Posted in Ընդհանուր

Գործնական քերականություն

1.Տրված կապակցություններում ընդգծված բառերով փոխաբերական իմաստով բառակապակցություն կազմիր:
Օրինակ՝ մաքուր սրբիչ-մաքուր հոգի
լուսավոր սենյակ-լուսավոր ապագա
բարձր սար-բարձր տրամադրություն
սև գրիչ-սև հումոր
տափակ տանիք-տափակ մտքեր
սուր դանակ-սուր միտք
ծանր իր-ծանր մթնոլորտ
խոր ձոր- խոր իմաստ

2. Կետերի փոխարեն գրիր ածանցներ:
Օրինակ՝ վազ.- վազք, վազորդ
արմավ.-արմավենի
ուժ.-ուժային, ուժեղ
հարսն.- հարսնացու,հարսիկ
տենչ.-տենչանք
գործ.-գործիչ, գործիք
մետաղ.-մետաղյա, մետաղական
խռով.-խռովք, խռովկան
փայլ.-փայլուն, փայլակ
վերջ.-վերջույթ, վերջին
հոտ.-հոտավետ, հոտած
հուր.-հրոտ, հրեղեն
խնձոր.-խնձորենի, խնձորուտ

3.Լրացրու ա հոդակապ ունեցող բառերի՝
ա. առաջին բաղադրիչները՝ ազգանվեր, քաղաքաբնակ, արևածաղիկ, մնջախաղ, մանկատուն, նվագախումբ:
բ.  երկրորդ բաղադրիչները՝ մարդասեր, հացամթերք, զարդատուփ, հողաթափ, օդաչու, նավակատիք:

Posted in Գրականություն7

Միամիտ գեղցու խելոք աղջիկը

Հին ժամանակով Լոռու գեղերից մնում ապրում էր մի պառավ մարդ։ (Ասենք թե էդ գեղը հենց հայի Գյառ-Գյառն էր)։ Նա ուներ էրկու աղջիկ։ Մինը մարդու էր տվել Փամբակում, մինն էլ տանն էր։ Էդ տան աղջիկը շատ խելոք էր, տնարար ու շատ էլ սիրուն։ Խելքով ու շնորհքով սաղ գեղումը գովական էր։ Էնպես շնորհքով ձեռք ուներ, էնպես սուր միտք, որ ամենքը ասում էին, թե նրա շնորհքը տվովի ա, աստվածատուր ա, թե նա իմաստուն ա ու հնարագետ։ Մի օր աղջիկը ասավ հորը.

— Ապի, գնա տես մեծ քիրս, փեսեն, էրեխեքը ո՞նց են ու խաբարը բեր։

Ալևորը վեր կացավ, գնաց Փամբակ, մի քանի օր մեծ աղջկա մոտ կացավ ու ետ էկավ։ Ճամփին նրան ռաստ էկան էրկու ջահել տղա։ Երբ հասան Փամբակա ջրին, նրանցից մինը ասավ.

— Հայրիկ, ջրի վրա կարմունջ չկա, արի մինս ու մինս կարմունջ դառնանք, մեկելներն էլ վրովն անց կենան։

Ալևորը զարմացավ, ասեց.

— Այ որդի, ոնց որ տեսնում եմ, դու֊ք խելոք տղերք եք, ամա հիմի էնպիսի սարսաղ բան եք ասում, էդ ո՞նց կլինի։ Մի մարդ կարա՞ էս ջրի վրա կարմունջ դառնա։

Էդ տղերքն էլ բան չասին: Չիմն էլ բոբիկացան ու ջուրն անց կացան։ Երբ որ հասան Դվալա սարին, նրանցից մինն ասավ.

— Հայրիկ, էս սարը շատ բարձրն ա։ Մենք մինչև սարի գլուխ հասնիլը շատ կբեզարենք։ Արի մինս ու մինս նարդիվան դառնանք, մեկելներս էլ վրովը բարձրանանք սարը։

— Այ որդի,— ասավ ալևորը,— Էլի մի սարսաղ բան ասեցիր, մի մարդ կարա էս եքա սարին նարդիվան լինի՞։

Անծանոթ տղերքը էլ բան չասացին, բարձրացան Դվալա սարը. էդ սարի գլխից Լոռին ոտքիդ տակին ա, թամաշ արին, ի՞նչ տեսան. սար ու ձոր ալ ու ալվան ծաղիկի մեջ կորած, դեզերն էլ կանաչ արտերով, անդ ու անտառով զուգված զարդարված։ Չորս կողմը սարեր, կլոր պար բռնած, մեջտեղը ձորեր՝ խոր ու ահռելի, աջ ու ձախ կտրած։

Դվեր եկան Դվալա սարից։ Մայիս ամիսն է, արտերն եկել, հասկեր էին քշել ու ցնծին էին տալիս։ Մի լավ արտի կշտով անց կենալիս էդ տղերանցից մինն ասավ.

— Հայրիկ, յարաբ էս արտի տերը սրա ցորենը կանանչ ա կերել, թե պտի հնձի, կալսի ու հետո ուտի։

Ալևորը զարմացավ, ասավ.

