է
  4. AB= 4,  AC = 11, BC= 14 ճիշտ է

4. Հավասարասրուն  եռանկյան պարագիծը 29 սմ է, իսկ մի կողմը՝ 7 սմ։ Գտնել եռանկյան անհայտ կաղմերը։                                                  
(1 միավոր)

(29-7)։2=11,11

5.ABC  հավասարակողմ  եռանկյան  AC կողմի  վրա նշված է М միջնակետը։ Գտեք АBM եռանկյան ամենամեծ կողմը։         
(1 միավոր)

AB

6. Ուղղանկյուն եռանկյան  սուր անկյուններից մեկը 22 աստիճան է։ Համեմատեք ուղղանկյուն եռանկյան  կողմերը։
(1 միավոր)

Ամենափոքր կողմը 22° դիմացի էջն է իսկ ամենամեծ կողմը ներքնաձիգ։

7.ABC  եռանկյան AE  կիսորդը և BH բարձրությունը հատվում են Օ կետում։  Գտնել AOH եռանկյան բոլոր անկյունները նշել  AOH եռանկյան ամենափոքր կողմը, եթե  
∠A= 52° 
(1 միավոր)

26°,90°,64° ամենափոքր կողմը OH