Posted in Ընդհանուր

Իմ ընկեր Շառլը

Իմ ընկեր Շառլը շատ բարի , ընկերասեր, խելացի , և տաղանդավոր տղա է։ Մենք աշխատում ենք շատ ուշադիր լինել Շառլի նկատմամբ, որովհետև նա ունի մեր կարիքը։ Շառլը նեղվում է աղմուկից։ Նա տարբերվում է մեզանից չնչին բնավորություններով։ Մենք աշխատում ենք նրան տալ այն գիտելիքները, որոնք մեզ տվել են ուսուցիչները։ Նա շատ է սիրում նկարել, խաղալ իր ընկերների հետ ։ Շառլը շատ է սիրում սովորել տարբեր նոր բաներ և շատ է ուրախանում, որ իր ընկերները մոտենում են և նրա հետ հավասար գրում, կարդում, նկարում ենք։ Շառլը շատ գեղեցիկ, բարձրահասակ և շագանակագույն մազերով մի գեղեցիկ տղա է, ով սիրում է նորությունները փորձարկել

Սա մեր ընկեր Շառլն է
Սա նրա նկարներից մեկն է

Posted in Ընդհանուր

Իմ ընկերները

Նրանք երկուսն են և ես կնակարագրեմ նրանց ։

Իմ լավ ընկերները

Ես ունեմ երկու շատ լավ և անբաժան ընկերներ ։ Նրանց հետ ես ծանոթացել եմ 2018 -19 ուսումնական տարվա ընթացքում: Ես սկզբում ավելի մտերիմ եմ եղել նրանցից մեկի հետ, իսկ մյուսի հետ 4 -րդ դասարանում ավելի մտերմացա։ Երկրորդ ընկերոջս հետ, լինում են ժամանակներ, որ մենք կռվում ենք, բայց դա տևում է ընդամենը միքանի րոպե, որովհետև մենք անբաժանելի ենք։ Այս ամառ մենք պատրաստվում ենք հանդիպել միասին և պլանավորենք մեր անելիքները։ Նրանք կողիս են ամեն հարցում։ Իմ ընկերները շատ խելացի են և երբ պետք է, հասկանում են պահի լրջությունը իմ կարծիքով բոլոր մարդիկ ունեն թերություններ, բայց դու պետք է նրա հետ միասին հաղթահարես այն ։

Posted in Ընդհանուր

Իմ դպրոցը

Իմ դպրոցը ինձ միայն գիտելիք չի տալիս ։ Սովորեցնում է՝ ինչպես լինել հոգատար մեր ընկերների հանդեպ, ինչպես մեր հոգատարություը դրսևորենք բնության ու մեր միջավայրի հանդեպ։ Մեր դպրոցում կան երեխաներ, ովքեր մեզնից տարբերվում են և մենք չպետք է անտեսենք, պետք է ուշադիր լինենք նրանց հանդեպ, որպեսզսի նրանք չտարբերվեն մեզնից, մենակ չմնան։ Նաև հոգատար ենք նրանով, երբ ճամփորդում ենք հավաքում ենք էնտեղի աղբը, դպրոցում հանգանակություններ ենք անում, տարբեր ընտանիքների ենք օգնում, որոնք մեր կարիքը ունեն։ Օրինակ՝ ջերմոցից հավաքում ենք կանաչիներ կամ այլ բանջարեղեններ և տանում ենք վաճառելու իսկ հավաքված գումարը տալիս ենք դպրոցին, որպեսզի պատրաստեն ուտեստներ և տան մանկապարտեզի երեխաներին։ Անցած անգամ մենք հավաքեցինք կանաչիներ և տարանք մեդիակենտրոն և տանելու ընթացքում ընկեր Գոհարը ավելացրեց մեր պատրաստած մագնիսները ։

Եղեք հոգատար, որովհետև այդ հգատարությանը պետք է բոլորին։ Մարդիկ կան, ովքեր չեն գնահատում քո հոգատարությունը, բայց դու պետք է ապացուցես նրանց, որ քո վարքը իրենցից կախված չէ ։ Մենք Սեբաստացի ենք ։ Հոգատարությունը ապացուցեք ձեր արարքով, սրտով, ցույց տվեք, թե ինչքան բաց է ձեր սիրտը մարդկանց հանդեպ ։

Posted in Ընդհանուր

Ճամփորդություն Ֆիոլետովո գյուղ

Ապրիլի 24 –  ին 5.1 դասարանը ճամփորդեց Ֆիոլետովո գյուղ։ Առաջին կանգառը Հրազդանն էր, որտեղ գտնվում էր Ծովինարի կամ Աղբյուրակի ջրամբարը ։ Մեր երկրորդ կանգառը եղավ Դդմաշեն գյուղի Սուրբ Թադևոս եկեղեցում, որտեղ մենք երգեցինք հոգևոր երգեր մի քանի աղգիկների հետ ։ Նրանց տվացինք ուսումնական ժամերգության թերթիկներ, նրանք սկսեցին մեզ հետ հավասար երգել։ Եկեղեցին շատ մեծ էր և առաստաղը շատ բարձր էր,  որը վերանորոգել էին մի քանի տարի առաջ, երբ եկեղեցուց դուրս եկանք նստեցինք լանջին և սկեցինք նախաճաշել ։  Նախաճաշելուց հետո շարժվեցինք Սեվանա լիճ   հավաքեցինք  խխունջներ և նկարվեցինք, ջուրը շատ սառն էր և հաճելի։ Հետո արդեն շարժվեցինք  Ֆիոլետովո՝ մոլոկանների գյուղ։