— Այ որդի, էլի մի սարսաղ բան ասեցիր, ախար արտը կանանչուց կուտվի՞։ Մին չի որ չհասնի, չհնձեն, չկալսեն, չչորացնեն ու տանեն ջաղացումը աղան, եդնա հաց անեն, ո՞նց կարան ուտեն։

Տղերքն էլի սուս կացան։

Երբ հասան գեղը, մութն ընկել էր, նրանք հալիվորին հարցրին.— էս գեղումը ո՞վ կա, որ մեզ ղոնախ ընդունի։

— Գնացեք,— ասավ,— Խամցոնց տունը, նրանք գյուռ օջախ են ու ղոնախասեր։

Էն տղերքը գնացին՝ Խամցոնց, ալևորն էլ էկավ իրա տուն։ Աղջիկը հարցրեց.

— Ապի, քիրս ո՞նց էր, էրեխեքը, մեր փեսեն ո՞նց էին։

— Շատ լավ էին բալա ջան, քեզ ու հարցնողանցը շատ բարով էին անում:

— Է, լավ, ապի, գնացիր աշխարհ ման էկար, էլ ուրիշ ի՞նչ տեսար, ի՞նչ իմացար, պատմի տենանք։

— Ի՞նչ պետք է անեի, այ բալա, աշխարք ա էլի, ով ունի՞ ուտում ա, խմում, քեֆ անում։ Ով չունի՝ վայ ա տալի իր սև օրը, արին քրտինք ա անում, որ մի կտոր չոր հաց ունենա։ Հա, էսօր ճամփին ինձ ընկերացան էրկու ջահել տղա, ամա խոսելիս մի էրկու սարսաղ բան ասին։

Ու ալևորը պատմեց կարմունջի բանը։ Աղջիկը ասավ,— Ապի, դու շատ միամիտն ես, նրանք քեզ կապանք են ասել, դու գլխի չես ընկել։ Դու նրանց սարսաղ ես ասել, ամա նրանք սարսաղ չեն։

— Բա ո՞նց որդի, մի մարդ կարա՞ եքա ջրին կարմունջ դառնա։

— Է, ապի, երբ նա ընենց ասավ, դուն էլ կասեիր. «Ես ծեր եմ, որդի, չեմ կարող կարմունջ դառնալ, մինդ ու մինդ կարմունջ դառեք, ես էլ վրովն անց կենամ»։ Էն վախտը նրանցից մինը կբոբիկանար, քեզ կշալակեր, ջուրն անց կկտցներ. նա կդառնար քեզ համար կարմունջ։

— Ղորթ որ է,— գլխի ընկավ ալևորը,— էդ լավ, ասենք, ամա մի մարդ կարա՞ Դվալա սարին նարդիվան դառնա՞։

Ու պատմեց նարդիվանի բանը։

— Է, ապի,— ասավ աղջիկը,— էլի գլխի չես ընկել։ Երբ նա էդպես ասավ, դուն էլ կասեիր. «Ես ծեր եմ, որդի, կարալ չեմ նարդիվան դառնալ, մինդ ու մինդ նարդիվան դառեք, ես էլ վրովը բարձրանամ սարը»։ Էն վախտը նրանցից մինը կսկսեր մի լավ հեքիաթ, յա մի պատմություն, դուն էլ ականջ կանեիր ու սարը հենց կբարձրանայիր, որ չէիր իմանալ, թե ոնց բարձրացար։ Էդ կդառնար քեզ համար նարդիվան։

— Ղորթ որ է,— ասավ հալիվորը,— էդ էլ ես լավ ասում։ Լավ, էդ ասենք էդպես։ Ամա արտը կանանչունց կուտվի՞։

— Է, ապի, ապի,— ասաց աղջիկը,— էս հասարակ կապանքն էլ չես գլխի ընկել։ Ախար մի մարդ երբ պարտքով ա վարում, ցանում, որ հնձի, կալսի, պարտքատերը կգա, կտանի, ուրեմն, նա արտը կանանչուց ա կերել։ Իսկ էն մարդը, որ իրա աշխատանքով ա վարել ու ցանել, նա, իհարկե, որ հնձի, կալսի՝ ամբարը կլցնի ու ինքը կուտի։ Բա էն տղերքը ի՞նչ էլան, ապի,— հարցրեց աղջիկը։

— Գնացին Խամցոնց տուն, բալա։

— Էհ, ապի, էստեղ էլ կացինը քարովն ես տվել։ Ախար նրանք ի՞նչ կմտածեին։ Չէին ասի՞լ էս մարդուն իսկի հասկացողություն չուներ։ Սաղ օրը նրանց հետ ճամփա ես էկել։ Անծանոթ մարդիկ քեզ հետ էկել են քու գեղը։ Բա դու տուն չունեի՞ր, մի կտոր հաց չունեի՞ր, մի էրկու տեղաշոր չունեի՞ր, որ քու ճամփի ընկերներին համեցեք էիր արել քու տունը, քան թե վեր ես ունում՝ ղրկում ուրիշներին։ Որ էդ բանը իմանան, մենք ծիծաղատեղ կդառնանք մարդկանց աչքին։

Ու աղջիկը ձեռաց մի եղալի կլոր գաթա թխեց, տասներկու հատ էլ ձու էփեց, բոխչումը կապեց ու ասավ.— Ապի, էս տար էն տղերանցը տուր, ասա. աղջիկս նեղացավ, որ ձեզ իմ տունը չեմ կանչել, հիմի ձեզ համար էս ղրկել ա, անուշ արեք։

Ալևորը բոխչեն վեկալավ գնաց, ամա միտն էկավ, որ բան չի կերել՝ սոված ա, մի ձուն կլպեց, գաթի պռնկիցն էլ մի քիչ կտրեց, կերավ, նոր բոխչեն բերեց էն տղերանցը։

Տղերքը գլխի ընկան, որ աղջիկն էլ իրանց ա կապանք ղրկել.— Էս ո՞նց ա, հայրիկ,— ասեց մեկը,— ձեր աշխարհումը տարին տասնմեկ ամիս ունի՞։ Լիսնյակն էլ օրապակաս ա՞։

Հալիվորը էլի բան չհասկացավ, էկավ տուն, ասավ.

— Մի սարսաղ բան էլ հիմի ասին, թե ձեր տարին տասնմեկ ամիս ա ու լիսնյակն էլ՝ օրապակաս։

— Է՜, ապի, ապի, ինձ խայտառակ արիր։ Բերանդ կրակ էր ընկե՞լ։ Ի՞նչ կլիներ, որ ճամփին ձուն չէիր կերել ու գաթի պռնկիցն էլ չէիր կտրել։

Միամիտ ալևորը որտեղի՞ց հասկանար, որ աղջիկը իր կապանքովը ասել ա տղերանցը, որ իրա տարիքը թամամել ա ու ինքն էլ թամամ լուսնի պես հասած ա։

Մեկել օրը աղջիկն ասեց.

— Ապի, գնա, էն տղերանցը համեցեք արա մեր տունը, թող գան քու օջախումը մի կտոր հաց կտրեն։

Ալևորը գնաց հրավիրեց։ Տղերքը էկան։ Նրանք սրտով ուզում էին միամիտ ալևորի խելոք աղջկանը տեսնել։ Աղջիկը նրանց շատ քաղաքավարի ընդունեց, ասավ.

— Շատ ցավում եմ, որ իմ հերը ձեր ասածները չի հասկացել, ձեզ պես ճամփի ընկերներին իր տունը չի հրավիրել, հիմի ես խնդրում եմ մեր մի կտոր հացը կտրեք ու հետո բարով գնաք ձեր ճամփեն։

Աղջիկը նրանց հետ զրից էր անում, հետն էլ կերակուրը պատրաստում, հացի թադարեք տեսնում, դուս ու տուն անում։

Տղերքը տեսան, որ աղջիկը համ շատ խելոք ա, համ իմաստուն ա, համ էլ շատ սիրուն ա։ Համա չեն հասկանում. շատ ամաչելուցը, թե մորուց ա՝ աչքերի մինը վախտ-վախտ շլվում ա։ Տղերանց մեկը ասավ.— Օթախը շատ լավն ա, ամեն բան կարգին սարքին, ամա ափսոս, որ բուխարիկը մի քիչ ծուռն ա։

Աղջիկը գլխի ընկավ, որ խոսքն իր մասին ա, ետ դառավ ու քաղաքավարի ասաց.

— Սեր պատվական ղոնախներ, դուք բուխարիկի ծռնությունը թողեք, նրան թամաշ արեք, թե ծուխը ինչքան կանոնավոր ա դուրս տանում։

Տղերքը խելքամաղ են լինում աղջկա շնորհքի, տեսքի ու խելքի վրա։ Նրանցից մինը առաջ ա գալիս ու ասում.— Խանում աղջիկ, մենք ճամփորդ չենք, ես էս երկրի իշխանի որդին եմ, սա էլ իմ ընկերն ա։ Մենք շորներս փոխել ենք, ման ենք գալի, որ ժողովրդի չարն ու բարին իմանանք։ Դրա հետ ես մի նպատակ էլ ունեմ. ուզում եմ ինձ համար խելոք մի նշանած ճարեմ: Հիմի քեզնից լավը սաղ աշխարհումը չեմ գտնի։ Դու ես, որ կաս ինձ համար։ Թե դու համաձայն ես, ձեռքդ տուր, մենք հույս աստծու՝ բախտավոր կլինենք։

Աղջիկն էլ շատ հավանեց տղին։ Սրանք նշանվեցին, հետո պսակվեցին ու իրանց մուրազին հասան։

Առաջադրանք:
Քո ընտրությամբ հեքիաթից մի հատված դարձրու գրական հայերեն:

— Է, ապի,— ասավ աղջիկը,— էլի գլխի չես ընկել։ Երբ նա էդպես ասավ, դուն էլ կասեիր. «Ես ծեր եմ, որդի, կարալ չեմ նարդիվան դառնալ, մինդ ու մինդ նարդիվան դառեք, ես էլ վրովը բարձրանամ սարը»։ Էն վախտը նրանցից մինը կսկսեր մի լավ հեքիաթ, յա մի պատմություն, դուն էլ ականջ կանեիր ու սարը հենց կբարձրանայիր, որ չէիր իմանալ, թե ոնց բարձրացար։ Էդ կդառնար քեզ համար նարդիվան։

Թարգմանություն

— Է, հայրիկ,— ասաց աղջիկը,— էլի գլխի չես ընկել։ Երբ նա այդպես ասաց, դու էլ ասեիր. «Ես ծեր եմ, որդի, չեմ կարող աստիճան դառնալ, մեկնումեկդ աստիճան դարձեք, ես էլ վրայով բարձրանամ սարը»։ Այդ ժամանակ նրանցից մեկը կսկսեր մի լավ հեքիաթ, կամ մի պատմություն, դու էլ կլսեիր ու սարն այնպես կբարձրանայիր, որ չէիր հասկանա, թե ոնց բարձրացար։ Դա կդառնար քեզ համար աստիճան։
Դուրս գրիր բարբառային բառերը, գրիր դրանց համարժեք գրական հայերենը և կազմիր փոքրիկ բառարան:

Մնում-մեկում

գեղ-գյուղ

սաղ- ամբողջ

տվովի-տված

ասավ-ասաց

քիրա-քուրս

խաբար-լուր

կացավ-մնաց

ռաստ եկան-հանդիպեցին

ջահել-երիտասարդ

կարմունջ-կամուրջ

մինս ու մինս-մեկնումեկս

մեկելները-մյուսները

սարսաղ-ծիծաղելի

չիմ-ամբողջ

անց կացան-անցան

կբեզարենք-կհոգնենք

նարդիվան-աստիճան

վրովը-վրայով

եքա-մեծ

թամաշ արին-նայեցին

դվեր եկան-իջան

կշտով-կողքով

յարաբ-արդյոք

ղոնախ-հյուր

գյուռ-առատ

արին-արյուն

ամա-բայց

ղորթ-ճիշտ

տեղաշոր-անկողին

յեղալի-յուղոտ

տղերանցը-տղաներին

վեկալավ-վերցրեց

բողչա-կապոց

թադարեք-պատրաստություն

շլվում-շեղվում

օթաղ-սենյակ

խանում-տիկին

ճարել-գտնել

սաղ-ամբողջ

մուրազ-երազանք

պսակվել-ամուսնանալ

Posted in Ընտրություն 7

Marie Curie

Marie Curie c. 1920s.jpg
Maria Salomea Skłodowska 7 November 1867 was a Polish and naturalized-French physicist and chemist who conducted pioneering research on radioactivity. She was the first woman to win a Nobel Prize, the first person and the only woman to win the Nobel Prize twice, and the only person to win the Nobel Prize in two scientific fields. Her husband, Pierre Curie, was a co-winner on her first Nobel Prize, making them the first ever married couple to win the Nobel Prize and launching the Curie family legacy of five Nobel Prizes. She was, in 1906, the first woman to become a professor at the University of Paris.
 In 1895 she married the French physicist Pierre Curie, and she shared the 1903 Nobel Prize in Physics with him and with the physicist Henri Becquerel for their pioneering work developing the theory of “radioactivity”—a term she coined. In 1906 Pierre Curie died in a Paris street accident. Marie won the 1911 Nobel Prize in Chemistry for her discovery of the elements polonium and radium, using techniques she invented for isolating radioactive isotopes.
Under her direction, the world’s first studies were conducted into the treatment of neoplasms by the use of radioactive isotopes. In 1920 she founded the Curie Institute in Paris, and in 1932 the Curie Institute in Warsaw; both remain major centres of medical research. During World War I she developed mobile radiography units to provide X-ray services to field hospitals.
Marie Curie died in 1934, aged 66, at the Sancellemoz sanatorium in Passy (Haute-Savoie), France, of aplastic anemia from exposure to radiation in the course of her scientific research and in the course of her radiological work at field hospitals during World War I] In addition to her Nobel Prizes, she has received numerous other honours and tributes; in 1995 she became the first woman to be entombed on her own merits in the Paris Panthéon, and Poland declared 2011 the Year of Marie Curie during the International Year of Chemistry. She is the subject of numerous biographical works, where she is also known as Madame Curie.
Posted in Ընդհանուր

Ատոմ քիմյա

Սովորել `էջ 47-51

Դուք արդեն գիտեք, որ ֆիզիկական մարմինները կազմված են նյութերից։ Հարց է ծագում, իսկ ինչի՞ց են կազմված նյութերը։ 

Դեռևս 2500 տարի առաջ (Ք.ա.Vդար) հույն փիլիսոփա Դեմոկրիտն արտահայտել է այն միտքը, որ բոլոր նյութերը կազմված են մանրագույն, անտեսանելի, անբաժանելի, հավերժ շարժվող մասնիկներից, որոնց նա անվանել է ատոմներ (ատոմ բառը հունարենից թարգմանած նշանակում է անբաժանելի)։

XVIII դարում  հստակեցվեց, որ նյութերի մեծ մասը կազմված է մոլեկուլներից, իսկ մոլեկուլներն իրենց հերթին բաղկացած են ատոմներից:

Դեռևս 20 -րդ դարում ֆիզիկոսները ապացուցել են,որ ատոմը ֆիզիկապես բաժանվում է այսպես կոչված տարրական մասնիկների:

Սակայն այս խնդրի ուսումնասիրությամբ զբաղվում է ֆիզիկան, իսկ քիմիան ուսումնասիրում է նյութերն ու քիմիական ռեակցիաները, որոնցում ատոմները չեն բաժանվում: 

Ատոմը նյութի փոքրագույն, քիմիապես անբաժանելի մասնիկն է:
Հետաքրիր է իմանալ, թե ատոմների ի՞նչ տեսակներ կան, ինչո՞վ են դրանք տարբերվում և ինչո՞վ նման։ Մարդկությանն այսօր հայտնի են ատոմների 110 -ից ավելի տեսակներ։ Դրանց մեծ մասը հանդիպում է բնության մեջ, իսկ որոշ մասը ստացվել է արհեստական եղանակով՝ միջուկային ռեակցիաների արդյունքում։

Ջոն Դալթոնը մշակել է ատոմային տեսություն, որտեղ ընդհանրացրել է տարբեր ատոմների մասին տեղեկությունները: Տեսության էությունը հետևյալն է՝
ատոմները նյութի փոքրագույն մասնիկներն են, որոնք անհնար է բաժանել բաղադրիչ մասեր, փոխարկել մեկը մյուսի կամ ոչնչացնել:
միևնույն քիմիական տարրի ատոմներն ունեն նույն կշիռը, տարբեր տարրերի ատոմներ ունեն տարբեր կշիռներ:
քիմիական փոխազդեցության հետևանքով ատոմները միանում են պարզ կամ ամբողջ թվերի հարաբերակցությամբ
Քիմիական ռեակցիաների ընթացքում ատոմները չեն անհետանում և նոր ատոմներ չեն առաջանում, այլ մի նյութի բաղադրությունից անցնում են մեկ այլ նյութի մեջ:
Յուրաքանչյուր տեսակի ատոմ մյուսներից տարբերվում է չափով, զանգվածով, կառուցվածքով և հատկություններով։
Ատոմների յուրաքանչյուր առանձին տեսակը կոչվում է քիմիական տարր։
Յուրաքանչյուր տարր ունի իր անունը, պայմանական նշանը և տարբերվում է մյուսներից։ Օրինակ, ատոմների որոշակի տեսակը կոչվում է երկաթ քիմիական տարր, մեկ այլ տեսակը` թթվածին քիմիական տարր, մեկ ուրիշը` ածխածին և այլն։
Պարզ նյութերը կազմված են մեկ քիմիական տարրի ատոմներից:
Բարդ նյութերը կազմված են տարբեր քիմիական տարրերի ատոմներից: Նրանց նաև անվանում են քիմիական միացություններ:
Քիմիական տարրերի ատոմները միանալով տարբեր հարաբերակցությամբ՝ առաջացնում են միլիոնավոր քիմիական միացություններ, ճիշտ այնպես, ինչպես ցանկացած այբուբենի սահմանափակ թվով տառերի տարբեր դասավորությամբ կազմվում են անթիվ բազմությամբ բառեր։

Posted in Ընդհանուր

Հայոց լեզու առաջադրանքներ գրքից

95. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառերով:

Ինքն իրենից գոհ-ինքնագոհ, իրեն հավանող-ինքնահավան, իր կյանքի պատմությունը-ինքնակենսագրություն, ինքն իրեն կրթել-ինքնակրթություն, իրեն ժխտել-ինքնաժխտում, իրեն սիրելը-ինքնասիրահարված, իրեն կառավարելը-ինքնակառավարվող:

96. Ընդգծված բառակապակցությունները մեկական բառերով փոխարինի՛ր:

Դեռևս հեռու անցյալում մարդիկ նկատել են, որ կաղնին մյուս ծառատեսակներից ավելի հաճախ է կայծակնահարվում:

Կայծակի ժամանակ և անձրևից պաշտպանվելու համար պատսպարան փնտրելիս պետք է հեռանալ կաղնուց:

Կանաչապատ ումըփրկում է քաղաքաբնակներին․ օդում եղած փոշու ու գազի մեծագույն մասը ծառերի, թփերի, խոտի վրա է նստում:

Փայտանյութից գրեթե քսան հազար արտադրատեսակ են ստանում:

97. Ընդգծված բառակապակցությունները մեկական բառերով փոխարինի՛ր:

Վանա լճի մոտակայքում ընկած Ռշտունյաց լեռները հայտնի էին պղնձի, կապարի, երկաթի հանքավայրերով, որոնք բազմիցս հիշատակվել են հայկական ձեռագրերում: Բրոնզի ու երկաթի դարաշրջաններից սկսած՝ հայկական լեռնաշխարհում արդյունահանվում ու ձուլվում էին տարբեր մետաղներ, որը պատճառ էր դառնում, որ հանվող նյութերի անունները դառնային տեղերի անուններ:

Հետագայում հնէաբաններն ու երկրաբաներն այդ անվանումների միջոցով հայտնաբերում էին լեռներում գտնվող լքված փոսեր ու մետաղաձուլարաններ։

98. Տրված բարդ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:

Գահընկեց-գահից ընկած, իշխանազուն-իշխանից սերված, արյունարբու-արյյունով արբած, արքայանիստ-արքայի նստելու, դյուրաբեկ- հեշտ բեկվող, գավաթակից-գավաթին մոտ, դրկից-մոտ հարևան:

99. Ընդգծված բարդ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:

Ալպինիզմ մարձաձևն-մարզվելու ձևն իր անունն ստացել է եվրոպականԵվրոպայի երկրների հայտնի լեռնազանգվածից-լեռնային զանգվածներից: 1786 թվականին շվեյցարացիՇվեյցարիայիի բնակիչ երկու ճանապարհորդներ բարձրացան նրա ամենաբարձրամենից բարձր գագաթներից մեկը՝ Մոնբլանը: Այդ թվականն էլ համարվում է լեռնային-լեռներին հատուկ այդ սպորտի ծննդյան տարին:

Ճապոնացի լեռնագնաց- Ճապոնիայի բնակիչ լեռ բարձրացող Նաոմ Ուեմուրը բոլոր լեռնագագաթներըլեռների գագաթները հաղթահարում է մենակ՝ անընկեր-առանց ըմկերոջ:

Անգլիայում արտադրվում է սարք, որը հնարավորություն է տալիս արագ գտնելու այն դահուկորդներին- դահուկ վարողներին, զբոսաշրջիկներին ու լեռնագնացներին-լեռ բարձրացողներին , որոնք լեռներում ընկել են ձյունահյուսքերի-ձյան հյուսքերի մեջ կամ ինչ-որ այլ վտանգի են ենթարկվել:

Posted in Ընդհանուր

Գործնական քերականություն

1.Տրված նախածանցներով կազմել 3-ական ածանցավոր բառ:
Ան-անտուն,անբան,անսիրտ
ապ-ապօրինի,ապարդյուն,ապազգային
բաց-բացառել,բացառիկ,բացարձակ,բացասական
գեր-գերագույն, գերազանց, գերնպատակ
դժ-դժբախտ,դժգոհ,դժկամ
համ-համահունչ,համընդհանուր,համաշխարհային
հակ-հակասել, հակոտնյա, հակառակ
ստոր-ստորև, ստորգետնյա, ստորաբար
չ-չկամ, չբեր, չտես
տ-տհաս, տգետ, տկար
դեր-դերբայ, դերանուն,
արտ-արտացոլանք, արտագնա, արտակարգ
փոխ-փոխնորդ,փոխարինել, փոխանորդ
ենթ-ենթարկվել, ենթադրություն, ենթակա
անդր-անդրշիրիմյան, Անդրկովկաս, անդրաշխարհ

2.Տրված վերջածանցներով կազմել 3-ական ածանցավոր բառ;
-ալի-հուսալի, ջրալի, զվարճալի
-գին-տխրագին, լալագին, հառաչագին
-անի-երկոտանի, տողանի, պիտանի
-ավուն-կլորավուն, դեղնավուն, երկարավուն
-յալ-անկյալ, բեկյալ, օրհնյալ
-ուն-բեղուն, ծաղկուն, փթթուն
-ելի-երևելի, վիճելի հարգելի
-ան-կռվան, փական, լալկան
-անակ-ճոճանակ, ըմպանակ, զսպանակ
-անոց-խորդանոց, հավանոց, հիվանդանոց
-ոց-դարբնոց, գզրոց,ակնոց
-ուստ-պահուստ, ելուստ, փախուստ
-եստ-ուտեստ, պահեստ, գովեստ
-իչ-փրկիչ, լուծիչ, քննիչ
-յուն-հնչյուն, դղրդյուն, ոստյուն
-ստան-Հայաստան, ծառաստան, բուրաստան
-վածք-բացվածք, գրվածք, կեցվածք
-ույց-սառույց, զեկույց, անթաքույց
-ք-վազք, հոսք, կողք

3. Բառաշարքում գտնել վերջածանցավոր բառերը և ընդգծել ածանցները:

Վայրի, խոհուն, մրգատու, մականուն, փութկոտ, մուրացկան, առհավետ, արգելակ, գունեղ, ոսկեգույն, նվազագույն, բանակ, խորք, միածին, զայրույթ, դռնակ, միաբան, իշխան, հարսնացու:

Posted in Ընդհանուր

Երկարության չափման հիմնական միավոր

  • Որպես երկարության չափման հիմնական միավոր ընդունված է 1 մետրը(1մ): Գիտության զարգացման ընթացքում մի քանի անգամ փոխվել է մետրի ընտրությունը: 
  • 2 տարբեր մետաղների` պլատինի և իրիդիումի համաձուլվածքից պատրաստված հատուկ ձև ունեցող ձողի վրա արված 2 խազերի միջև ընկած հեռավորությունը 1մ. պայմանական ընդունել են որպես երկարության չափանմուշ : Այն պահվում է Ֆրանսիայի Սևր քաղաքում` Չափերի և կշիռների միջազգային բյուրոյում:  
Posted in Ընդհանուր

Հայոց լեզու առաջադրանքներ գրքից

88. Ժխտական ապ, դժ, տ, ածանցներով կազմի՛ր տրված բառերի հոմանիշները:
Անգույն-դժգույն, անբախտ-դժբաղտ, անգետ-տգետ, անշնորհք-ապաշնորh, անարդյունք-ապարդյուն, անօրեն-ապօրինի, անձև-տձև:

89. Առանձնացրո՛ւ այն բառերը, որոնք ժխտական նախածանց ունեն: Անարվեստ, անդեմ, անդուռ, անիվ, անսիրտ, անահ, անուշ, անմահ, անուն, դժոխք, դժգոհ, դժբախտ, դժնի, դժկամ, ապագա, ապարդյուն, ապերախտ, ապուր, ապաշնորհ, ապուշ, ապտակ, տարի, տկար, տհաճ, տպել, տգեղ, տխուր, չամիչ, չտես, չկամ, չարիք:

90. Ժխտական նախածանցների իմաստները վերջածանցներով արտահայտելով՝ կազմի՛ր տրված բառերի և բառապակցության հոմանիշները:

Դժգույն-գունատ, անպոչ-պոչատ, անկուռ (անթև)-կռնատ, անքուն-քնատ, անգլուխ թողնել-գլխատել:

91. Գործողության անունը դարձրո՛ւ այդ գործողության հետ կապված առարկայի անուն: Գրի՛ր գործածված ածանցները:

Քերել-քերիչ(իչ), գրել-գրիչ(իչ), կապել-կապիչ(իչ), քամել-քամիչ(իչ), թակել-թակիչ(իչ), ըմպել-ըմպանակ(ակ), բացել-բացիչ(իչ), գործել-գործիչ(իչ), խաղալ-խաղալիք, ուտել-ուտելիք(իք), խմել-խմիչք(ք), հագնել-հագուստ(ուստ), ձգել-ձգան(ան), փակել-փական(ան), խթանել-խթանիչ(իչ), փաթաթել-փաթաթան(ան), ճոճել-ճոճանակ(ակ), գանձել-գանձարան(արան), զսպել-զսպանակ(անակ), ջնջել-ջնջոց(ոց), ծածկել-ծածկոց(ոց), կապել-կապոց(ոց), օրորե-օրորոց(ոց):

93. Տրված արմատներով բաղադրյալ (բարդ և ածանցավոր) բառեր կազմի՛ր` դրանք դնելով նոր բառերի սկզբում, մեջտեղում և վերջում:

Ձեռք-անձեռակերտ, ձեռագործ,ձեռներեց,

հյուր-հյուրասեր,անհյուրընկալ,

հույս-անհուսալի,հուսախաբ, լիահույս

վերջ-վերջաբան, տարեվերջ, վերջիվերջո

գետ-գիտնական, թանգարանագետ, անգիտակցաբար (գիտ),

գետ-գետափ, Միջագետք




Posted in Ընտրություն 7

Homework

1.1Write the short from (she’s/we aren’t etc.)

1.she is-she’s.

2.They are -they’re.

3.it is not-isent.

4.that is-that’s.

5.I am not-m not .

6.You are not-your’e not

1.2Put in am,is or are.

1.The water is nice today.

2.I am not tired .

3.This bag is heavy.

4.These bag are heavy.
5.Look! There is Carol.

6.My brother and i are good tennis players.

7.An is at home. Her children are at school.

8.I am a taxi driver. My sister is a nurse.

1.3Write full sentenches. Use is/isen’t/are/aren’t.

1.Your shoes are very dirty.

2. My brother is a teacher.

3.This house insen’t very big.

4.This shops aren’t open today.

5.My keys are in my bag.

6.Jenny is 18 yers old.

7.You aren’t very tall.

1.4 Look at Lisa’s sentences.Now write sentences about yorshelf.

1.(Name?) My name is Alvina.

2. (From?) I am armenian I am from Erevan.

3. (age?) I am 12.

4.(Job?) I am a student.

5.(Married?)I’m not married.

6.(Favoriute colour or colours?) My favoriute colour is wite, bleack, and blue.

7.(Interesed in?) I ‘m interesed in dance,sing,and english.

1.5Write sentences for the pictures. Use. afriad angri, cold, hot, hungry.

1.She’s thirsty.

2.They’re cold.

3.He’s hot.

4.He is afride.

5.They are hungry.

6.She’s angry.

1.6

2.I’m not hungry

3.it isen’t warm today.

4.I’m not afriade of dogs.

5.My hends aren;t cold.

6.Canada is a very big contry.

7․Diamonds arent cheap.

8.I am not interest in football.

9.Rome isen’t in Spain.

UNIT 2

2.1Find the right answers for the questions.

1.Where’s the camera?.

2.Is your car blue? f

3.Is linda from London?H

4.Am I late? C

5.Where’s Ann from? A

6.What colour is your bag? E

7.Are you hungry? B

8.How is George? I

9.Who’s that woman? D

A.London

B.No i’m not

C.Yes you are

D.My sister.

F.Black

G.In your beg.

H.No,she’s American

I. Very well.

2.2Make questions with these words. Use is or are.

1.(At home/ your moter?) Is your mother at home?

2.(Your parents/well?) Are your parents well?

3.(Interesting/your job?) Is your job interesting.

4.(The sops/open today?) Are the shops open today

5.(interested in sport/you?) Were are you from.

6.(near here/the post office?) Is the post office near here?

7.(at school/your children?) Are your cildren t school?

8.(Why/you/ late?) Why are you late

2.3Complete the cuestions.Use What… /Who… /Were../How..

2..Where is
3.How old are

4.How mutch are

5.what is

6.who is

7.what colur are.

Posted in Գրականություն7

ՓԱՆՈՍ ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆ ԵՎ ԿՈՄԻՏԱՍ

1921թվի մարտին, մի առավոտ ուզեցի Կոմիտասի հետ անցկացնել: Ծառայողի հետ իր սենյակը մտա: Պառկած էր, վեր ցատկեց. ես էլ իր վզին ընկա և սկսեցի համբուրել իրեն: Նա երեսներս բռնեց և փաղաքշական ապտակներ տալով՝ ասաց. «Արի քեզ ծեծեմ, արի քեզ ծեծեմ»: Հետո «նստիր» ասաց ու ինքն իր առողջ ու աշխույժ մարմնով ոտքի մնաց, և սկսեցինք խոսիլ:
_ Կոմիտաս,_ ասացի,_ գիտեմ՝ չափազանց վշտացել ես մարդկանցից, իրավունք ունես, ես էլ եմ վշտացած, սակայն չի կարելի հավիտենապես խռովել: Մենք բոլորս անհամբեր քեզ ենք սպասում:
Սակայն նա բառերի ստուգաբանություն և փիլիսոփայություն էր անում: Հետզհետե ավելի լրջացավ: Նկարչության մասին հետևյալն ասաց.
_ Պետք չէ. հարկավոր է միայն լույս և բնություն:
Առաջարկեցի միասին Սևան գնալ:
_ Ի՞նչ անեմ այնտեղ,_ ասաց: Էջմիածնի մասին էլ անտարբեր մնաց:
_ Գնանք դուրս, ման գանք,_ ասացի:
_ Այստեղ շատ լավ է,_ ասաց:
Կյանքի և մահվան մասին խոսելիս ասաց, որ մահը գոյություն չունի, և իսկույն սենյակի դուռը բանալով ավելացրեց. «Սա գերեզման չէ, ապա ի՞նչ է»: Կոմիտասին հանգստացնելուց հետո ասացի. «Գնամ, չձանձրացնեմ»:
_ Չէ՛, եկել ես, նստիր, էլ ու՞ր ես գնում:
Ասացի, որ իր բարեկամներից մեկին իրեն մոտ են բերելու, որը եկել է Փարիզ՝ դերասանություն սովորելու:
_ Ո՛չ, ինչի՞ է պետք այդ արվեստը:_ Եվ Ագաթանգեղոսից մի քանի խոսք ասաց, և երբ չափազանց խրթին գրաբար լինելուն համար սկսեցի մտածել, նա անմիջապես բացատրեց._ խոզերը, երբ աղբաջրի մեջ կլողան, կարծում են, որ լավ լոգանք են անում:
Խոսեցի իր աշակերտների մասին. ուրախացավ, որ եկել են Փարիզ սովորելու:
Հարցրի՝ հա՞յ երաժշտությունն է լավ, թե եվրոպականը. «Եղբայր (բարկացած), դուն ուզում ես ծիրանից դեղձի հա՞մ առնել, նա իր տեղն ունի, մյուսը՝ իր»:
Հարցրի. «Կերգե՞ս»: «Այո՛», ասաց: «Դե, Կոմիտաս ջան, մի բան երգիր ինձ համար»: «Չէ՛, հիմա ես ինձ համար եմ երգում և այն էլ շատ կամաց»:
Մի կես ժամ էլ դեսից-դենից խոսելուց հետո հանկարծ խռովեց, դուռը բաց արավ և գնաց, երեսը կպցրեց պատուհանի ապակուն ու էլ չխոսեց: Հագնվեցի, մնաս բարով ասացի և առանց պատասխան ստանալու՝ դուրս եկա:
1928 թվին մի անգամ ևս այցելեցի Կոմիտասին: Հիվանդանոցի այգում պառկած մտածում էր: Մազերը բոլորովին սպիտակել էին: Մոտեցա և կես ժամ զանազան հարցեր տվի, սակայն իմ ոչ մի հարցին չպատասխանեց: Այդպես էլ բաժանվեցի նրանից:
…Որոշ է, որ Կոմիտաս ամենեն ավելի ինքը կզգա իր էությունը բզկտող տառապանքը. «Զիս հանգիստ ձգեցեք», «ես իմ անելիքներս ունիմ…»,_ կըսե մեկու մը: Եվ երբ իր ներկայության ընդունված ուրիշ հայրենակից մը բաժնվելու ատեն փափագ կհայտնե կրկին այցելել, ան կհարե սրտառուչ կերպով. «Վերադարձին ինձ այլևս հոս չեք գտներ, ես ճամփորդ եմ…»:

ՄԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԻՎԱՆԴ ԿՈՄԻՏԱՍԻՆ
(Փանոս Թերլեմեզյանի հուշերից)
(«Ժամանակակիցները Կոմիտասի մասին» գրքից)

Աղբյուրը