Այնտեղ կար դպրոց, որում սովորում էին 173 աշակերտ, ծանոթացանք այնտեղի երեխաների հետ   երգեցինք բակում, խաղացինք աքլորակռիվ և այլ խաղեր, հետո մտանք դպրոց և տեսանք այնտեղի դասարանները, որտեղ կային լայն գրատախտակներ, որոնց վրա մենք նկարեցինք և գնացինք տնօրենի սենյակ։ Հետո  այնտեղի երեխաները գնացին տուն, իսկ մենք մնացինք և սկսեցինք խաղալ, արեցինք պիկնիկ և տղաները պատրաստվում էին ֆուտբոլի մրցույթի ։ հետո մտանք ուսուցչանոց և բոլոր աղջիկներին նվիրեցին  ծաղիկներ և թեյ, որը ուրցով էր ու շատ համեղ։ Երբ արդեն օրը մթնում էր մենք գնացինք գյուղով   շրջելու ։ Շատ  լավ օր ունեցանք ինձ շատ դուր եկավ այս ճամփորդությունը ։

Սա այնտեղի երեխաներն են
Posted in Ռուսերեն

Как я провела лето

Сочинение на свободную тему

Лето провела в селе Куртан, лето я провожу там. Летом бывают месяцы, когда отдыхаю в Анапе, в Анапе езжу на море. Я видела там рыбу, разные растения, а потом мы ходили в дом к одной из наших родственниц. Меня укусила пчела, но я не плакала, потому что в первый раз меня укусила пчела в пустыне. Я люблю путешествовать по миру. Я очень люблю лето, потому что много гуляю и провожу время со своими сестрами. Мы играем, пьем свежий сок на воздухе и играем. Мы любим собак, путешествуем, помогаем тете. Бывают дни, когда моя невестка приезжает к нам домой и остается. Мы занимаемся спортом. Вот почему я люблю лето. Мне нравится играть в воде. Этим летом я собираюсь побывать во Франции, у моей тети.

Posted in Ընդհանուր

Վարդավառի լիճ

Արհեստական լիճը ստեղծվել է դեռևս մ.թ.ա. 8-րդ դարում, Արգիշտի Ա-ի օրոք։ Լճում կա հուշաքար, որտեղ նշված է, որ շուրջ 3 հազարամյակ, առաջ Արգիշտի թագավորը կառուցել է այս լիճը և կոչել Արգիշտի ծով։ Նա այն կառուցել է Էրեբունի բերդաքաղաքը Հրազդան գետից հոսող և այստեղ կուտակվող ջրով ապահովելու համար։ 1578թվականին լիճը վերանորոգվում է Երևանի կառավարիչ Մեհմեդ Թոխմախ խանի կողմից և անվանում Թոխմախի լիճ։ Լճի հատակը և եզրերը բետոնապատվել են։ Ստեղծվել է գեղեցիկ այգի։ Խորհրդային ժամանակաշրջանում լիճը անվանվեց կոմունիստական կուսակցության երիտասարդական թևի պատվին Կոմերիտմիության լիճ, 2000 թվականից՝ Վարդավառի լիճ։

Posted in Բնագիտություն

Բնագիտություն

Կենդանիները, բույսերի նման, շատ բազմազան են: Նրանք տարբեր­վում են չափերով, կան շատ մեծ կենդանիներ, հսկաներ ե փոքր կենդանի­ներ՝ անզեն աչքով անտեսանելի: Հսկաներից է ծովերում և օվկիանոսնե­րում ապրող կապույտ կետը, որի մարմնի երկարությունր կարող է հասնել 33 մետրի, իսկ զանգվածր՝ 150 տոննայի:

Կենդանիները միմյանցից տարբեր­վում են արտաքին տեսքով, մարմնի ձևով և մասերով, ծածկույթով, դրա գունավորմամբ, շարժումներով, վարքով կամ կենսակերպով և այլն:

Դիտելով՝ չեք շփոթի անձրևորդը, սեն­յակային ճանճը, մեղուն, թիթեռը, այս կամ այն ձուկը, գորտը, թռչունը, շունն ու կատուն: Նրանք ունեն այնքան շատ և հստակ տարբերություններ, որ նույնիսկ արտաքին տեսքով հեշտությամբ միմյանցից տարբերվում են: Կենդանիներն ունեն նաև տարբեր ներքին կառուցվածք:

Կենդանիների մի մասն ապրում է ջրում, մյուսը՝ ցամաքում: Հայտնի են հողում ապրող կենդանիներ: Կան կենդանիներ, որոնք վարում են օդա­յին կենսակերպ, թռչում են կամ ապրում մեծ բարձրություններում: Կան նաև այնպիսիները, որոնք ապրում են մյուս կենդանի օրգանիզմներում՝ բույսերում կամ կենդանիներում, մարդու օրգանիզմում: Տարբեր միջավայ­րերում ապրելու և զարգանալու, սնվելու կամ բազմանալու համար կենդա­նիներն ունեն հարմարանքներ:

Կարելի է ասել, որ կենդանիների բազմազանությունը պայմանավոր­ված է այն տարբեր միջավայրերով, որտեղ նրանք ապրում են: Որոշակի տարածքում ապրող կենդանիների բազմազան խմբերր միասին անվանում են ֆաունա:

Հայաստանի ֆաունան հարուստ է: Հայաստանում մեծ է կենդանինե­րի բազմազանությունը, քանի որ մեր տարածքում կան բարձր սարեր և ան­մատչելի լեռներ, դաշտավայրեր և բացատներ, գեղեցիկ լճակներ, սառնո­րակ աղբյուրներ և ջրվեժներով գետակներ և այլ հատվածներ: Դրանք միմյանցից շատ են տարբերվում, յուրաքանչյուր տարածքին բնորոշ են իր պայմանները: Կենդանիներն էլ ունեն իրենց ապրելու տարբեր պայմաննե­րը։

Posted in Ընդհանուր

Ծերունի հրեշտակը

Լուրը գնում է հասնում Արան թագավորին: Զարհուրում է ծերունի թագ•ավորը իր ոսկի գահի վրա: Հրաման է հանում, կանչում, հավաքում իր տերության աշխարհք տեսած ծեր ու բազմափորձ մարդկանց, գիտուններին ու իմաստուններին, ասում է.
— Ձեզանից ո՞վ է տեսել կամ ո՞վ է իմացել էս տեսակ մի բան, էսպես մի տեսիլք: Էս ի՞նչ պատիժ է, որ գալիս է ինձ ու իմ աշխարհքի վրա: Ի՞նչ ճար ու հնար գիտեք, որ իմ Այգին կրկին էն անուշ դրախտը դառնա, գազան դարձած մարդիկ էլ դառնան բարի մարդիկ:
Ոչ ոք ոչինչ չի իմանում: Ու թագավորը քառասուն օր, քառասուն գիշեր ժամանակ է տալիս, որ գնան էս ցավի պատճառն ու ճարն իմանան: Գնում են: Քառասուն օր, քառասուն գիշեր, հետո հետ են գալիս, թե` թագավորն ապրած կենա, չգտանք: Թագավորը մենակ փակվում է իր պալատում ու միտք է անում: Էս միտք անելու ժամանակ հանկարծ նրա առջև հրաշքով հայտնվում է մի սպիտակահեր՝ ոտից գլուխ սպիտակ հագած, երկարամորուս հսկա ծերունի: Ասում է.
— Արան թագավոր, քո ցավի ճարը Հազարան Հավքն է, որ երգում է հազար ձենով ու հազար ձևով ու երգի հետ բուրյան մշտադալար վարդ է թափում փնջերով: Եթե Հազարան Հավքը մի օր արշալույսին երգի քո Այգում, Այգին կկանաչի, փուշը վարդ կծաղկի նորից նոր, ու այգեպան քո ծառաները, որ դարձել են գել ու արջ, նորից կդառնան մարդիկ՝ ազնիվ, լավ ու բարի մարդիկ:
— Բայց ո՞ր երկրում, ո՞ր անտառում, ո՞ր սարում է երգում Հազարան Հավքը,- հարցնում է Արան թագավորը:
— Միշտ երջանիկ, կախարդական, անկոխ, անմեռ աշխարհքում,- պատասխանում է ծերունին ու քամի դառնում, չքվում թագավորի աչքից:

Posted in Ընդհանուր

Արեգն ու եղբայրները գնում են՝ Հազարան Հաւքը որոնելու

Արան թագավորը երեք որդի է ունենում` մեծ,  միջնեկ, փոքր: Փոքրի անունն Արեգ է լինում: Թագավորը կանչում է որդիներին: Որդիքը գալիս են, գլուխ են վեր բերում, առաջին կանգնում: Ասում է.
— Այ որդիք, տեսնո՞ւմ եք, մեր տերության զարդն ու փառքը փչացավ: Մեր այգու միակ ճարն ու հնարը Հազարան Հավքն է, որ ապրում է Կախարդական աշխարհքում: Կտրիճ տղերք եք, նժույգները նստեք, զենքերն առեք, գնացեք Կախարդական աշխարհքը, Հազարան Հավքը գտեք, որ մեր Այգում երգի, որ նորից փուշը վարդ դառնա, գազանը` մարդ:
Հետո միտք է անում ու ավելացնում.
— Իսկ դու, Արեգ, դեռ փոքր ես, մնա տանը :
Մեծ տղեն ու միջնեկ տղեն ձի են նստում, ճամփա ընկնում: Փոքր ախպերն էլ է ուզում գնա, չեն թողնում: Բայց չի լինում. ինչ անում-չեն անում, չեն կարողանում հետ պահել. սա էլ վեր է կենում նրանց հետևից գնում: